[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՏՈ­ՆԵ­ՐԸ...

Մե­լա­նյա ՄԻ­ԼՈ­ՆՅԱՆ

Մո­տե­նում են Ա­մա­նո­րի տո­նե­րը, ո­րոնք սիր­ված ու սպաս­ված են ոչ միայն մեզ, այլև աշ­խար­հի շատ ժո­ղո­վուրդ­նե­րի հա­մար։ ՙՏո­նա­հան­դե­սի մշա­կույ­թը Հա­յաս­տա­նում՚ գր­քի հե­ղի­նակ, ազ­գագ­րա­գետ Հրա­նուշ Խա­ռա­տյա­նի խոս­քով՝ տո­նը, ընդ­հան­րա­պես, մեր կյան­քի կարևոր բաղ­կա­ցու­ցիչն է, այն ընդ­հա­նուր հա­սա­րա­կա­կան մշա­կույ­թի կարևոր և շատ խտաց­ված դրսևո­րում է։ Ա­ռանց տո­նի որևէ հա­սա­րա­կա­կան կյան­քի ըն­թացք անհ­նար է պատ­կե­րաց­նել։

Նա շատ կարևոր է հա­մա­րում տո­նա­հան­դե­սի մշա­կույ­թի հար­ցը, և թե­պետ այս կամ այն չա­փով մենք տո­նա­կան մշա­կու­թա­յին մի­ջա­վայր ու­նենք, բայց մենք չու­նենք չա­փա­նիշ­ներ. չգի­տենք` տո­նա­հան­դե­սի ին­չը մեր­ժենք, ինչն ըն­դու­նենք։ Պատ­ճառն այն է, որ խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին մենք դա­րե­րով ձևա­վոր­ված մշա­կույ­թի ա­վան­դույթ­նե­րից դուրս ենք ե­կել։ Ան­կա­խու­թյան շր­ջա­նում խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին ձևա­վոր­ված, պար­տադր­ված, գա­ղա­փա­րայ­նո­րեն կա­ղա­պար­ված և հրամց­ված տո­նա­հան­դե­սի մշա­կույ­թը ինչ-որ չա­փով իր գո­յու­թյու­նը պա­հե­լով դուրս է մղ­վել, և այ­սօր մենք չու­նենք նույ­նիսկ տո­նա­հան­դե­սի փնտր­տուք։ Հետ­խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին ան­կախ Հա­յաս­տա­նում ա­կունք­նե­րին, ա­վան­դա­կան ար­ժեք­նե­րին վե­րա­դառ­նա­լը մի այլ ծայ­րա­հե­ղու­թյան հասց­րեց. տո­նե­րը վե­րած­վե­ցին մեր կյան­քից կտր­ված ի­րո­ղու­թյուն­նե­րի, ո­րոնք չեն կա­տա­րում ի­րենց հիմ­նա­կան գոր­ծա­ռույթ­նե­րը։ ՙ19-րդ դա­րի վեր­ջից կեն­ցա­ղի կամ հա­գուս­տի ինչ-որ տար­րեր բե­րել-հասց­նել 21-րդ դա­րի սկիզբ՝ ան­հե­թե­թու­թյուն է, դա չի կա­րող հի­մա ար­ժեք լի­նել, ո­րով­հետև նա պի­տի անց­ներ բնա­կան զար­գաց­ման իր ըն­թաց­քը՝ փո­փոխ­վեր, մերժ­վեր կամ ըն­դուն­վեր։ Այդ կոն­սեր­վաց­ված մշա­կու­թա­յին տար­րը պի­տի ապ­րեր ան­ցած հա­րյու­րա­մյա­կին, որ­պես­զի մեր օ­րե­րը հաս­ներ որ­պես ա­վան­դա­կան ար­ժեք՚,- պար­զա­բա­նում է ազ­գագ­րա­գե­տը և հա­վե­լում, որ տրեխ­նե­րով կամ ազ­գա­յին ան­հաս­կա­նա­լի տա­րա­զով բե­մում պա­րե­լը չի նշա­նա­կում պահ­պա­նել ա­վան­դա­կան ար­ժեք­նե­րը։

Հրա­նուշ ԽԱ­ՌԱ­ՏՅԱ­ՆԻ հետ զրույ­ցի թե­ման տո­նե­րի ու տո­նա­հան­դե­սի մշա­կույ­թի մա­սին է։


- Տի­կին Խա­ռա­տյան, այ­սօր մեր տո­նա­ցույ­ցի ո՞ր տո­ներն են հա­մախմ­բում ժո­ղովր­դին։

- Քա­նի՞ տոն ու­նի այ­սօր Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը. են­թադ­րում եմ, որ մի 15-16 տոն կու­նե­նա։ Բայց ե­թե դուք տո­նի մշա­կույ­թից խո­սեք, միայն Նոր տա­րուց եք խո­սե­լու, ո­րով­հետև այդ­տեղ բո­լորդ դեր ու­նեք՝ ե­փե­լու, թխե­լու, սե­ղա­նը հար­դա­րե­լու, հյուր ըն­դու­նե­լու, հյուր գնա­լու, տուն զար­դա­րե­լու, նվեր ա­նե­լու, այ­սինքն՝ ա­մեն մե­կը՝ սկ­սած ե­րե­խա­յից, ի­րեն սահ­ման­ված դերն ու­նի, բո­լորդ ձեր տե­ղը գի­տեք։ Դրան սպա­սում եք, պատ­րաստ­վում եք, և ամ­բողջ Ար­ցա­խը մո­տա­վո­րա­պես նույն ռե­ժի­մի մեջ է։ Բո­լո­րը գի­տեն՝ խմած կլի­նեն մար­դիկ, հոգ­նած կլի­նեն, ա­ման­նե­րը հա­վա­քած չեն լի­նի՝ կա­րե­լի է, տոն է, և տո­նը տա­լիս է այդ ար­տո­նու­թյու­նը։ Տո­նի ժա­մա­նակ նաև տղա­մար­դիկ խո­հա­նո­ցում դեր ու­նեն, ընդ­հան­րա­պես, տո­նա­կան ու­տես­տի ծի­սա­կան պատ­րաս­տու­մը սո­վո­րա­բար տղա­մարդ­կանցն է։ Հի­մա դա դուրս է ե­կել, ո­րով­հետև տոնն է դուրս ե­կել մեր կյան­քից։ Ա­վան­դա­կան տո­նա­ցույ­ցում մի շարք չա­փա­նիշ­նե­րի ա­ռու­մով Ա­մա­նո­րը բա­ցա­ռիկ է։ Տան ա­մե­նա­փոք­րից մինչև ա­մե­նա­տա­րե­ցը գի­տեն ի­րենց դե­րը՝ շնոր­հա­վո­րան­քի ինչ մաղ­թանք­ներ պի­տի ա­նեք, ով ում պի­տի այ­ցե­լի, զո­քան­չին կամ սկե­սու­րին, կրտ­սեր եղ­բայ­րը` ա­վա­գին, ա­ռան­ձին դեպ­քե­րում` ա­վա­գը կրտ­սե­րին, կան գոր­ծըն­կե­րա­յին կամ ա­ռան­ձին հա­վաք­ներ, հի­մա կան լրա­ցու­ցիչ ման­կա­կան ներ­կա­յա­ցում­ներ, հա­գուս­տը կա, Ձմեռ պա­պը կա, գլ­խար­կը կա, այ­սինքն՝ տո­նա­կան ամ­բողջ ատ­րի­բուտ­նե­րը կան՝ ի­րենց դե­րե­րով հան­դերձ։ Հի­մա հայ­կա­կան որևէ ու­րիշ տոն ա­սեք, որն ու­նի այս բո­լո­րը։ Չկա, դրա նման ու­րիշ տոն չու­նենք, մենք ու­նենք մի­ջո­ցա­ռում­ներ, ու­նենք թատ­րոն։ Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հը, կամ մշա­կույ­թի նա­խա­րա­րը, կամ այլ պաշ­տո­նյա գա­լիս են հրա­պա­րակ, շնոր­հա­վո­րան­քի խոսք են ա­սում, արժևո­րում երկ­րի հա­մար կարևոր տո­նե­րը, մար­դիկ ծափ են տա­լիս, մի հա­մերգ է լի­նում ու գնում են տուն։ Ե­կան, նա­յե­ցին ու գնա­ցին. որն էր ձեր դե­րը՝ նա­յե­լը, ոչ մի բա­նի չեք մաս­նակ­ցում, այն­տեղ չկա ձեզ հա­մար նա­խա­տես­ված պա­րա­յին, ու­տես­տա­յին, ե­րաժշ­տա­կան, խա­ղա­յին, կա­տա­կա­յին կամ լուրջ դե­րա­կա­տա­րում։ Ե­թե չկա՝ դուք տո­նի մաս չեք, դուք տո­նի թատ­րո­նի հան­դի­սա­տես եք։ Սա շատ լուրջ թե­մա է. տո­նը հան­րա­յին կյան­քը կար­գա­վո­րող շատ մեծ դեր ու­նի, և այդ դե­րը մեր կյան­քում բա­ցա­կա­յում է։


- Իսկ ինչ­պե՞ս էր նախ­կի­նում, երբ տո­նե­րը մե­ծա­մա­սամբ առ­նչ­վում էին ե­կե­ղե­ցու հետ, և ե­կե­ղե­ցին էր ստանձ­նում տո­նա­կա­տա­րո­ղի դե­րը։

- Օ­րի­նակ՝ Բա­րե­կեն­դա­նը մեր ա­մե­նա­մեծ ու շքեղ տոնն էր ու ե­կե­ղե­ցա­կան չէ, մա­քուր ժո­ղովր­դա­կան է ու ե­կե­ղե­ցու կող­մից մերժ­ված։ Ընդ­հան­րա­պես, Բա­րե­կեն­դա­նը ծն­վել է որ­պես բո­ղոք քրիս­տո­նեա­կան ճն­շում­նե­րի դեմ։ Այն ամ­բող­ջո­վին բո­ղոք է, ծաղր­վում են բո­լոր դե­րա­կա­տար­նե­րը՝ դա­տա­վո­րը, քա­հա­նան, սկե­սու­րը… Տոնն ինքն ու­նի այդ տրա­մա­բա­նու­թյու­նը։ Դի­մա­կա­հան­դե­սա­յին ներ­կա­յա­ցում­նե­րը, և’ ի­րար ծաղ­րե­լը, և’ ի­րար տուն քե­ֆի գնա­լը տո­նի մաս են կազ­մում։ Օ­րի­նակ՝ Բա­րե­կեն­դա­նի ժա­մա­նակ եր­կու ամս­վա հար­սը կա­րող է ե­րեք օր տուն չգ­նալ, տո­նը ար­տո­նում է դա՝ խա­ղի մեջ է նա, ին­քը լախ­տի է խա­ղում այդ ժա­մա­նակ, դա է իր դե­րը։ Կամ ամ­բողջ գյու­ղով մեկ մեծ շր­ջա­պա­րեր են լի­նում ժա­մեր շա­րու­նակ՝ բա­ժան­վում են, ի­րար դեմ դի­մաց կանգ­նած են, մր­ցում են եր­գե­րով, ամ­բողջ գի­շեր ջա­հել­նե­րը տուն չեն գնում, ո­րով­հետև տո­նախմ­բու­թյուն է, և ոչ ոք ի­րա­վունք չու­նի ար­գե­լե­լու։ Ի­րա­վուն­քը օ­րեն­քի խն­դի­րը չէ, հա­սա­րա­կա­կան ի­րա­վունքն է, ո­րը ա­վա­գին թույլ չի տա­լիս այդ պա­հին ե­րի­տա­սար­դին դի­տո­ղու­թյուն ա­նել։ Իսկ ե­րի­տա­սարդ­նե­րին էլ, հա­կա­ռա­կը, ար­տո­նում է այն­պի­սի եր­գել կա­պել, նույ­նիսկ կա­րող են ա­զա­տո­րեն ծաղ­րել մե­ծե­րին, հար­սը կա­րող է սկե­սու­րին ա­սել. ՙԱյ պա­ռավ, դևի նման ես…՚ և այլն։ Շատ հե­տաքր­քիր երևույթ է, Բա­րե­կեն­դա­նը վեր­ջա­ցավ՝ դա էլ վեր­ջա­ցավ, նո­րից նույն հնա­զան­դու­թյու­նը, ա­վան­դա­կան կեն­ցա­ղի ըն­դուն­ված կար­գը։ Բայց դե­րե­րի և սո­ցիա­լա­կան կյան­քի ամ­բողջ կա­ռուց­ված­քի փո­փո­խու­թյունն ա­ռիթ է տա­լիս հա­սա­րա­կու­թյա­նը լից­քա­թափ­վե­լու, կու­տակ­վա­ծը ար­տա­հայ­տե­լու։ Այդ տո­նը ահ­ռե­լի մեծ լիցք ու­նի։


- Այ­սօր­վա պայ­ման­նե­րում ինչ­պե՞ս եք պատ­կե­րաց­նում Բա­րե­կեն­դա­նի տո­նա­կա­տա­րու­թյու­նը։


- 2007-2008թթ. Երևա­նում կազ­մա­կեր­պե­ցինք, ջա­հել­նե­րը դուրս ե­կան, այն­քան սրա­միտ բա­ներ ա­րե­ցին, հե­տո մեզ ար­գե­լե­ցին, վա­խե­ցան։ Օ­րի­նակ՝ մի եր­կու հա­րյուր հատ ա­մե­նաէ­ժան, 150-դրա­մա­նոց զար­թու­ցիչ­ներ էին ա­ռել, Ազ­գա­յին ժո­ղո­վի շուր­ջը զար­թու­ցիչ­նե­րը լա­րել էին, ու­զում էին ա­սել՝ արթ­նա­ցեք, ի՞նչ եք ա­նում։


- Դուք ի՞նչ ու­ղի­ներ եք տես­նում տո­նա­կա­տա­րու­թյուն­նե­րը ժո­ղովր­դա­կան դարձ­նե­լու ա­ռու­մով։


- Այս­տեղ էլ, Երևա­նում էլ կա այդ խն­դի­րը։ Մեր թիվ մեկ խն­դիրն է՝ քա­րա­ցած սցե­նա­րի չվե­րա­ծենք, այ­սինքն՝ չդարձ­նենք մի­ջո­ցա­ռում։ Օ­րի­նակ՝ դպ­րո­ցին տա­լիս ենք մի սցե­նար, ա­սում ենք. ՙՄո­դել ենք տա­լիս, դուք ինք­ներդ ստեղ­ծա­գոր­ծեք՚։ Հե­տո ես գնում եմ դպ­րոց ու սկ­սում եմ սո­վո­րել ե­րե­խա­նե­րից. ինչ­քան սի­րուն բա­ներ են ստեղ­ծած լի­նում, մար­դու մտ­քով ան­գամ չի անց­նում… Հենց որ ե­րե­խան գի­տի, որ ինքն ա­զատ է, բայց իր մտ­քին ուղ­ղու­թյուն են տվել, ինքն այդ ուղ­ղու­թյամբ ա­ռա­վե­լա­գույն լու­ծում­ներ է գտ­նում։ Հի­մա ե­թե կա­րո­ղա­նանք մեկ-եր­կու այդ­պի­սի նա­խա­գիծ Ար­ցա­խում ի­րա­կա­նաց­նել, որ­պես­զի ժո­ղովր­դի մեջ հառ­նի տո­նին տեր կանգ­նե­լու տրա­մադ­րու­թյու­նը, ցան­կու­թյու­նը, ու­րեմն տո­նա­հան­դե­սի մշա­կույ­թի ձևա­վոր­ման գոր­ծում հա­ջո­ղու­թյուն կու­նե­նանք։ Տո­նը ոչ միայն լից­քա­թափ­ման հա­մար է, այլև, ես կա­սեի՝ կա­ռա­վար­ման ձև է, խե­լոք իշ­խա­նու­թյուն­նե­րը կա­րող են ի շահ երկ­րի օգ­տա­գոր­ծել դա։ Եվ­րո­պա­յում, օ­րի­նակ՝ Քյոլ­նում մինչև 8-10 կմ եր­կա­րու­թյամբ ձգ­վող դի­մա­կա­հան­դես­նե­րը հենց այդ­պի­սի ցույ­ցեր են, բայց դրանք տո­նա­կան ցույ­ցեր են. ինչ քա­ղա­քա­կան պա­հանջ էլ դր­վի՝ ին­քը մի­տինգ չի, դա զվար­ճանք է, ծաղր է, ծի­ծաղ է։ Եվ դա իշ­խա­նու­թյուն­ներն օգ­տա­գոր­ծում են, հե­տա­գա­յում քա­ղա­քա­կան ցն­ցում­նե­րից խու­սա­փե­լու հա­մար