comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՐՑԱԽԻ ՙՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ՚ ՀԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՏԱՍԽԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻ ՙՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ՚ ՀԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՏԱՍԽԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ

Ռուսաստանի թանկագի՜ն կանայք, մայրեր,

Թանկագի՜ն Ելենա ԳԵՆԱԴԵՎՆԱ,

Մարտի 8-ը երկրագնդի բոլոր կանայք դիմավորում են խաղաղության ու համերաշխության, երջանիկ կյանքի, մոր և մանկան իրավունքների պաշտպանության ակնկալիքներով: Գարունը զարթոնքի, ներշնչանքի շրջան է, նոր կյանքի սկիզբ, այն մղում է մեզ` կանանց, արարելու և կառուցելու` հանուն մեր երեխաների ապագայի: Նման զգացմունքներն ու հույսերը միավորում են ողջ աշխարհի կանանց, բայց, դժբախտաբար, որոշ անհեռատես քաղաքական գործիչների աշխարհաքաղաքական նկրտումներն աշխարհը հասցնում են աղետի, ու մենք` մայրերս, առավել զգայուն ու ողբերգականորեն ենք ընկալում այս ամենը:
Փոքրիկ, ազատատենչ Արցախի կանայք ահա արդեն երեք տասնամյակ է` զգում են պատերազմի կործանարար էությունը: Այսօր էլ շարունակում ենք զգալ նրա մոտալուտ շունչը: Երկիր մոլորակն անխաղաղ է այսօր, ուստի մենք` Արցախի կանայք, կոչ ենք անում դադարեցրե՜ք պատերազմները: Դադարեցրե՜ք սպառազինության մրցավազքը: Եկե՜ք ապրենք ու զգանք կյանքի բերկրանքը:
Մոլորակի բոլոր մայրերի կոչն է` ՙՈ՜չ պատերազմին՚:
Եվ թո՜ղ Մարտի 8-ը միաբանի մեզ ու մեր բարեկամությունն ավելի ամուր դարձնի: Ջերմորեն ողջունում եմ Համառուսաստանյան ՙԿանանց երկխոսություն՚ քաղաքական կուսակցության բոլոր խաղաղարար նախաձեռնություններն ու սրտանց շնորհավորում Ռուսաստանի բոլոր կանանց: Շնորհավո՜ր ձեր տոնը:

Հասմիկ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Արցախի ՙՄայրություն՚ ՀԿ նախագահ