[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԸ ՉԻ­ՆԱ­ԿԱՆ ԱՂ­ԲՅՈՒՐ­ՆԵ­ՐՈՒՄ

Ար­թուր Հա­կո­բյան

 Չի­նա­ցի­նե­րի հետ հա­յե­րի ու­նե­ցած կա­պե­րը դա­րե­րի պատ­մու­թյուն ու­նեն: Այն, որ Խո­րե­նա­ցին Մա­մի­կո­նյան­նե­րին չի­նա­կան ծա­գում է վե­րագ­րում և բա­վա­կա­նին ճշգ­րիտ նկա­րագ­րում նրանց ՙհայ­րե­նի­քի՚ տեղն ու հարս­տու­թյուն­նե­րը, խո­սում է այն մա­սին, որ այս ազ­գի վե­րա­բե­րյալ հա­յե­րը բա­վա­կա­նին տե­ղե­կաց­ված էին: Բա­ցի այդ, հա­յե­րը, ըստ երևույ­թին, լավ էին վե­րա­բեր­վում չի­նա­ցի­նե­րին: Մով­սես Խո­րե­նա­ցին նրանց ան­վա­նում է ՙբո­լոր ազ­գե­րից ա­մե­նա­խա­ղա­ղա­սե­րը՚:

Ընդ ո­րում, հա­յերն ակ­տի­վո­րեն ներգ­րավ­ված էին Մե­տաք­սե ճա­նա­պար­հի առևտրում, իսկ ա­ռա­ջին եվ­րո­պա­ցին, ով Մի­ջին Ա­սիա­յի և Հնդ­կաս­տա­նի տա­րած­քով հա­սել էր Չի­նաս­տան` ճիզ­վիտ Բեն­տո դե Գոի­շը, իր հետ վերց­րել էր հա­յի` Ի­սա­հա­կին, ով Լա­խո­րից էր և ու­ղեկ­ցում էր նրան ճա­նա­պար­հոր­դու­թյան ժա­մա­նակ: Բեն­տոն ին­քը հագն­վել էր որ­պես հայ վա­ճա­ռա­կան, որ­պես­զի նրան թույլ տա­յին Չի­նաս­տան մտ­նել: Ա­վե­լի ուշ Ի­սա­հա­կը ճիզ­վիտ­նե­րին տե­ղե­կու­թյուն­ներ է հա­ղոր­դում ճա­նա­պար­հոր­դու­թյան ըն­թաց­քի, ինչ­պես նաև ճա­նա­պար­հին Բեն­տո­յի վախ­ճան­վե­լու վե­րա­բե­րյալ: Նրանց ար­դեն հա­ջող­վել էր ա­պա­ցու­ցել, որ Մար­կո Պո­լոն Չի­նաս­տան ա­սե­լով նկա­տի ու­ներ հենց Չի­նաս­տա­նը: Բայց ար­դյո՞ք հա­յե­րի մա­սին տե­ղե­կու­թյուն­ներ չի­նա­ցի­նե­րի մոտ պահ­պան­վել են ա­վե­լի վաղ` հնա­գույն շր­ջա­նում:
Չի­նա­ցի ու կո­րեա­ցի քար­տե­զա­գիր­ներն Ա­ռա­ջա­վոր Ա­սիան նկա­րագ­րե­լու հա­մար օգտ­վում էին պար­սիկ­նե­րի ու­նե­ցած տվյալ­նե­րից: Ուս­տիև ոչ մի կերպ չէին կա­րող չհի­շա­տա­կել Հա­յաս­տա­նը: ՙԽոու Խան­շու՚-ում (Խա­նի ուշ շր­ջա­նի պատ­մու­թյուն) հի­շա­տակ­վում է Ա­մա­նի պե­տու­թյու­նը, ո­րը տե­ղա­կայ­ված էր Ան­շիից արևմուտք և Սի­բի­նից արևելք: Ան­շին վա­ղուց ըն­դուն­ված է հա­մա­րել Ար­շա­կու­նի­նե­րի թա­գա­վո­րու­թյու­նը` Պարթևստա­նը, քա­նի որ այն նշ­վում է որ­պես խո­շո­րա­գույն պե­տու­թյուն: Իսկ ա­հա Ա­մա­նի և Սի­բի­նի պա­րա­գա­յում հար­ցեր են ա­ռա­ջա­նում: Ի սկզ­բա­նե Ա­մա­նը հա­մա­րում էին Էկ­բա­տան (Խա­մա­դան) քա­ղա­քը, իսկ Սի­բի­նը` Քտե­սի­ֆո­նը:
Սա­կայն հե­տա­գա­յում ա­ռաջ ե­կավ են­թադ­րու­թյուն, որ Ա­մա­նը հենց Հա­յաս­տանն է: Նմա­նօ­րի­նակ ձևով այ­սօր չի­նա­ցի­ներն ան­վա­նում են Հա­յաս­տա­նը` Յա­մեյ­նիա: Աղ­բյուր­նե­րում Հա­յաս­տա­նի ան­վան բա­ցա­կա­յու­թյու­նը բա­ցատր­վում էր նրա­նով, որ չի­նա­ցի­նե­րը Պարթևստանն ու Հա­յաս­տա­նը հա­մա­րում էին մի ամ­բող­ջու­թյուն` մեկ ընդ­հա­նուր իշ­խա­նա­տոհ­մի պատ­ճա­ռով, բայց դրա հետ կա­րե­լի է չհա­մա­ձայ­նել` հաշ­վի առ­նե­լով Հա­յաս­տա­նի դե­րը որ­պես առևտրի ճա­նա­պարհ­նե­րը կամր­ջող եր­կիր, ո­րի մա­սին չի­նա­ցի­նե­րը չէին կա­րող չի­մա­նալ:
Ա­մա­նի և Սի­բի­նի կա­պակ­ցու­թյամբ Ճա­պո­նա­ցի ու­սում­նա­սի­րող­ներ Օ­հա­վան և Միա­ձա­կին պն­դում են, որ Ա­մա­նը Հա­յաս­տանն էր, իսկ Սի­բի­նը` Սո­ֆե­նը (Ծոփք): Սա վերջ կտար այդ եր­կր­նե­րի տե­ղա­կայ­ման վայ­րի հետ կապ­ված վե­ճե­րին, սա­կայն նրանց կար­ծի­քի հետ ոչ բո­լոր հե­ղի­նակ­ներն են հա­մա­ձայն: Ա­մա­նի հետ հի­շա­տակ­վում էր նաև ինչ-որ լեռ­նաշղ­թա: Հա­վա­նա­բար դա հարևան Կով­կասն էր կամ Տավ­րո­սը, ա­մեն դեպ­քում մոտ էր Հա­յաս­տա­նին:
Մեկ այլ` ՙXiyu Diming՚ աղ­բյու­րում հի­շա­տակ­վում է Յա­մեյ եր­կի­րը: Սա նույն­պես հն­չո­ղու­թյամբ մոտ է ուշ շր­ջա­նի Յա­մեյ­նիա ան­վա­նը: Խն­դի­րը միայն աշ­խար­հագ­րու­թյան հետ է կապ­ված. Ա­մա­նի և Յա­մե­յի` տար­բեր աղ­բյուր­նե­րում նկա­րագր­ված տե­ղա­կայ­ման վայ­րերն այն­քան մոտ չեն ի­րար, չնա­յած պետք չէ ամ­բող­ջու­թյամբ վս­տա­հել հին շր­ջա­նի աշ­խար­հագ­րա­կան տվյալ­նե­րին, ո­րոնք հա­ճախ մասշ­տաբ­նե­րի ու հե­ռա­վո­րու­թյան ա­ռու­մով ճշգ­րիտ չէին:
Մոն­ղոլ­նե­րի ժա­մա­նա­կաշր­ջա­նում Հա­յաս­տա­նը պետք է որ հայտ­նի լի­ներ չի­նա­ցի­նե­րին: Խե­թում I-ի բա­նակ­ցու­թյուն­նե­րը խա­նի հետ, թուրք-սել­ջուկ­նե­րի դեմ պայ­քա­րում մոն­ղոլ­նե­րի օգ­նու­թյու­նը` այս ժա­մա­նա­կաշր­ջա­նում հա­յե­րի ա­նու­նը հաս­տատ ծա­նոթ էր ոչ միայն մոն­ղոլ­նե­րին, այլև չի­նա­ցի­նե­րին: Ժու Սի­բե­նի ՙՄեկ աշ­խար­հի տա­րածք­նե­րի քար­տե­զում՚ հի­շա­տակ­վում է եր­կու տե­ղա­նուն, ո­րը մոտ է հայ­կա­կա­նին` Ա­լի­մի և Ա­լու­մա­լիե: Ա­լի­մին գտն­վում էր Դեր­բեն­տից հա­րավ, իսկ Ա­լու­մա­լիեն Մի­ջերկ­րա­կան ծո­վից հյու­սիս-արևելք:
Նմա­նա­տիպ եր­կու տե­ղա­նուն­նե­րի (Ա­լի­մի, Ա­լու­մա­լիե) ա­ռան­ձին օգ­տա­գոր­ծու­մը թույլ է տա­լիս են­թադ­րել, որ Ա­լի­մին Մեծ Հայքն էր, իսկ Ա­լու­մա­լիեն` Կի­լի­կյան Հայ­սա­տա­նը: Դրանց աշ­խար­հագ­րա­կան դիր­քը հա­մընկ­նում է:
Չի­նա­ցի­նե­րի կող­մից թարգ­ման­ված մու­սուլ­մա­նա­կան աղ­բյուր­նե­րը, ի­հար­կե, ա­ռա­վել ճիշտ բնո­րո­շում­ներ են պա­րու­նա­կում: ՙHuihui Yaofang՚-ում հի­շա­տակ­վում է ՙhazha’er A’ermani՚-ն: ՙHazha’er՚-ն ա­րա­բե­րեն ՙhajar՚` քար բա­ռից է: Այ­սինքն` ՙհայ­կա­կան քար՚: Հի­շա­տակ­վում է նաև ՙA’ermani ni՚-ին` ՙհայ­կա­կան ցեխ՚: Ա­ռա­վել հա­վա­նա­կան է, քար և ցեխ ա­սե­լով ա­րաբ­նե­րը նկա­տի ու­նեին հայ­կա­կան կա­վը, որն օգ­տա­գործ­վում էր բժշ­կա­կան նպա­տակ­նե­րով: Որ Հա­յաս­տա­նը բժշ­կա­կան տե­սան­կյու­նից հե­տաք­րք­րու­թյուն էր ներ­կա­յաց­նում չի­նա­ցի­նե­րի հա­մար, ա­պա­ցու­ցում է սերտ կա­պե­րի և հա­րա­բե­րու­թյուն­նե­րի առ­կա­յու­թյան փաս­տը:
Այս­պի­սով, չի­նա­կան քար­տեզ­նե­րում Ա­ման, Յա­մեյ, Յա­մեյ­նիա, Ա­լի­մի/Ա­լու­մա­լիե, Էր­մա­նի տե­ղա­նուն­նե­րը վե­րա­բե­րում են Հա­յաս­տա­նին: Կապ­ված այն բա­նի հետ, որ չի­նա­ցի­նե­րը տար­բեր աղ­բյուր­նե­րի տվյալ­նե­րից էին օգտ­վում, Հա­յաս­տանն էլ հի­շա­տակ­վում է տե­ղա­նուն­նե­րի բազ­մա­զա­նու­թյամբ: Դրանց տե­ղա­կայ­ման վայ­րը, սա­կայն, միան­գա­մայն հա­մընկ­նում է:
Ամ­փո­փե­լով բո­լոր տե­ղե­կու­թյուն­նե­րը, կա­րե­լի է ա­սել, որ հայ-չի­նա­կան կա­պե­րը ոչ միայն սերտ էին, այլև մինչև դա­րե­րի խոր­քե­րը հաս­նող ար­մատ­ներ ու­նեն:

antitopor.com