[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ՀՐԵ­ՏԱ­ՆԻՆ ՀՆԴ­ԿԱՍ­ՏԱ­ՆՈՒՄ

 

 

 

Ար­թուր ՀԱ­ԿՈ­ԲՅԱՆ

 

ՙՆա, ով տի­րում է Զամ­զա­մա­յին, այդ բո­ցա­շունչ վի­շա­պին, տի­րում է նաև Փեն­ջա­բին, ուս­տի կա­նա­չա­վուն բրոն­զե այս հս­կան միշտ էլ ցան­կա­լի ա­վար էր զավ­թող­նե­րի հա­մար՚՝ հատ­ված Քիփ­լին­գի ՙՔիմ՚ վե­պից։ Այս­տեղ հի­շա­տակ­ված Զամ­զա­ման (ՙZam-zammah՚, բա­ռա­ցի` հար­վա­ծող, նաև` ա­ռյու­ծի մռն­չյուն) խո­շոր տրա­մագ­ծով հրա­նոթ էր՝ ստեղծ­ված 1757թ. Լա­հո­րում և ա­մե­նա­խո­շորն էր ողջ Հնդ­կաս­տա­նում։

Եվ, ի­րավ, այս ՙվի­շա­պը՚ բազ­միցս ձեռ­քից ձեռք է ան­ցել, հափշ­տակ­վել նրանց կող­մից, ով­քեր ցան­կա­նում էին օգ­տա­գոր­ծել այդ զեն­քի ու­ժը։ ՙԱստ­ված­նե­րի ամ­րու­թյուն­նե­րը կոր­ծա­նող՚ Զամ­զա­ման պատ­րաստ­ված էր պղն­ձի ու ա­րույ­րի հա­մա­ձուլ­ված­քից։ Զեն­քի ձուլ­ման հա­մար անհ­րա­ժեշտ մե­տա­ղը հա­վաք­վել է ջի­զյեի (մահ­մե­դա­կան եր­կր­նե­րում ըն­դուն­ված շն­չա­հարկ) շնոր­հիվ, երբ Լա­հո­րում բնակ­վող յու­րա­քան­չյոր ըն­տա­նի­քից մե­կա­կան մե­տա­ղա­կան ա­նոթ էին վերց­նում։ Զեն­քը նա­խա­տես­ված էր Ահ­մադ Շահ Դու­րա­նի է­մի­րի հա­մար, ով Դու­րա­նա­կան (Աֆ­ղա­նա­կան) կայս­րու­թյան հիմ­նա­դիրն էր և գրա­վել էր Լա­հո­րի տա­րած­քը։ Զեն­քի պատ­րաստ­ման գոր­ծըն­թա­ցին հետևում էր վար­չա­պետ Շահ Վա­լի Խա­նը։ Սա­կայն ո՞վ էր այն զի­նա­գոր­ծը, որ ձու­լեց այդ ո­րո­տա­ձայն վի­շա­պին։ Զեն­քի հե­ղի­նա­կը Շահ Նա­զար Խանն էր՝ Լա­հո­րի նախ­կին մոն­ղոլ տի­րա­կալ Մուին ուլ Մուլ­կա­յի հայ զի­նա­գոր­ծը։ Հենց նա է ստեղ­ծել 14 փութ եր­կա­րու­թյամբ, 24սմ փո­ղա­բե­րա­նով այս հրա­նո­թը։ Զեն­քի ճա­կա­տա­յին մա­սում դաջ­ված է նրա վար­պե­տի` Շահ Նա­զա­րի ա­նու­նը։ Իսկ հետևի մա­սում ար­ձա­նագր­ված տո­ղե­րում զեն­քը նկա­րագր­վում է որ­պես սար­սա­փազ­դու վի­շապ, հս­կա` ինչ­պես լե­ռը, որ կոր­ծա­նում է երկ­նա­յին միջ­նա­բեր­դե­րը։
Շահ Նա­զա­րը թաղ­վել է Ագ­րա­յում գտն­վող հին հայ­կա­կան գե­րեզ­մա­նո­ցում։ Նրա շիր­մա­քա­րի վրա հետևյալ գրու­թյունն է ար­ված՝ ՙայս­տեղ հանգ­չում է օս­տադ (վար­պետ) Շահ Նա­զար Խա­նը, ով հմուտ էր հրա­նո­թա­յին գոր­ծում, և 1784թ. հա­վատ­քով նն­ջեց ի Տեր՚։ Կա նաև պարս­կե­րեն գրու­թյուն, ըստ ո­րի` Շահ Նա­զա­րը հա­մաշ­խար­հա­յին համ­բավ ու­ներ որ­պես հրա­նոթ­ներ պատ­րաս­տող և հա­սել էր Լոք­մա­նի (ըստ պար­սիկ­նե­րի՝ հրա­նո­թի հայտ­նա­գոր­ծո­ղը) կա­տա­րե­լու­թյան մա­կար­դա­կին։
Ի­րա­կա­նում հայ վար­պե­տը նմա­նա­տիպ մի քա­նի զենք է ստեղ­ծել, բայց դա­րե­րի ըն­թաց­քում պահ­պան­վել է միայն Զամ­զա­ման։ Ահ­մադ Շահն այն օգ­տա­գոր­ծեց 1761թ.` Մա­րաթ­խիի դեմ հայտ­նի Պա­նի­պա­տի ճա­կա­տա­մար­տում։ Դա հա­րյու­րա­մյա­կի ա­մե­նա­խո­շոր ու ա­րյու­նա­լի ճա­կա­տա­մար­տե­րից էր։ Հաղ­թար­շա­վից հե­տո Զամ­զա­ման պետք է տե­ղա­փոխ­վեր Կա­բուլ, սա­կայն զեն­քը ճա­նա­պար­հին հափշ­տա­կե­ցին Բhան­գի սիկ­խե­րը (Սիկ­խա­կան կոն­ֆե­դե­րա­ցիա­յի պե­տա­կան միա­վոր)։ Այդ ժա­մա­նակ էլ զեն­քը վե­րան­վան­վեց ՙԲհան­գիան­վա­լի թոփխ՚ (ՙԲհան­գիի հրա­նոթ՚)։ Զենքն այս սիկ­խե­րի հա­մար դար­ձավ հզո­րու­թյան թա­լիս­ման։ ՙՆա, ով տի­րում է Զամ­զա­մա­յին, տի­րում է Լա­հո­րին՚` ըն­դուն­ված էր ա­սել այն տա­րի­նե­րին։ Վի­շա­պին այժմ տի­րում էր Ռա­գիտ Սինգ­խը՝ Սիկ­խա­կան պե­տու­թյան հիմ­նա­դի­րը։ Հրա­նո­թը նա օգ­տա­գոր­ծել է մի շարք քա­ղաք­նե­րի պա­շար­ման ժա­մա­նակ։ Շու­տով զեն­քը շար­քից դուրս ե­կավ և 1818թ. հաշ­վա­ռու­մից հան­վեց։ Հրա­նո­թը տե­ղադր­վեց Լա­հո­րի դել­լիա­կան դար­պաս­նե­րի ա­ռաջ՝ որ­պես աֆ­ղա­նա­ցի­նե­րի դեմ սիկ­խե­րի տա­րած հաղ­թա­նա­կի հու­շար­ձան, այն դեպ­քում, երբ մինչ այդ հենց աֆ­ղա­նա­ցի­ներն էին օգ­տա­գոր­ծում այդ զեն­քը։
Այն բա­նից հե­տո, երբ սիկ­խե­րը պար­տու­թյուն կրե­ցին բրի­տա­նա­ցի­նե­րի կող­մից, զեն­քը դար­ձավ բրի­տա­նա­ցի­նե­րի հե­տաք­րք­րու­թյան ա­ռար­կան, քա­նի որ զեն­քի համ­բա­վը տա­րած­վել էր ողջ տա­րա­ծաշր­ջա­նում։ Բրի­տա­նա­ցի­նե­րը 1870թ. Զամ­զա­ման տե­ղա­փո­խել են քա­ղա­քի կենտ­րո­նա­կան փո­ղոց, տե­ղադ­րել նո­րաս­տեղծ թան­գա­րա­նի մոտ գտն­վող պատ­վան­դա­նին, որ­տեղ էլ նա մինչ օրս կանգ­նած է։
Հենց այդ պատ­վան­դա­նի մոտ էր նս­տած Քիփ­լին­գի վե­պի բրի­տա­նա­ցի հե­րո­սը՝ Քի­մը, ում ա­նու­նից էլ հե­ղի­նա­կը պատ­մում է այդ բո­ցա­շունչ վի­շա­պի հզո­րու­թյան մա­սին։ Վե­պի հան­րա­ճա­նաչ լի­նե­լու պատ­ճա­ռով ժո­ղովր­դի շր­ջա­նում հրա­նո­թը սկ­սե­ցին ան­վա­նել ՙՔի­մի զենք՚։
Հայ զի­նա­գոր­ծի հրա­նո­թը սո­վո­րա­կան զեն­քից դար­ձավ հզո­րու­թյան խոր­հր­դա­նիշ, ո­րին ցան­կա­նում էր տի­րել տա­րա­ծաշր­ջա­նի յու­րա­քան­չյուր տի­րա­կալ։ Հե­տաքր­քիրն այն է, որ Շահ Նա­զա­րը միակ հայ զի­նա­գոր­ծը չէր Հնդ­կաս­տա­նում։ Այ­նուա­մե­նայ­նիվ, ինչ­պես գրել է հայ-հնդ­կա­կան պատ­մա­բան Մես­րովբ Հա­կոբ Սեթ­խը, Զամ­զա­ման հայ ազ­գի մար­տա­կան ո­գու և զի­նար­վես­տի գոր­ծին տի­րա­պե­տե­լու խոր­հր­դա­նիշն է։ Հա­յը ոչ միայն գր­չի վար­պետ է, այլ կա­րող է նաև ստեղ­ծել հզո­րա­գույն զենք, և Շահ Նա­զար Խանն այս ա­ռու­մով բա­ցա­ռու­թյուն չէ։

antitopor.com