comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱ­ՄԱԽՄ­ԲՈՒՄ՝ ԳԱ­ՂԱ­ՓԱ­ՐՈՎ ՈՒ ՆՊԱ­ՏԱԿ­ՆԵ­ՐՈՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱ­ՄԱԽՄ­ԲՈՒՄ՝ ԳԱ­ՂԱ­ՓԱ­ՐՈՎ ՈՒ ՆՊԱ­ՏԱԿ­ՆԵ­ՐՈՎ

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 Մեծն Վի­լյամ Սա­րո­յա­նը կա­սեր` որ­տեղ եր­կու հայ հան­դի­պում են ի­րար, այն­տեղ ար­դեն Հա­յաս­տան է։ Ան­ծայ­րա­ծիր Ռու­սաս­տա­նի սր­տում մենք ե­րիցս հա­մոզ­վե­ցինք աս­վա­ծի մեջ։ Մեր հայ­րե­նա­կից­ներն ինչ բնա­գա­վա­ռում էլ որ աշ­խա­տեն, ա­րա­րեն, ձգ­տում են ձեռ­քը պա­հել հայ­րե­նի­քի տաք ե­րա­կին` յու­րա­քան­չյուրն իր սր­տում կրե­լով ու փայ­փա­յե­լով իր փոք­րիկ, սա­կայն Մեծ Հա­յաս­տա­նը։

...ՙՇե­րե­մետևո՚ մի­ջազ­գա­յին օ­դա­նա­վա­կա­յա­նում մեզ՝ ար­ցախ­ցի պատ­վի­րակ­նե­րիս, դի­մա­վո­րում է Մոսկ­վա­յում ԱՀ մշ­տա­կան ներ­կա­յա­ցուց­չու­թյան աշ­խա­տա­կից Հայկ Բա­լա­յա­նը և ամ­բողջ ճա­նա­պար­հին հա­րյուր տար­վա մտե­րի­մի պես սկ­սում քն­նար­կում­նե­րը Ար­ցախ-Ղա­րա­բա­ղի բո­լոր փոք­րու­մեծ խն­դիր­նե­րի վե­րա­բե­րյալ։ Եվ, ի­հար­կե, խո­սում նրա շուրջ տար­վող քա­ղա­քա­կա­նու­թյան, Մոսկ­վա­յի հա­յե­րի, նրանց հե­տաք­րք­րու­թյուն­նե­րի ՙթի­րա­խա­վոր­ման՚ մա­սին։ Տեղ հաս­նե­լուն պես, ինչ­պես ա­սում են, ՙնա­վից հայ­տն­վում ենք պա­րա­հան­դե­սում՚։ Դեռ հյու­րա­նո­ցում կար­գին չտե­ղա­վոր­ված` մեզ է այ­ցե­լում լրագ­րող-մի­ջազ­գայ­նա­գետ Ար­սեն Մե­լիք-Շահ­նա­զա­րո­վը` հրամց­նե­լով հան­դի­պում­նե­րի խիտ ու հա­գե­ցած ծրա­գի­րը։ Հար­ցու­փորձ ա­նե­լով Ղա­րա­բա­ղից, Ար­սե­նը կիս­վում է իր մտա­հո­գու­թյուն­նե­րով, իսկ մեկ-եր­կու խոսք փո­խա­նա­կե­լուց հե­տո մեզ հա­մար հաս­կա­նա­լի է դառ­նում, որ նա քա­ջա­տե­ղյակ է ոչ միայն ներ­կա­յից, այլև ան­ցյա­լից ու... ա­պա­գա­յից: Նա սի­րով վեր­հի­շում է իր շու­շե­ցի նախ­նի­նե­րին և բո­լոր այն յոթ սե­րունդ­նե­րին, ո­րոն­ցից սեր­վել է իր գեր­դաս­տա­նը: Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նում Ար­ցա­խի մշ­տա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Ալ­բերտ Անդ­րյա­նի հետ հան­դի­պում­նե­րի ծրագ­րե­րի շուրջ վերջ­նա­կան ճշ­տում­նե­րից հե­տո, անց­նում ենք մեր հիմ­նա­կան ա­ռա­քե­լու­թյան ի­րա­գործ­մա­նը։
Ի դեպ, հենց Ա. Անդ­րյա­նից էլ տե­ղե­կա­ցանք, որ վեր­ջերս մի խումբ ար­ցախ­ցի դպ­րո­ցա­կան­ներ, Մոսկ­վա­յում մաս­նակ­ցե­լով ՙԱշ­խար­հի ե­րե­խա­ներն` ընդ­դեմ պա­տե­րազ­մի՚ ե­րաժշ­տա­կան մր­ցույթ-փա­ռա­տո­նին, գրա­վել են ա­ռաջ­նա­կարգ տե­ղեր` հիաց­մունք պատ­ճա­ռե­լով կազ­մա­կեր­պիչ­նե­րին ու հան­դի­սա­տես­նե­րին։
ՀՀ ար­տա­կարգ և լիա­զոր դես­պան Վար­դան Տո­ղա­նյա­նի հետ հան­դիպ­մա­նը քն­նար­կե­ցինք երկ­կողմ հե­տաք­րք­րու­թյուն ներ­կա­յաց­նող հար­ցեր։ ԱՀ ՙՄայ­րու­թյուն՚ ՀԿ նա­խա­գահ Հ. Մի­քա­յե­լյա­նը դես­պա­նին ներ­կա­յաց­րեց պատ­վի­րա­կու­թյան ա­ռա­քե­լու­թյան հիմ­նա­կան նպա­տակ­նե­րը և հա­վաս­տեց ժո­ղովր­դա­կան դի­վա­նա­գի­տու­թյան աս­պա­րե­զում ՙՄայ­րու­թյուն՚ ՀԿ-ի դե­րա­կա­տա­րու­թյան և հե­տա­գա ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­ման գոր­ծում պատ­րաս­տա­կա­մու­թյան մա­սին։ Նաև աս­վեց, որ կա­նայք կա­րող են և պատ­րաս­տա­կամ են խա­ղա­ղա­պահ ա­ռա­քե­լու­թյուն ի­րա­կա­նաց­նել՝ հա­մախ­մբ­վե­լով ու հա­մա­գոր­ծակ­ցե­լով հու­մա­նի­տար, սո­ցիա­լա­կան, մշա­կու­թա­յին և մի շարք այլ բնա­գա­վառ­նե­րում։

Ար­ցա­խի Ազ­գա­յին ժո­ղո­վի ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ, ՙՄայ­րու­թյուն՚ ՀԿ հա­մա­նա­խա­գահ Ար­զիկ Մխի­թա­րյա­նը դես­պա­նի ու­շադ­րու­թյու­նը հրա­վի­րեց տար­վող ար­տա­քին պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան մի շարք նր­բու­թյուն­նե­րի վրա, դրա­նից ա­ծանց­վող ռու­սաս­տա­նաբ­նակ մեր 2,5 մի­լիոն հայ­րե­նա­կից­նե­րի հետ տար­վող գա­ղա­փա­րա­խո­սա­կան, նպա­տա­կա­յին աշ­խա­տանք­նե­րին, նրանց ներգ­րավ­վա­ծու­թյա­նը հայ­րե­նա­շեն գոր­ծու­նեու­թյա­նը, մեծ նպա­տակ­նե­րի ու գա­ղա­փար­նե­րի շուրջ հա­մախ­մբ­մա­նը: Ա. Մխի­թա­րյա­նը նաև նշեց, որ ԱՀ ԱԺ-ում գոր­ծում է միջ­պառ­լա­մեն­տա­կան հանձ­նա­ժո­ղով. այդ մա­կար­դա­կով նրանք մշ­տա­կան կա­պե­րի մեջ են ԱՄՆ-ի, Կա­նա­դա­յի, Ֆրան­սիա­յի, Բել­գիա­յի ու Նի­դեռ­լանդ­նե­րի խոր­հր­դա­րան­նե­րի հետ, բայց ա­հա Ռու­սաս­տա­նի հետ այդ կա­պը բա­ցա­կա­յում է, ին­չը մտա­հո­գիչ է։ Այ­նինչ, նրա կար­ծի­քով, Ռու­սաս­տա­նի Պետ­դու­մա­յի պատ­գա­մա­վոր­նե­րը կա­րող են զգա­լի ներդ­րում ու­նե­նալ Ղա­րա­բա­ղյան կոնֆ­լիկ­տի ար­դա­րա­ցի լուծ­ման գոր­ծում։ Դես­պա­նի հետ զրույ­ցի հիմ­նա­կան շեշ­տադ­րում­նե­րից մեկն էլ այն էր, որ հարկ է հա­յու­թյան նե­րուժն ի մի բե­րել` ի նպաստ հայ­րե­նի­քի բար­գա­վաճ­ման:
ՙՄայ­րու­թյուն՚ ՀԿ-ի կարևոր ա­ռա­քե­լու­թյուն­նե­րից մեկն էլ հա­մա­ռու­սաս­տա­նյան ՙԿա­նա­ցի երկ­խո­սու­թյուն՚ քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյան հետ ՙՄայ­րու­թյուն՚ ՀԿ-ի` ա­միս­ներ ա­ռաջ սկս­ված երկ­խո­սու­թյու­նը գործ­նա­կան հար­թու­թյուն տե­ղա­փո­խելն էր։ ՙԿլոր սե­ղան՚-ի ձևա­չա­փով հրա­վիր­ված քն­նար­կում­նե­րի ըն­թաց­քում ՙԿա­նա­ցի երկ­խո­սու­թյուն՚ կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ Ե­լե­նա Սե­մե­րի­կո­վան ող­ջու­նեց Ար­ցա­խի կա­նանց պատ­վի­րա­կու­թյա­նը և ՙերկ­խո­սու­թյու­նը՚ սա­հուն կեր­պով տե­ղա­փո­խեց գործ­նա­կան հար­թու­թյուն։ Կու­սակ­ցու­թյան ղե­կա­վա­րի հա­վա­տամ­քը մեկն է. ՙԱշ­խար­հի կա­նայք պետք է խո­սեն մեկ լեզ­վով՚, այս­տեղ հաղ­թող­ներ և պարտ­վող­ներ չպի­տի լի­նեն, և ինչ ազ­գու­թյան էլ որ պատ­կա­նեն, պի­տի խո­սեն խա­ղա­ղու­թյան լեզ­վով` ու­նե­նա­լով մեկ գլ­խա­վոր մտա­հո­գու­թյուն՝ ինչ­պես փր­կել եր­կիր մո­լո­րա­կը հա­կա­մար­տու­թյուն­նե­րից։ Կու­սակ­ցու­թյան ղե­կա­վա­րի կար­ծի­քով` ղե­կա­վար­նե­րը գա­լիս-գնում են, իսկ ժո­ղո­վուրդ­նե­րը հա­վեր­ժա­կան են, և վեր­ջա­պես` ո՞վ է ի­րա­վունք տվել, կամ ո՞վ ի­րա­վունք ու­նի խա­ղալ մարդ­կա­յին ճա­կա­տագ­րե­րի հետ։ Աշ­խար­հում այ­սօր բազ­մա­թիվ թեժ կե­տեր կան, օր օ­րի հրահր­վում են նոր պա­տե­րազմ­ներ, և ա­հա թե ին­չու անհ­րա­ժեշտ է հա­մախ­մբ­վել մեկ գա­ղա­փա­րի ու մեկ նպա­տա­կի շուրջ։ ՙԿլոր սե­ղան՚-ի մաս­նա­կից­նե­րի կար­ծի­քով` անհ­րա­ժեշտ է բո­լոր հնա­րա­վոր ու անհ­նա­րին մի­ջոց­ներն օգ­տա­գոր­ծել` հա­նուն և ի սեր խա­ղա­ղու­թյան։ Խա­ղա­ղու­թյուն, որն այ­սօր ա­մե­նա­պա­հանջ­վածն է աշ­խար­հում։
Ամ­փո­փե­լով քն­նար­կում­նե­րի ար­դյունք­նե­րը` մաս­նա­կից­նե­րը միա­կար­ծիք էին. անհ­րա­ժեշտ է տաք պա­հել հրա­տապ թե­ման և հա­մա­տեղ ծրագ­րեր մշա­կել հե­տա­գա գոր­ծու­նեու­թյան հա­մար։ Վեր­ջում Ե­լե­նա Սե­մե­րի­կո­վան ար­ժա­նա­ցավ ՙՄայ­րու­թյուն՚ ՀԿ-ի ՙՄայ­րա­կան ե­րախ­տա­գի­տու­թյուն՚ մե­դա­լին։
Հա­ջորդ հան­դի­պու­մը, ո­րը տե­ղի ու­նե­ցավ ԱՀ մշ­տա­կան ներ­կա­յա­ցուց­չու­թյու­նում, հրա­վիր­ված էին Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան մի խումբ հայ հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ­ներ։ Մար­դիկ, ո­րոնք զբաղ­ված են հա­յա­պահ­պան, ար­ցա­խա­պահ­պան գոր­ծու­նեու­թյամբ։

 

Հան­դիպ­մա­նը բաց­ման խոս­քում Հ. Մի­քա­յե­լյա­նը հա­կիրճ անդ­րա­դար­ձավ ՙՄայ­րու­թյուն՚ ՀԿ-ի 30-ա­մյա գոր­ծու­նեու­թյա­նը, նպա­տակ­նե­րին ու խն­դիր­նե­րին, նշե­լով, որ ժա­մա­նա­կի թե­լադ­րանքն էր ՙՄայ­րու­թյան՚ կազ­մա­կեր­պումն ու հե­տա­գա գոր­ծու­նեու­թյու­նը։ Կա­ռույ­ցի ղե­կա­վա­րը ներ­կա­նե­րին պատ­մեց Ար­ցա­խյան ըն­տա­նիք­նե­րի՝ մայ­րե­րի ու նրանց զա­վակ­նե­րի նվիր­վա­ծու­թյան մա­սին` ռու­սաս­տա­նաբ­նակ հայ­րե­նա­կից­նե­րին կոչ ա­նե­լով հա­մախ­մբ­վել հայ­րե­նի­քին մտա­հո­գող խն­դիր­նե­րի շուրջ։ Իր խոս­քում Ա. Մխի­թա­րյա­նը վս­տա­հու­թյուն հայտ­նեց, որ ռու­սաս­տա­նաբ­նակ մեր հայ­րե­նա­կից­ներն ազ­գա­յին ար­ժեք­նե­րի պահ­պան­ման ջա­տա­գով­ներ են, երկ­րի ճա­կա­տագ­րով մտա­հոգ մար­դիկ, մի խոս­քով, Ար­ցա­խի ժո­ղովր­դի դես­պան­նե­րը Ռու­սաս­տա­նում, ով­քեր ի­րենց ակ­տիվ գոր­ծու­նեու­թյամբ թույլ չեն տա քա­ղա­քա­կան ու հա­սա­րա­կա­կան բնույ­թի սայ­թա­քում­ներ։ Նա միա­ժա­մա­նակ հույս հայտ­նեց, որ, ոչ միայն ռու­սաս­տա­նաբ­նակ մեր հայ­րե­նա­կից­նե­րը, այլև աշ­խար­հով մեկ սփռ­ված 10 մի­լիոն հա­յու­թյու­նը մտա­հոգ են Հա­յաս­տա­նի ճա­կա­տագ­րով, իսկ այդ մտա­հո­գու­թյան է­պի­կենտ­րոնն այ­սօր Ար­ցախն է։
Հան­դիպ­մա­նը հրա­վիր­ված հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ­նե­րը կիս­վե­ցին տն­տե­սա­կան ու քա­ղա­քա­կան, ռազ­մա­կան բնա­գա­վա­ռում առ­կա հա­ջո­ղու­թյուն­նե­րով ու մտա­հո­գու­թյուն­նե­րով։ Նշե­ցին, որ գա­ղա­փար­նե­րը շատ են, ճա­նա­պարհ­նե­րը` բա­զում, և վա­ղուց ժա­մա­նակն է ընդ­հա­նուր հայ­տա­րա­րի գա­լու։ Նշ­վեց նաև, որ անհ­րա­ժեշտ է ինք­նա­կազ­մա­կերպ­վել, ՙոչ՚ ա­սել ան­հար­կի զգու­շա­վո­րու­թյա­նը, ի­զուր չվատ­նել պա­տեհ ժա­մա­նա­կը և, թի­կունք ու­նե­նա­լով պե­տու­թյա­նը, հա­մախ­մբ­վել ազ­գա­յին մտա­հո­գու­թյուն­նե­րի շուրջ։
Հայ­րե­նի­քին մա­տու­ցած ծա­ռա­յու­թյուն­նե­րի և ար­ցա­խան­վեր գոր­ծու­նեու­թյան հա­մար ՙՄայ­րա­կան ե­րախ­տա­գի­տու­թյուն՚ և ՀՀ աս­պե­տաց ա­կա­դե­միա­յի հու­շա­մե­դալ­նե­րին ար­ժա­նա­ցան Ալ­բի­նա Սու­քիա­սյա­նը (ՙԱ­րա­րատ՚ մշա­կու­թա­յին կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­գահ), Ա­լեք­սանդր Եր­կա­նյա­նը (Ռուս-հայ­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հա­մա­կար­գող խոր­հր­դի պա­տաս­խա­նա­տու քար­տու­ղար), Տիգ­րան Մա­նա­սյա­նը (ՙՀա­յա­սա՚ տե­ղե­կատ­վա­կան պոր­տա­լի գլ­խա­վոր խմ­բա­գիր), Ռու­բեն Կի­րա­կո­սյա­նը (ՙԱՐՄ­ՌՈՍ՚ ի­րա­վա­բա­նա­կան ա­սո­ցիա­ցիա­յի նա­խա­գահ), Վա­հան Բա­բա­խա­նյա­նը (ՙԽաչ­մե­րուկ՚ ՀԿ նա­խա­գահ, Սանկտ Պե­տեր­բուրգ), Ա­րամ Խա­չատ­րյա­նը (ՙrussia-armenia.info՚ կայ­քի գլ­խա­վոր խմ­բա­գիր, հա­մա­կար­գող), Ար­սեն Մե­լիք-Շահ­նա­զա­րո­վը (ԱՀ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի խոր­հր­դա­կան)։
ՙՌու­սաս­տա­նի հայ կա­նանց միու­թյուն՚ ՀԿ նա­խա­գահ Ար­մի­նե Ա­ռա­քե­լյա­նի հետ հան­դիպ­մա­նը խոս­վեց երկ­կողմ հե­տաք­րք­րու­թյուն ներ­կա­յաց­նող հար­ցե­րի շուրջ, կա­տար­վեց անհ­րա­ժեշտ տե­ղե­կատ­վու­թյան փո­խա­նա­կում` հե­տա­գա հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հա­մար։ Պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն ձեռք բեր­վեց տե­սա­նե­լի ա­պա­գա­յում կյան­քի կո­չել մի շարք հա­մա­տեղ մի­ջո­ցա­ռում­ներ։
Հա­րա­կից մի շարք հան­դի­պում­նե­րի ու պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի մա­սին մեր ըն­թեր­ցող­նե­րին կներ­կա­յաց­նենք դրանք խոս­քից գործ դառ­նա­լուն պես։

Ստեփանակերտ-Մոսկվա
-Ստեփանակերտ