comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԻՇՈՒՄ ԵՎ ՍԻՐՈՒՄ ԵՆՔ ԳԱԼԻՆԱ ՍՏԱՐՈՎՈՅՏՈՎԱՅԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԻՇՈՒՄ ԵՎ ՍԻՐՈՒՄ ԵՆՔ ԳԱԼԻՆԱ ՍՏԱՐՈՎՈՅՏՈՎԱՅԻՆ

Ա­լեք­սանդր ԵՐ­ԿԱ­ՆՅԱՆ

 Հայ ժո­ղովր­դի բա­րե­կամ­նե­րի շար­քում իր ու­րույն տեղն ու­նի գիտ­նա­կան, քա­ղա­քա­կան գոր­ծիչ ու ի­րա­վա­պաշտ­պան Գա­լի­նա Ստա­րո­վոյ­տո­վան։ Պաշտ­պա­նե­լով Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի շա­հե­րը` նա մեր ժո­ղովր­դի կող­քին էր ա­մե­նա­ծանր պա­հե­րին՝ 1988թ. երկ­րա­շարժ, ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քար...

Հի­շում եմ նրա կրա­կոտ ե­լույթ­նե­րը 1988-1989թթ. Երևա­նի բազ­մա­հա­զա­րա­նոց հան­րա­հա­վաք­նե­րում։ Նա ջեր­մո­րեն ըն­դուն­վեց ու սիր­վեց հա­յե­րի կող­մից։ Զար­մա­նա­լի չէ, որ 1989թ. ԽՍՀՄ ժո­ղովր­դա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի ընտ­րու­թյուն­նե­րին Հայ­կա­կան ԽՍՀ-ից Ստա­րո­վոյ­տո­վա­յի օգ­տին քվեար­կեց ընտ­րող­նե­րի 75%-ը։ Ու նա պատ­վով էր կա­տա­րում ժո­ղովր­դի ընտ­րյա­լի իր պար­տա­կա­նու­թյուն­նե­րը 1989-91 թվա­կան­նե­րին։ Հա­յե­րի շա­հե­րի մա­սին նա չէր մո­ռա­նում և այն ժա­մա­նակ, երբ ՌԽՖՍՀ ժող­պատ­գա­մա­վոր էր (1990-1993թթ.) և ՌԴ Պետ­դու­մա­յի պատ­գա­մա­վոր (1993-1998թթ.)։
Ստա­րո­վոյ­տո­վան հրա­շա­լի հռե­տոր էր, բա­վա­կա­նին կիրթ անձ­նա­վո­րու­թյուն, ով կա­րո­ղա­նում էր պաշտ­պա­նել իր հա­յացք­ներն ու հա­մո­զել ու­րիշ­նե­րին։ Բայց ա­մե­նա­կարևո­րը՝ Գա­լի­նա Վա­սիլևնան բա­րի, հո­գա­տար ու սր­տա­բաց անձ­նա­վո­րու­թյուն էր։ Ինձ բախտ է վի­ճակ­վել ծա­նո­թա­նալ նրա հետ 1997թ. Մոսկ­վա­յում ՙԴա­րե­րով օրհ­նյալ է Ռու­սաս­տա­նի և Հա­յաս­տա­նի բա­րե­կա­մու­թյու­նը՚ հու­շար­ձա­նի բաց­ման ժա­մա­նակ։ Ափ­սոս, որ մեր զրույ­ցը կարճ տևեց։ Հա­վաք­ված հա­յե­րից յու­րա­քան­չյուրն ու­զում էր ան­ձամբ շփ­վել Ստա­րա­վոյ­տո­վա­յի հետ, ու դա նրան դուր էր գա­լիս: Նրա հմա­յիչ դեմ­քին ու­րախ ժպիտ էր հայ­տն­վում։
Կցան­կա­նա­յի Գա­լի­նա Ստա­րո­վոյ­տո­վա­յի կյան­քից ներ­կա­յաց­նել շա­տե­րին ան­հայտ մի դր­վագ, ո­րը լրաց­նում է այդ զար­մա­նահ­րաշ կնոջ կեր­պա­րը։ Ու­րախ եմ ըն­թեր­ցո­ղի հետ այդ ու­սա­նե­լի պատ­մու­թյամբ կիս­վե­լու հնա­րա­վո­րու­թյամբ։
Մոսկ­վա­յում 1990-2004թթ. ապ­րում էր միայ­նակ, հի­վանդ, հա­մա­րյա կույր, տա­րեց մի կին՝ Էմ­մա Լևո­նով­նա Ծա­տու­րո­վան։ Հա­զա­րա­վոր հա­յե­րի նման 1990թ. հուն­վա­րյան ջար­դե­րի ժա­մա­նակ նա ստիպ­ված էր լքել հա­րա­զատ քա­ղա­քը՝ Բա­քուն։ Մի ժա­մա­նակ Ադր­բե­ջա­նի մայ­րա­քա­ղա­քում նա հայտ­նի մաս­նա­գետ էր՝ պա­թո­լո­գոա­նա­տոմ։ Այն­տեղ ազ­գա­կան­նե­րիս հարևա­նու­հին էր, ո­րոնց մի­ջո­ցով էլ Մոսկ­վա­յում ծա­նո­թա­ցանք։ Էմ­մա Լևո­նով­նան բա­րե­համ­բույր կին էր, հա­ճախ էի այ­ցե­լում նրան, փոր­ձում ինչ-որ բա­նով օգ­նել։ Հա­մառ ջան­քե­րի ար­դյուն­քում Տվերս­կա­յա փո­ղո­ցում նրան հատ­կաց­րին սե­նյակ, ո­րը նախ­կի­նում ծա­ռա­յում էր որ­պես հա­վա­քա­րար­նե­րի տն­տե­սա­կան ի­րե­րը պա­հե­լու սե­նյակ։ Պայ­ման­նե­րը, ի­հար­կե, նա­խան­ձե­լի չէին, բայց դա էլ նրան գո­հաց­նում էր։ Սա­կայն 1998թ. տե­ղա­կան բնակ­շա­հա­գործ­ման գրա­սե­նյա­կը ո­րո­շեց վտա­րել նրան այդ կա­ցա­րա­նից։ Լավ է, որ այդ մա­սին գրե­ցին ինչ-որ թեր­թում, և Ստա­րո­վոյ­տո­վան, ով այդ ժա­մա­նակ Պետ­դու­մա­յի պատ­գա­մա­վոր էր, ըն­թեր­ցեց հոդ­վա­ծը։ Եվ ա­հա 1998թ. գար­նա­նա­յին մի օր այ­ցե­լում եմ Էմ­մա Լևո­նով­նա­յին ու տես­նում՝ սե­ղա­նի շուրջ նս­տած լա­ցում է, առջևին սև խա­վիա­րով հա­ցի մի մեծ կտոր։ Հե­տաքր­քր­վե­ցի՝ ի՞նչ է կա­տար­վել։ Պարզ­վեց՝ նա լա­ցում էր ու­րա­խու­թյու­նից ու ու զար­ման­քից։ Ա­սաց՝ ափ­սոս, որ կես ժամ ա­ռաջ այս­տեղ չէիր։ Ստա­րո­վոյ­տո­վան էր ե­կել։
Ի­մա­նա­լով Ծա­տու­րո­վա­յի ծանր դրու­թյան մա­սին, նա ան­տար­բեր չմ­նաց և սր­տին մոտ ըն­դու­նեց ի­րեն ան­ծա­նոթ այդ տա­րեց հա­յու­հու խն­դի­րը։ Մի կողմ թող­նե­լով պե­տա­կան գոր­ծե­րը, Ստա­րո­վոյ­տո­վան գնաց բնակ­շա­հա­գործ­ման գրա­սե­նյա­կի տնօ­րե­նի մոտ ու զգու­շաց­րեց, որ չհա­մար­ձակ­վեն կնո­ջը փո­ղոց նե­տել։ Ա­պա ե­ղավ Էմ­մա Լևո­նով­նա­յի մոտ։ Վեր­ջի­նիս ու­րա­խու­թյա­նը չափ չկար։ Ստա­րո­վոյ­տո­վան կնո­ջը հայտ­նեց, որ հի­մա նա կա­րող է հան­գիստ լի­նել։ Բա­ցի այդ, նա դա­տար­կա­ձեռն չե­կավ։ Խեղճ կնո­ջը Ստա­րո­վոյ­տո­վան իր գր­պա­նից կլո­րիկ գու­մար տվեց, ինչ­պես նաև մթերք­նե­րով լի պա­յու­սակ և Պետ­դու­մա­յի ճա­շա­րա­նից սև խա­վիա­րով հա­ցի խո­շոր կտոր։
Այս դեպ­քը հան­րա­յին հն­չո­ղու­թյուն չս­տա­ցավ։ Բա­ցար­ձա­կա­պես ան­շա­հախն­դիր քայլ էր սա՝ հո­գու պարտք։ Պար­զա­պես Գա­լի­նա Ստա­րո­վոյ­տո­վան այդ­քան լու­սա­վոր անձ­նա­վո­րու­թյուն էր։ Հա­վա­նա­բար նա օգ­նում էր և այլ կա­րի­քա­վոր­նե­րի։ Երբ Էմ­մա Լևո­նով­նան Ստա­րո­վոյ­տո­վա­յին շնոր­հա­կա­լու­թյուն էր հայտ­նել այն մեծ օգ­նու­թյան հա­մար, որ նա ցու­ցա­բե­րում էր հա­յե­րին, Ստա­րո­վոյ­տո­վան պա­տաս­խա­նել էր. ՙԱ­յո, օգ­նել եմ և շա­րու­նա­կե­լու եմ օգ­նել՚։ Ըն­դա­մե­նը մի քա­նի ա­միս անց՝ 1998թ. նո­յեմ­բե­րի 20-ին, Ստա­րո­վոյ­տո­վա­յին գն­դա­կա­հա­րե­ցին։

Էմ­մա Լևո­նով­նա­յի հա­մար դա իս­կա­կան ող­բեր­գու­թյուն էր։ Եր­կար լա­ցում էր և շատ ան­հան­գիստ էր։ Շու­տով՝ Ստա­րո­վոյ­տո­վա­յի ստոր սպա­նու­թյու­նից հե­տո, երբ միայ­նակ կնոջն ար­դեն պաշտ­պա­նող չկար, բնակ­շա­հա­գործ­ման գրա­սե­նյակն, այ­նուա­մե­նայ­նիվ, հա­սավ իր ու­զա­ծին։
Քա­ղա­քի կենտ­րո­նում գտն­վող այդ փոք­րիկ սե­նյա­կը լքե­լուց հե­տո դա­տա­րա­նի մի­ջո­ցով նրան հա­ջող­վեց տե­ղա­վոր­վել ծայ­րա­մա­սում գտն­վող հին հան­րա­կա­ցա­րան­նե­րից մե­կում, ո­րը քանդ­ման են­թա­կա էր։ Բնա­կիչ­ներն ար­դեն նոր տներ էին տե­ղա­փոխ­վել, և դա­տարկ շեն­քը բնա­կեց­րին Բաք­վի փախս­տա­կան­նե­րով։ Այն­տեղ էլ նա ապ­րեց մինչև 2004թ. իր մա­հա­նա­լը։ Եվ ա­մեն ան­գամ ինձ հան­դի­պե­լիս ջերմ հու­շե­րով էր անդ­րա­դառ­նում Գա­լի­նա Ստա­րո­վոյ­տո­վա­յին։
Ե­րախ­տա­պարտ մար­դիկ` ռուս թե հայ, հի­շում և հար­գում են Ստա­րո­վոյ­տո­վա­յին։ Ա­մեն տա­րի մա­յի­սի 17-ին հա­րա­զատ քա­ղա­քում՝ Սանկտ Պե­տեր­բուր­գում, նշ­վում է նրա ծնն­դյան օ­րը։ Շա­տերն այ­ցե­լում են նրա գե­րեզ­մա­նը, հան­դես գա­լիս հի­շա­տա­կի խոս­քով։ Ո­գե­կոչ­ման այս մի­ջո­ցա­ռում­նե­րը կազ­մա­կեր­պում է Ստա­րո­վոյ­տո­վա­յի քույ­րը՝ Օլ­գա Վա­սիլևնան։
2016թ. հու­լի­սին, երբ Սանկտ Պե­տեր­բուր­գում էի, ե­ղա Ստա­րո­վոյ­տո­վա­յի հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նող վայ­րե­րում։ Կար­ծում եմ, ըն­թեր­ցո­ղին հե­տաքր­քիր կլի­նի ի­մա­նալ դրանց մա­սին։ Գա­լի­նա Ստա­րո­վոյ­տո­վան թաղ­ված է Նի­կոլս­կու գե­րեզ­մա­նա­տան Ա­լեք­սադ­րո-Նևսկի դափ­նի­նե­րի ծա­ռու­ղում։ Ի դեպ, նրա շի­րի­մից աջ Սանկտ Պե­տեր­բուր­գի նախ­կին քա­ղա­քա­պետ Ա­նա­տո­լի Սոբ­չա­կի գե­րեզ­մանն է։ Այս ա­նու­նը ծա­նոթ է մեզ դեռ 1989-ից. ԽՍՀՄ Գե­րա­գույն խոր­հր­դի ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ ԽՍՀՄ ժող­պատ­գա­մա­վոր­նե­րի հա­մա­գու­մա­րին Ադր­բե­ջա­նա­կան պատ­վի­րա­կու­թյու­նը հրա­ժար­վում էր տեղ հատ­կաց­նել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղից հա­յազ­գի ներ­կա­յա­ցուց­չին։ Այդ ժա­մա­նակ Ա­նա­տո­լի Սոբ­չակն ա­ռա­ջար­կեց Գե­րա­գույն խոր­հր­դում իր տե­ղը զի­ջել հա­յի։
2004թ. Գրի­բոե­դո­վի ա­ռափ­նյա փո­ղո­ցի թիվ 91 տա­նը, որ­տեղ 1994 թվա­կա­նից մինչև 1998թ. նո­յեմ­բե­րի 20-ն ապ­րում էր Գա­լի­նա Ստա­րո­վոյ­տո­վան, նրա պատ­վին հու­շա­տախ­տակ բաց­վեց՝ քան­դա­կա­գործ Գրի­գո­րի Կաստ­րե­բե­նեց­կու և ճար­տա­րա­պետ­ներ Վսե­վո­լոդ Մել­նի­կո­վի ու Տա­տյա­նա Մի­լոր­դո­վի­չի հե­ղի­նա­կու­թյամբ։
Ստա­րո­վոյ­տո­վա­յի սպա­նու­թյու­նից կարճ ժա­մա­նակ անց ա­ռա­ջարկ ե­ղավ նրա պե­տեր­բուր­գյան պատ­գա­մա­վո­րա­կան ըն­դու­նա­րա­նում ստեղ­ծել թան­գա­րան։ Եվ 1999թ. կազ­մա­կերպ­վեց Գա­լի­նա Ստա­րո­վոյ­տո­վա­յի թան­գա­րա­նը։ Այդ աշ­խա­տա­սե­նյակ¬թան­գա­րա­նը գտն­վում է Բոլ­շա­յա Մորս­կա­յա փո­ղո­ցի 25 շեն­քի եր­րորդ հար­կի ձախ թևում։ Թան­գա­րանն աշ­խա­տում է չո­րեք­շաբ­թի և շա­բաթ օ­րե­րին` ժա­մը 12.00¬ից մինչև 16.00-ն։ Դժ­բախ­տա­բար, 2016թ. թան­գա­րա­նը թա­լան­վեց։ Գո­ղա­ցել էին հա­մա­կար­գի­չը, ինչ­պես նաև Գա­լի­նա Վա­սիլևնա­յի անձ­նա­կան ի­րե­րը՝ ժա­մա­ցույ­ցը, մա­տա­նին և ոս­կե խա­չը։ Գա­լի­նա Ստա­րո­վոյ­տո­վա­յի հիմ­նադ­րա­մի ղե­կա­վար, նրա քույր Օլ­գա Ստա­րո­վոյ­տո­վա­յի խոս­քով՝ ՙխա­չի ինք­նար­ժե­քը մեծ չէ, բայց ի­րա­կա­նում այն ան­գին է, Ա­մե­նայն Հա­յոց կա­թո­ղի­կոս Վազ­գեն Ա­ռա­ջի­նի նվերն էր Ստա­րո­վոյ­տո­վա­յին։ Դա մեծ կո­րուստ է, քա­նի որ Վազ­գեն Ա­ռա­ջինն ա­ռանձ­նա­հա­տուկ հար­գանք է վա­յե­լում հա­յե­րի կող­մից, նրան որ­պես սուրբ են ըն­դու­նում։ Խաչն ար­դեն չենք վե­րա­դարձ­նի, բայց, հնա­րա­վոր է, հայ հա­մայն­քից ինչ¬որ մեկն ու­նե­նա ձևով նույն խաչ, ու­րախ կլի­նենք, ե­թե կա­րո­ղա­նանք կորց­րա­ծը փո­խա­րի­նել նույ­նա­տիպ օ­րի­նա­կով։ Ինչ¬որ մի տա­կանք աչք է դրել 5 գրամ ոս­կու վրա՝ չհաս­կա­նա­լով այդ ի­րի իս­կա­կան ար­Ժե­քը՚։
2004թ. Պե­տեր­բուր­գի թիվ 397 դպ­րո­ցը, ո­րը 1964թ. ա­վար­տել է Գա­լի­նա Վա­սիլևնան, վե­րան­վան­վեց թիվ 397 գիմ­նա­զիա­յի ու ստա­ցավ Գա­լի­նա Ստա­րո­վոյ­տո­վա­յի ա­նու­նը։
Հայ ժո­ղովր­դի մեծ բա­րե­կա­մի ա­նու­նը հի­շում են նաև Հա­յաս­տա­նում ու Ար­ցա­խում։ Երևա­նի թիվ 177 հիմ­նա­կան դպ­րո­ցը, իսկ Ստե­փա­նա­կեր­տում` փո­ղոց­նե­րից մե­կը կրում են Գա­լի­նա Ստա­րո­վոյ­տո­վա­յի ա­նու­նը։
Հու­սանք, որ այս հրա­շա­լի կնոջ, ռուս հայտ­նի պե­տա­կան գործ­չի ա­նունն ընդ­միշտ վառ կմ­նա ե­րախ­տա­պարտ սե­րունդ­նե­րի հի­շո­ղու­թյան մեջ։ Իր բե­ղուն կյան­քով ու ե­ռան­դուն գոր­ծու­նեու­թյամբ նա վաս­տա­կել է այդ ի­րա­վուն­քը։

russia-armenia.info