comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ՔԱՐԱՆՁԱՎԻ ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ՔԱՐԱՆՁԱՎԻ ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ

Տիգ­րան ՄԻՐ­ԶՈ­ՅԱՆ

 Գիտ­նա­կան­նե­րը են­թադ­րում են, որ նախ­նա­դա­րյան մար­դը կրակն սկ­սել է օգ­տա­գոր­ծել հա­րյուր հա­զա­րա­վոր տա­րի­ներ ա­վե­լի վաղ, քան հա­մար­վում է։ Այս մա­սին են վկա­յում նախ­նա­դա­րյան մար­դու բնա­կա­տե­ղի­նե­րի նոր հե­տա­զո­տու­թյուն­նե­րը, այդ թվում և Հա­յաս­տա­նի տա­րած­քում։

Կո­նեկ­տի­կու­տի հա­մալ­սա­րա­նի (ԱՄՆ) մար­դա­բան­ներն ա­պա­ցու­ցել են, որ նեան­դեր­թա­լյան մար­դը կա­րո­ղա­նում էր կրակ ստա­նալ և ոչ թե այն վերց­նել բնա­կան հր­դեհ­նե­րից, հետևա­բար` վար­կա­ծը, թե նրանք չէին կա­րո­ղա­նում ինք­նու­րույն կրակ ստա­նալ, չի կա­րող նրանց ան­հե­տաց­ման պատ­ճառ հա­մար­վել։ Այս մա­սին ՙԳո­լոս Ար­մե­նիի՚-ին հա­ղոր­դել է ՀՀ ԳԱԱ Հնա­գի­տու­թյան և ազ­գագ­րու­թյան ինս­տի­տու­տի գի­տաշ­խա­տող Բո­րիս ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱ­ՆԸ։ Այս կարևո­րա­գույն հայտ­նա­գոր­ծու­թյա­նը նվիր­ված հոդ­վածն օ­րերս հրա­պա­րակ­վել է Scientific Reports գի­տա­կան ամ­սագ­րում։
ՙԱ­մե­րի­կա­ցի գիտ­նա­կան­նե­րը Հա­յաս­տա­նում գտն­վող` նեան­դեր­թա­լյան մար­դու բնա­կա­տե­ղի հան­դի­սա­ցող Լու­սա­կեր­տի քա­րան­ձա­վի օր­գա­նա­կան նյու­թե­րի այ­րու­մից ա­ռա­ջա­ցող միա­ցու­թյուն­նե­րի տվյալ­նե­րը հա­մադ­րել են քա­րան­ձա­վի մո­տա­կայ­քից վերց­ված տվյալ­նե­րի հետ,- ա­սել է Բ. Գաս­պա­րյա­նը։- Պարզ­վել է, որ քա­րան­ձա­վում միշտ կրակ էր օգ­տա­գործ­վում, այն դեպ­քում, երբ ան­տա­ռա­յին հր­դեհ­ներն այդ տե­ղան­քում հազ­վա­դեպ երևույթ էին։ Նշա­նա­կում է՝ նե­րան­դեր­թա­լյան մար­դը կա­րո­ղա­նում էր ինք­նու­րույն կրակ ստա­նալ՚։
Հնա­գույն մար­դու տե­սակ­նե­րից ա­մե­նա­լավ ու­սում­նա­սիր­վածն ու, միա­ժա­մա­նակ, ա­մե­նաա­ռեղծ­վա­ծա­յի­նը նեան­դեր­թա­լյան մարդն է։ Հայտ­նա­բեր­ված ոս­կոր­նե­րի գրե­թե կե­սը կազ­մում են նեան­դեր­թա­լյան մար­դու ա­ճյուն­նե­րը։ Նրանց սե­րուդ­նե­րից շա­տե­րը մեր ան­մի­ջա­կան նախ­նի­նե­րի՝ կրո­մա­նյոն­ցի­նե­րի հետ նույն ժա­մա­նա­կաշր­ջա­նում էին ապ­րում, իսկ նեան­դեր­թալ­ցի­նե­րի ան­հե­տաց­ման պատ­ճառ­նե­րի վե­րա­բե­րյալ հարցն անթ­րո­պո­լո­գիա­յում մինչ օրս ա­մե­նա­վի­ճա­հա­րույց­նե­րից է։ Նեան­դեր­թալ­ցի­նե­րը բնակ­վում էին Եվ­րո­պա­յի ու Ա­սիա­յի տա­րա­ծաշր­ջան­նե­րում, այդ թվում` Հայ­կա­կան լեռ­նաշ­խար­հում։
Այ­սօր գիտ­նա­կան­նե­րը են­թադ­րում են, որ նեան­դեր­թա­լյան մարդն ա­ռա­ջա­ցել է մոտ 500 հա­զար տա­րի ա­ռաջ և ան­հե­տա­ցել մոտ 30 հա­զար տա­րի ա­ռաջ՝ ժա­մա­նա­կա­կից մար­դու հետ ընդ­հար­ման ար­դյուն­քում։ Ի սկզ­բա­նե հնա­գետ­նե­րը են­թադ­րում էին, որ նեան­դեր­թա­լյան մարդն ստիպ­ված էր իր տե­ղը զի­ջել ժա­մա­նա­կա­կից մար­դուն, քա­նի որ նրանց նման չէր կա­րո­ղա­նում վար­պե­տո­րեն օգ­տա­գոր­ծել կրակն ու աշ­խա­տան­քի գոր­ծիք­նե­րը։ Ա­վե­լի ուշ հայտ­նա­բեր­ված վկա­յու­թյուն­նե­րը թույլ տվե­ցին հաս­տա­տել, որ նեան­դեր­թալ­ցի­նե­րը քա­րե գոր­ծիք­նե­րին տի­րա­պե­տում էին գու­ցե ա­վե­լի լավ, քան Homo sapiens-ը (մարդ բա­նա­կան), սա­կայն կրա­կին տի­րա­պե­տե­լը մինչև վեր­ջերս վե­րագր­վում էր ժա­մա­նա­կա­կից մար­դուն։
Այս դա­տո­ղու­թյան ճշգր­տու­թյու­նը ստու­գե­լու հա­մար գիտ­նա­կան­ներն ի­րա­կա­նաց­րե­ցին հնա­գույն մար­դու141 բնա­կա­տե­ղի­նե­րի ման­րա­մասն վեր­լու­ծու­թյուն՝ ու­սում­նա­սի­րե­լով խա­րույ­կի տար­բեր օ­ջախ­ներ, ինչ­պես նաև կրա­կի տա­քու­թյամբ մշակ­վող մի շարք ա­ռար­կա­ներ։ Բա­ցի այդ, ու­սում­նա­սի­րող­նե­րը ման­րազ­նին վեր­լու­ծու­թյան են են­թար­կել պե­ղում­նե­րի պատ­մա­կան ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րը, մա­սամբ և ան­մի­ջա­պես շփ­վել ո­րո­նո­ղա­կան աշ­խա­տանք­նե­րով զբաղ­վող մաս­նա­գետ­նե­րի հետ։ Կրկ­նա­կի հե­տա­զո­տու­թյան են են­թարկ­վել վառ­ված քա­րե գոր­ծիք­նե­րը, կեն­դա­նի­նե­րի ոս­կոր­նե­րի մնա­ցորդ­նե­րը, հո­ղի այր­ված շեր­տը և կրա­կի օգ­տա­գործ­ման այլ հատ­կա­նիշ­ներ։ Կրա­կի գոր­ծա­ծու­թյան եր­կու և ա­վե­լի հատ­կա­նիշ­նե­րի առ­կա­յու­թյու­նը գիտ­նա­կան­նե­րի հա­մար հիմք է ծա­ռա­յում հա­մա­րե­լու, որ կրա­կը միևնույն տե­ղում օգ­տա­գործ­վում էր կա­նո­նա­վո­րա­պես։
Ընդ ո­րում, բո­լոր գտա­ծո­նե­րը թվագր­ման մի շարք գոր­ծըն­թաց­նե­րով են ան­ցել, ին­չը թույլ է տվել հս­տա­կեց­նել ժա­մա­նա­կաշր­ջա­նը՝ 400 հա­զար տա­րի ա­ռաջ՝ այն ժա­մա­նակ, երբ ի հայտ է ե­կել նեան­դեր­թա­լյան մար­դը։
Պրո­ֆե­սոր­ներ Ուի­լա Ռոբ­րոք­սի և Պաո­լա Վիլ­լա­յի եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րի հա­մա­ձայն՝ նեան­դեր­թա­լյան մար­դուն հա­սա­նե­լի էր նաև այն­պի­սի բարդ կա­րո­ղու­թյուն, ինչ­պի­սին կպ­չուն խե­ժի օգ­տա­գոր­ծումն է, ո­րի օգ­նու­թյամբ նրանք պատ­րաս­տում էին քա­րե և փայ­տե աշ­խա­տան­քա­յին գոր­ծիք­ներ։ Դրա հա­մար նեան­դեր­թա­լյան մար­դը պետք է կե­չու կեղևի ան­թթ­վա­ծին այ­րում ի­րա­կա­նաց­ներ, ին­չի հա­մար այն դր­վում էր հո­րի մեջ, վառ­վում և հեր­մե­տիկ ձևով վերևից քա­րով փակ­վում։
ՙՀա­յաս­տա­նի տա­րած­քում հա­մա­տեղ ար­շա­վախմ­բե­րի ժա­մա­նակ հայտ­նա­բեր­ված նոր փաս­տե­րը կա­րե­լի է սեն­սա­ցիոն հա­մա­րել,- ա­սել է Բ. Գաս­պա­րյա­նը։ -Դրանք լրի­վու­թյամբ փո­խում են մեր նախ­նի­նե­րի մա­սին ու­նե­ցած պատ­կե­րա­ցում­նե­րը։ Դա նշում է նաև ա­մե­րի­կյան ար­շա­վախմ­բի ղե­կա­վար, Կո­նեկ­տի­կու­տի հա­մալ­սա­րա­նի պրո­ֆե­սոր Դա­նիել Ադ­լե­րը։ Ա­մե­րի­կա­ցի գոր­ծըն­կեր­նե­րի հետ մո­տա­կա տա­րի­նե­րին կշա­րու­նա­կենք հնա­գույն մար­դու կա­ցա­րա­նի ու­սում­նա­սի­րու­մը։ Հա­մոզ­ված եմ՝ դեռ շատ բա­ցա­հայ­տում­ներ են մեզ սպաս­վում՚։

www.golosarmenii.am