[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆՉՊԵՍ ՄԻ ՀԱՅ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԵՎ ՍՈՒՋՈՒԽՈՎ ՀՐԵԱՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ ՓՐԿԵՑ

Լիո­նի ա­մե­նա­հայտ­նի փո­ղոց­նե­րից և հրա­պա­րակ­նե­րից մեկն ան­վան­վել է ի պա­տիվ հայ գոր­ծա­րար Նշան Բա­հա­դու­րյա­նի։ Լիո­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նը ո­րո­շել է՝ բո­լո­րը պետք է հի­շեն հա­յի վե­հանձն ա­րար­քը։

 Ֆրան­սիա­յում հայտ­նի գոր­ծա­րար Նշան (Ջեբ­րա­յիլ) Բա­հա­դու­րյա­նին ըն­կե­րա­սի­րու­թյունն ու հայ­կա­կան հյու­րըն­կա­լու­թյունն օգ­նե­ցին Լիո­նում 60 ըն­տա­նի­քի կյանք փր­կել Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին։ 20-րդ դա­րի 20-ա­կան թվա­կան­նե­րի վեր­ջին նրա ա­ջակ­ցու­թյամբ է­լեկտ­րա­կա­նու­թյուն է անց­կաց­վել թուր­քա­կան բազ­մա­թիվ քա­ղաք­նե­րում։

Իսկ մինչ այդ Ցե­ղաս­պա­նու­թյան տա­րի­ներն էին…
Նշան Բա­հա­դու­րյա­նը ծն­վել է 20-րդ դա­րի սկզ­բին, Կենտ­րո­նա­կան Ա­նա­տո­լիա­յում՝ Աք­սա­րայ քա­ղա­քում։ Բա­հա­դու­րյան­ներն, ինչ­պես և այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նի հա­յե­րից շա­տե­րը, վե­րապ­րել են Օս­մա­նյան կայս­րու­թյու­նում ի­րա­գործ­ված Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան սար­սափ­նե­րը։ Նշա­նի որ­դի Ար­մեն Բա­հա­դու­րյա­նը Sputnik Ար­մե­նիա­յի թղ­թակ­ցին Լիո­նում պատ­մել է իր ըն­տա­նի­քի պատ­մու­թյու­նը:
ՙՊապս մա­հա­ցել է Դեր Զո­րի ա­նա­պա­տում, իսկ տա­տիս, հորս` եղ­բայր­նե­րի և քրոջ հետ հա­ջող­վել է հաս­նել Դա­մաս­կոս, այն­տե­ղից էլ՝ Բեյ­րութ՚։
Ըն­տա­նի­քը հաս­տատ­վեց Բեյ­րու­թում, տաս­նա­մյա Նշա­նը դառ­նում է ըն­տա­նի­քի միակ կե­րակ­րո­ղը. մայ­րը գի­շեր­նե­րը հաց էր թխում, որ­դին այն վա­ճա­ռում էր ա­մե­րի­կա­ցի զին­վոր­նե­րին նա­վա­հան­գս­տա­յին քա­ղաք­նե­րում։ Հայ պա­տա­նու ա­ռույ­գու­թյունն ու հնա­րամ­տու­թյունն անն­կատ չմ­նաց զին­վոր­նե­րի աչ­քից։ ԱՄՆ մեկ­նե­լուց ա­ռաջ նրանք ե­կան Նշա­նի մոր մոտ` տղա­յին ի­րենց հետ տա­նե­լու թույ­լտ­վու­թյուն ստա­նա­լու խնդ­րան­քով։ Պա­տաս­խա­նը բա­ցա­սա­կան էր. ինչ­պե՞ս կա­րե­լի էր ըն­տա­նի­քին ա­ռանց կե­րակ­րո­ղի թող­նել։
Ըն­տա­նի­քը հա­զիվ էր ծայ­րը ծայ­րին հասց­նում, շու­տով Նշա­նի եղ­բայր­նե­րին ու քրո­ջը ֆրան­սիա­ցի­նե­րը լաս­տա­նա­վով Լիոն տա­րան: Նշա­նը մոր հետ վե­րա­դառ­նում է Աք­սա­րայ։ Ո­րոշ ժա­մա­նակ անց նրան աշ­խա­տան­քի վերց­րեց Լո­գո­ֆետ ա­նու­նով տե­ղա­ցի գոր­ծա­րար­նե­րից մե­կը։ Նշա­նը նրա մոտ աշ­խա­տե­լու տա­րի­նե­րին հա­ջո­ղու­թյան է հաս­նում ու դառ­նում Լո­գո­ֆե­տի գոր­ծըն­կե­րը՝ գլ­խա­վո­րե­լով ըն­կե­րու­թյան ստամ­բու­լյան մաս­նա­ճյու­ղը։ ՙՀայրս հնա­րա­միտ էր։ Նրան ան­գամ հա­ջող­վել է Ռու­սաս­տա­նից նավթ բե­րել Թուր­քիա, նրա օ­րոք է է­լեկտ­րա­կա­նու­թյուն անց­կաց­վել Թուր­քիա­յի մի շարք քա­ղաք­նե­րում։ Դրա հա­մար հայրս մաս­նա­գետ­ներ էր հրա­վի­րել Ֆրան­սիա­յից։ 23 տա­րե­կա­նում նա թուր­քե­րի հար­գան­քը վա­յե­լող հա­յե­րից էր, նրա հա­մար բո­լոր դռ­նե­րը բաց էին՚,-ա­սել է Բա­հա­դու­րյա­նը։
Նա գու­մար հա­վա­քեց և ո­րո­շեց այ­ցե­լել եղ­բայր­նե­րին ու քրո­ջը, ո­րոնց չէր տե­սել 10 տա­րուց ա­վե­լի։ Նշա­նը նա­խա­տե­սել էր մեկ ա­միս մնալ Լիո­նում, սա­կայն եղ­բայր­նե­րը և քույ­րը նրան մտա­փո­խե­ցին. այդ տա­րի­նե­րին հա­յե­րի հա­մար անվ­տանգ չէր Թուր­քիա­յում գտն­վե­լը։ Նրանք հա­մա­րում էին, որ հենց թուր­քերն ի­րենց եղ­բոր կա­րիքն այլևս չու­նե­նան, իս­կույն նրան կվե­րաց­նեն։
ՙՀայրս նա­մակ գրեց գոր­ծըն­կե­րո­ջը. ՙԱր­ցունքն աչ­քե­րիս գրում եմ, որ այլևս հետ չեմ վե­րա­դառ­նա։ Ե­րախ­տա­պարտ կլի­նեմ, ե­թե ու­ղար­կես խնա­յո­ղու­թյուն­նե­րի իմ բա­ժի­նը՚,- պատ­մել է Բա­հա­դու­րյա­նը։
Ա­ռանց մի գրո­շի ու լեզ­վի ի­մա­ցու­թյան, բայց ապ­րե­լու ցան­կու­թյամբ
Լիո­նում Նշա­նը, որ միայն թուր­քե­րեն գի­տեր, պետք էր ա­մեն ինչ զրո­յից սկ­սեր։ Տե­ղի հա­յե­րը, հիմ­նա­կա­նում նրանք, ով­քեր այս­տեղ էին տե­ղա­փոխ­վել Օս­մա­նյան կայս­րու­թյու­նում ի­րա­կա­նաց­ված ջար­դե­րից հե­տո, հա­զիվ էին ծայ­րը ծայ­րին հասց­նում։ Նա սկ­սեց ա­մեն կի­րա­կի հայ­կա­կան ե­կե­ղե­ցի այ­ցե­լել, որ­տեղ ըն­կե­րա­ցավ հոգևո­րա­կան­նե­րի հետ։ Նրանք Նշա­նին աշ­խա­տանք ա­ռա­ջար­կե­ցին, ինչ­պես նաև ստանձ­նե­ցին նրան ֆրան­սե­րեն և հա­յե­րեն սո­վո­րեց­նե­լու գոր­ծը։
Լո­գո­ֆետն այդ ամ­բողջ ըն­թաց­քում չէր մո­ռա­նում իր հայ գոր­ծըն­կե­րո­ջը։ Նա նա­մա­կագ­րու­թյուն էր վա­րում Նշա­նի մոր հետ։ Ար­դյուն­քում 1932թ. Լո­գո­ֆե­տի դուստրն ա­մուս­նա­նում է Նշա­նի հետ։ Բա­հա­դու­րյան­նե­րի ա­ռաջ­նե­կը ծն­վել է 1938թ., Ար­ման Բա­հա­դու­րյա­նը՝ 1942թ., ևս մեկ որ­դին՝ 1945թ.-ին, իսկ դուստ­րը՝ 1950 թվա­կա­նին։ Ար­մա­նի հոր գոր­ծերն սկ­սե­ցին կա­մաց-կա­մաց բար­գա­վա­ճել, նա փոք­րիկ կր­պակ բա­ցեց։ Այ­սօր դրա տե­ղում 1000 քա­ռա­կու­սի մետր մա­կե­րե­սով խա­նութ է գոր­ծում։ Նշանն ակ­տի­վո­րեն ներգ­րավ­վեց հայ հա­մայն­քի կյան­քին, նշա­նակ­վեց Լիո­նում Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու վար­չա­կան խոր­հր­դի նա­խա­գահ։ Փոր­ձել է յու­րա­քան­չյու­րին օգ­նել, ին­չով կա­րո­ղա­ցել է, և ոչ միայն հա­յե­րին։
Հայ­կա­կան սու­ջու­խը փր­կեց 60 ըն­տա­նի­քի կյանք
Բա­հա­դու­րյան­նե­րի կր­պա­կը գեր­մա­նա­ցի զին­վոր­նե­րի շր­ջա­նում հայտ­նի վայր էր. Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յի­նի տա­րի­նե­րին նրանք այս­տե­ղից հա­մե­մունք­ներ էին գնում։
ՙՀայրս միշտ գր­կա­բաց էր ըն­դու­նում հա­ճա­խորդ­նե­րին։ Ըստ ա­վան­դույ­թի, ի դեպ, ես այ­սօր շա­րու­նա­կում եմ այն, նա խա­նու­թի այ­ցե­լու­նե­րին հյու­րա­սի­րում էր մի կտոր բաս­տուր­մա կամ սու­ջուխ կամ էլ հայ­կա­կան թխ­վածք։ Այդ­պես նա մտեր­մա­ցավ մի գեր­մա­նա­ցի գե­նե­րա­լի հետ։
Նա իր այ­ցե­քար­տը տվեց հորս ու ա­սաց, որ հարկ ե­ղած դեպ­քում կա­րող է դի­մել ի­րեն՚,-պատ­մել է Բա­հա­դու­րյա­նը։
Մի ան­գամ Նշա­նի մոտ հայ կա­նայք ե­կան ու ար­ցունքն աչ­քե­րին օգ­նու­թյուն խնդ­րե­ցին։ Պարզ­վեց՝ 60 ըն­տա­նի­քի, ո­րոնց թվում կա­յին ի­տա­լա­ցի­ներ, հա­յեր և հրեա­ներ, գեր­մա­նա­ցի­նե­րը պատ­րաստ­վում էին բռ­նի Գեր­մա­նիա տե­ղա­փո­խել։ Նշա­նի կր­պա­կի դի­մաց դպ­րոց կար, որ­տեղ տե­ղա­կայ­ված էին ֆրան­սիա­ցի զին­վոր­ներ։ Նշա­նը գնաց այն­տեղ։ Ղե­կա­վա­րը 20-ա­մյա ե­րի­տա­սարդ էր։ Նշա­նի խնդ­րան­քին ի պա­տաս­խան` նա ու­սե­րը թո­թո­վեց. ՙԱյդ ժա­մա­նակ հայրս ցույց տվեց գեր­մա­նա­ցի գե­նե­րա­լի այ­ցե­քար­տը։ Ֆրան­սիա­ցին բա­ռա­ցիո­րեն ապ­շա­հար ե­ղավ և իս­կույն հա­մա­ձայ­նեց օգ­նել նրան։ Նրանք միա­սին գնա­ցին գե­նե­րա­լի մոտ՚,-ա­սել է Բա­հա­դու­րյա­նը։
Գե­նե­րա­լը կա­տա­րեց հորս տված խոս­տու­մը. 60 ըն­տա­նի­քի մեկ­նե­լը, ո­րոնց մե­ծա­մաս­նու­թյու­նը հրեա­ներ էին, բե­մադր­ված էր իս­կա­պես հո­լի­վու­դյան ո­գով։ Ա­ռա­վո­տյան բո­լոր 60 ըն­տա­նիք­նե­րը նս­տե­ցին Գեր­մա­նիա ճա­նա­պարհ­վող գնաց­քը, բայց մյուս կող­մից գեր­մա­նա­ցի զին­վոր­նե­րի օգ­նու­թյամբ նրանք հա­ջող դուրս ե­կան գնաց­քից։
ՙՄի կտոր հայ­կա­կան սու­ջու­խը փր­կեց ա­վե­լի քան 200 մար­դու կյանք՚,-կա­տա­կով ա­սել է Բա­հա­դու­րյա­նը՝ հա­վե­լե­լով, որ հայ­րը հա­ճախ էր նրանց պատ­մում այդ պատ­մու­թյու­նը, սա­կայն այդ ժա­մա­նակ նրանք ա­ռանձ­նա­պես ու­շադ­րու­թյուն չէին դարձ­նում դրան։ Հնա­րա­վոր է՝ մինչև վերջ չէին հաս­կա­նում հոր ա­րար­քի ողջ էու­թյու­նը։
Հաս­կա­ցան Նշա­նի մահ­վա­նից հե­տո…
Նշա­նը վախ­ճան­վել է 1990 թվա­կա­նին։ Հու­ղար­կա­վո­րու­թյան օ­րը որ­դին նա­մակ ստա­ցավ Լիո­նի քա­ղա­քա­պե­տից, ո­րում նրան խնդ­րում էին ճա­շից հե­տո գալ ի­րենց խա­նու­թի դի­մաց գտն­վող դպ­րո­ցը։ Դպ­րո­ցի մեծ դահ­լի­ճում նրանց սպա­սում էր 100-ից ա­վե­լի մարդ։
ՙՔա­ղա­քա­պե­տը ներ­կա­նե­րից մե­կին մե­դալ հանձ­նեց Հո­լո­քոս­տից բազ­մա­թիվ հրեա­նե­րի փր­կե­լու հա­մար։ Մենք սկզ­բում չհաս­կա­ցանք՝ ով է այդ մար­դը։ Բայց նա բեմ բարձ­րա­ցավ և ամ­բիո­նից ներ­կա­նե­րին պատ­մեց հորս պատ­մու­թյու­նը՚,-ա­սել է Բա­հա­դու­րյա­նը։
Պարզ­վեց, որ նա հենց այն 20-ա­մյա ֆրան­սիա­ցի զին­վորն է, ո­րը Նշա­նի հետ միա­սին գնա­ցել էր գեր­մա­նա­ցի գե­նե­րա­լի մոտ։
2006թ. Նշա­նի հի­շա­տա­կին հրա­պա­րա­կը, ո­րի վրա գտն­վում է նրանց խա­նու­թը և փո­ղո­ցը վե­րան­վան­վել են Բա­հա­դու­րյան։


ru.armeniasputnik.am