comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԽՂ­ՃԻ ՑՄԱՀ ԲԱՆ­ՏԱՐ­ԿՅԱ­ԼԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԽՂ­ՃԻ ՑՄԱՀ ԲԱՆ­ՏԱՐ­ԿՅԱ­ԼԸ

Է­վի­կա ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

Անդ­րեյ ՍԱ­ԽԱ­ՐՈ­ՎԻ ծնն­դյան 98¬ա­մյա­կի առ­թիվ

Այս տար­վա մա­յի­սի 21-ին նա կդառ­նար 98 տա­րե­կան։ Անդ­րեյ Սա­խա­րո­վը ոչ միայն ռու­սա­կան, այլ նաև մեր հայ­կա­կան պատ­մու­թյան կարևոր մասն է։ Մարդ­կանց հա­մար, ում ե­րի­տա­սար­դու­թյան և հա­սու­նու­թյան տա­րի­ներն ան­ցել են ան­ցյալ դա­րի 70-ա­կան­նե­րի վեր­ջին-80-ա­կան­նե­րի սկզ­բին, այդ ա­նու­նը շատ բան է ա­սում։ Ա­կա­նա­վոր գիտ­նա­կան, հու­մա­նիստ, հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ։ Նա իր ապ­րած ժա­մա­նա­կաշր­ջա­նի հա­մար շատ կարևոր գործ է ա­րել՝ մարդ­կանց ցույց տա­լով, որ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը կա­րող է ու պետք է նրանց ա­ռաջ ան­կեղծ, ազ­նիվ լի­նի, այն չի կա­րող այլ նպա­տակ ու­նե­նալ, քան մար­դու բա­րօ­րու­թյու­նը։

Հի­շում եմ, թե ինչ­պես էին ծնող­ներս ան­գամ տա­նը շշու­կով խո­սում նրա մա­սին, նրանց խոս­քե­րից, լի­նե­լով դե­ռա­հաս, ի­մա­ցա, որ կա նման գիտ­նա­կան, ով ոչն­չից չի վա­խե­ցել ու խոր­հր­դա­յին իշ­խա­նու­թյա­նը մե­ղադ­րել է մար­դու ի­րա­վունք­նե­րը խախ­տե­լու մեջ, ին­չի հա­մար նրան աք­սո­րել են։ Սա­կայն ինչ­պի­սին է նա, ինչ տեսք ու­նի` ոչ ոք ինչ­պես հարկն է չգի­տեր էլ, չէ՞ որ ան­ցյա­լում նա գաղտ­նեգր­ված գիտ­նա­կան էր, իսկ ներ­կա­յում՝ քաղ­բան­տար­կյալ... Բայց սա նրան ա­վե­լի մեծ կարևո­րու­թյուն էր հա­ղոր­դում։ Այդ տա­րի­նե­րին ԽՍՀՄ քա­ղա­քա­ցի­նե­րից շա­տերն էին զգում ու տես­նում խոր­հր­դա­յին իշ­խա­նու­թյան թե­րու­թյուն­նե­րը, բայց դրա մա­սին վա­խե­նում էին բարձ­րա­ձայ­նել, և ե­թե կար­ծիք­նե­րով էլ փո­խա­նակ­վում էին, ա­պա` միայն շշու­կով, ճիշտ է ո­րոշ ան­հայտ ան­ձինք ա­նեկ­դոտ­ներ էին հո­րի­նում, ո­րոնք տա­րած­վում էին երկ­րով մեկ, բայց դրանք նույն­պես շշու­կով էին պատ­մում, շուրջ­բո­լո­րը նա­յե­լով, որ­պես­զի հան­կարծ ինչ¬որ մեկն ա­կանջ չդ­նի ու չմատ­նի։ Իսկ մար­դը, ով այդ պա­հին կյան­քի բո­լոր բա­րիք­ներն ու­ներ, Սո­ցիա­լիս­տա­կան աշ­խա­տան­քի ե­ռա­կի հե­րոս, ա­կա­դե­մի­կոս, ջրած­նա­յին ռում­բի ՙհայր՚, չեր­կն­չեց, քա­նի որ մտա­ծում էր իր երկ­րի ճա­կա­տագ­րի մա­սին և նրա բար­գա­վա­ճու­մը տես­նում էր ոչ թե մի­ջու­կա­յին հզո­րու­թյան, այլ մարդ­կանց բա­րե­կե­ցու­թյան ու ա­զա­տու­թյան մեջ։
Եվ ա­հա վրա հա­սավ վե­րա­կա­ռու­ցու­մը։ 1986թ. դեկ­տեմ­բե­րին Գոր­բա­չո­վը նրան աք­սո­րից վե­րա­դարձ­րեց, բայց դա մեծ գիտ­նա­կա­նին չս­տի­պեց լուռ մնալ ու հա­մա­կերպ­վել ա­նօ­րի­նու­թյուն­նե­րի հետ, թե­պետ նա հա­վա­տաց գոր­բա­չո­վյան վե­րա­կա­ռուց­մա­նը։ Ինչ­պես հա­վա­տա­ցին նաև ար­ցախ­ցի­նե­րը՝ այդ ժա­մա­նակ բարձ­րաց­նե­լով ան­կա­խու­թյան ու ա­զա­տու­թյան դրո­շը։ Անդ­րեյ Սա­խա­րովն իս­կույն հաս­կա­ցավ մեր Շարժ­ման էու­թյունն ու ար­դա­րա­ցիու­թյու­նը և մինչև կյան­քի վեր­ջը սա­տա­րում էր ար­ցախ­ցի­նե­րին։ Շա­տերն են հի­շում ԽՍՀՄ ժո­ղովր­դա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի ա­ռա­ջին հա­մա­գու­մա­րը, որ­տեղ Անդ­րեյ Սա­խա­րովն ամ­բիո­նից, ի լուր ա­մեն­քի, բարձ­րա­ձայ­նեց Աֆ­ղանս­տա­նի և Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի մա­սին ճշ­մար­տու­թյու­նը: Հի­շում են, թե ինչ­պես էր դահ­լի­ճում նս­տած ագ­րե­սիվ ու հնա­զանդ մե­ծա­մաս­նու­թյու­նը բղա­վոց­նե­րով ու սու­լոց­նե­րով խան­գա­րում նրա ե­լույ­թին, իսկ նա, դրան ու­շադ­րու­թյուն չդարձ­նե­լով, շա­րու­նակ խո­սում էր։ Եվ ինչ­պես Աստ­վա­ծաշն­չում է աս­ված. ՙՈվ ա­կանջ ու­նի, թո՜ղ լսի՚։ Մեծ գիտ­նա­կա­նը ե­րեք ան­գամ Գոր­բա­չո­վին նա­մակ է գրել, ո­րոն­ցում պատ­մում էր Ղա­րա­բա­ղյան շարժ­ման մա­սին ողջ ճշ­մար­տու­թյու­նը, հա­կա­մար­տու­թյան լուծ­ման տար­բե­րակ­ներ էր ա­ռա­ջար­կում։ Նա ա­ռա­ջար­կում էր հա­մա­դաշ­նու­թյուն ստեղ­ծել. ՙԲո­լոր հան­րա­պե­տու­թյուն­նե­րին՝ միու­թե­նա­կան և ինք­նա­վար, ինք­նա­վար մար­զե­րին, ազ­գա­յին օկ­րուգ­նե­րին պետք է հա­վա­սար ի­րա­վունք­ներ տալ՝ պահ­պա­նե­լով ներ­կա տա­րած­քա­յին սահ­ման­նե­րը։ Նրանք բո­լո­րը պետք է ա­ռա­վե­լա­գույն ան­կա­խու­թյուն ստա­նան։ Նա հա­մա­րում էր, որ պետք է լիո­վին հրա­ժար­վել կայ­սե­րա­կան բռ­նի միա­վո­րու­մից, իսկ այ­նու­հետև ար­դեն կտոր­նե­րից ամ­բող­ջա­կան ինչ-որ մի նոր բան ստեղ­ծել։ ՙԱ­ռա­ջարկ­վող հա­մա­կար­գում պետք է միայն հան­րա­պե­տու­թյուն­ներ լի­նեն։ Նախ­կին ինք­նա­վար մար­զե­րը պետք է նույն­պես հան­րա­պե­տու­թյուն­նե­րի վե­րած­վեն։ Օ­րի­նակ, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հան­րա­պե­տու­թյու­նը չի պատ­կա­նի ո՜չ Հա­յաս­տա­նին, ո՜չ Ադր­բե­ջա­նին՝ այն ինք­նու­րույն կլի­նի և ի­րա­վունք կս­տա­նա տն­տե­սա­կան կամ այլ կար­գի հա­րա­բե­րու­թյուն­ներ հաս­տա­տել նրանց հետ, ում ին­քը կցան­կա­նա։ Նման լու­ծու­մը շա­հե­կան կլի­նի երկ­րի բո­լոր քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար։ Եվ միայն այդ ճա­նա­պար­հով, իմ պատ­կե­րաց­մամբ, հնա­րա­վոր կլի­նի հաս­նել ազ­գա­յին հար­ցի լուծ­մա­նը՚,¬ա­սում էր նա։ Բո­լոր ժո­ղո­վուրդ­ներն ու­նեն ա­զատ կա­մար­տա­հայտ­ման մի­ջո­ցով ի­րենց ճա­կա­տա­գի­րը տնօ­րի­նե­լու ի­րա­վունք: Այն ե­րաշ­խա­վոր­վում է մի­ջազ­գա­յին վե­րահս­կո­ղու­թյան կող­մից` սահ­ման­ված հետևե­լու բո­լոր եր­կր­նե­րի կա­ռա­վա­րու­թյուն­նե­րի կող­մից Մար­դու ի­րա­վունք­նե­րի հռ­չա­կագ­րի պահ­պան­մա­նը: Հենց այդ դրույթ­նե­րի շր­ջա­նակ­նե­րում էր նա դի­տար­կում նաև Ղա­րա­բա­ղի հիմ­նախն­դի­րը, ո­րը նրան պատ­կե­րա­նում էր որ­պես այն ար­մա­տա­կան խն­դիր­նե­րից մե­կը, ո­րի լու­ծու­մից կախ­ված կլի­նի` ինչ ըն­թացք կս­տա­նան ԽՍՀՄ-ում տե­ղի ու­նե­նա­լիք ժո­ղովր­դա­վա­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րը: Սա­խա­րո­վին մե­ղադ­րում էին նրա­նում, որ իր գոր­ծո­ղու­թյուն­նե­րով և բա­րե­փո­խում­ներ են­թադ­րող ա­ռա­ջարկ­նե­րով նա կոր­ծա­նում է գո­յու­թյուն ու­նե­ցող կար­գը: Պատ­մու­թյու­նը ցույց տվեց, որ միայն սա­խա­րո­վյան գա­ղա­փար­նե­րի ի­րա­գործ­ման պա­րա­գա­յում էր հնա­րա­վոր պահ­պա­նել Միու­թյու­նը: Կցան­կա­նա­յինք մի հատ­ված մեջ­բե­րել Անդ­րեյ Սա­խա­րո­վի` 1988թ. մար­տի 21-ին Գոր­բա­չո­վին գր­ված նա­մա­կից, ո­րը եր­կար տա­րի­ներ գաղտ­նի է պահ­վել. ՙԵս կոչ եմ ա­նում այն­պի­սի լու­ծում­ներ գտ­նել, ո­րոնք հիմն­ված կլի­նեն մեր ժո­ղո­վուրդ­նե­րից յու­րա­քան­չյու­րի շա­հե­րի խա­ղաղ և ըստ հնա­րա­վո­րու­թյան ան­կողմ­նա­կալ հաշ­վառ­ման վրա: Իմ պատ­կե­րաց­մամբ` անհ­րա­ժեշտ է ԽՍՀՄ Սահ­մա­նադ­րու­թյա­նը հա­մա­պա­տաս­խան` Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ժո­ղովր­դա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի մար­զա­յին խոր­հր­դի միջ­նոր­դու­թյու­նը քն­նար­կել Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ Գե­րա­գույն խոր­հր­դում և Հայ­կա­կան ԽՍՀ Գե­րա­գույն խոր­հր­դում: Տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րի պա­րա­գա­յում ի­րա­վա­րար վճի­ռը պետք է կա­յաց­նի ԽՍՀՄ Գե­րա­գույն խոր­հուր­դը: Ես Ադր­բե­ջա­նի, Հա­յաս­տա­նի և ԽՍՀՄ Գե­րա­գույն խոր­հուրդ­նե­րին կոչ եմ ա­նում հաշ­վի առ­նել ինք­նա­վար մար­զի բնակ­չու­թյան մե­ծա­մաս­նու­թյան և մար­զա­յին խոր­հր­դի հս­տակ ար­տա­հայտ­ված կամ­քը` որ­պես գլ­խա­վոր հիմ­նա­վո­րում սահ­մա­նադ­րա­կան ո­րոշ­ման կա­յաց­ման հա­մար: Այս ծանր օ­րե­րին ես խնդ­րան­քով և կո­չով դի­մում եմ Ադր­բե­ջա­նի և Հա­յաս­տա­նի ժո­ղո­վուրդ­նե­րին լիո­վին բա­ցա­ռել բռ­նու­թյու­նը: Մե­ծա­գույն ող­բեր­գու­թյուն կլի­ներ, ե­թե ար­դեն ի­րա­գործ­ված հրե­շա­վոր հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի (նկա­տի են առն­վում Սում­գա­յի­թի հա­յե­րի ջար­դե­րը – հեղ.) պա­տաս­խա­նը լի­նեն նո­րե­րը:

Դեկ­տեմ­բե­րին Սա­խա­րո­վը Մոսկ­վա­յի մի խումբ մտա­վո­րա­կան­նե­րի հետ միա­սին Ադր­բե­ջան, Հա­յաս­տան և Լեռ­նա­յին Ղա­րա­բաղ է այ­ցե­լում: Նրա ա­ռա­քե­լու­թյան գլ­խա­վոր նպա­տա­կը մտա­վո­րա­կա­նու­թյան ղե­կա­վա­րու­թյան ու ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ հան­դի­պում­նե­րի մի­ջո­ցով հա­կա­մար­տող կող­մե­րի դիր­քո­րո­շում­նե­րում շփ­ման եզ­րեր գտ­նելն էր: Սա բա­ռի բուն ի­մաս­տով միջ­նոր­դա­կան խա­ղա­ղա­սի­րա­կան ա­ռա­քե­լու­թյուն էր: Սա­կայն Սա­խա­րո­վի ա­ռա­քե­լու­թյա­նը վի­ճակ­ված էր բախ­վել ոչ միայն ա­նըմ­բռ­նո­ղու­թյան, այլ նաև ու­ղիղ թշ­նա­ման­քի` դրսևոր­վե­լով ան­գամ հենց միջ­նոր­դի ան­ձի հան­դեպ: Ու­շագ­րավ մի դր­վագ Ե­լե­նա Բո­նե­րի հի­շո­ղու­թյուն­նե­րից. ՙ1988թ. դեկ­տեմ­բե­րին մոսկ­վա­ցի­նե­րի մի խումբ Սա­խա­րո­վի հետ Ան­դր­կով­կա­սում էր: Հան­դի­պում ու­նե­ցան Ադր­բե­ջա­նի ԿԿ Կենտ­րո­նա­կան կո­մի­տեի ա­ռա­ջին քար­տու­ղա­րի հետ: Վե­զի­րո­վը եր­կու ժամ, ա­սես բե­մի վրա լի­ներ, մեզ հա­մար դա­սա­խո­սու­թյուն է կար­դում հայ-ադր­բե­ջա­նա­կան բա­րե­կա­մու­թյան մա­սին: Անդ­րեյ Դմիտրևի­չին դժ­վա­րու­թյամբ հա­ջող­վեց իր խոս­քը լսե­լի դարձ­նել Վե­զի­րո­վի թն­դուն, նրան բնո­րոշ հռե­տո­րա­կան ձայ­նի ֆո­նին: Պատ­մե­ցինք` որն է այ­ցի նպա­տա­կը: Չն­կա­տեց, շա­րու­նա­կեց բա­րե­կա­մու­թյան մա­սին խո­սել. ՙՄենք եղ­բայ­րա­կան ազ­գեր ենք՚: Ես էլ ա­սա­ցի, որ եղ­բայր­նե­րը, պա­տա­հում է, ի­րար հետ կռ­վում են, բայց դժ­բախ­տու­թյան պա­հին մո­ռա­նում են ան­ցյա­լը: Հենց երկ­րա­շար­ժը նման մի դժ­բախ­տու­թյուն է: Դուք նե­ղա­ցել եք, որ աշ­խար­հը չի տես­նում ձեր բա­րյա­ցա­կա­մու­թյու­նը: Ղա­րա­բա­ղը հի­մա տվեք հա­յե­րին: Չէ՞ որ այն­տեղ հի­մա ներս խցկ­վե­լու մի թիզ հող չկա: Ողջ աշ­խար­հը ծն­կա­չոք ձեզ ե­րախ­տա­գի­տու­թյուն կհայտ­նի: Ու դա­րե­դար եր­գեր կհյուս­վեն: Միայն նրա դեմ­քը տես­նեիք, երբ նա կտ­րուկ պա­տաս­խա­նեց. ՙՀո­ղը չեն նվի­րում: Հո­ղը նվա­ճում են: Ա­րյամբ՚: Ու դեռ ա­խոր­ժան­քով էլ կրկ­նեց. ՙԱ­րյա՜մբ՚: Այս­պես ա­վարտ­վեց Բաք­վի իշ­խա­նու­թյան հետ զրույ­ցը: Վե­զի­րովն ա­րյուն խոս­տա­ցավ: Ու այն թափ­վե՜ց՚: (ՙԿո­մու­նիստ՚, 19.06.1990)…
1989թ. դեկ­տեմ­բե­րի 9-ին տված իր վեր­ջին հար­ցազ­րույ­ցում Սա­խա­րո­վը նա­խազ­գու­շաց­նում էր. ՙԼեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում ար­դեն շատ վա­ղուց ոչ սո­վո­րա­կան ող­բեր­գա­կան ի­րա­վի­ճակ է տի­րում: Ան­գամ դժ­վա­րա­ցել է այն­տե­ղից տե­ղե­կատ­վու­թյուն ստա­նա­լը: Բայց այն ա­մե­նը, ինչ ի­մա­նում ենք, սար­սա­փե­լի է: Մտա­ծում եմ, որ ի­րա­վի­ճա­կը շատ մոտ է ան­լու­ծե­լի դառ­նա­լուն: Դրա ա­ռա­ջաց­ման պատ­ճառն այն է, որ ա­ռա­ջին փու­լե­րում կենտ­րո­նա­կան իշ­խա­նու­թյուն­ներն ան­վճ­ռա­կա­նու­թյուն և սխալ­ներ են թույլ տվել: Ինձ հա­մար գե­րա­կա է ազ­գե­րի ինք­նո­րոշ­ման սկզ­բուն­քը: Հի­մա շատ կարևոր է, որ­պես­զի եր­կու ազ­գե­րը ձեռն­պահ մնան բռ­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րից: Խոս­քը եր­կու ժո­ղո­վուրդ­նե­րի ող­բեր­գու­թյան մա­սին է: Եվ մենք չենք կա­րող այդ տե­սան­կու­նից նրանց տա­րան­ջա­տել: Ղա­րա­բա­ղը մեծ հիմ­նախ­նդ­րի միայն մի մասն է: Ես պար­զա­պես հա­մա­րում եմ, որ մենք պետք է հա­մա­սահ­մա­նադ­րա­կան վե­րա­կա­ռու­ցում ի­րա­կանց­նենք` բո­լոր ազ­գա­յին-տա­րած­քա­յին կազ­մա­վո­րում­նե­րի հա­վա­սա­րու­թյան և նրանց ան­կա­խու­թյուն շնոր­հե­լու սկզ­բունք­նե­րի հաշ­վա­ռու­մով` միաս­նա­կան պայ­մա­նագ­րի հի­ման վրա Միու­թյա­նը հե­տա­գա ան­դա­մակ­ցու­թյան ի­րա­վուն­քով: Իմ կար­ծի­քով սա մեր երկ­րում գո­յու­թյուն ու­նե­ցող ազ­գա­յին հա­կա­սու­թյուն­նե­րի ողջ կծի­կի միակ լու­ծումն է, հա­կա­սու­թյուն­ներ, ո­րոնք շատ սուր դրսևո­րում են ստա­ցել ոչ միայն Ան­դր­կով­կա­սում, այլ նաև ու­րիշ շր­ջան­նե­րում: Ու այդ շր­ջան­նե­րի թի­վը գնա­լով ա­ճում է…՚:
Սա­խա­րովն ի­րա­վա­ցի էր` նրա ՙա­նի­րա­տե­սա­կան՚ թվա­ցող ու­ղին ըն­դու­նե­լուց հրա­ժար­ված ՙի­րա­տես քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը՚ եր­կի­րը ոչ միայն ա­ղե­տա­յին վի­ճա­կի հասց­րե­ցին, այլև նախ­կին ԽՍՀՄ ողջ տա­րած­քով մեկ բազ­մա­թիվ բո­ցա­վառ­վող ու մարմ­րող հա­կա­մար­տու­թյուն­ներ թո­ղե­ցին…
Անդ­րեյ Դմիտրևիչ Սա­խա­րո­վը մա­հա­ցել է 1989թ. դեկ­տեմ­բե­րի 14-ի ե­րե­կո­յան սր­տի նո­պա­յից: Նա­խօ­րեին Կրեմ­լում միջ­շր­ջա­նա­յին պատ­գա­մա­վա­րա­կան խմ­բի (ժո­ղովր­դա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի 2-րդ հա­մա­գու­մա­րը) ժո­ղո­վում նա վեր­ջին ան­գամ ե­լույթ ու­նե­ցավ: 1989թ. դեկ­տեմ­բե­րի 17-ին հա­զա­րա­վոր մար­դիկ վեր­ջին հրա­ժեշ­տը տվե­ցին Սա­խա­րո­վին: Ող­ջա­միտ մար­դա­կան­ցից շա­տե­րի հա­մար դա ան­կա­տար մնա­ցած հույ­սե­րը թա­ղել էր նշա­նա­կում:
Հա­յաս­տա­նում Ռու­սաս­տա­նի նախ­կին դես­պան Ա­նա­տո­լի Դրյու­կո­վի խոս­քով` ՙՀա­յաս­տա­նում ա­ռա­ջինն են գի­տակ­ցել Սա­խա­րո­վի ու­նե­ցած դե­րա­կա­տա­րու­թյու­նը՚: Դրա վկա­յու­թյու­նը Երևա­նում նրա ա­նու­նը կրող հրա­պա­րակն է, որ­տեղ 2001թ. տե­ղադր­վեց խղ­ճի ցմահ բան­տար­կյա­լի հու­շար­ձա­նը, ի դեպ, ա­ռա­ջի­նը նախ­կին Խոր­հր­դա­յին Միու­թյան տա­րած­քում: Իսկ ե­րախ­տա­պարտ ար­ցախ­ցի­նե­րը մեծն հու­մա­նիս­տի ու գիտ­նա­կա­նի ա­նու­նով են կո­չել Ստե­փա­նա­կեր­տի փո­ղոց­նե­րից մեկն ու թիվ 8 ա­վագ դպ­րո­ցը: