[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱ­ՐԻՆ ՇԱՏ ԼԻ­ՆԻ, ՉԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ՎԵ­ՐԱ­ՆԱ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Շու­տով, շատ շու­տով մենք հրա­ժեշտ կտանք անց­նող տա­րուն և կդի­մա­վո­րենք Ա­մա­նո­րը։ Ար­դեն 25 տա­րի Ա­մա­նո­րը դի­մա­վո­րում ենք խա­ղաղ եր­կն­քի տակ։ Անց­նող տա­րին, ան­շուշտ, լի էր տա­րաբ­նույթ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րով, բայց, ի­հար­կե, ա­մե­նա­մեծ նվա­ճու­մը խա­ղա­ղու­թյան պահ­պա­նումն էր։ Այն խա­ղա­ղու­թյան, որ տա­րի­ներ ա­ռաջ ձեռք բեր­վեց մե­ծա­գույն զո­հո­ղու­թյուն­նե­րով. մեր ժո­ղո­վուր­դը դժ­վա­րու­թյուն­նե­րի, մա­քա­ռում­նե­րի, զր­կանք­նե­րի և հե­րոս տղա­նե­րի ա­րյան գնով աշ­խար­հին ա­պա­ցու­ցեց, որ կա­րող է պաշտ­պա­նել ան­կախ ապ­րե­լու իր ի­րա­վուն­քը, կա­րող է ա­պա­հո­վել Ար­ցա­խի այլևս ան­բե­կա­նե­լի ար­ժե­քը։

Այս և նման մտ­քեր են մեզ պա­րու­րում տա­րե­մու­տի վեր­ջին օ­րե­րին, հատ­կա­պես տա­րե­մու­տի գի­շե­րը հա­գե­ցած է լի­նում մտո­րում­նե­րով, վե­րապ­րում­նե­րով, ին­չո՞ւ չէ՝ նաև թա­խիծ ու տրտ­մու­թյուն պա­րու­նա­կող զգա­ցո­ղու­թյամբ։ Ինչ­քան էլ ու­զում ես չմ­տա­ծել, որ սահ­մա­նին դեռ զին­վոր է զոհ­վում, որ կան գաղ­թա­կան­ներ, ու կլի­նեն մա­նուկ­ներ, ո­րոնք տա­րե­մու­տի գի­շե­րը կա­րոտ կմ­նան խա­ղա­լիք­նե­րի ու տո­նա­ծա­ռի… Ու­զում ես հե­ռուն վա­նել քեզ­նից նման մտ­քե­րը, բայց չի ստաց­վում։ Եվ այդ սխալ­նե­րը շտ­կե­լու ան­զո­րու­թյու­նի՞ց, թե՞ կյան­քի սխալ դր­ված­քից` ճնշ­ված ես զգում քեզ… Մեր ձեռք­բե­րում­նե­րը թանկ ժա­ռան­գու­թյուն են, ո­րը պար­տա­վոր ենք պա­հել ան­բա­սիր և միայն դրա հեն­քի վրա կա­ռու­ցել նո­րը։ Բայց ինչ­պե՞ս պա­տա­հեց, որ 1988-ի վեր­ջին պա­տա­ռը կի­սո­ղը դար­ձավ չար, ա­գահ, փա­ռա­սեր... Որ­տե՞ղ մնաց մեր հա­վա­քա­կան ու­ժը, ին­չու՞ ա­ռա­ջին պլան մղ­վեց անձ­նա­կան շա­հը: Ո­մանք էլ սևեռ­վել են նո­րը կա­ռու­ցե­լու գա­ղա­փա­րի վրա և չեն կա­րո­ղա­նում գնա­հա­տել հի­նը։ Այ­նինչ յու­րա­քան­չյուր սխալ կամ բաց­թո­ղում կա­րող է ճա­կա­տագ­րա­կան լի­նել։ Այս մտո­րում­նե­րի մեջ, այ­նուա­մե­նայ­նիվ, նո­րից վեր է հառ­նում Նո­րին մե­ծու­թյուն Հույ­սը. կգա Նոր տա­րին և ա­մեն ինչ նո­րո­վի կսկս­վի, կմո­ռա­նանք վատ հի­շո­ղու­թյուն­նե­րը և դրանք կթող­նենք ան­ցյա­լում։
Ու­զում եմ, որ այդ հույ­սով էլ տա­րե­մու­տի գի­շե­րը բա­րե­մաղ­թանք­ներ հղենք մեկս մյու­սին, ակն­կա­լե­լով, որ նոր տա­րում կփոխ­վի ա­մեն ինչ դե­պի լա­վը: Այս հա­վա­տով էլ ոտք դնենք Նոր տար­վա շե­մին և ամ­բողջ սր­տով շնոր­հա­վո­րենք մեր ժո­ղովր­դին... Բա­րին մեր կյան­քում պետք է շատ լի­նի, որ­պես­զի չա­րու­թյու­նը վե­րա­նա։ Հետևենք ընդ­հա­նուր այս կար­գին, թեթև սր­տով հրա­ժեշտ տանք հին տա­րուն և բա­րի գա­լուստ մաղ­թենք 2020-ին։
Նոր տա­րին նոր նվա­ճում­նե­րի ժա­մա­նա­կաշր­ջան է։ Թող մեզ ա­ռաջ­նոր­դեն դժ­վա­րու­թյուն­նե­րը հաղ­թա­հա­րե­լու կամ­քը և լա­վը տես­նե­լու, գնա­հա­տե­լու կա­րո­ղու­թյու­նը... Թող 2020-ը լի­նի միաս­նու­թյան, հա­մայն հա­յու­թյան հա­մախ­մբ­ման, ան­կա­խու­թյան ամ­րապ­նդ­ման և պե­տու­թյան հզո­րաց­ման տա­րի։