comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙՍԵ­ՐԱՎ ԿԱ­ՑԵՔ, ԼԱ­ՎՈւ­ԹՅՈւՆ Ը՜­ՐԵՔ՚ (Թայ­դին)
[ARM]     [RUS]     [ENG]

ՙՍԵ­ՐԱՎ ԿԱ­ՑԵՔ, ԼԱ­ՎՈւ­ԹՅՈւՆ Ը՜­ՐԵՔ՚ (Թայ­դին)

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Յու­րա­քան­չյուր բնա­կա­վայր իր հե­րոս­ներն ու­նի։ Դրանք կա­րող են և՜ բնա­կա­վայ­րի ա­ռա­ջին դեմ­քը լի­նել, և՜ կա­րող են լի­նել վառ ան­հա­տա­կա­նու­թյուն­ներ, և՜ ա­ռա­ջին հա­յաց­քից ոչն­չով աչ­քի չընկ­նող շար­քա­յին քա­ղա­քա­ցի­ներ… Ժո­ղո­վուրդն իր հի­շո­ղու­թյան ծալ­քե­րում պա­հում ու փայ­փա­յում է իր փոքր ու մեծ, ծուռ ու շի­տակ, խենթ ու խե­լառ հե­րոս­նե­րին։ Պա­տեհ բո­լոր ա­ռիթ­նե­րով հի­շում-վեր­հի­շում է իր հե­րոս­նե­րի ան­վան շուրջ հյուս­ված պա­տում­նե­րը։ Ու այդ մարդ­կանց ապ­րած տա­րի­նե­րով է նաև հյուս­վում Ստե­փա­նա­կեր­տի անկ­րկ­նե­լի դի­մա­պատ­կե­րը, նրանք նոր նախշ, նոր գույն ու ե­րանգ են հա­ղոր­դում մեր քա­ղա­քին և, ին­չո՞ւ չէ, նաև երկ­րին։

Իմ ա­ռա­ջին հե­րո­սի՝ ստե­փա­նա­կերտ­ցի­նե­րին ա­վե­լի շատ Թայ­դի մա­կա­նու­նով հայտ­նի Ռո­բերտ Կա­րա­պե­տյա­նի մա­սին ոչ միայն նրան ճա­նա­չող­նե­րը կա­րող են պատ­մել, այլև նրա գոր­ծե­րը։ Նա փոս­տի աշ­խա­տա­կից էր, մշ­տա­պես շտա­պում էր, շտա­պում էր հե­ռագ­րե­րը ժա­մա­նա­կին տեղ հասց­նել։ Քա­ղա­քում նրան հիմ­նա­կա­նում Թայ­դի էին ա­սում, նրա իս­կա­կան ա­նու­նը շա­տե­րը չգի­տեին։
Ա­վագ հե­ռագ­րա­վա­րու­հի Ժան­նա Պետ­րո­սյա­նը, ով ար­դեն վաս­տա­կած հան­գս­տի է ան­ցել, սի­րով ու ան­թա­քույց ափ­սո­սան­քով է խո­սում իր ար­դեն լու­սա­հո­գի գոր­ծըն­կե­րոջ մա­սին։
-Հա­մեստ կա­րո­ղու­թյուն­նե­րի տեր ըն­տա­նի­քից էր սեր­ված, ու չնա­յած դպ­րոցն ա­վար­տել էր գե­րա­զան­ցու­թյամբ, չի կա­րո­ղա­ցել կր­թու­թյու­նը շա­րու­նա­կել,- ա­սում է գոր­ծըն­կե­րու­հին,- մշ­տա­պես գիրք ու թերթ էր ըն­թեր­ցում, հրա­շա­լի ձե­ռա­գիր ու­ներ, պա­տաս­խա­նա­տու ա­ռա­քիչ էր, բո­լոր հե­ռագ­րերն ու գրու­թյուն­նե­րը տեղ էր հասց­նում խնամ­քով ու ճիշտ ժա­մա­նա­կին։ Մես­րոպ Մաշ­տոց փո­ղո­ցում էր ապ­րում, իմ տան ճա­նա­պարհն այդ կող­մե­րով էր, 4-րդ հար­կի իր պատշ­գամ­բում նս­տած թառ էր նվա­գում` Սա­յաթ-Նո­վա, ա­շու­ղա­կան ու հայ­րե­նա­սի­րա­կան երգ ու ե­րաժշ­տու­թյուն, բազ­մաշ­նորհ մարդ էր, եր­բեք մար­դու վատ խոսք ա­սած չկար։ Չե­ղավ, չլ­սե­ցինք, որ ի­րեն վս­տահ­ված մի թուղթ է կորց­րել, ապ­րում էր իր գոր­ծով ու եր­ջա­նիկ էր, քչով բա­վա­րար­վող, հա­մեստ իր հա­գու­կա­պով ու կեն­ցա­ղով, եր­բեք չլ­սե­ցինք, որ կյան­քից դժ­գո­հի, նա եր­ջա­նիկ էր։ Այն­քան լավ էր աշ­խա­տում, որ բո­լոր տնօ­րեն­նե­րի՝ Էդ. Զա­քի­յա­նի, Ռ. Մկրտ­չյա­նի, Ա. Միր­զո­յա­նի, Գ. Գրի­գո­րյա­նի ձեռ­քը չէր գնում նրան գոր­ծից ա­զա­տել, նաև չէին ու­զում նրան ապ­րուս­տի մի­ջո­ցից զր­կել։ Պա­տե­րազ­մա­կան տա­րի­նե­րին, երբ կա­պի մի­ջոց­ներ չկա­յին կամ խա­փան­վում էին, իսկ հա­մա­ցան­ցը դեռևս մեզ մոտ գո­յու­թյուն չու­ներ, նա աշ­խա­տում էր գեր­ծան­րա­բեռն­ված, բայց մի ան­գամ չլ­սե­ցինք, որ տրտն­ջար կամ ա­սեր հոգ­նել եմ։ Արկ ու ռումբ պայ­թում էին, ին­քը գնում էր նույն շտա­պո­ղա­կա­նու­թյամբ` ար­հա­մար­հե­լով ա­մեն վտանգ ու խո­չըն­դոտ։ Պա­տա­հա­կան չէ այդ հայտ­նի շր­ջիկ կա­տա­կը, որ երբ տաք­սին կանգ­նել է, որ վերց­նի, չի նս­տել, ա­սել է. ՙԵս թայ­դի եմ՚։
Ժո­ղո­վուր­դը նրան դարձ­րել է իր հե­րոսն այդ ո­լոր­տում, ով միշտ շտա­պում էր մարդ­կանց լուր տա­նել աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րից, ու­րա­խա­նում էր ու­րախ լուր տա­նե­լիս և տխ­րում, երբ այն չա­րա­գու­շակ էր, նա ապ­րում էր ոչ թե իր գոր­ծով, այլ այդ գոր­ծի բո­վան­դակ հե­տաք­րք­րու­թյամբ և միշտ շտա­պում էր, իսկ նրան սպա­սում էին ա­մեն հար­կի տակ, հա­ճախ էլ չս­պաս­ված հյուր էր, ա­նակն­կալ հյուր, ով ու­րա­խու­թյուն ու, ցա­վոք, նաև տխ­րու­թյուն էր բա­ժա­նում։
Հե­ռագ­րա­վա­րու­հի Ֆլո­րա Վար­դա­նյա­նը նույն­պես եր­կար տա­րի­ներ աշ­խա­տել է Թայ­դիի հետ։ Նրա բնու­թագր­մամբ` իր գոր­ծըն­կե­րը՝ հե­ռագ­րաց­րիչ Ռ. Կա­րա­պե­տյա­նը, բա­րե­խիղճ աշ­խա­տող էր։ Աշ­խա­տում էին 22 հո­գով, սա­կայն ա­մե­նա­բա­րե­խիղ­ճը Ռո­բերտն էր, շատ գրա­գետ էր: Բնա­վո­րու­թյամբ հան­գիստ էր, ստա­ցա­կան­նե­րը ի­րենք պի­տի գրեին, բայց ին­քը վերց­նում, խնամ­քով, գե­ղե­ցիկ ձե­ռագ­րով գրում էր ու նոր տա­նում բա­ժա­նե­լու։ Տան հոգ­սե­րից եր­բեք չէր խո­սում, միայն գի­տեին, որ կի­նը՝ Լյու­բան, հի­վանդ էր։ Կյան­քի վեր­ջին տա­րի­նե­րին վար­ձով էր ապ­րում, սուղ պայ­ման­նե­րում, բայց է­լի նույն բնա­վո­րու­թյամբ էր, հա­մեստ, մի կողմ քաշ­ված, իր գոր­ծին, նա, ինչ­պես Ֆլո­րան է նշում, ի­րե­նից էլ գրա­գետ էր, օր­վա ըն­թաց­քում միշտ շարժ­ման մեջ էր, և մեկ ան­գամ չտե­սան, որ բո­ղո­քեր, տրտն­ջար կամ գո­նե մի բա­ռով ա­սեր հոգ­նած եմ։
Իմ հե­րո­սի թո­ռը՝ Արև Ապ­րե­սո­վան, մո­րա­կան կող­մի պա­պի­կի մա­սին պատ­մում է հուզ­վե­լով։ Պա­պի­կը նրա հա­մար ա­ռաջ­նոր­դող կեր­պար է:

-Նա միայն մորս՝ Ռու­զան­նա­յի հետ էր սիր­տը բա­ցում,- ա­սում է Արևը ու շա­րու­նա­կում։ -Ծնն­դով Մար­տու­նու շր­ջա­նի Նն­գի գյու­ղից է, հայ­րը՝ Սու­րեն Կա­րա­պե­տյա­նը, ում գյու­ղում Դե­րունց Սու­րեն էին ա­սում, պատ­մու­թյան ու­սու­ցիչ էր ու խիստ ար­դար մարդ։ Պապս նրան էր քա­շել իր ե­զա­կի ազն­վու­թյամբ, կար­գա­պա­հու­թյամբ ու պա­տաս­խա­նատ­վու­թյամբ։ Հինգ զա­վակ է ու­նե­ցել և գրե­թե կես դար աշ­խա­տել է ՙԱր­ցախ­փոս­տում՚։ Շր­ջա­պա­տում իր վարք ու բար­քով բո­լո­րից տար­բեր­վում էր։ Աստ­վա­ծա­յին սեր կար նրա հո­գում, այդ սի­րով էր չա­փում աշ­խարհն ու մարդ­կանց։ Շախ­մատ էր խա­ղում, ե­րի­տա­սար­դա­կան տա­րի­նե­րին նրան ՙՖի­շեր՚ էին ա­սում, հե­ռուս­տա­ցույց էր նո­րո­գում, նրանց ըն­տա­նե­կան լու­սան­կա­րիչն էր, մի խոս­քով` ոս­կե մատ­ներ ու­ներ, բազ­մա­փե­շակ էր։ Մինչև կյան­քի վեր­ջը շախ­մա­տը նրա հոբ­բին էր և փոր­ձում էր սո­վո­րեց­նել զա­վակ­նե­րին ու թոռ­նե­րին, 21 թոռ ու 7 ծոռ ու­նի։ Պապս այն­պի­սի նվիր­վա­ծու­թյամբ էր հե­ռա­գիր տա­նում տնե­տուն, որ նրա նա­խան­ձախ­նդ­րու­թյա­նը կա­րե­լի էր նա­խան­ձել։ Հա­րա­զատ­նե­րը մի տե­սակ ծաղր էին տես­նում նրա Թայ­դի մա­կան­վան մեջ, ժա­մա­նա­կի ըն­թաց­քում հար­մար­վե­ցին։ Ժո­ղո­վուր­դը սի­րեց նրա պար­կեշ­տու­թյունն ու ազն­վու­թյու­նը։ Կյան­քում մե­կին վա­տու­թյուն ա­րած չկար, ե­ղել է` սպառ­նա­ցել են նրան, կոպ­տել են, բայց նա եր­բեք ա­փե­րից դուրս չի ե­կել, միշտ մնա­ցել է նր­բան­կատ ու ան­սահ­ման բա­րի։ Երբ ու­սա­նող էի, ճա­շի ժա­մին միշտ մեր տուն էր գա­լիս, ու ես հիա­նում էի նրա հան­դարտ կեց­ված­քով ու նրա բա­րի սր­տով։ Հի­շում եմ` եղ­բայրս կի­թառ էր գնել, լա­րե­րը հա­նեց, տվեց Ռո­բերտ պա­պի­կին, որ դնի իր թա­ռի վրա ու նվա­գի։ Ե­րաժշ­տա­կան կր­թու­թյուն չու­ներ, բայց հրա­շա­լի նվա­գում էր։ Կյան­քում նրա կար­գա­խոսն էր` ՙՍե­րավ կա­ցե՜ք, լա­վու­թյուն ը՜­րեք՚, ու նա իր ապ­րած կյան­քը դր­վա­գել է իր իսկ կար­գա­խո­սով։ Մեծ շր­ջա­պա­տի, մեծ գեր­դաս­տա­նի մարդ էր, բայց ին­քը էու­թյամբ մե­նակ մարդ էր, սի­րում էր ա­ռանձ­նա­նալ ու իր գոր­ծին մնալ միայ­նու­թյան մեջ, ինձ թվում է, որ նա ինչ գործ էլ որ ա­ներ, նույն կերպ կա­ներ։
ՙԱր­ցախ­փոստ՚ ՓԲԸ գոր­ծա­դիր տնօ­րեն Գա­րիկ Գրի­գո­րյա­նի խոս­քով` ե­թե եր­կու բա­ռով Ռ. Կա­րա­պե­տյա­նին բնու­թագ­րե­լու լի­նենք, կս­տաց­վի հետևյա­լը. գե­րազ­նիվ մարդ, խա­բել, կեղ­ծել, ե­րես­պաշ­տու­թյուն ա­նել չգի­տեր։ Ընդ­հան­րա­պես մար­դու մեջ եր­կու հատ­կա­նիշ ինձ հա­մար շատ գնա­հա­տե­լի է, դրանք են` ազն­վու­թյուն և պա­տաս­խա­նատ­վու­թյուն… Նրա բնա­վո­րու­թյան ըն­դգ­ծուն հատ­կա­նիշ­ներն են սրանք, հազ­վա­գյուտ տե­սակ էր։ Երբ նա ար­դեն հի­վանդ էր և գրե­թե ու­ժաս­պառ` աշ­խա­տում էր միևնույն պա­տաս­խա­նատ­վու­թյամբ։ Մի ան­գամ ե­կավ, թե` էլ ա­ռաջ­վա­նը չեմ, ինձ ա­զա­տիր աշ­խա­տան­քից, ա­սա­ցի` չէ, մնա` աշ­խա­տիր, մեկ-մեկ էլ օգ­նու­թյուն էինք տա­լիս, ծայ­րա­հեղ վի­ճա­կում էր, մտա­ծում էի եր­կու կո­պեկ կս­տա­նա, կա­րիք­նե­րը կհո­գա, ա­սում էինք` կօգ­նենք, այն­քան ազ­նիվ էր, որ հրա­ժար­վեց, ա­սաց` չեմ ու­զում, որ մար­դիկ ինձ­նից դժ­գոհ մնան։ Հե­ռագ­րե­րի 80 տո­կո­սը ՊԲ շտաբ էինք ու­ղար­կում, չէր ու­զում ծա­ռա­յո­ղա­կան ավ­տո­մե­քե­նա­յից օգտ­վել ու իր պար­տա­կա­նու­թյուն­նե­րը միշտ կա­տա­րում էր ոտ­քով քայ­լե­լով։
Իմ հար­ցին, թե ինչ կար­ծի­քի է ՙԱր­ցախ­փոս­տի՚ բա­կում Թայ­դի խոր­հր­դան­շա­կան հու­շա­քան­դակ տե­ղադ­րե­լու մա­սին, Գ. Գրի­գո­րյանն ա­սաց, որ ին­քը ըստ էու­թյան դեմ չէ, միայն թե այն գե­ղե­ցիկ լի­նի, ճա­շա­կով ու խո­սուն և, ա­մե­նա­կարևո­րը, ար­վես­տի գործ լի­նի։ ՙԵս որ­պես եր­րորդ սերն­դի ստե­փա­նա­կերտ­ցի գտ­նում եմ, որ ճիշտ լու­ծում գտ­նե­լու դեպ­քում այն մի շյուղ կա­վե­լաց­նի մեր քա­ղա­քի դի­մագ­ծին,- ա­սում է զրու­ցա­կիցս ու շա­րու­նա­կում,-Ստե­փա­նա­կեր­տը սոսկ քա­ղաք չէ, Ստե­փա­նա­կեր­տը մի­ջա­վայր է, ո­րը շունչ ու ո­գի ու­նի։ Ես ոչ թե ապ­րում եմ Ստե­փա­նա­կեր­տում, այլև այն զգում եմ ու ինձ նման շա­տե­րը, և նման կար­գի մարդ­կան­ցով է նաև կո­լո­րի­տա­նում Ստե­փա­նա­կեր­տի դի­մա­պատ­կե­րը, ին­չը բո­լո­րիս հա­մար շատ կարևոր է, և նաև դրա­նով ենք ապ­րում ու ապ­րեց­նում մեր մայ­րա­քա­ղա­քը՚։
ՙՀայ­բիզ­նես­բանկ՚-ի Խա­չեն մաս­նա­ճյու­ղի կա­ռա­վա­րիչ Ա­րա­յիկ Ա­վա­նե­սյա­նի բնո­րոշ­մամբ` Թայ­դին մեր քա­ղա­քի կո­լո­րի­տա­յին դեմ­քե­րից է։ Տա­րի­ներ ա­ռաջ մեկ-մեկ էլ ե­րե­խա­նե­րով չա­րաճ­ճիու­թյուն էինք ա­նում, հետևից վա­զում, մե­ծա­նա­լով հաս­կա­ցանք, որ Կենտ­րո­նը, Թայ­դին, Յա­րո­ջա­նը մեր քա­ղա­քի ընդ­հան­րա­կան դի­մագ­ծի մի նախշն են։ Շատ ենք խո­սում Ար­ցա­խում տու­րիզ­մը զար­գաց­նե­լու մա­սին, դրա խթա­նիչ­նե­րից մեկն էլ լե­գենդ­ներն են, մար­դիկ սի­րում են բա­ցա­հայ­տել լե­գենդ­նե­րը, իսկ մենք կեն­դա­նի ու նա­հա­տակ ժո­ղովր­դա­կան լե­գենդ­ներ ու­նենք` ինչ­քան ու­զեք։ Ու­նենք ան­հա­տա­կա­նու­թյուն­ներ, ո­րոնք Ղա­րա­բա­ղի այ­ցե­քարտն են, բայց առ այ­սօր մնում են չգ­նա­հատ­ված։ Վս­տահ եմ, որ ցան­կու­թյուն­նե­րի հա­մախ­մբ­ման դեպ­քում, մենք ֆի­նանս­նե­րի խն­դիր չենք ու­նե­նա։ Թայ­դին, գո­նե ինձ հա­մար լե­գենդ է, նա իմ ման­կութ օ­րե­րի ''Почтальон печкин''-ն է, ում մա­սին կա­րե­լի է տե­սա­ֆիլմ ու մուլտ­ֆիլմ նկա­րա­հա­նել։ ՙԱր­ցախ­փոս­տի՚ դի­մաց նրա քան­դա­կը կանգ­նեց­նե­լով ոչ միայն կհա­վեր­ժաց­նենք նրա կեր­պարն ու հի­շա­տա­կը, այլև մեր սե­րունդ­նե­րին կկ­տա­կենք մի փոքր հուշ-պա­տա­ռիկ այդ հի­րա­վի ազն­վա­գույն մար­դու մա­սին։
Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տի ընտ­րար­շա­վի ըն­թաց­քում մենք թի­մով մի քա­նի կարևոր գա­ղա­փար­ներ ենք ա­ռաջ քա­շել։ Մա­հը խոր­հր­դան­շող շատ հու­շար­ձան-հու­շա­քա­րեր ու­նենք, իսկ կյան­քը, ծնուն­դը, ա­պա­գան խոր­հր­դան­շող` շատ քիչ բան։
Իմ այն հար­ցին, թե չէր ցան­կա­նա իր գա­ղա­փա­րը կյան­քի կո­չել, ան­գամ քա­ղա­քա­պետ չըն­տր­վե­լու դեպ­քում, Ա. Ա­վա­նե­սյանն ա­սաց.
-Ընտ­րու­թյուն­նե­րից ա­ռաջ ես ոչ հան­րա­յին դեմք եմ ե­ղել, ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո էլ փոր­ձում եմ լի­նել այդ­պի­սին։ Զբաղ­վում եմ իմ և ինձ վս­տահ­ված գոր­ծե­րով։ Ե­թե այ­սօր փոր­ձեմ կյան­քի կո­չել իմ նա­խընտ­րա­կան ծրագ­րի կե­տե­րից մե­կը, ինձ ճիշտ չեն հաս­կա­նա։ Թատ­րո­նի մա­սին էլ եմ շատ խո­սել, բայց ինձ ի­րա­վա­սու չեմ հա­մա­րում` չու­նե­նա­լով լծակ­ներ ձեռքս վերց­նել ինչ-ինչ գոր­ծեր։ Նա­խա­ձեռ­նու­թյունն իմ ձեռ­քը չեմ վերց­նի, սա­կայն ե­թե լի­նեն գոր­ծը գլուխ բե­րող նա­խան­ձախն­դիր մար­դիկ, ա­պա պատ­րաստ եմ իմ հա­մեստ ներդ­րումն ու­նե­նալ այս կամ այն ծրագ­րի ի­րա­կա­նաց­ման գոր­ծում։ Ինչ վե­րա­բե­րում է Թայ­դիի հու­շա­քա­րի տե­ղադր­մա­նը, պատ­րաստ եմ ֆի­նան­սա­կան օգ­նու­թյուն տրա­մադ­րել, ե­թե Մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյու­նը, քա­ղա­քա­պե­տա­րա­նը հար­մար կգտ­նեն: Ե­թե ի­րա­վա­սու օ­ղակ­նե­րում կգտ­նեն, որ այն անհ­րա­ժեշտ ատ­րի­բուտ է մեր քա­ղա­քի հա­մար, նո­րից եմ կրկ­նում` ես պատ­րաստ եմ, և ար­դեն պատ­կե­րաց­նում եմ, թե այդ հու­շա­քան­դա­կը ինչ­պի­սին պի­տի լի­նի։ Այն պետք չէ, որ չա­փե­րով շատ մեծ լի­նի և թող լի­նի մեր` ստե­փա­նա­կերտ­ցի­նե­րիս ՙԾա­ղիկ ծա­խող Կա­րա­բա­լան՚։
Կար­ծում եմ` այն ժա­մա­նա­կաշր­ջան է խոր­հր­դան­շե­լու, ո­րով­հետև հա­մա­ցան­ցը ներ­կա­յումս այն­պի­սի հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձե­ռում, որ հե­ռու չէ այն օ­րը, երբ այլևս փոստ, հե­ռա­գիր կոչ­վող հաս­կա­ցու­թյուն­նե­րը հայ­տն­վե­լու են Կար­միր գր­քում։ Այն նաև հե­ռա­ցող ժա­մա­նա­կաշր­ջան ու վե­րա­ցող մաս­նա­գի­տու­թյուն է խոր­հր­դան­շե­լու։