comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՎԱՐ­ՊԵՏ ՌԱ­ՖԻ­ԿԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՎԱՐ­ՊԵՏ ՌԱ­ՖԻ­ԿԸ

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Գրե­թե հա­րյու­րա­մյա հի­շո­ղու­թյան բե­ռի տակ ծան­րա­ցած, ապ­րած տա­րի­նե­րի հետ ՙկռիվս՚ տվող, բա­րին չա­րից, ճշ­մար­տու­թյու­նը կեղ­ծի­քից, լույ­սը խա­վա­րից զա­նա­զա­նել փոր­ձող իմ հե­րո­սը՝ Ռա­ֆիկ Մար­տի­րո­սյա­նը, 1956թ.-ից ապ­րում է Հին Ար­մե­նա­վա­նում։ Ա­ռանձ­նա­տու­նը, որ աչ­քի է ընկ­նում մե­ծու­թյամբ, շի­նա­րար-վար­պետ Ռա­ֆի­կը միայ­նակ է կա­ռու­ցել, իր ձեռ­քե­րով հղ­կել-տա­շել ա­մեն քա­րը, յու­րա­քան­չյուր քա­րի մեջ շունչ ու ի­մաստ է դրել։ Այդ օ­ճոր­քի տակ 4 զա­վակ­ներ են հա­սակ ա­ռել, հո­րից ար­դար քր­տին­քով վաս­տա­կե­լու, ճշ­մա­րիտ ապ­րե­լու դա­սեր քա­ղել։ Ճիշտ է, ան­վա­նի շի­նա­րա­րի ու­ժերն օր օ­րի սպառ­վում են, բայց դեռ ոտ­քի վրա է, ար­դեն մի տա­րի է, ինչ չի կա­րո­ղա­նում այ­գի-բան­ջա­րա­նոց մշա­կել, սա­կայն միտքն աշ­խա­տում է ժա­մա­ցույ­ցի ճշգր­տու­թյամբ։ Իր կյան­քի բո­լոր նշա­նա­կա­լից անց­քերն ու ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը հի­շում է այ­սօր­վա պես, հի­շում-վեր­հի­շում է, հետն էլ ու­րա­խա­նում, տխ­րում ու ըմ­բոս­տա­նում...

Ծն­վել է Աս­կե­րա­նի շր­ջա­նի Խնա­ծախ գյու­ղում... Քյս­պա­րանց Ար­տա­շի յոթ զա­վակ­նե­րից ա­վագն է Ռա­ֆի­կը: Ծանր ման­կու­թյուն է ու­նե­ցել, սա­կայն եր­բեք չի ըն­կճ­վել ու ըն­կր­կել դժ­վա­րու­թյուն­նե­րից։ Ամ­բողջ կյան­քում փոր­ձել է իր խղ­ճի հետ հա­մե­րաշխ ապ­րել ու օր­վա հա­ցը վաս­տա­կել ճա­կա­տի քր­տին­քով։ Վար­պետ Ռա­ֆիկն ան­թա­քույց հպար­տու­թյամբ ա­սում է, որ միայն ի­րենց` Հին Ար­մե­նա­վան թա­ղա­մա­սում, աշ­խա­տան­քից հե­տո 27 խո­շոր ա­ռանձ­նա­տուն է կա­ռու­ցել, իսկ հայ­րե­նի գյու­ղում ու Ստե­փա­նա­կեր­տում կա­ռու­ցած տնե­րի քա­նակն ան­հա­շիվ է։ Վար­պետ Ռա­ֆի­կի կյան­քի պատ­մու­թյու­նը բազ­մա­շերտ է ու բազ­մի­մաստ, շատ ամ­պեր են գլ­խով ան­ցել, ու հի­մա չգի­տի` ո՞­րը պատ­մի, ո՞­րը թող­նի... Մեծ Հայ­րե­նա­կա­նի տա­րի­նե­րին ո՜չ կար­գին պա­տա­նի էր, ո՜չ էլ կար­գին ե­րի­տա­սարդ, բայց ար­դեն ստիպ­ված էր ծանր բեռ ու­սել։ Հայրն ու հո­րեղ­բայ­րը պա­տե­րազմ մեկ­նե­ցին մի տուն լի­քը մա­նուկ­նե­րի վի­զը ծուռ թո­ղած, յոթն ի­րենք էին, հինգն էլ հո­րեղ­բայրն ու­ներ, ու նա ստիպ­ված էր տան տղա­մար­դու հոգ­սե­րը կրել, երբ ին­քը դեռ խնամ­քի ու հո­գա­տա­րու­թյան կա­րիք ու­ներ։ Ժա­մա­նա­կից շուտ հա­սու­նա­ցավ, ժա­մա­նակ չկար վա­յե­լե­լու ջա­հե­լու­թյու­նը։ Հա­զիվ հասց­րեց 6-րդ դա­սա­րանն ա­վար­տել, աշ­խա­տան­քի ան­ցավ գյու­ղի կոլ­տն­տե­սու­թյու­նում. քա­նի՛ բե­րան իր ձեռ­քին էր նա­յում։ 1949 թվա­կա­նին էր, Բա­քուն գրա­վում, տա­նում էր ե­րի­տա­սարդ­նե­րին, Ռա­ֆիկն էլ տար­վեց լավ վաս­տա­կե­լու ակն­կա­լի­քով ու Բա­քու գնաց, և ինչ­պես ինքն է վկա­յում` մի կերպ փա­խավ, կոլ­տն­տե­սու­թյան նա­խա­գա­հը նրան բաց չէր թող­նում։ Վեց տա­րի աշ­խա­տեց Բա­քու քա­ղա­քում։ Ին­չի ա­սես, որ ա­կա­նա­տես չե­ղավ զրու­ցա­կիցս` մարդ­կա­յին ջերմ հա­րա­բե­րու­թյուն­ներ, ղե­կա­վար­նե­րի կող­մից գնա­հատ­ված լի­նել, սա­կայն նաև չի մո­ռա­նում ո­րոշ ՙին­տեր­նա­ցիո­նա­լիստ­նե­րի՚ ըն­դգ­ծուն խտ­րա­կան վե­րա­բեր­մուն­քը հատ­կա­պես հա­յե­րի հան­դեպ։ ՙՇինտ­րես­տի ադր­բե­ջան­ցի կուս­կազ­մա­կեր­պու­թյան քար­տու­ղա­րը շատ էր ու­զում ինձ կու­սակ­ցու­թյան շար­քերն անց­կաց­նել, ա­մեն կերպ փոր­ձում էի դի­մադ­րել, բայց ա­պար­դյուն,-վեր­հի­շում է Ռ. Մար­տի­րո­սյա­նը,-մեր փա­փա­խա­վոր չո­բան­նե՞­րը պի­տի կու­սակ­ցա­կան դառ­նան,-ա­սում էր սիրտս շա­հե­լու հա­մար,-ու այդ­պես էլ, ան­տե­սե­լով ցան­կու­թյունս, ներ­կա­յաց­րին կու­սակ­ցու­թյան շար­քերն ըն­դուն­վե­լու: Գլուխ գո­վել չլի­նի` այդ­քան շի­նա­րար­նե­րի մեջ ինձ հաս­նող չկար, լավ շի­նա­րա­րի ա­նուն էի վաս­տա­կել, և բո­լոր պա­տաս­խա­նա­տու գոր­ծերն ինձ էին վս­տա­հում։ Օ­րեր ան­ցան, մի օր Ռահ­մա­նո­վը (նույն ին­քը՝ կուս­կազ­մա­կեր­պու­թյան քար­տու­ղա­րը) ե­կավ, թե` Մար­տի­րո­սյա՜ն, պի­տի գնաս կո­մե­րիտշ­րջ­կոմ: Գնա­ցի... Կո­մե­րիտշ­րջ­կո­մի քար­տու­ղա­րը շու­ռու­մուռ տվեց ցու­ցա­կը ու ինձ մատ­նան­շե­լով ար­հա­մար­հա­կան տո­նով ա­սաց` սրան ին­չո՞ւ ես բե­րել, ու շպր­տեց ցու­ցա­կը` ա­տամ­նե­րի ա­րան­քից ֆշ­շաց­նե­լով, մենք կադ­րեր չու­նե՞նք, որ սրան ես ներ­կա­յաց­րել, կմտ­նեմ Բա­գի­րո­վի մոտ ու շալ­վարդ հա­նել կտամ։ Հե­տո ի­մա­ցա, որ Ռահ­մա­նո­վին կու­սակ­ցու­թյու­նից հե­ռաց­րել են՚։

Ռ. Մար­տի­րո­սյա­նը նաև վեր­հի­շեց, թե ինչ­պես էին հա­յե­րի ձեռ­քե­րով գե­ղե­ցիկ տներ, հի­վան­դա­նոց­ներ, դպ­րոց­ներ կա­ռու­ցում, իսկ հա­յե­րին ար­հա­մար­հե­լով` երկ­րորդ, եր­րորդ կար­գի մարդ հա­մա­րում։ Ե­րեք վար­ձա­չա­փով էին աշ­խա­տա­վարձ տա­լիս, ա­մե­նա­բարձրն ի­րենց ան­բան­ներն ու շնոր­հա­զուր­կերն էին ստա­նում, հե­տո գա­լիս էին ռուս­նե­րը, և ա­պա նոր հա­յե­րը, վար­ձատ­րում էին ինչ­պես որ կա­մե­նում էին։ 7-րդ կարգ ու­նե­ցող Մուա­լի­մո­վին մի սյուն են տվել, 3 օ­րում չկա­րո­ղա­ցավ տն­կել, մինչև հա­յերն օգ­նու­թյան չհա­սան։ Մի օր էլ ջա­հել, ու­ժե­րի ե­ռուն շր­ջա­նում գտն­վող վար­պետ-շի­նա­րար Ռա­ֆի­կը Բա­գի­րո­վին նա­մակ գրեց ու սիր­տը բա­ցեց նրա ա­ռաջ. բո­ղո­քեց, որ կո­մե­րիտշ­րջ­կո­մում ի­րեն ՙշան թու­լա՚ են կո­չել, որ ի­րենք՝ հա­յե­րը, աշ­խա­տում են շատ ու վար­ձատր­վում քիչ, մի խոս­քով` բո­ղո­քեց հա­յե­րի հան­դեպ ա­նար­դար, խտ­րա­կան վե­րա­բեր­մուն­քից, ու սկս­վե՛ց... մի­լի­ցիո­ներ­նե­րը մե­կը գա­լիս, մյու­սը գնում էր, նրան օր ու բա­րի չէին տա­լիս, տե­սավ, որ հետևում են, թո­ղեց ու վե­րա­դար­ձավ հայ­րե­նիք... Բայց այս­տեղ էլ նրան հան­գիստ չէին տա­լիս. նրա մեղքն այն էր, որ հան­դգ­նել է Բա­գի­րո­վին ան­հան­գս­տաց­նել։ Աշ­խար­հի հետ հաշտ ու ան­հաշտ Ռա­ֆիկ Մար­տի­րո­սյա­նին, ով ար­դեն հասց­րել էր լավ վար­պետ-շի­նա­րա­րի համ­բավ ձեռք բե­րել, ձեռ­քից ձեռք էին խլում։ Նա հպար­տու­թյամբ է վեր­հի­շում, թե ինչ­պի­սի նվիր­վա­ծու­թյամբ է աշ­խա­տել Ստե­փա­նա­կեր­տի Հու­շա­հա­մա­լի­րում, ու մինչև գլ­խա­վոր հու­շա­կո­թո­ղը կկանգ­նեց­վեր` եր­կու տա­րի միայն աշ­խա­տել է տե­ղան­քի բա­րե­կարգ­ման ուղ­ղու­թյամբ: Երբ ար­դեն սկ­սել են հու­շար­ձա­նի քա­րե­րը տա­շել, Հա­յաս­տա­նից եր­կու վար­պետ-շի­նա­րար են հրա­վի­րել՝ 24 մետր բարձ­րու­թյան հու­շար­ձա­նը կանգ­նեց­նե­լու հա­մար։ Անհ­րա­ժեշտ էր շատ ա­րագ գոր­ծը գլուխ բե­րել, պի­տի հասց­նեին, որ Հաղ­թա­նա­կի 30-ա­մյա­կին մեծ շու­քով բա­ցու­մը կազ­մա­կեր­պեին։ Հրա­վիր­ված վար­պետ­նե­րը մեծ գու­մար` 25 հա­զար ռուբ­լի պա­հան­ջե­ցին գոր­ծի հա­մար ու, մեր­ժում ստա­նա­լով, մեկ­նե­ցին։ Գոր­ծը գլուխ բե­րեց վար­պետ Ռա­ֆի­կը. նրա ձեռ­քե­րով բարձ­րա­ցավ հու­շար­ձա­նը, որն այ­սօր Ստե­փա­նա­կեր­տի խոր­հր­դա­նիշ­նե­րից մեկն է։ Հա­զար ռուբ­լի մր­ցա­նակ էին խոս­տա­ցել, առ այ­սօր դեռ տա­լիս են, բայց վար­պետ Ռա­ֆի­կը նույ­նիսկ չի ու­զում հի­շել պարգևավ­ճար խոս­տա­ցող­նե­րին, ինքն իր գոր­ծը միշտ հա­ճույ­քով ու պա­տաս­խա­նատ­վու­թյամբ է կա­տա­րել, և ե­րա­նի է տա­լիս ան­ցած-գնա­ցած տա­րի­նե­րին, տա­րի­ներ, ո­րոնք ի­րեն միայն բա­րի համ­բավ, ա­նուն, պա­տիվ են պարգևել։