Logo
Print this page

ՆՈ­ՐԱ­ՁԵ­ՎՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ՝ ԱՆ­ՀԱ­ՏԱ­ԿԱՆ ՈՃ

Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

 ՙՆո­րաձևու­թյունն այն է, ինչ կրում ես: Այն ինչ կրում են մյուս­նե­րը, նո­րաձև չէ՚: Օս­կար Ուայլ­դի հայտ­նի ա­սույ­թը 20-րդ դա­րում հեր­քեց ֆրան­սու­հի մո­դե­լա­գործ Կո­կո Շա­նե­լը՝ հայ­տա­րա­րե­լով, որ նո­րաձևու­թյու­նը ՙփոք­րիկ սև զգեստն է՚: Նրա հե­ղի­նա­կու­թյունն այն­քան մեծ էր, որ տար­բեր խա­վի ու ե­կամ­տի կա­նայք, ա­ռանց վա­րա­նե­լու, հա­գան ՙսգո՚ զգես­տը և դար­ձան գրա­վիչ: Այս վճ­ռո­րոշ քայ­լը Կո­կո­յին հա­մաշ­խար­հա­յին ճա­նա­չում բե­րեց, իսկ նրա նո­րա­րա­րու­թյու­նը դար­ձավ շքե­ղու­թյան և բարձր ճա­շա­կի խոր­հր­դա­նիշ: ՙՇա­նե­լի ոճ՚ հաս­կա­ցու­թյու­նը նո­րաձևու­թյան տեր­մի­նա­բա­նու­թյան մեջ զբա­ղեց­րեց իր հաս­տա­տուն տե­ղը:

Նո­րաձևու­թյան թե­ման ան­վերջ է, ե­թե ոչ հիմ­նա­կա­նը գե­ղե­ցիկ սե­ռի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մոտ: Նրա մա­սին խո­սում են բո­լո­րը, կարևոր չէ՝ լավ թե վատ: Մարդ­կանց մի մա­սը հետևում է նո­րաձևու­թյա­նը, ծա­նոթ է վեր­ջին թրենդ­նե­րին, մյուս մասն էլ սկզ­բուն­քո­րեն դեմ է գնում դրան ու բա­ցար­ձակ ու­շադ­րու­թյուն չի դարձ­նում: Իսկ ի՞նչ է նո­րաձևու­թյու­նը. Սո­վո­րա­բար, այն ո­րո­շա­կի ո­ճի ժա­մա­նա­կա­վոր գե­րիշ­խա­նու­թյուն է կյան­քի կամ մշա­կույ­թի որևէ բնա­գա­վա­ռում: Այն բազ­մո­լորտ է, հե­տաքր­քիր:
Առջևում տո­նա­կան օ­րեր են: Նո­րաձև հա­գուս­տի և աք­սե­սուար­նե­րի սի­րա­հար­նե­րի մոտ ար­դեն սկս­ված է ա­մա­նո­րյա խառ­նաշ­փո­թը: Հե­տաքր­քիր են ո­ճա­բան, դի­զայ­ներ, նո­րաձևու­թյան բլո­գեր Քնար Դա­նիե­լյա­նի կան­խա­տե­սում­նե­րը նո­րաձևու­թյան սի­րա­հար­նե­րի հա­մար. ՙՎեր­ջին մի քա­նի սե­զոն­նե­րին նո­րաձև են պար­զու­թյունն ու է­լե­գան­տու­թյու­նը, և վս­տա­հա­բար այս թրեն­դը չի պատ­րաստ­վում զի­ջել իր դիր­քե­րը նաև ա­ռա­ջի­կա­յում: Տար­վա գույ­նը սպի­տակն է: Այն մաք­րու­թյուն է, կա­տա­րե­լու­թյուն, ինչ­պես նաև ցան­կա­ցած օ­րի­նա­չա­փու­թյուն կի­րա­ռե­լու և սպի­տակ ֆո­նին ցան­կա­լի գույն հա­մադ­րե­լու հնա­րա­վո­րու­թյուն: Ակ­տուալ են միա­տոն ե­րանգ­նե­րը՝ հա­մադր­ված մե­տա­լի­կա­յի և ոչ ագ­րե­սիվ փայ­լի հետ՚: Զրու­ցա­կիցս խոր­հուրդ է տա­լիս Նոր տա­րին դի­մա­վո­րել հենց սպի­տակ ե­րանգ­նե­րի մեջ: Եվ քա­նի որ նո­րաձևու­թյու­նից բա­ցի խոր­հր­դան­շա­կան է նաև տա­րին դի­մա­վո­րել մա­քուր, պարզ ե­րանգ­նե­րով, բարձր տրա­մադ­րու­թյամբ, ա­պա սպի­տակն իր ե­րանգ­նե­րով ա­մե­նա­հար­մար ու ակ­տուալ տար­բե­րակն է: Ակն­հայտ է, որ վառ դի­մա­հար­դա­րու­մը ևս կորց­րել է իր ար­դիա­կա­նու­թյու­նը: Այ­սօր ա­ռա­վել ո­ճա­յին է պարզ ար­տա­քի­նը: Ըստ ո­ճա­բա­նի՝ նո­րաձև են հատ­կա­պես աք­սե­սուար­նե­րը, ո­րոնք էլ ամ­բող­ջաց­նում ու լրաց­նում են կեր­պա­րը: Ժա­մա­նա­կա­կից նո­րաձևու­թյունն առ­հա­սա­րակ, հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս հա­մադ­րել ան­հա­մադ­րե­լին: Այ­սօր ե­րի­տա­սար­դու­թյան շր­ջա­նակ­նե­րում նո­րաձև է սթ­րիթ սթայ­լը՝ փո­ղո­ցա­յին ո­ճը: Ե­թե նախ­կի­նում սպոր­տա­յի­նի ու դա­սա­կա­նի հա­մադ­րու­մը կա­րող էր ծաղ­րու­ծա­նակ ա­ռա­ջաց­նել, ա­պա այ­սօր ճիշտ հա­կա­ռա­կը: Իսկ ինչ­պե՞ս վար­վել, երբ նո­րաձևու­թյու­նը չի հա­մա­պա­տաս­խա­նում մեր նե­րաշ­խար­հին, մեր տրա­մադ­րու­թյա­նը, չէ որ նո­րաձևու­թյու­նը նաև հո­գե­բա­նու­թյուն է. ՙՆո­րաձևու­թյան մեջ այս­պի­սի մի հաս­կա­ցու­թյուն կա՝ սխալ հագն­վե­լու ձև չկա: Հա­գուստն ինք­նին ինք­նար­տա­հայտ­ման մի­ջոց է, յու­րա­քան­չյուր ոք կրում է այն, ինչ ի­րենն է, և ընդ­հան­րա­պես ճիշտ հա­մադ­րու­թյան մեջ ա­մեն ինչ նո­րաձև է՚,-պար­զա­բա­նում է ո­ճա­բանն ու ա­վե­լաց­նում, որ կարևո­րը ժպիտն է ու ինք­նավս­տա­հու­թյու­նը, իսկ հա­ճե­լին ու օգ­տա­կա­րը հա­մա­տե­ղե­լու ա­մե­նա­ճիշտ տար­բե­րա­կը հա­սա­րակն ու հար­մա­րա­վետն է. Չէ՞ որ իս­կա­կան նր­բա­գե­ղու­թյու­նը պար­զու­թյան մեջ է:
Ինչ վե­րա­բե­րում է հայ­կա­կան նո­րաձևու­թյա­նը, ա­պա այ­սօր այն նոր ո­րակ ու ձև ու­նի: Ե­թե տա­րի­ներ ա­ռաջ զի­ջում էինք հարևան եր­կր­նե­րին, ա­պա այ­սօր հայ­կա­կան նո­րաձևու­թյու­նը ևս ան­մասն չէ հա­մաշ­խար­հա­յին մի­տում­նե­րից: Ո­ճա­բա­նի հա­վաստ­մամբ այ­սօր կա­րե­լի է ո­տից գլուխ հայ­կա­կան հագն­վել, հայ­կա­կան զար­դեր կրել, լի­նել ո­ճա­յին, նո­րաձև ու ինք­նա­տիպ: Հար­մա­րա­վետ ու նո­րաոճ հայ­կա­կան բրենդ­նե­րը մատ­չե­լի գնե­րով այ­սօր ներ­կա­յաց­ված են մեր քա­ղա­քի մի շարք խա­նութ­նե­րում: Նրանց՝ շխա­տա­կից­նե­րի հա­մոզ­մամբ, հայ­կա­կան ար­տադ­րանքն այ­սօր շատ ակ­տուալ է, և ար­դեն ձեռք է բե­րել բազ­մա­թիվ հա­վա­տա­րիմ հա­ճա­խորդ­ներ: Գտն­վե­լով այդ խա­նութ­նե­րից մե­կում` հե­տաքր­քիր էր լսել հան­դեր­ձա­րա­նից գոհ ժպի­տով դուրս ե­կող աղ­ջիկ­նե­րի տե­սա­կետն ան­հա­տա­կան ո­ճի ու նո­րաձևու­թյան շուրջ. ՙՆո­րաձևու­թյու­նը մարդ­կանց դարձ­նում է ի­րար նման, իսկ ա­հա ո­ճը՝ դի­մա­գիծ է, և ի տար­բե­րու­թյուն ո­ճի՝ նո­րաձևու­թյու­նը փու­թան­ցիկ է: Գայ­թակ­ղիչ է ո­ճա­յին բազ­մա­զա­նու­թյու­նը, գու­նա­յին խայ­տաբ­ղե­տու­թյու­նը, բայց նո­րաձև կեր­պա­րը պետք է նաև նե­րաշ­խար­հի ար­տա­հայ­տու­թյուն լի­նի՚:
Ինչ խոսք, նո­րաձևն ա­զա­տու­թյան զգա­ցո­ղու­թյան մեջ է, ու ե­թե նո­րաձևու­թյու­նը ինք­նա­հաս­տատ­ման մի­ջոց է, ա­պա ո­ճը ինք­նար­տա­հայտ­ման դրսևո­րում է: Նո­րաձև հա­գուստն ինք­նին գրա­վիչ է, բայց ծայ­րա­հե­ղու­թյուն­նե­րի մեջ ընկ­նելն ա­վե­լորդ է: Ար­տա­քինն իս­կա­պես գրա­վիչ է, ե­թե այն ցույց է տա­լիս ներ­քին բո­վան­դա­կու­թյու­նը: Ի վեր­ջո՝ դի­մա­վո­րում են հան­դեր­ձան­քով, ճա­նա­պար­հում խել­քով...

;

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.