comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Կիրակի, 23 Հունիսի 2019 http://artsakhtert.com Mon, 19 Aug 2019 19:56:10 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է ոլորտային նախագծեր http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26977-2019-06-24-22-04-13 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26977-2019-06-24-22-04-13 Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է ոլորտային նախագծեր
Հունիսի 24-ին ԱԺ…

 Նիստի ընթացքում էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը: Կառավարության լիազոր ներկայացուցիչը պատասխանել է պատգամավորների հարցերին և տվել համապատասխան պարզաբանումներ: Հանձնաժողովը քվեարկել և դրական եզրակացությամբ առաջարկել է նախագիծը ներառել հերթական նիստի օրակարգում:

Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելով «Պետական գույքի մասնավորեցման 2019-2022թթ ծրագրի մասին» ԱՀ օրենքի նախագիծը՝ Լևոն Գրիգորյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո սահմանված ժամկետում նախագծի վերաբերյալ որևէ առաջարկություն չի ստացվել և առաջարկել է այն երկրորդ ընթերցմամբ ներկայացնել Ազգային ժողովի քննարկմանը: Հանձնաժողովը այս նախագծին ևս տվել է դրական եզրակացություն:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Mon, 24 Jun 2019 22:02:58 +0000
Արցախի խորհրդարանում հյուրընկալել են ՀՀ Առաջնորդության դպրոցի սաներին http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26976-2019-06-24-21-57-50 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26976-2019-06-24-21-57-50 Արցախի խորհրդարանում հյուրընկալել են ՀՀ Առաջնորդության դպրոցի սաներին
Հունիսի 24-ին Արցախի…

 Հանդիպման ընթացքում Աշոտ Ղուլյանը հյուրերին է ներկայացրել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը՝ անդրադառնալով տարածաշրջանի և հակամարտությունների լուծման վրա աշխարհաքաղաքական զարգացումների ազդեցությանը :

Այնուհետև հարցուպատասխանի ձևաչափով մտքեր են փոխանակվել Արցախի մասնակցությամբ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնմանը, սահմանամերձ բնակավայրերում տնտեսական զարգացման ռազմավարություն մշակելուն, բնակչության աճի տեմպի ավելացմանը, ինչպես նաև Արցախ-Հայաստան հարաբերություններին վերաբերող թեմաների շուրջ:

Հարցին, թե ինչով կարող են օգտակար լինել Առաջնորդության դպրոցի սաները Արցախին՝ խորհրդարանի ղեկավարը պատասխանել է, որ կարևոր է հայրենիքի այս հատվածի հանրահռչակումը արտաքին աշխարհի համար, Արցախում ապրելը ու սեփական օրինակով մյուսներին վարակելը:

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Mon, 24 Jun 2019 21:56:36 +0000
ԱՐՑԱԽՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԼՅԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ՕՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26975-2019-06-24-21-54-50 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26975-2019-06-24-21-54-50 ԱՐՑԱԽՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԼՅԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ՕՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան և Հայ­կա­կան լյար­դա­բա­նա­կան ա­սո­ցիա­ցիա­յի հա­մա­տեղ ջան­քե­րով հու­նի­սի 21-22-ը Հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րո­նում կազ­մա­կերպ­վել են ՙԼյար­դա­բա­նա­կան օ­րեր Ար­ցա­խում՚ խո­րագ­րով դա­սա­խո­սու­թյուն­ներ, ին­տե­րակ­տիվ դա­սըն­թաց­ներ: Հու­նի­սի 21-ին ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ա­րա­յիկ Բաղ­րյանն ըն­դու­նել է ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան գլ­խա­վոր լյար­դա­բան, Հայ­կա­կան լյար­դա­բա­նա­կան ա­սո­ցիա­ցիա­յի նա­խա­գահ, բժշ­կա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Հաս­միկ Ղա­զի­նյա­նին և քն­նար­կել ա­մե­նա­մյա և հեր­թա­կան սկ­րի­նին­գա­յին ծրագ­րե­րի ի­րա­կա­նա­ցումն Ար­ցա­խում։

Նույն օ­րը Հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րո­նի և ու­ռուց­քա­բա­նա­կա­նի կոն­ֆե­րենց- դահ­լիճ­նե­րում միա­ժա­մա­նակ անց­կաց­վե­ցին դա­սա­խո­սու­թյուն­ներ և սե­մի­նար­ներ բժիշկ­նե­րի, բուժ­քույ­րե­րի հա­մար։ ՀՀ լյար­դա­բա­նա­կան ա­սո­ցիա­ցիա­յի քար­տու­ղար, ՙԱր­մե­նի­կում՚ կլի­նի­կա­կան կենտ­րո­նի գլ­խա­վոր բուժ­քույր Սր­բու­հի Ներ­սի­սյա­նը բուժ­քույ­րե­րի հա­մար նա­խա­տես­ված սե­մի­նար-դա­սըն­թաց­նե­րին անդ­րա­դար­ձավ վի­րու­սա­յին հե­պա­տիտ հի­վան­դու­թյուն­նե­րի վաղ ախ­տո­րոշ­ման, հի­վան­դու­թյան բուժ­ման ճիշտ կազ­մա­կերպ­ման, բու­ժանձ­նա­կազ­մի հի­գիե­նա­յի պահ­պան­ման, ներ­հի­վան­դա­նո­ցա­յին վա­րակ­նե­րի կան­խար­գել­ման և դրանց առ­նչ­վող թե­մա­նե­րին։
Ս. Ներ­սի­սյա­նի պար­զա­բան­մամբ՝ հայ­կա­կան եր­կու հան­րա­պե­տու­թյուն­նե­րում ժա­մա­նակ առ ժա­մա­նակ ի­րա­կա­նաց­վում են ծրագ­րեր հե­պա­տիտ­նե­րի կան­խար­գել­ման և բուժ­ման վե­րա­բե­րյալ։ ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի նա­խա­ձեռ­նու­թյամբ հե­պա­տիտ­նե­րի բուժ­ման հա­մար անհ­րա­ժեշտ դե­ղո­րայք է ներ­կր­վել Հա­յաս­տան, ո­րից ո­րո­շա­կի քա­նակ կտ­րա­մադր­վի նաև Ար­ցա­խին։ Անդ­րա­դառ­նա­լով վի­րու­սա­յին հե­պա­տիտ­նե­րին, բա­նա­խո­սը նշեց, որ այդ հի­վան­դու­թյուն­նե­րով վա­րակ­ված­նե­րի թի­վը բա­վա­կա­նին մե­ծա­ցել է, ին­չից մար­դիկ սթ­րես են ապ­րում: Մաս­նա­գետ­ներն այն բնո­րո­շում են որ­պես ՙքն­քուշ մար­դաս­պան՚. այն մեղ­մո­րեն մար­դու լյար­դը հասց­նում է վերջ­նա­կան ախ­տա­հար­ման: Այդ հի­վան­դու­թյուն­նե­րի բուժ­ման հա­մար գո­յու­թյուն ու­նե­ցող ժա­մա­նա­կա­կից դե­ղա­մի­ջոց­նե­րը շատ թան­կար­ժեք են, սա­կայն ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը ո­րո­շա­կի քա­նա­կով ձեռք բե­րեց այդ դե­ղո­րայ­քից և անվ­ճար տրա­մադ­րեց հա­զար հո­գու. բուժ­ման ար­դյուն­քում նշյալ հի­վանդ­նե­րի 90%-ի մոտ ան­հե­տա­ցավ հե­պա­տիտ C-ի վի­րու­սը։ Այս ար­դյու­նա­վետ դե­ղա­մի­ջո­ցից կտ­րա­մադր­վի նաև ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյա­նը։ ՙԱր­մե­նի­կում՚-ի գլ­խա­վոր բուժ­քույ­րը ներ­կա­յաց­րեց ներ­հի­վան­դա­նո­ցա­յին վա­րակ­նե­րի թե­ման, ո­րի շր­ջա­նակ­նե­րում անդ­րա­դար­ձավ ոչ միայն վի­րու­սա­յին հե­պա­տիտ­նե­րին, այլև ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ին, թա­րա­խա­բոր­բե­րին։ Կարևոր­վեցին հատ­կա­պես բուժք­րոջ անձ­նա­կան հի­գիե­նան, ձեռ­քե­րի ճիշտ լվա­ցումն ու ախ­տա­հա­նու­մը` որ­պես ներ­հի­վան­դա­նո­ցա­յին վա­րակ­նե­րի կան­խար­գել­ման մի­ջոց։ Բու­ժաշ­խա­տող­նե­րը պետք է նաև հետևեն մաս­նա­գի­տա­կան շա­րու­նա­կա­կան կր­թա­կան ծրագ­րե­րին։ Ման­րէ­նե­րի տա­րա­ծու­մը կան­խե­լու հա­մար մաս­նա­գե­տը կարևո­րեց ձեռ­քե­րի լվաց­ման և ախ­տա­հան­ման ե­ղա­նակ­նե­րը, մաս­նա­վո­րա­պես` օ­ճա­ռով և ջրով, սպիր­տով, շփ­ման մե­թո­դով, ան­տի­սեպ­տիկ նյու­թե­րով և այլն։
Հայ­կա­կան լյար­դա­բա­նա­կան ա­սո­ցիա­ցիա­յի նա­խա­գա­հի խոս­քով՝ լյար­դա­բա­նա­կան խն­դիր­ներն աշ­խար­հում շատ գլո­բալ բնույթ են կրում, և ՀՀ-ում նշ­վում է դրա դեմ պայ­քա­րի մի­ջազ­գա­յին 2 օր՝ հու­նի­սի 12-ը հա­մար­վում է Լյար­դի ոչ ալ­կո­հո­լա­յին ճար­պա­կալ­ման հի­վան­դու­թյուն­նե­րի, հու­լի­սի 28-ը՝ Վի­րու­սա­յին հե­պա­տիտ­նե­րի դեմ պայ­քա­րի և ի­րա­զեկ­վա­ծու­թյան մի­ջազ­գա­յին օ­րեր։ Այս ժա­մա­նա­կաըն­թաց­քում Հա­յաս­տա­նի լյար­դա­բա­նա­կան ա­սո­ցիա­ցիան ա­մե­նա­մյա ի­րա­զեկ­ման ծրագ­րեր է ի­րա­կա­նաց­նում։ Վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րով` աշ­խար­հում գրանց­ված է հե­պա­տիտ B-ով վա­րակ­ված 250մլն մարդ, իսկ հե­պա­տիտ C-ով՝ 71 մլն։ Հե­տա­զո­տու­թյուն­նե­րը փաս­տել են, որ վա­րակ­ված­նե­րից ըն­դա­մե­նը 10%-ը գի­տի իր ին­ֆեկ­ցիա­յի մա­սին։ Ուս­տի ՀՀ և ԱՀ մաս­նա­գետ­նե­րը նմա­նա­տիպ ի­րա­զեկ­ման և հե­տա­զո­տա­կան ծրագ­րե­րի օգ­նու­թյամբ փոր­ձում են բնակ­չու­թյան շր­ջա­նում վաղ ախ­տո­րո­շել նշյալ հի­վան­դու­թյուն­նե­րը և ա­ռա­ջար­կել ժա­մա­նա­կա­կից բուժ­ման մե­թոդ­ներ։ Հ. Ղա­զի­նյա­նի պար­զա­բան­մամբ՝ ամ­բողջ աշ­խար­հում լուրջ խն­դիր հան­դի­սա­ցող հե­պա­տիտ­նե­րի վա­րակ­նե­րի դեմ պայ­քա­րե­լու լա­վա­գույն մե­թոդ­նե­րից մեկն ի­րա­զե­կումն է ոչ միայն ազ­գաբ­նակ­չու­թյան, այլև բժշ­կա­կան անձ­նա­կազ­մի շր­ջա­նում։ Հա­յաս­տա­նի լյար­դա­բան­նե­րի ա­սո­ցիա­ցիան ա­մե­նա­մյա հեր­թա­կան ի­րա­զեկ­ման ծրա­գի­րը, որ­պես կա­նոն, սկ­սում է Ար­ցա­խից։ ՙՄեր նպա­տակն է կան­խել վա­րակ­վա­ծու­թյան նոր դեպ­քե­րը, ո­րով­հետև, ցա­վոք, ամ­բողջ աշ­խար­հում այդ դեպ­քե­րի թի­վը մե­ծա­նում է։ Իսկ ե­թե մար­դիկ չի­մա­նան, թե ինչ­պես են վա­րակ­վում ու վա­րա­կում, ա­պա մենք չենք կա­րող կան­խար­գե­լել։ Ուս­տի, կազ­մա­կեր­պե­լով դա­սա­խո­սու­թյուն­ներ և ին­տե­րակ­տիվ քն­նար­կում­ներ, ինչ­պես նաև հե­տա­զո­տու­թյուն­ներ բնակ­չու­թյան շր­ջա­նում, փոր­ձում ենք կր­կին անդ­րա­դառ­նալ նշյալ վա­րակ­նե­րի թե­մա­յին, դրանց բուժ­ման ժա­մա­նա­կա­կից ախ­տո­րո­շում­նե­րին, բու­ժում­նե­րին՚,-հա­վե­լեց Հ. Ղա­զի­նյա­նը։
ՙԲաց դռ­նե­րի օր՚ ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում եր­կու օր­վա ըն­թաց­քում ի­րա­կա­նաց­վել են շուրջ 110 խոր­հր­դատ­վու­թյուն, 56 սո­նոգ­րա­ֆիկ և 95 սկ­րի­նինգ հե­տա­զո­տու­թյուն, 228 լա­բո­րա­տոր փոր­ձաքն­նու­թյուն։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 24 Jun 2019 21:51:37 +0000
ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԸ` ԱՐՑԱԽՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26974-2019-06-24-21-49-34 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26974-2019-06-24-21-49-34 Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 ՀՀ ՙՄաս­նա­գի­տա­կան կր­թու­թյան ո­րա­կի ա­պա­հով­ման ազ­գա­յին կենտ­րոն՚-ը (ՈԱԱԿ) հիմ­նադր­ման 10-ա­մյա­կի առ­թիվ 2019-ը հայ­տա­րա­րել է ո­րա­կի տա­րի և այդ կա­պակ­ցու­թյամբ անց­կաց­նում է մի շարք մի­ջո­ցա­ռում­ներ: ՙՈ­րա­կա­վո­րում­նե­րի ար­ժա­նա­հա­վատ շնոր­հում և հա­վա­տար­մագ­րում՚ թե­մա­յով հու­նի­սի 20-22-ը ՈԱԱԿ-ի տնօ­րեն Ռու­բեն Թոփ­չյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ կենտ­րո­նի մաս­նա­գետ­նե­րի կող­մից Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նում անց­կաց­ված հա­մա­ժո­ղովն այդ շար­քից է: Մաս­նակ­ցում էին հան­րա­պե­տու­թյու­նում գոր­ծող բո­լոր բու­հե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը՝ ռեկ­տոր­նե­րի գլ­խա­վո­րու­թյամբ: Հա­մա­ժո­ղո­վի բաց­մա­նը ներ­կա էր ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րար Նա­րի­նե Աղա­բա­լյա­նը:

Նշենք, որ Ար­ցա­խում բու­հե­րի հա­վա­տար­մագր­ման գոր­ծըն­թացն սկս­վել է ան­ցյալ տար­վա­նից: Այն ի­րա­կա­նաց­նում է ՈԱԱԿ-ը: Կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ բու­հե­րի հա­վա­տար­մագր­ման հայ­տագր­ման վերջ­նա­ժամ­կե­տը 2019-ի դեկ­տեմ­բե­րի 31-ն է:

Դրա­նից հե­տո մեկ տար­վա ըն­թաց­քում բու­հե­րը պետք է ստա­նան հա­վա­տար­մագ­րում: ՈԱԱԿ-ը մի քա­նի հան­դի­պում է անց­կաց­րել Ար­ցա­խում, ինչ­պես նաև բու­հե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն են վե­րա­պատ­րաստ­վել ՈԱԱԿ-ում: Հա­վա­տար­մագր­ման գոր­ծըն­թա­ցի հեր­թա­կան փու­լը հա­մըն­կավ ՈԱԱԿ-ի 10-ա­մյա­կի առ­թիվ անց­կաց­վող հա­մա­ժո­ղո­վի հետ:
Ներ­կա­նե­րին բաց­ման խոս­քով ող­ջու­նեց ԱրՊՀ ռեկ­տոր Ար­մեն Սարգ­սյա­նը: Նա նշեց, որ ՈԱԱԿ-ի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը բու­հե­րին դրա­կան ար­դյունք է տվել կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում: Կոնկ­րետ ԱրՊՀ-ն նոր ռազ­մա­վա­րա­կան ծրա­գիր է ըն­դու­նել, դրա­նից բխող` ժա­մա­նա­կա­ցույց և ի­րեն հռ­չա­կել որ­պես ա­նընդ­հատ սո­վո­րող կազ­մա­կեր­պու­թյուն:
ԱՀ ԿԳՍ նա­խա­րար Ն. Ա­ղա­բա­լյա­նը հա­ճե­լի ա­րա­րո­ղու­թյամբ սկ­սեց հան­դի­պու­մը, ո­րը, նրա խոս­քով, նշա­նա­վո­րում է Ար­ցա­խում մաս­նա­գի­տա­կան կր­թու­թյան ո­լոր­տում բա­րե­փո­խում­նե­րի ա­մե­նա­կարևոր` ինք­նագ­նա­հատ­ման և ինք­նա­վեր­լու­ծու­թյան փու­լի մեկ­նար­կը: ՙԱյս փու­լը պետք է մատ­նան­շի մեր ու­ժեղ և թույլ կող­մե­րը և նաև հս­տա­կեց­նի մեր հե­տա­գա ա­նե­լիք­նե­րը: Խոր­հր­դան­շա­կան է, որ ՈԱԱԿ-ը իր հո­բե­լյա­նը նշա­նա­վո­րում է Ար­ցա­խում մաս­նա­գի­տա­կան կր­թու­թյան ո­րա­կի ա­պա­հով­ման գոր­ծուն մաս­նակ­ցու­թյամբ՚,-ա­սաց նա և ՈԱԱԿ-ի տնօ­րե­նին հան­ձեց նա­խա­րա­րու­թյան պատ­վո­գիր և հու­շան­վեր:
Իր հեր­թին Ռու­բեն Թոփ­չյա­նը շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց Ար­ցա­խի կր­թա­կան հա­մա­կար­գի ղե­կա­վա­րու­թյա­նը` բու­հե­րի հա­վա­տար­մագր­ման գոր­ծըն­թացն իր ղե­կա­վա­րած կա­ռույ­ցին վս­տա­հե­լու հա­մար: ՙՄենք միա­սին պետք է անց­նենք բա­րե­փո­խում­նե­րի ճա­նա­պար­հը, և դա շատ մեծ պա­տաս­խա­նատ­վու­թյուն է են­թադ­րում՚,-ա­սաց նա:
Հա­մա­ժո­ղո­վում բու­հե­րի հա­վա­տար­մագր­ման հանձ­նա­ժո­ղով­նե­րի ան­դամ­նե­րը ներ­կա­յաց­րին ի­րենց դի­տար­կում­ներն ի­րա­կա­նաց­վող բա­րե­փո­խում­նե­րի ըն­թաց­քում հան­դի­պող մար­տահ­րա­վեր­նե­րի ու դրանց հաղ­թա­հար­ման ու­ղի­նե­րի վե­րա­բե­րյալ:
Հա­ջորդ եր­կու օ­րե­րին ՈԱԱԿ-ի մաս­նա­գետ­նե­րը գործ­նա­կան աշ­խա­տա­ժո­ղով­ներ անց­կաց­րին ԱրՊՀ-ա­կան­նե­րի հետ և ի­րա­կա­նաց­րին փորձ­նա­կան ար­տա­քին գնա­հա­տում:
Ռ. Թոփ­չյա­նը տե­ղե­կաց­րեց, որ 10-ա­մյա­կի մի­ջո­ցա­ռում­նե­րը շա­րու­նա­կա­կան են լի­նե­լու և կամ­փոփ­վեն հոկ­տեմ­բե­րին՝ ՈԱԱԿ-ի եվ­րո­պա­կան ցան­ցի ընդ­հա­նուր հա­մա­ժո­ղո­վում, ո­րը տե­ղի կու­նե­նա Երևա­նում:

 

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Mon, 24 Jun 2019 21:47:09 +0000
ԵՎՍ ՄԵԿ ԱՆ­ԳԱՄ՝ ՓԱԽՍ­ՏԱ­ԿԱՆ­ՆԵ­ՐԻ ՄԱ­ՍԻՆ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26973-2019-06-24-21-43-52 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26973-2019-06-24-21-43-52 ԵՎՍ ՄԵԿ ԱՆ­ԳԱՄ՝ ՓԱԽՍ­ՏԱ­ԿԱՆ­ՆԵ­ՐԻ ՄԱ­ՍԻՆ
Է­վի­կա ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

Հու­նի­սի 20-ը Փախս­տա­կան­նե­րի հա­մաշ­խար­հա­յին օրն է

Հու­նի­սի 20-ին Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում գոր­ծող ՙԱդր­բե­ջա­նից հայ փախս­տա­կան­նե­րի միու­թյուն՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ Փախս­տա­կան­նե­րի հա­մաշ­խար­հա­յին օր­վա կա­պակ­ցու­թյամբ կազ­մա­կերպ­ված կլոր սե­ղա­նի թե­ման ՙՓախս­տա­կան­նե­րը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում. ի­րա­վի­ճա­կը և հիմ­նա­կան խն­դիր­ներն՚ էր։

Ներ­կա էին Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան հար­ցե­րի և վե­րաբ­նա­կեց­ման նա­խա­րար Սամ­վել Ա­վա­նե­սյա­նը, ԱԺ պատ­գա­մա­վոր­ներ Ա­րա­րատ Օ­հան­ջա­նյա­նը և Ռո­մե­լա Դա­դա­յա­նը, Ար­ցա­խի մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան Ար­տակ Բեգ­լա­րյա­նը, կա­ռա­վա­րու­թյան, ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյան, աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան հար­ցե­րի և վե­րաբ­նա­կեց­ման նա­խա­րա­րու­թյան, հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, տար­բեր ԶԼՄ-նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, փախս­տա­կան­ներ։
Կլոր սե­ղա­նը բա­ցեց ՙԱդր­բե­ջա­նից հայ փախս­տա­կան­նե­րի միու­թյուն՚ ՀԿ նա­խա­գահ Սա­րա­սար Սա­րյա­նը։ Նա հա­մա­ռոտ ներ­կա­յաց­րեց կազ­մա­կեր­պու­թյան հիմ­նադր­ման օր­վա­նից (1988թ.) մինչ օրս ար­ված աշ­խա­տանք­նե­րը։ ՙԱԱ՚-ն բազ­միցս լու­սա­բա­նել է Միու­թյան գոր­ծու­նեու­թյու­նը, ուս­տի հա­մա­ռոտ ներ­կա­յաց­նենք հիմ­նա­կան ուղ­ղու­թյուն­նե­րը. հան­րա­կա­ցա­րան­նե­րում և բնա­կու­թյան հա­մար հար­մա­րեց­ված այլ շի­նու­թյուն­նե­րում փախս­տա­կան­ներ տե­ղա­վո­րե­լը, Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ-ից բռ­նա­տե­ղա­հան­ված ան­ձանց կող­մից փախս­տա­կան­նե­րի ներ­քին կար­գա­վի­ճակ ստա­նա­լը նա­խա­ձեռ­նե­լը, Ար­ցախ տե­ղա­փոխ­վե­լու հետ կապ­ված ծախ­սե­րի դի­մաց նյու­թա­կան փոխ­հա­տու­ցում տրա­մադ­րե­լը, կա­ցա­րա­նի վար­ձավ­ճա­րի դի­մաց փոխ­հա­տու­ցում­ներ տա­լը և այդ­պես շա­րու­նակ։ Այ­նու­հետև Ս. Սա­րյա­նը ներ­կա­յաց­րեց փախս­տա­կան­նե­րի հիմ­նա­կան խն­դիր­նե­րը. բնա­կա­րան­նե­րի հար­ցը, աշ­խա­տան­քի տե­ղա­վոր­ման, սո­ցիա­լա­կան ուղղ­վա­ծու­թյան և այլ հար­ցեր։ Բայց ա­մե­նագլ­խա­վորն ու օ­րախն­դի­րը փախս­տա­կա­նի մի­ջազ­գա­յին կար­գա­վի­ճակ ստա­նա­լու հարցն է։
Այ­նու­հետև ե­լույթ ու­նե­ցավ աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան հար­ցե­րի և վե­րաբ­նա­կեց­ման նա­խա­րար Սամ­վել Ա­վա­նե­սյա­նը։ Նրա խոս­քով` բո­լոր այն սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րը, ո­րոնք հն­չե­ցին, ու­նեն նաև բնակ­չու­թյան մյուս` սո­ցիա­լա­պես խո­ցե­լի կա­տե­գո­րիա­նե­րը. մինչ օրս վերջ­նա­կա­նա­պես լուծ­ված չեն զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի ըն­տա­նիք­նե­րի, Ար­ցա­խյան և Ապ­րի­լյան պա­տե­րազմ­նե­րի 1-ին խմբի հաշ­ման­դամ­նե­րի, բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րի, ծնո­ղա­զուրկ ե­րե­խա­նե­րի սո­ցիա­լա­կան հար­ցե­րը։ Ինչ վե­րա­բե­րում է մինչ օրս հան­րա­կա­ցա­րան­նե­րում ապ­րող փախս­տա­կան­նե­րի տա­րաբ­նա­կեց­մա­նը, Ս. Ա­վա­նե­սյա­նը նշեց, որ դա շատ բարդ հարց է, քա­նի որ հան­րա­կա­ցա­րան­նե­րում ապ­րում են ոչ միայն փախս­տա­կան­ներ, այլև ու­րիշ ըն­տա­նիք­ներ դեռևս խոր­հր­դա­յին ժա­մա­նակ­նե­րից՝ հիմ­նա­կա­նում այն ձեռ­նար­կու­թյուն­նե­րի նախ­կին աշ­խա­տող­նե­րը, ո­րոնց են­թա­կա­յու­թյան տակ էր այս կամ այն հան­րա­կա­ցա­րա­նը։ Հան­րա­կա­ցա­րա­նը բազ­մաբ­նա­կա­րան շեն­քի վե­րա­կա­ռու­ցե­լը նույն­պես ձեռն­տու չէ, քա­նի որ ա­վե­լի քիչ բնա­կա­րան­ներ կս­տաց­վեն, քան այն­տեղ ապ­րող ըն­տա­նիք­ներն են։
Նա­խա­րա­րի խոս­քով, նրանց նա­խա­ձեռ­նու­թյամբ 2018 թվա­կա­նից հան­րա­պե­տու­թյան շր­ջան­նե­րում ապ­րող փախս­տա­կան­նե­րին շի­նա­նյու­թեր են տրա­մադր­վում (բա­ցի Շա­հու­մյա­նի և Քա­շա­թա­ղի շր­ջաններից, քա­նի որ այդ շր­ջան­նե­րում բազ­մա­թիվ այլ ծրագ­րեր են ի­րա­կա­նաց­վում)։ Ս. Ա­վա­նե­սյա­նը նշեց, որ նա­խա­րա­րու­թյունն իր ու­սում­նա­սի­րու­թյունն է անց­կաց­րել, ո­րի ար­դյունք­նե­րը ցույց են տա­լիս, որ փախս­տա­կան­նե­րի կող­մից բարձ­րաց­վող հար­ցերն այդ­քան էլ բարդ չեն, և փախս­տա­կան­նե­րից շա­տերն ար­դեն լու­ծել են ի­րենց սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րը՝ ո­մանք սե­փա­կան ու­ժե­րով, ո­մանք պե­տու­թյան ա­ջակ­ցու­թյամբ։ ՙԱյն­պես որ, մտա­ծում եմ, որ ա­մե­նա­մոտ ա­պա­գա­յում կկա­րո­ղա­նանք բա­վա­րա­րել տվյալ կա­տե­գո­րիա­յի ան­ձանց բո­լոր պա­հանջ­նե­րը՚,- իր խոս­քը եզ­րա­փա­կեց նա­խա­րա­րը։
Հե­տո խոսքը տր­վեց Ար­ցա­խի օմ­բուդս­ման Ար­տակ Բեգ­լա­րյա­նին։ Պատ­մա­կան մի փոքր էքս­կուրս կա­տա­րե­լով՝ Ա. Բեգ­լա­րյա­նը նշեց, որ սահ­մա­նա­փակ­ված են ոչ միայն Ար­ցա­խում ապ­րող փախս­տա­կան­նե­րի, այլև Ադր­բե­ջա­նից բռ­նա­տե­ղա­հան­ված բո­լոր հա­յե­րի ի­րա­վունք­նե­րը։
Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի խոս­քով` նա բազ­միցս այդ ա­ռի­թով մի­ջազ­գա­յին ա­տյան­ներ է դի­մել և կշա­րու­նա­կի այդ գոր­ծու­նեու­թյու­նը։ Նա հա­մոզ­ված է, որ Ար­ցա­խում ապ­րող փախս­տա­կան­նե­րը պետք է մի­ջազ­գա­յին կար­գա­վի­ճակ ու պար­տա­դիր կեր­պով փոխ­հա­տու­ցում ստա­նան։ Օմ­բուդս­մանն ա­ռա­ջար­կեց ևս մեկ ան­գամ հա­վաք­վել ու այդ հարցն ա­վե­լի ման­րա­մասն քն­նար­կել։
Այ­նու­հետև ե­լույթ ու­նե­ցան ԱԺ պատ­գա­մա­վոր­ներ, ո­րոնք նույն­պես ա­ռա­ջար­կե­ցին այդ հար­ցե­րը խոր­հր­դա­րա­նում բարձ­րաց­նել ու քն­նար­կել:
Ե­լույթ­նե­րից հե­տո Ս. Սա­րյա­նը ներ­կա­նե­րին ա­ռա­ջար­կեց բարձ­րա­ձայ­նել ա­ռա­վել հրա­տապ հար­ցե­րը:
ՙԱ­զատ Ար­ցախ՚ թեր­թի ա­ռա­ջին հար­ցը հաս­ցեագր­ված էր Ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյա­նը. 30 տա­րի շա­րու­նակ խո­սում ենք այն մա­սին, որ Ադր­բե­ջա­նից հայ փախս­տա­կան­նե­րը պետք է մի­ջազ­գա­յին կար­գա­վի­ճակ ստա­նան, Ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյու­նը կոնկ­րետ ի՞նչ մի­ջոց­ներ է ձեռ­նար­կում այդ հար­ցի լուծ­ման հա­մար: ԱԳՆ ներ­կա­յա­ցու­ցի­չը պա­տաս­խա­նեց, որ ինքն ի­րա­վա­սու չէ նման հար­ցե­րի պա­տաս­խա­նել, բայց վս­տահ է, որ այդ ուղ­ղու­թյամբ աշ­խա­տանք տար­վում է, թեև, ցա­վոք, ա­ռայժմ ար­դյունք­ներ չկան: Երկ­րորդ հարցն ուղղ­ված էր ՙԱդր­բե­ջա­նից հայ փախս­տա­կան­նե­րի միու­թյան՚ նա­խա­գահ Ս. Սա­րյա­նին. Հա­յաս­տա­նը հա­մա­գոր­ծակ­ցում է Ար­ցա­խի հետ կեն­սա­գոր­ծու­նեու­թյան բո­լոր բնա­գա­վառ­նե­րում, ին­չու՞ Հա­յաս­տա­նում փախս­տա­կան­նե­րի հար­ցե­րով զբաղ­վող բազ­մա­թիվ կազ­մա­կեր­պու­թյուն­ներն Ար­ցա­խը չեն ներգ­րա­վում ի­րենց ծրագ­րե­րում: Սա­րյա­նի խոս­քով, հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն կա, բայց ոչ մեզ հա­մար ցան­կա­լի մա­կար­դա­կում: Մի քա­նի ան­գամ հա­մա­տեղ գոր­ծու­նեու­թյան քայ­լեր են ձեռ­նարկ­վել, բայց դրանք հա­ջո­ղու­թյուն չեն ու­նե­ցել:
Կլոր սե­ղա­նի ար­դյունք­նե­րով մաս­նա­կից­նե­րը Հայ­տա­րա­րու­թյուն ըն­դու­նե­ցին` ուղղ­ված հա­մաշ­խար­հա­յին հան­րակ­ցու­թյա­նը: Ստորև ներ­կա­յաց­նում ենք Հայ­տա­րա­րու­թյան տեքս­տը:

Հայ­տա­րա­րու­թյուն

Կտ­տանք­նե­րի ու հա­լա­ծանք­նե­րի են­թարկ­վե­լով` մենք, Ադր­բե­ջա­նից հայ փախս­տա­կան­ներս, ար­դեն 30 տա­րուց ա­վե­լի ապ­րում ենք Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում, մինչ օրս փախս­տա­կա­նի մի­ջազ­գա­յին կար­գա­վի­ճակ չու­նենք` չնա­յած այն բա­նին, որ փախս­տա­կան­նե­րի կար­գա­վի­ճա­կի մա­սին ՄԱԿ-ի Կոն­վե­ցիա­յի հա­մա­ձայն, փաս­տաթղ­թի բո­լոր կե­տե­րով հա­մա­պա­տաս­խա­նում ենք այդ բնո­րոշ­մա­նը:
Ակն­հայտ են մար­դու ի­րա­վունք­նե­րի ոտ­նա­հա­րու­մը, հասց­ված բա­րո­յա­կան, նյու­թա­կան և հո­գե­բա­նա­կան վնա­սը: Ջար­դե­րի և բռ­նի տե­ղա­հա­նու­թյուն­նե­րի են­թարկ­վե­լով, Ադր­բե­ջա­նում թող­նե­լով սե­րունդ­նե­րով կու­տա­կած ողջ ու­նեց­ված­քը` մենք նախ­կի­նի պես դուրս ենք մնում մի­ջազ­գա­յին ա­տյան­նե­րի տե­սա­դաշ­տից: Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան չճա­նաչ­ված լի­նե­լը վկա­յա­կո­չե­լը հա­րու­ցում է ոչ միայն փախս­տա­կան­նե­րի, այլև ող­ջա­խոհ հա­մայն հա­սա­րա­կայ­նու­թյան տա­րա­կու­սան­քը: Օ­րենք­նե­րը գր­վում են մարդ­կանց հա­մար, այդ թվում նաև ՄԱԿ-ի Կոն­վեն­ցիա­նե­րը, և կարևոր չէ` որ­տեղ են այդ փախս­տա­կան­ներն ի­րենց հա­մար օթևան գտել` ճա­նաչ­ված, թե չճա­նաչ­ված պե­տու­թյու­նում:
Մենք, Ար­ցա­խում ապ­րող` Ադր­բե­ջա­նից հայ փախս­տա­կան­ներս, նո­րից մեր ձայնն ենք բարձ­րաց­նում և ի լուր ա­մեն­քի հայ­տա­րա­րում, որ մենք կանք, որ մենք ու մեր ե­րե­խա­նե­րը ցան­կա­նում ենք ար­ժա­նա­պա­տիվ կյանք վա­րել այս հո­ղում:
Ուս­տի մենք պա­հան­ջում ենք ճա­նա­չել փախս­տա­կան­նե­րի մի­ջազ­գա­յին կար­գա­վի­ճակ ստա­նա­լու մեր ի­րա­վուն­քը:

Ստե­փա­նա­կերտ,
20 հու­նի­սի, 2019թ.

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 24 Jun 2019 21:41:41 +0000
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26972-2019-06-24-21-33-19 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26972-2019-06-24-21-33-19 ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
Նախագահ Բակո Սահակյանը…

 Երկրի ղեկավարը կարեւորել է կառույցի ձեւավորումը՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին նախատեսված աշխատանքների իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

            ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Mon, 24 Jun 2019 21:28:58 +0000
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26971-2019-06-24-16-27-40 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26971-2019-06-24-16-27-40 Նախագահ Բակո Սահակյանն…

 

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

            ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Mon, 24 Jun 2019 16:26:03 +0000
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՏՕ-ԻՆ ԿԱՐՈՂ Է ՇՈՒՏՈՎ ԱՎԱՐՏՎԵԼ... http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26970-2019-06-24-16-14-14 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26970-2019-06-24-16-14-14 ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՏՕ-ԻՆ  ԿԱՐՈՂ Է ՇՈՒՏՈՎ ԱՎԱՐՏՎԵԼ...
Հա­րութ ՍԱ­ՍՈՒ­ՆՅԱՆ

ՙԿա­լի­ֆոռ­նիա Կու­րիեր՚ թեր­թի հրա­տա­րա­կիչ և խմ­բա­գիր

Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի պաշ­տո­նա­կա­տար Պատ­րիկ Շա­նա­հա­նը 2019 թ. հու­նի­սի 6-ին կոշտ նա­մակ է հղել իր գոր­ծըն­կե­րո­ջը՝ Թուր­քիա­յի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Հու­լու­սի Ա­քա­րին։ Շա­նա­հա­նը սպառ­նա­ցել է վերջ դնել Թուր­քիա­յի մաս­նակ­ցու­թյա­նը ԱՄՆ-ի օ­դու­ժի ա­մե­նաա­ռա­ջա­տար F-35 կոր­ծա­նիչ­նե­րի ծրագ­րին և պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րա­ռել, ե­թե Թուր­քիան շա­րու­նա­կի հա­մա­ռել հա­ջորդ ա­միս Ռու­սաս­տա­նից S-400 հր­թիռ­նե­րի ձեռք­բեր­ման հար­ցում։ Ռու­սա­կան հր­թիռ­ներն ան­հա­մա­տե­ղե­լի են ՆԱ­ՏՕ-ի զի­նա­հա­մա­կար­գին և վտան­գի են են­թար­կում F-35 կոր­ծա­նիչ­նե­րի աշ­խա­տան­քը, այս­պի­սով սպառ­նա­լով ԱՄՆ-ի ազ­գա­յին անվ­տան­գու­թյու­նը։

Թուր­քիա­յի նա­խա­գահ Էր­դո­ղա­նը բազ­միցս մեր­ժել է ԱՄՆ-ի բո­ղոք­նե­րը և պն­դել ռու­սա­կան հր­թիռ­ներ ձեռք բե­րե­լու վրա, ո­րոնց հա­մար Թուր­քիան 2.5 մի­լիարդ դո­լա­րի վար­կա­յին հա­մա­ձայ­նա­գիր է ստո­րագ­րել Ռու­սաս­տա­նի հետ։ Մի քա­նի թուրք զին­վո­րա­կան­ներ ար­դեն սո­վո­րում են Ռու­սաս­տա­նում, թե ինչ­պես աշ­խա­տեց­նել նոր հր­թիռ­նե­րը։ Միևնույն ժա­մա­նակ, Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը Թուր­քիա­յին տե­ղե­կաց­րել է, որ թուրք օ­դա­չու­նե­րը, ո­րոնք մի քա­նի ա­միս է F-35 կոր­ծա­նիչ­նե­րի վե­րա­պատ­րաստ­ման դա­սըն­թաց­ներ էին անց­նում Միա­ցյալ Նա­հանգ­նե­րում, պետք է հե­ռա­նան երկ­րից 2019թ. հու­լի­սի 31-ին։
Պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի պաշ­տո­նա­կա­տար Շա­նա­հա­նի նա­մա­կը ցն­ցում ա­ռա­ջաց­րեց Թուր­քիա­յի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան և անվ­տան­գու­թյան կա­ռա­վա­րող շր­ջան­նե­րում, քա­նի որ Թուր­քիան դեռ չգի­տի, թե ՙինչ­պես պա­տաս­խա­նել՚, ա­սել է անվ­տան­գու­թյան գծով բարձ­րաս­տի­ճան թուրք պաշ­տո­նյան ՙԱլ Մո­նի­տոր՚-ին։ Միա­ժա­մա­նակ, Թուր­քիան վճա­րել է ա­վե­լի քան մեկ մի­լիարդ դո­լար 100 հատ F-35 կոր­ծա­նիչ­ներ ձեռք բե­րե­լու հա­մար։ Նա­խա­գահ Էր­դո­ղա­նը հայ­տա­րա­րել է, որ ԱՄՆ-ից կպա­հան­ջի վե­րա­դարձ­նել այդ գու­մա­րը։ Բա­ցի դրա­նից, Թուր­քիան, որ­պես F-35 ծրագ­րի գոր­ծըն­կեր, ար­տադ­րում է կոր­ծա­նիչ­նե­րի ո­րոշ մա­սեր, ո­րոնք այլևս չեն ստաց­վի Թուր­քիա­յից։
Շա­նա­հա­նը Թուր­քիա­յի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րին գրել է. ՙF-35-ի նկատ­մամբ ձեռ­նարկ­ված բո­լոր գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հիմն­ված են վտանգ­նե­րի վրա, կապ­ված S-400-ե­րի առ­կա­յու­թյան հետ Թուր­քիա­յում, և դրանք ան­ջատ են Ռու­սաս­տա­նին առ­նչ­վող ՙՊատ­ժա­մի­ջոց­նե­րի մի­ջո­ցով Ա­մե­րի­կա­յի հա­կա­ռա­կորդ­նե­րին հա­կազ­դե­լու մա­սին՚ օ­րեն­քի (CAATSA) պատ­ժա­մի­ջոց­նե­րից։ ԱՄՆ Կոնգ­րե­սը վճ­ռա­կա­նո­րեն է տրա­մադր­ված տես­նել CAATSA-ի պատ­ժա­մի­ջոց­նե­րի կի­րա­ռու­մը Թուր­քիա­յի նկատ­մամբ, ե­թե Թուր­քիան ձեռք բե­րի S-400։ Բա­ցի F-35-ի նման պլատ­ֆորմ­նե­րի անվ­տան­գու­թյան սպառ­նա­լի­քից, Թուր­քիա­յի կող­մից S-400-ի գնու­մը կխո­չըն­դո­տի ձեր երկ­րի հնա­րա­վո­րու­թյա­նը ամ­րապն­դե­լու կամ պահ­պա­նե­լու հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի և ՆԱ­ՏՕ-ի հետ, հան­գեց­նե­լով Թուր­քիա­յի ռազ­մա­վա­րա­կան և տն­տե­սա­կան չա­փա­զանց կախ­վա­ծու­թյա­նը Ռու­սաս­տա­նից և խո­չըն­դո­տե­լու Թուր­քիա­յի հզոր պաշտ­պա­նա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան և տն­տե­սա­կան զար­գաց­ման հա­վակ­նոտ նպա­տակ­նե­րը։ Այս ու­ղիով գնա­լը կհան­գեց­նի աշ­խա­տա­տե­ղե­րի, հա­մա­խառն ներ­քին ար­դյուն­քի և մի­ջազ­գա­յին առևտրի կորս­տի։ Նա­խա­գահ Թրամ­փը պատ­րաս­տա­կամ էր երկ­կողմ առևտրի ծա­վալ­նե­րը 20 մի­լիարդ դո­լա­րից հասց­նել ա­վե­լի քան 75 մի­լիար­դի, սա­կայն դա կա­րող է դժ­վար լի­նել, ե­թե ԱՄՆ-ն կի­րա­ռի CAATSA-ի պատ­ժա­մի­ջոց­նե­րը՚։
2019թ. հու­նի­սի 14-ին Թուր­քիա­յի արտ­գործ­նա­խա­րար Մեվ­լութ Չա­վու­շօղ­լուն սպառ­նաց, որ Թուր­քիան կհա­կա­դար­ձի Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի պատ­ժա­մի­ջոց­նե­րին: ՙՄի եր­կի­րը չի կա­րող ցու­ցում­ներ տալ մյուս երկ­րին, թե ինչ­պես վար­վել։ ԱՄՆ-ն պետք է հրա­ժար­վի այս վար­քագ­ծից։ Բո­լո­րը մտա­հոգ­ված են այս առն­չու­թյամբ։ Ինչ­քա՞ն հե­ռու այն կա­րող է գնալ։ Ե­թե ??ԱՄՆ-ն քայ­լեր ձեռ­նար­կի մեր դեմ, ա­պա մենք ստիպ­ված կլի­նենք հա­մար­ժեք քայ­լեր ձեռ­նար­կել՚,-հայ­տա­րա­րել է նա NTV հե­ռուս­տաա­լի­քին տված հար­ցազ­րույ­ցում։
Ո­րո՞նք են հա­ջորդ քայ­լե­րը։ Էր­դո­ղա­նը նա­խորդ փոր­ձից սո­վո­րել է, որ Թրամ­փը միշտ չէ, որ լսում է Կա­ռա­վա­րու­թյան կամ Կոնգ­րե­սի ան­դամ­նե­րին։ Էր­դո­ղա­նը մի քա­նի հե­ռա­խո­սազ­րույց է ու­նե­ցել, որ­պես­զի Թրամ­փին հա­մո­զի ստեղ­ծել հա­մա­տեղ հե­տա­զո­տա­կան խումբ՝ Թուր­քիա­յի հա­մար ժա­մա­նակ շա­հե­լու նպա­տա­կով։ Այդ ժա­մա­նա­կա­մի­ջո­ցին, բնա­կա­նո­րեն կամ ար­հես­տա­կա­նո­րեն ստեղծ­ված հա­մաշ­խար­հա­յին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը կա­րող են փո­խել ներ­կա ի­րա­վի­ճա­կը։ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի և Թուր­քիա­յի նա­խա­գահ­նե­րը նա­խա­տե­սում են հան­դի­պել հու­նի­սի վեր­ջին Տո­կիո­յում կա­յա­նա­լիք G-20 գա­գաթ­նա­ժո­ղո­վի շր­ջա­նակ­նե­րում։ Դա կլի­նի Էր­դո­ղա­նի վեր­ջին շան­սը` հա­մո­զե­լու Թրամ­փին՝ փո­խել իր ո­րո­շու­մը հու­լի­սին ռու­սա­կան հր­թիռ­նե­րի ձեռք­բեր­ման վե­րա­բե­րյալ։
Ե­թե Էր­դո­ղա­նը չկա­րո­ղա­նա մտա­փո­խել Թրամ­փին, ա­պա նա ա­ռաջ կգ­նա և ձեռք կբե­րի ռու­սա­կան հր­թիռ­ներ՝ խու­սա­փե­լու Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի նվաս­տա­ցում­նե­րից։ Սա­կայն դա միայն սկիզբ կդ­նի ա­վե­լի մեծ հա­կա­մար­տու­թյան... Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը պատ­ժա­մի­ջոց­ներ կկի­րա­ռի Թուր­քիա­յի նկատ­մամբ՝ լր­ջո­րեն վնա­սե­լով նրա տն­տե­սու­թյու­նը։ Էր­դո­ղա­նը կա­րող է հա­կա­դար­ձել՝ ար­գե­լե­լով Ին­ջիր­լի­քի ռազ­մա­կա­յա­նի օգ­տա­գոր­ծու­մը Թուր­քիա­յում։ Այ­նու­հետև Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը իր կոր­ծա­նիչ­նե­րը կտե­ղա­փո­խի Հոր­դա­նան (ինչ­պես Գեր­մա­նիան ա­րեց), կամ Հու­նաս­տան (ՆԱ­ՏՕ-ի ան­դամ), կամ` Կիպ­րոս։
Հար­ված­նե­րի և հա­կա­հար­ված­նե­րի այս ա­րա­տա­վոր շր­ջա­նը կա­րող է ա­վարտ­վել կամ ՆԱ­ՏՕ-ից Թուր­քիա­յի հե­ռա­նա­լով, կամ` ՆԱ­ՏՕ-ի ո­րոշ­մամբ՝ Թուր­քիա­յին հե­ռաց­նե­լով։
Թուր­քիա­յի հե­ռա­ցու­մը ՆԱ­ՏՕ-ից մի քայլ է, որ վա­ղուց կան­խա­տես­վում էր, այն ժա­մա­նակ­վա­նից, երբ Էր­դո­ղա­նը գոր­ծում էր ՆԱ­ՏՕ-ի հա­մա­ձայ­նագ­րի տա­ռին ու ո­գուն հա­կա­ռակ: Չնա­յած Թուր­քիա­յի հե­ռա­ցու­մը ՆԱ­ՏՕ-ից լուրջ ո­րո­շում է, հղի ծանր հետևանք­նե­րով, Էր­դո­ղա­նը ՆԱ­ՏՕ-ի նկատ­մամբ Թուր­քիա­յի պար­տա­վո­րու­թյուն­նե­րի բազ­միցս խախտ­ման պատ­ճառ է հան­դի­սա­նում՝ ան­տե­սե­լով նրա բո­լոր նա­խազ­գու­շա­ցում­նե­րը։
Այս ի­րադ­րու­թյան ակն­հայտ հաղ­թո­ղը լի­նե­լու է Ռու­սաս­տա­նը, ո­րը կա­րող է հա­ջո­ղու­թյան հաս­նել ՆԱ­ՏՕ-ի թու­լաց­ման գոր­ծում հե­ռաց­նե­լով Թուր­քիա­յին, ո­րը զին­ծա­ռա­յող­նե­րի թվով ՆԱ­ՏՕ-ի երկ­րորդ ա­մե­նա­խո­շոր ան­դամն է, միա­ժա­մա­նակ հր­թիռ­նե­րի վա­ճառ­քից ձեռք բե­րե­լով խիստ անհ­րա­ժեշտ ե­կա­մուտ իր փլուզ­ված տն­տե­սու­թյան հա­մար?
Սա­կայն Ռու­սաս­տա­նի հա­ջո­ղու­թյու­նը կա­րող է կար­ճատև լի­նել։ Հենց որ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հա­կա­սու­թյուն ա­ռա­ջա­նա Ռու­սաս­տա­նի և Թուր­քիա­յի միջև, նոր ձևա­վոր­ված սի­րո տո­նախմ­բու­թյու­նը կա­վարտ­վի, վերջ դնե­լով Թուր­քիա­յի ակ­րո­բա­տիկ շար­ժում­նե­րին Արևել­քի և Արևմուտ­քի միջև և լք­ված լի­նե­լով եր­կու­սի կող­մից...

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Mon, 24 Jun 2019 16:08:12 +0000
ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԹՈՒ­ՄԱ­ՆՅԱ­ՆԸ ԵՎ ԱՆԴ­ՐԱ­ՆԻԿ ԶՈ­ՐԱ­ՎԱ­ՐԸ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26969-2019-06-24-16-06-02 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26969-2019-06-24-16-06-02 Սոկ­րատ ԽԱ­ՆՅԱՆ

Բա­նա­սի­րա­կան գիտ. դոկ­տոր, պրո­ֆե­սոր

Թու­մա­նյան. ա­սել է՝ Հա­յոց Գիր
Անդ­րա­նիկ՝ զին­վո­րյալ հա­յի տան,
Միա­սին՝ Ժո­ղո­վուրդ ու Եր­կիր,
Միա­սին՝ հա­վեր­ժող Հա­յաս­տան։

20-րդ դա­րաս­կզ­բի պատ­մա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ըն­թացքն ա­պա­ցու­ցեց, որ Հովհ. Թու­մա­նյա­նը պայ­ծա­ռա­տես մար­գա­րե էր, մի երևույթ, որ ա­կունք­վում է ժո­ղովր­դի հան­դեպ ու­նե­ցած անմ­նա­ցորդ սի­րուց ու տագ­նա­պից։ Այս­տե­ղից էլ Մեծ Լո­ռե­ցու վե­րա­բեր­մունքն ազ­գան­վեր այն դյու­ցա­զուն­նե­րի հան­դեպ, ով­քեր ի­րենց ամ­բող­ջա­կան կյանքն ըն­ծա­յել էին ժո­ղովր­դի պաշտ­պա­նու­թյանն ու ա­զա­տու­թյա­նը։ Նման անձ­նու­րաց քա­ղա­քա­ցի­նե­րից էր Անդ­րա­նիկ Օ­զա­նյա­նը, ո­րի նկատ­մամբ մի ա­ռան­ձին հա­մակ­րանք է տա­ծել մեծ բա­նաս­տեղ­ծը։ Շտա­պենք նշել, որ նման վե­րա­բեր­մունք է ու­նե­ցել նաև Անդ­րա­նի­կը Թու­մա­նյա­նի հան­դեպ։ Ա­սել է թե` խոս­քի և զեն­քի եր­կու հան­ճար­ներ ծա­նո­թա­ցել ու գնա­հա­տել են հայ ժո­ղովր­դի ճա­կա­տագ­րի հրա­մա­յա­կա­նով։

Պատ­մա­կան հա­ճե­լի մի երևույթ են ան­հա­տի պաշ­տա­մուն­քի զո­հե­րից մե­կի` տա­ղան­դա­վոր ար­ձա­կա­գիր Վա­հան Թո­թո­վեն­ցի կեն­սագ­րու­թյան այն է­ջե­րը, որ առ­նչ­ված են Անդ­րա­նի­կի հե­րո­սա­կան գոր­ծու­նեու­թյա­նը։ Նա` որ­պես մեծ զո­րա­վա­րի համ­հարզ, թո­ղել է նաև թանկ հու­շեր Անդ­րա­նի­կի և Թու­մա­նյա­նի հան­դի­պում­նե­րի վե­րա­բե­րյալ։ Այս­տեղ կարևո­րում ենք այն փաս­տը, որ Թո­թո­վեն­ցը պատ­մում է ոչ թե իր լսա­ծը, այլ հու­շագ­րում է որ­պես ա­կա­նա­տես ու զրու­ցա­կից իր ՙՀով­հան­նես Թու­մա­նյան՚ հու­շե­րում։ Թո­թո­վեն­ցը վկա­յում է, որ ին­քը Թու­մա­նյա­նի տա­նը հա­ճախ է հան­դի­պել Անդ­րա­նի­կին ու Թու­մա­նյա­նին։ Թո­թո­վեն­ցը նրանց փո­խա­դարձ հար­գան­քը բա­ցատ­րում է ՙբար­քե­րի, ըմ­բռ­նում­նե­րի խիստ նմա­նու­թյամբ՚։ Նա հաս­տա­տում է, որ Անդ­րա­նի­կը ևս ան­զու­գա­կան պատ­մող էր, նրան լսե­լիս պատ­մու­թյան, անձ­նա­վո­րու­թյուն­նե­րի, տե­ղի, ժա­մա­նա­կի, ընդ­հա­նուր մթ­նո­լոր­տի ա­մե­նաի­րա­կան, կեն­դա­նի պատ­կե­րա­ցումն էինք ստա­նում։ Հու­շա­գի­րը չի մո­ռա­ցել հե­տաքր­քիր ու սր­տա­շարժ մի դեպք, որ տե­ղի է ու­նե­ցել Մեծ Լո­ռե­ցու բնա­կա­րա­նում։ Թո­թո­վենցն իր ըն­կե­րոջ` Ներ­սես Դշ­խո­յա­նի հետ միա­սին մտ­նում է Թու­մա­նյա­նի սե­նյա­կը` ող­ջերթ մաղ­թե­լու նրան։ Թու­մա­նյա­նը պի­տի գնար Պյա­տի­գորսկ` հան­քա­յին ջրե­րում բուժ­վե­լու։ ՙՄենք ներս մտանք այն մո­մեն­տին,- գրում է Թո­թո­վեն­ցը,- երբ Անդ­րա­նի­կը պատ­մում էր ինչ-որ կռ­վի պատ­մու­թյուն։ Թու­մա­նյա­նը կանգ­նած էր, մի ո­տը դրած թախ­տի վրա, թևե­րը բարձ­րաց­րած վեր, փայ­լուն, արևա­պայ­ծառ աչ­քե­րով լսում էր։ - Թուրս քա­շե­ցի…,- ա­սաց Անդ­րա­նի­կը և կանգ ա­ռավ, բայց Թու­մա­նյա­նը չհամ­բե­րեց և սկ­սեց գո­ռալ.
- Խփի՜ր, խփի՜ր։
Թո­թո­վենցն այ­նու­հետև ներ­կա­յաց­նում է այդ տե­սա­րա­նի հմայ­քը և ա­պա հաս­տա­տում այն լե­գեն­դան­ման զրույ­ցը, որ տե­ղի է ու­նե­ցել Թու­մա­նյա­նի և Անդ­րա­նի­կի միջև։ ՙՄի օր, է­լի սե­ղա­նի շուր­ջը, Թու­մա­նյանն ա­ռա­ջար­կեց խմել Անդ­րա­նի­կի կե­նա­ցը և ին­քը վերց­րեց ա­ռա­ջին խոս­քը. ՙՍրա­նից 20 տա­րի ա­ռաջ,- սկ­սեց Թու­մա­նյա­նը,- կար եր­կու նշա­նա­վոր բան - Խրի­մյան Հայ­րի­կը և իմ ՙՇունն ու կա­տուն՚, քսան տա­րի է ան­ցել, բայց է­լի եր­կու նշա­նա­վոր բան կա - իմ ՙՇունն ու կա­տուն՚ և Անդ­րա­նի­կը, խմում եմ եր­կու նշա­նա­վոր­նե­րից մե­կի` Անդ­րա­նի­կի կե­նա­ցը։
Բո­լորն էլ սկ­սե­ցին ծի­ծա­ղել։ Անդ­րա­նիկն էլ ծի­ծա­ղեց։
Անդ­րա­նի­կը Թու­մա­նյա­նին պա­տաս­խա­նեց.
- Կանց­նեն տա­րի­ներ, ոչ ես կլի­նեմ, ոչ էլ Թու­մա­նյա­նը, բայց կլի­նի մի նշա­նա­վոր բան` ՙՇունն ու կա­տուն՚, խմենք նրա կե­նա­ցը։
Ինչ­պես հայտ­նի է, 20-րդ դա­րի սկզ­բին, ա­ռանձ­նա­պես Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի հենց սկզ­բից հայ նշա­նա­վոր մտա­վո­րա­կան­նե­րը մեծ հույ­սեր էին կա­պել Ռու­սաս­տա­նի հետ, ո­րը պետք է պա­տե­րազ­մեր Թուր­քիա­յի դեմ։ Հայ ժո­ղովր­դի դա­րա­վոր ե­րա­զան­քը` Արևմտյան Հա­յաս­տա­նի ա­զա­տագ­րու­մը թուրք բար­բա­րոս­նե­րի լծից և նրա միա­ցումն Արևե­լյան Հա­յաս­տա­նին` թե­կուզև ցա­րա­կան կա­ռա­վա­րու­թյան կազ­մում, օ­րա­կար­գի հարց էր։
Այս­քա­նով հան­դերձ, Թու­մա­նյա­նի հույ­սե­րի ճա­ռա­գայ­թող մի­ջու­կը հայ ժո­ղովր­դի արծ­վա­սիրտ զա­վակ­ներն էին, այն­պի­սիք, ինչ­պի­սին Անդ­րա­նիկն էր։ 1914թ. հոկ­տեմ­բե­րի 31-ին, ՙՀո­րի­զոն՚ թեր­թի թիվ 242-ում տպագր­վում է Հովհ. Թու­մա­նյա­նի ՙՙԵր­րորդ զար­կը՚ վեր­տա­ռու­թյամբ ե­լույ­թը։ Ան­մահ բա­նաս­տեղ­ծը նախ անդ­րա­դառ­նում է Կով­կա­սում վա­րած ռու­սա­կան պա­տե­րազմ­նե­րից ե­րե­քին, ո­րոնք, ինչ­պես ըն­դգ­ծում է նա, ՙհայ ժո­ղովր­դի հա­մար ե­ղել են սր­բա­զան, ազ­գա­յին պա­տե­րազմ՚։ Թու­մա­նյանն այդ պա­տե­րազմ­նե­րից ա­ռա­ջի­նը հա­մա­րում է 1827-1828 թվա­կան­նե­րի` Երևա­նի պա­տե­րազ­մը։ Երկ­րոր­դը` 1877-1878 թվա­կա­նի Ղար­սի պա­տե­րազ­մը։ Եր­րոր­դը նա հա­մա­րում է 1914թ. օ­գոս­տո­սին սկիզբ ա­ռած Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յի­նը։ Մեծ Լո­ռե­ցին բա­ցատ­րում է այդ պա­տե­րազմ­նե­րում հայ ժո­ղովր­դի օգ­տին ի­րա­կա­նաց­ված երևույթ­նե­րը։ Նա գրում է. ՙԱ­ռա­ջի­նը հայ ժո­ղովր­դի մի մասն ա­զա­տեց ան­հույս դժոխ­քից ու ազ­գո­վին ապ­րե­լու հույս ներ­շն­չեց։ Երկ­րոր­դը դրեց ինք­նա­վար Հա­յաս­տա­նի հար­ցը՚։
Նշենք, որ ինք­նա­վար Հա­յաս­տա­նի հար­ցը` թուր­քա­հա­յե­րի խն­դիր­քով, ՙա­ռա­ջին ան­գամ ռուս­նե­րը դրին Ադ­րիա­նա­պոլ­սում, բայց անգ­լիա­ցի­նե­րի պա­հան­ջով ստիպ­ված ե­ղան փո­խել ու դնել բա­րե­նո­րո­գում­նե­րի հարց, սա­կայն հա­յե­րին հու­սադ­րե­լով, թե ա­պա­գա­յում նո­րից կընդ­լայ­նեն ու կի­րա­գոր­ծեն։

Հովհ. Թու­մա­նյա­նը սույն հոդ­վա­ծում նշում է նաև եր­րորդ պա­տե­րազ­մի հետ կապ­ված հա­յա­մետ ակն­կա­լի­քը` ըն­դգ­ծե­լով. ՙԵր­րոր­դը բե­րե­լու է թուր­քա­հա­յե­րին ազ­գա­յին ին­քան­վար կյանք՚։
Մեծ Լո­ռե­ցին մատ­նան­շում է նաև այդ պա­տե­րազմ­նե­րի ար­դյուն­քում հայ ժո­ղովր­դի նվա­ճում­նե­րը մշա­կույ­թի աս­պա­րե­զում. ա­ռա­ջի­նը` ըն­դգ­ծե­լով Խ. Ա­բո­վյա­նի ՙՎերք Հա­յաս­տա­նի՚ վե­պը։ Երկ­րորդ պա­տե­րազ­մի ար­դյուն­քում ու­նե­ցանք Րաֆ­ֆի, Պատ­կա­նյան ու ա­զա­տագ­րա­կան գրա­կա­նու­թյուն։ Հան­ճա­րեղ բա­նաս­տեղծն այս եր­կու­սը թվար­կե­լով, վս­տա­հո­րեն ա­վե­լաց­նում է. ՙԵր­րոր­դը տա­լու է ընդ­հա­նուր ա­զատ գրա­կա­նու­թյուն՚։ Պարզ է, այս­տեղ ՙընդ­հա­նուր ա­զատ՚ ա­սե­լով Թու­մա­նյա­նը նկա­տի ու­ներ ՙմեկ ժո­ղո­վուրդ, մեկ գրա­կա­նու­թյուն՚ երևույ­թը, կոնկ­րետ արևե­լա­հայ և արևմտա­հայ գրա­կա­նու­թյուն­նե­րի ընդ­հան­րու­թյու­նը։
Թու­մա­նյա­նը եր­րորդ պա­տե­րազ­մը, այ­սինքն` Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յի­նը, հա­մա­րե­լով խոր­հր­դա­վոր ՙեր­րորդ զարկ՚, կար­ծում էր, որ այն կվճ­ռի խն­դի­րը։ ՙԵր­րորդ զար­կով,- նշում է ան­մահ գե­ղա­գե­տը,- հյու­սի­սի հս­կան, Մեծ Ռու­սաս­տա­նը, վճ­ռում է հայ ազ­գի հին, ա­րյու­նոտ խն­դի­րը, ա­պա­հո­վում է նրա ա­պա­գան ու ա­ռաջ­նոր­դում նրան դե­պի ա­զատ ազ­գե­րի եղ­բայ­րու­թյու­նը՚։
Գաղ­թա­կան­նե­րով լց­վել էին Արևմտյան Հա­յաս­տան-Էջ­միա­ծին ճամ­փա­նե­րը,։ Օ­դը ա­հա­սար­սուռ, եր­թը` վտան­գա­վոր, կյան­քը` մա­հա­բեր։ Արևմտյան Հա­յաս­տա­նի դա­տարկ­վող ու ա­վեր­վող գյու­ղե­րից, Վա­նի ըմ­բոստ սահ­ման­նե­րից վե­րա­դառ­նա­լուց հե­տո Թու­մա­նյա­նը 1915 թվա­կա­նին հա­մա­րյա ա­մեն օր ու ժամ բռ­նա­գաղ­թած­նե­րի մոտ էր։ Մեծ բա­նաս­տեղ­ծը սր­տա­կե­ղեք պատ­կեր­նե­րով գրի է ա­ռել դժո­խա­յին այդ պայ­ման­նե­րում տա­ռա­պող ու մա­հա­մերձ գաղ­թա­կան­նե­րի ցավն ու կս­կի­ծը։ Մեծ Լո­ռե­ցին իր ծո­ցա­տետ­րում կր­կին ու կր­կին հո­լո­վում է Անդ­րա­նի­կի ա­նու­նը` որ­պես ժո­ղովր­դի տա­ռա­պան­քի կրող և հույ­սի չմա­րող կան­թեղ։
Թու­մա­նյանն ան­հուն ցա­սու­մով նկա­րագ­րում է դա­ժան կո­տո­րած­ներն Արևմտյան Հա­յաս­տա­նում, որ կա­տա­րում էին թուր­քերն ու քր­դե­րը` կորց­րած մարդ­կա­յին խիղճն ու հո­գին։
Թու­մա­նյա­նի ՙԾո­ցա­տետ­րը՚՝ գր­ված 1915-ի հու­նի­սին, Իգ­դի­րում և ա­պա ՙՆշում­ներ գաղ­թա­կան­նե­րի վի­ճա­կի մա­սին՚ գրա­ռում­նե­րը` ար­ված 1915-ի սեպ­տեմ­բե­րին, հայ ժո­ղովր­դի ապ­րած ող­բեր­գու­թյան սր­տա­կե­ղեք հա­ռա­չանք­նե­րի և հու­սո ե­րանգ­նե­րի պատ­կեր­ներ են, որ տե­սել են և՜ Մեծ Լո­ռե­ցին, և՜ Անդ­րա­նի­կը, ա­սել է թե` խոս­քի և զեն­քի ժո­ղովր­դա­պաշտ­պան միաս­նու­թյան խոր­հր­դա­նիշ ու­ժե­րը։ 1915-ին հա­ջոր­դած ծանր օ­րե­րին հայ ժո­ղո­վուրդն իր ա­զա­տու­թյան հույ­սե­րը մե­ծա­պես կա­պել էր Անդ­րա­նիկ զո­րա­վա­րի հետ։ Ա­մեն կող­մից դի­մում էին նրան` հայ­րե­նա­սի­րա­կան կո­չե­րով, և նրա զին­վոր­նե­րը դառ­նա­լու պատ­րաս­տա­կա­մու­թյամբ։ 1917թ. դեկ­տեմ­բե­րի 23-ին Մեծ Լո­ռե­ցին նա­մա­կով դի­մում է նրան` ըն­դգ­ծե­լով, որ ա­հա­վոր պա­հե­րին ա­մեն մարդ պետք է ընդ­հա­նու­րի սե­ղա­նին բե­րի` ինչ-որ ու­նի և կա­րող է` թե՜ վե­րա­հաս վտան­գը կան­խե­լու և թե՜ բաղ­ձա­լի խա­ղա­ղու­թյա­նը հաս­նե­լու հա­մար։ ՙԵս չորս տղա ու­նիմ,- գրում է հան­ճա­րեղ ար­վես­տա­գե­տը,- չորսն էլ երկ­րի կա­ռա­վա­րու­թյան, Ազ­գա­յին խոր­հր­դի և Քո տրա­մադ­րու­թյան տակ են, իսկ չորս աղ­ջիկս էլ պատ­րաս­տա­կամ գնում են թի­կուն­քի աշ­խա­տանք­նե­րին, ինչ որ ըն­դու­նակ կլի­նեն՚։
Մեծ Լո­ռե­ցին նշում է, որ ին­քը սրա­նից թանկ, ան­շուշտ, ո­չինչ չու­նի։ հետևա­բար, ո­չինչ չի խնա­յել, միայն թե ժո­ղո­վուր­դը կա­րո­ղա­նա հետ մղել վե­րա­հաս վտան­գը և պաշտ­պա­նել ա­մեն­քի սր­բա­զան ի­րա­վունք­ներն ու ա­զա­տու­թյու­նը։ ՙԵս,- շա­րու­նա­կում է Թու­մա­նյա­նը,- ան­սա­սան հա­վա­տա­րիմ Քո` շատ փո­թո­րիկ­նե­րի մեջ ձեռք բե­րած փոր­ձա­ռու­թյա­նը, վառ հայ­րե­նա­սի­րու­թյանն ու ա­զա­տա­սի­րու­թյա­նը, այլև բնա­կան մար­դա­սի­րու­թյա­նը և զին­վո­րա­կան բարձր տա­ղան­դին և պատ­րաստ գա­լու, երբ ուր կկո­չի Քո եղ­բայ­րա­կան ձայ­նը՝ համ­բու­րում եմ հե­րո­սա­կան ճա­կատդ՚։
Նա­մա­կի հետգ­րու­թյան մեջ Թու­մա­նյա­նը միա­ժա­մա­նակ նշում է, որ ա­մեն մի հայ այժմ պետք է ի­րեն դնի կա­մա­վոր տուր­քի տակ, պար­տա­վոր­վում է ամ­սա­կան հա­րյուր ռուբ­լի տալ այդ նպա­տա­կով ընդ­հա­նուր գան­ձա­րա­նին։
Մեծ Լո­ռե­ցու խոսքն ի­րա­կա­նաց­ված գոր­ծի վառ օ­րի­նակ է։ Վկան նաև նրա որ­դու` Ար­տա­վազ­դի մաս­նակ­ցու­թյունն է Վա­նի պաշտ­պա­նու­թյան մար­տե­րին, որ­տեղ էլ նա նա­հա­տակ­վում է:
Մեծ Լո­ռե­ցու կան­խազ­գա­ցու­մը ճիշտ էր։ 1918թ. մա­յի­սին թուր­քա­կան բա­նա­կը հայ­տն­վեց Սար­դա­րա­պա­տի մա­տույց­նե­րում։ Այդ օր­հա­սա­կան պա­հին ժո­ղովր­դի նվի­րյալ զա­վակ­նե­րը Հայկ Նա­հա­պե­տի օ­րի­նա­կով զենք վերց­րին և կյան­քի գնով ա­պա­հո­վե­ցին հայ ժո­ղովր­դի հա­վեր­ժա­կան եր­թը մարդ­կու­թյան ընդ­հա­նուր ա­ռա­ջըն­թա­ցի մեջ։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Mon, 24 Jun 2019 15:49:06 +0000
ՀՈ­ԳԵ­ՀԱՆ­ԳՍ­ՏԻ ԿԱՐԳ ՂԱՅ­ԲԱ­ԼՈՒ ԳՅՈՒ­ՂԻ ԱՆ­ՄԵՂ ԶՈՀԵ­ՐԻ ՀԻ­ՇԱ­ՏԱ­ԿԻՆ http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26968-2019-06-24-15-46-56 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26968-2019-06-24-15-46-56 Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Բո­լորս գի­տենք ան­ցյալ դա­րաս­կզ­բին Շուշիում իրականացված կո­տո­րած­նե­րի մա­սին, բայց ջար­դեր են տե­ղի ու­նե­ցել նաև Ղա­րա­բա­ղի մի շարք այլ բնա­կա­վայր ե­րում: 1919թ. հու­նի­սի 5-ին և 6-ին սար­սա­փե­լի ո­ճիր կազ­մա­կերպ­վեց Ղայ­բա­լի­շեն գյու­ղում: Այդ օ­րե­րին Ստե­փա­նա­կեր­տի Ս. Հա­կոբ ե­կե­ղե­ցու ծխա­կան­նե­րը հա­ճախ ուխ­տագ­նա­ցու­թյուն են կա­տա­րում դե­պի Ղայ­բա­լու գ.` Ս. Աստ­վա­ծա­ծին կի­սա­վեր ե­կե­ղե­ցի, 1919թ. զոհ­նե­րի հի­շա­տա­կին հո­գե­հան­գս­տի կարգ կա­տա­րում: Հա­ճախ նրանց միա­նում են կո­տո­րա­ծից փրկ­ված­նե­րի զա­վակ­նե­րը: Այս տա­րի լրա­ցավ ջարդե­րի 100-րդ տա­րե­լի­ցը, և Ս. Հա­կոբ ե­կե­ղե­ցու քա­հա­նա տեր Մի­նաս Մով­սի­սյա­նը մի շարք ծխա­կան­նե­րով Ղայ­բա­լի­շե­նի Ս. Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցում կա­տա­րեց հո­գե­հան­գս­տի ա­րա­րո­ղու­թյուն ան­մեղ զո­հե­րի հի­շա­տա­կին:

Ինչ­պես գի­տենք, 1918-1921թթ. ար­ցա­խա­հա­յու­թյու­նը պայ­քար էր մղում իր ան­կա­խու­թյան հա­մար նո­րաս­տեղծ Ադր­բե­ջա­նա­կան պե­տու­թյան հա­վակ­նու­թյուն­նե­րի դեմ: 1919թ. հուն­վա­րին ադր­բե­ջա­նա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը, անգ­լիա­կան մի­սիա­յի հա­մա­ձայ­նու­թյամբ, ազ­գու­թյամբ քուրդ Սուլ­թա­նո­վին նշա­նա­կեց Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի զո­րա­վար-նա­հան­գա­պետ՝ միա­ժա­մա­նակ վերջ­նա­գիր ներ­կա­յաց­նե­լով Ղա­րա­բա­ղի Ազ­գա­յին խոր­հր­դին՝ Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյու­նը ճա­նա­չե­լու պա­հան­ջով: Փետր­վա­րին Շու­շիում գու­մար­վեց ար­ցա­խա­հա­յու­թյան 4-րդ հա­մա­գու­մա­րը, ո­րը մեր­ժեց Ադր­բե­ջա­նի վերջ­նա­գի­րը և հան­դես ե­կավ Սուլ­թա­նո­վին զո­րա­վար-նա­հան­գա­պետ նշա­նա­կե­լու ո­րոշ­ման դեմ: Անգ­լիա­կան մի­սիան շա­րու­նա­կեց սա­տա­րել նրա թեկ­նա­ծու­թյա­նը: Դրու­թյունն օ­րե­ցօր թե­ժա­նում էր: Ո­րոշ ժա­մա­նակ անց Սուլ­թա­նո­վը, մու­սա­վա­թա­կան կա­ռա­վա­րու­թյան ֆի­նան­սա­վոր­մամբ, թուր­քա­կան սպա-հրա­հան­գիչ­նե­րի ան­մի­ջա­կան օգ­նու­թյամբ, ձեռ­նա­մուխ է լի­նում քր­դե­րից հրո­սա­կախմ­բե­րի կազմ­ման և նրանց ու­սուց­ման աշ­խա­տանք­նե­րին: Հու­նի­սի սկզբ­նե­րին Սուլ­թա­նո­վի կար­գադ­րու­թյամբ և անգ­լիա­կան մի­սիա­յի հա­մա­ձայ­նու­թյամբ սկս­վեց Շու­շիի հայ­կա­կան մա­սի գն­դա­կո­ծու­մը, ո­րը շա­րու­նակ­վեց մի ամ­բողջ օր: Հա­յե­րը բռ­նել էին հայ-թուր­քա­կան սահ­մա­նա­գի­ծը. նրանց տր­ված էր հրա­ման ոչ մի գն­դակ չար­ձա­կել և սպա­սել մինչև թշ­նա­մին հար­ձակ­ման քայ­լեր ձեռ­նար­կի: Թշ­նա­մին հար­ձակ­ման ան­ցավ միայն ՙՔեր­ծի գլ­խի՚ ուղ­ղու­թյամբ, սա­կայն հա­յե­րը նրան հետ շպր­տե­ցին, ո­րի ժա­մա­նակ թուր­քե­րից սպան­վե­ցին մի քա­նի հո­գի, իսկ հա­յե­րից` մեկ սպա: Ու­րա­խու­թյու­նը եր­կար չտևեց, քան­զի բա­ցա­հայտ­վեց, որ այդ նույն ժա­մա­նակ Ղայ­բա­լու գյու­ղում քր­դե­րը կո­տո­րում են հա­յե­րին: Հա­յե­րը շարժ­վե­ցին դե­պի քա­ղա­քի մյուս ծայ­րը, որ­տե­ղից երևում էր Ղայ­բա­լուն, որ­տեղ էլ ա­կա­նա­տես ե­ղան կո­տո­րա­ծի զար­հու­րե­լի տե­սա­րա­նի?: Այդ մա­սին հայտ­նե­ցին անգ­լիա­կան մի­սիա­յի ներ­կա­յա­ցուց­չու­թյա­նը: Ար­ձա­գանք չկար: Այդ ժա­մա­նակ Կու­սա­նաց ա­նա­պա­տի վան­քի բա­կում Ե­ղի­շե Իշ­խա­նյա­նը` զի­նե­լով մի խումբ ե­րի­տա­սարդ­նե­րի, Չի?չյան Աս­ծա­տու­րի ա­ռաջ­նոր­դու­թյամբ ու­ղար­կեց ղայ­բա­լու­ցի­նե­րին օգ­նու­թյան: Խում­բը, հաս­նե­լով կո­տո­րա­ծի վայր, հա­կա­հար­ձա­կու­մով իս­կույն դուրս վռն­դեց հրո­սակ­նե­րին: Այդ օգ­նու­թյան հետևան­քով 700 բնակ­չից փրկ­վե­ցին 11 տղա­մարդ և 87 կին ու ե­րե­խա:
1918-1921թթ. Ար­ցա­խում տե­ղի ու­նե­ցած ջարդե­րը ժո­ղովր­դագ­րա­կան և մշա­կու­թա­յին ա­ռու­մով ան­դառ­նա­լի հետք են թո­ղել: Թուրք-թա­թա­րա­կան կազ­մա­վո­րում­նե­րի, ինչ­պես նաև բոլշևի­կյան 11-րդ Կար­միր բա­նա­կի զին­վոր­նե­րի կող­մից ի­րա­գործ­ված ջարդե­րի ար­դյուն­քում Ղա­րա­բա­ղի հայ բնակ­չու­թյու­նը կր­ճատ­վել է 2,5 ան­գամ (Գ. Հով­հան­նի­սյա­նի ՙՍո­վե­տա­կան իշ­խա­նու­թյան հաս­տա­տու­մը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում՚, Հ. Կի­սի­բե­կյա­նի ՙՀու­շեր՚):

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Mon, 24 Jun 2019 15:44:31 +0000