[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԱՐԺԵՔ

Ան­նա ՊԵՏ­ՐՈ­ՍՅԱՆ

 Ա­մուս­նու­թյունն Աստ­ծո կող­մից տված պարգև է, ո­րը հաս­տատ­վեց դրախ­տում, երբ Ա­դա­մին, իբրև օգ­նա­կան, տր­վեց կի­նը։ Մարդ­կու­թյան գո­յու­թյան սկզբ­նա­փու­լից սկ­սած այն ըն­կալ­վում է տար­բեր ձևե­րով։ Օ­րի­նակ` է­պոս­նե­րից և պատմ­վածք­նե­րից գի­տենք, որ նա­խորդ դա­րում հայ ըն­տա­նի­քի հա­մար ա­մուս­նու­թյու­նը սր­բու­թյուն էր։ Այդ ժա­մա­նակ­նե­րում ա­մուս­նա­լու­ծու­թյուն­ներ գրե­թե չկա­յին, քա­նի որ դա ոչ բա­րո­յա­կան քայլ էր հա­մար­վում։

71-ա­մյա Ան­ժե­լան, որ 50 տա­րի է, ինչ ա­մուս­նա­ցած է, պատ­մում է իր ե­րի­տա­սար­դու­թյան տա­րի­նե­րին գոր­ծող ա­վան­դույթ­նե­րի մա­սին։ Հի­շե­լով իր կյան­քից դր­վագ­ներ` ա­սում է, որ այն ժա­մա­նակ­նե­րում աղջ­կան, ու­սում ստա­նա­լուց հե­տո, ան­մի­ջա­պես ա­մուս­նաց­նում էին` ան­կախ նրա կամ­քից։ Ե­րի­տա­սարդ­ներն ա­վագ սերն­դին հար­գում էին, լսում ու կի­սում նրանց փոր­ձը։ Աղ­ջիկ­նե­րը պետք է են­թարկ­վեին ի­րենց նոր ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին, իսկ ա­մուս­նա­լու­ծու­թյան խն­դիր չէր էլ լի­նում, ո­րով­հետև դա նշա­նա­կում էր ծնող­նե­րի ա­նու­նը գետ­նով տալ:
Էլ­լա­յի հա­մար, ով շու­տով ա­մուս­նա­նա­լու է, ըն­տա­նիք կազ­մելն ա­մե­նա­պա­տաս­խա­նա­տու քայլն է և պետք է հիմն­ված լի­նի ներ­դաշ­նա­կու­թյան ու փո­խա­դարձ հար­գան­քի, իսկ հե­տո` սի­րո վրա, ո­րով­հետև ժա­մա­նա­կի ըն­թաց­քում սե­րը կա­րող է ա­ռաջ­վա փայ­լը չու­նե­նալ, բայց նշ­ված ա­ռա­ջին եր­կուսն ա­մուր ըն­տա­նի­քի հիմքն են։
ՙԿողմ եմ ա­մուս­նա­կան զույ­գի ա­ռան­ձին ապ­րե­լուն: Մի շարք հար­ցեր ծնող­նե­րի կող­մից կա­րող են այլ կերպ դի­տարկ­վել, ա­մուս­նա­կան զույ­գի կող­մից` այլ, այս պատ­ճա­ռով ա­մե­նա­ճիշտն ա­ռան­ձին ան­կյուն ու­նե­նալն է, որ­տեղ կի­նը կկա­րո­ղա­նա ի­րեն լիար­ժեք զգալ։ Ես, լի­նե­լով ա­մուս­նու­թյան շե­մին կանգ­նած մարդ, կարևո­րում եմ մինչև ա­մուս­նա­նա­լը թե՜ իմ, թե՜ զու­գըն­կե­րոջս կա­յա­նա­լը՚,-ան­կեղ­ծա­նում է Էլ­լան` նշե­լով, որ գի­տակ­ցում է այդ քայ­լի պա­տաս­խա­նատ­վու­թյունն ու սպաս­վող դժ­վա­րու­թյուն­նե­րը, բայց փո­խա­դարձ հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան շնոր­հիվ ա­մեն ինչ կհաղ­թա­հար­վի։
Ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հում ա­մուս­նու­թյան գա­ղա­փարն ու մի քա­նի տաս­նա­մյակ ա­ռաջ գո­յու­թյուն ու­նե­ցող ար­ժեք­ներն ար­մա­տա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի են են­թարկ­վել, ա­մուս­նա­լու­ծու­թյու­նը սո­վո­րա­կան երևույթ է դար­ձել։ Ար­ցա­խում նույն­պես նա­խորդ տար­վա հա­մե­մատ ա­մուս­նու­թյուն­նե­րի և ա­մուս­նա­լու­ծու­թյուն­նե­րի աճ է նկատ­վում։ ԱՀ ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րու­թյան աշ­խա­տա­կազ­մի քա­ղա­քա­ցիա­կան կա­ցու­թյան ակ­տե­րի գրանց­ման և նո­տա­րիա­տի գոր­ծա­կա­լու­թյան պետ Լիա­նա Միր­զո­յա­նը տե­ղե­կաց­նում է, որ 2018 թվա­կա­նի հուն­վար-հոկ­տեմ­բեր ա­միս­նե­րի հա­մե­մատ 2019թ. նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Ար­ցա­խում գրանց­վել է 736 ա­մուս­նու­թյուն` նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի 730-ի փո­խա­րեն, 178 ա­մուս­նա­լու­ծու­թյուն` նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի 172-ի փո­խա­րեն։
Բժշ­կա­կան հո­գե­բան, հո­գե­թե­րապևտ, դա­տա­կան հո­գե­բան Ա­նա­հիտ Լա­լա­յա­նի խոս­քով` ա­մուս­նու­թյան պա­րա­գա­յում կարևոր է ոչ թե մար­դու ֆի­զի­կա­կան տա­րի­քը, այլ` հա­սու­նու­թյան աս­տի­ճա­նը, ո­րով­հետև ան­ձի կեն­սա­բա­նա­կան տա­րի­քը հնա­րա­վոր է լրա­նա, բայց նա հո­գե­բա­նո­րեն հա­սու­նա­ցած չլի­նի? Սա­կայն կարևո­րում է նաև այն փաս­տը, որ, ե­թե ան­ձը 18 տա­րե­կան չէ, ա­պա չի ու­նե­նա­լու կյան­քի փորձ ու գի­տե­լիք­ներ, բնա­կա­նա­բար, բա­ցա­կա­յե­լու են հա­սու­նաց­ման պար­տա­դիր բա­ղադ­րիչ­նե­րը?
ՙՕ­րեն­քով սահ­ման­ված է, որ հա­սու­նու­թյան տա­րի­քը լրա­ցած անձն ա­մուս­նա­նում է` կա­տա­րե­լով իր ցան­կու­թյա­նը, զգաց­մուն­քին և դիր­քո­րոշ­մա­նը հա­մա­պա­տաս­խան ընտ­րու­թյուն։ Այս կարևոր քայ­լը, ո­րը մենք ան­վա­նում ենք ընտ­րու­թյուն, ստեղ­ծում է այն բջի­ջը, ո­րից հե­տա­գա­յում ձևա­վոր­վում է ա­պա­գա սե­րուն­դը։ Այս ա­ռու­մով կարևոր է ան­ձի հա­սու­նու­թյու­նը, ո­րով­հետև հո­գե­բա­նա­կան տե­սան­կյու­նից ան­ձի լիար­ժեք ձևա­վո­րու­մը կա­յա­նում է, երբ ին­քը ոչ միայն կեն­սա­բա­նա­կան ա­ռու­մով է հա­սու­նա­նում, այլ` իր անձ­նա­կան զար­գաց­ման ան­հա­տա­կան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րի լիար­ժե­քու­թյամբ է հաս­նում այդ հա­սու­նու­թյա­նը։ Կարևոր է նաև գի­տակ­ցա­կան հա­սու­նու­թյան բա­ղադ­րի­չը` ար­դյոք նա ու­նի անձ­նա­յին պա­տաս­խա­նատ­վու­թյան, ի­րա­վուն­քի կի­րառ­ման և պա­տաս­խա­նատ­վու­թյուն կրե­լու բա­ղադ­րիչ­նե­րը, զար­գա­ցած հու­զա­կան լիար­ժեք կա­յուն ֆոն և այլն՚,-ման­րա­մաս­նում է հո­գե­բա­նը և նշում, որ ա­մուս­նու­թյու­նը են­թադ­րում է հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մի կարևոր գոր­ծա­կից, ո­րի հիմ­քում ա­ռաջ­նա­հերթ տեղ է զբա­ղեց­նում զգաց­մուն­քը` իր մեջ ընդ­գր­կե­լով սե­րը, հար­գան­քը, բա­րիդ­րա­ցիա­կան վե­րա­բեր­մուն­քը, բա­րո­յա­կան ար­ժեք­նե­րը? Նրա հա­վաստ­մամբ` ե­թե թվարկ­ված գոր­ծոն­ներն առ­կա են, ու­րեմն` ա­մուս­նու­թյու­նը հա­սա­րա­կու­թյան մեջ որ­պես բա­ղադ­րիչ կա­րող ենք ըն­դու­նել։
Խո­սե­լով ա­մուս­նա­լու­ծու­թյուն­նե­րից` հո­գե­բա­նը նշում է, որ այն հո­գե­բա­նա­կան տե­սա­կե­տից ա­նե­լա­նե­լի վի­ճակ է, երբ այ­լընտ­րանք չկա, հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կար­գա­վո­րե­լու տար­բե­րակ­նե­րը չեն գոր­ծել։ Ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հում, ա­մուս­նա­լու­ծու­թյան հար­ցը բարձ­րաց­վե­լու պա­րա­գա­յում, զույ­գը դի­մում է հո­գե­բան-մաս­նա­գե­տի։
ՙԱ­մուս­նա­լու­ծու­թյու­նը խն­դիր­նե­րից ա­զատ­վե­լու ա­մե­նա­հեշտ ձևն է, բայց` ոչ ար­դյու­նա­վետ, ա­ռա­վել ևս ե­թե ըն­տա­նի­քում կա ե­րե­խա, ո­րով­հետև ա­մե­նա­մեծ հար­վա­ծը հասց­վում է նրան։ Հո­գե­բա­նու­թյան մեջ կան այն­պի­սի վի­ճա­կագ­րա­կան տվյալ­ներ, որ ճգ­նա­ժա­մա­յին են հա­մար­վում ա­մուս­նու­թյան ե­րեք փու­լե­րը։ Փու­լե­րից ա­ռա­ջինն ա­մուս­նու­թյան 7 տա­րին է, ո­րը զույ­գի` ի­րար հար­մար­վե­լու շր­ջանն է, ինչ­պես նաև լի­նում է ե­րե­խա­նե­րի ծնունդ, նրանք հաս­կա­նում են, որ խո­չըն­դոտ­ներն ա­վե­լի շատ են, քան` միաս­նա­կան մո­տե­ցում­նե­րը՚,- նշում է մաս­նա­գե­տը` հա­վե­լե­լով, որ ա­մուս­նու­թյան 15 տա­րին նույն­պես ճգ­նա­ժա­մա­յին է, քա­նի որ այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ե­րե­խա­նե­րին ու կեն­ցա­ղա­յին խն­դիր­նե­րը լու­ծե­լուն է մեծ ու­շադ­րու­թյուն դարձ­վում, թվում է, թե զգաց­մունք­նե­րը հե­տին պլան են մղ­վում, սա­կայն դա` ա­ռա­ջին հա­յաց­քից, ո­րով­հետև ե­թե ի սկզ­բա­նե լի­նի զգաց­մուն­քը, ա­մուս­նա­լու­ծու­թյան խն­դիր չի լի­նի։ Հո­գե­բա­նի խոս­քով` ճգ­նա­ժա­մա­յին է նաև ա­մուս­նու­թյան 25 տա­րին, երբ ե­րե­խա­ներն ինք­նու­րույն են, զույգն իր ներ­սում ու­նե­ցած խն­դիր­նեը բարձ­րա­ձայ­նում է, բայց ե­թե լի­նում է զգաց­մունք, որն օգ­նում է ճիշտ գնա­հա­տել ի­րա­վի­ճա­կը, ըն­տա­նի­քը հա­մար­վում է լիար­ժեք կա­յա­ցած։
Ա­նին 29 տա­րե­կան է, բայց դեռ ա­մուս­նա­նալ չի ցան­կա­նում։ Նրա խոս­քով` մար­դու հա­մար ա­ռաջ­նա­յի­նը պետք է լի­նի լավ աշ­խա­տանք ու­նե­նա­լը, ՙկա­րիե­րա՚ ստեղ­ծելն ու ինք­նու­րույն մարդ լի­նե­լը։ Դրանք են ան­ձի` կա­տա­րե­լու­թյան հաս­նե­լու նա­խա­պայ­ման­նե­րը, իսկ հե­տո միայն` ա­մուս­նա­նալն ու ե­րե­խա­ներ ու­նե­նա­լը։ Սա­կայն այդ ա­մենն ին­քը տա­րի­քով չի պայ­մա­նա­վո­րում, ո­րով­հետև, հնա­րա­վոր է, ա­մեն ինչ ձեռք բե­րել և՜ 20 տա­րե­կա­նում, և՜ 60-ում, կամ, ընդ­հան­րա­պես, ո­չինչ չու­նե­նալ. մեծ ե­ռանդ ու ցան­կու­թյուն է պետք։
Ըն­տա­նի­քը հա­սա­րա­կու­թյան հիմքն է, իսկ ըն­տա­նի­քի ար­մատ­ներն ան­կեղծ զգաց­մուն­քերն են ու մի­մյանց հան­դեպ հար­գան­քը։ Ինչ­պես ա­սել է անգ­լիա­ցի դրա­մա­տուրգ Բեռ­նարդ Շոուն` եր­ջա­նիկ ըն­տա­նի­քը ոչ այլ ինչ է, քան վա­ղա­ժամ դրախտ։ Ստեղ­ծենք մեր դրախ­տը` կեր­տե­լով ա­մուր հիմ­քե­րով ըն­տա­նիք։
;