comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱ­ՄԱ­ՑԱՆ­ՑՈՒՄ ՀԱՅ­ՏՆ­ՎԵԼ ԵՆ ՕՍ­ՄԱ­ՆՅԱՆ ԿՈՍ­ՏԱՆԴ­ՆՈՒ­ՊՈԼ­ՍՈՒՄ ԱՊ­ՐԱԾ ՀԱ­ՅԵ­ՐԻ ԱՄ­ԲՈՂ­ՋԱ­ԿԱՆ ՑՈՒ­ՑԱԿ­ՆԵ­ՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱ­ՄԱ­ՑԱՆ­ՑՈՒՄ ՀԱՅ­ՏՆ­ՎԵԼ ԵՆ ՕՍ­ՄԱ­ՆՅԱՆ ԿՈՍ­ՏԱՆԴ­ՆՈՒ­ՊՈԼ­ՍՈՒՄ ԱՊ­ՐԱԾ ՀԱ­ՅԵ­ՐԻ ԱՄ­ԲՈՂ­ՋԱ­ԿԱՆ ՑՈՒ­ՑԱԿ­ՆԵ­ՐԸ

Հա­րյուր տա­րուց ա­վե­լի տար­բեր եր­կր­նե­րի գիտ­նա­կան­ներ ու­սում­նա­սի­րում են հայ­կա­կան և օս­մա­նյան ժա­ռան­գու­թյու­նը, բազ­մա­թիվ հե­տա­զո­տա­կան աշ­խա­տանք­ներ են գր­վել, սա­կայն այդ բո­լոր գի­տե­լիք­նե­րը հա­ճախ վատ փոխ­կա­պակց­ման մեջ են:

Կա­լի­ֆոռ­նիա­յի հա­մալ­սա­րա­նի (ԱՄՆ) աս­պի­րանտ Դա­նիել Օ­հա­նյա­նը հի­մա աշ­խա­տանք­ներ է տա­նում բո­լոր այդ ար­ժե­քա­վոր տե­ղե­կու­թյուն­նե­րը միա­վո­րե­լու ուղ­ղու­թյամբ:

Օ­հա­նյա­նը ՙՕս­մա­նյան Ստամ­բու­լի հայ­կա­կան ազ­գաբ­նակ­չու­թյան մա­սին տե­ղե­կու­թյուն­նե­րի վե­րա­կանգ­նու­մը և բո­լո­րի հա­մար հա­սա­նե­լի տվյալ­նե­րի բա­զա­յի ստեղ­ծու­մը՚ նա­խագ­ծի ա­վագ հե­տա­զո­տողն է: Նա­խա­գիծն ա­ջակ­ցու­թյուն է ստա­ցել Գա­լուստ Գյուլ­բեն­կյան հիմ­նադ­րա­մի և Ստամ­բու­լի Բիլ­գի հա­մալ­սա­րա­նի կող­մից: Հե­տա­զո­տող­ներն աշ­խա­տանքն ա­վար­տել են ան­ցյալ տա­րի:
Նրանք ստեղ­ծել են Ստամ­բու­լի մշ­տա­կան և ժա­մա­նա­կա­վոր հայ­կա­կան բնակ­չու­թյան ցու­ցակ­նե­րը, ինչ­պես նաև ին­տե­րակ­տիվ քար­տեզ­ներ, ո­րոնք ցույց են տա­լիս, թե որ­տեղ են նրանք ապ­րել: Այդ ա­մե­նը հրա­պա­րակ­ված է Houshamadyan նա­խագ­ծի կայ­քում (ստեղծ­վել է 2010թ. Բեռ­լի­նում` նպա­տակ ու­նե­նա­լով պահ­պա­նել Օս­մա­նյան կայս­րու­թյու­նում ապ­րող հա­յե­րի կյան­քի մա­սին տվյալ­նե­րը):
Օ­հա­նյա­նից բա­ցի, ՙՏե­ղե­կու­թյուն­նե­րի վե­րա­կանգ­նու­մը՚ նա­խա­գիծն ի­րա­կա­նաց­րած թի­մում ընդգրկված են ե­ղել վեց հե­տա­զո­տող­ներ Թուր­քիա­յից:
ՙՄեր ա­ռա­ջին խն­դիրն այն մար­դա­հա­մար­նե­րի տվյալ­նե­րը պատ­ճե­նա­հա­նե­լը, թարգ­մա­նելն ու վեր­լու­ծելն էր, որ­տեղ տե­ղե­կու­թյուն­ներ կան 1830-ից մինչև 1907թթ. Ստամ­բու­լում ապ­րող հա­յե­րի մա­սին: Երկ­րորդ խն­դի­րը հա­յե­րեն, թուր­քե­րեն և անգ­լե­րեն լե­զու­նե­րով այդ տվյալ­նե­րը online տար­բե­րա­կով հա­սա­նե­լի դարձ­նելն էր, որ­պես­զի դրան­ցից կա­րո­ղա­նան օգտ­վել ու­րիշ հե­տա­զո­տող­ներ և ընդ­հան­րա­պես` բո­լոր ցան­կա­ցող­նե­րը՚,- ա­սել է Օ­հա­նյա­նը:
Թի­մը հո­յա­կապ ար­դյունք­նե­րի է հա­սել: Հի­մա Houshamadyan կայ­քում տվյալ­ներ կան շուրջ 46 000 մար­դու մա­սին, ով­քեր ծն­վել են 1779 և 1914 թվա­կան­նե­րի ա­րան­քում: Տվյալ­ներ կան նրանց ըն­տա­նիք­նե­րի, մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի, ծնն­դա­վայ­րի, բնա­կու­թյան վայ­րի մա­սին: 16 000 ա­նուն­ներ զե­տեղ­ված են քար­տե­զի վրա` բնա­կու­թյան ճշգ­րիտ վայ­րին հա­մա­պա­տաս­խան, մնա­ցած­նե­րի մո­տա­վոր նշագ­ծում­ներն ար­ված են ո­րո­շա­կի բնա­կա­վայ­րե­րի և շր­ջան­նե­րի սահ­ման­նե­րում: Քար­տեզ­նե­րը հա­սա­նե­լի են նաև հա­մա­ցան­ցում:
Հե­տա­զո­տող­նե­րի կող­մից օգ­տա­գործ­ված մար­դա­հա­մար­նե­րի տվյալ­նե­րը պահ­վում են Թուր­քիա­յի վար­չա­պե­տի աշ­խա­տա­կազ­մի օս­մա­նյան ար­խիվ­նե­րում, ինչ­պես նաև Գրի­գոր և Կլա­րա Զոհ­րաբ­նե­րի ան­վան տե­ղե­կատ­վա­կան կենտ­րո­նում (Նյու Յորք): Տվյալ­նե­րի ա­ռա­ջին մա­սը` 1830-1880-ա­կան­նե­րի մար­դա­հա­մար­նե­րը, օս­մա­նյան լեզ­վով են, երկ­րորդ մա­սը մո­տա­վո­րա­պես 1907թ. անց­կաց­ված մար­դա­հա­մարն է, ո­րը կազմ­ված է հա­յե­րեն լեզ­վով և թուր­քե­րե­նով` հայ­կա­կան տա­ռե­րի կի­րառ­մամբ:
ՙԸստ երևույ­թին, ա­ռայժմ քիչ բան է հայտ­նի բո­լոր այն մար­դա­հա­մար­նե­րի մա­սին, ո­րոնք մենք օգ­տա­գոր­ծել ենք: Նրանք հե­տա­զո­տող­նե­րին հա­սա­նե­լի են դար­ձել միայն 2011թ., ու դեռևս նրանց հետ կապ­ված որևէ բան չի հրա­պա­րակ­վել: 20-րդ դա­րի նյու­թե­րը հե­տաքր­քիր են, քա­նի որ մար­դա­հա­մարն անց էր կաց­վում Օս­մա­նյան կաս­րու­թյան ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյան կող­մից` ՀԱԵ Կոս­տանդ­նու­պոլ­սի պատ­րիար­քու­թյան հետ միա­սին՚,- պար­զա­բա­նել է Օ­հա­նյա­նը:
Այդ նա­խա­գիծն ի­րա­կա­նաց­նող­նե­րի թի­մի աշ­խա­տան­քը մեծ նշա­նա­կու­թյուն ու­նի մաս­նա­գետ-հե­տա­զո­տող­նե­րի և նրանց հա­մար, ով­քեր տե­ղե­կու­թյուն­ներ են փնտ­րում ի­րենց նախ­նի­նե­րի մա­սին:

www.armmuseum.ru