comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԻ ԼՈՒ­ՍԱՆ­ԿԱ­ՐԻ ՊԱՏ­ՄՈՒ­ԹՅՈՒՆ...
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻ ԼՈՒ­ՍԱՆ­ԿԱ­ՐԻ ՊԱՏ­ՄՈՒ­ԹՅՈՒՆ...

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Հին պատ­մա­կան փաս­տաթղ­թե­րի, դեղ­նած ու խու­նա­ցած լու­սան­կար­նե­րի հան­դեպ թու­լու­թյուն շա­տերս ու­նենք, հատ­կա­պես երբ դրանք ժա­մա­նա­կի հետքն ու կնիքն են կրում: Ան­հայտ հե­ղի­նա­կի` ձեզ ներ­կա­յաց­վող լու­սան­կարն ար­ված է ան­ցյալ դա­րի 60-ա­կան­նե­րին։ Ա­վե­լի կոնկ­րետ` 1963 թվա­կա­նին։

Ծա­նոթ դեմ­քե­րի կող­քին կան նաև, գո­նե մեզ հա­մար ան­հայտ ան­ձինք, ո­րոնց հնա­րա­վոր է մեր ըն­թեր­ցող­նե­րը ճա­նա­չեն։ Ա­ռա­ջին շար­քի կենտ­րո­նում Բո­րիս Բաղ­դա­սա­րյանն է (կո­մե­րիտ­միու­թյան Ստե­փա­նա­կեր­տի քաղ­կո­մի 1-ին քար­տու­ղար)։ Երկ­րորդ շար­քից ա­ռա­ջի­նը Ջա­լալ Գալս­տյանն է (ՙՄեհ­սուլ՚ մար­զա­յին սպորտ­կո­մի­տեի նա­խա­գահ), հա­ջոր­դա­բար՝ Բու­դաղ Հա­րու­թյու­նյան (մե­տա­ղամ­շակ­ման գոր­ծա­րա­նի տնօ­րեն), Ռո­բերտ Խա­չատ­րյան (կո­մե­րիտ­մարզ­կո­մի 3-րդ քար­տու­ղար), Սեր­գեյ Բախ­շի­յան (Աս­կե­րա­նի գյու­ղա­կան շրջ­գործ­կո­մի նա­խա­գահ), Սեր­գեյ Դա­վի­դով (գի­նու գոր­ծա­րա­նի տնօ­րեն), Սու­րեն Ջա­մա­լյան (Միջ­շր­ջա­նա­յին կի­նո­վար­ձույ­թի գրա­սե­նյա­կի տնօ­րեն), Սու­րեն Կա­րա­պե­տյան (Պատ­մաերկ­րա­գի­տա­կան թան­գա­րա­նի տնօ­րեն), Ռու­բեն Շու­մա­նյան (Շու­շիի կուսշ­րջ­կո­մի 3-րդ քար­տու­ղար), Մու­շեղ Օ­հան­ջա­նյան (Մարզ­գործ­կո­մի նա­խա­գահ)։ Երկ­րորդ շար­քից ա­ռա­ջի­նը Սեր­գեյ Դավ­թյանն է (կո­մե­րիտ­մարզ­կո­մի 1-ին քար­տու­ղար), հա­ջոր­դա­բար՝ Իմ­րան Խա­չատ­րյան (կու­սակ­ցու­թյան ԼՂ մարզ­կո­մի պրո­պա­գան­դա­յի և ա­գի­տա­ցիա­յի բաժ­նի վա­րիչ), Ա­լեք­սանդր Հա­րու­թյու­նյան (կուս­մարզ­կո­մի 3-րդ քար­տու­ղար), Եր­վանդ Բաղ­դա­սա­րյան (Մարզ­գործ­կո­մի նա­խա­գա­հի 1-ին տե­ղա­կալ), Ար­շակ Ա­ղա­ջա­նյան (կո­մե­րիտ­մարզ­կո­մի նախ­կին 1-ին քար­տու­ղար), Ար­մո Սո­ղո­մո­նյան (կու­սակ­ցա­կան աշ­խա­տող)։
Եր­րորդ շար­քի ձա­խից ա­ռա­ջի­նը խմ­բա­գիր, լրագ­րող Մա­մի­կոն Մար­գա­րյանն է, կող­քի­նի ինք­նու­թյու­նը մեզ չհա­ջող­վեց պար­զել, հա­ջոր­դը՝ Սեր­գեյ Խա­չատ­րյան (Ղար­մե­տաքս­կոմ­բի­նա­տի տնօ­րեն), ա­պա` Ա­րամ Գրի­գո­րյան (Մար­տա­կեր­տի կուսշ­րջ­կո­մի 1-ին քար­տու­ղար), հա­ջոր­դը՝ հա­մա­պա­տաս­խա­նա­բար Ջա­միլ Բեգ­լա­րով (Մարզ­գործ­կո­մի նա­խա­գա­հի տե­ղա­կալ), Գուր­գեն Մել­քու­մյան (կու­սակ­ցու­թյան ԼՂ մարզ­կո­մի 1-ին քար­տու­ղար), Հայկ Սարգ­սյան (կու­սակ­ցու­թյան Հադ­րու­թի շրջ­կո­մի 1-ին քար­տու­ղար)։
Եր­կա­րա­մյա կո­մե­րի­տա­կան, կու­սակ­ցա­կան ու արհ­միու­թե­նա­կան բնա­գա­վա­ռի ա­ռա­ջա­մար­տիկ Սեր­գեյ Դավ­թյա­նը վս­տահ է, որ ի­րենք ԼՂԻՄ մարզ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղար Գուր­գեն Մել­քու­մյա­նի շուրջ բո­լո­րել են Բեր­քա­ձո­րում (նախ­կին Հա­սա­նա­բադ), թիվ 2 կոլ­տն­տե­սու­թյան տա­րած­քում։ Հին կո­մե­րի­տա­կան և կու­սակ­ցա­կան աշ­խա­տող­նե­րի հան­դի­պում է։ Ըստ Ս. Դավ­թյա­նի` հան­դիպ­ման, ա­պա` լու­սան­կար­վե­լու հիմ­նա­կան պատ­ճառ­նե­րից մե­կը ե­րի­տա­սար­դու­թյան շր­ջա­նում կու­սակ­ցու­թյան ընտ­րած կուր­սի գա­ղա­փա­րա­խո­սու­թյան, կո­մու­նիս­տա­կան դաս­տիա­րա­կու­թյան տա­րա­ծումն էր։ Բո­լոր ներ­կա­ներն այս կամ այն կերպ ներգ­րավ­ված էին ե­րի­տա­սար­դու­թյան հետ տար­վող աշ­խա­տանք­նե­րին։ Նրան­ցից յու­րա­քան­չյուրն իր պարտքն է հա­մա­րել կա­տա­րած աշ­խա­տան­քի մա­սին տե­ղե­կատ­վու­թյուն ներ­կա­յաց­նել կու­սակ­ցու­թյան մարզ­կոմ, խմ­բագ­րու­թյուն և հա­մա­պա­տաս­խան ա­տյան­ներ։ Ձևա­վոր­ված էր, այս­պես կոչ­ված, ՙՀե­ղա­փո­խա­կան փառ­քի շտաբ՚, ո­րը ղե­կա­վա­րում էր կու­սակ­ցու­թյան մարզ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղա­րը։ Նպա­տակն էր Հոկ­տեմ­բե­րյան հե­ղա­փո­խու­թյան ո­գով դաս­տիա­րա­կել ե­րի­տա­սար­դու­թյա­նը։

Ս. Դավ­թյա­նի կար­ծի­քով, այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նի հի­շո­ղու­թյուն­ներն ա­վե­լի հա­րուստ են, հե­տաքր­քիր: Տար­վող գա­ղա­փա­րա­կան աշ­խա­տանք­նե­րի մա­կար­դա­կը շատ բարձր էր։
Տա­րի­նե­րի փոր­ձա­ռու­թյամբ թրծ­ված կու­սակ­ցա­կան-արհ­միու­թե­նա­կան վաս­տա­կա­շատ աշ­խա­տո­ղի կար­ծի­քով` ներ­կա­յումս ե­րի­տա­սարդ­նե­րի հետ լուրջ, նպա­տա­կա­յին գա­ղա­փա­րա­կան աշ­խա­տանք չի տար­վում։ Հար­ցիս, թե Գուր­գեն Մել­քու­մյանն ինչ­պի­սի ղե­կա­վար է ե­ղել, Ս. Դավ­թյանն ա­սաց. ՙԹույլ ղե­կա­վար է ե­ղել, բայց հրա­շա­լի անձ­նա­վո­րու­թյուն էր՚։ Ե­րի­տա­սար­դու­թյան հան­դեպ ան­չափ ու­շա­դիր էր, նրանց բո­լոր խն­դիր­նե­րը ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում էր պա­հում։ Գա­ղա­փա­րա­կան ճա­կա­տի ռահ­վի­րա­նե­րից Ս. Դավ­թյանն ա­ռանձ­նաց­րեց Սեր­գեյ Խա­չատ­րյա­նին, Հայկ Գաս­պա­րյա­նին,
Սու­րեն Կա­րա­պե­տյա­նին, Սու­րեն Ջա­մա­լյա­նին, Սեր­գեյ Դա­վի­դո­վին, Ջա­լալ Գալս­տյա­նին, Ա­րամ Գրի­գո­րյա­նին, Ա­րամ Բա­բա­յա­նին։
Ան­կեղ­ծա­նա­լով` Ս. Դավ­թյա­նը նաև ա­սաց, որ ե­թե ի­րեն վերս­տին ծն­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն տր­վեր, ա­պա ինքն ա­ռանց վա­րա­նե­լու կր­կին կգ­նար նույն ճա­նա­պար­հով... Իսկ դա, ըստ մեր հե­րո­սի, խիստ, սա­կայն ար­դա­րա­ցի լի­նե­լու, ազ­նիվ ապ­րե­լու ճա­նա­պարհն է։ Ներ­կա­յիս նո­րա­թուխ և ար­դեն զգա­լի ճա­նա­պարհ ան­ցած գոր­ծիչ­նե­րին, ով­քեր քիչ թե շատ հե­ղի­նա­կու­թյուն են վա­յե­լում ժո­ղովր­դի շր­ջա­նում, խոր­հուրդ տվեց նոր թափ հա­ղոր­դել ի­րենց ծրագ­րե­րին և հետևել, որ ի­րենց բո­լոր նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րը կյան­քի կոչ­վեն։
Ե­րի­տա­սարդ­նե­րին ցան­կա­ցավ գա­ղա­փա­րա­պես հա­սու­նա­նալ, ու­ժե­ղա­նալ և եր­բեք չձգ­տել պաշ­տո­նի` անձ­նա­կան հար­ցե­րը լու­ծե­լու հա­մար։ Լա­վա­գույն պաշ­տո­նյան նա է, ով մի կողմ է դնում անձ­նա­կան հե­տաք­րք­րու­թյուն­նե­րը, ա­մեն ինչ ստո­րա­դա­սում երկ­րի շա­հե­րին։