[ARM]     [RUS]     [ENG]

Ե­ՐԱ­ԶԱՆՔ ՉԵՄ ՊԱ­ՀՈՒՄ, ԲԱՅՑ ՀՐԱՇՔ­ՆԵ­ՐԻ ՀԱ­ՎԱ­ՏՈՒՄ ԵՄ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 - Ինչ­պի­սի՞ն էր անց­նող տա­րին Սր­բու­հի Ար­զու­մա­նյա­նի հա­մար։

- Վեր­ջին մի քա­նի տա­րի­ներն ինձ հա­մար մի տե­սակ այլ` ա­վե­լի շատ սի­րե­լի տա­րի­ներ էին (ժպ­տում է): Այս տա­րի մեր երկ­րորդ բա­լի­կին` Տիգ­րա­նին ու­նե­ցանք, ո­րի հա­մար ան­չափ եր­ջա­նիկ եմ:
- Որ­տե՞ղ և ինչ­պե՞ս եք դի­մա­վո­րում Ա­մա­նո­րը։
- Ա­մա­նո­րը միշտ դի­մա­վո­րել եմ ըն­տա­նե­կան մի­ջա­վայ­րում. սկզ­բում` հայ­րա­կան, իսկ հի­մա ` ա­մուս­նուս, նրա հայ­րա­կան ըն­տա­նի­քի ու ե­րե­խա­նե­րիս հետ: Այս տա­րին ևս բա­ցա­ռու­թյուն չի լի­նի:
-Հի­շո՞ւմ եք Ձեր ման­կու­թյան տո­նա­ծա­ռը։ Ձմեռ պա­պիին նա­մակ գրած կա՞ք։ Ի՞նչ հի­շո­ղու­թյուն­ներ ու զգա­ցո­ղու­թյուն­ներ կան՝ Ձեր ման­կու­թյան Ա­մա­նո­րի հետ կապ­ված։
- Ի­հար­կե, հի­շում եմ: Դա մո­ռա­նալ չի լի­նի: Իսկ Ձմեռ պա­պի­կին եր­բեք էլ նա­մակ չեմ գրել, ու չեմ էլ պատ­րաստ­վում գրել (ժպ­տում է):
Հի­շում եմ` երբ Ա­մա­նո­րին հայ­րի­կիս ու մայ­րի­կիս աշ­խա­տա­վայր` Ստե­փա­նա­կեր­տի կոշ­կի ֆաբ­րի­կա էինք գնում` մաս­նակ­ցե­լու հան­դե­սին, շատ բարձր տո­նա­կան տրա­մադ­րու­թյամբ էինք ու ա­նա­սե­լի եր­ջա­նիկ։
- Ա­մա­նո­րյա ե­րա­զանք­ներ պա­հո՞ւմ եք, հա­վա­տո՞ւմ եք հրաշք­նե­րի։ Կա՞ ե­րա­զանք, որ պա­հում եք յու­րա­քան­չյուր տա­րի, բայց այն դեռևս չի ի­րա­կա­նա­ցել։
- Չէ, ե­րա­զանք չեմ պա­հում, բայց հրաշք­նե­րի հա­վա­տում եմ ու հա­մոզ­ված եմ , որ դրանք կա­մա~ց-կա­մաց ու մշ­տա­պես մեր կյան­քում տե­ղի են ու­նե­նում:
- Ձեր նա­խընտ­րած ա­մա­նո­րյա ու­տես­տը, որ ինք­ներդ եք պատ­րաս­տում։
- Ա­ռանձ­նա­հա­տուկ ո­չինչ, այն­պես, ինչ­պես շա­տե­րի տնե­րում է լի­նում: Բայց խոս­տա­նում եմ ուղղ­վել (ժպ­տում է):
- Ի՞նչ սո­վո­րու­թյուն­ներ ու­նեք տո­նի հետ կապ­ված, ո­րոնք ար­դեն ա­վան­դույթ են դար­ձել։
- Ա­մա­նո­րը` Ըն­տա­նի­քում, ու մի­միայն `Հայ­րե­նի­քում:
- Ա­մա­նո­րյա Ձեր մաղ­թան­քը։
- Խա­ղա­ղու­թյուն ա­մե­նուր ու ա­մեն­քին: