[ARM]     [RUS]     [ENG]

ԵՎՍ ՄԻ ՈՒՇԱԳՐԱՎ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հեր­մի­նե ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Հուն­վա­րի 28-ին՝ Հա­յոց բա­նա­կի կազ­մա­վոր­ման օ­րը, Ար­ցա­խում տե­ղի ու­նե­ցած տո­նա­կան մի­ջո­ցա­ռում­ներն ի­րենց բո­վան­դա­կու­թյամբ բա­վա­կա­նին հա­գե­ցած էին և ո­գեշն­չող։ 

Հատ­կան­շա­կան է հան­գա­ման­քը, որ Ստե­փա­նա­կեր­տում և ՊԲ գրե­թե բո­լոր զո­րա­մա­սե­րում կազ­մա­կերպ­ված մի­ջո­ցա­ռում­ներն ու­ղեկց­վում էին ոչ միայն հան­դի­սա­վոր մի­տինգ­նե­րով ու տո­նա­կան հա­մերգ­նե­րով, այլև բա­նա­կին ինչ որ բա­նով օգ­տա­կար լի­նե­լու հե­տաքր­քիր նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րով։ Այդ ա­ռու­մով ա­ռանձ­նաց­ման ար­ժա­նի է ՊԲ հրա­մա­նա­տա­րի նախ­կին տե­ղա­կալ, Ար­ցա­խի ա­զա­տա­մար­տիկ­նե­րի միու­թյան նա­խա­գահ, Ար­ցա­խի հե­րոս, գե­նե­րալ-մա­յոր Սամ­վել Կա­րա­պե­տյա­նի կա­տա­րա­ծը, ով, ա­վան­դույ­թի հա­մա­ձայն, այս ան­գամ ՀՀ զին­ված ու­ժե­րի կազ­մա­վոր­ման 28-րդ տա­րե­դար­ձի կա­պակ­ցու­թյամբ պաշտ­պա­նու­թյան բա­նա­կին նվի­րա­բե­րեց ՙՈՒԱԶ՚ մակ­նի­շի ավ­տո­մե­քե­նա։
Դա ևս մի ու­շագ­րավ նա­խա­ձեռ­նու­թյուն է, ո­րը ըն­դգ­ծում է մի ճշ­մար­տու­թյուն`ՙԲա­նա­կի ստեղծ­ման ա­կունք­նե­րում նշա­նա­կա­լի ներդ­րում ու­նե­ցած, բա­նա­կա­շի­նու­թյան գոր­ծում ջանք ու ե­ռանդ չխ­նա­յած գե­նե­րա­լը, այ­սօր էլ ապ­րում է բա­նա­կին ա­ջակ­ցե­լու մտա­հո­գու­թյամբ ՚։Չէ որ պաշտ­պա­նու­թյան բա­նակն է մեր ժո­ղովր­դի անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վո­րը, հա­յա­պահ­պա­նու­թյան առ­հա­վատ­չյան։