comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԱՐՑԱԽԻ ԿԱՆԱՆՑ
[ARM]     [RUS]     [ENG]

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԱՐՑԱԽԻ ԿԱՆԱՆՑ

Թանկագի՜ն արցախուհիներ, 

 Համառուսաստանյան ՙԿանանց երկխոսություն՚ քաղաքական կուսակցությունը շնորհավորում է ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ։ Ձեր իմաստնությունը, սերը, հմայքն ու տաղանդը միայն զարդարում ու ամրապնդում են մեր Մոլորակը, մեր ընդհանուր տունը, որտեղ լույս աշխարհ եկած ամեն մի երեխա, անկախ մաշկի գույնից, ազգությունից ու դավանանքից, պետք է ապրի խաղաղ ու բարեկեցիկ պայմաններում։ 

Ժամանակակից աշխարհի միջազգային քաղաքականությունը երկրագնդի վրա ապրող յուրաքանչյուր մարդու մոտ մեծ տագնապ է հարուցում։ Պատերազմները, միջպետական հակամարտություններն ու ահաբեկչությունն ավերում են երկիրը։ Մենք՝ կանայք, աշխարհին նվիրում ենք ամենաթանկը՝ մարդկային կյանքը, որի համար պատասխանատվություն ենք կրում։
Թո՜ղ յուրաքանչյուրիս համար ավելի վառ շողա գարնանային արևը, կանանց երկխոսությունն առավել համոզիչ դառնա, թո՜ղ երջանիկ լինեն աշխարհի կանայք։ Շնորհավո՜ր ձեր տոնը։

Ելենա ՍԵՄԵՐԻԿՈՎԱ
Համառուսաստանյան ՙԿանանց երկխոսություն՚
քաղաքական կուսակցության ղեկավար