[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏԱՄ­ԲՈՒ­ԼԻ ԿԵՆՏ­ՐՈ­ՆԸ ԿԱ­ՌՈՒՑ­ՎԱԾ Է ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ԳԵ­ՐԵԶ­ՄԱ­ՆԱ­ՏԱՆ ՏԱ­ՊԱ­ՆԱ­ՔԱ­ՐԵ­ՐՈՎ

www.armmuseum.ru

Վա­դիմ Հա­րու­թյու­նո­վի ՙՀայ­կա­կան աշ­խար­հի շուրջ՚ օ­րա­ցույ­ցի հա­մա­ձայն՝ 1932թ. հուն­վա­րի 31-ին Ստամ­բու­լի իշ­խա­նու­թյուն­ներն սկ­սել են կյան­քի կո­չել քա­ղա­քի պատ­մու­թյան մեջ ա­մե­նա­մեծ ոչ մահ­մե­դա­կան դամ­բա­րա­նա­դաշ­տի՝ Փան­գալ­թըի հին հայ­կա­կան գե­րեզ­մա­նա­տան ոչն­չաց­ման ծրա­գի­րը։ Գե­րեզ­մա­նա­տան ոչն­չա­ցու­մը տե­ղի էր ու­նե­նում նպա­տա­կա­մետ՝ քա­ղա­քը վե­րա­կա­ռուց­վում էր, և գե­րեզ­ման­նե­րի տա­րածքն ա­զա­տում էին նոր շեն­քեր կա­ռու­ցե­լու նպա­տա­կով։

Որ­տե՞ղ է բա­բա­խում Ստամ­բու­լի տու­րիս­տա­կան սիր­տը
Մի քա­նի տա­րի անց այն­տեղ, որ­տեղ ա­վե­լի վաղ հա­յե­րի տաս­նյակ սե­րունդ­նե­րի պատ­մա­կան գե­րեզ­ման­ներ էին, կա­ռու­ցե­ցին ե­րեք հյու­րա­նոց՝ ՙԴի­վան՚, ՙՀիլ­թոն՚, ՙՀա­յաթ Ռի­ջեն­սի՚: Ա­վե­լի ուշ կա­ռուց­վել է նաև TRT ռա­դիո­կա­յա­նի շեն­քը։ Այ­սօր գե­րեզ­մա­նա­տան տե­ղում քա­ղա­քի Թաք­սիմ գլ­խա­վոր հրա­պա­րակն է, որն ու­ղե­ցույց­նե­րում նշ­վում է որ­պես ՙՍտամ­բու­լի տու­րիս­տա­կան սիր­տը՚։ Փան­գալ­թըի գե­րեզ­մա­նա­տան ստեղծ­ման պատ­մու­թյու­նը սկիզբ է առ­նում 16-րդ դա­րի երկ­րորդ քա­ռոր­դից։ Դր­սում 1560 թվա­կանն է։ Ան­ցել է ա­վե­լի քան հա­րյուր տա­րի Բյու­զան­դա­կան կայս­րու­թյան ան­կու­մից։ Պատ­մա­կան պատ­կերն այն­պի­սին է, որ Ռու­սաս­տա­նում իշ­խում է Ի­վան Ա­հե­ղը, Է­դին­բուր­գում Մա­րիա Ստյուար­տը հրա­ժար­վել է անգ­լիա­կան գա­հի հան­դեպ նկր­տում­նե­րից, իսկ Իս­պա­նիա­յի Ֆի­լիպ 2-րդ թա­գա­վորն ի­րա­կա­նաց­նում է գա­ղու­թա­յին հետևո­ղա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն և նա­վա­տորմ է ուղ­ղել Հյու­սի­սա­յին Աֆ­րի­կա­յի ա­փե­րին։ Թուր­քիա­յում գա­հին սուլ­թան Սու­լեյ­ման Փա­ռա­հեղն է՝ թուր­քե­րի սե­րը վա­յե­լող տի­րա­կալ­նե­րից մե­կը։
Այդ ժա­մա­նակ Ստամ­բու­լում բռնկ­վում է ծաղ­կախ­տի հեր­թա­կան հա­մա­ճա­րա­կը, ո­րը խլում է Կոս­տանդ­նու­պոլ­սի հայ­կա­կան հա­մայն­քի կե­սի կյան­քը։ Հա­յե­րը բա­նագ­նա­ցի են ու­ղար­կում սուլ­թա­նի մոտ՝ ի­րենց ա­րյու­նա­կից եղ­բայր­նե­րին հո­ղին հանձ­նե­լու հա­մար հա­տուկ տեղ հատ­կաց­նե­լու խնդ­րան­քով, և Սու­լեյ­մա­նը բա­վա­րա­րում է խնդ­րան­քը՝ թույ­լատ­րե­լով Ստամ­բու­լում Փան­գալ­թըի հայ­կա­կան գե­րեզ­ման հիմ­նել։ Այդ նույն տե­ղում է կա­ռուց­վել Սուրբ Հա­կոբ հի­վան­դա­նո­ցը։
Եր­կու դար անց՝ 1780թ., երբ գե­րեզ­ման­նե­րի թի­վը գնա­լով մե­ծա­ցավ ու մարդ­կանց թա­ղե­լու տեղ այլևս չգտն­վեց, Փան­գալ­թըի գե­րեզ­մա­նա­տա­նը միաց­նում են նոր տա­րածք, իսկ 1853թ. դամ­բա­րա­նա­դաշ­տը ցան­կա­պա­տում են։
Իսկ ևս 12 տա­րի անց՝ 1865թ., Ստամ­բու­լի իշ­խա­նու­թյուն­ներն ար­դեն կտ­րա­կա­նա­պես ար­գե­լում են Սուրբ Հա­կոբ հայ­կա­կան հի­վան­դա­նո­ցին պատ­կա­նող Փան­գալ­թըի գե­րեզ­մա­նա­տա­նը հու­ղար­կա­վո­րում­ներ կա­տա­րել՝ հա­մա­ճա­րա­կի վտան­գից զգու­շա­նա­լու պատ­ճա­ռով։
Հի­մա կա­րե­լի է հու­ղար­կա­վո­րել միայն մեկ ու­րիշ հայ­կա­կան գե­րեզ­մա­նա­տան՝ Շիշ­լիում։ Ըստ պաշ­տո­նա­կան վար­կա­ծի, այդ մի­ջոց­նե­րը գոր­ծի են դր­վել Ստամ­բու­լում այդ տա­րի­նե­րին մո­լեգ­նող խո­լե­րա­յի տա­րած­ման վտան­գի պատ­ճա­ռով։ Խիտ բնա­կեց­ված Փե­րա շր­ջա­նը Փան­գալ­թըի գե­րեզ­մա­նատ­նից ան­մի­ջա­կան հե­ռա­վո­րու­թյան վրա էր, և, այդ­կերպ, իշ­խա­նու­թյուն­նե­րը ո­րո­շում են կան­խար­գե­լիչ մի­ջոց­նե­րի դի­մել՝ փա­կե­լով դամ­բա­րա­նա­դաշ­տը և այդ մա­սին հայ­տա­րա­րե­լով Հայ­կա­կան պատ­րիար­քա­րա­նին։

Հեն­րի Պրոս­տի հա­տա­կա­գի­ծը
և Լե Կոր­բյու­զյեի
ՙպատ­մա­կան փո­շին՚
Փան­գալ­թըի գե­րեզ­մա­նա­տան հե­տա­գա պատ­մու­թյու­նը քիչ ընդ­հան­րու­թյուն ու­նի հու­մա­նի­տար ար­ժեք­նե­րի հետ։ Բազ­մա­դա­րյան դամ­բա­րա­նա­դաշ­տը լրի­վու­թյամբ ա­վեր­ված էր։ Հե­տա­գա տա­սը տա­րի­նե­րին մար­մա­րից և գրա­նի­տի թան­կար­ժեք ա­պար­նե­րից պատ­րաստ­ված տա­պա­նա­քա­րե­րը վա­ճառ­վել ու օգ­տա­գործ­վել են Ստամ­բու­լի ժա­մա­նա­կա­կից հատ­վա­ծի կա­ռու­ցա­պատ­ման հա­մար։ Գե­րեզ­մա­նա­քա­րե­րի մի մա­սը օգ­տա­գործ­վել է Թաք­սիմ-Գե­զի զբո­սայ­գու շատր­վան­նե­րի ու աս­տի­ճան­նե­րի ե­րես­պատ­ման և քա­ղա­քի գլ­խա­վոր ճար­տա­րա­պետ, ֆրան­սիա­ցի Հեն­րի Պրոս­տի նա­խագ­ծած Է­մի­նե­նյու հրա­պա­րա­կի շի­նա­րա­րու­թյան հա­մար։

16 տա­պա­նա­քար՝ հայ­կա­կան գե­րեզ­մա­նատ­նից
1924թ. Հեն­րի Պրոս­տի ա­ռա­ջար­կած կա­ռու­ցա­պատ­ման մո­դեռ­նիս­տա­կան նա­խա­գի­ծը դեռևս դա­րի սկզ­բին քն­նա­դա­տու­թյան են­թարկ­վեց հա­մաշ­խար­հա­յին ուր­բա­նիզ­մի հայր և ժա­մա­նա­կա­կից ճար­տա­րա­պե­տու­թյան ա­կա­նա­վոր դեմ­քե­րից ճար­տա­րա­պետ Լե Կոր­բյու­զյեն, ով հա­մոզ­ված էր, որ Կոս­տանդ­նու­պոլ­սին չի կա­րե­լի ձեռք տալ` քա­ղա­քի ՙպատ­մա­կան փո­շին՚ չվ­նա­սե­լու հա­մար։ Ճար­տա­րա­պետն ան­գամ այդ մա­սին ան­ձամբ նա­մակ է գրել այդ ժա­մա­նակ­վա թուրք ա­ռաջ­նորդ Մուս­տա­ֆա Ա­թա­թյուր­քին, բայց ա­պար­դյուն։ Լե Կոր­բյու­զյեի կար­ծի­քով, Հեն­րի Պրոս­տի սխա­լը Ստամ­բու­լի պատ­մա­կան թա­ղա­մա­սե­րի ցան­ցի ար­մա­տա­կան կր­ճա­տումն էր՝ ուղղ­ված տրանս­պոր­տա­յին մի­ջան­ցք­նե­րի, զբո­սայ­գի­նե­րի, լայն պո­ղո­տա­նե­րի և հե­տիոտ­նա­յին ա­ռափ­նյա տա­րածք­նե­րի ըն­դար­ձակ­մա­նը։ Հեն­րի Պրոս­տի` 15 տար­վա հա­մար հաշ­վարկ­ված հա­տա­կա­գի­ծը լր­ջա­գույն վնաս հասց­րեց քա­ղա­քի պատ­մա­կան հատ­վա­ծին։ Այդ նա­խագ­ծի պա­տանդ դար­ձավ նաև Փան­գալ­թըի հայ­կա­կան գե­րեզ­մա­նա­տու­նը։ Հեն­րի Պրոս­տի լու­ծում­նե­րի շար­քում, ո­րոնք այ­սօր հա­մար­վում են վի­ճա­հա­րույց, կա­րե­լի է, հա­յե­րի ոս­կոր­նե­րի վրա կա­ռուց­ված Թաք­սիմ հրա­պա­րա­կի շի­նա­րա­րու­թյու­նից զատ, ան­վա­նել նաև ճար­տա­րա­պե­տու­թյան տե­սան­կյու­նից՝ կարևոր պատ­մա­կան զո­րա­նոց­նե­րը քան­դե­լը։
Դրա հետ մեկ­տեղ, Հեն­րի Պրոս­տը նաև դրա­կան ներդ­րում է ու­նե­ցել Ստամ­բու­լի պատ­մու­թյան մեջ։ Սուրբ Սո­ֆիա­յի պա­տե­րի ներ­սում մզ­կի­թի գոր­ծել դա­դա­րե­լը և, Ա­թա­թյուր­քի թույ­լտ­վու­թյամբ, բա­զի­լիկ ե­կե­ղե­ցին թան­գա­րա­նի վե­րա­ծե­լը գլ­խա­վոր ճար­տա­րա­պե­տի վաս­տակն է։
1932թ. Կոս­տանդ­նու­պոլ­սի հայ պատ­րիարք Մես­րոպ Նա­րո­յա­նը փոր­ձեց վի­ճար­կել գե­րեզ­մա­նա­տան տա­րած­քը և դա­տա­կան հայց ներ­կա­յաց­րեց դամ­բա­րա­նա­դաշ­տը վե­րա­դարձ­նե­լու հա­մար։ Սա­կայն Ստամ­բու­լի իշ­խա­նու­թյուն­նե­րը հայ­տա­րա­րե­ցին, որ 1916 թվա­կա­նից հե­տո Հայ­կա­կան պատ­րիար­քա­րանն ի­րա­վա­բա­նա­կան անձ չէ և, հետևա­պես, հո­ղի սե­փա­կա­նու­թյան ի­րա­վունք չու­նի։ Քա­ղա­քա­յին խոր­հուրդն ան­ձամբ պատ­րիար­քին հայ­տա­րա­րեց այդ ի­րա­վունք­նե­րով լիա­զոր­ված չլի­նե­լու մա­սին, ին­չին ի պա­տաս­խան՝ վեր­ջինս ըն­դու­նեց, որ իս­կա­պես պատ­րիար­քա­րա­նը չու­նի հո­ղի սե­փա­կա­նու­թյան բա­վա­կա­նա­չափ ի­րա­վունք­ներ, բայց նա ի­րա­վունք ու­նի գե­րեզ­մա­նա­տու­նը ներ­կա­յաց­նել Հայ­կա­կան կա­թո­լիկ հա­մայն­քի և Սուրբ Հա­կոբ հայ­կա­կան հի­վան­դա­նո­ցի ա­նու­նից։
Տա­րա­ծա­քի նկատ­մամբ սե­փա­կա­նու­թյան ի­րա­վուն­քը հե­տաքն­նող հանձ­նա­ժո­ղո­վը պատ­րիար­քի պա­հանջ­նե­րը ճա­նա­չեց ան­հիմն և հո­ղի նկատ­մամբ ի­րա­վուն­քը վե­րա­պա­հեց Ստամ­բու­լի քա­ղա­քա­յին խոր­հր­դին և հանձ­նեց այն եր­րորդ ան­ձանց տնօ­րի­նու­թյա­նը։ Գե­րեզ­մա­նա­տան ճա­կա­տա­գի­րը կան­խո­րոշ­ված էր։
ՙԳե­րեզ­մա­նա­տունն այն­քան մեծ էր, որ մինչ օրս էլ Թաք­սիմ հրա­պա­րա­կում շա­րու­նակ­վող շի­նա­րա­րու­թյան ըն­թաց­քում հայտ­նա­բեր­վում են հայ­կա­կան գե­րեզ­ման­ներ՚,- գրում է Ան­տի­տո­պոր հար­թա­կի գլ­խա­վոր խմ­բա­գիր Վա­դիմ Հա­րու­թյու­նո­վը։
Եվ, ի­րոք, Թաք­սիմ հրա­պա­րա­կի վե­րա­կա­ռուց­ման շր­ջա­նակ­նե­րում անց­կաց­վող պե­ղում­նե­րի ժա­մա­նակ գտն­վել է հին հայ­կա­կան գե­րեզ­մա­նա­տան 16 տա­պա­նա­քար։ Այդ մա­սին դեռևս 2013թ. են գրել թուր­քա­կան ԶԼՄ-նե­րը։ Թե­պետ, ա­վե­լի քան մեկ տաս­նյակ տա­պա­նա­քա­րե­րի առ­կա­յու­թյու­նը չշ­փո­թեց­րեց մե­րօ­րյա թուրք փոր­ձա­գետ­նե­րին։ Հնա­գի­տա­կան թան­գա­րան­նե­րի Ստամ­բու­լի վար­չու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, ու­սում­նա­սի­րե­լով պե­ղում­նե­րի վայ­րը, ե­կան այն եզ­րա­կա­ցու­թյան, որ ՙտվյալ օ­բյեկ­տը գտն­վում է քա­ղա­քի տա­րած­քի սահ­ման­նե­րում, և Թաք­սիմ հրա­պա­րա­կում անց­կաց­վող աշ­խա­տանք­նե­րի ըն­թաց­քում մինչ օրս մշա­կու­թա­յին ոչ մի շերտ չի հայտ­նա­բեր­վել՚։