comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԻՄ ՄԱՍ­ՆԱ­ԳԻ­ՏՈՒ­ԹՅՈՒՆՆ ԻՄ ՀՊԱՐ­ՏՈՒ­ԹՅՈՒՆՆ Է
[ARM]     [RUS]     [ENG]

ԻՄ ՄԱՍ­ՆԱ­ԳԻ­ՏՈՒ­ԹՅՈՒՆՆ ԻՄ ՀՊԱՐ­ՏՈՒ­ԹՅՈՒՆՆ Է

Վան ՆՈ­ՎԻ­ԿՈՎ

 Պա­տու­հան­նե­րը յու­րօ­րի­նակ դի­տան­կյուն­ներ են, ո­րոնք ա­ռանց հե­ռա­դի­տա­կի էլ տե­սա­նե­լի են դարձ­նում հե­ռու-մո­տիկ աշ­խարհ­նե­րը։ Դի­մա­ցի աշ­խարհ­ներն ար­տաք­նա­պես որ­քան էլ նման, ներ­քուստ տար­բեր են։ Ար­տա­ցո­լում են մի­մյանց, բայց տար­բեր ան­կյուն­նե­րից ։ Ա­մե­նադժ­վա­րը, թերևս, սե­փա­կան պա­տու­հա­նը՝ ինք­նա­տիպ ու ան­հա­տա­կան դրսևոր­ման այդ դի­տան­կյու­նը գտ­նելն է։

Ի­րա­վա­բա­նի մաս­նա­գի­տու­թյամբ Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի շր­ջա­նա­վարտ Ար­մեն Խա­չատ­րյա­նը ներ­կա­յում թեթև ար­դյու­նա­բե­րու­թյան ին­ժե­ներ-տեխ­նո­լոգ է։ Մեր ժա­մա­նակ­նե­րում ե­զա­կի դեպ­քե­րից չէ, երբ ի­րա­կա­նու­թյունն ու աշ­խա­տա­շու­կա­յի պա­հանջ­նե­րը, մեղմ ա­սած, հա­ճախ լու­սանց­քում են թող­նում այս կամ այն մաս­նա­գի­տու­թյամբ ստա­ցած բարձ­րա­գույն կր­թու­թյու­նը։ Ընդ ո­րում, նույ­նիսկ կար­միր վկա­յագ­րի առ­կա­յու­թյան պա­րա­գա­յում։
Դեռևս ի­րա­վա­բա­նա­կա­նի ու­սա­նող էր Ար­մեն Խա­չատ­րյա­նը, երբ նո­րա­բաց ՙՄե­տաքս­կոմ­բի­նատ՚ ՍՊԸ-ի բամ­բա­կյա գործ­ված­քի ար­տադ­րու­թյամբ մաս­նա­գի­տա­ցած ՙՍան­դերք՚ ըն­կե­րու­թյու­նում ըն­դուն­վեց աշ­խա­տան­քի. սկզ­բում բան­վոր, այ­նու­հետև` տնօ­րե­նի տե­ղա­կալ։ Ներ­կա­յում Մոսկ­վա­յի թեթև ար­դյու­նա­բե­րու­թյան պե­տա­կան հա­մալ­սա­րա­նում, ուս­մա­նը զու­գա­հեռ, ըն­կե­րու­թյան ին­ժե­ներ- տեխ­նո­լոգն է՝ պա­հանջ­ված մաս­նա­գետ։
-Ծն­վել եմ զին­վո­րա­կա­նի ըն­տա­նի­քում։ Բնա­կա­նա­բար, ման­կա­կան տա­րի­քում ե­րա­զում էի զին­վո­րա­կան դառ­նալ։ Օ­դա­չու։ Դպ­րոցն ա­վար­տե­լուց հե­տո, չնա­յած դեռ ե­րա­զում էի օ­դա­չու դառ­նա­լու մա­սին, սա­կայն ընտ­րե­ցի ի­րա­վա­բա­նի մաս­նա­գի­տու­թյունն ու ըն­դուն­վե­ցի ԱրՊՀ ի­րա­վա­գի­տու­թյան բա­ժի­նը։ Ժամ­կե­տա­յին զին­ծա­ռա­յու­թյան ա­վար­տից հե­տո կենտ­րո­նա­ցա ուս­ման վրա։ Այդ տա­րի­նե­րին՝ 2013 թվա­կա­նին, Ստե­փա­նա­կեր­տում բաց­վեց ՙՄե­տաքս­կոմ­բի­նա­տը՚՝ մեր ժա­մա­նակ­նե­րի ար­ցա­խյան թեթև ար­դյու­նա­բե­րու­թյան ո­լոր­տում լուրջ հայտ ներ­կա­յաց­րած ար­տադ­րա­մա­սե­րով, աշ­խա­տու­ժի պա­հան­ջար­կով։ Կա­յուն աշ­խա­տա­տեղ փնտ­րող ու­սա­նո­ղի հա­մար ար­տադ­րու­թյան այս ճյու­ղը բա­վա­կա­նին հե­ռան­կա­րա­յին էր։
Ա­միս­ներ անց, ի­հար­կե, հա­մա­պա­տաս­խան փոր­ձու­սուց­ման շր­ջա­նը համ­բե­րա­տար հաղ­թա­հա­րե­լով, հա­մալ­րե­ցի կտո­րե­ղե­նի ու թե­լե­րի ար­տադ­րու­թյան ո­լոր­տում մաս­նա­գի­տա­ցած՝ ՙՍան­դերք՚ ՍՊԸ-ի աշ­խա­տա­կից­նե­րի կազ­մը։ Շուրջ 3 տար­վա բան­վո­րա­կան դազ­գա­հի առջև աշ­խա­տան­քից հե­տո, մեր ըն­կե­րու­թյան ա­ռա­ջար­կու­թյամբ, պետ­պատ­վե­րով ըն­դուն­վե­ցի Մոսկ­վա­յի պե­տա­կան թեթև ար­դյու­նա­բե­րու­թյան հա­մալ­սա­րան։ Զու­գա­հեռ չհ­րա­ժար­վե­ցի նաև ԱրՊՀ ի­րա­վա­գի­տա­կա­նի շր­ջա­նա­վար­տը լի­նե­լու հա­վակ­նու­թյու­նից՝ ար­դյուն­քում հա­ջո­ղու­թյամբ վաս­տա­կե­լով ի­րա­վա­բա­նի մաս­նա­գի­տու­թյան վկա­յա­կան։
Մինչ հա­մալ­սա­րա­նա­կան տե­սա­կան գի­տե­լիք­ներ ստա­նա­լը, թի­կուն­քում ար­դեն գործ­նա­կան բա­վա­կա­նա­չափ փորձ ու­նեի։ Այդ ա­ռու­մով հեշտ էր մոս­կո­վյան բու­հում քն­նու­թյուն բռ­նե­լը։ Ա­վագ գոր­ծըն­կեր­ներս հա­ճե­լիո­րեն զար­մա­ցած էին, որ դեռևս կան ե­րի­տա­սարդ­ներ, ով­քեր հե­տաքր­քր­ված են այս մաս­նա­գի­տու­թյան յու­րաց­մամբ։ Դեռ խոր­հր­դա­յին տա­րի­նե­րից ար­տադ­րու­թյան այս ո­լոր­տում կու­տա­կած ի­րենց հմ­տու­թյուն­ներն ու փոր­ձը նրանք սի­րով էին փո­խան­ցում մեզ՝ ե­րի­տա­սարդ­նե­րիս։ Այս հան­գա­ման­քը նույն­պես խթա­նեց մեր մաս­նա­գի­տա­կան կա­յաց­ման գոր­ծըն­թա­ցը։ Տե­սեք, ան­ցել է ա­վե­լի քան ե­րեք տաս­նա­մյակ, փլուզ­վել են խոր­հր­դա­յին պե­տա­կա­նու­թյու­նը, հա­սա­րա­կարգն ու տն­տե­սաձևը, բայց մեր ո­լոր­տում այդ ժա­մա­նակ­նե­րից աշ­խա­տող ար­հես­տա­վոր-մաս­նա­գետ­նե­րը, նույ­նիսկ թո­շա­կա­ռու, շա­րու­նա­կում են պա­հանջ­ված մնալ։ Այ­սինքն` նրանց մաս­նա­գի­տու­թյու­նը, գի­տե­լիքն ու փոր­ձը ժա­մա­նա­կի հետ չեն կորց­րել պա­հան­ջար­կը, այժ­մեա­կա­նու­թյունն ու դրա­նով ապ­րուստ վաս­տա­կե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը։ Ես նույն­պես հա­մոզ­ված եմ, որ ին­ժե­ներ-տեխ­նո­լո­գի այս մաս­նա­գի­տու­թյունն իմ հարս­տու­թյունն է, ո­րին չեն սպառ­նում ոչ կորց­նե­լու կամ սնան­կա­նա­լու վտանգ­նե­րը, ոչ` հա­րա­փո­փոխ ժա­մա­նակ­նե­րը և ոչ էլ պա­հան­ջար­կի պա­կա­սը։ Որ­քան էլ տեխ­նի­կա­կան հե­ղա­փո­խու­թյան նո­րա­մու­ծու­թյուն­նե­րի մեր դա­րաշր­ջանն իր պայ­ման­նե­րը թե­լադ­րի, միևնույն է, ցան­կա­ցած սար­քա­վոր­ման ան­խա­փան ու կա­նո­նա­վոր աշ­խա­տանքն անհ­նար է ա­ռանց մաս­նա­գե­տի, այս­պես ա­սենք, ներ­գոր­ծու­թյան։ Ար­տադ­րու­թյան տեխ­նո­լո­գի մաս­նա­գի­տու­թյան էու­թյու­նը նվա­զա­գույն ծախ­սով ար­տադ­րան­քի ո­րա­կի բարձ­րա­ցումն է ու ծա­վա­լը մե­ծաց­նե­լը, ին­չը բո­լոր ժա­մա­նակ­նե­րի տն­տե­սաձևե­րի ու ա­ռա­ջըն­թա­ցի, ինչ­պես նաև գոր­ծա­րար կյան­քի կազ­մա­կեպ­ման նա­խա­պայ­մանն է։ Դժ­վա­րու­թյան ու մեծ պա­տաս­խա­նատ­վու­թյան հետ մեկ­տեղ, ար­տադ­րու­թյան ո­լոր­տում աշ­խա­տան­քը հա­ճե­լի զբաղ­մունք է, ո­րով­հետև քո մտա­վոր ու­նա­կու­թյուն­նե­րի ար­դյուն­քը վե­րած­վում է նյու­թա­կան ար­ժե­քի։ Այ­դու­հան­դերձ, պետք է նշել, որ շա­րու­նա­կա­բար զար­գա­ցող թեթև ար­դյու­նա­բե­րու­թյու­նը չի նե­րում ինք­նա­կա­տա­րե­լա­գործ­ման և նո­րույթ­նե­րի յու­րաց­ման գոր­ծում թե­րա­ցող մաս­նա­գե­տին։ Բնա­կա­նա­բար, այդ ա­ռու­մով հա­մալ­սա­րա­նա­կան՝ տե­սա­կան գի­տե­լիք­նե­րին զու­գա­հեռ, ար­տադ­րա­կան գործ­նա­կան փոր­ձը փոխլ­րաց­նում և ամ­բող­ջաց­նում է մաս­նա­գի­տա­կան հմ­տու­թյուն­նե­րը։ Դա է հա­ջո­ղու­թյան այն գրա­վա­կա­նը, ո­րի շնոր­հիվ շա­հում են թե՜ թեթև ար­դյու­նա­բե­րու­թյան ին­ժե­ներ-տեխ­նո­լո­գի՝ ներ­կա աշ­խա­տանքս, թե՜ ար­տա­սահ­մա­նյան հա­մա­պա­տաս­խան բու­հա­կան ու­սու­մը։ Գի­տե­լիք­նե­րի ու փոր­ձի շա­րու­նա­կա­կան կու­տա­կու­մը մաս­նա­գի­տա­կան հա­ջո­ղու­թյան հաս­նե­լու գրա­վա­կան է, ըստ ո­րի էլ ծրագ­րա­վո­րում եմ իմ գոր­ծու­նեու­թյան տես­լա­կա­նը։ Ձգ­տե­լու եմ հնա­րա­վո­րինս հա­մա­քայլ լի­նել ար­տադ­րու­թյան զար­գաց­մա­նը և, ին­չո՞ւ չէ, քայլ ա­ռաջ ըն­թա­նալ՝ իմ նպաս­տը բե­րե­լով հայ­րե­նա­կան թեթև ար­դյու­նա­բե­րու­թյան կա­յաց­ման գոր­ծին։
Կար­ծում եմ` այդ ճա­նա­պար­հին հա­ջո­ղու­թյան հաս­նե­լու հա­մար ար­դեն իսկ ընտ­րած մաս­նա­գի­տու­թյան ու ար­հես­տա­վար­ժու­թյան հետևո­ղա­կան կա­տա­րե­լա­գոր­ծու­մը պետք է դառ­նա կեն­սա­կերպ:
;