Logo
Print this page

ՊԱ­ՏԱ­ՀՈՒՄ Է ԵՎ ԱՅԴ­ՊԵՍ

Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

 Լիա­նա Սարգ­սյա­նը շատ է սի­րում մե­քե­նա վա­րել և իր աշ­խա­տան­քա­յին գոր­ծու­նեու­թյամբ փոր­ձում է կոտ­րել մեր հա­սա­րա­կու­թյան մեջ դեռևս գո­յու­թյուն ու­նե­ցող այն կարծ­րա­տի­պը, թե մե­քե­նա վա­րե­լը մաս­նա­գի­տու­թյուն է միայն տղա­մարդ­կանց հա­մար:

Լիա­նան Ար­ցա­խում գոր­ծող GG օնլայն ավտոմեքենաներ պատվիրելու ծա­ռա­յու­թյան ա­մե­նաա­ռա­ջին աշ­խա­տա­կից­նե­րից մե­կը դար­ձավ, ում բո­լո­րը ճա­նա­չում և կարճ Լի­կա են կան­չում: Ար­դեն յոթ տա­րի է, ինչ Լիա­նան մե­քե­նա է վա­րում: Քե­ռին է սո­վո­րեց­րել: Ինչ­պե՞ս ըն­կե­րու­թյու­նում աշ­խա­տե­լու հա­մար­ձակ ո­րո­շու­մը կա­յաց­րեց. ՙՊա­հի տակ կա­յաց­րած ո­րո­շում էր: Օգտ­վե­ցի GG ըն­կե­րու­թյան ըն­ձե­ռած հնա­րա­վո­րու­թյու­նից և հոբ­բին վե­րա­ծե­ցի մաս­նա­գի­տու­թյան՚: Ե­րի­տա­սարդ աղ­ջի­կը սի­րում է իր աշ­խա­տան­քը: Խոս­տո­վա­նում է, որ սկզբ­նա­կան շր­ջա­նում էր դժ­վար. ՙՈւղևոր­նե­րի ա­ռա­ջին ար­ձա­գան­քը տա­րա­կու­սանքն էր լի­նում` կամ ղե­կի դի­մաց ինձ տես­նե­լիս մի տե­սակ շփոթ­վում էին ու մտա­ծում, որ հա­մարն են շփո­թել, կամ ինչ-որ թյու­րի­մա­ցու­թյուն է ե­ղել: Սկզ­բում դա նյար­դայ­նաց­նում էր ինձ, նույ­նիսկ ե­կավ մի պահ, երբ հրա­ժար­վե­ցի աշ­խա­տան­քից: Սա­կայն, իմ մեջ խեղ­դե­լով բո­լոր կարծ­րա­տի­պե­րը, կար­ճատև դա­դա­րից հե­տո կր­կին վե­րա­դար­ձա աշ­խա­տան­քի՚:
Ման­կու­թյունն ան­ցել է Աս­կե­րա­նի շր­ջա­նի Հա­րավ գյու­ղում: Եր­կու տա­րե­կան էլ չկար, երբ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ հրե­տա­կո­ծու­թյան հետևան­քով զրկ­վեց մո­րից: Հայրն էլ մաս­նակ­ցում էր թեժ մար­տե­րին: Լիա­նա­յի և քույ­րի­կի խնամ­քը հո­գում էին մո­րա­կան տատն ու պա­պը: Միջ­նա­կար­գը գյու­ղում ա­վար­տե­լուց հե­տո ու­սու­մը շա­րու­նա­կեց մայ­րա­քա­ղա­քի Թ. Քա­մա­լյա­նի ան­վան պե­տա­կան բժշ­կա­կան քո­լե­ջի ման­կա­բար­ձա­կան բաժ­նում: Ճա­կա­տագ­րի բե­րու­մով ժա­մա­նա­կից շուտ հոգ­սա­շատ դար­ձած աղ­ջի­կը ձեռ­քե­րը ծա­լած եր­բեք չի նս­տել: Աշ­խա­տել է տար­բեր ո­լորտ­նե­րում: Այ­սօր Լիա­նան հոր հետ բնակ­վում է Շու­շիում: Նրա աշ­խա­տան­քա­յին օ­րը սկս­վում է ա­ռա­վո­տյան ժա­մը 6-ին և հա­ճախ ա­վարտ­վում կես­գի­շերն անց:
Զրույ­ցի ըն­թաց­քում Լիա­նան պատ­մեց իր հետ տե­ղի ու­նե­ցած հե­տաքր­քիր ու զա­վեշ­տա­լի մի դեպք. ՙՄի ան­գամ պատ­վեր ըն­դու­նե­ցի. ե­րի­տա­սարդ տղա­մարդ էր: Ինձ ղե­կի դի­մաց տես­նե­լով` շփոթ­վեց: Ի վեր­ջո, եր­կմ­տե­լով նս­տեց մե­քե­նան ու ա­սաց՝ կյան­քում ա­ռա­ջին ան­գամ դեմ եմ գնում իմ սկզ­բունք­նե­րին: Ե­րի­տա­սար­դը վեր­ջում ան­կեղ­ծա­ցավ և ա­սաց, որ հիա­ցած է իմ վա­րոր­դա­կան հմ­տու­թյուն­նե­րով՚: Այս­պես թե այն­պես, պատ­վի­րա­տու­նե­րի խն­դիր աղ­ջի­կը չու­նի: Նա ար­դեն վս­տա­հու­թյուն է ձեռք բե­րել և օ­րա­կան մոտ 15 պատ­վեր է ու­նե­նում: GG ըն­կե­րու­թյան ծա­ռա­յու­թյան շր­ջա­նակ­նե­րում նրա ա­նու­նը ռեյ­տին­գա­յին­նե­րի ցու­ցա­կում է: Եվ, մինչ ո­րոշ տղա­մար­դիկ ինք­նա­հաս­տատ­ման փոր­ձեր են ա­նում այդ բնա­գա­վա­ռում, աղ­ջի­կը զգոն, համ­բե­րա­տար ու սի­րով կա­տա­րում է իր աշ­խա­տան­քը` ըն­դգ­ծե­լով, որ ա­մե­նադժ­վարն ուղևո­րի հետ ճիշտ շփում ստեղ­ծելն է:

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.