comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՐ­ՍԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՐ­ՍԸ

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Բեր­ձո­րից թեք­վում ենք դե­պի Նո­րա­շե­նիկ, և քա­նի որ մու­թը վրա էր հաս­նում, և լիա­լու­սին էր, սա­րե­րը ուր­վագծ­վում էին պայ­ծառ մաք­րու­թյամբ, իսկ ձո­րե­րը, ո­րոնց եզ­րե­րով անց­նում էր խճու­ղին, ա­ռա­վել ա­հար­կու էին թվում։ Ինձ ու­ղեկ­ցող­նե­րը, որ տե­ղի բնա­կիչ­ներ էին, ա­սա­ցին, որ հե­ղեղ­նե­րից ճա­նա­պար­հը շուտ-շուտ քանդ­վում է, բայց քա­նի որ գտն­վում է շրջ­վար­չա­կազ­մի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում, ա­մեն տա­րի նո­րոգ­վում¬բա­րե­կարգ­վում է: Այս ճա­նա­պար­հին, այս ուղ­ղու­թյան վրա են գտն­վում Վար­դու­տը, Ար­տա­շա­վին, Նո­րա­շե­նի­կը, հե­տո է­լի գյու­ղեր, գյու­ղեր...

Ճա­նա­պար­հին մե­քե­նա­նե­րի շարժ կար, հատ­կա­պես բեռ­նա­տար, թափ­քա­ծածկ. մեղ­վա­փե­թակ­նե­րը սա­րե­րից ի­ջեց­նում էին հար­թա­վայ­րա­յին տա­րածք­ներ։ Բնու­թյունն ինձ թվաց կու­սա­կան ու վայ­րի, հատ­կա­պես երբ ա­ռա­վո­տը բաց­վեց, ու տե­սա, թե ինչ­պես սկյու­ռը պն­դու­կը ոտ­քե­րի մեջ բռ­նած, ցատ­կո­տե­լով բարձ­րա­ցավ տա­նիք. տան­տի­րու­հին՝ Լի­լի­թը բա­ցատ­րեց, որ տաք տեղ են ճա­րել, ձմեռ­վա պա­շար են հա­վա­քում, ձմե­ռում են տա­նի­քի տակ։
Նո­րա­շե­նի­կում տներն ի­րա­րից հե­ռու են` ի տար­բե­րու­թյուն ար­ցա­խյան ա­վան­դա­կան ո­րոշ գյու­ղե­րի, որ­տեղ տներն ընդ­հա­նուր պա­տեր ու­նեն, բա­կերն ընդ­հա­նուր են կամ ի­րար մի­ջով։ Տնե­րի ա­րան­քում ա­զատ հո­ղա­հան­դակ­ներ կան, և տեղ¬տեղ ցց­ված բնա­կան քա­րա­ժայ­ռե­րը մի ա­ռան­ձին գե­ղեց­կու­թյուն են հա­ղոր­դում տե­սա­րան­նե­րին։
Գյու­ղի հետ մեր ծա­նո­թու­թյունն սկս­վում է Սարգ­սյան­նե­րի ըն­տա­նի­քից։
Արևի շո­ղե­րի մեջ ֆռֆ­ռում են ա­մե­նա­տար­բեր չափ­սե­րի ման­կա­կան շո­րեր՝ փռ­ված մի շատ եր­կար լվաց­քա­պա­րա­նի վրա։ Ման­կա­մարդ կի­նը վեր­ջին շո­րը փռեց ու շրջ­վեց մեր կող­մը, որ մո­տե­ցել ու կանգ­նել էինք ցան­կա­պա­տի մյուս կող­մում։
Կար­ծե­ցինք, թե տան աղ­ջիկն է, բայց պարզ­վեց, որ հարսն է։ Պարզ­վեց, որ վեց ե­րե­խա­նե­րի մայրն ինքն է։
Ծա­նո­թա­նում ենք։ Ի­րի­նան Շի­րա­կի մար­զի գյու­ղե­րից է։ Ե­րե­խա­նե­րից մե­ծը սո­վո­րում է եր­րորդ դա­սա­րա­նում, փոք­րը մեկ տա­րե­կան է։


-Սի­րո՞ւմ ես ե­րե­խա­նե­րի հետ զբաղ­վել,- հարց­նում եմ։


-Ե­սիմ։ Էդ­պես ստաց­վեց,- պա­տաս­խա­նեց՝ կռա­հե­լով հար­ցիս են­թա­տեքս­տը։


-Չե՞ս ձանձ­րա­նում. շոր լվա¬փռի~, ամ­բողջ օ­րը՝ ե­փի¬թա­փի~...


-Ին­չըխ ձանձ­րա­նամ։ Չեմ հասց­նում գոր­ծերս ա­նեմ¬պրծ­նեմ՝ օ­րը մթ­նում է։ Համ էլ լվաց­քի մե­քե­նան... ապ­րած կե­նա, շատ է օգ­նում։ Բայց եր­կու օր է լվաց­քը ձեռ­քով եմ ա­նում, մե­քե­նան փչա­ցել է, կի­սուրս գա, տա­նի Բեր­ձոր կամ Ստե­փա­նա­կերտ, սար­քել տա։ ¬ Ա­ռանց այն էլ քն­քուշ խոսքն ա­վե­լի է նր­բա­նում, երբ կի­սու­րի ա­նու­նը տվեց։


-Հե՞շտ ես հար­մար­վել գյու­ղին։


-Դե, ես էլ հո քա­ղա­քից չեմ, գյու­ղի աղ­ջիկ եմ։ Նո­րա­շե­նի­կը մի տե­սակ ոնց որ աշ­խար­հից կտր­ված լի­նի, բայց ինձ շատ է դուր գա­լիս։ Բնու­թյու­նը շատ սի­րուն է, և աղ­մու­կից շատ հե­ռու ենք։ Էս լռու­թյու­նը մար­դու հո­գուն հան­գս­տու­թյուն է բե­րում։


-Հասց­րե՞լ եք բան­ջա­րե­ղեն¬բան ցա­նել։


-Հա։ Բայց կո­վը ցան­կա­պա­տը ջար­դեց¬մտավ, լո­բու ար­խե­րը կե­րավ, լո­լի­կի թփե­րը կոխ­կր­տեց, մնա­ցած մասն էլ ե­րաշտ ե­ղավ, չո­րա­ցավ...
-Կա­րո­ղա­նու՞մ եք հասց­նել:


-Ա­մեն ինչ լավ է։ Ե­րե­խա­նե­րը նպաստ են ստա­նում։


-Ինչ­քա՞ն։ Հե­րի­քո՞ւմ է։


-Մինչև 70 հա­զար։ Բայց կի­սուրս մեզ շատ է օգ­նում։

Ոչ մի տր­տունջ, ոչ մի բո­ղոք, գո­հու­թյուն էր ճա­ռա­գում կնոջ դեմ­քից, և զգում եմ, որ ի­րեն չի կեղ­ծում, ա­սում է այն, ինչ մտա­ծում է.
-Էս­տեղ մար­դիկ էլ են շատ լա­վը, շատ բա­րի են։ Գյու­ղը ոնց որ մի ըն­տա­նիք, ու­րա­խու­թյուն լի­նի, թե տխ­րու­թյուն, միա­սին ենք։
... Տնից դուրս է գա­լիս և մեր զրույ­ցին խառն­վում է տան աղ­ջի­կը, որ սո­վո­րում է 11-րդ դա­սա­րա­նում։


-Ի՞նչ ե­րա­զանք ու­նես, Ա­նուշ։


-Դպ­րո­ցը վեր­ջաց­նեմ, դի­զայ­նի գծով ու­սումս շա­րու­նա­կե­լու եմ, և ան­պայ­ման Երևա­նում։


-Մշա­կույ­թի տուն կամ ա­կումբ ու­նե՞ք։


-Ու­նենք, բայց մի քիչ հե­ռու է։ Ա­կում­բա­վա­րը լավ է աշ­խա­տում, ակ­տիվ է, միշտ մի­ջո­ցա­ռում­ներ է կազ­մա­կեր­պում։ Մենք նույ­նիսկ կո­լեկ­տի­վով գնա­ցել ենք Բեր­ձոր՝ Երևա­նից ե­կած հայտ­նի երգ­չի հա­մեր­գը լսե­լու։ Շատ հե­տաքր­քիր էր։¬Ու ա­վե­լաց­նում է։¬Բայց ինչ­քան լավ կլի­ներ, ե­թե մեր գյու­ղում ման­կա­պար­տեզ լի­ներ։


-Ե­թե ա­մեն ըն­տա­նի­քում ձեր տան պես 6 ե­րե­խա լի­նի, ման­կա­պար­տեզ էլ կու­նե­նաք։


Ե­րե­խա­նե­րը մե­կիկ¬մե­կիկ դուրս էին ե­կել. ո­րը ջրի ծո­րա­կի, ո­րը` առ­վի եզ­րի խո­տի մեջ խա­ղում էին։ Մե­կը մե­կից սի­րուն, խո­շոր աչ­քե­րով, ո­րը շի­կա­հեր, ո­րը սևա­հեր...
Խնդ­րե­ցի, որ լու­սան­կա­րենք, հար­սը հրա­ժար­վեց՝ կի­սուրս ի­մա­նա, հե­տո...
Ա­նու­շը մոր՝ Սու­սա­նի երևա­նյան հե­ռա­խո­սա­հա­մա­րը տվեց, պատ­րաս­տա­կա­մու­թյուն հայտ­նե­լով հա­մա­ցան­ցով լու­սան­կար ու­ղար­կել։
Նո­րա­շե­նի­կի հար­սի գե­ղա­նի պատ­կե­րը, հո­գու բա­ցա­ռիկ խո­նար­հու­թյան հետ, ամ­բող­ջաց­նում էր բնան­կա­րը, ո­րի մեջ մի զար­մա­նա­լի մաք­րու­թյուն ու գե­ղեց­կու­թյուն կար։
…Սու­սա­նի հետ ծա­նո­թա­նում եմ հե­ռա­խո­սով։ Պատ­մեց, որ ե­րա­զել է Ղա­րա­բա­ղը տես­նել, իսկ հե­տո, երբ Շար­ժու­մը սկս­վեց, հե­տաք­րք­րու­թյունն ա­վե­լի մե­ծա­ցավ։ Հա­րա­զատ եղ­բայ­րը՝ Հո­վիկ Մել­քո­նյա­նը, զոհ­վել է Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում, 1992-ին, Մռա­վի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ժա­մա­նակ։ Եվ պա­տա­հա­կան չէր, որ 2000¬ին գյում­րե­ցու ըն­տա­նի­քը հաս­տատ­վեց Նո­րա­շե­նի­կում։ Ար­ցախն ի­րեն դուր է գա­լիս… 2016¬ին գյու­ղից մի քա­նի կի­լո­մետր հե­ռու ա­կա­նի վրա մե­քե­նա պայ­թեց, ո­րը ա­ռիթ դար­ձավ, որ­պես­զի ա­կա­նա­զերծ­ման աշ­խա­տանք­նե­րին կա­նանց էլ ներգ­րա­վեն։ Սու­սա­նը շր­ջա­կա գյու­ղե­րից մի քա­նի կա­նանց հետ սակ­րա­վոր դար­ձավ։ Սո­վո­րե­ցին, պատ­րաստ­վե­ցին, եր­կու տա­րի աշ­խա­տե­լուց հե­տո տա­րի­քի ա­ռա­ջանց­ման պատ­ճա­ռով Սու­սա­նը թո­ղեց աշ­խա­տան­քը։ Ըն­տա­նի­քի ամ­բողջ հոգ­սը կնոջ ու­սե­րին է։ Մեծ ըն­տա­նի­քը Նո­րա­շե­նի­կում տե­ղա­վոր­ված է եր­կու­սե­նյա­կա­նոց բնա­կա­րա­նում։ Բայց նրանք հա­մոզ­ված են, հույ­սով սպա­սում են, որ բնա­կա­րա­նի հար­ցը կլուծ­վի, պայ­ման­նե­րը կբա­րե­լավ­վեն։