comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՏՐԱ­ՄԱԴ­ՐՈՒ­ԹՅԱՆ ՏԻԿ­ՆԻԿ­ՆԵՐ
[ARM]     [RUS]     [ENG]

ՏՐԱ­ՄԱԴ­ՐՈՒ­ԹՅԱՆ ՏԻԿ­ՆԻԿ­ՆԵՐ

 Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

 Տիկ­նի­կա­գոր­ծու­թյունն ար­վես­տի ու մշա­կույ­թի գե­ղե­ցիկ ար­տա­ցո­լումն է: Տիկ­նի­կը մա­նուկ­նե­րի հա­մար խա­ղա­լիք է, իսկ մշա­կույթ գնա­հա­տող մարդ­կանց հա­մար` բարձ­րա­ճա­շակ ար­վես­տի մի մաս­նիկ: Այն օգ­տա­գործ­վում է նաև շքեղ ին­տե­րիեր­նե­րի հա­մար: Տիկ­նիկ­ներն ի սկզ­բա­նե մարդ­կանց պատ­կե­րա­ցում­ներն են ե­ղել ի­րենց իսկ մա­սին: Փոք­րիկ մար­դուկ­նե­րի մի­ջո­ցով ներ­կա­յաց­վել են հե­քիա­թա­յին հե­րոս­ներ, ա­ռաս­պե­լա­կան կեր­պար­ներ: Այս ա­մե­նին զու­գա­հեռ, տիկ­նիկ­նե­րը դար­ձել են լավ նվեր­ներ, իսկ տիկ­նի­կա­գործ­ներն ի­րենց տա­ղանդն ու ար­վես­տը կա­րո­ղա­նում են ներ­կա­յաց­նել` նույ­նիսկ դարձ­նե­լով բիզ­նե­սի ճյուղ:

Բնա­տուր տա­ղան­դով օժտ­ված աղ­ջիկ­նե­րը՝ Լու­սի­նե Թադևո­սյանն ու Սյու­զան­նա Բաղ­դա­սա­րյա­նը, ա­վար­տել են ԱրՊՀ ման­կա­վար­ժու­թյան ֆա­կուլ­տե­տի կեր­պար­վես­տի բա­ժի­նը: Դեռ ու­սա­նո­ղա­կան տա­րի­նե­րից նրանք ընդ­հան­րու­թյուն­ներ շատ ու­նեին: Ձե­ռա­գործ տիկ­նիկ­ներ ստեղ­ծե­լու նա­խա­ձեռ­նու­թյու­նը Լու­սի­նեինն էր, տա­ղան­դով, սա­կայն, աղ­ջիկ­նե­րը չեն զի­ջում մի­մյանց: Նրանք ի սկզ­բա­նե ո­րո­շել էին, որ ի­րենց տիկ­նիկ­նե­րը ո­ճա­յին ա­ռու­մով պետք է տար­բեր­վեն մյուս­նե­րից: ՙԱր­վես­տի աս­պա­րե­զը լայն է, որ­քան մարդ ստեղ­ծա­գոր­ծում է, այն­քան նոր մտ­քեր են ա­ռա­ջա­նում: Ե­թե պետք է ստեղ­ծենք այն, ինչն ար­դեն կա՝ ա­նի­մաստ է: Ար­վես­տա­գե­տը միշտ պետք է ա­րա­րի, լի­նի ինք­նա­տիպ ու ար­տա­ցո­լի իր երևա­կա­յա­կան աշ­խար­հը՚, -ա­սում են աղ­ջիկ­նե­րը:
Նրանց ձե­ռա­գոր­ծը կրում է ՙVivien՚ շար­քը: Vivien-ը ֆրան­սիա­ցի կնոջ ա­նուն է, հա­յե­րեն նշա­նա­կում է կեն­դա­նի: Հենց այդ սկզ­բուն­քով էլ աշ­խա­տում են ե­րի­տա­սարդ ստեղ­ծա­գոր­ծող­նե­րը: Ան­շունչ կտո­րին ի­րենց ձեռ­քե­րի ջեր­մու­թյունն ու հո­գու մի մաս­նի­կը փո­խան­ցե­լով` ստեղ­ծում են նո­րա­նոր ինք­նա­տիպ տիկ­նիկ­ներ: Ըստ իմ զրու­ցա­կից­նե­րի՝ ի­րենց աշ­խա­տանք­ներն ա­ռանձ­նա­հա­տուկ են նրա­նով, որ կեն­դա­նի են, ու­նեն տրա­մադ­րու­թյուն, հո­գի և բնա­վո­րու­թյուն:
Ա­յո, Vivien տիկ­նիկ­ներն ա­ռանձ­նա­նում են ինք­նա­տիպ ո­ճով, կեր­պա­րայ­նու­թյամբ ու ար­տա­հայտ­չա­կա­նու­թյամբ: Դրանք ոչ թե ան­շունչ ա­ռար­կա­ներ են, այլ ներ­քին կեն­սու­նա­կու­թյամբ ու հո­գե­բա­նա­կան նր­բին ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րով օժտ­ված կեր­պար­ներ: Թե­պետ ա­մեն ոք յու­րո­վի է ըն­կա­լում տիկ­նիկն ու նրա բնա­վո­րու­թյու­նը, այ­նուա­մե­նայ­նիվ, տիկ­նիկ­նե­րից յու­րա­քան­չյուրն ու­նի իր պատ­մու­թյու­նը, իր կեր­պարն ու բնա­վո­րու­թյու­նը:
ՙՄի ամ­բողջ աշ­խարհ ենք ներդ­նում մեր աշ­խա­տան­քի մեջ, ա­սես նոր մարդ ենք ստեղ­ծում, ով կա­րող է իր է­ներ­գիա­յով ազ­դել մարդ­կանց վրա: Հիա­նա­լի է, երբ այդ է­ներ­գիան դրա­կան է և օգ­նում է մարդ­կանց ժպ­տալ, աշ­խարհն ա­վե­լի բա­րի դարձ­նել՚,- ան­կեղ­ծա­նում են աղ­ջիկ­նե­րը:
Նրանք նաև հա­վե­լում են, որ աշ­խա­տանքն ա­վե­լի հե­տաքր­քիր է, երբ կա թե­մա­տի­կա, քա­ղա­քա­յին կո­լո­րիտ: Ոգևոր­վե­լով ու հա­մակ­վե­լով Ար­ցա­խում տե­ղի ու­նե­ցող CONIFA-2019 Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյամբ, նրանք ծա­նո­թա­ցան Ար­ցա­խի ֆուտ­բո­լի հա­վա­քա­կա­նին և ստեղ­ծե­ցին մեր ֆուտ­բո­լա­յին թի­մի տիկ­նի­կա­յին տար­բե­րա­կը: Պետք է խոս­տո­վա­նել, որ աշ­խա­տանքն իս­կա­պես հա­ջող­ված էր: Այն ան­տար­բեր չթո­ղեց և ոչ մե­կին: Ֆուտ­բո­լիստ-տիկ­նիկ­նե­րի հե­ղի­նակ­նե­րը նա­խա­տե­սել են դրանք նվի­րել ի­րենց հաս­ցեա­տե­րե­րին:
Ներ­կա­յում ե­րի­տա­սարդ ար­վես­տա­գետ­ներն աշ­խա­տում են հե­տաքր­քիր գա­ղա­փար­նե­րի շուրջ՝ թե­մա­տիկ պատ­կե­րա­ցում­նե­րով: Շու­տով կներ­կա­յաց­նեն ազ­գա­յին տիկ­նիկ­նե­րի շար­քը՝ հայ­կա­կան տա­րազ­նե­րով, ա­նուն­նե­րով: Ըստ իմ զրու­ցա­կից­նե­րի՝ յու­րա­քան­չյուր ար­վես­տա­գետ պետք է հա­ճա­խա­կի անդ­րա­դառ­նա ազ­գա­յի­նին: Կրեա­տիվ տիկ­նիկ­նե­րը նույն­պես աղ­ջիկ­նե­րի ա­ռա­ջի­կա ծրագ­րե­րում են:
Իսկ թե որ­քան ժա­մա­նակ է անհ­րա­ժեշտ տիկ­նիկ պատ­րաս­տե­լու հա­մար, աղ­ջիկ­նե­րը պա­տաս­խա­նում են. ՙԵ­թե ժա­մա­նա­կի խն­դիր չկա, և մենք պատ­րաս­տում ենք այն տիկ­նի­կը, ո­րին ան­համ­բե­րու­թյամբ ցան­կա­նում ենք տես­նել, եր­կու­սից ե­րեք օ­րը բա­վա­կան է՚:
Փա­փուկ և է­կո­լո­գիա­պես մա­քուր ձե­ռա­գործ ստա­նա­լու հա­մար նրանք հիմ­նա­կա­նում օգ­տա­գոր­ծում են կտոր ու սեն­դի­պոն: Չնա­յած գոր­ծու­նեու­թյան կարճ ժամ­կե­տին, աղ­ջիկ­ներն ար­դեն բա­վա­կա­նին հա­ջո­ղու­թյուն­ներ են գրան­ցել և սոց­ցան­ցե­րում ու­նեն հետևորդ­նե­րի մեծ բա­նակ: Նրանց աշ­խա­տանք­նե­րը ներ­կա­յաց­ված են ՙՄենք ենք, մեր սա­րե­րը՚ հու­շար­ձա­նի մո­տա­կայ­քում, ՙՍո­ֆիա՚ առևտրի կենտ­րո­նում և ՙԵվ­րո­պա՚ հյու­րա­նո­ցի հու­շան­վեր­նե­րի տա­ղա­վա­րում:
Ար­վես­տա­գետ աղ­ջիկ­նե­րը ե­րա­զում են ու­նե­նալ սե­փա­կան սրահ, ուր կներ­կա­յաց­նեն ի­րենց աշ­խա­տանք­նե­րը՝ ձե­ռա­գործ տիկ­նիկ­նե­րից բա­ցի նաև կտավ­ներ, խե­ցե­գործ աշ­խա­տանք­ներ, խա­ղա­լիք­ներ և այլն…