comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Ի­ՐԱ­ԶԵԿ­ՄԱՆ ԴԱ­ՍԸՆ­ԹԱՑ­ՆԵՐ
[ARM]     [RUS]     [ENG]

Ի­ՐԱ­ԶԵԿ­ՄԱՆ ԴԱ­ՍԸՆ­ԹԱՑ­ՆԵՐ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Օ­զո­նա­յին շեր­տի պահ­պա­նու­թյան խն­դի­րը, ո­րը Երկ­րի կեն­դա­նի օր­գա­նիզմ­նե­րը պաշտ­պա­նում է ուլտ­րա­մա­նու­շա­կա­գույն ճա­ռա­գայթ­նե­րի կոր­ծա­նիչ ազ­դե­ցու­թյու­նից, հա­մար­վում է ա­ռաջ­նա­յին բո­լոր եր­կր­նե­րի հա­մար։

Օ­զո­նի շեր­տի պահ­պա­նու­թյու­նը սահ­ման­ներ չի ճա­նա­չում, այս խնդ­րի վե­րաց­ման շուրջ մի­մյանց հետ հա­մա­գոր­ծակ­ցում է աշ­խար­հի 194 եր­կիր: Սա մի հիմ­նախն­դիր է, ո­րը մտա­հո­գում է ողջ մարդ­կու­թյա­նը, ուս­տի յու­րա­քան­չյուր ոք պետք է իր ներդ­րումն ու­նե­նա օ­զո­նի շեր­տի պահ­պա­նու­թյան գոր­ծում:
Ներ­կա­յում ինչ­պես ողջ աշ­խար­հում, այն­պես էլ Հա­յաս­տա­նում և Ար­ցա­խում այդ ուղ­ղու­թյամբ տար­բեր մի­ջո­ցա­ռում­ներ են ձեռ­նարկ­վում, մաս­նա­վո­րա­պես՝ կազ­մա­կերպ­վում են ի­րա­զեկ­ման դա­սըն­թաց­ներ։
Օ­րերս էլ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան է­կո­լո­գիա­կան կր­թու­թյան և դաս­տիա­րա­կու­թյան մի­ջո­ցա­ռում­նե­րի 2019 թվա­կա­նի ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում ԱՀ բնա­պահ­պա­նու­թյան և բնա­կան ռե­սուրս­նե­րի նա­խա­րա­րու­թյան աշ­խա­տա­կից­նե­րի նա­խա­ձեռ­նու­թյամբ Օ­զո­նա­յին շեր­տի պահ­պա­նու­թյան մի­ջազ­գա­յին օր­վա կա­պակ­ցու­թյամբ ի­րա­զեկ­ման դա­սըն­թաց­ներ անց­կաց­վե­ցին: Նա­խա­րա­րու­թյան բնա­կան ռե­սուրս­նե­րի և բնա­պահ­պա­նու­թյան կա­ռա­վար­ման բաժ­նի պետ Էլ­լա­դա Ա­րա­մյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ նա­խա­ձեռ­նած մի­ջո­ցա­ռում­նե­րի շար­քը մեկ­նար­կել է Բեր­ձո­րի դպ­րոց­նե­րից: Ի­րա­զեկ­ման մի­ջո­ցա­ռում­ներ անց­կաց­վե­ցին նաև Կար­միր Շու­կա­յի, Թա­ղա­վար­դի և Ճար­տա­րի դպ­րոց­նե­րում: Մի­ջո­ցառ­ման կազ­մա­կեր­պիչ­նե­րը ներ­կա­յաց­րին օ­զո­նա­յին շեր­տի հիմ­նախն­դի­րը և ուլտ­րա­մա­նու­շա­կա­գույն ճա­ռա­գայթ­նե­րից պաշտ­պան­վե­լու ե­ղա­նակ­նե­րը՝ շեշ­տե­լով, որ մթ­նո­լոր­տի օ­զո­նա­յին շեր­տի քայ­քա­յու­մը մարդ­կու­թյա­նը սպառ­նա­ցող բնա­պահ­պա­նա­կան վտանգ­նե­րից է: Ըստ Է. Ա­րա­մյա­նի՝ ա­շա­կերտ­նե­րը ման­րակր­կիտ տե­ղե­կու­թյուն­ներ ստա­ցան արևի բա­րե­րար ազ­դե­ցու­թյան, ջեր­մու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյան, ինչ­պես նաև ուլտ­րա­մա­նու­շա­կա­գույն ճա­ռա­գայթ­նե­րի վնա­սա­կար ազ­դե­ցու­թյան մա­սին: ՙՆրանք տե­ղե­կա­ցան, որ օ­զո­նա­յին շեր­տի քայ­քա­յու­մը կվ­տան­գի բո­լոր կեն­դա­նի օր­գա­նիզմ­նե­րի, այդ թվում նաև մար­դու կյան­քը: Ի­մա­ցան, որ օ­զո­նա­յին շեր­տի քայ­քայ­ման հետ կմե­ծա­նա մաշ­կի քաղց­կե­ղով և կա­տա­րակ­տով հի­վանդ մարդ­կանց թի­վը, այն կբե­րի ջեր­մո­ցա­յին է­ֆեկ­տի ու­ժե­ղաց­ման: Մեր կող­մից պատ­կե­րա­վոր ներ­կա­յաց­վե­ցին նաև արևի վնա­սա­կար ճա­ռա­գայթ­նե­րից պաշտ­պան­վե­լու բո­լոր մի­ջոց­նե­րը, ցու­ցադր­վեց ու­սու­ցո­ղա­կան մուլտ­ֆիլմ՚,- ա­սաց Է. Ա­րա­մյա­նը:
Մի­ջո­ցառ­ման ա­վար­տին ե­րե­խա­նե­րին բա­ժան­վե­ցին ուլտ­րա­մա­նու­շա­կա­գույն ճա­ռա­գայթ­նե­րից պաշտ­պան­վե­լու մա­սին կա­նոն­ներ պա­րու­նա­կող ծո­ցա­տետ­րեր:
Նշենք, որ նման մի­ջո­ցա­ռում­նե­րը շատ կարևոր են ա­շա­կերտ­նե­րի է­կոկր­թա­կան դաս­տիա­րա­կու­թյան գոր­ծում, քա­նի որ դպ­րո­ցում տր­վող տե­սա­կան գի­տե­լիք­նե­րից զատ անհ­րա­ժեշտ են նաև ի­րա­զեկ­ման- գործ­նա­կան դա­սըն­թաց­ներ` մա­տաղ սերն­դին բնու­թյան բա­ղադ­րիչ­նե­րին, բնու­թյան մեջ վար­վե­լա­կեր­պի կա­նոն­նե­րին ծա­նո­թաց­նե­լու հա­մար:

;