comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԻ ՊՏ­ՂՈՒՆՑ... ԼՈՒՅՍ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻ ՊՏ­ՂՈՒՆՑ... ԼՈՒՅՍ

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Մեծ, բա­րե­կե­ցիկ, զար­գա­ցող գյու­ղեր, փառք Աստ­ծո, շատ ու­նենք, սա­կայն չենք կա­րող աչք փա­կել ու չա­սել, որ նման գյու­ղե­րի հարևա­նու­թյամբ, ցա­վոք, ու­նենք նաև փոքր, ժա­մա­նա­կի քն­նու­թյա­նը չդի­մա­ցող, ինչ­պես ա­սում են, ժա­մա­նա­կի հետ ոտք չձ­գող գյու­ղեր։ ՙԷն գլ­խից՚ պի­տի խոս­տո­վա­նեմ, որ, գոր­ծուղ­ման մեկ­նե­լով Աս­կե­րա­նի շր­ջա­նի Դահ­րավ և Լու­սա­ձոր գյու­ղեր, մխի­թա­րա­կան քիչ բան տե­սանք։ Խառ­նակ տպա­վո­րու­թյուն­նե­րի ու ծանր զգա­ցո­ղու­թյուն­նե­րի մա­սին դեռ կպատ­մենք մեր ըն­թեր­ցող­նե­րին, իսկ հի­մա փոք­րիկ մի դիպ­վա­ծի մա­սին...

Լու­սա­ձո­րի հա­մայն­քում երբ պատ­րաստ­վում էինք հրա­ժեշտ տալ, ՙգյու­ղա­մի­ջում քաղ­պա­րապ­մուն­քի՚ նս­տած, գյու­ղին մի ա­ռան­ձին շուք հա­ղոր­դող 90-ա­մյա­կի շեմ ոտք դրած տա­տիկ­նե­րին, ռու­սա­կան հա­մա­րա­նիշ­նե­րով, քա­րու­քա­րափ­նե­րի հետ ան­հա­մա­տե­ղե­լի շքեղ ավ­տո­մե­քե­նան, ա­սես, եր­կն­քից հայ­տն­ված` ե­լավ դեմ­ներս ։ Ուղևորն ի­ջավ, գյու­ղա­մի­ջի աղ­բյու­րից ջուր խմեց, իսկ Ե­լե­նա տա­տիկն ա­կան­ջիս տակ շշն­ջաց` հի­մա կմո­տե­նա, ի՞նչ գի­տես, հար­ցիս` տա­տի­կը զար­մա­ցած ուն­քե­րը վեր քա­շեց. ո՞նց չգի­տեմ, ա­ռանց մեզ բա­րի օր ա­սե­լու, մեր որ­պի­սու­թյունն ի­մա­նա­լու չի հե­ռա­նա, Ռու­սաս­տա­նից է ե­կել, գյու­ղում տուն է շի­նում... Գյու­ղում տու՛ն է շի­նում… Էս որ լսե­ցի, գլ­խիս կու­տակ­ված ամ­պե­րը միան­գա­մից ծուլ ե­ղան, ողջ ճա­նա­պար­հին մտ­քե­րիս հետ կռիվ էի տա­լիս. ո՞ւր են այս ծե­րա­ցող գյու­ղե­րի թա­սի­բով-նա­մու­սով տղա­նե­րը, ին­չո՞ւ են մո­ռա­ցել հայ­րե­նա­կան տան ճա­նա­պար­հը։ Ե­լե­նա տա­տի­կը ծա­նո­թաց­րեց մեզ, ու բաց­վեց խոս­քի կծի­կը... Մեր ան­ծա­նոթ-ծա­նո­թը՝ Ռո­ման Ե­դի­գա­րյա­նը, նրան­ցից է, ով­քեր ի­րենց պա­պե­նա­կան գյու­ղը չեն ան­տե­սում, մենք էլ մեր հեր­թին ու­րախ էինք, որ նա ա­մեն տա­րի, նույ­նիսկ տա­րին մի քա­նի ան­գամ գյուղ է գա­լիս, որ քա­րը քա­րին դնի, հայ­րա­կան տու­նը վե­րա­կանգ­նի, որ ՌԴ Ստավ­րո­պոլ քա­ղա­քում ծն­ված ու մե­ծա­ցած զա­վակ­նե­րը վե­րա­դառ­նան, կապ­վեն ար­մատ­նե­րին, ի­մա­նան, թե ով­քեր են ե­ղել ի­րենց նախ­նի­նե­րը, և ի­րենք ինչ ազ­գու­տա­կից են սեր­ված... Իսկ նրանց ազ­գը գյու­ղում բա­րի համ­բավ ու­նե­ցող­նե­րից է, կիրթ ու ար­ժա­նա­պա­տիվ մար­դիկ են ե­ղել... Գյու­ղի նո­րա­բաց Հով­հան­նես ե­կե­ղե­ցին նրանց նա­խա­պա­պի ան­վան հետ մեծ ա­ղերս­ներ ու­նի, իսկ Ռո­մա­յի Ի­սա­հակ պա­պը կո­մու­նիստ­նե­րի օ­րոք վառ ան­հա­տա­կա­նու­թյուն էր: Ռո­մանն ա­սում է, որ Բաք­վի 26 կո­մի­սար­նե­րի հետ իր պա­պին էլ պի­տի գն­դա­կա­հա­րեին, բայց այդ չա­րա­բաս­տիկ օ­րը նա Ա. Մի­կո­յա­նի հա­տուկ ա­ռա­ջադ­րան­քով տեղ էր գնա­ցել ու պա­տահ­մամբ փրկ­վել է։ Ի­սա­հակ պա­պը 11-րդ Կար­միր բա­նա­կի հետ էր մտել Բա­քու ու ժա­մա­նա­կի ազ­դե­ցիկ մարդ­կան­ցից մեկն էր, մեծ դիր­քի ու մեծ կա­րո­ղու­թյուն­նե­րի տեր ան­հա­տա­կա­նու­թյուն։ Նրանց տոհ­մի պատ­մու­թյու­նը գրի է առն­վել նաև պատ­մա­բան Լեոի կող­մից և զե­տեղ­վել նրա հա­տոր­նե­րից մե­կում: Ռո­մա­նը ցա­վում է, որ հա­յե­րեն չգի­տի ու ստիպ­ված է գիր­քը միջ­նոր­դա­վոր­ված ըն­թեր­ցել։

Բաք­վում ծն­ված ու մե­ծա­ցած, Բաք­վի ջար­դե­րի հետևան­քով Ստավ­րո­պո­լի երկ­րա­մա­սում հաս­տատ­ված իմ հե­րո­սը Լու­սա­ձոր գյու­ղի հետ կապ­ված է հո­գու բո­լոր թե­լե­րով, ման­կութ տա­րի­նե­րին շատ է վազվ­զել գյու­ղի փո­ղոց­նե­րում, նրա հանդ ու սա­րե­րի ա­մեն թու­փու­ծա­ռի տե­ղը գի­տի, հի­մա սիր­տը ցա­վում է, որ իր պա­պե­նա­կան գյու­ղը ՙծե­րա­ցող­նե­րի՚ շար­քում է: Չենք թող­նե­լու` ա­սում է, ես մե­նակ չեմ, ինձ օգ­նող­ներ, ա­ջակ­ցող­ներ է­լի կան. Ա­նա­պա­յից Սեր­գեյ Վար­դա­նյանն է, Մա­րա­տը Սարգ­սյան` եղ­բայրս, իմ ե­րեք որ­դի­նե­րը, նրանց միայն ներ­կա­յու­թյունն էլ ինձ բա­վա­կան է, որ ուժ առ­նեմ։ Ալ­բերտ և Լևոն Սարգ­սյան եղ­բայր­նե­րը գյու­ղին շատ են օգ­նում։ Ռո­մա­նը ՙԱր­ցախ թրավլ՚ կայք է բա­ցել, որ ա­վե­լի շատ տե­ղե­կու­թյուն­ներ ստա­նան իր հա­մա­խոհ­նե­րը և, ընդ­հան­րա­պես, բո­լոր նրանք, ով­քեր հե­տաքր­քր­ված են Ար­ցա­խով ու ի­րենց գոր­ծու­նեու­թյամբ` մաս­նա­վո­րա­պես։ Աստ­ծո կամ­քով, ե­կող աշ­նա­նը տու­նը կա­վար­տի ու ա­վե­լի հա­ճա­խա­կի կգա։ Բայց սա Ռո­մա­նի միակ նպա­տա­կը չէ... Ա­վոն, նույն ին­քը Մոն­թե Մել­քո­նյա­նը, նրա հայ­րա­կան տանն է ապ­րել` իր մի քա­նի մար­տա­կան ըն­կեր­նե­րի հետ միա­սին։ Նա մտա­դիր է տան շի­նա­րա­րու­թյունն ա­վար­տե­լուց հե­տո հու­շա­տախ­տակ դնել պա­տին՝ ՙԱյս տանն ապ­րել է Մոն­թե Մել­քո­նյա­նը՚, իսկ նո­րա­կա­ռույց տան պա­տից կա­խել Մոն­թեի կի­թա­ռը, որ նվի­րել է իր զար­մի­կին՝ Սևա­կին` Մար­տու­նի գնա­լուց ա­ռաջ։ Նա գյու­ղի հետ կապ­ված մի շարք ծրագ­րեր ու­նի, դրան­ցից օ­րախն­դի­րը գյու­ղի վերևի ՙԽզ­նա­բութ՚ կոչ­վող սր­բա­տե­ղիում ե­կե­ղե­ցի կա­ռու­ցելն է` ի հի­շա­տակ Մոն­թեի ու բո­լոր նա­հա­տակ­նե­րի: Էս­քիզ­ներն ար­դեն պատ­րաստ են, օ­րերս ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյու­նից թույ­լտ­վու­թյուն է ստա­ցել, նաև Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նորդ Պարգև Սր­բա­զա­նին է ներ­կա­յաց­րել էս­քի­զա­յին տար­բե­րակ­նե­րը ու ստա­ցել նրա հա­վա­նու­թյու­նը: Ա­պա­գա ե­կե­ղե­ցու տա­րած­քի բա­րե­կարգ­ման հետ կապ­ված էլ հե­ռան­կա­րա­յին ծրագ­րեր ու­նի և ոչ միայն: Նա դեռևս չի ու­զում փա­կագ­ծե­րը բա­ցել, հա­մա­խոհ­ներ, ա­ջա­կից­ներ է փնտ­րում, որ իր մտահ­ղա­ցում­նե­րը կյան­քի կո­չի։ Ռո­մա­նը բազ­մա­թիվ հա­րա­զատ­ներ ու­նի Ռու­սաս­տա­նի ա­մե­նա­տար­բեր քա­ղաք­նե­րում, մտա­դիր է նրանց նե­րուժն էլ օգ­տա­գոր­ծել։ Նա հաս­տա­տա­կամ է, իր ու­ժին վս­տահ, որ բո­լոր ծրագ­րե­րը կյան­քի է կո­չե­լու, ու մեզ էլ խոս­տա­ցավ, որ հինգ տա­րի հե­տո իր հայ­րե­նի գյու­ղում բո­լո­րո­վին այլ պատ­կեր ու տե­սա­րան է լի­նե­լու։ Ռո­մա­նը հո­գու, սր­տի ու խղ­ճի պարտք ու­նի հայ­րե­նի գյու­ղի առջև։ Ի­րեն չի նե­րում, որ չի մաս­նակ­ցել մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին, ման­կու­թյան ըն­կեր­ներ է կորց­րել և ե­րիցս պար­տա­վոր­ված է նաև նրանց հի­շա­տա­կի առջև... 2016թ. Ապ­րի­լյան պա­տե­րազ­մից հե­տո վերջ­նա­կան ո­րո­շում է կա­յաց­րել, ար­դեն կոնկ­րետ ծրագ­րով ու նպա­տակ­նե­րով գյուղ է ե­կել։ ՙԻմ պա­պե­րը գյու­ղի հա­մար շատ են ա­րել,-ա­սում է Ռո­մա­նը,- ես էլ ու­ժե­րիս նե­րա­ծին չա­փով կա­նեմ հնա­րա­վո­րը, որ իմ որ­դի­ներն էլ այդ ա­մե­նը տես­նեն ու ինձ հետևեն: Ձո­րա­կի Պա­տա­րա, Դահ­րավ գյու­ղե­րում շատ հա­րա­զատ­ներ ու­նեմ, նրանց էլ ձեռք կհասց­նեմ։ Պա­պե­րիս գե­րեզ­ման­նե­րը մնա­ցել են Բաք­վում լք­ված ու ան­տեր, ինչ ա­նում եմ` նրանց հի­շա­տա­կի հա­մար եմ ա­նում, որ­պես­զի նրանց ա­նու­նը չկոր­չի՚։