[ARM]     [RUS]     [ENG]

ՆՐԱՆՔ ԿԵՐ­ՏԵԼ ԵՆ ՙՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱ­ՐԵ­ՐԸ՚ ՀՈՒ­ՇԱ­ԿՈ­ԹՈ­ՂԸ...

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Քա­նիցս խո­սել, գրել, հիա­ցել ու հպար­տա­ցել ենք ա­զատ ու ան­կախ Ար­ցա­խի խոր­հր­դա­նիշ հան­դի­սա­ցող ՙՄենք ենք, մեր սա­րե­րը՚ մո­նու­մեն­տալ քան­դա­կի մա­սին… Մեր սե­րը, ե­րախ­տա­գի­տու­թյունն ու խո­նար­հու­մը բե­րե­լով, ա­վա՛ղ, ար­դեն լու­սա­հո­գի հե­ղի­նա­կին՝ մեր հա­մերկ­րա­ցի­ներ Սար­գիս Բաղ­դա­սա­րյա­նին ու ճար­տա­րա­պետ Յու­րի Հա­կո­բյա­նին, այ­սօր պատ­մե­լու ենք այն քա­րա­գործ վար­պետ­նե­րի մա­սին, ով­քեր կյան­քի են կո­չել վեր­ջին­նե­րիս մտահ­ղա­ցում­նե­րը… Սու­րեն Գյա­գունց, Ար­տա­վազդ Ա­թա­սունց, Հա­կոբ Լա­լա­յան՝ վար­պետ շի­նա­րար­ներ, ո­րոնց ա­նուն­ներն անխ­զե­լիո­րեն կապ­ված են Ար­ցա­խի գլ­խա­վոր խոր­հր­դա­նիշ­նե­րից մե­կի հետ։

Այդ նրանք էին հե­ռա­վոր 1967թ.¬ին` անձրևին ու տա­պին տա­շե­լով, հղ­կե­լով, քա­րը քա­րին դնե­լով շունչ ու ո­գի նե­րար­կել մո­նու­մեն­տալ քան­դա­կին։ Դեռևս պա­տա­նի ու դպ­րոցն ա­վար­տե­լու ա­ռի­թով հո­րից նվեր ստա­ցած լու­սան­կար­չա­կան ա­պա­րա­տով, ժո­ղովր­դի լեզ­վով ա­սած, ՙՏա­տիկ¬Պա­պի­կի՚ հե­ղի­նակ­նե­րին, քա­րա­գործ¬վար­պետ­նե­րին ան­մա­հաց­րել է Վա­լե­րի Անդ­րյա­նը։ Վեր­հի­շե­լով ե­րա­նե­լի օ­րե­րը, ամ­բողջ կյան­քում լու­սան­կար­չա­կան ար­վես­տին ըն­կե­րա­ցած և գրե­թե չորս տաս­նա­մյակ ՙԱր­ցախ­կապ՚-ի հա­մա­կար­գում աշ­խա­տած Վա­լե­րին, ոգևո­րու­թյամբ ու հուզ­մուն­քով է պատ­մում, թե ինչ­պի­սի հե­տաք­րք­րու­թյուն էր ցու­ցա­բե­րում ժո­ղո­վուր­դը դե­պի կա­ռուց­վող հու­շա­կո­թո­ղը: Ինչ­պե՛ս էին գնում, ոգևո­րում այն­տեղ աշ­խա­տող բան­վոր­նե­րին։ Մի օր էլ պա­տա­նի լու­սան­կա­րի­չը հան­դգ­նեց ու խնդ­րեց Սար­գիս Բաղ­դա­սա­րյա­նի թույ­լտ­վու­թյու­նը լու­սան­կա­րե­լու ըն­թա­ցիկ աշ­խա­տանք­նե­րը։ Չլի­ներ Վա­լե­րիի խան­դա­վա­ռու­թյու­նը, այ­սօր մենք չէինք ու­նե­նա այս պատ­մա­կան կադ­րե­րը։ Մեր պրպ­տում­նե­րը` գտ­նել ե­րեք վար­պետ­նե­րի հետ­քե­րը, ա­նար­դյունք չան­ցան։ Սու­րեն Գյա­գուն­ցի որ­դին՝ պա­հես­տա­զո­րի փոխ­գն­դա­պետ Վազ­գեն Գյա­գուն­ցը քիչ է ա­սել, թե հպարտ է, որ հոր ձեռ­քե­րով է տաշ­վել ու վեր բարձ­րաց­վել հու­շա­կո­թո­ղը։ Շուրջ եր­կու­սու­կես տաս­նա­մյակ Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կում ծա­ռա­յած, Ար­ցա­խյան պա­տե­րազ­մին դեռևս ու­սա­նո­ղա­կան տա­րի­նե­րից որ­դեգր­ված Վազ­գենն իր մար­տա­կան ըն­կեր­նե­րի հետ միա­սին փա­ռա­վոր ու­ղի է ան­ցել։ Նրանք մար­տն­չել են յու­րա­քան­չյուր թիզ հո­ղի, ի­րենց օ­ջախ­նե­րի ան­սա­սա­նու­թյան հա­մար ու, ին­չու չէ, Ար­ցա­խի խոր­հր­դա­նիշ­նե­րի հա­վեր­ժու­թյան հա­մար։


Ըն­դա­մե­նը 2 տա­րե­կան էր Վազ­գե­նը, երբ կերտ­վեց ՙՏա­տիկ¬Պա­պիկ՚¬ը։ Հայ­րը՝ Սու­րեն Գյա­գուն­ցը, ծն­վել է 1932թ.¬ին, Գո­րի­սի շր­ջա­նի Տեղ գյու­ղում։ Սու­րե­նի հայ­րը՝ Տի­տո­սը, ան­հայտ կո­րել է Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մում։ Ըն­տա­նի­քի հոգ­սը ըն­կել է տան ա­վագ զա­վա­կի՝ Սու­րե­նի ու­սե­րին, ու նա ստիպ­ված էր աշ­խա­տանք գտ­նե­լու հույ­սով տե­ղա­փոխ­վել Ստե­փա­նա­կերտ: Եղ­բոր` Սե­րո­բի հետ ե­կան, որ ար­հեստ սո­վո­րեն, մոր հոգ­սը թեթևաց­նեն… Ե­կան, սո­վո­րե­ցին ու միա­ժա­մա­նակ մնա­ցին հո­րեղ­բոր տա­նը… 1954 թվա­կա­նին, երբ ար­դեն վար­պե­տա­ցել էր իր գոր­ծում, Հ. Հա­կո­բյան 54 հաս­ցեում սկ­սեց սր­բա­տաշ քա­րե­րով կա­ռու­ցել իր սե­փա­կան տու­նը։ Այ­սօր էլ քա­րից գլուխ հա­նող ցան­կա­ցած մե­կը նա­յե­լով զար­մա­նում է, թե ինչ­պես, ինչ ու­ժի տեր մար­դու կող­մից են տաշ­վել տան քա­րե­րը։ Այն ժա­մա­նակ հաս­տոց­ներ չկա­յին և ա­մեն ինչ ար­վում էր ձեռ­քով։ Սու­րենն ըն­տա­նիք կազ­մե­լով Ռե­բե­կա­յի հետ, չորս որ­դի է ու­նե­ցել, չորս ար­ժա­նա­վոր զա­վակ։ Նրան` որ­պես լա­վա­գույն վար­պե­տի, հրա­վի­րում էին քա­ղա­քում կա­ռուց­վող լա­վա­գույն ու պա­տաս­խա­նա­տու օ­բյեկտ­նե­րի շի­նա­րա­րու­թյա­նը ներդ­րում ու­նե­նա­լու, ու նա սի­րով հա­մա­ձայ­նում էր։ Այդ­պես ե­ղավ ՙՏա­տիկ¬Պա­պիկ՚¬ի շի­նա­րա­րու­թյան ժա­մա­նակ, հա­վա­քե­ցին քա­ղա­քի լա­վա­գույն վար­պետ­նե­րին ու ա­ռա­ջադ­րե­ցին խն­դի­րը։
Մինչ այդ վար­պետ Սու­րենն անձ­նա­կան ներդ­րում է ու­նե­ցել նաև մարզ­կո­մի շեն­քի և Ստե­փա­նա­կեր­տի պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի կա­ռուց­ման աշ­խա­տանք­նե­րին, ի դեպ, նա հրա­ժար­վեց թատ­րո­նի գլ­խին Ադր­բե­ջա­նի զի­նան­շա­նը քան­դա­կել¬դնե­լու աշ­խա­տան­քից։ Ու երբ նրան մեծ գու­մար են ա­ռա­ջար­կել՝ ա­սել է, դա ինձ չի հե­տաք­րք­րում։ Երբ քա­ղա­քի ղե­կա­վա­րու­թյու­նը նրանց հա­վա­քեց և ա­ռա­ջար­կե­ցին աշ­խա­տել հու­շա­կո­թո­ղի վրա, շա­տե­րը չհա­մա­ձայ­նե­ցին, և տես­նե­լով, որ ար­ձա­գան­քող չկա, Սու­րե­նը կա­մա­վոր վեր կա­ցավ` իր ըն­կե­րո­ջը և հե­ռա­վոր ազ­գա­կից Ար­տա­վազ­դին հա­մո­զե­լով ըն­դու­նե­ցին ա­ռա­ջար­կը, ա­պա նրանց միա­ցավ Հա­կո­բը։ Սու­րե­նը որ­դուն՝ Վազ­գե­նին, նաև ի­րենց շի­նա­րա­րա­կան գաղտ­նիք­նե­րից է պատ­մել, ա­սում էր՝ երբ հա­սանք ՙՏա­տիկ¬Պա­պիկ՚¬ի պա­րա­նո­ցին, մի շշի մեջ գրե­ցինք ե­րե­քիս ա­նուն­նե­րը ու տե­ղադ­րե­ցինք հու­շա­քան­դա­կի պա­րա­նո­ցի շր­ջա­նում։ Սու­րենն իր մահ­կա­նա­ցուն կն­քել է 1998 թվա­կա­նին, նրան բախտ է վի­ճակ­վել տես­նե­լու, թե նաև իր կոշ­տու­կա­պատ ձեռ­քե­րով ու ա­րյուն¬քր­տին­քով ա­րար­ված ՙՏա­տիկ¬Պա­պիկ՚¬ի եր­թը աշ­խար­հով մեկ…

Ճշ­մար­տու­թյան ա­ռաջ մե­ղան­չած չլի­նե­լու հա­մար ա­սենք, որ Սու­րեն Գյա­գունցն ու իր ըն­կեր­նե­րը ար­ժա­նա­վույնս գնա­հատ­վել են կեն­դա­նու­թյան օ­րոք, նրանց վաս­տա­կը խրա­խուս­վել է դրա­մա­կան պարգևով։ Սա­կայն նրանք ե­րեք վար­պետ­նե­րով թա­քուն հույս են փայ­փա­յել, որ մի օր հու­շա­կո­թո­ղի մոտ գո­նե մի հա­մեստ ցու­ցա­նակ կտե­ղադր­վի ի­րենց՝ վար­պետ շի­նա­րար­նե­րի ա­նուն¬ազ­գա­նուն­նե­րով։ Նրանց մա­հից հե­տո որ­դի­նե­րը փոր­ձել են շտ­կել, մեղմ ա­սած, բաց­թո­ղու­մը, բայց նախ­կին իշ­խա­նու­թյուն­ներն այդ­պես էլ հա­վուր պատ­շա­ճի չեն ար­ձա­գան­քել։ Պա­հան­ջը նյու­թա­կան չէ, նրանք ըն­դա­մե­նը ցան­կա­նում էին, որ հա­րա­զատ­ներն ի­րենց վաս­տա­կի հա­մե­մատ գնա­հատ­ված լի­նեն։ Սա­կայն նրանք չեն հու­սա­հատ­վում և ակն­կա­լում են, որ նո­րըն­տիր քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րը ըմ­բռ­նու­մով կմո­տե­նան ու հար­գան­քով կվե­րա­բեր­վեն` նվի­րյալ վար­պետ­նե­րի հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նե­լով խոր­հր­դան­շա­կան ցու­ցա­նա­կով։
Այդ վար­պետ­ներն այլևս մեր ժո­ղովր­դի պատ­մու­թյան մի մասն են, մի­գու­ցեև փոք­րիկ մաս­նի­կը, սա­կայն միան­շա­նակ է, որ դա ա­վե­լի շատ ապ­րող­նե­րիս է անհ­րա­ժեշտ, դա մեր պատ­մու­թյան, մեր ինք­նու­թյան խոր­հր­դա­նիշ­նե­րի այն գրա­վա­կան­նե­րից է, ո­րից էլ ամ­բող­ջա­նում մե­ծը։ Հա­լալ քր­տին­քով ապ­րած ար­հես­տա­վոր մարդն ար­ժա­նի է հա­մա­ժո­ղովր­դա­կան սի­րո ու հար­գան­քի, նրանք ի­րենց խո­նարհ պարտքն են կա­տա­րել, մեր՝ ապ­րող­նե­րիս պարտքն էլ նրանց հի­շա­տա­կի հա­վեր­ժա­ցումն է։ Միայն ՙՏա­տիկ¬Պա­պի­կը՚ չէ, Ս. Գյա­գուն­ցը նաև ակ­տիվ մաս­նակ­ցու­թյուն է ու­նե­ցել Ստե­փա­նա­կեր­տի Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի զո­հե­րի հի­շա­տա­կին կա­ռուց­ված հու­շա­հա­մա­լի­րի աշ­խա­տանք­նե­րին։ Մեծ հայ­րե­նա­կա­նում ան­հայտ կո­րա­ծի որ­դին, երբ 1975թ. ա­ռա­ջար­կու­թյուն ստա­ցավ մաս­նակ­ցել կա­ռուց­վող հու­շա­հա­մա­լի­րի աշ­խա­տանք­նե­րին, քունն ու դա­դա­րը կորց­րեց, այն պատ­րաստ պի­տի լի­ներ հաղ­թա­նա­կի 30-ա­մյա­կին։ Նրա նվիր­վա­ծու­թյու­նը նկատ­վեց ժա­մա­նա­կի իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից և Ս. Գյա­գուն­ցը ար­ժա­նա­ցավ ոչ միայն մարզ­սո­վե­տի գործ­կո­մի պատ­վոգ­րի, այլև մարզ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղա­րի կող­մից ա­ռաջ­նա­հեր­թու­թյան կար­գով խրա­խուս­վեց ժի­գու­լի (03) ավ­տո­մե­քե­նա­յով ու գոր­գով։ Իմ հոր աշ­խա­տան­քը միշտ գնա­հատ­վել է, ա­սում է որ­դին, նրան մշ­տա­պես հրա­վի­րում էին տար­բեր շր­ջան­նե­րից ու գյու­ղա­քա­ղաք­նե­րից, որ մաս­նակ­ցի հու­շար­ձան­նե­րի կա­ռուց­մա­նը, ու նա միշտ էլ սի­րով էր հա­մա­ձայ­նում… Այն­պես որ` վար­պետ Սու­րե­նը միայն Ստե­փա­նա­կեր­տում չէ քա­րին շունչ տվել, մե­ջը սիրտ ու ո­գի դրել և, ին­չու չէ, ա­րյուն նե­րար­կել։
Գրե­թե ողջ կյան­քում նա աշ­խա­տել է Ստե­փա­նա­կեր­տի քաղ­խոր­հր­դին կից քա­ղա­քա­ցիա­կան սպա­սարկ­ման բյու­րո­յում։

Ս.Գյա­գուն­ցը նաև Ուս­տա Սի­մո­նի (Բեղ­լու Սի­մոն) հետ է աշ­խա­տել, ուս­տա Սի­մո­նը նաև նրա սե­փա­կան տան պա­տե­րի քա­րերն է իր ձեռ­քով շա­րել, հի­մա ով գա­լիս մո­տի­կից զն­նում է, զար­մա­նում է, թե մար­դու ձեռ­քերն ինչ հրաշ­քի են ըն­դու­նակ, և միշտ հարց­նում են, թե այս ում ոս­կե ձեռ­քե­րի գործն են հատ¬հատ տաշ­ված, ա­սես, մի հաս­տո­ցի տա­կից դուրս ե­կած սր­բա­տաշ քա­րե­րը։
Չնա­յած այդ տա­րի­նե­րին Վ. Գյա­գուն­ցը շատ փոքր է ե­ղել, բայց լավ հի­շում է, որ ի­րենց հար­կի տակ հյու­րըն­կալ­վել են նաև Սար­գիս Բաղ­դա­սա­րյանն ու Յու­րի Հա­կո­բյա­նը։ Հի­շում է նաև, թե ինչ­պես էր Յու.Հա­կո­բյա­նը Ս. Բաղ­դա­սա­րյա­նին ներ­կա­յաց­նում հու­շար­ձա­նի կերտ­ման ա­ռա­ջին կա­մա­վո­րին՝ իր հո­րը։


Մենք փոր­ձե­ցինք պար­զել և ո­րո­շա­կի տե­ղե­կու­թյուն­ներ քա­ղել մյուս եր­կու կա­մա­վոր­նե­րի՝ Հա­կոբ Լա­լա­յա­նի և Ար­տա­վազդ Ա­թա­սուն­ցի մա­սին։ Մեր հայ­թայ­թած սուղ տե­ղե­կու­թյուն­նե­րով, Հ. Լա­լա­յա­նը վախ­ճան­վել է 80-ա­կան թվա­կան­նե­րին։ Նրա հա­րա­զատ­նե­րի հետ­քը գտ­նել այդ­պես էլ չհա­ջող­վեց։ Իսկ Ար­տա­վազդ Ա­թա­սուն­ցի մա­սին ի­մա­ցանք, որ ող­բեր­գա­բար մա­հա­ցել է 1992 թվա­կա­նին` ՀՕՊ զո­րա­մա­սի մո­տա­կայ­քում, ՙԳրադ՚ կա­յան­քից ար­ձակ­ված ար­կից նրա մար­մի­նը կտոր¬կտոր է ե­ղել, դրանք հա­վա­քել ու հո­ղին է հանձ­նել նույն ին­քը Ս. Գյա­գուն­ցը։ Նրա ե­րեք որ­դի­ներն ապ­րում են ար­տերկ­րում և ոչ ոք նրանց գտն­վե­լու վայ­րի մա­սին տե­ղե­կու­թյուն չու­նի։ Ա­լեք Մա­նու­կյան թիվ 9 շեն­քի բա­կում մի հու­շաղ­բյուր կա, այն կա­ռուց­վել է Ա. Ա­թա­սուն­ցի ձեռ­քե­րով, շեն­քի հին բնա­կիչ­նե­րը հի­շում են նրան, իսկ նո­րե­րը ու­սերն են թո­թում։ Վ. Գյա­գուն­ցի կար­ծի­քով, ար­ցախ­ցի և հատ­կա­պես ստե­փա­նա­կերտ­ցի լի­նե­լը մի այլ ո­րակ ու կար­գա­վի­ճակ է, ՙՄենք ենք, մեր սա­րե­րը՚ այդ ա­մե­նի խտաց­ված խոր­հր­դա­նիշն է, ար­ցախ­ցու հա­վա­քա­կան կեր­պա­րը` ար­մատ­նե­րով հո­ղի մեջ ա­մուր, ար­մա­տա­կա­լած, իսկ հա­սա­կով մեկ` սա­րե­րի ուր­վա­գիծ դար­ձած։ Ար­ցախ­ցին գի­տե ա­րա­րել, նվիր­վել, սի­րել ինք­նա­մո­ռաց իր եր­կիրն ու հա­մերկ­րա­ցի­նե­րին։ Ար­ցախ­ցին նաև ան­հան­դուր­ժող է, ա­նար­դա­րու­թյան դեմ ծառս լի­նող… Այ­սօր այդ հո­գե­կերտ­ված­քը, ըստ իմ զրու­ցակ­ցի, կորս­ման եզ­րին է, և ե­թե ի­րենց մի լավ թափ չտան, ա­պա այդ ո­րակ­նե­րը կոչն­չա­նան ընդ­միշտ։ Ար­ցախ­ցի բան­վորն էլ իր հա­գու­կա­պով, իր պահ­ված­քով մտա­վո­րա­կան էր, իսկ այ­սօր ար­ժեք­ներ են ոտ­նա­հար­վում, կոր­չում: Մե­ծից փոքր գնա­հատ­ված էին, արժևոր­ված, ե­թե այ­սօր վե­րա­կան­գն­վի հին հո­գե­բա­նու­թյու­նը, ա­պա շատ բան իր տե­ղը կընկ­նի, վս­տահ է զրու­ցա­կիցս, և ապ­րում է այն հույ­սով, որ Ա­յա­յի ու Ա­պա­յի (Տա­տիկ¬Պա­պի­կի) ժա­մա­նակ­նե­րը վե­րա­դառ­նա­լու են, երբ աշ­խար­հը կհոգ­նի նո­րա­հայտ ու խառ­նակ ժա­մա­նակ­նե­րից։ Երբ խախտ­վում է մար­դու և բնու­թյան ներ­դաշ­նա­կու­թյու­նը, մար­դուս կյան­քի ըն­թաց­քը խո­տոր­վում է, ըն­թացք, ո­րը ո­չինչ չխոս­տա­ցող ճա­նա­պարհն է… Դեհ ինչ, հա­վա­տա­րիմ մնանք ՙՄեզ ու Մեր սա­րե­րին՚, ա­սել է թե` մեր ինք­նու­թյանն ու ար­մատ­նե­րին… Միայն ու­նե­ցա­ծը գնա­հա­տե­լով ու տեր կանգ­նե­լով ար­ժեք­նե­րին կու­նե­նանք ան­խո­տոր ըն­թացք