comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙԻՆՁ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԶԳԱՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՇՈՒՆՉԸ՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԻՆՁ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԶԳԱՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՇՈՒՆՉԸ՚

 

 

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հու­նի­սի 13-ին աշ­խա­տան­քա­յին այ­ցով Ստե­փա­նա­կերտ է ժա­մա­նել Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի պատ­վի­րա­կու­թյու­նը՝ քա­ղա­քա­պետ Հայկ Մա­րու­թյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ։ Սա Երևա­նի քա­ղա­քա­յին հա­մայն­քի նոր ղե­կա­վա­րի ա­ռա­ջին պաշ­տո­նա­կան այցն է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան մայ­րա­քա­ղաք։
Ստե­փա­նա­կեր­տում՝ Ար­ցա­խի խոր­հր­դա­նիշ հան­դի­սա­ցող ՙՄենք ենք, մեր սա­րե­րը՚ հու­շար­ձա­նի մոտ, ա­վան­դա­կան ա­ղու­հա­ցով Հայկ Մա­րու­թյա­նին դի­մա­վո­րել են Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պետ Սու­րեն Գրի­գո­րյանն ու քա­ղա­քա­յին հա­մայն­քի ստո­րա­բա­ժա­նում­նե­րի պա­տաս­խա­նա­տու­ներ։
Այ­նու­հետև Սու­րեն Գրի­գո­րյա­նի ու­ղեկ­ցու­թյամբ հյու­րերն այ­ցե­լել են մայ­րա­քա­ղա­քի Հու­շա­հա­մա­լիր և ծա­ղիկ­ներ խո­նար­հել Մեծ Հայ­րե­նա­կա­նում և Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում նա­հա­տակ­ված­նե­րի հու­շա­կո­թող­նե­րին։ Որ­պես հար­գան­քի տուրք` նրանք ծա­ղիկ­ներ են դրել նաև Հու­շա­հա­մա­լի­րի տա­րած­քում ամ­փոփ­ված՝ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի շի­րիմ­նե­րին։
Ա­րա­րո­ղու­թյու­նից հե­տո Հայկ ՄԱ­ՐՈՒ­ԹՅԱ­ՆԸ պա­տաս­խա­նեց լրագ­րող­նե­րի հար­ցե­րին։
- Պա­րոն Մա­րու­թյան, ինչ­պի­սի տրա­մադ­րու­թյամբ և ի՞նչ ծրագ­րե­րով եք ե­կել Ար­ցախ։
- Միան­գա­մայն բարձր տրա­մադ­րու­թյամբ եմ ե­կել, և տեղ հաս­նե­լով՝ ոգևո­րու­թյունս ա­վե­լի է բարձ­րա­ցել, ա­վե­լի մար­տա­կան, վճ­ռա­կան եմ դար­ձել՝ շն­չե­լով Ար­ցա­խի մաք­րա­մա­քուր օ­դը և ստա­նա­լով ար­ցախ­ցի­նե­րի դրա­կան հույ­զե­րը... Բնա­կա­նա­բար, ա­նե­լիք­նե­րի մա­սին դեռ պի­տի խո­սենք Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տի հետ. հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ուղ­ղու­թյուն­նե­րը պատ­կե­րաց­նում ենք, բայց ա­մեն ինչ կհս­տա­կեց­վի ա­ռա­ջի­կա հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ։ Այ­ցը, վս­տահ եմ, նոր թափ է հա­ղոր­դե­լու հա­մա­գոր­ծակ­ցու­թյա­նը, և նոր ա­նե­լիք­նե­րի հո­րի­զոն է բաց­վե­լու մեր առջև։ Մի բան ինձ հա­մար հս­տակ է ու կարևոր. ու­զում եմ, որ Երևա­նում ա­վե­լի շատ զգան Ստե­փա­նա­կեր­տի շուն­չը։
- Երևա­նը Հա­յաս­տա­նի ու հա­յե­րի մայ­րա­քա­ղաքն է, հին ու բա­րի ա­վան­դույթ­նե­րով։ Բայց դր­սեկ­ներն ու զբո­սաշր­ջիկ­ներն ա­վե­լի շատ Ստե­փա­նա­կեր­տի մաք­րու­թյունն են ըն­դգ­ծում... Ին­չո՞ւ է այդ­պես։ Գու­ցե մե­կը մյու­սից սո­վո­րե­լու բան ու­նենք...
- Գի­տե՞ք ինչ, երբ Փա­րի­զից գա­լիս են Երևան՝ ա­սում են՝ ի՛նչ մա­քուր է Երևա­նը, իսկ երբ Երևա­նից գա­լիս ենք Ստե­փա­նա­կերտ՝ ա­սում ենք ի՛նչ մա­քուր է Ստե­փա­նա­կեր­տը։ Տար­բե­րու­թյու­նը հա­մայ­նք­նե­րի կա­ռուց­ված­քի մեջ է և, ան­շուշտ, մենք ի­րա­րից սո­վո­րե­լու բան ու­նենք։ Ինձ, օ­րի­նակ, դուր է գա­լիս Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քում կր­պակ­նե­րից ա­զատ­վե­լու հան­գա­ման­քը։ Չգի­տեմ՝ կոնկ­րետ պայ­քա՞ր է գնա­ցել դրանց դեմ, թե՞ ուղ­ղա­կի ստաց­վել է այդ­պես... Բայց քա­ղա­քի ըն­դար­ձակ տես­քը, մարդ­կանց ջեր­մու­թյունն ու ըն­դու­նե­լու­թյու­նը, տար­բեր տի­պի բան­կո­մատ­նե­րի, սուր­ճի ա­պա­րատ­նե­րի, կր­պակ­նե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը մեկ ու­րիշ՝ հա­ճե­լի տպա­վո­րու­թյուն են թող­նում, ին­չը, ցա­վոք, չես ա­սի Երևա­նի մա­սին։ Մենք ըն­դու­նել ենք Երևանն այն­պի­սին, ինչ­պի­սին որ կա, և մեր թի­մը նպա­տակ ու­նի սկ­սել ու կա­մա՛ց-կա­մաց այդ ա­մե­նից ա­զատ­վել, որ­պես­զի մեր սի­րե­լի Երևանն ըն­դու­նի իր նախ­կին դեմ­քը, որն ու­նե­ցել ենք 30-40 տա­րի ա­ռաջ։ Ես հա­մոզ­ված եմ, որ Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րը, տես­նե­լով Երևա­նի օ­րի­նա­կը, չեն գնա նման ճա­նա­պար­հով։
- Ըստ Ձեր նա­խան­շած ծրագ­րե­րի` ո՞ր ո­լորտ­նե­րում է շա­րու­նակ­վե­լու հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նի հետ։
- Մեծ ա­նե­լիք­ներ ու­նենք մշա­կու­թա­յին ո­լոր­տում, և ար­դեն սկ­սել ենք այդ ուղ­ղու­թյամբ աշ­խա­տանք­ներ տա­նել։ Օ­գոս­տո­սի վեր­ջին Ար­ցա­խում կկազ­մա­կերպ­վի հա­մերգ՝ նվիր­ված մեր շատ սիր­ված կոմ­պո­զի­տո­րի՝ Տիգ­րան Ման­սու­րյա­նի ծնն­դյան 80-ա­մյա­կին։ Բա­ցի այդ, եր­կուս­տեք շատ ա­նե­լիք­ներ ու­նենք` կապ­ված ա­ռա­ջի­կա­յում անց­կաց­վե­լիք Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի հետ։
Մշա­կույ­թից զատ ես կու­զե­նա­յի նաև, որ մեր հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը շա­րու­նակ­վի այ­գի­նե­րի մա­սով։ Եվ որ Երևա­նում էլ լի­ներ Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քին նվիր­ված այ­գի։ Կրկ­նում եմ՝ ինձ հա­մար շատ ա­վե­լի հա­ճե­լի կլի­ներ, որ երևան­ցի­ներն զգա­յին Ստե­փա­նա­կեր­տի առ­կա­յու­թյու­նը, շունչն ա­մե­նուր...
-Հա­ջորդ այ­ցը ե՞րբ եք նա­խա­տե­սում։
- Վս­տահ կա­րող եմ ա­սել՝ օ­գոս­տո­սի վեր­ջին։