comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՆԱ ՄԻՇՏ ՀԱՅ ԺՈ­ՂՈ­ՎՈՒՐԴ ԿՈՉ­ՎՈՂ ԶՈՐ­ՔԻ ԶՈ­ՐԱԳ­ԼՈՒԽՆ ԷՐ
[ARM]     [RUS]     [ENG]

ՆԱ ՄԻՇՏ ՀԱՅ ԺՈ­ՂՈ­ՎՈՒՐԴ ԿՈՉ­ՎՈՂ ԶՈՐ­ՔԻ ԶՈ­ՐԱԳ­ԼՈՒԽՆ ԷՐ

Է­վի­կա ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

 Մա­յի­սի 22-ին կլ­րա­նար մե­ծա­նուն հայ, մեծ հայ­րե­նա­սեր, աշ­խար­հահռ­չակ դե­րա­սան Շառլ Ազ­նա­վու­րի 95 տա­րին։ Նա ե­րա­զում էր իր 100-ա­մյա­կը նշել բե­մում. չս­տաց­վեց, ճա­կա­տա­գիրն այլ կերպ տնօ­րի­նեց։ Մեծ մաեստ­րո­յի, նրա ար­վես­տի, բա­րե­գոր­ծու­թյուն­նե­րի մա­սին շատ է գր­վել։ Նա ի­րա­վամբ ար­ժա­նի ներդ­րում ու­նե­ցավ հա­մաշ­խար­հա­յին մշա­կույ­թի աս­պա­րե­զում, շատ բան ա­րեց իր ժո­ղովր­դի՝ հայ ազ­գի հա­մար։ Կրկն­վե­լու կա­րիք չկա, կցան­կա­նա­յի պար­զա­պես ըն­թեր­ցո­ղի հետ կիս­վել մաեստ­րո­յի հետ կապ­ված իմ ման­կա­կան հու­շե­րով, թե ինչ­պես ա­ռա­ջին ան­գամ ի­մա­ցա նրա մա­սին։Ծն­վել ու մե­ծա­ցել եմ Բաք­վում, ի տար­բե­րու­թյուն ոչ միայն իմ հա­սա­կա­կից­նե­րի, այլև շատ բաք­վե­ցի­նե­րի (նկա­տի ու­նեմ հա­յե­րի), շատ վաղ սկ­սե­ցի նկա­տել ազ­գիս հան­դեպ ա­նար­դա­րա­ցի վե­րա­բեր­մունքն ու գո­յու­թյուն ու­նե­ցող ճն­շու­մը։ Հա­վա­նա­բար դրա ՙմե­ղա­վո­րը՚ հայրս էր, ով տա­նը միշտ հա­յե­րեն էր խո­սում, որ­պես­զի ես ու եղ­բայրս ի­մա­նանք մեր մայ­րե­նին, հա­ճախ էր հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյու­նից դր­վագ­ներ պատ­մում՝ ցե­ղաս­պա­նու­թյան, Շու­շիի ող­բեր­գու­թյան մա­սին և այլն: Ինձ հա­մար գր­քեր էր բե­րում՝ ՙԳևորգ Մարզ­պե­տու­նի՚, ՙՍամ­վել՚, ՙԽեն­թը՚ և այն ժա­մա­նակ ար­գել­ված այլ գր­քեր։ Պատ­կե­րաց­նո՞ւմ եք՝ 10 տա­րե­կան աղջ­նա­կի հա­մար Րաֆ­ֆու ՙԽեն­թը՚ սե­ղա­նի գիրք էր, որ շա­րու­նակ ըն­թեր­ցում էի։ Եվ ա­հա մի օր հայրս ինձ հա­մար բե­րեց Զո­րի Բա­լա­յա­նի` Լի­բա­նա­նում տե­ղի ու­նե­ցած պա­տե­րազ­մի, լի­բա­նա­նա­հա­յե­րի պայ­քա­րի ու տա­ռա­պանք­նե­րի մա­սին պատ­մող ՙԵր­կու կրա­կի մեջ՚ գիր­քը։ Այն ըն­թեր­ցե­ցի մի շն­չում, և ման­կա­կան երևա­կա­յու­թյունս վառ­վում էր։ Մո­տե­ցա հորս ու ոչ ման­կա­կան լր­ջու­թյամբ հարց­րի. ՙՀայ­րիկ, իսկ ե­թե թուր­քե­րը նո­րից ո­րո­շեն հար­ձակ­վել մեզ վրա, ի՞նչ ենք ա­նե­լու՚։ Հայրս նս­տեց­րեց ինձ իր կող­քին ու ա­սաց. ՙԳի­տե՞ս, աղ­ջիկս, Ֆրան­սիա­յում մի մեծ հայ է ապ­րում, աշ­խար­հահռ­չակ եր­գիչ ու շատ հա­րուստ մարդ, նրա ա­նու­նը Շառլ Ազ­նա­վուր է։ Նա ու­նի սե­փա­կան բա­նա­կը՝ հայ­կա­կան, և ե­թե ինչ-որ մե­կը փոր­ձի մեզ վնա­սել, նա օգ­նու­թյան կհաս­նի՚։ Այս խոս­քե­րից հե­տո ման­կա­կան երևա­կա­յու­թյունս էլ ա­վե­լի բոր­բոք­վեց. ես նրան պատ­կե­րաց­նում էի որ­պես Պապ թա­գա­վոր, որ­պես Սպա­րա­պետ, որ­պես սպի­տակ մար­տա­կան ձին հե­ծած զո­րա­վար Անդ­րա­նիկ։ Եվ մտա­վա­խու­թյուն­ներն այլևս չէին տան­ջում իմ ման­կա­կան հո­գին, քա­նի որ գի­տեի, որ Փր­կիչ ու­նենք։ 

Տա­րի­նե­րի հետ ա­վե­լին ի­մա­ցա Շառլ Ազ­նա­վու­րի մա­սին, ծա­նո­թա­ցա նրա ար­վես­տին, բայց նրա հետ կապ­ված մա­նուկ օ­րե­րիս հու­շերն ընդ­միշտ մնա­ցին իմ սր­տում։ Եվ երբ 2018թ. հոկ­տեմ­բե­րի 1-ին նրա մահ­վան բո­թը ցն­ցեց մո­լո­րա­կը, երբ աշ­խար­հը ող­բում էր մեծ երգ­չի, պոե­տի, եր­գա­հա­նի, կի­նո­դե­րա­սա­նի, բա­ցա­ռիկ տա­ղան­դով օժտ­ված անձ­նա­վո­րու­թյան կո­րուս­տը, ինձ մոտ այն­պի­սի զգա­ցո­ղու­թյուն էր, որ կորց­րել ենք մեր Փրկ­չին։ Ու թող որ ոչ սպի­տակ ձիու վրա, բայց նա միշտ հայ ժո­ղո­վուրդ կոչ­վող զոր­քի զո­րագ­լուխն էր։