comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՈՐ­ՔԱ­ՆՈՎ Է ԱՆՀ­ՐԱ­ԺԵՇՏ ԻՆՔ­ՆԱԳ­ՆԱ­ՀԱ­ՏԱ­ԿԱ­ՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՈՐ­ՔԱ­ՆՈՎ Է ԱՆՀ­ՐԱ­ԺԵՇՏ ԻՆՔ­ՆԱԳ­ՆԱ­ՀԱ­ՏԱ­ԿԱ­ՆԸ

Սո­ֆի ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

Հո­գե­բան

Հա­ջո­ղակ լի­նել և հաս­նել ո­րո­շա­կի ձեռք­բե­րում­նե­րի ցան­կա­նում են շատ-շա­տե­րը, ին­չը բնա­կան է: Մինչ­դեռ ցա­վով պետք է ար­ձա­նագ­րել, որ քիչ չեն թույլ ու կա­մա­զուրկ մար­դիկ, ով­քեր ոչ միայն չեն հաս­նում ի­րենց նպա­տակ­նե­րին, այլև ի­րենց ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րի մեջ մե­ղադ­րում են ու­րիշ­նե­րին, ար­տա­քին հան­գա­մանք­նե­րը, նույ­նիսկ ճա­կա­տագ­րին:

Այս մար­դիկ հա­մոզ­ված են, որ ի­րենց մշ­տա­կան ըն­կճ­վա­ծու­թյունն ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րի հետևանք է, մինչ­դեռ ի­րա­կա­նում հա­կա­ռակն է: Ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րի հա­մար պատ­ճառ են հան­դի­սա­նում տվյալ անձ­նա­վո­րու­թյան մշ­տա­կան բա­ցա­սա­կան հույ­զե­րը, ու­րիշ­նե­րին քն­նա­դա­տելն ու դա­տե­լը, հա­կա­սա­կան մտ­քե­րը: Այ­սօ­րի­նակ տրա­մադր­վա­ծու­թյուն­նե­րից խու­սա­փե­լու կամ դրան­ցից ա­զատ­վե­լու հա­մար նախևա­ռաջ մարդ պետք է սի­րի ու հար­գի և՜ ինքն ի­րեն, և՜ մեր­ձա­վո­րին: Նա, ով չի սի­րում մարդ­կանց, այլ միայն ինքն ի­րեն, ի­րա­կա­նում զուրկ է ճշ­մա­րիտ սի­րուց: Ամ­բողջ կյան­քում ինքն ի­րեն մե­ղադ­րել ան­ցյա­լի վրի­պում­նե­րի հա­մար առն­վազն անմ­տու­թյուն է: Պետք է ուղ­ղա­կի դա­սեր քա­ղել ան­ցյա­լից, հնա­րա­վո­րինս ճիշտ գնա­հա­տել ներ­կան, նույ­նիսկ ա­մե­նա­վատ­թար ի­րա­վի­ճա­կում փոր­ձել տես­նել դրա­կանն ու կենտ­րո­նա­նալ դրա վրա: Քան­զի հաս­նել հա­ջո­ղու­թյուն­նե­րի հնա­րա­վոր չէ` ու­սե­րին կրե­լով մեղ­քի զգա­ցումն ու ան­հա­ջո­ղակ մար­դու պատ­րան­քը:
Մար­դու ինք­նագ­նա­հա­տա­կա­նը ժա­մա­նակ առ ժա­մա­նակ փո­փո­խու­թյան է են­թարկ­վում, ին­չի ուղ­ղու­թյամբ պետք է ա­նընդ­մեջ աշ­խա­տել, փոր­ձել վեր կանգ­նել ոչ ցան­կա­լի ի­րա­վի­ճակ­նե­րից ու ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից: Նկա­տե­լի է, որ ո­րոշ ան­ձինք, ու­նե­նա­լով և՜ տա­ղանդ, և՜ գի­տե­լիք­ներ, և՜ այլ հնա­րա­վո­րու­թյուն­ներ, եր­բեմն հա­ջո­ղու­թյուն­նե­րի հաս­նե­լու հա­մար զգա­լի ջան­քեր են գոր­ծադ­րում: Ո­րոշ­ներն էլ, չու­նե­նա­լով ա­ռա­ջին­նե­րի պո­տեն­ցիալ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, շատ ա­րագ մեծ հա­ջո­ղու­թյուն­նե­րի են հաս­նում: Բա­նն այն է, որ վեր­ջին­ներս ինք­նավս­տահ են, կա­րո­ղա­նում են ճիշտ ներ­կա­յաց­նել ի­րենց: Պարզ­վում է` գոր­ծա­տու­ներն այդ­պի­սի­նե­րին վս­տա­հում են: Ինք­նավս­տահ մար­դիկ, ըստ իս, ա­վե­լի հա­վա­սա­րակ­շռ­ված են, նրանց հետ հե­տաքր­քիր է հա­ղոր­դակց­վե­լը, ու­նեն հու­մո­րի զգա­ցում ու սուր միտք, ա­մեն ման­րու­քի հա­մար չեն վի­րա­վոր­վում, ձգ­տում են ի­րա­վի­ճա­կից դուրս գալ ա­ռանց վեր­բալ (խոս­քի մի­ջո­ցով) ընդ­հա­րում­նե­րի: Եվ հա­կա­ռա­կը, նա, ով ա­նընդ­հատ պատ­ճառ է փնտ­րում վե­ճի մեջ մտ­նե­լու, ցան­կա­ցած ա­ռի­թով ձայ­նը բարձ­րաց­նում է, այդ­պի­սին թե­րար­ժեք է, եր­բեմն նաև վախ­կոտ: Նման­նե­րը վա­նում են մարդ­կանց, հետևա­բար նաև զրկ­վում են ցան­կա­լի կա­րիե­րա­յի հաս­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից:
Ինք­նագ­նա­հա­տա­կա­նի հա­մար շատ կարևոր է ոչ միայն հա­մա­պա­տաս­խան հո­գե­բա­նա­կան տրա­մադր­վա­ծու­թյու­նը, այլև ֆի­զի­կա­կա­նի հան­դեպ ու­շադ­րու­թյու­նը: Անհ­րա­ժեշտ է կո­փել մար­մի­նը, զբաղ­վել մարմ­նա­մար­զու­թյամբ, վա­զել, պա­րել, կա­րո­ղա­նալ տի­րա­պե­տել ու­ղիղ քայլ­ված­քին: Նրանք, ով­քեր կո­րա­ցած են քայ­լում, վախ­վո­րած դեմք ու­նեն, չեն կա­րող ու­շադ­րու­թյուն գրա­վել, հետևա­բար նաև չեն հա­մար­վի հա­ջո­ղակ: Հո­գե­բան­ներն ա­պա­ցու­ցել են, որ ու­ղիղ պա­հե­լով ի­րա­նը` զգա­լիո­րեն մե­ծա­նում է ինք­նագ­նա­հա­տա­կա­նը: Նրանք, ով­քեր ինչ-ինչ պատ­ճառ­նե­րով ճնշ­ված են զգում ի­րենց, կամ` ան­վս­տահ, կա­րող են փոր­ձել ուղղ­վել և միան­գա­մից կզ­գան տար­բե­րու­թյու­նը: Այս­տեղ գոր­ծում է հո­գե­սո­մա­տիկ (հո­գե­ֆի­զի­կա­կան) յու­րա­հա­տուկ մի ֆե­նո­մեն. մարմ­նի ճիշտ դիրքն ան­մի­ջա­կա­նո­րեն դրա­կան ներ­գոր­ծու­թյուն է ու­նե­նում հո­գե­կա­նի վրա. ու­ղիղ ի­րան ու­նե­ցող մար­դիկ շատ ա­վե­լի ինք­նավս­տահ ու գրա­վիչ են զգում ի­րենց: Իսկ նման դրա­կան հո­գե­վի­ճակ­ներ ու­նե­նա­լով, մարդ չի կա­րող ի­րեն թույլ ու տկար զգալ:
Կարևոր է նաև հի­շել, որ պետք է դի­մա­կա­յել չար տրա­մադր­վա­ծու­թյուն ու­նե­ցող­նե­րի ճն­շում­նե­րին: Գաղտ­նիք չէ, որ կան մար­դիկ, ով­քեր հակ­ված են քն­նա­դա­տե­լու, տե­ղի-ան­տե­ղի դի­տո­ղու­թյուն­ներ ա­նե­լու: Նրանց ՙզո­հը՚ չդառ­նա­լու հա­մար, չպետք է տր­վել սադ­րանք­նե­րին: Այ­սինքն, ան­հիմն քն­նա­դա­տո­ղը, ինքն էլ չու­նե­նա­լով բարձր ինք­նագ­նա­հա­տա­կան, իր հո­գե­կա­նի դա­տար­կու­թյու­նը փոր­ձում է լրաց­նել մութ ու կաս­կա­ծե­լի մի­ջոց­նե­րով. խա­ղում է իր զո­հի հետ, փոր­ձում ա­մեն կերպ ստո­րաց­նել նրան (խոսքն ա­ռողջ դի­տո­ղու­թյան մա­սին չէ), ուս­տի պետք չէ ստեղծ­ված ՙսար­դոս­տայ­նի՚ մեջ ընկ­նել: Այս­տեղ անհ­րա­ժեշտ է սո­վո­րել տի­րա­պե­տել սե­փա­կան հույ­զե­րին, ին­չը նույն­պես մար­դու հատ­կան­շա­կան գծե­րից է: Նման քն­նա­դա­տու­թյուն­նե­րից պաշտ­պան­վե­լու հա­մար կա­րե­լի է ուղ­ղա­կի լսել, ժպ­տալ, ոչ մի պա­րա­գա­յում հա­կա­հար­ված չտալ, հնա­րա­վո­րու­թյան սահ­ման­նե­րում փո­խել խո­սակ­ցու­թյան թե­ման;

Ա­վե­լին, շատ ազ­դե­ցիկ, ար­դյու­նա­վետ ու ՙզի­նա­թա­փող՚ մար­տա­վա­րու­թյուն է նաև բա­րի վե­րա­բեր­մունքն այդ­պի­սի­նե­րի նկատ­մամբ: