[ARM]     [RUS]     [ENG]

՛՛Դեդո-բաբոյի բարբառով մուլտեր ու ֆիլմեր՛՛

Անի Մանգասարյան

 Վերջերս ֆեյսբուք սոցիալական հարթակում լայն տարածում են գտել արցախյան բարբառով թարգմանված ու ձայնագրված մի շարք հայտնի մուլտֆիլմեր:  Ֆեյսբուքյան սոցկայքում նաև խումբ է բացվել`  <<Դեդո-բաբոյի բարբառով մուլտեր ու ֆիլմեր>> խորագրով: Ստեղծագործական այս մտահղացումը երևանաբնակ մեր  համերկրացի, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նախկին դերասան Պարույր Ներսիսյանինն է։

 

-Պարույր, ինչպե՞ս առաջացավ   մուլտֆիլմերի թարգմանությամբ զբաղվելու մտահղացումը:

-Քանի որ երկրում արտակարգ իրավիճակ էր  հայտարարվել  և պարտադրված պետքէ տանը մնայինք,փորձեցի հետաքրքիր անակնկալ մատուցել հանրությանը: Արդյունքում՝ ձեռնամուխ եղա    ունեցած տեխնիկական  հնարավորություններով մուլտֆիլմերի  թարգմանությանն  ու վերաձայնագրմանը:

-Ինչո՞ւ Արցախյան  բարբառով:

-Մեր  տարբեր բարբառներով, օրինակ`  գյումրվա, լոռվա̡   ֆիլմերի, մուլտֆիլմերի հաճախ  ենք հանդիպում:  Արցախյան բարբառը ևս առանձնանում է իր համ ու հոտով: Քանի որ ինքս   էլ  արցախցի եմ , որոշեցի մեր     բարբառով թարգմանել:

-Արցախյան բարբառը  ռուսերենից թարգմանված  մուլտֆիլմերին   երգիծական երանգներ է հաղորդել:  Բառացի՞ թարգամությամբ է պայմանավորված, թե՞:

-Եթե բառացի թարգմանություն լիներ, ապա  բավականին շատ  բառեր, արտահայտություններ պետք է դուրս թողնեի, որովհետև  մուլտֆիլմերը հիմնականում ռուսերեն  են`   ռուսական  ժողովրդական  ասացվածքներով: Մեր բարբառը  ոչնչով չի զիջում այլ լեզուներին ու  բարբառներին: Ես պարզապես փորձել եմ  այդ ամենը համեմել մեր ոսկեղենիկ  բարբառով:

-Քանի՞ մուլտֆիլմ   եք թարգմանել  և ինչպիսի՞նն է արձագանքը:

-Այս ընթացքում 8 ֆիլմ  եմ թարգմանել և ձայնագրել: Արձագանքները դրական են ու ոգեշնչող:  Իհարկե, նաև քննադատողներ  կան:

՞նչն  են քննադատում:

-Կան մարդիկ,  ովքեր համարում են, որ    թարգմանություններս վնասում են  մուլտֆիլմերի ասելիքը: Ոմանք  էլ նշում են, որ   արցախյան բարբառի մեջ տեղ են գտել  ռուսական  բառեր, արտահայտություններ: Իհարկե,  ինչ-որ տեղ հասկանում եմ, համաձայն եմ, բայց դրական  եմ վերաբերվում, որովհետև ես  ընդամենը թարգմանում և վերաձայնագրում եմ: Ուրախ կլինեի լսել նաև  առջարկներ:

-Իսկ ի՞նչ սկզբունքով եք ընտրում :

-Հիմնականում ընտրում եմ  այն  մուլտֆիլմերը, որոնք   ուղեկցել են  իմ մանկությունը: Թարգմանում եմ նաև գեղարվեստական ֆիլմեր: