comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Երեքշաբթի, 15 Հոկտեմբերի 2019 http://artsakhtert.com Fri, 06 Dec 2019 16:56:40 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ԱՐ­ՑԱ­ԽԻ ՏԱ­ՐԱԾ­ՔԱ­ՅԻՆ ԱՄ­ԲՈՂ­ՋԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ԵՆ­ԹԱ­ԿԱ ՉԷ ՔՆ­ՆԱՐԿ­ՄԱՆ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27635-2019-10-16-16-49-32 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27635-2019-10-16-16-49-32 ԱՐ­ՑԱ­ԽԻ ՏԱ­ՐԱԾ­ՔԱ­ՅԻՆ ԱՄ­ԲՈՂ­ՋԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ԵՆ­ԹԱ­ԿԱ ՉԷ ՔՆ­ՆԱՐԿ­ՄԱՆ
Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հռ­չակ­ման և Ան­կա­խու­թյան հան­րաք­վեի մա­սին խո­սե­լիս մենք մշ­տա­պես ի ցույց ենք դնում քա­ղա­քա­կան, պատ­մա­կան, ի­րա­վա­կան ու բա­րո­յա­կան փաս­տարկ­նե­րը։ Միա­ժա­մա­նակ ըն­դգ­ծում ենք, որ նշ­ված բո­լոր հիմ­քե­րով Ադր­բե­ջա­նը չի կա­րող հա­վակ­նու­թյուն­ներ ու­նե­նալ Ար­ցա­խի նկատ­մամբ։ Այդ ան­կա­խու­թյու­նը հռ­չակ­վել է մի այն­պի­սի տա­րած­քում, ո­րի հետ Ադր­բե­ջանն ի­րա­վա­կան և պատ­մա­կան որևէ առն­չու­թյուն չու­նի։ 

Հայ­կա­կան կող­մերն այս մա­սին բարձ­րա­ձայ­նում են տար­բեր հար­թակ­նե­րում՝ մի­ջազ­գա­յին հան­րու­թյան մոտ կար­ծիք ձևա­վո­րե­լով առ այն, որ ան­կախ հան­րա­պե­տու­թյան հռ­չա­կու­մը ժո­ղովր­դի կամ­քից է բխել, հետևա­բար, ժո­ղովր­դի քա­ղա­քա­կան կամ­քին ու­ժի սպառ­նա­լի­քով պա­տաս­խա­նելն անտ­րա­մա­բա­նա­կան է։ Պա­տա­հա­կան չէ, որ միջ­նորդ­նե­րի կող­մից պար­բե­րա­բար հն­չող հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում հենց այդ միտքն է հն­չում՝ խն­դի­րը ռազ­մա­կան լու­ծում չու­նի կամ ` խա­ղաղ կար­գա­վոր­մանն այ­լընտ­րանք չկա։ Հետևու­թյու­նը նույն­քան պարզ է՝ խնդ­րի հան­գու­ցա­լու­ծու­մը նույն­պես պետք է բխի Ար­ցա­խի ժո­ղովր­դի կամ­քից։

 

Միջազգային իրավունքն Արցախի կողմն է


Ար­ցա­խի բա­րե­կամ­նե­րի հա­մա­ժո­ղո­վում մեր ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի ի­րաց­մանն անդ­րա­դար­ձել է ՀՀ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի տե­ղա­կալ Շա­վարշ Քո­չա­րյա­նը։ Նա իր ե­լույթն սկ­սել է հռե­տո­րա­կան հար­ցե­րով՝ ին­չո՞ւ նման բարձր միջ­նոր­դու­թյամբ տա­րի­ներ շա­րու­նակ տևող բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թացն իր տրա­մա­բա­նա­կան ա­վար­տին չի հաս­նում։ Հա­մա­նա­խա­գա­հող պե­տու­թյուն­նե­րը՝ Ռու­սաս­տա­նը, ԱՄՆ-ն և Ֆրան­սիան, ՄԱԿ-ի Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի մշ­տա­կան ան­դամ­ներ են։ Երկ­րորդ հար­ցը՝ ին­չո՞ւ Ար­ցա­խի ժո­ղովր­դի ար­դեն ի­րաց­ված ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը վե­րած­վեց ա­րյու­նա­լի հա­կա­մար­տու­թյան։ Միակ ի­րա­կան ար­դյուն­քը 1994թ. մա­յի­սի 12-ի ՙՌազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի և կրա­կի դա­դա­րեց­ման մա­սին՚ հա­մա­ձայ­նա­գիրն է։
Ադր­բե­ջա­նի և Ար­ցա­խի միջև նախ­կի­նում ե­ղել են ու­ղիղ շփում­ներ. փո­խարտ­գործ­նա­խա­րա­րը հի­շեց­րեց, որ Ադր­բե­ջա­նի նախ­կին նա­խա­գահ Հեյ­դար Ա­լիևն իր ստո­րագ­րու­թյամբ լիա­զո­րել էր Մեջ­լի­սի փոխ­խոս­նա­կին՝ հան­դի­պել ԼՂՀ խոր­հր­դա­րա­նի ներ­կա­յա­ցուց­չին և նա­խա­պատ­րաս­տել եր­կու եր­կր­նե­րի ա­ռա­ջին դեմ­քե­րի հան­դի­պու­մը։ Ի՞նչն է էա­կան այդ փաս­տաթղ­թում։ Նրա­նում հս­տակ գր­ված էր ՙԼՂՀ՚, իսկ վեր­ջում Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի ստո­րագ­րու­թյունն էր։ Ու­րեմն, պետք է ար­ձա­նագ­րել, որ Ադր­բե­ջանն առն­վազն ըն­դու­նել է ԼՂՀ-ն՝ որ­պես հա­կա­մար­տու­թյան կողմ, բա­ցի այդ, ղա­րա­բա­ղյան կող­մի հետ բա­նակ­ցել է տար­բեր մա­կար­դակ­նե­րով։ Ար­դյուն­քը հի­շյալ հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագ­րումն էր և հրա­դա­դա­րի ռե­ժի­մի հաս­տա­տու­մը։
Այ­սօր Ադր­բե­ջա­նը խու­սա­փում է Ար­ցա­խի հետ ուղ­ղա­կի բա­նակ­ցու­թյուն­նե­րից՝ ձևաց­նե­լով, թե այդ­պի­սի սու­բյեկտ չկա, ին­չը նշա­նա­կում է, որ նա չի ցան­կա­նում բա­նակ­ցու­թյուն­նե­րում որևէ ա­ռա­ջըն­թաց տես­նել։ Նախևա­ռաջ պետք է այս ի­րո­ղու­թյունն ար­ձա­նագ­րել։ ՀՀ փո­խարտ­գործ­նա­խա­րա­րի հա­ջորդ շեշ­տադ­րու­մը բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում Ար­ցա­խի սու­բյեկ­տայ­նու­թյան բարձ­րաց­մանն էր վե­րա­բե­րում. որևէ մե­կը լիա­զոր­ված չէ խո­սել Ար­ցա­խի ժո­ղովր­դի ա­նու­նից, որևէ մե­կը չի կա­րող խո­սել այն հար­ցե­րի մա­սին, ո­րոնք գտն­վում են բա­ցա­ռա­պես Ար­ցա­խի տի­րույ­թում։ Խոսքն Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի և տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան մա­սին է։ Կար­գա­վի­ճա­կի հետ կապ­ված` նա մի կարևոր փաս­տարկ նշեց. ՙՆույ­նիսկ Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­ներն են կաշ­կանդ­ված հան­րաք­վեով՝ Ար­ցա­խի ժո­ղովր­դի կամ­քով՚։
Ադր­բե­ջանն ի­րա­կա­նում բա­նակ­ցու­թյուն­նե­րի ի­մի­տա­ցիա է ա­նում՝ նպա­տակ ու­նե­նա­լով թյու­րի­մա­ցու­թյան մեջ գցել մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը, որ այս­տեղ ոչ թե պայ­քար է ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի ի­րաց­ման ճա­նաչ­ման հա­մար, այլ ըն­դա­մե­նը տա­րած­քա­յին վեճ է Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի միջև։ Բա­քուն պատ­րաստ չէր զի­ջում­նե­րի, այդ պատ­ճա­ռով էլ մենք ա­րյու­նա­լի հա­կա­մար­տու­թյան բախ­վե­ցինք։ Նա միայն ուժն է ճա­նա­չում և նրա նպա­տա­կն ու­ժի մի­ջո­ցով հա­կա­մար­տու­թյան հան­գու­ցա­լու­ծումն է։
Ար­ցա­խա­հա­յու­թյան ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի ի­րաց­ման պա­տաս­խա­նը, Շ. Քո­չա­րյա­նի խոս­քով, այն բար­բա­րո­սա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներն էին, ո­րոնք ի­րա­գործ­վե­ցին Բաք­վում, Սում­գա­յի­թում և ադր­բե­ջա­նա­կան մյուս քա­ղաք­նե­րում։ Ա­վե­լի ուշ աշ­խարհն ադր­բե­ջան­ցու ձեռ­քով քնած հայ սպա­յի կաց­նա­հար­ման մա­սին ի­րա­զեկ­վեց։ Դրա տրա­մա­բա­նա­կան շա­րու­նա­կու­թյունն ապ­րի­լյան ռազ­մա­կան ագ­րե­սիան էր, ո­րի ըն­թաց­քում կա­տար­վե­ցին վայ­րա­գու­թյուն­ներ, ո­րոնք բնո­րոշ էին ծայ­րա­հեղ իս­լա­մա­կա­նու­թյան ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վո­րում­նե­րին։
Այ­սօր պաշ­տո­նա­կան Բա­քուն խո­սում է միայն տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան մա­սին՝ ան­տե­սե­լով Ար­ցա­խի ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը։ Մինչ­դեռ մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քը թույլ չի տա­լիս տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը հա­կադ­րել ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քին։ Փո­խարտ­գործ­նա­խա­րա­րը վկա­յա­կո­չեց Կո­սո­վո­յի օ­րի­նա­կը. Սեր­բիան դի­մեց մի­ջազ­գա­յին դա­տա­րան հար­ցով՝ ար­դյո՞ք Կո­սո­վոն կա­րող էր միա­կող­մա­նի հռ­չա­կել իր ան­կա­խու­թյու­նը։ Մի­ջազ­գա­յին դա­տա­րա­նի վճի­ռը միան­շա­նակ էր՝ ՙա­յո՜՚, ո­րով­հետև ինք­նո­րոշ­ման հա­մար ժո­ղո­վուր­դը չպետք է որևէ մե­կից թույ­լտ­վու­թյուն խնդ­րի։ Նա հի­շեց­րեց նաև Հել­սին­կյան եզ­րա­փա­կիչ ակ­տի 8-րդ սկզ­բուն­քը, ո­րում ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը բա­վա­կա­նին հս­տակ ձևա­կեր­պում ու­նի. ժո­ղո­վուր­դը մշ­տա­պես, սե­փա­կան հա­յե­ցո­ղու­թյամբ, ա­ռանց ար­տա­քին մի­ջամ­տու­թյան ի­րա­վունք ու­նի ո­րո­շել իր կար­գա­վի­ճա­կը։
Մի­ջազ­գա­յին ի­րա­վունքն ամ­բող­ջո­վին Ար­ցա­խի ժո­ղովր­դի կողմն է, հետևա­պես, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ինք­նիշ­խա­նու­թյունն ա­ռաջ տա­նե­լը պետք է լի­նի Ար­ցա­խի բա­րե­կամ­նե­րի թիվ 1 պար­տա­կա­նու­թյու­նը։

 

Ար­ցա­խի կողմն են նաև խիղճն ու ար­դա­րու­թյու­նը


Հայ ժո­ղովր­դի ռու­սաս­տան­ցի բա­րե­կամ­նե­րի ա­նու­նից հա­մա­ժո­ղո­վի մաս­նա­կից­նե­րին ող­ջու­նե­լուց հե­տո ՌԴ Պետ­դու­մա­յի ան­դամ Կոնս­տան­տին Զա­տու­լի­նը խո­սեց ան­կա­խու­թյան հա­մար ժո­ղո­վուրդ­նե­րի մղած պայ­քա­րի մա­սին: Նշեց, որ ի­րենց նպա­տակ­նե­րի ի­րա­գործ­ման ճա­նա­պար­հին և հա­նուն ի­րենց զար­գաց­ման մար­դիկ, ժո­ղո­վուրդ­ներն ու պե­տու­թյուն­նե­րը հար­կադր­ված են լի­նում մեծ խո­չըն­դոտ­ներ հաղ­թա­հա­րել։ Բազ­միցս լի­նե­լով Ար­ցա­խում, նաև` հետ­խոր­հր­դա­յին տա­րած­քի և եվ­րո­պա­կան տա­րա­ծաշր­ջա­նի հա­կա­մար­տու­թյան գո­տի­նե­րում, նրա մոտ կար­ծիք է ձևա­վոր­վել այն մա­սին, որ խա­ղաղ կյան­քում Ար­ցա­խը մեծ նվա­ճում­նե­րի է հա­սել։ Եվ յու­րա­քան­չյուր ոք, ով այ­ցե­լում է Ար­ցախ, ա­ռա­ջին հեր­թին տպա­վոր­վում է դրա­նից՝ ի­մա­նա­լով, որ այս ժո­ղո­վուրդն ու­նե­ցել է բազ­մա­թիվ զո­հեր, ան­ցել է տա­ռա­պանք­նե­րի մի­ջով։
Երբ ար­ցախ­ցի­նե­րի նախ­նի­նե­րը կանգ­նեց­րին Գան­ձա­սարն ու Դա­դի­վան­քը, Ա­մա­րա­սը և մյուս հո­յա­կերտ կո­թող­նե­րը, ո­րոնք հայ­կա­կան և հա­մաշ­խար­հա­յին մշա­կույ­թի հու­շար­ձան­ներ են, որևէ մե­կը չպա­հան­ջեց ճա­նա­չել սե­փա­կան հո­ղի վրա ապ­րող և մեծ սխ­րանք­նե­րի ըն­դու­նակ այս ժո­ղովր­դին։
Ար­ցա­խի խնդ­րի հան­գու­ցա­լուծ­ման վե­րա­բե­րյալ անձ­նա­կան կար­ծի­քը ներ­կա­յաց­նե­լուց ա­ռաջ Զա­տու­լի­նը շեշ­տեց, որ ա­նազն­վու­թյուն կլի­ներ ա­սել, թե Ռու­սաս­տա­նում բո­լո­րը, այդ թվում՝ պաշ­տո­նա­կան ան­ձինք, կի­սում են այն։ Սա­կայն հա­մոզ­ված էր, որ բո­լո­րը սպա­սում են հույ­սով, որ ող­ջա­խո­հու­թյու­նը և բա­րի կամ­քը կհաղ­թեն, ի վեր­ջո, ժո­ղո­վուր­դը կհաս­նի խա­ղա­ղու­թյան և ճա­նաչ­ման։
Ար­ցա­խը չի կորց­նի իր նվա­ճում­նե­րը, իր պե­տա­կա­նու­թյու­նը և ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը։ Խո­սե­լով ՌԴ պաշ­տո­նա­կան դիր­քո­րոշ­ման մա­սին՝ Զա­տու­լինն ա­սաց, որ իր եր­կի­րը, որ­պես հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում ներգ­րավ­ված միջ­նորդ, հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նի ինչ­պես Հա­յաս­տա­նի, այն­պես էլ Ադր­բե­ջա­նի հետ։ ՀՀ-ի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, սա­կայն, ո­րա­կա­պես ա­վե­լի խորն են, քա­նի որ եր­կուսն էլ Եվ­րա­սիա­կան տն­տե­սա­կան միու­թյու­նում են։ Դրա­նից ա­ռա­վել կարևոր է այն, որ Ռու­սաս­տանն ու Հա­յաս­տա­նը հան­դի­սա­նում են Հա­վա­քա­կան անվ­տան­գու­թյան պայ­մա­նագ­րի կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ­ներ։ Չնա­յած Ադր­բե­ջա­նը նե­րառ­ված է ԱՊՀ (Ան­կախ Պե­տու­թյուն­նե­րի Հա­մա­գոր­ծակ­ցու­թյան) շր­ջա­նակ­նե­րում տե­ղի ու­նե­ցող գոր­ծըն­թաց­նե­րում, այ­դու­հան­դերձ, այս­տեղ կա հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ո­րա­կի տար­բե­րու­թյուն։
Անդ­րա­դառ­նա­լով 2016-ի ապ­րի­լյան պա­տե­րազ­մին՝ Զա­տու­լինն ըն­դգ­ծեց, որ այն չէր կա­րող աշ­խար­հի բա­րի մարդ­կանց, այդ թվում՝ Ռու­սաս­տա­նի, ծրագ­րե­րի մեջ մտ­նել։ Ռու­սաս­տանն ի­րե­նից կախ­ված ա­մեն ինչ ա­րեց՝ այդ բռն­կու­մը հնա­րա­վո­րինս ա­րագ մա­րե­լու հա­մար։ Այժմ էլ ռու­սաս­տա­նյան կող­մը հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վո­րու­մը հա­մա­րում է ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն։ Ո­րո­շում­նե­րը, ո­րոնք պետք է ըն­դուն­վեն բա­նակ­ցու­թյուն­նե­րի ար­դյուն­քում, նրա կար­ծի­քով, ակն­հայտ են։ Կար­գա­վո­րու­մը պետք է լի­նի հա­կա­մար­տող կող­մե­րի ող­ջա­խո­հու­թյան հեն­քի վրա։
Զա­տու­լինն այ­նու­հետև մատ­նան­շել է Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան կող­մից Աբ­խա­զիա­յի և Հա­րա­վա­յին Օ­սիա­յի ան­կա­խու­թյան ճա­նաչ­ման, ինչ­պես նաև Ղրի­մի Հան­րա­պե­տու­թյու­նը Ռու­սաս­տա­նի կազմ մտց­նե­լու փաս­տե­րը։ Նրա բնո­րոշ­մամբ՝ բա­վա­կա­նին բարդ երկ­խո­սու­թյուն է ըն­թա­նում Ուկ­րաի­նա­յի հետ. երկ­րի արևե­լյան մա­սում տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թյուն­ներն ան­տար­բե­րու­թյան տեղ չեն թող­նում։
Պետ­դու­մա­յի պատ­գա­մա­վո­րը հա­վաս­տիաց­րեց, որ Ռու­սաս­տա­նը, որ­պես պե­տու­թյուն, Ար­ցա­խի խնդ­րի ա­նար­դա­րա­ցի լու­ծում թույլ չի տա։ ՌԴ-ում ինչ­պի­սին էլ լի­նեն իշ­խա­նու­թյուն­նե­րը, ով էլ լի­նի նա­խա­գահ կամ վար­չա­պետ, ո­չինչ չի փոխ­վի. ռուս ժո­ղո­վուրդն ա­մեն ին­չի հիմ­քում դնում է խիղճն ու ար­դա­րու­թյու­նը։ Դրանք նույնպես ար­ցախ­ցի­նե­րի կողմն են։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Wed, 16 Oct 2019 16:45:59 +0000
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՌԵՂԾՎԱԾ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27634-2019-10-16-16-43-33 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27634-2019-10-16-16-43-33 ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՌԵՂԾՎԱԾ
Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 

Մոտ մեկ շա­բաթ ա­ռաջ ար­տա­ռոց հրա­ժա­րա­կան ե­ղավ Ադր­բե­ջա­նի Միլ­լի մեջ­լի­սում։ Պատ­գա­մա­վոր Մի­քա­յիլ Ջա­բա­րովն ստիպ­ված էր վայր դնել ման­դա­տը, ո­րով­հե­տեւ հայ­տն­վել էր աղմ­կոտ պատ­մու­թյան կենտ­րո­նում։ Նրա դեմ դա­տա­կան հայց էր ներ­կա­յաց­րել մի քա­ղա­քա­ցի, ո­րին Ջա­բա­րո­վը պարտք էր 370 000 դո­լար եւ չէր վե­րա­դարձ­նում։

Ա­մե­նա­զա­վեշ­տա­կանն այն էր, որ նա պարտ­քի դի­մաց քա­ղա­քա­ցու մոտ որ­պես գրավ թո­ղել էր…պատ­գա­մա­վո­րի վկա­յա­կա­նը։ Դա­տա­րա­նը բա­վա­րա­րել էր քա­ղա­քա­ցու հայ­ցը, ո­րից հե­տո Ջա­բա­րո­վը ներ­կա­յաց­րել էր հրա­ժա­րա­կա­նի դի­մում, ո­րը նույն օ­րը բա­վա­րար­վել էր։ Ե­րե­ւույ­թը հե­տաք­րք­րա­կան է նրա­նով, որ իշ­խա­նու­թյու­նը կա­րող էր փր­կել Ջա­բա­րո­վի հե­ղի­նա­կու­թյու­նը, բայց գնաց լիո­վին հա­կա­ռակ ճա­նա­պար­հով, ին­չից միայն մի եզ­րա­կա­ցու­թյան կա­րե­լի է գալ. դա­տա­կան ա­տյա­նում հայ­տն­վե­լուց շատ ա­ռաջ Ջա­բա­րո­վը կորց­րել էր վս­տա­հու­թյունն Իլ­համ Ա­լիե­ւի մոտ։ Եւ պա­տա­հա­կան չէ, որ նրա հրա­ժա­րա­կա­նից ան­մի­ջա­պես հե­տո մա­մու­լում հրա­պա­րա­կում­ներ ե­ղան, որ նախ­կին պատ­գա­մա­վո­րը մի քա­նի ան­գամ գաղտ­նի հան­դի­պել է ընդ­դի­մա­դիր ԱԺՃ ա­ռաջ­նորդ Ա­լի Քե­րիմ­լիի հետ։
Ա­վե­լի վաղ իշ­խող ՙԵ­նի Ա­զար­բայ­ջան՚ կու­սակ­ցու­թյան գոր­ծա­դիր քար­տու­ղա­րի տե­ղա­կալ, խոր­հր­դա­րա­նի պատ­գա­մա­վոր Սիա­վուշ Նով­րու­զովն աղմ­կոտ հայ­տա­րա­րու­թյուն էր ա­րել, որ իշ­խա­նու­թյան ո­րոշ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ եւ մի խումբ նախ­կին նա­խա­րար­նե­րը միջ­նոր­դա­վոր­ված ֆի­նան­սա­վո­րում են ընդ­դի­մու­թյա­նը։ Ան­մի­ջա­պես ար­ձա­գան­քե­ցին կր­թու­թյան եւ տրանս­պոր­տի նախ­կին նա­խա­րար­ներ Մար­դա­նո­վը եւ Մա­մե­դո­վը՝ հեր­քե­լով ընդ­դի­մու­թյան հետ ի­րենց կա­պե­րը։ Այ­դու­հան­դերձ, մա­մու­լում չեն դա­դա­րում են­թադ­րու­թյուն­նե­րը, թե, հնա­րա­վոր է, իշ­խա­նու­թյու­նից հե­ռա­ցած ո­րո­շա­կի շր­ջա­նակ­ներ, ե­կող տա­րի սպաս­վող խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րին նա­խա­պատ­րաստ­վե­լու նպա­տա­կով, հա­մա­գոր­ծակ­ցում են ընդ­դի­մու­թյան հետ։ Ո­րոշ հրա­պա­րա­կում­նե­րում դրա­նով է բա­ցատր­ված Ադր­բե­ջա­նի ժո­ղովր­դա­կան ճա­կատ կու­սակ­ցու­թյան եւ այս­պես կոչ­ված Ժո­ղովր­դա­վա­րա­կան ու­ժե­րի ազ­գա­յին խոր­հուրդ կա­ռույ­ցի քա­ղա­քա­կան աշ­խու­ժա­ցու­մը, ին­չը դր­սե­ւոր­վում է նաեւ ար­տեր­կիր հա­ճա­խա­կի դար­ձած այ­ցե­լու­թյուն­նե­րով։
Իշ­խա­նու­թյու­նը դի­վա­նա­գի­տա­կան ներ­կա­յա­ցուց­չու­թյուն­նե­րին խս­տո­րեն հրա­հան­գա­վո­րել է խո­չըն­դո­տել ընդ­դի­մու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հան­դի­պում­ներն ար­տերկ­րում։ Հայտ­նի է դար­ձել, մաս­նա­վո­րա­պես, որ Թուր­քիա­յում Ադր­բե­ջա­նի դես­պա­նա­տու­նը հա­սել է նրան, որ չե­ղարկ­վեն Ժո­ղովր­դա­վա­րա­կան ու­ժե­րի ազ­գա­յին խոր­հր­դի նա­խա­գահ, պատ­մա­բան Ջա­միլ­լիի դա­սա­խո­սու­թյուն­նե­րը թուր­քա­կան մի քա­նի հա­մալ­սա­րան­նե­րում։ Ա­մեն ին­չից զգաց­վում է, որ Ադր­բե­ջա­նում ներ­քին լար­վա­ծու­թյուն կա, ա­ճում է դի­մա­կա­յու­թյու­նը։ Եւ ա­հա այս ի­րա­վի­ճա­կում Իլ­համ Ա­լիեւն ըն­դու­նում է վար­չա­պե­տին պաշ­տո­նան­կե­լու ո­րո­շում։ Ադր­բե­ջա­նի նման փակ երկ­րում այդ ո­րո­շու­մը հրա­պա­րա­կա­յին մեկ­նա­բա­նու­թյուն­ներ չու­նե­ցավ։ Ար­ձա­նագր­վեց փաս­տը, որ կր­թու­թյամբ բա­նա­սեր Մա­մե­դո­վին վար­չա­պե­տի պաշ­տո­նում փո­խա­րի­նում է տն­տե­սա­գետ Ա­սա­դո­վը։ Ընդ ո­րում, վեր­ջինս մինչ այդ զբա­ղեց­նում էր նա­խա­գա­հի օգ­նա­կա­նի պաշ­տո­նը։
Պաշ­տո­նա­կան քա­րոզ­չու­թյու­նը խո­սում է ադր­բե­ջա­նա­կան տն­տե­սու­թյան ՙան­շեղ վե­րել­քի՚ մա­սին։ Այս նկա­տառ­մամբ՝ վար­չա­պե­տի փո­փո­խու­թյու­նը հա­զիվ թե կապ­ված է սո­ցիալ-տն­տե­սա­կան խն­դիր­նե­րի հետ։ Մա­նա­վանդ որ Ադր­բե­ջա­նում գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյունն ուղ­ղա­կիո­րեն են­թարկ­վում է նա­խա­գա­հին, իսկ ա­ռա­ջին փոխ­նա­խա­գա­հի պաշ­տո­նի ստեղծ­մամբ եւ այն Մեհ­րի­բան Ա­լիե­ւա­յին վե­րա­պա­հե­լուց հե­տո, ինչ­պես բո­լոր մեկ­նա­բան­ներն են ա­սում, կա­ռա­վա­րու­թյան գոր­ծու­նեու­թյան վե­րահս­կո­ղու­թյու­նը վար­չա­պե­տի փո­խա­րեն նա է ի­րա­կա­նաց­նում։ Ար­դեն նախ­կին վար­չա­պետ Նով­րուզ Մա­մե­դովն Ա­լիեւ­նե­րի իշ­խա­նու­թյան հնաբ­նակ­նե­րից էր, պե­տա­կան ծա­ռա­յու­թյան էր ան­ցել Հեյ­դար Ա­լիե­ւի աշ­խա­տա­կազ­մում։ Իլ­համ Ա­լիե­ւի մոտ նա զբա­ղեց­նում էր ար­տա­քին քա­ղա­քա­կան հար­ցե­րով օգ­նա­կա­նի, նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վա­րի տե­ղա­կա­լի պաշ­տո­նը, հայտ­նի էր որ­պես ԼՂ կար­գա­վոր­ման բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցին լա­վա­տե­ղյակ փոր­ձա­գետ։ Թե ին­չու? այդ ո­րա­կա­վոր­ման պե­տա­կան պաշ­տո­նյան հայ­տն­վեց վար­չա­պե­տի պաշ­տո­նում ու մեկ տա­րի անց հե­ռաց­վեց եւ ու­ղարկ­վեց ՙվաս­տա­կած հան­գս­տի՚՝ Ա­լիե­ւի կա­ռա­վար­ման ա­ռեղծ­ված­նե­րից մեկն է։ Կա­րե­լի է, թե­րեւս, կա­տար­վա­ծին մեկ բա­ցատ­րու­թյուն տալ՝ Մա­մե­դո­վի պաշ­տո­նան­կու­թյու­նը կապ ու­նի իշ­խա­նու­թյան ներ­սից ընդ­դի­մու­թյա­նը սա­տա­րե­լու մա­սին խո­սակ­ցու­թյուն­նե­րի հետ։ Այլ կերպ ա­սած, վար­չա­պե­տի պաշ­տո­նում Նով­րուզ Մա­մե­դո­վը փոր­ձել է ա­պա­գա խոր­հր­դա­րա­նում ու­նե­նալ քա­ղա­քա­կան իր թե­ւը։ Դա Ա­լիե­ւի կող­մից դիտ­վել է որ­պես դա­վա­ճա­նու­թյուն, եւ նա ա­րա­գո­րեն ըն­դու­նել է Մա­մե­դո­վին պաշ­տո­նան­կե­լու ո­րո­շում։ Բայց դրա­նով խն­դի­րը լուծ­վե՞լ է։
Ե­թե հա­սու­նա­ցել է անհ­րա­ժեշ­տու­թյուն, որ նոր խոր­հր­դա­րա­նում Ա­լիե­ւը պետք է ու­նե­նա լուրջ հա­կակ­շիռ, ա­պա նպա­տակն ի­րաց­նե­լու այլ հնա­րա­վո­րու­թյուն­ներ կա­րող են գտն­վել։ Ադր­բե­ջա­նում, այս­պի­սով, սկս­վում է իշ­խա­նու­թյան հա­մար պայ­քա­րի նոր փուլ։ Այդ երկ­րում մի քա­նի ա­րյու­նա­լի հե­ղաշր­ջում­ներ ե­ղել են։ Չի բա­ցառ­վում, որ 2020թվա­կանն Ադր­բե­ջա­նում դառ­նա նոր փոր­ձու­թյուն­նե­րի տա­րի։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Wed, 16 Oct 2019 16:38:15 +0000
ՄԻԱ­ԲԱՆ­ՎԵ­ԼՈՎ Ի ՉԻՔ ԿԴԱՐձ­ՆԵՆՔ ԲՈ­ԼՈՐ ՄԱՐ­ՏԱՀ­ՐԱ­ՎԵՐ­ՆԵ­ՐԸ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27633-2019-10-16-16-33-44 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27633-2019-10-16-16-33-44 ՄԻԱ­ԲԱՆ­ՎԵ­ԼՈՎ Ի ՉԻՔ ԿԴԱՐձ­ՆԵՆՔ  ԲՈ­ԼՈՐ ՄԱՐ­ՏԱՀ­ՐԱ­ՎԵՐ­ՆԵ­ՐԸ
ՍԻՐՎԱՐԴ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Ս.թ. հոկ­տեմ­բե­րի 15-ին Ստե­փա­նա­կեր­տի ՙԱր­մե­նիա՚ հյու­րա­նո­ցի կոն­ֆե­րենց-դահ­լի­ճում տե­ղի ու­նե­ցավ Ար­ցա­խի հե­րոս, ՙՀա­նուն Ար­ցա­խի՚ հա­մազ­գա­յին շարժ­ման նա­խա­ձեռ­նող Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի մամ­լո ա­սու­լի­սը։

Հրա­վիր­ված էին տե­ղա­կան, ինչ­պես նաև Ար­ցա­խում հա­վա­տար­մագր­ված հա­յաս­տա­նյան և ար­տա­սահ­մա­նյան լրատ­վա­մի­ջոց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ։ Ող­ջու­նե­լով և շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նե­լով լրագ­րող­նե­րին եր­կար ճա­նա­պարհ կտ­րե­լու և Ար­ցախ հաս­նե­լու հա­մար` Վ.Բա­լա­սա­նյա­նը կիս­վեց մտա­հո­գու­թյուն­նե­րով։ Ի­րեն ու հա­սա­րա­կու­թյա­նը հու­զող հար­ցե­րի շուրջ նա ներ­կա­յաց­րեց իր տես­լա­կա­նը։ Բա­նա­խո­սը ման­րա­մասն անդ­րա­դար­ձավ Ղա­րա­բա­ղյան շարժ­ման նշա­նա­կա­լից անց­քե­րին, պատ­մու­թյանն ու նա­խա­պատ­մու­թյա­նը, հա­ջոր­դած ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին և այդ հա­մա­տեքս­տում` իր մաս­նակ­ցու­թյանն ու անձ­նա­կան ա­վան­դին։

Հատ­կան­շե­լով, որ եր­բեք հե­ռու չի ե­ղել քա­ղա­քա­կա­նու­թյու­նից և լի­նե­լով ԼՂՀ ա­ռա­ջին գու­մար­ման Գե­րա­գույն խոր­հր­դի պատ­գա­մա­վոր, իսկ հե­տա­գա­յում էլ զբա­ղեց­նե­լով տար­բեր ռազ­մա­քա­ղա­քա­կան պաշ­տոն­ներ` Վ. Բա­լա­սա­նյանն ա­սաց, որ Ղա­րա­բա­ղյան խնդ­րի վե­րա­բե­րյալ մշ­տա­պես ու­նե­ցել է նույն դիր­քո­րո­շու­մը։ Նրա խո­րին հա­մոզ­մամբ` Ար­ցա­խը միշտ լի­նե­լու է հայ­կա­կան՝ նվա­զա­գույ­նը ներ­կա­յիս սահ­ման­նե­րով։ Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան մա­սին բար­բա­ջանք­նե­րին, այդ մա­սին ա­նընդ­հատ բարձ­րա­ձայ­նող­նե­րին (լի­նեն դրանք հա­սա­րա­կա­կան, քա­ղա­քա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, կու­սակ­ցու­թյուն­ներ, թե պե­տու­թյուն­ներ), նա խոր­հուրդ տվեց չտար­վել սին պատ­րանք­նե­րով, քան­զի Ար­ցախն այլևս եր­բեք ոչ մի կար­գա­վի­ճա­կով Ադր­բե­ջա­նի մաս չի կազ­մե­լու։ ՙՅու­րա­քան­չյուր ազգ, պե­տու­թյուն պար­տա­վոր է իր և իր սահ­ման­նե­րի ու բնակ­չու­թյան անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վել...մենք ա­պա­հո­վել ենք մեր բնա­կիչ­նե­րի անվ­տան­գու­թյու­նը` լռեց­նե­լով ան­մի­ջա­կան վտանգ ներ­կա­յաց­նող բո­լոր կրա­կա­կե­տե­րը,- ա­սաց Վ. Բա­լա­սա­նյա­նը՝ անդ­րա­դառ­նա­լով Ապ­րի­լյան մար­տա­գոր­ծո­ղու­թյուն­նե­րին ու նրա հետևանք­նե­րին։ Բա­նա­խո­սը նաև ման­րա­մասն անդ­րա­դար­ձավ ՀՀ և ԱՀ ներ­քա­ղա­քա­կան և ար­տա­քին քա­ղա­քա­կան խմո­րում­նե­րին։ Նա շա­րադ­րեց նաև իր տե­սա­կե­տը տար­վող ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան վե­րա­բե­րյալ և քա­նիցս շեշ­տադ­րե­լով իր դիր­քո­րո­շու­մը` հռե­տո­րա­կան հարց հն­չեց­րեց. ՙՈ՞վ, ե­թե ոչ ես...՚։ Մեկ այլ շեշ­տադր­մամբ էլ նա հս­տակ ձևա­կեր­պեց հետևյալ միտ­քը, որ եր­բեք իր անձ­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով չի հա­կադր­վի պե­տու­թյան շա­հե­րին։
Լրագ­րող­նե­րի` մի քա­նի տաս­նյա­կի հաս­նող հար­ցե­րում շո­շափ­վե­ցին Ղա­րա­բա­ղյան հար­ցի կար­գա­վոր­ման հե­ռան­կար­նե­րը, իշ­խող հա­սա­րա­կա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րը, գա­լիք տար­վա նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րին նրա մաս­նակ­ցու­թյան նպա­տա­կա­հար­մա­րու­թյու­նը։ Անդ­րա­դարձ ե­ղավ Հա­յաս­տան-Ար­ցախ-Սփյուռք կա­պին ու հե­ռան­կա­րա­յին զար­գա­ցում­նե­րին, Ար­ցա­խյան հար­ցի փա­կու­ղայ­նու­թյա­նը, միջ­պե­տա­կան պայ­մա­նագ­րի կնք­ման նպա­տա­կա­հար­մա­րու­թյա­նը։ Հան­գա­մա­նո­րեն պա­տաս­խա­նե­լով լրագ­րող­նե­րի կող­մից հն­չեց­ված բո­լոր հար­ցե­րին, մեկ առ մեկ պար­զա­բա­նե­լով բո­լոր հար­ցապն­դում­նե­րի ուղ­ղա­կի ի­մաստն ու են­թա­տեքս­տե­րը` Վ. Բա­լա­սա­նյա­նը մամ­լո ա­սու­լի­սի ա­վար­տին, որ­պես ի գի­տու­թյուն, տվեց հետևյալ պար­զա­բա­նու­մը.
-Ես տար­բեր տա­րի­նե­րի տաս­նյակ ա­ռա­ջար­կու­թյուն­ներ եմ ա­րել Ար­ցա­խի քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րին և հե­տա­մուտ եմ լի­նե­լու իմ ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­մա­նը։ Հե­տա­մուտ եմ լի­նե­լու օ­րա­կար­գա­յին հար­ցե­րի շուրջ քն­նար­կում­նե­րին ու դրանց լուծ­ման ճա­նա­պար­հին ժա­մա­նակ, ջանք ու ե­ռանդ չեմ խնա­յե­լու։ Ես օ­րենք խախ­տե­լու մտադ­րու­թյուն չու­նեմ, և ե­թե բո­լորս հար­գենք Սահ­մա­նադ­րու­թյու­նը, ա­պա առ­ճա­կա­տում ու տա­րա­ձայ­նու­թյուն­ներ եր­բեք չեն լի­նի։ Ես հատ­կա­պես մտա­հոգ­ված եմ Ապ­րի­լյան պա­տե­րազ­մի շա­հարկ­մամբ։ Ինձ հա­մար ա­նըն­դու­նե­լի է պա­տե­րի տակ խո­սե­լը, անհ­րա­ժեշտ է տեր կանգ­նել ար­ժեք­նե­րին և թույլ չտալ, որ դրանք ոտ­նա­հար­վեն։ Միայն միա­բան­վե­լով մենք ի չիք կդարձ­նենք բո­լոր մար­տահ­րա­վեր­նե­րը, իսկ Ար­ցա­խում ձեռք­բեր­ված բո­լոր հա­ջո­ղու­թյուն­նե­րը կլի­նեն հա­մայն հա­յու­թյան ձեռք­բե­րում­նե­րը, ո­րոնց մենք կհաս­նենք մեր միա­կա­մու­թյամբ ու միա­բա­նու­թյամբ։
Եվ, որ­պես վեր­ջա­բան, նա ո­րոշ լրատ­վա­մի­ջոց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հոր­դո­րեց չտր­վել է­ժան սադ­րանք­նե­րի, խոր­հուրդ տվեց նախ ու­սում­նա­սի­րել փաս­տե­րը, ա­պա նոր եզ­րա­հան­գում­ներ ա­նել։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Wed, 16 Oct 2019 16:28:24 +0000
...ԵՐԲ ՄՏԱ­ՀՈ­ԳՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ՀԱ­ՄԱ­ԺՈ­ՂՈՎՐ­ԴԱ­ԿԱՆ Է http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27632-2019-10-16-16-06-18 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27632-2019-10-16-16-06-18 ...ԵՐԲ ՄՏԱ­ՀՈ­ԳՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ՀԱ­ՄԱ­ԺՈ­ՂՈՎՐ­ԴԱ­ԿԱՆ Է
Պա­տիվ եմ ու­նե­ցել…

Ու այ­սօր­վա պես հի­շում եմ, թե ինչ­պես էր նա ըմ­բոս­տա­նում, երբ տե­ղան­քում կամ հա­րա­կից տա­րածք­նե­րում ինչ-որ մե­կը շի­նա­րա­րու­թյուն էր նա­խա­պատ­րաստ­վում սկ­սել։ Ար­ցա­խի գլ­խա­վոր խոր­հր­դա­նիշ­նե­րից մե­կը դար­ձած հու­շա­կո­թո­ղի տե­ղանքն ին­քը՝ մեծ վար­պետն էր ընտ­րել և հո­յա­կերտ քան­դա­կի մեծ ու փոքր Մա­սիս­ներ հի­շեց­նող ուր­վագ­ծե­րը, իր ՙխա­զե­րի՚ ու մտ­քի զո­րու­թյամբ խառ­նել է շուրջ­բո­լո­րը ձգ­վող փոք­րու­մեծ սա­րե­րի ուր­վագ­ծե­րին: Ա­հա թե ին­չու էր նա ըմ­բոս­տա­նում, երբ որևէ խան­գա­րող հան­գա­մանք էր նկա­տում։

Երևի հե­ղի­նա­կի հան­դեպ սերն ու ակ­նա­ծանքն է պատ­ճա­ռը, որ այդ տա­րած­քի հան­դեպ չա­փից դուրս ու­շա­դիր եմ, և ար­դեն քա­նի տա­րի նրա աչ­քե­րով եմ չա­փում ժո­ղովր­դի լեզ­վով ա­սած` ՙՏա­տիկ-Պա­պի­կի՚ շր­ջա­կայ­քը։ Վեր­ջերս հու­շա­կո­թո­ղի տա­րած­քում լայն թա­փով շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ են ըն­թա­նում: Թե ինչ­պի­սի ծրագ­րեր կան` նշյալ տա­րած­քի հետ կապ­ված, փոր­ձե­ցի նախ պար­զել Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նի ճար­տա­րա­պե­տու­թյան և քա­ղա­քա­շի­նու­թյան բաժ­նի պետ Սեյ­րան Սա­ֆա­րյա­նից։ Էս­քի­զա­յին նա­խա­գի­ծը նախ­նա­կան հա­մա­ձայ­նեց­ված է, Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տին կից ճար­տա­րա­պե­տա­կան խոր­հուր­դը տվել է իր հա­մա­ձայ­նու­թյու­նը, ա­մեն ինչ դեռ վերջ­նա­կան չէ, գոր­ծըն­թա­ցը շա­րու­նա­կա­կան է:
ՙՊար­զից էլ պարզ է, որ ճար­տա­րա­պե­տը միանձ­նյա ո­րո­շում չի կա­յաց­նում, սա­կայն դուք, որ­պես Ստե­փա­նա­կեր­տի ճար­տա­րա­պե­տա­կան տես­քի թիվ 1 պա­տաս­խա­նա­տու, չե՞ք գտ­նում, որ մեր երկ­րի կարևո­րա­գույն խոր­հր­դա­նիշ­նե­րից մե­կի հարևա­նու­թյամբ, մեղմ ա­սած, գե­ղե­ցիկ չէ բեն­զալ­ցա­կա­յան կա­ռու­ցե­լը հար­ցիս` Ս. Սա­ֆա­րյանն ա­սաց հետևյա­լը. ա­ջա­կող­մյան հատ­վածն ին­քը տեխ­նի­կա­կան նշա­նա­կու­թյան է, քա­ղա­քա­շի­նա­կան դիր­քը թույլ է տա­լիս տե­ղան­քում շի­նաշ­խա­տանք­ներ սկ­սել, ու քա­նի որ նշյալ տե­ղան­քում ար­դեն շատ վա­ղուց գա­զալ­ցա­կա­յան կա, ա­պա չի խան­գա­րում, որ կող­քին էլ բեն­զալ­ցա­կա­յան լի­նի։ Նախ ՙՏա­տիկ-Պա­պիկ՚-ը բա­վա­կա­նին հե­ռու է, իսկ ինչ վե­րա­բե­րում է բնա­կե­լի թա­ղա­մա­սին, ա­պա հարևա­նու­թյամբ բնա­կե­լի թա­ղա­մաս չկա, լի­նե­լու դեպ­քում էլ 50 մետր շա­ռավ­ղով հե­ռա­վո­րու­թյու­նը պահ­պան­ված է։ Եվ ընդ­հան­րա­պես ոչ միայն անվ­տան­գու­թյան, այլև բո­լոր ճար­տա­րա­պե­տա­շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը նոր­մե­րի մեջ են լի­նե­լու։ Ան­հան­գս­տա­նալ պետք չէ, ա­մեն ինչ հաշ­վի է առն­ված և ոչ միայն ՙՏա­տիկ-Պա­պիկ՚-ի շր­ջա­կայ­քում՚։

Ճար­տա­րա­պե­տի փաս­տարկ­ներն ի գի­տու­թյուն ըն­դու­նե­լով, այ­նուա­մե­նայ­նիվ, փոր­ձե­ցինք տե­ղում պար­զել ի­րո­ղու­թյու­նը։ Տա­րած­քին հա­րա­կից ՙՕ­ջախ՚ հա­սա­րա­կա­կան սնն­դի կե­տը վա­ղուց այդ­տեղ գո­յու­թյուն ու­նի, սա­կայն այն գտանք կեր­պա­րա­նա­փոխ­ված, բա­վա­կա­նին հա­ճե­լի ու խնամ­ված տես­քով։ Օ­բյեկ­տի տե­րը ջանք չի խնա­յել ՙՕ­ջախ՚-ն իս­կա­պես օ­ջա­խի, հա­ճա­խորդ­նե­րի հա­մար մա­քուր ու տա­քուկ ան­կյու­նի վե­րա­ծե­լու հա­մար։ Մեր հար­ցին, թե տե­ղյա՞կ են հարևա­նու­թյամբ շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րի նշա­նա­կու­թյան մա­սին, Մա­րատ Բար­սե­ղյա­նը (օ­բյեկ­տի տերն ու պա­տաս­խա­նա­տուն) ա­սաց, որ մա­սամբ տե­ղե­կաց­ված են, բայց դրան այն­քան էլ կարևո­րու­թյուն չեն տա­լիս, ի­րենք ի­րենց բիզ­նես-շա­հերն ու հե­տաք­րք­րու­թյուն­ներն ու­նեն, նո­րեկ-հարևան­ներն` ի­րենց, ե­թե օգ­նել չկա­րո­ղա­նան, չեն էլ խան­գա­րի։ Ե­թե քա­ղա­քա­պե­տա­րա­նը հար­մար է գտել ու թույ­լտ­վու­թյուն է տվել, ի­րենք լծակ­ներ չու­նեն հա­կա­ռակ­վե­լու։ Ե­թե ի­րա­վա­սու մար­մին­նե­րը գտ­նում են, որ նո­րա­կա­ռույց օ­բյեկ­տը ՙՏա­տիկ-Պա­պիկ՚-ին չի խան­գա­րե­լու, ա­պա ի­րենց ին­չի՞ պի­տի խան­գա­րի։ Ա­զատ, բար­ձի­թո­ղի տա­րածք էր, և սպա­սում էին, որ մի օր այս­տեղ մի բան կա­ռուց­վե­լու է։
Ար­դեն ակ­տիվ շին­հար­թա­կի վե­րած­ված տա­րած­քում, բա­րե­բախ­տա­բար, հան­դի­պե­ցինք նաև նոր տի­րո­ջը, ան­հատ-ձեռ­նե­րեց Դա­վիթ Հայ­րի­յա­նին։ ՙՄՄ ՕԻԼ՚ ՍՊԸ տնօ­րե­նը տա­րած­քը ձեռք է բե­րել վեր­ջերս և մտա­դիր է տե­ղան­քում հյու­րա­նո­ցա­յին-հան­գս­տյան ժա­մա­նա­կա­կից հա­մա­լիր կա­ռու­ցել։ Կան­խե­լով մեր մտա­հո­գու­թյու­նը` Դ. Հայ­րի­յանն ա­սաց, որ մտա­դիր չեն ՙՏա­տիկ-Պա­պիկ՚-ի հարևա­նու­թյամբ ինչ-որ ան­ճա­շակ բան կա­ռու­ցել։ Ա­մեն ինչ նա­խա­պես մտած­ված ու հաշ­վարկ­ված է...1200 քառ.մ տա­րած­քում կա­ռու­ցե­լու են հյու­րա­նոց, սր­ճա­րան, խա­նութ, հար­դար­ման սե­նյակ-լվա­ցա­րան և այլն։ Ժա­մա­նա­կա­կից բո­լոր նոր­մե­րին հա­մա­հունչ բա­րե­կար­գե­լու և այն­պի­սի տես­քի են բե­րե­լու, որ ՙՄենք ենք, մեր սա­րե­րը՚ կո­թո­ղի մոտ սել­ֆի ու տե­սան­կա­րա­հա­նում ա­նող հյու­րերն ու այ­ցե­լու­նե­րը ցան­կու­թյուն ու­նե­նան նաև ի­րենց հա­մա­լի­րի մոտ ՙան­մա­հա­նալ՚։ Ինչ վե­րա­բե­րում է բեն­զալ­ցա­կա­յա­նին, այն լի­նե­լու է խոր­քում, տե­ղան­քից հնա­րա­վո­րինս ան­տե­սա­նե­լի, և կա­ռուց­վե­լու է անվ­տան­գու­թյան բո­լոր նոր­մե­րի պահ­պան­մամբ։ Դ. Հայ­րի­յա­նի հա­վաստ­մամբ` պրո­յեկ­տը շատ լուրջ է, ծախ­սա­տար, սա­կայն ճար­տա­րա­պե­տա­կան գե­ղե­ցիկ կա­ռույց է, ո­րը խոս­տա­նում է ա­ռանձ­նա­նալ իր ճա­կա­տա­յին հե­տաքր­քիր լու­ծում­նե­րով ու ա­նակն­կալ­նե­րով։
Գաղտ­նիք չէ, որ քա­ղա­քա­շի­նա­կան տար­րա­կան նոր­մե­րը պա­հան­ջում են, որ այն­տեղ, որ­տեղ շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ են ըն­թա­նում, տե­սա­նե­լի հատ­վա­ծում տե­ղադր­ված լի­նի կա­ռու­ցա­պատ­վող օ­բյեկ­տին վե­րա­բե­րող անհ­րա­ժեշտ տե­ղե­կու­թյուն­նե­րի ի­րա­զեկ­ման հա­մար ցու­ցա­տախ­տակ։ Դրա­նով կհարգ­վի նաև մարդ­կանց ի­րա­զեկ­ված լի­նե­լու ի­րա­վուն­քը։
Այն ոչ միայն անց­նող-դար­ձող քա­ղա­քա­ցի­նե­րի հե­տաք­րք­րու­թյու­նը կբա­վա­րա­րի, այլև շա­հա­ռուի, շի­նա­րար­նե­րի ու շա­հագր­գիռ ան­ձանց կա­տա­րո­ղա­կան կար­գա­պա­հու­թյան, և որ շատ կարևոր է, պա­տաս­խա­նատ­վու­թյան մա­սին կխո­սի... Իսկ այս դեպ­քում պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը մի փոքր ա­վե­լին է, քան­զի գործ ու­նենք մեր գլ­խա­վոր խոր­հր­դա­նիշ­նե­րից մե­կի ոչ միայն բա­րե­կարգ, հար­դար­ված տա­րած­քի, այլև անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման հետ։ Այն, որ մեր խոր­հր­դա­նիշ­նե­րի պահ­պա­նու­մը յու­րա­քան­չյու­րիս խն­դիրն է, դրա­նում եր­կու կար­ծիք լի­նել չի կա­րող։ Իսկ թե ին­չո՞ւ է ՙՄենք ենք, մեր սա­րե­րը՚ հո­շա­կո­թո­ղի հետ առ­նչ­վող ցան­կա­ցած դրսևո­րում (լի­նի դա դրա­կան, թե բա­ցա­սա­կան), շատ ա­րագ հա­սա­րա­կա­կան հն­չո­ղու­թյուն ստա­նում, իս­կույն գրա­վում մարդ­կանց ու­շադ­րու­թյու­նը, կար­ծում ենք` պարզ է ա­ռանց ման­րա­մաս­նե­լու. այն մեր ազ­գա­յին հարս­տու­թյուն­նե­րից է, հետևա­բար, յու­րա­քան­չյու­րիս ու­շադ­րու­թյան ու հո­գա­ծու­թյան ա­ռար­կան պետք է լի­նի և կա։ Շնոր­հա­կալ պի­տի լի­նենք մեր բո­լոր այն քա­ղա­քա­ցի­նե­րին, ով­քեր ոչ միայն ան­չափ ու­շա­դիր են շր­ջա­պա­տի հան­դեպ, այլև անհրաժեշտության դեպքում ժա­մա­նա­կին ա­հա­զան­գում են։

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Wed, 16 Oct 2019 16:03:24 +0000
ԹՈՒՐՔ ԶԱՎ­ԹԻՉ­ՆԵ­ՐԻՆ ՋԱԽ­ՋԱ­ԽԵ­ԼՈՒ ԱՐ­ՑԱ­ԽՅԱՆ ՓՈՐ­ՁԻՑ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27631-2019-10-16-15-45-58 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27631-2019-10-16-15-45-58 ԹՈՒՐՔ ԶԱՎ­ԹԻՉ­ՆԵ­ՐԻՆ ՋԱԽ­ՋԱ­ԽԵ­ԼՈՒ ԱՐ­ՑԱ­ԽՅԱՆ ՓՈՐ­ՁԻՑ
Մհեր ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՅԱՆ

Պատ­մա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, դո­ցենտ,
ՙԿա­ճառ՚ գի­տա­կան կենտ­րո­նի ղե­կա­վար

Ար­ցա­խի Վա­րան­դա­յի գա­վա­ռի Մսմ­նա գյու­ղի մոտ 1918թ. հոկ­տեմ­բե­րի 18-ին տե­ղի ու­նե­ցած ճա­կա­տա­մար­տը շա­րու­նա­կում է մնալ չթու­լա­ցող հե­տաք­րք­րու­թյան ա­ռանց­քում։ Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի ա­վար­տին ստեղծ­ված ռազ­մա­քա­ղա­քա­կան ի­րադ­րու­թյու­նից օգտ­ված թուր­քա­կան զավ­թիչ­նե­րը ներ­խու­ժել էին Ար­ցախ, որ­տեղ հան­դի­պե­ցին լուրջ դի­մադ­րու­թյան։ Հայ ազ­գաբ­նակ­չու­թյան ինք­նա­պաշտ­պա­նու­թյան հա­մա­պատ­կե­րում այդ ճա­կա­տա­մար­տի նշա­նա­կու­թյու­նը վե­րաի­մաս­տա­վո­րե­լը և Ար­ցա­խում ռազ­մար­վես­տի զար­գաց­ման դի­նա­մի­կան ցույց տա­լը հրա­տապ են այս օ­րե­րին, երբ Թուր­քիա­յի ագ­րե­սիա­յի հեր­թա­կան թի­րախ է դար­ձել Սի­րիա­յի տա­րած­քը։

Թվում է, թե ժա­մա­նա­կի մա­մու­լը հե­ղեղ­ված պի­տի լի­ներ այդ կարևոր ի­րա­դար­ձու­թյան մա­սին օ­պե­րա­տիվ տե­ղե­կատ­վու­թյամբ և անդ­րա­դարձ­նե­րով։ Սա­կայն կա՜մ դրանք մեզ չեն հա­սել, կա՜մ էլ նա­խորդ ու­սում­նա­սի­րող­նե­րը ոչ բո­լոր հրա­պա­րա­կում­ներն են դրել գի­տա­կան շր­ջա­նա­ռու­թյան մեջ։ Մսմ­նա­յի ճա­կա­տա­մար­տի մա­սին ժա­մա­նա­կի պար­բե­րա­կան մա­մու­լում խոր­հր­դա­վոր լռու­թյան պատ­ճառ­նե­րից կա­րե­լի է նշել այն, որ Շու­շիում քա­ղա­քա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն ստանձ­նած­նե­րից ո­մանք դեմ էին թուրք զավ­թիչ­նե­րին դի­մադ­րու­թյուն ցու­ցա­բե­րե­լուն և ան­թա­քույց մտա­վա­խու­թյուն­ներ ու­նեին Մսմ­նա­յի ճա­կա­տա­մար­տի հնա­րա­վոր հետևանք­նե­րից։ Թերևս այս տա­րա­կար­ծու­թյան և Շու­շիում Թուր­քիա­յի օ­կու­պա­ցիոն զոր­քե­րի առ­կա­յու­թյան պատ­ճառ­նե­րով Մսմ­նա­յի ճա­կա­տա­մար­տի մա­սին բա­վա­րար տե­ղե­կույթ չենք գտ­նում ժա­մա­նա­կի պար­բե­րա­կան մա­մու­լում։
Ար­ցա­խում և նրա սահ­ման­նե­րից դուրս ժո­ղո­վուր­դը տար­բեր պատ­մու­թյուն­ներ ու ա­ռաս­պել­ներ է հյու­սել այդ ճա­կա­տա­մար­տի մա­սին, ո­րոնք բեր­նե­բե­րան փո­խանց­վում են ա­ռայ­սօր։
Կար­ծում ենք` Մսմ­նա­յի ճա­կա­տա­մար­տը կա­րե­լի է հա­մա­րել Ար­ցախ ներ­խու­ժած թուր­քա­կան զոր­քե­րի դեմ հայ ազ­գաբ­նակ­չու­թյան ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ի­րա­վուն­քի ի­րաց­ման ար­տա­հայ­տու­թյուն­նե­րից մե­կը։
Ար­ցա­խը նվա­ճե­լու և հայ­կա­կան տա­րածք­նե­րում Ադր­բե­ջան պե­տու­թյուն ստեղ­ծե­լու Թուր­քիա­յի նկր­տում­նե­րին կազ­մա­կերպ­ված դի­մադ­րու­թյուն ցու­ցա­բե­րած Խա­չե­նի, Վա­րան­դա­յի, Դի­զա­կի, Ջրա­բեր­դի ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րի հա­մա­ձայ­նեց­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րը խա­փա­նե­լու նպա­տա­կով թուր­քա­կան հրա­մա­նա­տա­րու­թյու­նը հի­շյալ ուղ­ղու­թյուն­նե­րով ձեռ­նար­կեց հար­ձա­կո­ղա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ։ Ի տար­բե­րու­թյուն Խա­չե­նի սահ­մա­նա­մերձ գյու­ղե­րի պաշտ­պա­նու­թյան՝ Դի­զա­կում և Ջրա­բեր­դում հայ ազ­գաբ­նակ­չու­թյան ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ու­ժերն ար­ժա­նի հա­կա­հար­ված տվե­ցին թշ­նա­մուն։
Ճա­կա­տա­մար­տի ան­մի­ջա­կան նա­խա­ձեռ­նող, Դի­զա­կի ու­ժե­րի հրա­մա­նա­տար Ար­տեմ Լա­լա­յա­նը որ­պես ճա­կա­տա­մար­տի ա­ռիթ ներ­կա­յաց­րել է Կա­րյա­գի­նո­յի փա­շա­յի Շու­շիից զորք բե­րե­լու սպառ­նա­լի­քը։ Դա չե­զո­քաց­նե­լու նպա­տա­կով Ա. Լա­լա­յա­նը մտահ­ղա­ցել է Շու­շիից հրա­վիր­ված կա­նո­նա­վոր ու­ժե­րը Վա­րան­դա­յում ջախ­ջա­խե­լու ծրա­գի­րը, նախ­քան դրանք կմիա­նա­յին թուր­քա­կան մյուս ու­ժե­րի հետ և կհար­ձակ­վեին Դի­զա­կի ու Վա­րան­դա­յի վրա։ Որ­պես հե­ռա­տես ռազ­մա­կան գոր­ծիչ՝ Ա. Լա­լա­յա­նը վճ­ռել էր կան­խել նա­խա­պատ­րաստ­վող հար­ձա­կու­մը Դի­զա­կի վրա՝ հա­կա­ռա­կոր­դի ու­ժե­րի միա­վո­րու­մը խա­փա­նե­լու և ա­ռա­ձին-ա­ռան­ձին ջախ­ջա­խե­լու ե­ղա­նա­կով։

Պատ­մա­բան Բագ­րատ Ու­լու­բա­բյանն իր ժա­մա­նա­կին հատ­կան­շել է թուր­քա­կան Գա­լի­պո­լիի դի­վի­զիա­յի ջախ­ջա­խու­մը Մա­յի­սյան հե­րո­սա­մար­տե­րի ժա­մա­նակ և Մսմ­նա­յի տակ, բայց այդ հաղ­թա­նակն ա­վե­լի է ի­մաս­տա­վոր­վում Թուր­քիա­յում վեր­ջին տա­րի­նե­րին Գա­լի­պո­լիի ճա­կա­տա­մար­տի նշա­նա­կու­թյան ար­հես­տա­կա­նո­րեն ուռ­ճաց­ման հա­մա­պատ­կե­րին։ Դեռ թարմ են հի­շո­ղու­թյուն­նե­րը 2015թ. ապ­րի­լին Գա­լի­պո­լիի դի­վի­զիա­յին փա­ռա­բա­նե­լու և Հա­յոց մեծ ե­ղեռ­նի 100-րդ տա­րե­լի­ցից ա­ռա­ջա­դեմ մարդ­կու­թյան ու­շադ­րու­թյու­նը շե­ղե­լու նպա­տա­կով Թուր­քիա­յի սար­քած շոուի մա­սին։ Այդ ա­ռու­մով հե­տա­դարձ հա­յացք գցե­լով Մսմ­նա­յի ճա­կա­տա­մար­տի վրա՝ կա­րող ենք փաս­տել, որ այն ե­րիցս կարևոր է հայ ժո­ղովր­դի հա­մար, ո­րով­հետև այդ­տեղ գլ­խո­վին ջախ­ջախ­վել են հենց Գա­լի­պո­լիի դի­վի­զիա­յի գն­դե­րից մե­կի զին­վոր­նե­րը։ Հու­սով ենք, որ այս կարևոր փաս­տը մեր պատ­մագ­րու­թյունն ա­վե­լի մեծ ու­շադ­րու­թյան կար­ժա­նաց­նի։
Հե­ղի­նակ­նե­րի մի մասն, ի­րա­վամբ, Մսմ­նա­յի և Մար­տա­կեր­տի ճա­կա­տա­մար­տե­րը հա­մա­րել է Մա­յի­սյան հե­րո­սա­մար­տե­րի շա­րու­նա­կու­թյու­նը՝ Մսմ­նան հա­մա­րե­լով ար­ցա­խյան Սար­դա­րա­պա­տը։
Մսմ­նա­յի ճա­կա­տա­մարտն Ար­ցա­խում հայ ռազ­մար­վես­տի զար­գաց­ման և թուրք զավ­թիչ­նե­րի դեմ պայ­քա­րի ա­վան­դույթ­նե­րի շա­րու­նակ­ման ար­տա­հայ­տու­թյուն­նե­րից է։ Ինչ­պես հայտ­նի է, տա­կա­վին 1725թ. մար­տին և ըստ ա­վան­դու­թյան՝ 1733թ. Վա­րան­դա­յի Ա­վե­տա­րա­նոց գյու­ղում օս­մա­նյան զո­րա­մա­սը գլ­խո­վին ջախ­ջախ­վել էր։ Ըստ երևույ­թին, թշ­նա­մուն հի­մա­րաց­նե­լու և պար­տու­թյան մատ­նե­լու հնա­րամ­տու­թյունն է կի­րառ­վել նաև Մսմ­նա­յում։ Թուրք զավ­թիչ­նե­րին դեռևս 18-րդ դա­րում հնա­րամ­տո­րեն ջախ­ջա­խե­լու մտահ­ղաց­ման հե­ղի­նակ ու կազ­մա­կեր­պիչ է հա­մար­վում Դի­զա­կի մե­լիք Ա­վա­նը։ Զու­գա­դի­պա­բար թե օ­րի­նա­չա­փո­րեն` Մսմ­նա­յի ջար­դը մտահ­ղա­ցել է Դի­զա­կի ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րի հրա­մա­նա­տար Ար­տեմ Լա­լա­յա­նը։ Ռազ­մար­վես­տի շա­րու­նա­կա­կա­նու­թյունն սկ­սած Ե­սա­յի իշ­խա­նից, ո­րը դեռ 9-րդ դա­րում Դի­զա­կի Գտիչ (Քթիշ) բեր­դի տակ ջախ­ջա­խում էր ազ­գու­թյամբ թուրք Բու­ղա զո­րա­վա­րի ա­րա­բա­կան բա­նա­կը, ա­վար­տած Մսմ­նա­յի ճա­կա­տա­մար­տով, իսկ այ­նու­հետև Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին Հադ­րու­թի շր­ջա­նում մղ­ված հե­րո­սա­մար­տե­րով, ա­վե­լի քան ակ­ներև է, ին­չը կարևոր­վում է թշ­նա­մու դեմ ան­նա­հանջ պայ­քա­րե­լու վճ­ռա­կա­նու­թյան ու ա­ռանց­քա­գա­ղա­փա­րի կեն­սու­նա­կու­թյան ա­ռում­նե­րով։
Ռազ­մա­գի­տու­թյան տե­սան­կյու­նից գնա­հա­տե­լով ճա­կա­տա­մար­տի նշա­նա­կու­թյու­նը՝ կա­րող ենք փաս­տել, որ Մսմ­նա­յի մոտ թուր­քա­կան զո­րա­ջո­կա­տի ջախ­ջա­խու­մը չե­զո­քաց­րեց Վա­րան­դա­յի պաշտ­պան­նե­րի թի­կունք դուրս գա­լու թուր­քա­կան գն­դի զո­րա­շար­ժը, ո­րի նպա­տակն էր մի քա­նի օր տևած հրե­տա­նա­յին նա­խա­պատ­րաս­տու­թյու­նից հե­տո Կա­րյա­գի­նո­յից թուր­քա­կան ու­ժե­րի հար­ձակ­մանն ա­ջակ­ցե­լը, ինչն ի դերև ե­լավ։
Ընդ­հան­րաց­նե­լով, կա­րող ենք փաս­տել, որ Մսմ­նա­յի ճա­կա­տա­մար­տը թեև լու­սա­բան­ված է հայ պատ­մագ­րու­թյան մեջ, սա­կայն ար­ժա­նա­հա­վատ վա­վե­րագ­րե­րի և հա­վաս­տի տե­ղե­կու­թյուն­նե­րի պա­կա­սը դեռևս թույլ չի տա­լիս վերջ­նա­կա­նա­պես ամ­բող­ջաց­նել այդ պատ­մա­կան ու ռազ­մա­կան կարևոր ի­րա­դար­ձու­թյան ամ­բող­ջա­կան պատ­կե­րը, սպա­ռիչ պա­տաս­խան­ներ տալ ա­կա­նա­տես­նե­րի ու հե­ղի­նակ­նե­րի տա­րա­կար­ծու­թյուն­նե­րի հետևան­քով ա­ռա­ջա­ցած բազ­մա­թիվ հար­ցե­րի, հետևա­բար ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը դեռևս անհ­րա­ժեշտ է շա­րու­նա­կել և պատ­մա­գի­տու­թյան ժա­մա­նա­կա­կից պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խան տալ այդ ի­րա­դար­ձու­թյան գնա­հա­տա­կա­նը նաև թուրք զավ­թիչ­նե­րին ջախ­ջա­խե­լու ար­ցա­խյան փոր­ձի ընդ­հան­րաց­մամբ։

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Wed, 16 Oct 2019 15:39:37 +0000
ԱՇԽԱՐՀԻ ԿԱՆԱՅՔ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԿԵՆԴԱՆԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27630-2019-10-16-15-38-05 http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27630-2019-10-16-15-38-05 Պատ­րաս­տեց` Լու­սի­նե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

 

Հոկ­տեմ­բե­րի 18-20-ը Չոլ­պոն-Ա­թա քա­ղա­քում ՙՀոգևոր կենտ­րոն Ա­ռուու­զատ՚ հա­սա­րա­կա­կան հիմ­նադ­րա­մի նա­խա­գահ Ալ­մա­կան Բե­կո­վա­յի նա­խա­ձեռ­նու­թյամբ հա­մա­ռու­սաս­տա­նյան ՙԿա­նանց երկ­խո­սու­թյուն՚ քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյան հետ հա­մա­տեղ տե­ղի կու­նե­նա մի­ջազ­գա­յին հա­մա­ժո­ղով՝ ՙԱշ­խար­հի կա­նայք հա­նուն մարդ­կա­յին կյան­քի, մշա­կույ­թի, կեն­դա­նի բնու­թյան պահ­պան­ման՚ խո­րագ­րով։ Հա­մա­ժո­ղո­վի շր­ջա­նակ­նե­րում կկազ­մա­կերպ­վի կլոր սե­ղան՝ ՙՄայ­րա­կան սր­տի ջեր­մու­թյու­նը ժո­ղո­վուրդ­նե­րին կփր­կի գա­լիք մեծ վտան­գից՚ թե­մա­յի շուրջ։

Ղր­ղըզս­տա­նի ՙԱ­ռուու­զատ Ա­յալ՚ կա­նանց կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վար Ալ­մա­կան Բե­կո­վա­յի խոս­քով `ՙՄայ­րը միշտ սի­րով, ջեր­մու­թյամբ է վե­րա­բեր­վում իր ե­րե­խա­յի հետ ցան­կա­ցած տա­րի­քում: Կինն իր սր­տի մի­ջով է անց­կաց­նում ցավն ու տագ­նա­պը և տղա­մար­դուն մղում փր­կու­թյան ու­ղի­ներ ո­րո­նե­լու: Մայ­րա­կան սր­տի ջեր­մու­թյու­նը բազ­միցս փր­կել է ժո­ղո­վուրդ­նե­րին, հի­մա էլ փր­կում ու կփր­կի աշ­խար­հը՚: Եվ­րագն­դի խա­ղա­ղու­թյան, անվ­տան­գու­թյան հա­մար պայ­քա­րին միա­նա­լու կո­չով ողջ աշ­խար­հի կա­նանց ու մայ­րե­րին դի­մել են հա­մա­ժո­ղո­վի կազ­մա­կեր­պիչ­նե­րը` բո­լոր ցան­կա­ցող­նե­րին հրա­վի­րե­լով մաս­նակ­ցել հա­մա­ժո­ղո­վի աշ­խա­տանք­նե­րին: Հա­մա­ժո­ղո­վը հան­դես կգա պա­տե­րազմ­նե­րը դա­դա­րեց­նե­լու՝ բո­լո­րին ուղղ­ված կո­չով։ Նմա­նա­տիպ մի­ջո­ցա­ռում­նե­րը կլի­նեն շա­րու­նա­կա­կան ու կանց­կաց­վեն տար­բեր եր­կր­նե­րում։
Ար­ցա­խի ՙՄայ­րու­թյուն՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը նույն­պես ստա­ցել է հա­մա­ժո­ղո­վին մաս­նակ­ցե­լու հրա­վեր։ Այդ կարևոր հան­գա­ման­քը գնա­հա­տե­լով որ­պես մեր չճա­նաչ­ված հան­րա­պե­տու­թյու­նը ճա­նա­չե­լու քայլ, կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­գա­հու­թյունն իր դրա­կան վե­րա­բեր­մունքն է հայտ­նել կա­յա­նա­լիք մի­ջո­ցառ­ման առն­չու­թյամբ, ինչ­պես նաև իր հո­ժա­րա­կա­մու­թյու­նը՝ շա­րու­նա­կե­լու պայ­քա­րը հա­նուն Ար­ցա­խի, տա­րա­ծաշր­ջա­նի և, ի­հար­կե, ողջ աշ­խար­հի խա­ղա­ղու­թյան, քա­նի որ պա­տե­րազ­մը, լի­նի դա տն­տե­սա­կան, տե­ղե­կատ­վա­կան, թե ցան­կա­ցած այլ տի­պի, ան­դառ­նա­լի ող­բեր­գու­թյուն­ներ կծ­նի։
Ստոև ներ­կա­յաց­նում ենք Ար­ցա­խի ՙՄայ­րու­թյուն՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան պա­տաս­խա­նը մի­ջո­ցառ­մա­նը մաս­նակ­ցե­լու հրա­վե­րին:

ՙԿա­նանց երկ­խո­սու­թյուն՚ հա­մա­ռու­սաս­տա­նյան քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ տի­կին Ե.Գ. Սե­մե­րի­կո­վա­յին
Հար­գար­ժա՜ն Ե­լե­նա Գե­նադևնա,
Ռու­սաս­տա­նի ՙԿա­նանց երկ­խո­սու­թյուն՚ կու­սակ­ցու­թյան ա­ռաջ­նորդ­ներ ու ան­դամ­ներ.
Ար­ցա­խի (ԼՂՀ) ՙՄայ­րու­թյուն՚ ոչ կա­ռա­վա­րա­կան հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­գա­հու­թյունն իր ե­րախ­տա­գի­տու­թյունն է հայտ­նում կա­նանց հա­մընդ­հա­նուր շարժ­մա­նը միա­նա­լու հրա­վե­րի հա­մար, շար­ժում՝ հա­նուն խա­ղա­ղու­թյան, Եր­կիր մո­լո­րա­կի վրա կյան­քի պահ­պան­ման, մեր ընդ­հա­նուր տան, որ­տեղ ապ­րում ու պետք է ապ­րեն եր­ջա­նիկ մար­դիկ` ան­կախ ռա­սա­յա­կան ու դա­վա­նա­կան պատ­կա­նե­լու­թյու­նից։ Բա­րի կամ­քի ձեր այդ դրսևո­րումն ու միա­վոր­վե­լու, բա­րու­թյան ու խա­ղա­ղա­սի­րու­թյան միաս­նա­կան ուժ դառ­նա­լու կո­չը մենք գնա­հա­տում ենք որ­պես չճա­նաչ­ված Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյու­նը ճա­նա­չե­լու քայլ, եր­կիր, որն ար­դեն 30 տա­րի է՝ ապ­րում ու զար­գա­նում է ՙոչ պա­տե­րազմ, ոչ խա­ղա­ղու­թյուն՚ պայ­ման­նե­րում։ Մեր ժո­ղո­վուր­դը, և հատ­կա­պես մեր մայ­րերն ու ե­րե­խա­նե­րը, ով­քեր ի­րենց մաշ­կի վրա զգա­ցել են ՙԿոլ­ցո՚ ռազ­մա­գոր­ծո­ղու­թյան ար­դյունք­նե­րը, Սում­գա­յի­թի, Բաք­վի, Կի­րո­վա­բա­դի, Շա­հու­մյա­նի, Մար­տա­կեր­տի ջար­դե­րը, 1991-1994թթ. պա­տե­րազ­մը, ա­պա և 2016թ. ապ­րի­լյան պա­տե­րազ­մը, ինչ­պես նաև Ադր­բե­ջա­նի հետ սահ­մա­նին տե­ղի ու­նե­ցող մշ­տա­կան սադ­րանք­նե­րը, չեն կա­րող ան­տար­բեր մնալ հայ­կա­կան հի­նա­վուրց ժո­ղովր­դի ճա­կա­տագ­րի հան­դեպ։
Այ­սօր Ար­ցա­խը՝ որ­պես հին հայ­կա­կան երկ­րա­մաս, պատ­րաստ է ցան­կա­ցած գնով պաշտ­պա­նել իր հո­ղը, իր ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը։ Նոր պա­տե­րազ­մի վտան­գը, Ադր­բե­ջա­նի ագ­րե­սիան սպառ­նում են ոչ միայն Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի ժո­ղովր­դին. դրանք կա­րող են 3-րդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի պատ­ճառ դառ­նալ, ո­րի դեմ պայ­քա­րե­լու հա­մար պետք է ոտ­քի ել­նենք բո­լորս՝ երկ­րագն­դի կա­նայք, մայ­րե­րը, ե­րե­խա­նե­րը։ Ար­ցա­խի կա­նայք, մայ­րերն ի­րենց պատ­րաս­տա­կա­մու­թյունն են հայտ­նում` բո­լո­րի հետ միա­սին պայ­քա­րե­լու հա­նուն խա­ղա­ղու­թյան։ Մենք պար­տա­վոր ենք հա­մախ­մբ­վել և թույլ չտալ, որ աշ­խար­հի որևէ տա­րա­ծաշր­ջա­նում պա­տե­րազմ լի­նի: Մեծ Հայ­րե­նա­կա­նի դա­սե­րը, ֆա­շիս­տա­կան Գեր­մա­նիա­յի դեմ տա­րած հաղ­թա­նա­կը, ո­րի 75-րդ տա­րե­դար­ձը ողջ ա­ռա­ջա­տար մարդ­կու­թյան հետ միա­սին պատ­րաստ­վում է նշել մեր ե­րի­տա­սարդ հան­րա­պե­տու­թյու­նը, ցույց տվե­ցին, որ մենք ու­ժեղ ենք միա­սին։ 1941-1945թթ. Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի 100 հա­զա­րա­նոց բնակ­չու­թյու­նից ճա­կատ մեկ­նեց գրե­թե ողջ ա­րա­կան սե­ռի հա­յազ­գի բնակ­չու­թյու­նը՝ 45.000 մար­տիկ­ներ, ո­րոն­ցից 22.000-ը չվե­րա­դար­ձան, տաս­նյակ հա­զա­րա­վոր­ներ վի­րա­վոր­վե­ցին։ Ղա­րա­բա­ղը տվել է 22 Խոր­հր­դա­յին Միու­թյան հե­րոս, այդ թվում՝ եր­կու կրկ­նա­կի հե­րոս, մար­շալ­ներ ու ադ­մի­րալ­ներ, ո­րոնց ա­նուն­նե­րը ոս­կե տա­ռե­րով են ար­ձա­նագր­ված մեր Հայ­րե­նի­քի՝ Ռու­սաս­տա­նի ու Հա­յաս­տա­նի պատ­մու­թյան է­ջե­րում։ Մա­յի­սի 9-ը մե՜ր հաղ­թա­նա­կի տոնն է, այն նաև Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ինք­նա­պաշտ­պա­նա­կան բա­նա­կի ստեղծ­ման, Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի բռ­նա­տի­րու­թյու­նից Շու­շիի ա­զա­տագր­ման օրն է։ Դա Ան­կախ Ար­ցա­խի հաղ­թա­նա­կի ու ա­զա­տու­թյան օրն է։ Մենք մեր պատ­րաս­տա­կա­մու­թյունն ենք հայտ­նում՝ միա­վոր­վե­լու հա­նուն խա­ղա­ղու­թյան պայ­քա­րում, երկ­խո­սու­թյան, Մո­լո­րա­կի կա­նանց հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն ամ­րապն­դող ջան­քե­րում։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Wed, 16 Oct 2019 15:36:54 +0000
ԳԵ­ՂԵ­ՑԻԿ Ա­ՎԱՆ­ԴՈՒՅԹ ԵՎ ՍՊԱՍ­ՎԱԾ ՏՈՆ http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/27629-2019-10-16-15-28-17 http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/27629-2019-10-16-15-28-17 ԳԵ­ՂԵ­ՑԻԿ Ա­ՎԱՆ­ԴՈՒՅԹ ԵՎ ՍՊԱՍ­ՎԱԾ ՏՈՆ
Կա­րի­նե ԴԱ­ԴԱ­ՄՅԱՆ ք.…

 Ինչ­պես տե­ղե­կա­ցանք Մար­տու­նու շրջ­վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի ԳՀՀ բաժ­նից՝ սեպ­տեմ­բե­րի 27-ի դրու­թյամբ Մար­տու­նու շր­ջա­նում առ­կա է 332.965հա նռան այ­գի, ո­րից գրանց­ված է 157.41հա-ն, բեր­քա­տու է 113.30հա-ն։ Վեր­ջին մեկ տար­վա ըն­թաց­քում հիմ­նադր­վել է ա­վե­լի քան 77 հա նռան այ­գի։ Խոր­քա­յին հո­րե­րի փոր­ման և ո­ռոգ­ման հա­մա­կար­գի ընդ­լայն­ման շնոր­հիվ ա­վե­լի շատ տա­րածք­ներ են ընդգրկվում ո­ռոգ­ման տակ։ Շր­ջա­նի նռան այ­գի­նե­րից ո­ռո­գո­վի է 239.34հա-ն, ո­րից ար­տե­զյան ե­ղա­նա­կով՝ 72.3հա, կա­թի­լա­յին ե­ղա­նա­կով՝ 171հա։ 

Տե­ղե­կա­ցանք նաև, որ, որ­պես ա­ջակ­ցու­թյուն, կա­ռա­վա­րու­թյան կող­մից ար­դեն երկ­րորդ տա­րին է, ինչ նոր՝ 1-10հա այ­գի­նե­րի հիմ­նադր­ման հա­մար ցան­կա­ցող­նե­րին աշ­նա­նը և գար­նա­նը անվ­ճար տրա­մադր­վում է հա-ին 625 հատ ար­մա­տա­կալ, ին­չը ևս զգա­լիո­րեն նպաս­տում է նոր այ­գի­նե­րի հիմ­նադր­ման գոր­ծըն­թա­ցին։ Այն շա­րու­նա­կա­կան կլի­նի հա­ջորդ տա­րի­նե­րի հա­մար։

Հա­մա­ձայն շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Ա­րա­րատ Մել­քու­մյա­նի ո­րոշ­ման՝ հոկ­տեմ­բե­րի 19-ին Մար­տու­նի քա­ղա­քում կանց­կաց­վի հեր­թա­կան՝ ար­դեն 3-րդ Նռան փա­ռա­տո­նը։ Նշենք, որ փա­ռա­տո­նի կազ­մա­կեր­պու­մը տար­բեր նպա­տակ­ներ է հե­տապն­դում, այդ թվում՝ Մար­տու­նու շր­ջա­նում գյու­ղատն­տե­սու­թյան զար­գա­ցում, նռան այ­գի­նե­րի հիմ­նադր­ման խթա­նում, այ­գե­գործ­նե­րի և սպա­ռող­նե­րի գործ­նա­կան կա­պե­րի հաս­տա­տում և տե­ղե­կատ­վու­թյան փո­խա­նա­կում, գյու­ղա­կան տու­րիզ­մի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի բա­ցա­հայ­տում և այլն։
Փա­ռա­տո­նը նաև գե­ղե­ցիկ մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում է, ո­րը մաս­նա­կից­նե­րին խոս­տա­նում և ա­պա­հո­վում է հա­գե­ցած, հա­ճե­լի մթ­նո­լորտ, բարձր տրա­մադ­րու­թյուն։
Նշենք, որ փա­ռա­տո­նի նա­խա­պատ­րաստ­ման և անց­կաց­ման հա­մար, շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի ո­րոշ­մամբ, ստեղծ­վել է հանձ­նա­ժո­ղով, առ­կա են նա­խա­պատ­րաստ­ման և անց­կաց­ման մի­ջո­ցա­ռում­նե­րի հս­տակ ծրա­գիր ու ժա­մա­նա­կա­ցույց:
Փա­ռա­տո­նի շր­ջա­նակ­նե­րում կլի­նի մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րի ծրա­գիր շր­ջա­նի մշա­կույ­թի տնե­րի և ե­րի­տա­սար­դու­թյան ակ­տիվ մաս­նակ­ցու­թյամբ։
Կներգ­րավ­վեն նռան այ­գի­նե­րի մշակ­մամբ և վե­րամ­շակ­մամբ զբաղ­վող տն­տես­վա­րող սու­բյեկտ­ներ և բո­լոր հա­մայ­նք­նե­րը, ո­րոնք ի­րենց բերք ու բա­րի­քը ցու­ցադ­րե­լու, վա­ճա­ռե­լու հա­մար կու­նե­նան լա­վա­գույն հնա­րա­վո­րու­թյու­նը՝ հան­դես կգան սե­փա­կան տա­ղա­վա­րով։ Փա­ռա­տո­նին հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն մաս­նակ­ցե­լու ինչ­պես շր­ջա­նի, այն­պես և Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի մե­նատն­տես­ներն ու վե­րամ­շա­կող ըն­կե­րու­թյուն­նե­րը, պար­զա­պես բո­լոր ցան­կա­ցող­նե­րը։
Ինչ­պես նա­խորդ տա­րի­նե­րին կազ­մա­կերպ­ված փա­ռա­տո­նե­րին, այս տա­րի ևս տա­ղա­վար­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նան ներ­կա­յաց­նե­լու ար­ցա­խյան հա­րուստ խո­հա­նո­ցը՝ կուր­կու­տից մինչև խո­րո­ված ու ժեն­գյա­լով հաց, նաև ար­ցա­խյան է­կո­լո­գիա­պես մա­քուր բերք ու բա­րի­քը։ Մար­դիկ կկա­րո­ղա­նան սո­վո­րա­կա­նից ա­վե­լի ցածր և մատ­չե­լի գնե­րով գյուղմ­թերք գնել։
Կլի­նեն ձեռ­քի աշ­խա­տանք­նե­րի վա­ճառք-ցու­ցադ­րու­թյուն­ներ։
Փա­ռա­տո­նը նաև մե­նատն­տես­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն կտա գոր­ծա­րար կա­պե­րի հիմ­քեր դնել։
Տա­րեց­տա­րի ա­վե­լա­նում են շր­ջա­նի նռան այ­գի­նե­րի տա­րածք­նե­րը՝ հիմ­նադր­վում են նոր այ­գի­ներ, նռան մշա­կու­թյամբ սկ­սում են զբաղ­վել նոր այ­գե­գործ­ներ։ Այս ուղ­ղու­թյամբ ա­վե­լա­նում է նաև երկ­րի կա­ռա­վա­րու­թյան ու­շադ­րու­թյու­նը։ Նու­ռը շատ քմա­հաճ և բծախն­դիր միրգ է, ուս­տի ա­ճում է սահ­մա­նա­փակ տա­րածք­նե­րում։ Այն բա­վա­կա­նին մեծ օգ­տա­կա­րու­թյուն և պա­հան­ջարկ ու­նի, որն օ­րե­ցօր ա­վե­լա­նում է։ Բա­րե­բախ­տա­բար, Մար­տու­նիում առ­կա են բնակ­լի­մա­յա­կան նպաս­տա­վոր բո­լոր պայ­ման­նե­րը նռան մշա­կու­թյամբ զբաղ­վե­լու և այն զար­գաց­նե­լու հա­մար։ Հենց սա էլ հիմք է հան­դի­սա­նում ինչ­պես նռան մշա­կու­թյան ծա­վալ­նե­րի ընդ­լայն­ման, այն­պես էլ որ­պես մշա­կա­բույ­սի ի­րա­կան հայ­րե­նիք՝ տե­ղում տոն կազ­մա­կեր­պե­լու հա­մար։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Wed, 16 Oct 2019 15:26:57 +0000
ՄԵՂՐԻ ՓԱՌԱՏՈՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27628-2019-10-16-15-24-40 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27628-2019-10-16-15-24-40 ՄԵՂՐԻ ՓԱՌԱՏՈՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ
Թա­մար ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ ք.…

 Քար­վա­ճա­ռում ա­ռա­ջին ան­գամ կազ­մա­կերպ­ված Մեղ­րի փա­ռա­տո­նը մի քա­նի նպա­տակ ու­ներ։ Ամ­փո­փե­լով փա­ռա­տո­նի ար­դյունք­ներն ու նշե­լով ձեռք­բե­րում­նե­րը՝ փա­ռա­տո­նը նա­խա­ձեռ­նող, Շա­հու­մյա­նի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Գա­գիկ Մար­տի­րո­սյա­նը մեզ հետ զրույ­ցում տե­ղե­կաց­րեց, որ փա­ռա­տո­նի ճա­նա­չո­ղա­կան նպա­տա­կը կա­րե­լի է ի­րա­կա­նաց­ված հա­մա­րել։

ՙԱյդ օ­րը շատ մար­դիկ այ­ցե­լե­ցին Քար­վա­ճառ՝ թե՜ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նից, թե՜ Ար­ցա­խի տար­բեր շր­ջան­նե­րից, թե՜ ար­տերկ­րից՚,-տե­ղե­կաց­րեց մեր զրու­ցա­կի­ցը։-Փա­ռա­տո­նից հե­տո հան­դի­պել եմ մի քա­նի սփյուռ­քա­հայ գոր­ծա­րար­նե­րի, ո­րոնք նպա­տակ ու­նեն գյու­ղատն­տե­սա­կան ծրագ­րե­րի զար­գաց­ման հա­մար ներդ­րում­ներ կա­տա­րել մեր շր­ջա­նում՚,-նշեց Գա­գիկ Մար­տի­րո­սյանն ու հա­վե­լեց, որ Շա­հու­մյա­նի շր­ջա­նում ար­տադր­վող մեղ­րի պա­հանջ­վող բա­ղադ­րու­թյու­նը պահ­պա­նե­լու դեպ­քում կա­րե­լի է այն մեծ քա­նա­կու­թյամբ ար­տա­հա­նել։
ՙՄեղ­վա­պա­հու­թյան, ինչ­պես նաև գյու­ղատն­տե­սա­կան այլ ճյու­ղե­րի զար­գաց­ման հա­մար ներդ­րում ա­նե­լու նպա­տակ­ներ կան։ Նա­խա­գիծն ի­րա­կա­նաց­նե­լու տա­րածքն ար­դեն ո­րոշ­վել է՚,-ըն­դգ­ծեց շր­ջա­նի ղե­կա­վա­րը։
Խո­սե­լով Մեղ­րի փա­ռա­տո­նի մյուս՝ տն­տե­սա­կան նպա­տա­կից՝ մեր զրու­ցա­կի­ցը տե­ղե­կաց­րեց, որ փա­ռա­տո­նի ըն­թաց­քում ընդ­հա­նուր առ­մամբ վա­ճառ­վել է 350 կգ մեղր։
ՙՔա­նի որ տա­ղա­վար­նե­րի թիվն այն­քան էլ մեծ չէր, ար­տադ­րանք էին բե­րել միայն Ար­ցա­խի մեղ­վա­պահ­նե­րը։ Հա­ջորդ տա­րի մեղ­վա­պահ­ներ կհ­րա­վի­րենք նաև Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան տար­բեր շր­ջան­նե­րից՚,-նշեց մեր զրու­ցա­կի­ցը։ Ա­ռա­ջին ան­գամ կազ­մա­կերպ­ված փա­ռա­տո­նին ա­ջակ­ցել են երկ­րի Նա­խա­գա­հը, Ար­ցա­խի ներդ­րու­մա­յին հիմ­նադ­րա­մը, Գյու­ղի և գյու­ղատն­տե­սու­թյան ա­ջակց­ման հիմ­նադ­րա­մը։
Ըստ Գա­գիկ Մար­տի­րո­սյա­նի՝ տե­ղում մի­ջո­ցառ­ման կազ­մա­կերպ­մանն օ­ժան­դա­կել են տե­ղա­կան գե­րա­տես­չու­թյուն­ներն ու կա­մա­վոր­նե­րը։
Փա­ռա­տո­նի ըն­թաց­քում ու­շադ­րու­թյուն են գրա­վել ոչ միայն մեղ­րի ու մեղ­րից պատ­րաստ­ված քաղց­րա­վե­նի­քի տա­ղա­վար­նե­րը, այլ նաև տար­բեր մշա­կու­թա­յին հաս­տա­տու­թյուն­նե­րի կող­մից ներ­կա­յաց­ված ձեռ­քի աշ­խա­տանք­նե­րը։
Շա­հու­մյա­նի շր­ջա­նի ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան կենտ­րո­նի տնօ­րեն Նել­լի Դա­նիե­լյա­նը, ով նաև փա­ռա­տո­նի ար­տա­քին ձևա­վոր­ման հիմ­նա­կան պա­տաս­խա­նա­տու­նե­րից էր, մեզ հետ զրույ­ցում նշեց, որ կենտ­րո­նի սա­նե­րի կող­մից պատ­րաստ­ված ձեռ­քի աշ­խա­տանք­նե­րը գրա­վել են ԱՀ Մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րար Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նի ու­շադ­րու­թյու­նը։
ՙԱյժմ մտա­ծում ենք ծրա­գի­րը լա­վա­գույնս ի­րա­կա­նաց­նե­լու տար­բե­րակ­նե­րը, և ար­դեն պատ­րաս­տի ծրագ­րով կդի­մենք նա­խա­րա­րու­թյա­նը՝ ա­ջակ­ցու­թյան հա­մար՚,-ամ­փո­փեց մեր զրու­ցա­կի­ցը։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Wed, 16 Oct 2019 15:22:20 +0000
ԹԱՏԵՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ` ՆՎԻՐՎԱԾ Վ. ՎԱՂԱՐՇՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 125-ԱՄՅԱԿԻՆ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27627-125 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27627-125 ԹԱՏԵՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ` ՆՎԻՐՎԱԾ  Վ. ՎԱՂԱՐՇՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 125-ԱՄՅԱԿԻՆ
Հոկ­տեմ­բե­րի 11-ին Հադ­րու­թի…

Ու­շագ­րավն այն էր, որ մր­ցույ­թին ներ­կա էին Վ. Վա­ղար­շյա­նի թոռ Գա­րիկ Վա­ղար­շյա­նը դս­տեր` Ին­գա­յի հետ:

Մր­ցույ­թի նպա­տակն էր, ըն­դգ­ծում է բաժ­նի պետ Ե­րա­զիկ Հայ­րի­յա­նը, աշ­խու­ժաց­նել թա­տե­րա­կան կյան­քը Հադ­րու­թի շր­ջա­նում, թա­տե­րա­սեր հան­րու­թյա­նը հա­ղոր­դա­կից դարձ­նել թա­տե­րար­վես­տի զար­գաց­մա­նը, մա­տաղ սերն­դի ու­շադ­րու­թյու­նը սևե­ռել դե­պի թատ­րոն, նպաս­տել ե­րե­խա­նե­րի թա­տե­րա­կան ճա­շա­կի զար­գաց­մա­նը, նոր տա­ղանդ­նե­րի հայտ­նա­բեր­մանն ու նրանց հե­տա­գա ստեղ­ծա­գոր­ծա­կան ա­ճի ա­պա­հով­մա­նը, դրա­նով իսկ արժևո­րել ոչ միան նշա­նա­վոր դի­զակ­ցի­նե­րի հան­րահռ­չա­կու­մը, այլև հայ մե­ծա­նուն գրող­նե­րի ժա­ռան­գու­թյու­նը: Պա­տա­հա­կան չէր, որ մր­ցույ­թի լե­զուն գրա­կան հա­յե­րենն էր, իսկ բե­մադ­րե­լու նյու­թը` հայ գրող­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը:
Հադ­րութ քա­ղա­քի և շր­ջա­նի հա­մայ­նք­նե­րի մաս­նա­կից թա­տե­րախմ­բե­րից, պար­զա­բա­նում է Ե. Հայ­րի­յա­նը, ա­ռա­ջարկ­վում էր անդ­րա­դարձ կա­տա­րել հայ գրա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րին, դրանց գա­ղա­փա­րա­կան հեն­քում շա­ղա­խել ժո­ղովր­դա­կան ի­մաս­տա­սի­րու­թյու­նը, ա­պա­հո­վել թա­տե­րա­կան ար­վես­տի մատ­չե­լիու­թյու­նը:
Նշենք` շր­ջա­նի հա­մայ­նք­նե­րը բա­վա­կա­նին ակ­տիվ մաս­նակ­ցե­ցին մր­ցույ­թին: Շր­ջա­նի 17 հա­մայ­նք­նե­րի թա­տե­րախմ­բեր ներ­կա­յաց­րին Թու­մա­նյա­նի թե՜ հե­քիաթ­նե­րը և թե՜ հան­րա­հայտ հե­քիաթ­նե­րի նրա փո­խադ­րու­թյուն­նե­րը: Ներ­կա­յա­ցում­ներն ա­նա­չառ և մաս­նա­գի­տո­րեն գնա­հա­տե­լու հա­մար մայ­րա­քա­ղա­քից հրա­վիր­ված էին Ստե­փա­նա­կեր­տի Վահ­րամ Փա­փա­զյա­նի ան­վան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի ար­տիստ­ներ, ԱՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ Սամ­վել Եվ­րի­յա­նը (հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ) և դե­րա­սան Սամ­վել Մկրտ­չյա­նը:
Եվ այս­պես, հանձ­նա­ժո­ղո­վի գնա­հատ­մամբ` 1-ին մր­ցա­նա­կա­յին տե­ղը զբա­ղեց­րեց Հադ­րու­թի ար­վես­տի դպ­րո­ցի թա­տե­րա­խում­բը` Հ. Թու­մա­նյա­նի ՙԹմ­կա­բեր­դի ա­ռու­մը՚ պոե­մի մո­տիվ­նե­րով` ՙԹե չլի­նեն կինն ու գի­նին…՚ բե­մադ­րու­թյամբ: 2-րդ տե­ղին ար­ժա­նա­ցավ Դրախ­տիկ հա­մայն­քի հան­րակր­թա­կան դպ­րո­ցի թա­տե­րա­խում­բը` Հ. Թու­մա­նյա­նի ՙՍուտ­լիկ որս­կա­նը՚ հե­քիա­թի բե­մադ­րու­թյամբ: 3-րդ հո­րի­զո­նա­կա­նը զբա­ղեց­րեց Ա­զոխ հա­մայն­քի թա­տե­րա­խում­բը` Հ. Թու­մա­նյա­նի ՙՔաջ Նա­զար՚ հե­քիա­թի բե­մադ­րու­թյամբ:
Բո­լոր մր­ցա­նա­կա­յին տե­ղեր զբա­ղեց­րած մաս­նա­կից թա­տե­րախմ­բե­րը պարգևատր­վել են հա­մա­պա­տաս­խան պատ­վոգ­րե­րով և նվեր­նե­րով:
Մր­ցույթն ա­վարտ­վեց Տո­ղի ար­վես­տի դպ­րո­ցի ու­սուց­չա­կան կո­լեկ­տի­վի կող­մից մա­տու­ցած գե­ղե­ցիկ ա­նակն­կա­լով? Ա­լեք­սանդր Մա­նա­սյա­նի ՙԱ­րա, պա ստի պեն կի­նի՚ պոե­մի բե­մադ­րու­թյամբ:
Վա­ղարշ Վա­ղար­շյա­նի թոռ Գա­րիկ Վա­ղար­շյա­նի խոս­տո­վա­նու­թյամբ, մր­ցույթն իր հա­մար ան­վա­նի իր պա­պին նվիր­ված հրա­շա­լի ա­նակն­կալ էր: Շնոր­հա­շատ շատ ե­րե­խա­ներ կա­յին ընդգրկված բո­լոր հա­մայ­նք­նե­րի ներ­կա­յա­ցում­նե­րի մեջ, սա­կայն ցան­կա­լի է, ան­կեղ­ծա­նում է նա, որ խմ­բե­րի ղե­կա­վար­ներն ա­վե­լի պատ­շաճ ու հա­մա­կող­մա­նի աշ­խա­տանք տա­նեն ե­րե­խա­նե­րի հետ: Չէ՞ որ թա­տե­րար­վես­տը, նկա­տում է նա, մի քա­նի ար­վեստ­նե­րի հա­մադ­րու­թյուն է, և այդ ար­վեստ­նե­րի մտած­ված ու հա­մո­զիչ հա­մադ­րու­թյու­նից է ծն­վում հա­ջող բե­մադ­րու­թյու­նը:
Հադ­րու­թի շրջ­վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի բաժ­նի վա­րիչ Ե. Հայ­րի­յա­նը, եզ­րա­փա­կե­լով մր­ցույ­թը, խոս­տո­վա­նեց, որ ա­ռա­ջին ան­գամ կազ­մա­կեր­պած թա­տե­րա­կան այս մր­ցույ­թը շա­րու­նա­կա­կան բնույթ կու­նե­նա, և այս ուղ­ղու­թյամբ բաժ­նի կող­մից մեծ աշ­խա­տանք կտար­վի:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Wed, 16 Oct 2019 11:59:43 +0000
ՖՐԵԶՆՈՅԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՙՉԵՎԻ ՉԵՍՏ՚-Ի ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑՆ ԱՐՑԱԽ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27626-2019-10-16-11-52-28 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27626-2019-10-16-11-52-28 ՖՐԵԶՆՈՅԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՙՉԵՎԻ ՉԵՍՏ՚-Ի ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑՆ ԱՐՑԱԽ
Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

ԱՄՆ Կա­լի­ֆոռ­նիա նա­հան­գի Ֆրեզ­նո քա­ղա­քի բժշ­կա­կան ա­ռա­քե­լու­թյան և ՙՉե­վի Չեստ՚ կազ­մա­կեր­պու­թյան մաս­նա­գետ­նե­րը հեր­թա­կան ան­գամ Ար­ցա­խում կազ­մա­կեր­պե­ցին ՙԲաց դռ­նե­րի օր՚, ո­րի շր­ջա­նակ­նե­րում ի­րա­կա­նաց­րին բժշ­կա­կան անվ­ճար խոր­հր­դատ­վու­թյուն­ներ, հե­տա­զո­տու­թյուն­ներ, վի­րա­հա­տա­կան մի­ջամ­տու­թյուն­ներ։ Հոկ­տեմ­բե­րի 6-11-ն ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան, մոր և ման­կան ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման կենտ­րոն­նե­րում, ՙԱրևիկ՚ ման­կա­կան բուժ­միա­վո­րու­մում, Քե­րո­լայն Քոք­սի ան­վան վե­րա­կանգ­նո­ղա­կան կենտ­րո­նում, ՙԴեն­տեքս Դեն­տալ՚ ա­տամ­նա­բու­ժա­րա­նում և Մար­տա­կեր­տի շր­ջա­նա­յին բուժ­միա­վո­րու­մում Ար­ցա­խի բնակ­չու­թյա­նը բու­ժօգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­ցին ոչ միայն հայ, այլև այ­լազ­գի բու­ժաշ­խա­տող­ներ։ Ֆրեզ­նո­յում ՀՀ պատ­վա­վոր հյու­պա­տոս Պերճ Աբ­գա­րյա­նին, խմ­բի ան­դամ­նե­րին և ՙՉե­վի Չեստ՚ կազ­մա­կեր­պու­թյան մաս­նա­գետ­նե­րին ըն­դու­նել են Նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նը, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ա­րա­յիկ Բաղ­րյա­նը: Նրանք բարձր են գնա­հա­տել նման մար­դա­սի­րա­կան ա­ռա­քե­լու­թյու­նը, մեծ պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը հայ­րե­նա­կից­նե­րին օգ­նե­լու հար­ցում։ Նման բժիշկ-մաս­նա­գետ­նե­րի այ­ցե­րը նաև նպաս­տում են հան­րա­պե­տու­թյու­նում բժշ­կա­կան ծա­ռա­յու­թյան ո­րա­կի բարձ­րաց­մա­նը։

Ֆրեզ­նո­յի բժշ­կա­կան ա­ռա­քե­լու­թյան խմ­բի հա­մա­կար­գող Վա­չե Վա­սի­լյա­նը տե­ղե­կաց­րեց, որ հեր­թա­կան ան­գամ 28 հո­գուց բաղ­կա­ցած` ընդ­հա­նուր վի­րա­բույժ, ման­կա­բույժ, ա­տամ­նա­բույժ, ակ­նա­բույժ, սր­տա­բան և այլ նեղ բժիշկ-մաս­նա­գետ­նե­րը ցու­ցա­բե­րե­ցին ոչ միայն մաս­նա­գի­տա­կան բարձ­րա­կարգ օգ­նու­թյուն, այլև տե­ղի բու­ժանձ­նա­կազ­մի հետ կիս­վե­ցին ի­րենց փոր­ձով, վեր­ջին սերն­դի նո­րա­րա­րա­կան մե­թոդ­նե­րով։ Բժիշկ­նե­րի մար­դա­սի­րա­կան խումբն Ար­ցա­խի ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տին նվի­րա­բե­րեց նաև դե­ղո­րայք, բուժ­սար­քա­վո­րում­ներ։ Նշյալ օ­րե­րին, բա­ցի նա­խօ­րոք հեր­թագր­ված ան­ձան­ցից, հե­տա­զոտ­վում էին այլ դի­մող­ներ ևս։ Բժիշկ­ներն ա­ռա­վո­տյան ժա­մը 8-ից մինչև ուշ ե­րե­կո, բա­ցի հե­տա­զո­տու­թյուն­նե­րից, ի­րա­կա­նաց­նում էին բարդ վի­րա­հա­տու­թյուն­ներ։ Կա­յին գի­նե­կո­լո­գիա­կան վի­րա­հա­տու­թյուն­ներ, ո­րոնք ե­թե տե­ղի բժիշկ­նե­րը կա­տա­րում էին եր­կու ժա­մում, ա­պա ար­տերկ­րի մաս­նա­գետ­նե­րի նո­րա­րա­րա­կան մե­թոդ­նե­րի շնոր­հիվ դրանք ար­վում էին ըն­դա­մե­նը 15 րո­պեում։ Նույ­նիսկ այն­քան շատ էին գի­նե­կո­լո­գիա­կան խն­դիր­նե­րով վի­րա­հա­տա­կան մի­ջամ­տու­թյուն­նե­րը, որ ա­մե­րի­կա­ցի բժիշկն ա­ռա­քե­լու­թյան խմ­բի ղե­կա­վա­րին խնդ­րեց մեկ օր ևս մնալ Ար­ցա­խում:
Վի­րա­բույժ Վան Պո­ղո­սյա­նը հեր­թա­կան ան­գամ կա­տա­րեց բա­ցա­ռիկ վի­րա­հա­տու­թյուն­ներ։ Նրա կար­ծի­քով, տե­ղի մաս­նա­գետ­նե­րը բա­նի­մաց ու գրա­գետ են, սա­կայն կա­րիք ու­նեն հմ­տա­նա­լու և տե­ղե­կա­նա­լու ո­լոր­տի նոր մե­թոդ­նե­րին։ Ֆրեզ­նո­յի հայ օգ­նու­թյան միու­թյան մաս­նա­ճյու­ղի ա­ջակ­ցու­թյամբ դե­ղո­րայք և բուժ­սար­քա­վո­րում­ներ նվի­րա­բեր­վե­ցին նաև շր­ջա­նա­յին բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րին, մաս­նա­վո­րա­պես` Քա­շա­թա­ղի շր­ջա­նի Կով­սա­կա­նի տե­ղա­մա­սա­յին հի­վան­դա­նո­ցը հա­մալր­վեց ա­տամ­նա­բու­ժա­կան նոր սար­քա­վո­րում­նե­րով, նյու­թե­րով։ ՙՉե­վի Չեստ՚ կազ­մա­կեր­պու­թյան ակ­նա­բույժ Մե­րե­լի Համ­բա­րյանն ար­դեն երկ­րորդ տա­րին է Ար­ցա­խում մար­դա­սի­րա­կան ա­ռա­քե­լու­թյամբ։ Նրա խոս­քով, ինչ­պես ամ­բողջ աշ­խար­հում, այն­պես էլ Ար­ցա­խում ա­ռա­վել տա­րած­ված են կա­տա­րակ­տա և գլաու­կո­մա ակ­նա­բու­ժա­կան բար­դու­թյուն­նե­րը։ ՙՄենք բե­րել ենք անհ­րա­ժեշտ սար­քա­վո­րում­ներ, որ­պես­զի նոր ե­ղա­նակ­նե­րով ի­րա­կա­նաց­նենք ակ­նա­բու­ժա­կան վի­րա­հա­տա­կան մի­ջամ­տու­թյուն­նե­րը։ Ա­մեն օր հե­տա­զո­տել ենք 30-50 հի­վան­դի և անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում կա­տա­րել վի­րա­հա­տու­թյուն­ներ։ Տե­ղի մաս­նա­գետ­ներն էլ սկ­սել են այդ նոր մե­թոդ­նե­րով կա­տա­րել վի­րա­հա­տու­թյուն­նե­րը, ին­չի շնոր­հիվ հի­վան­դի տե­սո­ղու­թյունն ա­վե­լի ա­րագ է վե­րա­կան­գն­վում, վի­րա­հա­տա­կան ու հետ­վի­րա­հա­տա­կան ըն­թացքն ա­վե­լի ա­պա­հով է ըն­թա­նում՚,- նշեց Մ. Համ­բա­րյա­նը։
ՙՉե­վի Չեստ՚ բժշ­կա­կան խմ­բի ղե­կա­վար Ռա­ֆի Սարգ­սյա­նի խոս­քով` 6 ա­միս ա­ռաջ տե­ղե­կա­ցել են բու­ժօգ­նու­թյան կա­րիք ու­նե­ցող ան­ձանց խն­դիր­նե­րի մա­սին և ի­րենց հետ բե­րել անհ­րա­ժեշտ բո­լոր սար­քա­վո­րում­նե­րը: Հե­տա­զո­տու­թյան ըն­թաց­քում դե­ղո­րայ­քի կա­րիք ու­նե­ցող­նե­րը տե­ղում ստա­ցել են անհ­րա­ժեշտ դե­ղա­չա­փե­րը։ Բժշ­կա­կան այս խմ­բի հա­մա­կար­գող­նե­րը մտա­դիր են հա­ջորդ տա­րի աշ­խա­տանք­նե­րի մեծ մա­սը կազ­մա­կեր­պել Մոր և ման­կան ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման կենտ­րո­նում, ո­րով­հետև այն­տեղ նո­րա­րա­րա­կան մե­թոդ­նե­րով վի­րա­հա­տա­կան մի­ջամ­տու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նե­լու կա­րիք շատ կա։
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Wed, 16 Oct 2019 11:39:56 +0000