Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱ­ՅԵ­ՑԻ Է ՇՆ­ՉՈՒՄ ԵՐԿ­ՐԻՍ ՄԻ ՊԱ­ՏԱ­ՌԸ ԵՎՍ...

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Ոս­կե­նազ աշ­նան հրայր­քով բաց­վեց մեր օ­րը Բեր­ձո­րում… Փա՛ռք քեզ, Տեր, այլևս հա­յե­ցի է շն­չում Երկ­րիս ևս մի պա­տա­ռը` ա­պա­վի­նած քար ու քա­րա­փին, շունչ ու ո­գի նե­րար­կող, պատ­վախն­դիր զա­վակ­նե­րին։

…Քա­շա­թա­ղի շրջ­վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի ֆի­նան­սա­կան բաժ­նի ղե­կա­վար Հա­րու­թյուն Բեր­բե­րյա­նը Բեր­ձո­րում ապ­րում է 1997 թվա­կա­նից, նույ­նիսկ ա­միսն է հի­շում՝ հոկ­տեմ­բե­րին էր, 22 տա­րին ար­դեն լրա­ցել է։ Երևա­նում բարձ­րա­գույն կր­թու­թյուն ստա­ցած Հա­րու­թյու­նը մի օր ո­րո­շեց վե­րաբ­նակ­վել Բեր­ձո­րում, իր փորձն ու գի­տե­լիք­նե­րը ծա­ռա­յեց­նել նո­րաս­տեղծ, օգ­նու­թյան ու ջեր­մու­թյան կա­րիք ու­նե­ցող շրջ­կենտ­րո­նին, ին­չու չէ, նաև շր­ջա­նին։ Ով, ե­թե ոչ ինքն էր իր ներ­կա­յու­թյամբ նոր շունչ ու ի­մաստ տա­լու ա­զա­տագր­ված հայ­րե­նի­քի մի պա­տա­ռին։ Սա էր գլ­խա­վոր պատ­ճա­ռը, սա­կայն Հա­րու­թյու­նը չի թաքց­նում. ե­ղել են նաև այլ հան­գա­մանք­ներ։ Նա փոր­ձեց անձ­նա­կան ներդ­րումն ու­նե­նալ ա­զա­տագր­ված տա­րածք­նե­րի վե­րաբ­նա­կեց­ման գոր­ծին, և ու­րախ է, որ գո­նե փոքր-ինչ հա­ջո­ղել է։ Իսկ ին­տեգր­վե­լու հա­մար զրու­ցա­կիցս կար­ծում է, որ 22 տա­րին բա­վա­րար չէ, և հա­րյուր տո­կո­սով ին­տեգր­վե­լու հա­մար, նրա կար­ծի­քով, գո­նե մի սե­րունդ պի­տի փոխ­վի։ Նա Բեր­ձո­րում է ա­մուս­նա­ցել, ըն­տա­նիք կազ­մել, նրա զա­վակ­նե­րը ծն­վել են այս­տեղ, բայց, ի վեր­ջո, ու­նեն տատ ու պապ, հա­րա­զատ­ներ, ո­րոնց ներ­կա­յու­թյան մեջ ապ­րելն էլ քիչ կարևոր չէ։ Ժա­մա­նակ առ ժա­մա­նակ ար­ձա­կուրդ­ներն անց­կաց­նում են հա­րա­զատ­նե­րի հետ… Շա­րու­նա­կել ապ­րել Բեր­ձո­րո՞ւմ, թե՞, այ­նուա­մե­նայ­նիվ, վե­րա­դառ­նալ` հարցն առ­կախ է ա­մեն օր, ո­րո­շում կա­յաց­նե­լը դժ­վար է, կապ­վել են այս հող ու ջրին, միա­ժա­մա­նակ ծնող­ներն ի­րենց խնամ­քի կա­րիքն ու­նեն, Հա­րու­թյունն էլ պարտ­քի իր բա­ժինն ու­նի, մի խոս­քով` գնալ-մնա­լու հար­ցը դեռևս ու­ղեկ­ցում է նրանց ըն­տա­նի­քին։ Այ­նուա­մե­նայ­նիվ, պա­հի դրու­թյամբ նրանք դեռևս մտադ­րու­թյուն չու­նեն վե­րա­դառ­նա­լու… Հա­րու­թյու­նը խոս­տա­ցավ հա­ջորդ մեր հան­դիպ­մանն ա­վե­լի կոնկ­րետ պա­տաս­խան ու­նե­նալ։ Անդ­րա­դառ­նա­լով մարդ­կանց սո­ցիա­լա­կան կեն­սա­մա­կար­դա­կին, նա այն գնա­հա­տեց մի­ջին` դեռևս մի փոքր դժ­վար կեն­ցա­ղա­վա­րու­թյամբ։
…Շրջ­վար­չա­կազ­մի շեն­քի դի­մաց մի կին կուչ էր ե­կել ու շր­ջա­պա­տին ան­հա­ղորդ ու ան­տար­բեր մտ­քե­րի հետ կռիվս էր տա­լիս: Մո­տե­ցա, հարց­րի որ­պի­սու­թյու­նը, չու­զե­լով, մի փոքր չկա­մու­թյամբ, այ­նուա­մե­նայ­նիվ, խոս­տո­վա­նեց. սոց­բաժ­նից կան­չել են, ե­կել է Ղո­չանց գյու­ղից, տու­նը վառ­վել, մո­խիր է դա­ռել, ա­սում են` հո­սան­քի տա­տա­նում­նե­րից է հր­դեհ­վել, չգի­տի` ոնց պի­տի ա­նի… Ցա­վակ­ցե­լով ան­ծա­նո­թու­հուն, չգի­տես ին­չու, վս­տահ էի, որ Ա­դունց Ա­նա­հի­տին իր կորս­տի, վշ­տի հետ մե­նակ չեն թող­նի։ Շրջ­վար­չա­կազ­մը տա­րի­ներ ի վեր այն­քա~ն նման խն­դիր­ներ է լու­ծել, այս մեկն էլ կլու­ծի։
Գո­հար Օ­հան­ջա­նյա­նի հետ ծա­նո­թա­ցանք, երբ դուրս էինք գա­լիս գի­շե­րօ­թիկ հաս­տա­տու­թյու­նից։ Շատ ան­մի­ջա­կան էր, իս­կույն սիր­տը բա­ցեց` չս­պա­սե­լով մեր հար­ցե­րին։ Բեր­ձո­րում բնակ­վում է 2000 թվա­կա­նից, այս­տեղ տե­ղա­փոխ­վել են ըն­տա­նի­քով։ Խոս­տո­վա­նում է. ՙՄի քա­նի օ­րով որ Երևան ենք գնում, չեմ դի­մա­նում, ուշքս-միտքս Բեր­ձո­րում է, իմ կյանքն այլևս չեմ պատ­կե­րաց­նում ա­ռանց այս հող ու ջրի։ Հինգ ե­րե­խա­ներս այս­տեղ են ծն­վել, ու նրանց հա­մար Բեր­ձո­րը միայն ծնն­դա­վայր չէ, հայ­րե­նիք է, տա­րի­ներ հե­տո հպար­տու­թյամբ կհի­շեն, որ ա­ռա­ջին բնա­կիչ­նե­րից են ե­ղել՚։ Հինգ ե­րե­խա­նե­րի մայրն իր ըն­տա­նե­կան ու­րա­խու­թյու­նը կի­սեց մեզ հետ. շու­տով նրանց ա­մուս­նու­թյան 15-ա­մյակն է լրա­նա­լու, ա­սում է, որ 6 տա­րե­կա­նից ապ­րում է Բեր­ձո­րում, նրա ըն­տա­նի­քում 3 զին­վոր ու ա­վան­դա­կան օ­ջա­խի 2 հար­սիկ է մե­ծա­նում, ի­րենք եր­ջա­նիկ են ու նույ­նը ցան­կա­նում են բո­լոր հին ու նոր քա­շա­թաղ­ցի­նե­րին։

Ե­րեք փոք­րիկ­ներ` Գո­ռը, Գրի­գորն ու Գա­գի­կը, ո­րոնց հետ փոր­ձե­ցինք ՙլե­զու՚ գտ­նել, բնակ­վում են գի­շե­րօ­թիկ հաս­տա­տու­թյու­նում, ե­րեք ա­պա­գա զին­վոր­ներն այս­տեղ լիար­ժեք կր­թու­թյուն ու դաս­տիա­րա­կու­թյուն են ստա­նում։ Երբ փոք­րիկ­նե­րին խնդ­րե­ցինք պատ­մել ի­րենց ա­ռօ­րյա­յից, ա­ռա­ջին դա­սա­րան­ցի Գո­ռը սկ­սեց ար­տա­սա­նել. ՙԻմ ձեռ­քերն են աջ և ձախ, ոչ մի բա­նից չու­նեմ վախ, չէ որ ա­մեն մարդ գի­տի՝ ով աշ­խա­տի, նա կու­տի…՚։ Հե­տո Գոռն իր ՙբախ­տա­կից՚ Վար­դու­հու հետ եր­գեց մեզ հա­մար։ Ման­կա­տան ե­րե­խա­նե­րը մեզ հետ կիս­վե­ցին ի­րենց ե­րա­զանք­նե­րով… Անդ­րա­նի­կը ե­րա­զում է օ­դա­չու դառ­նալ, Գա­գի­կը՝ բժիշկ, Պարգևը՝ ավ­տո­վա­րորդ կամ խո­հա­րար, Մա­րիան­նան՝ դի­զայ­ներ, Կա­րի­նեն՝ վար­սա­հար­դար, Դիա­նան՝ բժշ­կու­հի։ Մենք հրա­ժեշտ տվե­ցինք գի­շե­րօ­թի­կի սա­նե­րին` մեզ հետ տա­նե­լով նրանց ե­րա­զանք­ներն ու վախ­վո­րուկ հա­յացք­նե­րը, որ ծնող­նե­րի ու ըն­տա­նի­քի կա­րոտն ու­նեն ի­րենց մեջ ամ­բա­րած` բա­ռե­րով չթարգ­ման­վող… Ա­կա­մա­յից մեր շուր­թե­րն ա­ղոթք էին մրմն­ջում. թող Աստ­ված պա­հի, պահ­պա­նի այս ան­մեղ հրեշ­տակ­նե­րին, ով­քեր բա­զում ե­րա­զանք­ներ ու­նեն, սա­կայն զուրկ են մայ­րա­կան սի­րուց, գուր­գու­րան­քից, հո­գա­տա­րու­թյու­նից։ Սա­յա­մյան Գա­յա­նեին հան­դի­պե­ցինք ճա­նա­պար­հին, մեզ հետ զրույ­ցի նս­տեց հո­ժա­րու­թյամբ: Ա­մուս­նա­ցել ու ապ­րում է Քա­շա­թա­ղի շր­ջա­նում, ա­մու­սի­նը զին­կո­մի­սա­րիա­տում է աշ­խա­տում։ Գա­յա­նեն գի­շե­րօ­թի­կի պա­հես­տա­պետն է, մեկ ե­րե­խա ու­նի՝ Մա­րիան։ Նա ապ­րուս­տից, սո­ցիա­լա­կան պայ­ման­նե­րից չի դժ­գո­հում, սի­րե­լով ա­մուս­նա­ցել է, ու որ­տեղ ա­մու­սի­նը, այն­տեղ էլ ին­քը։ Ար­դեն ըն­կե­րու­հի­ներ էլ ու­նի, ճիշտ է, Ստե­փա­նա­կեր­տին կա­րո­տում է, սա­կայն վս­տահ է` տա­րի­ներն ա­վե­լի կմ­տեր­մաց­նեն նոր շր­ջա­պա­տին։
Լե­նա Ի­սա­խա­նյա­նը Բեր­ձոր ե­կել է ծնող­նե­րի հետ, հե­տո ինքն ա­մուս­նա­ցել, ըն­տա­նիք է կազ­մել, ար­դեն եր­կու դուստր ու­նի՝ Ա­նին ու Ա­նա­հի­տը։ Նրանք Բեր­ձո­րում են տա­տիկ-պա­պի­կով, ու ինչ ե­կել են, բնա­վոր­վել-տնա­վոր­վել, ոչ մի տեղ չեն գնա­ցել ու միտք էլ չու­նեն։ Հայ­րը՝ Ա­րա­րատ Ի­սա­խա­նյա­նը, մաս­նակ­ցել է Բեր­ձո­րի ա­զա­տագր­մա­նը, ու նրա ո­րո­շումն էր. պի­տի գան ու վե­րաբ­նակ­վեն հենց այս­տեղ։ Ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը սի­րա­հո­ժար են­թարկ­վել են նրա ո­րոշ­մա­նը։ Մենք միջ­նա­բեր­դում ենք, ա­սում է Լե­նան, և՜ Ստե­փա­նա­կեր­տից ենք մո­տիկ, և՜ Երևա­նից, մեր­վել ենք շր­ջա­պա­տին ու գի­տենք` ժա­մա­նա­կի ըն­թաց­քում բո­լոր ջրերն էլ մի առ­վով են հո­սե­լու, այն­պես որ, մեր` վե­րաբ­նակ­նե­րիս ջուրն ար­դեն նույն առ­վով է հո­սում, ու հո­սե­լու է, վս­տա­հեց­նում է զրու­ցա­կիցս, ի­րենք այս սար ու ձո­րից, տուն-տնա­մեր­ձից պինդ են կառ­չած։


Ան­ժե­լա Դավ­թյա­նը 2000 թվա­կա­նից է բնակ­վում ա­զա­տագր­ված Բեր­ձո­րում։ Մենք այլևս բնիկ տե­ղա­ցի­ներ ենք, աղջ­կաս այս­տեղ եմ ա­մուս­նաց­րել, տղա­յիս էլ շու­տով կպ­սա­կեմ, իմ թոռ­նե­րը պի­տի հպար­տա­նան, որ հայ­րե­նի­քի այս հատ­վա­ծում են ծն­վել, ի­րենց պա­պե­րի ա­զա­տագ­րած հո­ղում, ո­րը Ար­ցախ-Հա­յաս­տան եր­կու հայ­կա­կան հան­րա­պե­տու­թյուն­ներն ի­րար կա­պող ա­մուր հա­վատ են ու հա­վա­տամք։
Մշա­կույ­թի շր­ջա­նա­յին բաժ­նի գոր­ծա­վար Ան­նա Գևոր­գյա­նը ծն­վել է Բեր­ձո­րում 1997 թվա­կա­նին։ Ծնող­նե­րը շրջ­կենտ­րոն են տե­ղա­փոխ­վել 96-ին։ Մեր զրույ­ցին միա­նա­լով, Ան­նա­յի մայ­րը՝ Նել­լի Թադևո­սյա­նը, ա­սում է, որ այս­տեղ բնա­կու­թյան են ե­կել Մար­տու­նու շր­ջա­նից, հենց այս­տեղ էլ որ­դի ու դուստր է ու­նե­ցել, որ­դին` Մոն­թեն, ներ­կա­յումս ծա­ռա­յում է հա­յոց բա­նա­կում, ժամ­կե­տա­յին զին­ծա­ռա­յող է։ Նել­լին աշ­խա­տում է շրջ­վար­չա­կազ­մում։ Սա իմ հայ­րե­նիքն է, իմ տունն է, իմ օ­ջախն այլևս այս­տեղ է, այս­տե­ղից հե­ռա­նալ մտ­քովս չի էլ անց­նում, 24 տա­րի ար­դեն այս­տեղ եմ, Բեր­ձորն իմ աչ­քի ա­ռաջ է կա­յա­ցել, նոր տեսք, նոր շունչ ու ո­գի ա­ռել: Նա չի ժխ­տում, որ նաև ի­րենց շն­չով է ջեր­մա­ցել, քա­ղա­քին մի գույն, մի նախշ ու ե­րանգ էլ ի­րենք են ըն­տա­նի­քով ա­վե­լաց­րել։ Նել­լին զար­մա­նում է սո­ցիա­լա­կան սուղ պայ­ման­նե­րի մա­սին հար­ցիս վրա։ Նա գե­ղե­ցիկ հոն­քե­րը կո­րաց­նե­լով վկա­յում է, որ մարդ­կանց կեն­սա­մա­կար­դա­կը վա­ղուց բա­վա­րար է, տն­տե­սու­թյուն, կող­քից ե­կա­մուտ ու­նե­ցող­նե­րը օր օ­րի ա­ռա­վել բարձր կեն­սա­մա­կար­դակ են ա­պա­հո­վում ի­րենց ու ի­րենց զա­վակ­նե­րի հա­մար, ինչ­պես ա­սում են, նեղ օր­վա հա­մար եր­կու կո­պեկ են ետ գցում, շա­տե­րի մեկ ուլն ար­դեն տաս­նա­պատկ­վել, տաս­նյակ մա­քի­ները հա­րյու­րա­պատկ­վել են, էլ չենք խո­սում մնա­ցած ե­կամ­տա­բեր ճյու­ղե­րի մա­սին։ Իսկ ով սե­փա­կա­նու­թյուն, տնա­մերձ չու­նի, հիմ­նա­կա­նում ա­պա­հով­ված է աշ­խա­տան­քով։ Նել­լին դա­տա­պար­տում է նրանց, ով­քեր սե­փա­կան տուն, տնա­մերձ ու­նեն, բայց հո­ղա­մա­սը չեն մշա­կում, նա ընդ­հան­րա­պես չի հաս­կա­նում այն մարդ­կանց, ով­քեր ի­րենց ըն­տա­նիք­նե­րի բա­րե­կե­ցու­թյան հա­մար գի­շե­րը ցե­րեկ չեն դարձ­նում։ Ե­թե յու­րա­քան­չյու­րը մի փոքր սր­տա­ցավ լի­նի իր հայ­րե­նի­քի, պե­տու­թյան, բա­նա­կի ու սե­փա­կան ըն­տա­նի­քի հան­դեպ, ա­մեն ինչ հրա­շա­լի կլի­նի… Եր­կի­րը եր­կիր է դառ­նում իր ա­րա­րող քա­ղա­քա­ցի­նե­րով, իսկ Քա­շա­թա­ղում, ըստ իմ զրու­ցակ­ցի, այդ­պի­սիք քիչ չեն։ Ան­վերջ դժ­գո­հե­լով ու խա­վարն ա­նի­ծե­լով ոչն­չի չես հաս­նի, ա­սում է… Այ­նինչ, խա­վարն ա­նի­ծե­լու փո­խա­րեն յու­րա­քան­չյու­րը պետք է մի մոմ վա­ռի: 96-ին, որ ե­կել են, բազ­մա­թիվ դժ­վա­րու­թյուն­նե­րի մի­ջով են ան­ցել, զրո­յից տուն-տեղ են դրել ու վա­յե­լում են ի­րենց թա­փած քր­տին­քի ար­դյուն­քը։ Գու­ցե դա է պատ­ճա­ռը, որ այս­տեղ ա­մեն մի թիզ հողն այլ գին ու­նի, այլ կշիռ ու ի­մաստ: