comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԲԻԲ­ԼԻԱ­ԿԱՆ ԼԵ­ՌԱՆ ԲԱՐ­ՁՈՒՆ­ՔԸ ՆՎԱ­ՃԱԾ ՄԻԱԿ ԱՐ­ՑԱ­ԽՈՒ­ՀԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԲԻԲ­ԼԻԱ­ԿԱՆ ԼԵ­ՌԱՆ ԲԱՐ­ՁՈՒՆ­ՔԸ ՆՎԱ­ՃԱԾ ՄԻԱԿ ԱՐ­ՑԱ­ԽՈՒ­ՀԻՆ

Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

 ԱՀ ընդ­հա­նուր ի­րա­վա­սու­թյան ա­ռա­ջին ա­տյա­նի դա­տա­րա­նի դա­տա­կան ծա­ռա­յող, Ե­րիտ­խոր­հր­դա­րա­նի ան­դամ, ապ­րի­լյան քա­ռօ­րյա պա­տե­րազ­մին նվիր­ված ՙՍեր և պա­տե­րազմ՚ գր­քի հե­ղի­նակ, Կա­լի­ֆոռ­նիա­յի հայ գրող­նե­րի միու­թյան ան­դամ Նա­նար Պո­ղո­սյանն ա­ռա­ջին ար­ցա­խու­հին է, ով ե­ռա­գույ­նը ծա­ծա­նեց բիբ­լիա­կան Ա­րա­րատ լե­ռան գա­գա­թին: 

ՙԻնչ­պես ան­հաս փառ­քի ճամ­փա՚ Ա­րա­րա­տը Նա­նա­րի պատ­կե­րա­ցում­նե­րում դպ­րո­ցա­կան տա­րի­նե­րից էր ձևա­վոր­վել: Սուրբ լե­ռան գա­գա­թը նվա­ճելն աղջ­կա ման­կու­թյան ե­րա­զանքն էր: Եվ ե­րա­զան­քը կյան­քի կո­չե­լու ձգ­տու­մով աղ­ջի­կը միա­ցավ ՙԱվ­րո­րա՚ մար­դա­սի­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյան AraratChallenge շարժ­մա­նը: Շար­ժու­մը խոր­հր­դան­շող լեռն Ա­րա­րատն է, և որ­պես լա­վա­գույն օ­րի­նա­կի դրսևո­րում, շարժ­մա­նը միա­նա­լու կո­չով Նա­նա­րը հան­դես ե­կավ հենց բիբ­լիա­կան լե­ռան գա­գա­թից. ՙՍա իմ և բո­լո­րի Ա­րա­րատն է՝ մարդ­կու­թյան փր­կու­թյան լե­ռը՚:

Մեզ հետ զրույ­ցում Նա­նա­րը նշեց, որ միշտ հետևել է ՙԱվ­րո­րա՚ մար­դա­սի­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյան կայ­քէ­ջին, որ­տեղ և հան­դի­պել է զբո­սաշր­ջա­յին մի շարք ըն­կե­րու­թյուն­նե­րի, ով­քեր վե­րելք­ներ են կազ­մա­կեր­պում դե­պի Ա­րա­րատ: Նա­նարն ընտ­րեց ա­մե­նա­վաղ հիմ­նադր­ված ՙԱրևի՚ զբո­սաշր­ջա­յին ըն­կե­րու­թյու­նը: Այն ա­մեն տա­րի հու­լիս-օ­գոս­տոս ա­միս­նե­րին վե­րելք­ներ է ի­րա­կա­նաց­նում դե­պի Հայ­կա­կան լեռ­նաշ­խար­հի ա­մե­նա­բարձր գա­գաթ: Իսկ թե ինչ­պես է Նա­նա­րը հաղ­թա­հա­րել բար­ձուն­քը և ինչ զգա­ցո­ղու­թյուն­ներ է ու­նե­ցել՝ պա­տաս­խա­նեց. ՙԻմ ու­ղե­ղում ես ար­դեն հաղ­թա­հա­րել էի բար­ձուն­քը՝ 5165 մետ­րը, իսկ զգա­ցո­ղու­թյուն­ներս վեհ են, խո­րը: Միան­շա­նակ դժ­վար էր, հու­զում­նա­լից, բայց ու­ղին հաղ­թա­կան էր՚: Սո­վո­րա­բար, մինչ լեռ բարձ­րա­նա­լը, ՙԱրևի՚ զբո­սաշր­ջա­յին ըն­կե­րու­թյունն օ­րեր ա­ռաջ ար­շավ է կազ­մա­կեր­պում դե­պի Ա­րա­գած լեռ: Աշ­խա­տան­քի բե­րու­մով, սա­կայն, Նա­նա­րը չկա­րո­ղա­ցավ ա­վե­լի վաղ ժա­մա­նել Հա­յաս­տան և անց­նել փոր­ձար­շա­վը: Իսկ առջևում Ա­րա­րատն էր` Նա­նա­րի ե­րա­զանք­նե­րի գա­գա­թը: Նրա հա­մոզ­մամբ՝ ան­կոտ­րում ո­գին ու կամքն ի­րեն հասց­րե­ցին սուրբ լե­ռը. ՙԵ­թե քո հո­գում, քո ու­ղե­ղում հաղ­թա­հա­րել ես բար­ձուն­քը, ու­րեմն այն քոնն է՚: Իսկ մեր հե­րո­սու­հին դեռ դպ­րո­ցա­կան հա­սա­կից էր հաղ­թա­հա­րում ՙան­հաս փառ­քի ճամ­փան՚: ՙ3 օր բարձ­րա­ցանք ու մի օր էլ ի­ջանք: Ա­ռա­ջին գի­շե­րա­կա­ցը 3200 մետ­րի վրա էր, երկ­րոր­դը՝ 4200 մետ­րի, իսկ եր­րորդ օ­րը՝ բար­ձունքն ար­դեն մերն էր՚,- պատ­մում է զրու­ցա­կիցս: 21 հո­գուց բաղ­կա­ցած տու­րում ընդգրկված էին մար­դիկ աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րից՝ Ավ­ստ­րա­լիա­յից, Ռու­սաս­տա­նից, Էս­տո­նիա­յից, Մեծ Բրի­տա­նիա­յից, Չի­նաս­տա­նից...Նա­նա­րի հա­մար խոր­հր­դան­շա­կան ու ազ­դե­ցիկ էին հատ­կա­պես օ­տա­րերկ­րա­ցի­նե­րը, ով­քեր ևս Ա­րա­րա­տը հա­մա­րում են սուրբ և փր­կու­թյան լեռ, ար­ժեք­ներն արժևո­րե­լու կա­րո­ղու­թյու­նը, դաս­տիա­րակ­չա­կան ո­գին, որ կրում էր նրան­ցից յու­րա­քան­չյու­րը, զրու­ցակ­ցիս հա­մոզ­մամբ՝ ոգևո­րիչ է։ ՙՉա­փա­զանց հուզ­վե­ցի, երբ ստիպ­ված ե­ղանք վեր­ջին 1000 մետ­րը հաղ­թա­հա­րել չկա­րո­ղա­նա­լու պատ­ճա­ռով հրա­ժեշտ տալ 13-ա­մյա չի­նա­ցի պա­տա­նուն ու նրա հո­րը: Վե­րել­քի ճա­նա­պար­հին հան­դի­պե­ցինք 15-20 հո­գուց բաղ­կա­ցած մի քա­նի տու­րիս­տա­կան գոր­ծա­կա­լու­թյուն­նե­րի: Տպա­վո­րիչ էր հան­դի­պու­մը խա­ռը մար­տար­վես­տի աշ­խար­հի քա­ռա­կի չեմ­պիոն Ֆյո­դոր Ե­մե­լյա­նեն­կո­յի հետ, ու­րախ եմ, որ նրան հան­դի­պե­ցի հենց Ա­րա­րա­տի ճա­նա­պար­հին՚,-ան­կեղ­ծա­նում է զրու­ցա­կիցս: Նա­նա­րը նաև 2000 մետր ձիար­շա­վել է Ա­րա­րա­տի արևմտյան հո­վի­տով: ՙԱրևի՚ զբո­սաշր­ջա­յին ըն­կե­րու­թյան շր­ջա­նակ­նե­րում կազ­մա­կերպ­ված էր նաև ուխ­տագ­նա­ցու­թյուն դե­պի Արևմտյան Հա­յաս­տան՝ Ա­նի, Կարս, Վան, Աղ­թա­մար կղ­զի, Սուրբ Խաչ ե­կե­ղե­ցի, Չա­րեն­ցի տուն: Ան­ծայ­րա­ծիր տե­սա­հո­րի­զո­նում, ուր դի­մացդ մայր հայ­րե­նիքն է, թի­կուն­քում պատ­մա­կան հայ­րե­նի­քը, գե­րիշ­խո­ղը զգա­ցո­ղու­թյուն­ներն են՝ ցավ, հպար­տու­թյուն, կս­կիծ, կա­րոտ:Ա­վե­րակ­նե­րի վե­րած­ված պատ­մամ­շա­կու­թա­յին մեր ար­ժեք­նե­րը ներ­շն­չում են ու­նե­ցա­ծը պահ­պա­նե­լու ձգ­տու­մով ու Նժ­դե­հյան գա­ղա­փա­րա­խո­սու­թյամբ. ՙՀայ­րե­նիքն ապ­րում է հայ­րե­նա­սի­րու­թյամբ և կոր­ծան­վում դրա պա­կա­սից՚:Հայ­րե­նա­սի­րու­թյամբ տո­գոր­ված ստեղ­ծա­գործ աղջ­կա հա­մար այս շր­ջա­գա­յու­թյու­նը պատ­մա­կան էր, հե­տաքր­քիր, հույ­զե­րով ու ապ­րում­նե­րով լի: Նշենք նաև, որ ե­րի­տա­սարդ գրո­ղը, ար­դեն տա­րի­ներ շա­րու­նակ աշ­խա­տում է ցե­ղաս­պա­նու­թյա­նը նվիր­ված իր ՙԽա­տու­տիկ՚ վե­պի վրա: ՙԱ­մեն ինչ պետք է ինքս զգամ, վե­րապ­րեմ, որ­պես­զի կա­րո­ղա­նամ նաև վեպս ամ­բող­ջաց­նել՚,- ա­սում է նա: Նա­նա­րի ե­րա­զանք­նե­րից մեկն էլ Լի­բա­նա­նի Կի­լի­կիա­յի հայ­կա­կան կա­թո­ղի­կո­սա­րա­նի ցե­ղաս­պա­նու­թյան հու­շար­ձան-մա­տուռ այ­ցե­լելն էր: Այն ի­րա­կա­նա­ցավ ան­ցյալ տա­րի: Հպար­տո­րեն վեր հառ­նող ու եր­կն­քին միա­խառն­վող ե­կե­ղե­ցի մտ­նե­լուն պես հն­չում է ՙԴլե յա­մա­նը՚՝ կա­րո­տի մե­ղե­դին, իսկ աչ­քի ա­ռաջ վեր է հառ­նում հայ ժո­ղովր­դի պայ­քարն ու վե­րած­նուն­դը խոր­հր­դան­շող ՙՀա­րու­թյան սյու­նը՚, որ­տեղ ամ­փոփ­ված են Ե­ղեռ­նի զո­հե­րի մա­սունք­նե­րը: Ըստ իմ զրու­ցակ­ցի՝ ազ­գը արժևոր­վում ու ճա­նա­չում է ստա­նում նաև ստեղ­ծա­գոր­ծու­թյամբ, իսկ ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նա­չու­մը, Նա­նա­րի հա­մոզ­մամբ, կախ­ված է մե­զա­նից յու­րա­քան­չյու­րից: Նա գտ­նում է, որ, ան­կախ մաս­նա­գի­տու­թյու­նից, պետք է հա­յոց պատ­մու­թյունն ան­գիր ի­մա­նալ, որ­պես­զի օ­տար ա­փե­րում էլ ազ­գա­յին ար­ժեք­ներդ արժևո­րել ի­մա­նաս: Նախ­քան Եվ­րո­պա­նե­րը, անհ­րա­ժեշտ է նախ խո­րա­պես ու­սում­նա­սի­րել հայ­րե­նի ար­մատ­նե­րը՝ հո­ղը, քա­րը, սա­րը....ու հե­տո ար­դեն Եվ­րո­պա­ներ:
Հայ­րե­նա­սի­րու­թյան և հայ­րե­նա­պահ­պա­նու­թյան հա­մար Ն. Պո­ղո­սյա­նը պարգևատր­վել է պատ­վոգ­րով, շնոր­հա­կա­լագ­րով ու ոս­կե մե­դա­լով: