comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԵՐԲ ԱՌՈՂՋ ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԶԻՋՈՒՄ Է ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՓՍԻԽՈԶԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԲ ԱՌՈՂՋ ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԶԻՋՈՒՄ Է ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՓՍԻԽՈԶԻՆ

Սո­ֆի ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

Հո­գե­բան

 Ժա­մա­նա­կա­կից հո­գե­թե­րա­պիա­յում հա­տուկ տեղ են զբա­ղեց­նում զանգ­վա­ծա­յին փսի­խոզ­նե­րը, ո­րոնց կրող­ներն ան­գամ չեն գի­տակ­ցում ի­րենց խն­դիր­նե­րի լր­ջու­թյան մա­սին: Սրա ար­մա­տը սո­վո­րա­կան փսի­խոզն է. այն է՝ հո­գե­կան գոր­ծու­նեու­թյան խան­գա­րում, որն ըն­թա­նում է ի­րա­կան աշ­խար­հի ա­ղա­վաղ­ված ըն­կալ­մամբ, ինչն էլ հան­գեց­նում է մար­դու վար­քագ­ծի կտ­րուկ շե­ղում­նե­րի: Իսկ ա­հա զանգ­վա­ծա­յին փսի­խո­զի դեպ­քում ա­ղա­վաղ­վում է ի­րա­կա­նու­թյան, մար­դու կամ որևէ հան­րույ­թի, ո­րո­շա­կի երևույթ­նե­րի մա­սին կո­լեկ­տիվ ըն­կա­լու­մը: Զանգ­վա­ծա­յին փսի­խոզ­նե­րի հակ­ված մար­դիկ գերզ­գա­յուն են ներ­շն­չանք­նե­րի հան­դեպ:

Մարդ­կու­թյան պատ­մու­թյան մեջ զանգ­վա­ծա­յին փսի­խոզ­նե­րի բազ­մա­թիվ օ­րի­նակ­ներ կան, ո­րոնք ու­նեն ձևա­վոր­ման ընդ­հա­նուր մե­խա­նիզմ­ներ: Սրանք ակ­տի­վա­նում են հատ­կա­պես ամ­բո­խի մեջ: Ճիշտ է, սո­ցիա­լա­կան հո­գե­բա­նու­թյունն ամ­բո­խը բնո­րո­շում է որ­պես ի­րար մինչ այդ ան­ծա­նոթ մարդ­կանց հա­վա­քույթ մեկ վայ­րում՝ ընդ­հա­նուր գա­ղա­փա­րի շուրջ, բայց այ­սօր կա­րե­լի է ա­ռանձ­նաց­նել նաև ամ­բո­խի մեկ այլ տե­սակ՝ սոց­ցան­ցա­յին: Կար­ծում ենք` սա ամ­բո­խի ա­վե­լի վտան­գա­վոր տե­սակ է, ո­րով­հետև տա­րածքն ան­սահ­մա­նա­փակ է, ագ­րե­սիա և ա­տե­լու­թյուն սեր­մա­նե­լը՝ դյու­րին: Այ­սօր ԶԼՄ-նե­րը, սոց­ցան­ցե­րը քա­րոզ­չու­թյան ակ­տիվ դաշտ են ա­պա­հո­վում: Մար­դիկ, ըն­կեր­նե­րի, հա­րա­զատ­նե­րի հետ շփ­վե­լու փո­խա­րեն, ժա­մա­նա­կի ահ­ռե­լի մասն անց­կաց­նում են հա­մա­ցան­ցում: Ֆի­զի­կա­պես հոգ­նած, կյան­քից դժ­գոհ, թե­րար­ժե­քու­թյան բար­դույթ­նե­րով տա­ռա­պող մար­դիկ, սե­փա­կան շա­հե­րը հե­տապն­դող ան­ձանց ակ­տիվ քա­րոզ­չու­թյան ծու­ղակն են ընկ­նում: Ա­նար­գել տա­րա­ծում են վան­դա­լիս­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դր­դող հայ­տա­րա­րու­թյուն­ներ՝ ուղղ­ված այս կամ այն հան­րա­հայտ մար­դու կամ խմ­բի հան­դեպ: Հա­մա­կարգ­չի առջև նս­տած ան­դեմ ու ա­նա­նուն կամ կեղ­ծա­նու­նով հան­դես ե­կող օգ­տա­տե­րերն ի­րենց ագ­րե­սիվ լո­զունգ­նե­րով հրահ­րում են նյար­դե­րից թույլ մարդ­կանց սպա­նել, ջար­դել, մի­տինգ­ներ ու ան­կար­գու­թյուն­ներ ա­նել: Ներ­շն­չան­քի հակ­ված մար­դը, ցա­վոք, գեր­հույ­զե­րի ազ­դե­ցու­թյան տակ չի կա­րո­ղա­նում տրա­մա­բա­նո­րեն վեր­լու­ծել ի­րա­վի­ճա­կը` չհաս­կա­նա­լով, որ ան­ծա­նոթ մար­դու կոչն ի կա­տար ա­ծե­լու դեպ­քում կտու­ժի ին­քը, իսկ ՙճառ ա­սողն՚ այդ­պես էլ անվ­նաս կմ­նա էկ­րա­նի մյուս կող­մում: Զանգ­վա­ծա­յին փսի­խո­զով վա­րակ­ված մարդ­կանց մոտ ու­ժե­ղա­նում են բնազ­դա­յին, ի­ռա­ցիո­նալ ու­ժե­րը. մար­դը դի­մազ­րկ­վում է, դառ­նում իմ­պուլ­սիվ, գերզ­գա­յուն, բա­նա­կան մտա­ծո­ղու­թյունն էլ թույլ:
Նույ­նիսկ ա­ռողջ ու սթափ մար­դիկ ամ­բո­խի մեջ կորց­նում են տրա­մա­բա­նա­կան մտա­ծո­ղու­թյան ու­նա­կու­թյու­նը, ա­ռա­վել ևս խո­ցե­լի են նյար­դե­րից թույ­լե­րը: Իսկ ներ­կա կյան­քում, ցա­վոք, վեր­ջին­ներս ա­վե­լի մեծ թիվ են կազ­մում: Ինչ­պես նշում է սո­ցիա­լա­կան հո­գե­բան Գյուս­տավ Լե­բոն, ՙԱմ­բո­խը նման է ու­ժեղ քա­մուց այս ու այն կողմ քշ­ված տերևնե­րի, ո­րոնք հե­տո ընկ­նում են գետ­նին՚: Պետք է հաս­կա­նալ, որ ներ­շն­չան­քի ազ­դե­ցու­թյան տակ, որն, ի դեպ, կա­րող է բա­վա­կան եր­կար տևել, մար­դիկ էյ­ֆո­րիա­յի մեջ մտո­վի սա­վառ­նում են երևա­կա­յու­թյան, ցան­կու­թյուն­նե­րի, ո­րո­շա­կի գա­ղա­փար­նե­րի ո­լորտ­նե­րում, բայց սթափ­վե­լուն պես գլոր­վում են ցած. ի­մա՝ խոր հիաս­թա­փու­թյուն են ապ­րում:
Զանգ­վա­ծա­յին փսի­խո­զի մեջ հայ­տն­ված մար­դու վար­քը հնա­րա­վոր է ար­տա­քի­նից չփոխ­վի, բայց կան ո­րո­շա­կի տար­բեր­վող հատ­կա­նիշ­ներ: Այս­պես, օ­րի­նակ, երբ նա իր կող­մից ի­դեա­լա­կա­նաց­ված գա­ղա­փա­րը կամ մար­դուն հա­վա­նող նյու­թե­րի է հան­դի­պում, ու­րա­խա­նում է, դրանք տա­րա­ծում, ոգևոր­ված մեկ­նա­բա­նու­թյուն­ներ գրում, սի­րում ու ըն­կե­րու­թյուն սկ­սում իր գա­ղա­փա­րա­կից­նե­րի հետ: Եվ՝ հա­կա­ռա­կը, ե­թե իր սի­րե­լի գա­ղա­փա­րին կամ մար­դուն վա­տա­բա­նող, քն­նա­դա­տող գրա­ռում­ներ է կար­դում, կա­տա­ղում է, հիաս­թափ­վում հե­ղի­նա­կից, ե­թե ան­գամ նա իր բա­րի ծա­նոթ­նե­րից մեկն էր, ծայ­րա­հեղ դեպ­քում` ան­գամ, կորց­նե­լով մարդ­կա­յին կեր­պա­րը, դառ­նում է կո­պիտ ու գռե­հիկ: Այս պահ­վածքն այն ա­ռա­ջին ազ­դան­շանն է, ո­րը վկա­յում է մար­դու զանգ­վա­ծա­յին ներ­շն­չան­քի սար­դոս­տայնն ընկ­նե­լու մա­սին: Նման մար­դիկ հակ­ված են նաև տե­ղի-ան­տե­ղի կի­րա­ռել ամ­բո­խի մեջ հա­ճախ օգ­տա­գործ­վող ո­րո­շա­կի բա­ռեր ու բա­ռա­կա­պակ­ցու­թյուն­ներ: Զանգ­վա­ծա­յին փսի­խո­զի ազ­դե­ցու­թյան տակ եր­բեմ­նի բա­րի ու հո­գա­տար ան­ձը դառ­նում է կո­պիտ, ան­համ­բեր, խիստ: Այ­սինքն` կորց­նում է իր ի­րա­կան դեմ­քը: Ցա­վոք, քչերն են ցան­կա­նում դուրս գալ այս վի­ճա­կից, քա­նի որ այն ՙհե­տաքր­քիր՚ է դարձ­նում ի­րենց ա­ռօ­րյան: Խո­սակ­ցու­թյան թե­մա են ու­նե­նում, հա­մա­խոհ­նե­րի հետ հան­դի­պե­լու, ուս­տի և ի­րենց դառ­նու­թյու­նը թա­փե­լու ա­ռիթ է ստեղծ­վում և այլն: Սա­կայն այս էյ­ֆո­րիան շատ եր­կար չի տևում: Եվ երբ մար­դու աչ­քե­րը բաց­վում են, հիաս­թափ­վում է, ին­չը նրան հասց­նում է խոր ըն­կճ­վա­ծու­թյան, հու­սա­խա­բու­թյան, ի վեր­ջո՝ դեպ­րե­սիա­յի: Այդ իսկ պատ­ճա­ռով, քա­նի դեռ ուշ չէ, նա, ով իր վար­քում նկա­տում է վե­րոն­շյալ փո­փո­խու­թյուն­նե­րը, պետք է ջանք գոր­ծադ­րի դրան­ցից հնա­րա­վո­րինս ա­րագ դուրս գա­լու հա­մար, քա­նի որ զան­գա­վա­ծա­յին ներ­շն­չանք­ներ տա­րա­ծող ան­հատ­նե­րի թի­վը ոչ միայն չի պա­կա­սի, այլ՝ հա­կա­ռա­կը: Ի վեր­ջո, մարդ ա­րա­րա­ծի վրա մեծ հույ­սեր կա­պել չի կա­րե­լի, քա­նի որ այս հո­գե­բա­նա­կան ՙխա­ղադ­րույք­նե­րը՚ դա­տա­պարտ­ված են պար­տու­թյան: