[ARM]     [RUS]     [ENG]

ԴՈՒ ԱՊ­ՐՈՒՄ ԵՍ, ԿԱՍ, ԲԱՅՑ... ԻՆՉ­ՊԻ­ՍԻ՞Ն

Ի­նես ՄԱՅԻԼՅԱՆ

ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի լրագրության բաժնի ուսանողուհի

 Գրեթե բո­լորս մեզ կիրթ ու բա­նի­մաց ենք հա­մա­րում եւ ի զո­րու՝ գնա­հա­տա­կան տալ մարդ­կա­յին տար­բեր ա­րարք­նե­րի։ Գտ­նում ենք, որ, ի թիվս այլ ար­ժեք­նե­րի, բա­րի ենք։ Բայց որ­քա՞ն ար­ժե այդ բա­րու­թյու­նը, ե­թե այն ցու­ցա­բե­րում ենք... միայն մեր մտե­րիմ­նե­րի հան­դեպ։ Եր­բե­ւէ այս մա­սին մտա­ծե՞լ եք։ Բանն այն է, որ հա­մա­րյա ա­մեն մարդ էլ կա­րո՜ղ է բա­րի լի­նել հա­րա­զատ­նե­րի կամ իր նեղ շր­ջա­պա­տի նկատ­մամբ, իսկ մյուս­նե­րի՞։ Նրա՜նց, ով­քեր բա­րու­թյուն վա­յե­լե­լու պա­կասն են զգում՝ ոչ պա­կաս ար­ժա­նի լի­նե­լով բա­րու­թյան եւ ու­նե­նա­լով դրա կա­րի­քը ...

Մեկ այլ կար­գի նկա­տա­ռում էլ. վատ Է, շա՛տ վատ, երբ գտն­վում են մար­դիկ, ով­քեր քո դր­սե­ւո­րած շա­րու­նա­կա­կան բա­րու­թյունն ըն­կա­լում են որ­պես... թու­լու­թյուն ու, բնազ­դա­բար թե ի­մա­ցյալ, փոր­ձում օգտ­վել դրա­նից. ինչ­պես ի­րենք են մտա­ծում՝ քո միամ­տու­թյու­նից։ Իսկ ե­թե ա­սեմ, որ ա­մե­նե­ւին էլ միա­միտ չե՞մ . պար­զա­պես ու­զում եմ... հա­վա­տալ ու վս­տա­հել մարդ­կանց։ Ինչ­քան էլ հան­դի­պե­լու լի­նեմ նվաստ մտա­ծո­ղու­թյան ու պահ­ված­քի տեր ան­ձանց, այս­պես ա­սած՝ կյան­քի բե­մում հան­դես ե­կող ՙկա­տա­րե­լա­գործ­ված ար­տիստ­նե­րի՚, միևնույն է, նրանց նե­րում եմ՝ մտա­ծե­լով, թե հո­գու խոր­քում գու­ցե ի­րենք էլ են ե­րա­զում լավ մարդ լի­նել, բայց ինչ-ինչ պատ­ճառ­նե­րով դա չի հա­ջող­վում նրանց…
Վս­տա­հել դի­մա­ցի­նին՝ մի՞­թե մեր օ­րե­րում ե­րա­զանք է։ Ին­չու՞ եմ այս հար­ցը տա­լիս. հաս­տատ ոչ հի­մար մե­կը 21-րդ դար մտ­նե­լը հա­մե­մա­տել է անվ­ճար տոմ­սով (ընդ ո­րում՝ ՙpremium-class՚-ի) գե­հեն ընկ­նե­լու հետ, եւ մա­սամբ ճիշտ է. հենց այդ ՙկլա­սի՚ հա­մար են շա­տե­րը թու­նա­վո­րում և՜ ի­րենց, և՜ շր­ջա­կա աշ­խար­հը։ Դու ու­նես լեփ-լե­ցուն դրա­մա­պա­նակ, քեզ հա­մա­րում ես հա­րուստ, բայց, հա­վա­տաց­նում եմ, չգի­տես` որն է իս­կա­կան հարս­տու­թյու­նը...
Ըստ իս՝ իս­կա­կան հա­րուստն այն 28 տա­րե­կան ե­րի­տա­սարդն է, ում ե­րեկ տե­սա հի­վան­դա­նո­ցում՝ լար­ված, բայց միա­ժա­մա­նակ ու­րախ. սպա­սում էր կնոջ ե­րե­ւա­լուն, ո­րը ման­կա­կո­րույս լի­նե­լուց հե­տո նո­րից հղիա­ցել ու ծնն­դա­բե­րել էր..

Հա­րուստ է այն տա­տի­կը, որ ա­մառ­վա տա­պին ու ձմեռ­վա սառ­նա­մա­նի­քին նույն տե­ղում նս­տած վա­ճա­ռում է իր ձեռ­քով պատ­րաս­տած հա­մե­մունք­ներն ու մու­րա­բա­նե­րը։ Եր­կու օր ա­ռաջ ես ա­կա­նա­տեսն էի, թե նա ինչ­քա՛ն... հարս­տա­ցավ ու­րա­խու­թյամբ, երբ մի տի­կին ո­րո­շեց գնել մու­րա­բա­յի բո­լոր տու­փե­րը։ Ստա­ցած գու­մա­րը չէր խն­դիրն այդ պա­հին, այլ եր­ջան­կու­թյան զգա­ցումն առ այն, որ կա­րող է... տուն գնալ, այլևս չմր­սել։ Բայց դրա­նից էլ ա­ռա­վել, որ... կա­րող է գո­նե փոք­րիկ նվեր­նե­րով ներ­կա­յա­նալ թոռ­նե­րին։
Հի­շեմ նաև այն ծե­րե­րին, ո­րոնց շա­բաթ­ներ ա­ռաջ այ­ցե­լե­ցինք։ Ծե­րա­նո­ցո՛ւմ։ Նրանց շնոր­հա­կալ լի­նե­լը հի­շեմ...այն բա­նի հա­մար, որ դեռ հե­տաքր­քր­վող­ներ կան ի­րենց գո­յու­թյամբ ու կե­ցու­թյամբ։ Մինչ այդ ինձ ան­ծա­նոթ պա­պի­կին հի­շեմ, որ մեզ հա­վա­քեց իր շուր­ջը՝ պատ­մե­լու...եր­ջան­կա­հի­շա­տակ հե­րոս որ­դու մա­սին։ Այդ պա­հին նա որ­քա՛ն էր հպարտ, որ­քա՛ն էր եր­ջա­նիկ եւ... հա­րուստ զգում ի­րեն։
Եվ ա­պա այն ե­րե­խա­նե­րի մա­սին պատ­մեմ Կ. Քոք­սի ան­վան վե­րա­կանգ­նո­ղա­կան կենտ­րո­նից... Այն­տեղ գնա­ցինք ըն­կե­րու­հուս՝ մե­կեն մտահ­ղա­ցած նա­խա­ձեռ­նու­թյամբ, որն ար­դեն իսկ հո­գե­կան բա­րու­թյան ցու­ցիչ է։ Ինչ­պի­սի՛ սի­րով ու ո­գե­ւո­րու­թյամբ էինք փա­թե­թա­վո­րում նրանց հա­մար վերց­րած նվեր­նե­րը։
Կենտ­րոն մտ­նե­լուց ա­ռաջ ըն­կե­րու­հիս, լավ ճա­նա­չե­լով ինձ, ու­ղիղ նա­յեց աչ­քե­րիս ու թե` .ՙՏե՛ս, չլա­ցես...՚։ Խոս­տո­վա­նեմ. ար­դեն իսկ պատ­րաստ էի լա­ցե­լու։ Բայց երբ մտանք ներս ու հաս­կա­ցա, որ այդ ե­րե­խա­նե­րը նույն­պես դի­մա­ցի­նի մեջ զգում եւ հաս­կա­նում են ա­մեն ինչ, հո­գե­կան անս­պա­սե­լի ա­րիու­թյուն զգա­ցի իմ ներ­սում։ Պետք է ոչ թե լա­ցել, այլ... Կարճ ա­սած, նման պա­հե­րին ես սկ­սում ի­րա­պես գնա­հա­տել կյան­քը։ Նա­յում ես սայ­լա­կով տե­ղա­շարժ­վող աղջ­նա­կին, հե­տո՝ սե­փա­կան ոտ­քե­րիդ, ու մտա­ծում՝ չէ՜, էլ չե՜մ ու­զում այն նո­րաձև կո­շիկ­նե­րը, որ այ­սօր տե­սա խա­նու­թում՝ եւ մայրս խոս­տա­ցավ գնել ինձ հա­մար։
Ու դա մոտ է այն հո­գե­վի­ճա­կին, երբ բա­րի ֆիլմ ես դի­տում եւ ապ­րում այն զգա­ցու­մը, թե մարդ­կա­յին սի­րո այն­պի­սի պա­շար կա սր­տումդ, որ պատ­րաստ ես նրա­նից մաս հա­նել ա­մեն­քին։ Սեր, ո­րը, սա­կայն, ա­մեն դեպ­քում չէ, որ ցույց ես տա­լիս աշ­խար­հին, ո­րով­հետև վա­խե­նում ես ՙհափշ­տա­կու­մից՚, ո­րով­հե­տեւ միակ բա­նը, որ հաս­տատ միայն քոնն է այս աշ­խար­հում՝ դա... քո նե­րաշ­խարհն է։
Ու­զում եմ, ա­յո, հա­վա­տալ, որ բո­լորդ եք ցան­կա­նում լի­նել պարզ ու բա­րի։ Ու­րեմն՝ ե­կեք ոչ միայն ՑԱՆ­ԿԱ­ՆԱՆՔ, այ­լեւ ԿԱ­ՐՈ­ՂԱ­ՆԱՆՔ լի­նել այդ­պի­սին՝ մեր­ժե­լով դա­րում առ­կա չարն ու խո­տե­լին։ Մա՜րդ զգանք մեզ՝ գո­յի ընտ­րյալ տե­սակ, ո­րին մնա­ցյալ ա­մե­նից տար­բե­րել է Տե­րը՝ պարգևե­լով ին­տե­լեկտ, լե­զու եւ հո­գի...