[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆՉ ԿԼԻ­ՆԵՐ, Ե­ԹԵ ՉԼԻ­ՆԵԻՆ ԲԱ­ՐԻ ՄԱՐ­ԴԻԿ...

Սվետ­լա­նա ԱՍ­ՐՅԱՆ

ԱՀ վաս­տա­կա­վոր ման­կա­վարժ

 Բա­րե­գոր­ծու­թյուն կա­տա­րող ան­հատն ու­րույն հո­գե­կերտ­վածք ու մտա­ծո­ղու­թյուն է ու­նե­նում, բո­լո­րո­վին մի այլ փի­լի­սո­փա­յու­թյամբ է ըն­կա­լում աշ­խար­հը։ Բա­րե­գոր­ծու­թյու­նը շնորհ է, պարգև, որն ա­մեն մե­կին չէ տր­ված, այն տր­վում է շատ քչե­րին՝ բա­ցա­ռա­պես լու­սա­վոր, բա­րի և կա­մե­ցող մարդ­կանց։ 

Բա­րե­գործ­նե­րը լուռ և ան­ձայն են կա­տա­րում ի­րենց ա­ռա­քե­լու­թյուն­նե­րը։ Կարևո­րե­լով ի­րենց գո­վար­ժան գոր­ծե­րը՝ նրանք եր­բեք չեն ձգ­տում բարձ­րա­ձայն մե­ծա­րան­քի ար­ժա­նա­նալ, այլ մեծ բա­վա­կա­նու­թյուն են ստա­նում կա­տա­րե­լով գեթ մի բա­րի գործ։

Այ­սօր ու­զում եմ խո­սել հայ բժիշկ Լևոն Խա­չատ­րյա­նի մա­սին, ում հա­մար հայ մար­դու կյան­քը փր­կե­լը գե­րա­գույն նպա­տակ է։
Մե­ծա­նուն բժշ­կի հետ ծա­նո­թա­ցանք բո­լո­րո­վին պա­տա­հա­կան։ Թոռ­նիկս՝ 8-ա­մյա Վլա­դի­մի­րը հի­վան­դա­ցել էր և եր­կար ժա­մա­նակ չէին կա­րո­ղա­նում ախ­տո­րո­շել նրա հի­վան­դու­թյու­նը, դրա պատ­ճառ­նե­րը։ Հնա­րա­վոր չէ ներ­կա­յաց­նել այն ապ­րում­նե­րը, ա­նո­րոշ վի­ճա­կը, որ ու­նեինք մենք։ Ա­նի­րա­կան էր թվում ա­մեն ինչ, չգի­տեինք ար­դեն ինչ ա­նել, իսկ փոք­րի­կը մեզ էր նա­յում իր ան­մեղ աչ­քե­րով և հրաշ­քի սպա­սում։
Հա­յաս­տա­նի և Ռու­սաս­տա­նի ա­ռա­ջա­տար հի­վան­դա­նոց­նե­րում եր­կա­րատև և ա­նօ­գուտ բու­ժում­ներ ստա­նա­լուց հե­տո լրիվ հու­սա­հատ վե­րա­դար­ձանք տուն՝ այլևս չի­մա­նա­լով ինչ ա­նել։
ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ա­րա­յիկ Բաղ­րյա­նը, ով քա­ջա­տե­ղյակ էր թոռ­նի­կիս հի­վան­դու­թյան ողջ ըն­թաց­քին, հա­մո­զում էր մեզ չնա­հան­ջել։
Ա­մառ­վա կե­սին ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը տե­ղե­կաց­րեց մեզ, որ Ֆրան­սիա­յից Ար­ցախ է ժա­մա­նել հայտ­նի բժիշկ-սր­տա­բան Լևոն Խա­չատ­րյա­նը և օ­րեր անց կազ­մա­կեր­պեց մեր հան­դի­պու­մը։ Հայտ­նի սր­տա­բա­նը ման­րա­մասն հե­տա­զո­տեց ե­րե­խա­յին և տվեց իր եզ­րա­կա­ցու­թյու­նը, որն ա­սես սա­ռը ցն­ցուղ լի­ներ մեզ հա­մար։
Թոռ­նիկս պետք է են­թարկ­վեր սր­տի բարդ վի­րա­հա­տու­թյան, և այն պետք է ի­րա­կա­նաց­վեր միայն ար­տա­սահ­մա­նում։ Մինչև մենք ուշ­քի կգա­յինք, բժիշկն ար­դեն մեկ­նել էր Ֆրան­սիա՝ պատ­վի­րե­լով մեզ գոր­ծել շատ ա­րագ։
Ար­դեն ակն­հայտ էր, որ թոռ­նի­կիս փր­կու­թյունն օ­տար Եվ­րո­պան պետք է լի­ներ։
Ոչն­չի ա­ռաջ կանգ չառ­նե­լով՝ աղ­ջիկս և թոռ­նիկս մեկ­նե­ցին Փա­րիզ։ Բժիշ­կը նրանց դի­մա­վո­րեց օ­դա­նա­վա­կա­յա­նում և իր հո­գա­տա­րու­թյամբ, սր­տա­ցա­վու­թյամբ ուժ հա­ղոր­դեց աղջ­կաս՝ նրա­նից պա­հան­ջե­լով եր­բեք չկորց­նել հա­վատն ու հույ­սը։ Բժիշկ Խա­չատ­րյա­նը չէր կա­րող ան­տար­բեր անց­նել ու­րի­շի ցա­վի կող­քով, աղջ­կաս ու թոռ­նի­կիս տա­րավ իր տուն, որ­տեղ Խա­չատ­րյան­ներն ար­դեն սպա­սում էին և ա­մե­նայն ջեր­մու­թյամբ ըն­դու­նե­ցին հյու­րե­րին։ 3-րդ ա­միսն է, ինչ մե­րոնք ապ­րում են նրանց տա­նը, այդ հյու­րըն­կալ օ­ջա­խում ստեղծ­վել են բո­լոր նպաս­տա­վոր պայ­ման­նե­րը, որ­պես­զի Վլա­դի­մի­րը ստա­նա լիար­ժեք բու­ժում։
Այ­սօր մե­զա­նից յու­րա­քան­չյուրն ի­րեն ա­մե­նա­մեծ ազ­գա­սերն ու հայ­րե­նա­սերն է հա­մա­րում և դա միան­գա­մայն ան­կեղծ է, սա­կայն ով ինչ­պես է այն ըն­կա­լում, ում մեջ այն ինչ­պի­սի տեղ է զբա­ղեց­նում, դժ­վար է գնա­հա­տել։
Չեմ սխալ­վի, ե­թե ազ­գա­սի­րու­թյան և հայ­րե­նա­սի­րու­թյան տի­պար և բա­րե­րար չան­վա­նեմ բժիշկ Լևոն Խա­չատ­րյա­նին։ Ան­հեր­քե­լի է, որ նա բնու­թյան օ­րենք­նե­րով ապ­րող մեր նախ­նի­նե­րից ժա­ռան­գել է ա­մե­նա­վեհ ար­ժա­նիք­նե­րը՝ չհե­ռա­նալ ար­մատ­նե­րից, սա­տար և նե­ցուկ լի­նել յու­րա­քան­չյուր հա­յի։
Մեր ըն­տա­նիքն այդ սե­րը տե­սել է այս ա­միս­նե­րի ըն­թաց­քում, ոչ ոք ան­տար­բեր չի ան­ցել մեր կող­քով և ան­պայ­ման հարց­րել է փոք­րիկ Վլա­դի­մի­րի որ­պի­սու­թյան մա­սին, ա­ռող­ջու­թյուն մաղ­թել և ա­ղոթք հղել առ Աստ­ված։
Ցան­կա­նում ենք մեր խո­րին ե­րախ­տա­գի­տու­թյու­նը հայտ­նել Լևոն Խա­չատ­րյան հա­յին, լավ մար­դուն, նվի­րյալ բժշ­կին։ Շնոր­հա­կա­լու­թյուն ենք հայտ­նում նրա ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին սր­տա­ցա­վու­թյան և մարդ­կա­յին վեհ գոր­ծե­րի հա­մար։ Եր­բեք չենք մո­ռա­նա տի­կին Սո­նա­յի ան­սահ­ման հո­գա­տա­րու­թյունն իմ ե­րե­խա­նե­րի հան­դեպ, նրա մայ­րա­կան գո­րո­վան­քը շատ է օգ­նել, որ­պես­զի օ­տա­րու­թյան մեջ գտն­վող աղ­ջիկս ի­րեն մե­նակ չզ­գա։
Ե­րախ­տա­պարտ ենք բժիշկ Խա­չատ­րյա­նի ֆրան­սիա­ցի կո­լե­գա­նե­րին, քան­զի նրանք ստան­ձել են մեծ ա­ռա­քե­լու­թյուն՝բու­ժում և օգ­նում են մարդ­կանց։
Այ­սօր հե­ռա­վոր Ֆրան­սիա­յում գտն­վող իմ աղ­ջի­կը՝ Շու­շա­նը ան­չափ զգաց­ված է Աս­կե­րա­նի Էդ­մոն Բար­սե­ղյա­նի ան­վան միջ­նա­կարգ դպ­րո­ցի ման­կա­վար­ժա­կան իր կո­լեկ­տի­վի, ա­շա­կերտ­նե­րի ու նրանց ծնող­նե­րի այդ­չափ հո­գա­տար և սր­տա­ցավ վե­րա­բեր­մուն­քից։
Ինչ­պես չխո­նարհ­վես 3-րդ դա­սա­րան­ցի­նե­րի ա­րար­քի ա­ռաջ, ով­քեր դաս­վար Զա­րի­նե Հա­րու­թյու­նյա­նի ու­ղեկ­ցու­թյամբ մո­մեր են վա­ռում Աս­կե­րա­նի սուրբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցում և Ա­մե­նա­բարձ­րյա­լից ա­ռող­ջու­թյուն խնդ­րում հա­մա­դա­սա­րան­ցի Վլա­դի­մի­րի հա­մար։
Ինչ կլի­ներ, ե­թե չլի­նեին այս բա­րի մար­դիկ…
Աշ­խար­հի բո­լոր ե­րե­խա­նե­րին ա­ռող­ջու­թյուն և խա­ղա­ղու­թյուն եմ մաղ­թում, թող գա­լիք տա­րում ոչ մի ե­րե­խա չհի­վան­դա­նա։