comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԻՆՉ­ՊԵՍ ՊԱ­ՀԵԼ ՈՒ­ՂԵՂՆ Ա­ՌՈՂՋ ՎԻ­ՃԱ­ԿՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆՉ­ՊԵՍ ՊԱ­ՀԵԼ ՈՒ­ՂԵՂՆ Ա­ՌՈՂՋ ՎԻ­ՃԱ­ԿՈՒՄ

Գլ­խու­ղե­ղի աշ­խա­տան­քի վրա բա­ցա­սա­բար է ազ­դում վատ նա­խա­ճա­շե­լը կամ ընդ­հան­րա­պես չնա­խա­ճա­շե­լը, ինչ­պես նաև երբ սն­վում ենք մե­քե­նա­յում ու միա­ժա­մա­նակ խո­սում հե­ռա­խո­սով, երբ ծխում ենք, ալ­կո­հոլ օգ­տա­գոր­ծում և ա­նընդ­հատ գտն­վում սթ­րե­սա­յին ի­րա­վի­ճակ­նե­րում։ Մենք շա­րու­նակ լար­ված վի­ճա­կում ենք պա­հում մեր ու­ղե­ղը՝ փո­խա­րե­նը ո­չինչ չտա­լով նրան, գրում է Bucataria Noastra կայ­քը։

 Մեր գլ­խու­ղե­ղը մա­քուր, ա­ռող­ջա­րար ու ոչ յու­ղա­յին սնն­դի կա­րիք ու­նի։ Բայց չպետք է ամ­բող­ջո­վին հրա­ժար­վել քաղց­րից, կա­րե­լի է գո­նե մեղր օգ­տա­գոր­ծել։ Շո­կո­լա­դը, ջու­րը խթա­նում են գլ­խու­ղե­ղի աշ­խա­տան­քը, բայց ա­մե­նից շատ նրան օգ­նում է ժպի­տը՚,- ա­սում է Վլադ Սիու­րեան, ով ա­վե­լի քան 50 տա­րի աշ­խա­տում է որ­պես նյար­դա­վի­րա­բույժ։

Պրո­ֆե­սոր և փոր­ձա­ռու բժիշկ Սիու­րեան ար­դեն 10 տա­րի է՝ Ռու­մի­նիա­յի Bagdasar-Arseni շտապ օգ­նու­թյան հի­վան­դա­նո­ցի տնօ­րենն է։
Նյար­դա­վի­րա­բույ­ժը մոտ 23 000 վի­րա­հա­տու­թյուն­ներ է կա­տա­րել ու­ղե­ղի վրա։ Նրա ա­մե­նա­փոք­րիկ հի­վանդն ըն­դա­մե­նը 2 օ­րա­կան էր։
Մաս­նա­գե­տը հա­վաս­տիաց­նում է, որ ու­ղե­ղի հի­վան­դու­թյուն­նե­րի մեծ մա­սի պատ­ճա­ռը մենք ինք­ներս ենք։ Եվ քչե­րը գի­տեն` ինչ­պես պա­հել ու­ղեղն ա­ռողջ վի­ճա­կում ու խթա­նել նրա աշ­խա­տան­քը։
ՙԵ­թե եր­կար ժա­մա­նակ եք անց­կաց­նում հե­ռա­խո­սի կամ այլ սար­քի ա­ռաջ, և այդ­պես ա­մեն օր, մի սպա­սեք, որ ձեր ու­ղե­ղը շնոր­հա­կալ կլի­նի։ Հի­մա մար­դիկ ի­րար հետ շփ­վում են միայն ֆեյս­բու­քի կամ այլ սոց­ցան­ցե­րի մի­ջո­ցով, ին­չը ճիշտ չէ։ Մենք ստեղծ­ված ենք ապ­րե­լու խմ­բի մեջ, այլ ոչ թե մե­կու­սաց­ված՚,- շա­րու­նա­կում է բժիշ­կը։ Ու­ղե­ղի ա­ռողջ վի­ճա­կին նպաս­տող ա­ռա­ջին քայ­լե­րը շատ պարզ են ու հա­սա­նե­լի յու­րա­քան­չյու­րին: Դրա հա­մար պատք է վաղ արթ­նա­նալ, գո­նե տար­րա­կան վար­ժու­թյուն­ներ կա­տա­րել, խմել սե­նյա­կա­յին ջեր­մաս­տի­ճա­նի եր­կու բա­ժակ ջուր։
ՙԱ­ռա­վո­տյան պետք է արթ­նա­նալ հնա­րա­վո­րինս շուտ, բա­ցել պա­տու­հան­ներն ու մա­քուր օդ շն­չել։ Եվ չմո­ռա­նաք եր­կու բա­ժակ ջրի մա­սին։ Ա­ռա­ջի­նը խթա­նում է ա­ղես­տա­մոք­սա­յին հա­մա­կար­գի աշ­խա­տան­քը։ Երկ­րորդն օգ­տա­կար է, քա­նի որ գոր­ծար­կում է օր­գա­նիզ­մի ողջ այդ ՙլո­կո­մո­տի­վը՚։ Պարզ ա­սած՝ օգ­նում է մեզ արթ­նա­նալ՚,-ա­սում է նյար­դա­վի­րա­բույ­ժը։ Քնի ժա­մա­նակ ու­ղե­ղը չի դա­դա­րում աշ­խա­տե­լուց, նա շա­րու­նա­կում է կա­ռա­վա­րել ներ­քին օր­գան­նե­րի աշ­խա­տան­քը։ Բայց նա մի կարևոր բան էլ է ա­նում. ե­թե մարդ պառ­կում է քնե­լու` մտ­քում ու­նե­նա­լով դժ­վա­րին հարց ու չի ի­մա­նում՝ ինչ­պես լու­ծել այն, ա­ռա­վո­տյան նա կու­նե­նա պա­տաս­խա­նը։ ՙՀա­ջորդ ա­ռա­վոտ դուք կգտ­նեք լու­ծու­մը։ Ու­ղե­ղը, կապ հաս­տա­տե­լով մտ­քի, դա­տո­ղու­թյան, հի­շո­ղու­թյան միջև, ա­ռա­վո­տյան ՙկհու­շի՚ պա­տաս­խա­նը։ Ուս­տի ան­քուն գի­շեր­ներ անց­կաց­նելն ա­նի­մաստ է՚,-ա­սում է պրո­ֆե­սո­րը։
Ու­ղե­ղին վնա­սում են ճար­պը, ծխա­խոտն ու ալ­կո­հո­լը, նրան դուր է գա­լիս սև շո­կո­լա­դը։
Ծխա­խո­տը նույն­քան բա­ցա­սա­բար է անդ­րա­դառ­նում ու­ղե­ղի, որ­քան սր­տի աշ­խա­տան­քի վրա։
Նա­խա­ճա­շել պետք է հան­դարտ ու անշ­տապ։ Չպետք է ու­տել ճա­նա­պար­հին։ ՙՆա­խա­ճա­շեք խա­ղաղ մթ­նո­լոր­տում՝ վա­յե­լե­լով սնն­դի յու­րա­քան­չյուր պա­տա­ռը` ա­ռանց ան­հան­գս­տա­նա­լու, ա­ռանց աղ­մու­կի, խն­դիր­նե­րի ու ծխա­խո­տի։
Ա­ռա­վո­տյան մեզ անհ­րա­ժեշտ են է­ներ­գիա և միկ­րոէ­լե­մենտ­ներ, ո­րոնք օր­վա ըն­թաց­քում օր­գա­նիզ­մին կօգ­նեն ար­դյու­նա­վե­տո­րեն կա­տա­րե­լու իր գոր­ծա­ռույթ­նե­րը։ Դա շատ կարևոր է՚,- ըն­դգ­ծում է Վլադ Սիու­րեան։
Ճարպն ու միսն օգ­տա­կար չեն ու­ղե­ղին։ Բժիշ­կը հոր­դո­րում է միս ու­տե­լու դեպ­քում չխ­նա­յել, այլ գնել այն մի­սը, որն օգ­տա­կար է։ ՙԱ­յո, միսն ու­ղե­ղի հա­մար օգ­տա­կար չէ, բայց փոքր քա­նա­կու­թյամբ այն անհ­րա­ժեշտ է մարմ­նին։ Լա­վա­գույն տար­բե­րա­կը ցածր կա­լո­րիա­կա­նու­թյամբ միսն է՝ հնդ­կա­հա­վի միսն ու ձու­կը։
Ինչ­պես նշե­ցինք, գլ­խու­ղե­ղի աշ­խա­տան­քի վրա բա­ցա­սա­բար է անդ­րա­դառ­նում ճար­պոտ սնուն­դը, ինչ­պես նաև ա­ղը։ Տա­րին մեկ-եր­կու ան­գամ տո­նե­րի ա­ռի­թով խախ­տում­նե­րը թույ­լատ­րե­լի են։ Բայց նման սնն­դից պետք է խու­սա­փել, ա­սում է բժիշ­կը։ Ինչ վե­րա­բե­րում է շա­քար պա­րու­նա­կող սնն­դին, այս­տեղ ևս չա­փա­վո­րու­թյուն է պետք։ Մուգ բնա­կան շո­կո­լա­դը, տաք բնա­կան կա­կաոն, մեղ­րը` ա­հա այն խմիչք­նե­րը, ո­րոնք ՙգո­հաց­նում են՚ ու­ղե­ղին, բա­ցատ­րում է նա։ Ճա­շը պետք է հաշ­վեկ­շռ­ված լի­նի։ Չպետք է ծան­րա­բեռ­նել ստա­մոք­սը: Խմիչք­նե­րից ա­ռա­վել նա­խընտ­րե­լի է ջու­րը, քան հյու­թե­րը։
Օր­վա մեջ գլ­խու­ղեղն ու­նի ա­ռա­վե­լա­գույն ակ­տի­վու­թյան եր­կու կե­տեր՝ ժա­մը 10.00-12.00-ն և 16.00-18.00-ն ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­ված­նե­րը։ Ե­թե ու­ղե­ղը հոգ­նում է, կա­րե­լի է սուրճ օգ­տա­գոր­ծել (բայց խմեք դան­դաղ)՚։
Գլ­խու­ղե­ղի աշ­խա­տան­քին ա­ռա­վե­լա­գույնս նպաս­տում է ժպի­տը՝ սո­վո­րա­կան, բո­լո­րի հա­մար մատ­չե­լի ժպի­տը։ Շատ կարևոր է ժա­մա­նա­կին դուրս գալ տխուր, մե­լա­մաղ­ձոտ տրա­մադ­րու­թյու­նից և ու­րա­խա­նալ ման­րուք­նե­րով։
Հի­շո­ղու­թյունն անհ­րա­ժեշտ է մար­զել։ Մո­ռաց­կո­տու­թյունն ի հայտ է գա­լիս ոչ միայն տա­րեց­նե­րի, այլև բա­վա­կա­նին ե­րի­տա­սարդ տա­րի­քով մարդ­կանց մոտ։ Ալց­գեյ­մե­րի հի­վան­դու­թյու­նը կան­խե­լու հա­մար պետք է մար­զել հի­շո­ղու­թյու­նը։
ՙՀի­շո­ղու­թյու­նը վար­ժեց­նե­լը, շփու­մը, բաց լի­նե­լը շատ կարևոր են։ Զբոս­նեք, ճա­նա­պար­հոր­դեք, հայտ­նա­բե­րեք նոր բա­ներ, դի­տեք ֆիլ­մեր ու սե­րիալ­ներ, ո­րոնք ոչ միայն հե­տաքր­քիր են, այլև ու­սա­նե­լի, լու­ծեք խաչ­բա­ռեր ու գլուխ­կոտ­րուկ­ներ։
Շար­ժու­մը նույն­պես կարևոր է ու­ղե­ղի աշ­խա­տան­քի հա­մար։ Շարժ­վում ենք, ու­րեմն ապ­րում ենք։ Ու­ղե­ղի հա­մար չա­փա­զանց կարևոր ե­րեք բան կա՝ խոս­քը, գի­րը, շար­ժու­մը։ Շա­տե­րը մո­ռա­ցել են՝ ինչ է ե­րաժշ­տու­թյունն ու ինչ­պես կա­րե­լի է վա­յե­լել այն և, ինչն ա­վե­լի վատ է, նրանք չեն ու­զում պա­րել։ Ա­պա­ցուց­ված է, որ պա­րը կան­խում է Ալց­գեյ­մե­րի հի­վան­դու­թյու­նը։ Լավ գի­շե­րա­յին քու­նը պետք է տևի 6 ժա­մից ոչ պա­կաս։ Այն մաք­րում է ու­ղե­ղը աղ­բից։ Պառ­կեք քնե­լու ժա­մը 22.00-ին, հե­ռուս­տա­ցույցն ու հա­մա­կար­գիչն ան­ջա­տեք քնե­լուց 1-2 ժամ ա­ռաջ։ Դրա փո­խա­րեն գիրք կար­դա­ցեք։ Այն կտ­րա­մադ­րի ձեզ հան­գս­տա­նա­լու՚։ Այս խոր­հուրդ­նե­րին հետևե­լու դեպ­քում ան­հա­վա­նա­կան փո­փո­խու­թյուն­ներ կն­կա­տեք։ Դրան­ցում դժ­վար ո­չինչ չկա։ Կարևո­րը՝ լուրջ վե­րա­բեր­վել խոր­հուրդ­նե­րին ու սկ­սել գոր­ծադ­րել դրանք։


lifter.com.ua