Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

…ԱՅ­ԴՈՒ­ՀԱՆ­ԴԵՐՁ ԹԱՆ­ԳԱ­ՐԱՆՆ ԱՅ­ՑԵ­ԼՈՒ­ՆԵ­ՐԻ ՊԱ­ԿԱՍ ՉՈՒ­ՆԻ

Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

 Հայ ժո­ղովր­դի մշա­կույ­թի հա­րուստ ար­ժեք­նե­րը ներ­կա­յաց­նող կենտ­րոն­նե­րից մեկն էլ Հադ­րու­թի Ար­թուր Մկրտ­չյա­նի ան­վան երկ­րա­գի­տա­կան թան­գա­րա­նի մաս­նա­ճյուղն է՝ Մեծ Թա­ղե­րի ա­վիա­ցիա­յի մար­շալ Ար­մե­նակ Խան­փե­րյան­ցի ան­վան հու­շա­թան­գա­րա­նը: 

Թան­գա­րա­նի վա­րիչ Արծ­վիկ Լա­լա­յա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ` այն հիմ­նադր­վել է 1975 թվա­կա­նին: Ա­ռա­ջի­կա հինգ տա­րի­նե­րի ըն­թաց­քում կա­տար­վել են ներ­քին հար­դար­ման ու ձևա­վոր­ման, մար­շա­լի բրոն­զե կի­սանդ­րու տե­ղադր­ման հետ կապ­ված աշ­խա­տանք­նե­րը: Թան­գա­րա­նի հան­դի­սա­վոր բաց­մա­նը, ո­րը տե­ղի ու­նե­ցավ 1980 թվա­կա­նի մա­յի­սի 9-ին, ներ­կա էր նաև մար­շա­լի ըն­տա­նի­քը: Ա. Լա­լա­յա­նի տե­ղե­կաց­մամբ` թան­գա­րա­նը ձևա­վո­րել են նկա­րիչ Սու­րեն Պետ­րո­սյանն ու ազ­գագ­րա­գետ Շա­հեն Մկրտ­չյա­նը, իսկ կի­սանդ­րու հե­ղի­նա­կը հայտ­նի քան­դա­կա­գործ Ալ­բերտ Հա­րու­թյու­նյանն է: Ու­շագ­րավ է հատ­կա­պես թան­գա­րա­նի բա­կում տե­ղա­կայ­ված Միգ-17 կոր­ծա­նիչ ինք­նա­թի­ռը: Ըստ տե­ղե­կու­թյուն­նե­րի` այն մաս­նակ­ցել է Վիետ­նա­մի պա­տե­րազ­մին, իսկ թան­գա­րան բեր­վել է Գրոզ­նի քա­ղա­քից 1985 թվա­կա­նին կոլ­տն­տե­սու­թյան՝ ղե­կա­վար­նե­րի ա­ջակ­ցու­թյամբ: Վա­րի­չի խոս­քե­րով` ռազ­մա­կան ինք­նա­թի­ռի գն­դա­ցիր­ներն օգ­տա­գործ­վել են Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ: Պատ­մա­կան այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նում էլ թան­գա­րա­նը դա­դա­րեց իր գոր­ծու­նեու­թյու­նը: 1992-ից սկ­սած այն վե­րած­վեց զին­վո­րա­կան շտա­բի: Ցու­ցան­մուշ­նե­րի մի մա­սը տե­ղա­փոխ­վեց գյու­ղա­պե­տա­րան, մի ո­րոշ մասն էլ մար­շա­լի բա­րե­կամ­նե­րի տներ: Ի դեպ, կան ար­ժե­քա­վոր ցու­ցան­մուշ­ներ, ո­րոնք ա­ռայ­սօր վե­րա­դարձ­ված չեն թան­գա­րան: Մար­շա­լի բա­րե­կամ­նե­րը դեռ չեն ըն­դու­նում այն գա­ղա­փա­րը, որ կտավ­ներն ստեղծ­վել են ոչ թե ի­րենց տնե­րի, այլ հա­տուկ թան­գա­րա­նի հա­մար:

2000 թվա­կա­նից հե­տո միայն թան­գա­րա­նը վեր­սկ­սեց իր գոր­ծու­նեու­թյու­նը: 2003-ից այն տնօ­րի­նում է Ա. Լա­լա­յա­նը: Կոս­մե­տիկ վե­րա­նո­րո­գու­մից հե­տո նո­րան­շա­նակ տնօ­րե­նը ձեռ­նա­մուխ ե­ղավ ցու­ցան­մուշ­նե­րի տե­ղա­փոխ­մա­նը: Թան­գա­րա­նը հա­մալր­վեց նաև նոր հա­վա­քա­ծու­նե­րով: Նկա­րիչ-քան­դա­կա­գործ Ռո­բերտ Աս­կա­րյա­նը վա­հա­նակ­ներ ձևա­վո­րեց թան­գա­րա­նի հա­մար՝ նվիր­ված երկ­րորդ աշ­խար­հա­մար­տում զոհ­ված և ան­հայտ կո­րած դի­զակ­ցի­նե­րի հի­շա­տա­կին: Ընդ ո­րում, նրան­ցից 145 հո­գու լու­սան­կար­նե­րը պահ­պան­ված չեն, ուս­տի վա­հա­նակ­նե­րից մե­կում զե­տաղ­ված են նրանց ա­նուն- ազ­գա­նուն­նե­րը միայն, իսկ մյուս՝ ձախ վա­հա­նա­կի վրա 148 հե­րոս­նե­րի լու­սան­կար­ներն են` ա­նուն-ազ­գա­նուն­նե­րով: Նկա­րիչ-քան­դա­կա­գործ Առ­նոլդ Մե­լիք­սե­թյա­նի ձևա­վո­րած վա­հա­նակ­նե­րում Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի զոհ դար­ձած հե­րոս­ներն ու խա­ղաղ բնա­կիչ­ներն են հա­վեր­ժաց­ված: Ա­ռան­ձին վա­հա­նա­կով ներ­կա­յաց­ված են նաև Ապ­րի­լյան քա­ռօ­րյա պա­տե­րազ­մում զոհ­ված քա­ջոր­դի­նե­րի լու­սան­կար­նե­րը: Այս պա­հին թան­գա­րա­նը հիմ­նա­նո­րոգ­ման կա­րիք ու­նի.ՙԹան­գա­րա­նի հիմ­նա­կան խն­դիրն այ­սօր նրա անմ­խի­թար վի­ճակն է: Շի­նա­րա­րա­կան սխալ կա­ռուց­ված­քի պատ­ճա­ռով շեն­քի կի­սան­կու­ղա­յին հար­կը հո­ղի մեջ է, խո­նա­վու­թյան պատ­ճա­ռով պա­տե­րը բոր­բոս­նում են՚,- պար­զա­բա­նում է Ա. Լա­լա­յա­նը՝ ա­վե­լաց­նե­լով, որ, չնա­յած վատ­թար վի­ճա­կին, թան­գա­րանն այ­ցե­լու­նե­րի պա­կաս չու­նի. ՙՔա­նի որ Խան­փե­րյան­ցը ռու­սա­կան ա­վիա­ցիա­յի մար­շալ էր, պար­բե­րա­բար այ­ցե­լու­ներ ենք ու­նե­նում Ռու­սաս­տա­նից: Թան­գա­րան այ­ցե­լում են նաև հան­րա­պե­տու­թյան դպ­րոց­նե­րի ա­շա­կերտ­նե­րը, Ք. Ի­վա­նյա­նի ան­վան ռազ­մա­մար­զա­կան վար­ժա­րա­նի սա­նե­րը, ինչ­պես նաև զբո­սաշր­ջիկ­ներ տար­բեր եր­կր­նե­րից՚:
Թան­գա­րա­նի նկու­ղա­յին հար­կում երկ­րա­գի­տա­կան բա­ժինն է՝ հա­րուստ հնա­գի­տա­կան, կեն­ցա­ղա­յին, ազ­գագ­րա­կան ու պատ­մագ­րա­կան ցու­ցան­մուշ­նե­րով: Ա. Լա­լա­յա­նը հա­վե­լեց, որ բո­լոր հնու­թյուն­նե­րը գտն­վել են գյու­ղից ու հա­րա­կից տա­րածք­նե­րից և ու­նեն գրե­թե 3000 տար­վա պատ­մու­թյուն.ՙՊե­ղում­նե­րի ըն­թաց­քում հայտ­նա­բեր­ված հնու­թյուն­ներն Ար­ցա­խի այս տա­րած­քի մշա­կույ­թի զար­գաց­ման պատ­մու­թյան վկա­յու­թյունն են՚: Թան­գա­րա­նի ա­մե­նա­հին ի­րե­րը պա­լեո­լի­թի ժա­մա­նա­կաշր­ջա­նի ծա­կիչ­ներն ու քե­րիչ­ներն են: Թան­գա­րա­նում գրա­վիչ են հատ­կա­պես կա­նա­ցի յու­րա­հա­տուկ զար­դան­մուշ­նե­րը: Թան­գա­րա­նին կից գոր­ծում է Տող գյու­ղի ար­վես­տի դպ­րո­ցի մաս­նա­ճյու­ղը: Պայ­ման­ներն այս­տեղ նույն­պես ոգևո­րիչ չեն:
Զրույ­ցի ըն­թաց­քում փոքր-ինչ սրտ­նե­ղած վա­րի­չը մեզ հրա­ժեշտ տվեց այն հա­մոզ­մամբ, որ մշա­կու­թա­յին կենտ­րոն­նե­րի անմ­խի­թար վի­ճա­կը չի վրի­պե­լու իշ­խա­նու­թյուն­նե­րի տե­սա­դաշ­տից: