[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐ­ՏԱ­ՍՈ­ՎՈՐ ՊԱՏ­ՄՈՒ­ԹՅՈՒՆ ՈՒ­ՆԵ­ՑՈՂ 9 ԳՈՒ­ՆԱ­ՆՅՈՒ­ԹԵՐ

Հին նկար­ներն ապ­շեց­նում են գու­նա­յին հա­մադ­րու­թյուն­նե­րի շքե­ղու­թյամբ։ Ար­դի աշ­խար­հում ցան­կա­լի գու­նա­յին ե­րանգ ստա­նա­լը հա­տուկ դժ­վա­րու­թյուն չի ներ­կա­յաց­նում։ Բայց ոչ միշտ էր այդ­պես։ Ան­ցյա­լում անհ­րա­ժեշտ գույն ստա­նա­լու հա­մար նկա­րիչ­նե­րը հա­ճախ օգ­տա­գոր­ծում էին շատ տա­րօ­րի­նակ և ար­տա­սո­վոր բա­ղադ­րիչ­ներ։ Ան­գամ այն­պի­սիք, ո­րոնք մարդ­կանց մահ­վան պատ­ճառ էին դառ­նում։

 1.Մու­միա

(դարչ­նա­գույն )
Ի՞նչ ընդ­հան­րու­թյուն կա մու­միա­յի և գու­նա­նյու­թի միջև։ Պարզ­վում է, որ ան­ցյա­լում նկա­րիչ­նե­րը մու­միա­նե­րի բե­կոր­ներն ա­ղում և դարչ­նա­գույն գու­նա­նյութ էին ստա­նում, որն ըստ գու­նա­տի­պի կա­տա­րե­լա­պես հա­մա­պա­տաս­խան էր մուգ գույ­նի փայ­տա­նյու­թին, որն օգ­տա­գոր­ծում էին այդ ժա­մա­նակ­նե­րի տնե­րը կա­ռու­ցե­լու հա­մար։ Սա­կայն ոչ բո­լոր նկա­րիչ­ներն էին կի­րա­ռում դարչ­նա­գույն ե­րանգ ստա­նա­լու նման տա­րօ­րի­նակ մե­թո­դը։ Այս­պես, հան­րա­հայտ նկա­րիչ Էդ­վարդ Բյորն-Ջոնսն իր սի­րած ծխա­մորճն այ­գում թա­ղեց, երբ ի­մա­ցավ, որ որ­պես ներկ օգ­տա­գործ­վել են մու­միա­յի բե­կոր­ներ։ Ու­րիշ նկա­րիչ­ներ պա­կաս գար­շան­քով էին դրան վե­րա­բեր­վում։ Չնա­յած է­թի­կա­կան խն­դիր­նե­րին, մու­միա­յի բե­կոր­նե­րի օգ­տա­գործ­ման պրակ­տի­կան շա­րու­նակ­վեց մինչև 1964 թվա­կա­նը։


2.Հնդ­կա­կան դե­ղին
Ինչ­պես և այս ցու­ցա­կի գու­նա­նյու­թե­րից շա­տե­րը, հնդ­կա­կան դե­ղինն էլ բնավ հա­սա­րակ­նե­րից չէր։ Արևի լույ­սի տակ այդ գույ­նը լու­սա­ծո­րում և դառ­նում է ա­ռանձ­նա­պես վառ։ Եվ դա զար­մա­նա­լի չէ՝ հաշ­վի առ­նե­լով նրա ծա­գու­մը։ Այդ գու­նա­նյու­թի միակ թե­րու­թյու­նը տհաճ հոտն է՝ կո­վի մե­զի հո­տը։ Հենց նրա­նից են ստա­նում այդ գույ­նը։
Գու­նա­նյութն ա­ռա­ջա­ցել է 15-րդ դա­րում Հնդ­կաս­տա­նում։ Կո­վե­րի հա­մար մշակ­ված էր ման­գո­յի տերևնե­րից կազմ­ված հա­տուկ սնն­դա­կարգ։ Կո­վե­րը մի­զում էին հա­տուկ ա­վա­զի մեջ, ո­րը հե­տո չո­րաց­վում էր և մե­զի հետ տրոր­վե­լով փո­շու վե­րած­վում։ Այդ­պես էին դե­ղին գու­նա­նյութ ստա­նում։ Եվ­րո­պա­ցի նկա­րիչ­նե­րը, ով­քեր չգի­տեին գու­նա­նյու­թի պատ­րաստ­ման մե­թո­դի մա­սին, այն սի­րով օգ­տա­գոր­ծում էին ի­րենց աշ­խա­տանք­նե­րում։ 20-րդ դա­րի սկզ­բին անց­կաց­ված հե­տա­զո­տու­թյուն­նե­րը վերջ դրե­ցին այդ փո­շու ար­տադ­րու­թյա­նը։


3.Կաղ­նու թա­նաք
Հին դա­րե­րում մար­դիկ գրում էին կեն­դա­նի­նե­րի կաշ­վի վրա։ Այդ նպա­տակ­նե­րի հա­մար անհ­րա­ժեշտ էր հա­տուկ թա­նաք, ո­րը չէր տա­րած­վում և եր­կար ժա­մա­նակ մնում էր մա­գա­ղա­թի վրա։ Կաղ­նու կամ եր­կա­թյա թա­նա­քը ստա­նում էին կաղ­նու կեղևից, ո­րում ի­շա­մե­ղու­նե­րը ձվեր էին դնում։ Ձվե­րի շուրջ ձևա­վոր­վում էին փոք­րիկ պինդ գն­դիկ­ներ՝ գա­լիս­ներ (բու­սա­կան ու­ռուցք)։ Գա­լիս­նե­րը ման­րաց­նե­լով փո­շու էին վե­րա­ծում և ջրում մար­մանդ կրա­կի վրա ե­փում մի քա­նի օր։ Ստաց­ված դարչ­նա­գույն հե­ղու­կը խառ­նում էին եր­կաթ պա­րու­նա­կող միա­ցու­թյան հետ։ Թեր­թի վրա ա­մուր մնա­լու հա­մար խառ­նուր­դին ա­վե­լաց­նում էին մա­ծու­ցիկ նյութ։ Թա­նաքն այն­քան բա­ցա­ռիկ էր, որ ան­գամ ժա­մա­նա­կա­կից պայ­ման­նե­րում այն գործ­նա­կա­նում անհ­նար է պատ­րաս­տել։
4.Վի­շա­պի ա­րյուն
Այդ գու­նա­նյու­թը ստա­նա­լու հա­մար պետք չէր վի­շապ սպա­նել։ Այդ­պի­սի ան­վան­մամբ ծառ ա­ճում էր Աֆ­րի­կա­յի ա­փե­րին գտն­վող Սո­կոտ­րա կղ­զում։ Ծա­ռի բու­նը վնաս­վե­լու դեպ­քում նրա­նից հո­սում էր կար­միր գույ­նի խեժ, թվում էր, թե ծառն ա­րյու­նա­հո­սում է։ Խե­ժին հա­գե­ցած կար­միր գույն էր տա­լիս նրա բա­ղադ­րու­թյան մեջ մտ­նող ՙվի­շա­պի ա­րյուն՚ կոչ­վող նյու­թը։ Հնում նկա­րիչ­ներն այդ գու­նա­նյու­թը հա­ճույ­քով օգ­տա­գոր­ծում էին ի­րենց աշ­խա­տանք­նե­րի հա­մար։

5.Vantablack
Vantablack-ը (վան­տաբ­լաք) մար­դու ստեղ­ծած ա­մե­նա­մուգ նյութն է։ Այն գու­նա­նյութ չէ այդ բա­ռի սո­վո­րա­կան ըն­կալ­մամբ։ Մուգ գույ­նը ստեղծ­վում է նա­նո­խո­ղո­վակ­նե­րի մի­ջո­ցով, ո­րոնք տե­ղադր­վում են մա­կե­րե­սի վրա: Նա­նո­խո­ղո­վակ­նե­րի հա­տուկ տե­ղադ­րու­թյու­նը թույլ է տա­լիս կլա­նել ներս թա­փան­ցող ամ­բողջ լույ­սը։ Այդ հո­յա­կապ է­ֆեկ­տը պա­հանջ­ված է բազ­մա­թիվ նկա­րիչ­նե­րի շր­ջա­նում։ Սա­կայն այն օգ­տա­գոր­ծե­լու բա­ցա­ռիկ ի­րա­վուն­քը պատ­կա­նում է բրի­տա­նա­ցի նկա­րիչ Ա­նիշ Կա­պու­րին։
6. Շեե­լե գրին (կա­նաչ)
19-րդ դա­րում Շեե­լեն (գույ­նը հայտ­նա­գոր­ծել է շվե­դա­ցի քի­մի­կոս Կառլ Վիլ­հելմ Շեե­լեն) մեծ հան­րահռ­չա­կու­թյուն էր վա­յե­լում։ Նրա բա­ղադ­րիչ­ներն էին մկն­դե­ղը և պղին­ձը։ Այդ ժա­մա­նա­կի նկա­րիչ­նե­րը սի­րում էին բնու­թյան աշ­խար­հը պատ­կե­րել, իսկ Շեե­լե կա­նա­չը հիա­նա­լի կեր­պով հա­մա­պա­տաս­խա­նում էր գլուխ­գոր­ծոց­ներ ստեղ­ծե­լու նպա­տա­կին։ Սա­կայն այդ ե­րան­գը նաև տխուր պատ­մու­թյուն ու­նի։ Հաշ­վի առ­նե­լով այն, որ ներ­կա­նյու­թի բա­ղադ­րու­թյան մեջ մկն­դեղ կար, այդ գու­նա­նյու­թը պատ­րաս­տող բան­վոր­նե­րը մա­հա­նում էին թու­նա­վո­րու­մից։ Պաս­տառ­ներ ներ­կե­լու հա­մար Շեե­լե կա­նաչ գույ­նի կի­րա­ռու­մը բե­րում էր ՙմահ­վան սե­նյակ­նե­րի՚ ստեղծ­մա­նը։ Պատ­մա­բան­նե­րի պնդ­մամբ՝ Նա­պո­լեո­նի մահ­վան պատ­ճա­ռը հենց Շեե­լե կա­նաչ գույ­նի պաս­տառ­նե­րով նման սե­նյակն էր։


7.Խան
մա­նու­շա­կա­գույն
2500 տա­րի ա­ռաջ չի­նա­ցի­նե­րը ստեղ­ծե­ցին եր­կու ազն­վա­կան ե­րանգ՝ խան երկ­նա­գույն և մա­նու­շա­կա­գույն։ Խան մա­նու­շա­կա­գույնն օգ­տա­գործ­վում էր թր­ծա­կա­վե մար­տիկ­նե­րի նկա­րա­զարդ­ման և որ­ման­կար­նե­րի ստեղծ­ման, ինչ­պես նաև ա­պա­կու ար­տադ­րու­թյան հա­մար։ Խան մա­նու­շա­կա­գույ­նի ար­տադ­րու­թյան ժա­մա­նակ օգ­տա­գոր­ծում էին պղն­ձի, բա­րիու­մի և արճ­ճի հան­քա­նյու­թեր, ինչ­պես նաև ա­ղա­ցած կվարց։


8.Ու­րան
Ներ­կա­յումս ու­րա­նը հայտ­նի է որ­պես է­ներ­գիա­յի աղ­բյուր ա­տո­մա­յին ռում­բե­րում և մի­ջու­կա­յին ռեակ­տոր­նե­րում։ Բայց Հին Հռո­մում այն օգ­տա­գործ­վում էր որ­պես ներ­կա­նյութ։ Հռո­մեա­ցի­ներն ու­րա­նի օք­սիդն օգ­տա­գոր­ծում էին արծ­նա­պա­կու, ա­պա­կու, խե­ցե­ղե­նի պատ­րաստ­ման հա­մար։ Ու­րա­նը որ­պես գու­նա­նյութ ա­ռա­վե­լա­գույն հան­րահռ­չա­կու­թյուն ստա­ցավ ռա­դիու­մի հայտ­նա­գոր­ծու­թյու­նից հե­տո։ Չնա­յած այն հան­գա­ման­քին, որ ու­րան գու­նա­նյութ պա­րու­նա­կող ա­ռար­կա­նե­րում ճա­ռա­գայ­թա­հար­վե­լու վտանգն անն­շան է, ներ­կա­յումս այն շատ հազ­վա­դեպ է օգ­տա­գործ­վում։
9.Տյու­րո­սյան ծի­րա­նի
Այդ գու­նա­նյութն ա­մե­նա­պա­հանջ­վածն է աշ­խար­հում։ Հին դա­րե­րում տյու­րո­սյան ծի­րա­նին ա­մե­նա­վառ գու­նա­նյու­թե­րից մեկն էր։ Ի տար­բե­րու­թյուն ու­րիշ ե­րանգ­նե­րի այն դի­մաց­կուն է խու­նաց­ման հան­դեպ։ Այդ գույ­նի հա­գուստ կամ ի­րեր կա­րող էր կրել միայն կայ­սե­րա­կան վեր­նա­խա­վը։ Այդ ներ­կա­նյու­թը ստա­նում են մի­լիո­նա­վոր կակ­ղա­մոր­թե­րի ման­րաց­ման ճա­նա­պար­հով։ Այս­պես՝ 1 գրամ գու­նա­նյութ պատ­րաս­տե­լու հա­մար պա­հանջ­վում է 10000 կակ­ղա­մորթ։

www.interesnosti.com