comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱ­ՅՈՑ ՄԻՋ­ՆԱ­ԲԵՐ­ԴԸ՝ ՎԵ­ՐԱԳ­ՏՆ­ՄԱՆ ՃԱ­ՆԱ­ՊԱՐ­ՀԻՆ...
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱ­ՅՈՑ ՄԻՋ­ՆԱ­ԲԵՐ­ԴԸ՝ ՎԵ­ՐԱԳ­ՏՆ­ՄԱՆ ՃԱ­ՆԱ­ՊԱՐ­ՀԻՆ...

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 Ստե­փա­նա­կեր­տից դե­պի Քար­վա­ճառ ձգ­վող ճա­նա­պարհն ըն­դա­մե­նը 130 կի­լո­մետր է: Այն, բա­ցա­ռու­թյամբ շրջ­կենտ­րո­նը մայ­րու­ղուն կա­պող 18-20 կմ հատ­վա­ծի, ո­րը սպա­սար­կում է հինգ հա­մայնք, աս­ֆալ­տա­պատ է: 

Անց­նե­լով Գե­տա­վա­նի կա­մուր­ջը, թվում է՝ հայ­տն­վել ես հե­քիա­թա­յին մի աշ­խար­հում, ուր քեզ դի­մա­վո­րում են ա­նա­սե­լի գե­ղեց­կու­թյան ան­տառ­նե­րը, ա­փե­րի հետ սի­րա­խա­ղով տար­ված Թար­թա­ռը, որ մեր­թընդ­մերթ ան­հե­տա­նում է աչ­քից, ան­դն­դա­խոր կիր­ճերն ու արևից փայ­լող ժայ­ռե­րը՝ Քար­վա­ճա­ռի անկ­րկ­նե­լի ժայ­ռա­բե­կոր­նե­րը...
Մինչև շրջ­կենտ­րոն հաս­նում ենք հիաց­մուն­քից շունչ­ներս պա­հած, և ան­գամ 20 կմ-ոց ան­բա­րե­կարգ ճա­նա­պար­հա­հատ­վա­ծը, որ բար­դու­թյուն­ներ էր ստեղ­ծել այդ ըն­թաց­քում, ի զո­րու չե­ղավ կոտ­րել հիաց­մուն­քը:

ՙՔար­վա­ճա­ռը հա­յոց միջ­նա­բերդն է, կեց­ցե~ ա­զա­տագր­ված Քար­վա­ճա­ռը՚: Քա­ղա­քի մուտ­քի մոտ տե­ղադր­ված այս ցու­ցա­նակն ա­ռա­ջի­նը դի­մա­վո­րեց մեզ, և մենք հաս­կա­ցանք, որ այս ցու­ցա­նա­կից այն կողմ ար­դեն ու­րիշ Քար­վա­ճառ է, ո­րը որևէ ա­ղերս մեր հիաց­մուն­քի հետ պի­տի որ չու­նե­նա: Բնու­թյու­նը քա­ղա­քում նույն­քան հիաս­քանչ է, եր­կինքն՝ ա­վե­լի մոտ ու աստ­ղա­լից, քան Ար­ցա­խի մյուս բնա­կա­վայ­րե­րում մի­գու­ցե, բայց քա­ղա­քից ստաց­վող ա­ռա­ջին տպա­վո­րու­թյուն­նե­րը տխուր էին: Ա­մե­նուր պա­տե­րազ­մի հետ­քեր էին, հա­ճա­խա­կի հան­դի­պող անխ­նամ տնա­մեր­ձեր: Զար­մա­նա­լիո­րեն ա­ռատ էին խա­նութ­նե­րի ցու­ցա­փեղ­կե­րը, մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տի հա­մե­մա­տու­թյամբ՝ ապ­րան­քը նույ­նիսկ է­ժան, աշ­խույժ՝ տրանս­պոր­տա­յին երթևե­կու­թյու­նը: Իս­կույն երևաց. հա­կադ­րու­թյուն­նե­րի քա­ղաք է, հի­շեց­նում է 90-ա­կան­նե­րի Շու­շին, և ցան­կու­թյուն կար հա­վա­տա­լու, որ մեկ-եր­կու տաս­նա­մյակ հե­տո այն կլի­նի նույն­քան բա­րե­կարգ ու բնա­կեց­ված: 
Ե­թե ան­կեղծ լի­նենք, մար­դիկ այդ­պես էլ չսո­վո­րե­ցին այս շր­ջա­նը կո­չել իր պաշ­տո­նա­կան ա­նու­նով՝ Նոր Շա­հու­մյան: Ի­րա­կան Շա­հու­մյա­նը դեռ գե­րու­թյան մեջ է, իսկ Քար­վա­ճա­ռը՝ նո­րից հայ­կա­կան այդ բնա­կա­վայ­րը, ար­դեն ա­վե­լի քան եր­կու տաս­նա­մյակ փոր­ձում է վե­րագտ­նել ի­րեն ու ապ­րել հա­յե­ցի, վե­րագտ­նել ի­րեն դա­րա­վոր ընդ­մի­ջու­մից հե­տո, ո­րի ըն­թաց­քում այս­տեղ անխ­նա ոչն­չաց­վել է հայ­կա­կան ա­մեն ինչ: Փրկ­վել են ազ­գա­յին-մշա­կու­թա­յին ո­րոշ նշ­խար­ներ, որ­պես հայ­կա­կան պատ­մա­կան այս երկ­րա­մա­սի գլ­խով ան­ցած-գնա­ցա­ծի խո­սուն վկա­ներ:

Մարդկային կապիտալը` զարգացման նախապայման Շա­հու­մյա­նի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րը՝ Գա­գիկ Մար­տի­րո­սյա­նը, մեկ տա­րի ա­ռաջ է նշա­նակ­վել այդ պաշ­տո­նում: Նրան խն­դիր­նե­րին առ­նչ­վող հարց չուղ­ղե­ցինք, դրանք երևում են ա­ռա­ջին հա­յաց­քից: Մեզ ա­ռա­վե­լա­պես հե­տաք­րք­րում էին լու­ծում­նե­րը: Իսկ դրանք, հաս­կա­նա­լի է, մե­ծա­պես կախ­ված են տա­րա­ծաշր­ջա­նում պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նից, ներդ­րում­նե­րից:

Ան­ցյալ տա­րի շր­ջա­նում կա­պի­տալ շի­նա­րա­րու­թյան պե­տա­կան պատ­վե­րը ե­ղել է 110 մլն դրամ: Վեր­ջին այս մեկ տար­վա ըն­թաց­քում գու­մա­րը հասց­վել է 1մլրդ 40մլն դրա­մի, ին­չը նշա­նա­կում է, որ Քար­վա­ճա­ռի զար­գաց­ման հար­ցում նոր մո­տե­ցում­ներ են որ­դեգր­վել: Շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րը ու­րա­խու­թյամբ է նշում, որ տար­վա ըն­թաց­քում նա­խա­տես­ված է շր­ջա­նի 6 հա­մայն­քում (դրանք ընդ­հա­նուր առ­մամբ 16-ն են) շուր­ջօ­րյա ջրա­մա­տա­կա­րար­ման հար­ցը վերջ­նա­կա­նա­պես լու­ծել։ Կա­ռուց­ման փու­լում են ջրա­տար ցան­ցը, մե­խա­նի­կա­կան մաքր­ման կա­յա­նը: Ծրագ­րի ի­րա­գործ­մամբ Վե­րին շեն, Գե­տա­շեն, Նոր Բրա­ջուր, Դա­դի­վանք, Զուար, Չա­րեք­տար հա­մայ­նք­նե­րի բնա­կիչ­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն կս­տա­նան լու­ծել ի­րենց կեն­ցա­ղա­յին խն­դիր­նե­րը, մշա­կել տնա­մեր­ձը: Զու­գա­հեռ կարևոր այլ խն­դիր ևս պետք է լուծ­վի. մե­խա­նիզմ­ներ պետք է մշակ­վեն ջրի ռա­ցիո­նալ բաշխ­ման հա­մար (բնակ­չու­թյանն այս­տեղ խորթ է ջրի խնա­յո­ղու­թյան թե­ման): Բա­ցի այդ, վճա­րու­նակ չեն և սո­վոր չեն դի­տար­կել ջու­րը որ­պես ապ­րանք, ո­րի դի­մաց պետք է վճար­վի: Ընդ­հան­րա­պես, Քար­վա­ճա­ռում ի­րա­վա­գի­տակ­ցու­թյան, կր­թու­թյան մա­կար­դա­կի բարձ­րաց­ման խն­դիր կա, և վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րը հենց դա է հա­մա­րում մյուս բո­լոր խն­դիր­նե­րի լուծ­ման ու շր­ջա­նի զար­գաց­ման նա­խա­պայ­մա­նը:

ՙԱ­ռաջ­նա­հեր­թը մարդն է, մարդ­կա­յին կա­պի­տա­լը, ո­րի պա­կա­սը այս­տեղ շա~տ-շատ կա։ Պետք է նոր թափ հա­ղորդ­վի վե­րաբ­նա­կեց­մա­նը, բնա­կիչ­նե­րի հա­մար ա­պա­հով­վի կրթ­վե­լու, ապ­րե­լու բա­վա­րար հիմք,-հա­մոզ­ված է նա՚: Շա­հու­մյա­նի շր­ջա­նում միայն 50 ու­սուց­չի թա­փուր պաշ­տոն կա։ Դպ­րոց­ներ կան, որ­տեղ բնա­գի­տա­կան ա­ռար­կա­նե­րը չեն ու­սու­ցան­վում ընդ­հան­րա­պես՝ մաս­նա­գե­տի պա­կա­սի պատ­ճա­ռով: իսկ մաս­նա­գետ հրա­վի­րե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է ստեղ­ծել բնա­կու­թյան նվա­զա­գույն պայ­ման­ներ։ Քար­վա­ճա­ռը և Շա­հու­մյա­նի շր­ջանն` ընդ­հան­րա­պես, պետք է վե­րաբ­նա­կեց­վեն աշ­խա­տող, ա­րա­րող մարդ­կան­ցով. այս­տեղ կա­րիք ու­նեն ցան­կա­ցած մաս­նա­գե­տի՝ բան­վո­րի, մշա­կի, մե­խա­նի­զա­տո­րի, ճար­տա­րա­գե­տի, գյու­ղատն­տե­սի, ի­րա­վա­բա­նի, ու­սուց­չի, բժշ­կի։ 
Շրջ­կենտ­րո­նում գոր­ծում է շր­ջա­նա­յին բուժ­միա­վո­րում, որ­տեղ ե­րեք բժիշկ և մեկ բուժ­քույր է աշ­խա­տում: Ման­կա­բույժ Ստյո­պա Սարգ­սյա­նին հան­դի­պե­ցինք շրջ­վար­չա­կազմ գնա­լու ճա­նա­պար­հին. հի­վան­դա­նոց էր շտա­պում: Քար­վա­ճա­ռում ապ­րում է գրե­թե 18 տա­րի, տե­ղա­փոխ­վել է՝ չս­պա­սե­լով որևէ մե­կի հրա­վե­րին, անձ­նա­կան ո­րոշ­մամբ։ Ապ­րե­լու հա­մար հիաս­քանչ վայր է հա­մա­րում: Սի­րում է իր աշ­խա­տան­քը, սի­րում է օգ­նել մարդ­կանց։ Երբևէ չի դժ­գո­հել խն­դիր­նե­րից, չի ըն­կր­կել դժ­վա­րու­թյուն­նե­րի ա­ռաջ: Ե­րա­զանք ու­նի, որ քար­վա­ճառ­ցի ե­րե­խա­ներն ա­ռա­վել բա­րե­կե­ցիկ կյան­քով ապ­րեն, ո­րա­կյալ բուժս­պա­սար­կում լի­նի, մե­ծա­նան ա­ռողջ: Բուժս­պա­սարկ­ման ո­րա­կը կախ­ված է բուժ­միա­վոր­ման շեն­քա­յին պայ­ման­նե­րից, հա­գեց­վա­ծու­թյու­նից, մաս­նա­գետ-բժիշկ­նե­րի առ­կա­յու­թյու­նից: Հաս­կա­նում է, որ բնակ­չու­թյան թվով պայ­մա­նա­վոր­ված՝ շա­հագր­գռ­վա­ծու­թյուն չկա լրա­ցու­ցիչ ծախ­սեր կա­տա­րե­լով մաս­նա­գետ­ներ հրա­վի­րել: Բո­լոր դեպ­քե­րում, հաշ­վի առ­նե­լով շր­ջա­նի հե­ռա­վո­րու­թյու­նը մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տից, և մաս­նա­գի­տաց­ված տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի սա­կա­վու­թյու­նը, մաս­նա­գետ­նե­րով ա­պա­հո­վա­ծու­թյունն անհ­րա­ժեշ­տու­թյուն է հա­մա­րում։ Հի­վան­դա­նո­ցում տե­ղադր­ված է 10 մահ­ճա­կալ, ցու­ցա­բեր­վում է նաև ծնն­դօգ­նու­թյուն։ Գոր­ծում է լա­բո­րա­տո­րիա, ո­րի գոր­ծու­նեու­թյու­նը, բնա­կա­նա­բար, լիար­ժեք հա­մա­րել չի կա­րե­լի: Հի­վան­դա­նո­ցի շեն­քը խոս­տա­ցել են վե­րա­նո­րո­գել, այն թույլ կտա բարձ­րաց­նել բուժս­պա­սարկ­ման ո­րա­կը: Շտա­պօգ­նու­թյան ծա­ռա­յու­թյուն հաս­կա­ցու­թյուն այս­տեղ չկա, ու­նեն մեկ շտա­պօգ­նու­թյան մե­քե­նա, կանչ լի­նե­լու դեպ­քում ի­րար տե­ղե­կաց­նե­լով՝ հաս­նում են հի­վան­դի մոտ: Ա­ռա­վել ընդ­գր­կուն բժշ­կա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րից հի­վանդ­ներն օգտ­վում են Ստե­փա­նա­կեր­տում կամ Վար­դե­նի­սում։ Շր­ջա­նում գրանց­վող հի­վան­դու­թյուն­նե­րը հիմ­նա­կա­նում սե­զո­նա­յին բնույ­թի են, այս տա­րա­ծաշր­ջա­նին բնո­րոշ հի­վան­դու­թյուն­ներ չկան: Բժիշ­կը դժ­գոհ է շր­ջան­նե­րի բուժս­պա­սարկ­ման կազ­մա­կեր­պու­մից. ու­ղեգր­ման կար­գը, ըստ նրա, վե­րա­նայ­ման կա­րիք ու­նի, քա­նի որ հի­վան­դին ա­վե­լորդ քաշք­շուկ­նե­րի մեջ է ներ­քա­շում, ին­չը դժ­վա­րաց­նում է բու­ժօգ­նու­թյան գոր­ծըն­թա­ցը, հատ­կա­պես Քար­վա­ճա­ռի նման հե­ռու շր­ջա­նից ժա­մա­նե­լու դեպ­քում: 

Ըն­թա­ցիկ տա­րում կնո­րոգ­վեն Նոր Բրա­ջուր և Նոր Գե­տա­շեն հա­մայ­նք­նե­րի դպ­րոց­նե­րի տա­նիք­նե­րը: ՙARI՚ ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում այս տա­րի կկա­ռուց­վի 15 նոր բնա­կա­րան, ին­չը թույլ կտա մաս­նա­գետ­ներ հրա­վի­րել: Մոտ ժա­մա­նակ­ներս ա­վար­տին կհասց­վի Քար­վա­ճառ-Սոթք 23 կմ-ոց ճա­նա­պար­հա­հատ­վա­ծի բա­րե­կար­գու­մը, ո­րը հնա­րա­վո­րու­թյուն է տա­լու ա­պա­հո­վել Քար­վա­ճա­ռի տրանս­պոր­տա­յին կա­պը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան հետ։ Գոր­ծում է նաև նոր ճա­նա­պարհ, ո­րը շր­ջա­նը կա­պում է քա­ղա­քին: Ճիշտ է, ձմ­ռան ա­միս­նե­րին այն ա­նան­ցա­նե­լի է դառ­նում, բայց մյուս ե­ղա­նակ­նե­րին գոր­ծում է նոր­մալ։ Պար­բե­րա­բար ըն­թա­ցիկ վե­րա­նո­րո­գում­ներ են կա­տար­վում Քար­վա­ճառ-մայ­րու­ղի 18 կմ-ոց հատ­վա­ծում։ Պար­բե­րա­բար, քա­նի որ լեռ­նա­յին բարդ ռե­լիե­ֆի պայ­ման­նե­րում սե­լավ­ներն ու անձրևնե­րը դրանք նո­րից շար­քից հա­նում են: Այս կող­մե­րում քա­րա­թա­փում­ներ ու սո­ղանք­ներ ևս հա­ճա­խա­կի են լի­նում, այն­պես որ ճա­նա­պարհ­նե­րի սպա­սար­կումն ա­մե­նօ­րյա աշ­խա­տանք է: Շր­ջա­նում ճա­նա­պար­հա­յին սպա­սար­կում ի­րա­կա­նաց­նում է ՙՄիջ­նա­բերդ­շին՚ ՓԲԸ-ն: Այս օ­րե­րին տեխ­նի­կան աշ­խա­տում է թու­նե­լից մինչև Զուար ըն­կած ճա­նա­պար­հա­հատ­վա­ծում: 
Վե­րա­նո­րոգ­վում է ման­կա­պար­տե­զի կո­յու­ղու ցան­ցը, հե­ռան­կա­րում է բազ­մաբ­նա­կա­րան շեն­քի տա­նի­քի վե­րա­նո­րոգ­ման հար­ցը, ՙԱ­րա­րատ՚ բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ար­դյուն­քում վե­րա­նո­րոգ­վե­լու է մշա­կույ­թի տան շեն­քը։

Հե­ռան­կար­ներ

Գ. Մար­տի­րո­սյա­նը շր­ջա­նը կա­տա­րյալ է հա­մա­րում ա­նաս­նա­պա­հու­թյան հա­մար. այս­տեղ առ­կա են ալ­պյան մար­գա­գե­տին­ներ, ա­րո­տա­վայ­րեր: Եվ քա­նի որ բո­լո­րին հոր­դո­րում են զբաղ­վել տն­տե­սու­թյան այդ ճյու­ղով, նա­խա­տես­ված է քա­ղա­քում նոր ա­նաս­նա­բու­ժա­կան կա­յան կա­ռու­ցել, ո­րը կու­նե­նա նաև լա­բո­րա­տո­րիա: Ֆի­նան­սա­կան հատ­կա­ցում­ներն ար­դեն ար­վել են, այժմ գործն ըն­թաց­քի մեջ է։ Ա­նաս­նա­պա­հու­թյան զար­գաց­մա­նը զու­գա­հեռ` շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րը հե­ռան­կա­րա­յին է հա­մա­րում նաև թեթև ար­դյու­նա­բե­րու­թյան զար­գա­ցու­մը, մաս­նա­վո­րա­պես տեքս­տիլ, ին­չը միա­ժա­մա­նակ կա­րող է լու­ծել հատ­կա­պես կա­նանց զբաղ­վա­ծու­թյան խն­դի­րը: Ցա­վոք, այն դեռ գա­ղա­փար է և նա­խա­գիծ կա­րող է դառ­նալ միայն ներդ­րում­ներ լի­նե­լու դեպ­քում:

Քար­վա­ճա­ռում զբո­սաշր­ջու­թյան զար­գաց­ման մեծ նե­րուժ ևս կա, քա­նի որ շր­ջա­նում առ­կա են 200-ից ա­վե­լի մշա­կու­թա­յին կո­թող­ներ, հազ­վա­գյուտ պատ­մա­կան նշա­նա­կու­թյան հու­շար­ձան­ներ, ջեր­մաջ­րա­յին ա­վա­զան­ներ, ջրա­յին հս­կա­յա­կան պա­շար­ներ, քա­րան­ձավ­ներ, բեր­դեր, անն­կա­րագ­րե­լի բնու­թյուն, ա­սել է թե՝ կան լա­վա­գույն պայ­ման­նե­րը լեռ­նագ­նա­ցու­թյան, էք­ստ­րի­մի սի­րա­հար­նե­րի, ձմե­ռա­յին տու­րիզ­մի, ար­շավ­նե­րի ու քեմ­փինգ­նե­րի հա­մար: Ան­շուշտ, ա­ռանց են­թա­կա­ռուց­վածք­նե­րի զար­գաց­ման և ծա­ռա­յու­թյուն­նե­րի հա­մա­կար­գի, այդ ա­մե­նը դժ­վար կլի­նի ներ­կա­յաց­նել և օգ­տա­գոր­ծել որ­պես զբո­սաշր­ջա­յին գրավ­չու­թյան գո­տի։ Քար­վա­ճա­ռում ակն­կա­լում են, որ կա­ռա­վա­րու­թյունն այս­տեղ ար­տո­նյալ հար­կա­յին դաշտ կս­տեղ­ծի` ա­պա­հո­վե­լով ներդ­րու­մա­յին բա­րեն­պաստ մի­ջա­վայր:
Նոր Շա­հու­մյա­նի շր­ջա­նում մեղ­վա­բու­ծու­թյան զար­գաց­ման հս­կա­յա­կան պո­տեն­ցիալ կա. մեղ­րի ար­տադ­րու­թյամբ զբաղ­վու՜մ են գրե­թե բո­լո­րը, ի­րաց­ման խն­դիր ընդ­հան­րա­պես չկա։ Այդ ար­տադ­րան­քը շատ պա­հանջ­ված է ինչ­պես Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի, այն­պես էլ ար­տա­սահ­մա­նյան շու­կա­յում: Շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րը ծա­վալ­նե­րի մե­ծաց­ման մա­սին է մտա­ծում: Սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րը շր­ջա­նում շատ են: Ըն­թա­ցիկ տա­րում ե­րեք բազ­մա­զա­վակ ըն­տա­նի­քի հա­մար տուն կկա­ռուց­վի Խար­խա­փուտ և Ա­կա­նա­բերդ հա­մայ­նք­նե­րում։ Շի­նա­րա­րու­թյան ըն­թաց­քում է 8 տան կա­ռու­ցում ևս: Տրա­մադր­վում են շի­նա­նյու­թեր՝ բնա­կիչ­նե­րի կող­մից սե­փա­կան տնե­րը վե­րա­նո­րո­գե­լու նպա­տա­կով: Այս պա­հի դրու­թյամբ շր­ջա­նի բո­լոր գյու­ղե­րը է­լեկտ­րաէ­ներ­գիա­յով ա­պա­հով­ված են, գոր­ծում է բջ­ջա­յին և ին­տեր­նետ կապ։
Մի խոս­քով, խն­դիր­նե­րի լու­ծումն այս­տեղ, ի­հար­կե, կարևոր է, բայց ա­ռա­վել կարևոր է այն, որ Քար­վա­ճառն այ­սօր հայ­կա­կան է: Հայ­կա­կան է այն քա­ջոր­դի­նե­րի շնոր­հիվ, ո­րոնք սե­փա­կան կյան­քը Ար­ցա­խը հայ­կա­կան տես­նե­լու գա­ղա­փա­րի հա­մար չեն խնա­յել(ի դեպ, հան­դի­պե­ցինք նրան­ցից եր­կու­սի՝ Շա­հեն Մեղ­րյա­նի և Ստյո­պա Մել­քո­նյա­նի եղ­բայր­նե­րին՝ Պո­ղոս Մեղ­րյա­նին և Սա­յադ Մել­քո­նյա­նին, ո­րոնք ապ­րում են այս­տեղ ըն­տա­նիք­նե­րով` վառ պա­հե­լով ի­րենց զոհ­ված եղ­բայր­նե­րի, նրանց ըն­կեր­նե­րի հի­շա­տա­կը): Քար­վա­ճա­ռում այ­սօր հայ ե­րե­խա­ներ են ծն­վում, ֆուտ­բոլ խա­ղում ու հե­ծա­նիվ քշում, հն­չում է ազ­գա­յին երգ-ե­րաժշ­տու­թյուն, հա­յոց այ­բու­բեն է ու­սու­ցան­վում: Ա­սել է թե` խն­դիր­նե­րի հաղ­թա­հա­րումն այս­տեղ միայն ժա­մա­նա­կի հարց է: