comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՄՐՈՑ ՙՔԱՐՈՒՏ՚
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄՐՈՑ ՙՔԱՐՈՒՏ՚

Սլա­վա ՍԱՐԳՍՅԱՆ

Պատմաբան, ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ

 Ամ­րո­ցի մա­սին պատ­մա­կան աղ­բյուր­նե­րում տե­ղե­կու­թյուն­ներ չեն պահ­պան­վել։ Այն գտն­վում է Քա­շա­թա­ղի շր­ջա­նի հա­րա­վա­յին թևում, ներ­կա­յիս Քա­րո­տան գյու­ղից 2,6 կմ հա­րավ, Ո­րո­տան և Հա­կա­րի գե­տե­րի միջև։ Պատ­մա­կա­նո­րեն Քա­շու­նիք գա­վա­ռի մաս է կազ­մում։

Աշ­խար­հագ­րա­կան կոոր­դի­նատ­ներն են՝ N 39 12 56,4, E 46 43 15.5։ Բարձ­րու­թյու­նը ծո­վի մա­կար­դա­կից 836 է։ Բուն ամ­րոցն ամ­րաց­ված է շր­ջա­պա­րիսպ­նե­րով, ո­րի ներ­փակ տա­րած­քի ա­ռա­վե­լա­գույն եր­կա­րու­թյու­նը 107, լայ­նու­թյու­նը 36 մ է, ո­րը կազ­մում է 3680 քմ։ Պարս­պա­պա­տե­րի ընդ­հա­նուր եր­կա­րու­թյու­նը 278 մ է։ Պա­րիսպ­նե­րը կա­ռուց­ված են մի­ջին չա­փե­րի ճեղ­քած մոխ­րա­գույն ա­վա­զա­քա­րից և գե­տա­բե­րան­նե­րից հա­վաք­ված գլա­քա­րե­րից՝ ա­մուր կրա­շա­ղա­խով։ Ներ­կա­յումս գետ­նի մա­կե­րե­սին նշ­մար­վում է սոսկ 1.5-2.2 մ լայ­նու­թյամբ պարս­պա­պա­տե­րի հիմ­նա­մա­սե­րի ուր­վա­գի­ծը։ Նկա­տե­լի է, որ պա­տե­րը ամ­րաց­ված են ե­ղել ոչ հա­մա­չափ դա­սա­վոր­ված փոքր, ուղ­ղան­կյուն որմ­նա­հե­ծան­նե­րով։ Ամ­րո­ցի ներ­սի տա­րած­քը հիմ­նա­կա­նում հարթ է ու դա­տարկ։ Կա­ռու­ցա­պատ­ման հետ­քեր նկատ­վում են միայն հա­րա­վա­յին կող­մում, այն էլ հատ­վա­ծա­բար ուր­վագծ­վող հիմ­նա­պա­տե­րի տես­քով։
Ու­շագ­րավ է ամ­րո­ցի գլ­խա­վոր մուտ­քի կա­ռուց­ված­քը։ Այն գտ­վում է հա­րա­վա­յին կող­մում, գե­տե­րի խառ­նա­րա­նի դեմ-դի­մաց: Ան­ցու­ղին արևել­քից հսկ­վում էր հզոր աշ­տա­րա­կով, իսկ հա­րա­վից՝ մտ­նո­ղի թի­կուն­քին նա­յող ներ­փակ սե­նյա­կով։ Գլ­խա­վոր մուտ­քի արևե­լյան աշ­տա­րա­կը մոտ 4.0 X 4.5 մ չա­փե­րով ար­տա­քի­նից հն­գա­նիստ զանգ­ված է, ո­րի պահ­պան­ված ստո­րին մա­սը միա­ձույլ է։ Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ նրա վերևի հատ­վածն ու­նե­ցել է սնա­մեջ ծա­վալ։ Ճիշտ նմա­նա­տիպ աշ­տա­րակ է տե­ղա­կայ­ված նաև ամ­րո­ցի հա­րավ-արևմտյան ան­կյու­նում։ Բա­ցի այս եր­կու աշ­տա­րակ­նե­րից ու կից հիմ­նա­պա­տե­րից, պահ­պան­վում են նաև ցո­կո­լա­յին հատ­վա­ծի 1.5-2.0 մ բարձ­րու­թյամբ զանգ­ված­նե­րը։ Վեր­ջին­ներս գլ­խի­վայր ըն­կած են ի­րենց իսկ հիմ­քե­րի դի­մաց։ Պոկ­ված, ըն­կած զանգ­ված­նե­րի դիրքն ակն­հայ­տո­րեն վկա­յում է, որ այս եր­կու աշ­տա­րակ­նե­րը ժա­մա­նա­կին պայ­թեց­վել են։ Ամ­րո­ցի կրա­շա­ղա­խով կա­ռուց­ված պա­րիսպ­նե­րի ա­վեր­վա­ծու­թյան աս­տի­ճա­նը թույլ է տա­լիս են­թադ­րե­լու, որ դրա կոր­ծան­ման մեջ առ­կա է հատ­կա­պես մարդ­կա­յին գոր­ծո­նը։
Ամ­րո­ցա­կալ բլ­րի լան­ջե­րին կա­ռու­ցա­պատ­ման ցայ­տուն հետ­քեր չեն նշ­մար­վում։ Միայն արևե­լյան կող­մում նկա­տե­լի են ո­րոշ պա­տա­շա­րե­րի մնա­ցորդ­ներ, ո­րոն­ցից կա­րե­լի է հան­գել այն հետևու­թյան, որ ամ­րոցն ու­նե­ցել է նաև երկ­րորդ՝ ստո­րին պարս­պա­շար։ Իսկ արևե­լյան՝ Հա­կա­րի գե­տին նա­յող լան­ջին հիմ­նա­կան պարս­պագ­ծի տակ փոր­ված պաշտ­պա­նա­կան խրա­մա­տը, ըստ ա­մե­նայ­նի, վե­րա­բե­րում է ուշ ժա­մա­նակ­նե­րի՝ են­թադ­րա­բար վեր­ջին ա­զա­տագ­րա­կան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ­նե­րին։ Ամ­րո­ցի տա­րած­քը հա­րուստ է վեր­գետ­նյա խե­ցե­ղե­նով, ո­րոնց շար­քում մեծ թիվ են կազ­մում հատ­կա­պես ու­ռու­ցիկ եզ­րա­պա­տով ուղ­ղան­կյուն կղ­մին­դր­նե­րի ու դրանց կի­սա­խո­ղո­վա­կաձև կա­փա­րիչ­նե­րի բե­կոր­նե­րը։ Վեր­գետ­նյա խե­ցե­ղե­նի ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րից դա­տե­լով, այս ու­շագ­րավ ամ­րո­ցը կա­րե­լի է վե­րագ­րել XIV-XVII դդ.։