comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ՝ ԵՌԱՏՈՆԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՈԳՈՎ (Լուսանկարներ)
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ՝ ԵՌԱՏՈՆԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՈԳՈՎ (Լուսանկարներ)

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 Ամեն հայի սրտում հաղթանակի բերկրանք կա... Ծովացած հույզերի ու տաք տրոփյունների շքերթ կա Մայիսյան հաղթանակների տոնախմբություններում... Յուրաքանչյուրն իր հետքն է փնտրում Հաղթանակների կերտման ու վերակերտման գործում, ու հայկական հաղթապարին որպես ՙձեռնոց նետում՚ իր ոգու ուժը, կամքը, իր ընտրությունը՝ կերտված ու ամրագրված Ավարայրում, Սարդարապատում, Մեծ հայրենականում, սրբագրված Շուշիում ու հաստատագրված սահմանային առաջնագծում՝ ամեն Աստծո օր։ Արդեն քանի՛-քանի տարի համախմբվում ենք Եռատոնի շուրջ, համախմբվում Շուշիի հաղթանակի ոգով՝ Արցախյան հերոսամարտի ու ապրիլյան հաղթանակների ազդականչը ուղենիշ դարձրած, վստահությամբ դնում ենք Հիմնաքարը՝ գալիք բոլոր հաղթանակների...

Մեծ հայրենականում տարած հաղթանակի 74-րդ, ԱՀ պաշտպանության բանակի կազմավորման, Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձներին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում ՊԲ զորամասերում կազմակերպվում են հանդիպումներ, մեծարման երեկոներ՝ մասնակցությամբ ԱԺ պատգամավորների, կառավարության անդամների, Մեծ հայրենականի վետերանների, պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի, հասարակական մի շարք այլ կազմակերպությունների, Արցախի ազատամարտիկների միության վետերանների պատվիրակություններից։
Շրջվարչակազմերի ղեկավարների և քաղաքապետերի գործուն աջակցությամբ ու մասնակցությամբ տեղի ունեցան Շուշիի ազատամարտի մասնակիցների ընդունելություններ, այցելություններ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան ազատամարտի 1-ին կարգի հաշմանդամների ընտանիքներին, ապրիլյան քառօրյայում զոհված մարտիկների գերեզմաններին։ Մի շարք հանդիպումներ կազմակերպվեցին դպրոցներում, զորամասերում, ցուցաբերվեց միանվագ դրամական օգնություն։

 Ստեփանակերտի և շրջկենտրոնների կրթական-մարզամշակութային հաստատություններում անցկացվեցին մի շարք տոնական միջոցառումներ, հանդիպումներ Արցախյան պատերազմի վետերանների հետ։ 

Մայիսի 7-ին հանրապետության ուսումնական հաստատություններում՝ զորամասերին կցված ենթաշեֆ դպրոցներում, առաջին պարապմունքների ժամերին բարձրաստիճան սպայակազմի ներգրավմամբ անցկացվեցին ՙՄեր հաղթանակների ամիսը՚ թեմայով Արիության դասեր։ Առաջնագիծ՝ դիրքապահներին այցելողների թվում էին ԱՀ ԱԺ պատգամավորներից, կառավարության, ՊՆ հասարակական խորհրդի և ՀԿ անդամներից, ՏԻՄ, ԱԱՄ վետերաններից կազմված պատվիրակությունները։
ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության նախաձեռնությամբ դպրոցականների կողմից զինծառայողներին հանձնվեցին շնորհավորական բացիկներ, նամակներ ու քաղցրավենիք։ Եռատոնին նվիրված ռազմական թեմատիկայով (Բրեյն-ռինգ) ինտելեկտուալ խաղեր տեղի ունեցան բարձրդասարանցիների միջև, իսկ ՊԲ զինծառայողների և դպրոցականների ընդգրկմամբ համատեղ մարզամշակութային միջոցառումները ծառայեցին բուն նպատակին։ Ամփոփվեցին Եռատոնին նվիրված ու արդեն ավանդական դարձած շարադրությունների մրցույթի արդյունքները։
ՙՀերոսների հետքերով՚՝ Շուշիի ազատագրման ռազմագործողության ուղղություններով երիտասարդական դաս-արշավի մասնակիցներին հանդիպեց ու ողջունեց ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը։ Միջոցառումն ուղեկցվում էր հայրենասիրական, ազգագրական երգերի կատարմամբ, ազգային ռազմապարերի ու ավանդական խաղերի կազմակերպմամբ։
Մայիսի 8-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր երեկո։ Մասնակցում էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գիգորի Մարտիրոսյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, ՀՀ նախագահին առընթեր գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, ՊԲ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ, հասարակական, քաղաքական կազմակերպությունների ղեկավարներ, հյուրեր Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից։ Հանդիսավոր ժողովում զեկուցմամբ հանդես եկավ ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը։
Ըստ զեկուցողի՝ ժողովուրդն ամեն տարի առանձնահատուկ ջերմությամբ ու ոգեղենությամբ է նշում մայիսյան Եռատոնը։ Այն թանկ ու հարազատ է ու նվաճվել է հազարավոր հայորդիների անզիջում պայքարի գնով՝ հային հնարավորություն տալով 21-րդ դար ոտք դնել հպարտ կեցվածքով։ Մայիսյան Եռատոնը արժեքները վերաարժևորելու հնարավորություն է ընձեռում և, ոչ թե պատահական, այլ օրինաչափ պետք է համարել այն, որ եղեռն տեսած, իր տարածքների զգալի մասը կորցրած հայ ժողովուրդը երկրորդ աշխարհամարտի ահեղաշունչ տարիներին նոր երանգներ հաղորդեց իր անվանն ու փառքին` աշխարհին տալով հերոսների, մարշալների, ռազմական գործիչների մի ողջ համաստեղություն։ 74 տարի անց էլ մենք շարունակում ենք հպարտանալ մեր նախնիների սխրանքով։

Մեծ Հայրենականի տարիներին հայ մարտիկները գերազանց գիտեին, թե պարտության դեպքում ինչպիսի դառը ճակատագիր է սպասվում Հայաստանին, որի սահմանամերձ գոտիներում հանգրվանել էին 26 թուրքական դիվիզիաներ։ Ուստի բնական և տրամաբանական է, որ անցյալ դարի 1945թ.-ի հաղթանակը նաև մերն ենք համարում։ Եվ այդ հաղթանակն իր ուրույն տեղն ունի մայիսյան մեր հերոսամարտերի շարքում, որոնց 1992-ին ավելացավ ևս մեկ հերոսամարտ՝ Շուշիի ազատագրումը։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարի բնորոշմամբ՝ Պաշտպանության բանակի կազմավորումն Արցախյան ազատագրական պայքարի կարևորագույն ձեռքբերումներից մեկն է։ Տարերայնորեն գործող կամավորական-աշխարհազորային ջոկատները բարդ ռազմաքաղաքական իրավիճակում վերաճեցին կանոնավոր զինվորական ստորաբաժանումների, այն էլ` մարտական գործողություններին զուգընթաց՝ Ադրբեջանի կողմից մեր ժողովրդին պարտադրված պատերազմի ծանր պայմաններում։ Կանոնավոր ու մարտունակ բանակի առկայությունը թելադրված էր նյութական ու մարդկային ռեսուրսներով գերակշռող Ադրբեջանի ագրեսիային արդյունավետորեն դիմագրավելու և իր բնօրրանում արցախահայության ապրելու իրավունքը պաշտպանելու անհրաժեշտությամբ։ Հայոց բանակը վաղուց արդեն լիարժեք կայացած կառույց է, ազգային միասնության գաղափարի հոգևոր և ֆիզիկական կրողը, պետության և ժողովրդի ազատության ու անկախության երաշխավորը։ Հայոց պետության գոյությունը, անկախ երկիր ունենալու փաստը մեր բանակի և ուժի արդյունքն են։ Ամեն կերպ պիտի պահպանենք և կրկնապատկենք մեր ձեռքբերումները՝ այդ թվում նաև երկրի տնտեսական դաշտում։ Քանզի միայն տնտեսապես հզոր երկիր ունենալու դեպքում կկարողանանք ոչ միայն հզորացնել մեր բանակը, այլ նաև մեր կամքը պարտադրել հակառակորդին։
Գեներալ-մայոր Կ. Աբրահամյանի կարծիքով՝ Արցախյան հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, ինչը, սակայն, չի նշանակում, որ հակառակորդի սադրանքներն ու նկրտումներն անպատասխան կարող են մնալ։ Առավել ևս, երբ մեր զինված ուժերն ունեն բարձր պատրաստվածություն, վճռականություն և ռազմատեխնիկական հագեցվածություն՝ երաշխավորելու մեր հայրենիքի անվտանգությունը։ Ապա պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց բանակի ստեղծման ակունքներից առ այսօր բանակաշինության գործում իրենց ավանդն ունեցած հրամանատարներին ու վետերաններին։ Հավաստիացնելով, որ հիշվում ու կարևորվում է նրանց նվիրումը, միաժամանակ վստահեցրեց, որ ժողովրդի ծոցից ծնված բանակն անպարտելի կլինի նաև հետայսու, քանզի ապրիլյան քառօրյա դիմակայությունն ապացուցել է, որ նոր սերունդն ավագների գործի արժանավոր շարունակողն է։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր խոսքն ավարտեց հետևյալ շեշտադրմամբ. ՙՄենք զորեղ ենք միասին, իսկ Հայաստան-Արցախ-Սփյուռք կապն անսասան է։ Մենք, որ դեռևս խնդիրներ ունենք լուծելու, միասնաբար կարող ենք սարեր շուռ տալ, քանզի առջևում ամենակարևորն է՝ մարտադաշտում հայ զինվորի հաջողություններն ամրագրելը, որի հուժկու հարվածներից հակառակորդը բազմիցս հասկացել է, որ հայկական ըմբոստ ու պատվախնդիր ոգին միշտ արթուն է՝ Արցախի անկախության պահապանների հոգում, ովքեր մեր երկրի կենդանի վահանն են՚։
Տոնական համերգի ընթացքում հնչեցին ռազմահայրենասիրական երգեր ու խրոխտ պարեղանակներ։

Մայիսի 9-ի առավոտյան Ստեփանակերտի կենտրոնական փողոցներում հնչում էր զինվորական շարասյուների խրոխտ քայլերգը։ ԱՀ նախագահի նստավայրից ու Վերածննդի հրապարակից դեպի Ստեփանակերտի հուշահամալիր էին ձգվում մարդկանց հոսքն ու երկու հայկական հանրապետությունների կառավարական պատվիրակությունները։ Նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ստեփանակերտի հուշահամալիրում ծաղկեպսակների տեղադրման արարողությունից հետո պատվիրակությունները մեկնեցին Շուշի։ Շուշիում ծաղիկներ խոնարհեցին քաղաքն ազատագրած առաջին Տանկ-հուշարձանի պատվանդանին ու Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին։ Ողջ օրվա ընթացքում Ստեփանակերտում, Շուշիում և մյուս շրջկենտրոններում, զորամասերում, տեղի էին ունենում տոնական համերգներ, անց էին կացվում մարզական միջոցառումներ, ինտելեկտուալ խաղեր, զբոսահանդեսներ։
Տոնական միջոցառումները եզրափակվեցին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ համերգով ու հրավառությամբ։

 ÐÐ° данном изображении может находиться: один или несколько человек, люди стоят, обувь, цветок, растение, ребенок и на улице

На данном изображении может находиться: 5 человек, люди улыбаются, на улице

На данном изображении может находиться: 1 человек, цветок, растение и на улице

На данном изображении может находиться: один или несколько человек, люди стоят, небо, полоски и на улице

На данном изображении может находиться: 21 человек, люди улыбаются, цветок и на улице

На данном изображении может находиться: 11 человек, люди стоят, цветок, свадьба, костюм и на улице

На данном изображении может находиться: 3 человека, люди стоят, небо, полоски и на улице

На данном изображении может находиться: 1 человек, небо, обувь и на улице

На данном изображении может находиться: один или несколько человек, люди стоят, обувь, небо и на улице

На данном изображении может находиться: 18 человек, в том числе Levon Sargsyan, люди улыбаются, толпа и на улице

На данном изображении может находиться: 16 человек, люди улыбаются, люди стоят

На данном изображении может находиться: один или несколько человек, небо, толпа, дерево и на улице

На данном изображении может находиться: 3 человека, в том числе Tiran Kyuregyan, люди стоят, дерево, растение, небо, трава, цветок, обувь, на улице и природа

На данном изображении может находиться: 1 человек, стоит, небо и на улице

На данном изображении может находиться: один или несколько человек, люди стоят, цветок, растение и на улице

На данном изображении может находиться: 3 человека, люди улыбаются, люди стоят, свадьба, костюм и на улице

На данном изображении может находиться: 5 человек, в том числе Goriseci Goriseci, люди улыбаются, люди стоят, свадьба, цветок и на улице

На данном изображении может находиться: 6 человек, люди стоят, костюм, цветок, свадьба и на улице

На данном изображении может находиться: 2 человека, люди улыбаются, небо и на улице

На данном изображении может находиться: 2 человека, люди стоят, люди на сцене, обувь, толпа и на улице