comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Երեքշաբթի, 23 Հուլիսի 2019 http://artsakhtert.com Fri, 20 Sep 2019 17:59:15 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am Նախագահ Բակո Սահակյանը այցելել է Մարտակերտի շրջան եւ Թալիշ գյուղ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27184-2019-07-24-17-05-50 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27184-2019-07-24-17-05-50 Նախագահ Բակո Սահակյանը այցելել է Մարտակերտի շրջան եւ Թալիշ գյուղ
Արցախի Հանրապետության Նախագահ…

 Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Wed, 24 Jul 2019 16:57:18 +0000
Ա­ՌԱՋ­ՆՈՐ­ԴԸ ԿԱՄ` ԹԱ­ԳԱ­ՎՈՐՆ ԱՊ­ՐԱԾ ԿԵ­ՆԱ… http://artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/27181-2019-07-24-16-39-19 http://artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/27181-2019-07-24-16-39-19 Ա­ՌԱՋ­ՆՈՐ­ԴԸ ԿԱՄ` ԹԱ­ԳԱ­ՎՈՐՆ ԱՊ­ՐԱԾ ԿԵ­ՆԱ…
Նո­րեկ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱՆ

 Քա­րան­ձա­վից սկ­սենք։ Ու­զում եմ ա­սել` ե­թե քա­րան­ձա­վաբ­նակ­նե­րը ա­ռաջ­նորդ չու­նե­նա­յին, չէին դի­մա­նա գա­զան­նե­րի, հս­կա­յա­կան դի­նո­զավ­րե­րի և ու­րիշ ցե­ղախմ­բե­րի հար­ձա­կում­նե­րին և կվե­րա­նա­յին աշ­խար­հի ե­րե­սից։ Նույն բա­նը կլի­ներ նաև թու­լա­կամ, ինք­նա­հա­վան, դա­ժան ու ան­բա­րո ա­ռաջ­նոր­դի դեպ­քում։ Եվ քա­րան­ձա­վաբ­նակ մեր նախ­նին ի­րեն դնում էր ար­ժա­նի ա­ռաջ­նոր­դի հրա­մա­նա­տա­րու­թյան տակ՝ ինքն ի­րեն հռ­չա­կե­լով նրա ան­դա­վա­ճան զին­վո­րը՝ հա­ճախ մար­տի­րոս­վե­լով ան­հա­վա­սար մար­տե­րում՝ հա­նուն քա­րան­ձա­վի ու ա­ռաջ­նոր­դի։ Եվ քաջ ա­ռաջ­նոր­դը եր­բեք չէր ար­հա­մար­հում քա­րան­ձա­վի բնա­կիչ­նե­րին, չէր ճն­շում, չէր հա­լա­ծում , ա­ռանց նրանց հետ խոր­հր­դակ­ցե­լու ճա­կա­տագ­րա­կան ո­րո­շում­ներ չէր կա­յաց­նում։ 

Իսկ նրանք, ով­քեր մնա­ցին ա­ռանց ա­ռաջ­նոր­դի, կամ` չգ­նա­ցին ի­րենց ա­ռաջ­նոր­դի ետևից, տա­նուլ տվե­ցին բո­լոր ճա­կա­տա­մար­տե­րը, կորց­րին ու­նե­ցած-չու­նե­ցա­ծը և վե­րա­ցան աշ­խար­հի ե­րե­սից կամ ձուլ­վե­ցին ու­րիշ քա­րան­ձա­վաբ­նակ­նե­րի ու ցե­ղախմ­բե­րի։
Ու­րիշ բա­ներ էլ տե­ղի ու­նե­ցան այդ քա­րան­ձավ­նե­րում և քա­րան­ձավ­նե­րից դուրս։ Մար­դիկ սկ­սե­ցին ա­նի­մաստ մե­ծա­րել ի­րենց հրա­մա­նա­տա­րին, ա­սել` դու ես ա­մե­նա­խե­լո­քը, ա­մե­նահ­զո­րը երկ­րի վրա, և ա­ռանց քո հրա­մա­նի արևը չի հա­մար­ձակ­վի լու­սա­վո­րել աշ­խար­հը, ա­ռանց քո ի­մա­ցու­թյան չեն ծաղ­կի ծա­ռերն ու չեն պտ­ղա­վոր­վի կա­նայք։ Ա­սա­ցին, և այդ հրա­մա­նա­տա­րը հա­վա­տաց։ Հի­շո՞մ եք` կուռք մի շի­նեք երկ­րի վրա... Մեր նախ­նին շի­նեց այդ կուռ­քը և հրա­ժար­վեց իր ու­նա­կու­թյուն­նե­րից, իր ու­ժից, մի ժա­մա­նակ միայ­նակ քար­քա­րոտ ճա­նա­պար­հը հաղ­թա­հա­րե­լու իր կա­րո­ղու­թյու­նից ու շնորհ­նե­րից, իր բա­ժին երկ­րից... Ու­զում եմ ա­սել` ա­վարտ­վեց միայ­նակ ո­րո­շում կա­յաց­նե­լու, թշ­նա­մու ա­ռաջ ա­նե­րեր կանգ­նե­լու, Աստ­ծո հետ զրու­ցե­լու ժա­մա­նա­կը...
Հրա­մանքդ, տեր...Եվ գլ­խատ­ված հա­զա­րա­վոր մտա­ծող­ներ, կա­խա­ղան բարձ­րաց­ված, գն­դա­կա­հար­ված, զն­դան­նե­րը նետ­ված...միշտ, ա­նընդ­հատ, կրկն­վող...
Թա­գա­վորն ապ­րած կե­նա...միայն նա է ու­նակ հաղ­թե­լու, եր­կի­րը շե­նաց­նե­լու, ե­ռագ­լուխ հրե­շի ե­րեք գլուխն էլ մի հար­վա­ծով թռց­նե­լու...միայն նա, ու­րիշ ոչ մե­կը մե­զա­նից։ Նա է փր­կի­չը...ու­զում եմ ա­սել, ինչ­քան ու­ժեղ է մար­դը, այն­քան էլ խղ­ճուկ է ու թույլ, ինչ­քան ի­մաս­տուն, այն­քան էլ՝ ան­միտ...Եվ ա­մե­նաան­հաս­կա­նա­լին այն է, որ մենք չենք փոխ­վում, որ մենք շա­րու­նա­կում ենք կուռ­քա­շի­նու­թյան մեր հա­զա­րա­մյա ըն­թաց­քը՝ չմո­ռա­նա­լով փա­ռա­բա­նել նախ­կին դա­հիճ­նե­րին, հր­կի­զող­նե­րին ու ա­վե­րող­նե­րին։ Մենք ուժ ենք փնտ­րում, մենք կար­ծես չենք կա­րող ա­ռանց գն­դա­կա­հար­վե­լու, ա­ռանց ար­հա­մարհ­վե­լու, ա­ռանց ոտ­նա­հար­վե­լու...
Եվ այդ, իբր ու­ժեղ, մեզ նվաս­տաց­նող ձեռ­քը համ­բու­րե­լու հա­մար գժ­վում ենք, այդ ՙու­ժե­ղի՚ ա­ռաջ խո­նարհ­վե­լու ցան­կու­թյու­նից խե­լա­գար­վում ենք... Եվ չենք ու­զում խոս­տո­վա­նել, որ ու­ժե­ղը սպա­նո­ղը չէ....
Թա­գա­վորն ապ­րած կե­նա...
Եվ մենք օր ու գի­շեր սպա­սում ենք նրան...հա­ճախ՝ մեր ան­ցյա­լից ե­կո­ղին...Ան­համ­բեր են նույ­նիսկ նրանք, ով­քեր ո­չինչ չգի­տեն այդ ան­ցյա­լի մա­սին, ով­քեր ծն­վել են նոր ժա­մա­նակ­նե­րում և չեն հասց­րել տա­ռա­պել հի­շո­ղու­թյան փակ տա­րածք­նե­րում...չեն հասց­րել վա­խե­նալ այդ հի­շո­ղու­թյու­նից...Է­լի թա­գա­վորն ապ­րած կե­նա...

Գտե՞ք ինչ է ա­սել Սա­մուե­լը ի­րե­նից թա­գա­վոր ու­զող ժո­ղովր­դին։ Ա­սել է` ձեզ վրա իշ­խե­լու թա­գա­վո­րի ի­րա­վունքն այս է լի­նե­լու. Ձեր տղեր­քը կառ­նե և կը պա­հե իր հա­մար, որ վա­զեն իր կառ­քե­րի առջևից, և իր հա­մար հա­զա­րա­պե­տեր և հա­րյու­րա­պե­տեր կշի­նե, որ նրանք իր հո­ղե­րը հեր­կ՜են և հունձ­քը հն­ձեն, և նրա պա­տե­րազ­մա­կան զեն­քերն ու կառ­քե­րի գոր­ծիք­նե­րը շի­նեն, և կառ­նե ձեր աղ­ջիկ­ներն ու խո­հա­րար ու հաց­թուխ կշի­նե, և ձեր ըն­տիր մա­նուկ­ներն ու ա­ղա­խին­նե­րը, և ձեր տղա­մար­դիկ, ձեր է­շե­րը կառ­նե և իր հա­մար կգոր­ծա­ծե։ Ձեր հո­տե­րից տա­սա­նորդ կառ­նե, և դուք նրա ծա­ռա­նե­րը կլի­նեք։ Այն օ­րը դուք ձեր ընտ­րած թա­գա­վո­րի ե­րե­սի­ցը կա­ղա­ղա­կեք, բայց տերն այն օ­րը ձեզ պա­տաս­խան չի տա...
Ինչ­քան մտա­ծում եմ, մենք մեզ փոր­ձու­թյան են­թար­կե­լու ի­րա­վունք չու­նենք, ուղ­ղա­կի չենք դի­մա­նա։ Ան­ցյա­լը միշտ չէ, որ ոգևո­րիչ է, ու­սու­ցա­նող ու ըն­դու­նե­լի։ Ան­ցյա­լը հա­ճախ նո­րը չի ըն­դու­նում, ան­ցյալն այդ նո­րի հա­կա­ռա­կորդն է, թշ­նա­մին, ու­զում եմ ա­սել, փոխ­վել է աշ­խար­հի լեզ­վամ­տա­ծո­ղու­թյու­նը, կեն­ցա­ղը, խոս­քը, հա­յաց­քը... հա­մա­ձայ­նեք, չհա­մա­ձայ­նեք` կանգ­նելն ան­գամ կոր­ծա­նա­րար է...ես այդ­պես եմ կար­ծում։ Պապս ա­սում էր` մի օր ան­տառ չգ­նամ, փայ­տը կպրծ­նի...Ես, բնա­կա­նա­բար, չէի կա­րող հաս­կա­նալ պա­պիս, ո­րով­հետև տան հետևի պա­տի տակ ա­մե­նա­քի­չը մի տաս մետր այդ փայ­տից կար, ա­սես նկա­րած։
Ու­զում եմ ինքս ինձ մի հարց էլ տալ, երկ­րի մա­սին մտա­ծող­նե՞րն են շատ, թե` չմ­տա­ծող­նե­րը։ Եվ, վեր­ջա­պես, ո՞վ է պատ­րաստ զո­հա­բեր­վել այդ երկ­րի հա­մար։ Կար­ծում եմ` հարցն ան­պա­տաս­խան թող­նելն ա­վե­լի տրա­մա­բա­նա­կան է, նույ­նիսկ տղա­մարդ­կա­յին։ Ձեզ նույն­պես խոր­հուրդ չեմ տա­լիս պա­տաս­խա­նի հա­մար ի­զուր ժա­մա­նակ վատ­նել։
Հարևան ու­նեի։ Տա­րիքն ա­ռած մարդ էր։ Բո­լոր մեծ ու փոքր ընտ­րու­թյուն­նե­րում ա­ռա­ջինն էր գնում ընտ­րա­տե­ղա­մաս։ Կար­ծես վա­խե­նում էր ու­շա­նալ։ Դռ­նե­րը բա­ցում էին, մարդն ա­ռա­ջինն էր մտ­նում ներս։ Երբ փոր­ձե­ցի պար­զել նրա այդ ան­հան­գս­տու­թյան ու ա­ճա­պա­րան­քի պատ­ճա­ռը, ա­սաց.
-Ե­թե ես ձայն չտամ, ոչ մեկն էլ չի ըն­տր­վի, և հաշ­վիր ընտ­րու­թյուն­նե­րը չեն կա­յա­ցել...
Մարդն, ինչ­պես ա­սում են, իր ձայ­նի տերն էր և այն, իր ա­սե­լով, միշտ տա­լիս էր ա­մե­նաար­ժա­նա­վո­րին և, է­լի իր ա­սե­լով, եր­բեք չի սխալ­վել։ Մի կարևոր բան էլ էր ա­սում մար­դը, ա­սում էր, եր­բեք ոչ մե­կի ծրագ­րե­րի մեջ չի խո­րա­ցել, չի լսել նրանց հու­զիչ ե­լույթ­ներն ու խոս­տում­նե­րը, ուղ­ղա­կի ճա­նա­չե­լով ընտ­րել է... վս­տա­հել է մար­դուն...իսկ խոսք ա­մեն տեղ էլ ա­ռա­տո­րեն բա­ժա­նում են, ձրի, ինչ­քան ու­զես, մեր­ժե­լը ե­րե­խա­յու­թյուն է...
Ա­սածս այն է, որ մարդ ա­րա­րա­ծը հա­ճախ չի դի­մա­նում խա­բե­լու, մո­լո­րեց­նե­լու, սուտ խոս­տում­ներ տա­լու գայ­թակ­ղու­թյա­նը։ Եվ զար­մա­նա­լին այն է, որ այդ ստե­րից հա­զար ան­գամ հիաս­թափ­վա­ծը կր­կին հա­վա­տում է սուտ քա­րո­զիչ­նե­րին.
Թա­գա­վորն ապ­րած կե­նա...
Մարդ է, ա­սում է` կեց­ցե ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը, և ոչ մե­կը չի տես­նում բռ­նա­պե­տին... ա­սում է` եր­կի­րը հա­վա­սար, գրամ-գրամ բո­լո­րինն է, և ոչ մե­կը չի հա­մար­ձակ­վում հարց­նել. էդ ո՞ր երկ­րի մա­սին է խոս­քը, ի՞մ, թե՞ քո, ա­վե­լի ճիշտ, որ մի ժա­մա­նակ, շատ դա­րեր ա­ռաջ միայն ու միայն քոնն էր, է­լի գրամ-գրամ, իր ա­մեն ին­չով, իր հար­ճե­րով ու ծա­ռա­նե­րով, իր ա­ղա­խին­նե­րով, իր դա­հիճ­նե­րով ու հա­րյու­րա­վոր սպա­սա­վոր­նե­րով... Մի բան էլ է ա­սում, ա­սում է` ի­րե­նից բա­ցի ոչ մեկն ի վի­ճա­կի չէ կռիվ տալ ու հա­լա­ծել երկ­րի շե­մին նս­տած հս­կա­յա­կան ա­ռյու­ծին և հարց­նող չկա` իսկ ո՞վ է ա­ռա­ջինն ընկ­նե­լու այդ ճա­կա­տա­մար­տում...
Թա­գա­վորն ապ­րած կե­նա...
Ե­թե մեր ճա­կա­տա­մար­տերն այն­քան փա­ռա­վոր չլի­նեին, ե­թե իմ ըն­կեր­ներն ու եղ­բայր­նե­րը այն­քան մա­քուր ու քաջ չլի­նեին, ե­թե այն­քան պտ­ղա­բեր չլի­ներ մեր ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը, ես հետ չէի նա­յի, ես կա­մա­չեի իմ ան­ցյա­լից։ Այն­տեղ էր, որ ա­ռաջ­նորդ չէինք ո­րո­նում, կուռ­քե­րով չէինք ա­կա­նա­պա­տում մեր ճա­նա­պարհ­նե­րը, թե­պետ եր­կիրն ար­դեն հա­վա­սար չէր պատ­կա­նում բո­լո­րին։ Ինչ ա­սեմ, է­լի թա­գա­վորն ապ­րած կե­նա։
Այս­տեղ մի բան էլ հարևա­նիս մա­սին, ա­սում էր` ընտ­րու­թյուն կա­տա­րե­լիս եր­բեք ան­ցյա­լից չէր ընտ­րում, և ընտ­րա­ծը միշտ ա­պա­գա­յից էր...
Ի՞նչ ա­ներ մար­դը, երբ այդ ան­ցյալն ան­գիր գի­տեր, տե­ղյակ էր ով ին­չով էր զբաղ­վում, ով ինչ էր ա­նում և ինչ­պես էր ա­նում, ով ինչ ու­ներ, ով ում էր ծա­ռա­յում։ Մար­դը մի ան­գամ ուղ­ղա­կի ի­մաս­տուն խոսք ա­սաց.
-Մի բան, ո­րը եր­բեք ինձ չի կա­րող խա­բել, ան­ցյալն է, այս դեպ­քում` իմ ապ­րած ժա­մա­նա­կը...Եվ ես եր­բեք այն­տեղ վե­րա­դառ­նա­լու ցան­կու­թյուն չեմ ու­նե­ցել...
Այդ­պես է։ Ճիշտ է ա­սում մար­դը։ Նա չա­սեր, հաս­տատ մեկ ու­րիշն էր ա­սե­լու, ո­րով­հետև ես, ինչ­քան գի­տեմ, ճշ­տի հետ կռիվ չեն տա­լիս, ճշ­տի մեջ թշ­նա­մի չեն փնտ­րում։ Ա­սում են, չէ՞, մարդ տե­սա­ծից է վա­խե­նում։ Այս դեպ­քում վա­խե­նա­լու բան չկա, բայց լուրջ մտա­հոգ­վելն ու ան­հան­գս­տա­նա­լը, կար­ծում եմ, չէր խան­գա­րի։ Վեր­ջին հաշ­վով, հա­վա­քա­կա­նու­թյան գինն ու ար­ժե­քը մե­զա­նից լավ միայն մենք գի­տենք։ Ի­րար մե­ղադ­րելն էլ է խո­խա­յու­թյուն, դա­սեր տալն էլ։
Ինչ մնում է ա­ռաջ­նոր­դին, ես նույն­պես նրան ան­ցյա­լում ո­րո­նե­լու մտադ­րու­թյուն չու­նեմ, պապս կա­սեր` մենք այն­տեղ ար­դեն ե­ղել ենք... Այն­պես որ, ես ան­ցյա­լի հետ գլուխ չու­նեմ...
Է­լի թա­գա­վորն ապ­րած կե­նա...

]]>
arturcom1@gmail.com (Super User) ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Wed, 24 Jul 2019 16:32:48 +0000
2020 ԹՎԱԿԱՆԻՆ ՇՈՒՇԻՆ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՅԱՆ ԿՈՒՆԵՆԱ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27180-2020 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27180-2020 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ՇՈՒՇԻՆ  ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՅԱՆ ԿՈՒՆԵՆԱ
Նա­րեկ ՍԱ­ՀԱ­ԿՅԱՆ

 Խմե­լու ջրի ո­րա­կի հար­ցը Շու­շիում տաս­նա­մյակ­նե­րի պատ­մու­թյուն ու­նի. խն­դիրն այն է, որ այս­տեղ ջու­րը չի զտ­վում, ո­րից հե­տո մա­տա­կա­րար­վում բնակ­չու­թյա­նը։ Զտ­ման հա­մար պետք է հա­մա­պա­տաս­խան մաքր­ման կա­յան, ին­չը խոր­հր­դա­յին կար­գե­րի փլու­զու­մից հե­տո բեր­դա­քա­ղա­քում չի գոր­ծել։ Կա­յա­նից մնա­ցել է կի­սա­վեր շեն­քը, որ­տեղ բա­ցա­կա­յում են սար­քա­վո­րում­նե­րը։ Դրա կա­րի­քը շու­շե­ցի­նե­րը զգում են հատ­կա­պես հոր­դա­ռատ անձրևնե­րից հե­տո, երբ մա­տա­կա­րար­վող ջու­րը խմել, ընդ­հան­րա­պես, հնա­րա­վոր չի։

Շու­շին խմե­լու ջրի մաքր­ման կա­յան կու­նե­նա 2020 թվա­կա­նի սեպ­տեմ­բեր-հոկ­տեմ­բե­րին, քա­ղա­քի գոր­ծող ջրամ­բա­րի հարևա­նու­թյամբ ար­դեն իսկ ըն­թա­նում է լայ­նա­ծա­վալ շի­նա­րա­րու­թյուն։ Ըստ Քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյան կա­պի­տալ շի­նա­րա­րու­թյան վար­չու­թյան գլ­խա­վոր մաս­նա­գետ, տեխ­հս­կիչ Ար­մեն Բա­բա­յա­նի՝ կա­ռու­ցում են հա­զար խո­րա­նարդ մետր ծա­վա­լով եր­կու ջրա­վա­զան և վե­րա­կա­ռու­ցում նախ­կին մաքր­ման կա­յա­նի շեն­քը. ՙ2017 թվա­կա­նին մաս­նա­գետ­ներ հրա­վի­րե­ցինք, ե­կան, տե­սան, հա­մոզ­վե­ցին, որ հնա­րա­վոր է վե­րա­կա­ռու­ցել նախ­կին մաքր­ման կա­յա­նը։ Այս­տեղ կտե­ղադ­րենք նոր սար­քա­վո­րում­ներ, իսկ կող­քին կա­ռու­ցում ենք նոր ջրամ­բար­ներ՚,-նշել է Ա. Բա­բա­յա­նը։
Հենց տա­րես­կզ­բից ՙԿա­պա­վոր՚ շի­նա­րա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը վե­րա­կա­ռու­ցում է ջրի մաքր­ման կա­յա­նը և հարևա­նու­թյամբ կա­ռու­ցում ջրա­վա­զան­նե­րը։ Աշ­խա­տան­քա­յին խմ­բի ղե­կա­վար Կա­րո Հա­րու­թյու­նյա­նի խոս­քով՝ բո­լոր նա­խադ­րյալ­ներն առ­կա են ժա­մա­նա­կից շուտ ա­վար­տե­լու աշ­խա­տան­քը: ՙԾրագ­րի պա­տաս­խա­նատ­վու­թյան չա­փա­բա­ժի­նը գի­տակ­ցում ենք, հետևա­բար, ա­մեն ինչ ա­նում ենք նա­խագ­ծի հա­մա­ձայն։ Ա­սեմ, որ բո­լոր մե­խա­նիզմ­ներն ու­նենք։ Շի­նա­րա­րու­թյան հա­մար անհ­րա­ժեշտ նյու­թե­րով ըն­կե­րու­թյու­նը մեզ ա­պա­հո­վում է՚,- ա­սում է նա։
Նա­խագ­ծի հե­ղի­նա­կը Շու­շիի տեխ­նո­լո­գիա­կան հա­մալ­սա­րանն է։ Շի­նա­րա­րու­թյու­նը ֆի­նան­սա­վոր­վում է Քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյան միջ­նա­ժամ­կետ ծախ­սե­րի ծրագ­րով։ Հաշ­վի առ­նե­լով, որ ա­ռայժմ քա­ղաք մտ­նող ջու­րը չի ֆիլ­տր­վում, մաս­նա­գետ­նե­րը դժ­վա­րա­նում են խո­սել գոր­ծող ջրամ­բա­րի ճա­կա­տագ­րի մա­սին։ Աշ­խա­տանք­նե­րի այս փու­լում պատ­րաստ է նոր ջրա­վա­զան­նե­րի ամ­րա­նակ­մախ­քը, որ­տեղ կա­տար­վում է բե­տո­նալ­ցում։ Դրան զու­գա­հեռ բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­ներ են կա­տար­վում նախ­կին մաքր­ման կա­յա­նի շեն­քում։ Կա­պա­լա­ռու ըն­կե­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցի­չը շի­նա­րա­րու­թյան բարձր ո­րա­կի հար­ցում վս­տա­հեց­նում է՝ ա­վե­լաց­նե­լով, որ տա­րես­կզ­բին ավ­տո­մա­տաց­րել են բե­տո­նի հան­գույ­ցը. ՙՀուն­վար ամ­սին ըն­կե­րու­թյունն ավ­տո­մա­տաց­րել է Ի­վա­նյան գյու­ղում գոր­ծող բե­տո­նի հան­գույ­ցը։ Սա նշա­նա­կում է, որ բե­տո­նը պատ­րաստ­վում է հա­մա­կարգ­չա­յին ծրագ­րով, որ­տեղ մարդ­կա­յին գոր­ծո­նը բա­ցառ­վում է։ Այ­սինքն` հա­մա­կար­գիչն է ո­րո­շում բե­տո­նի բա­ղադ­րու­թյու­նը, մակ­նի­շը։ Հաշ­վի առ­նե­լով, որ գործ ու­նենք մի ամ­բողջ քա­ղա­քի ջրի հետ, օգ­տա­գոր­ծում ենք բարձր մակ­նի­շի բե­տոն՚։
Ջրի պա­հան­ջար­կը Շու­շիում ամ­ռա­նը կրկ­նա­պատկ­վում է, բայց փո­խա­րենն ա­կունք­նե­րում այն նվա­զում է։ Մաս­նա­գետ­նե­րը հեր­թա­կան ջրա­գիծն անց­կաց­նե­լու կա­րիք են տես­նում, ո­րի ուղ­ղու­թյամբ դեռ կաշ­խա­տեն։ Ար­մեն Բա­բա­յանն ա­սում է, որ այս դեպ­քում կարևո­րը ոչ թե ջրա­վա­զան­նե­րի, այլ քա­ղաք մտ­նող ջրի ծա­վալն է: ՙԱյժմ ու­սում­նա­սիր­վում են քա­ղաք մտ­նող ջրի ծա­վա­լի ա­ճի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։ Կար­ծում եմ՝ ևս մեկ նա­խա­գիծ կկազմ­վի։ Պետք է ա­սեմ, որ ջրա­վա­զան­նե­րը ջրի կա­յու­նաց­ման խն­դիր են կա­տա­րում։ Այս դեպ­քում դրանց ծա­վա­լը չի ե­րաշ­խա­վո­րում ջրի ա­ռա­տու­թյու­նը։ Կարևոր է, որ ա­պա­հո­վենք ջրի հոս­քը դե­պի քա­ղաք՚,-ընգ­ծել է Ա. Բա­բա­յա­նը։
Շի­նա­րար­նե­րը վս­տա­հեց­նում են, որ 2020 թվա­կա­նի աշ­նա­նը Շու­շիում խմե­լու ջրի բա­վա­կա­նին չարչ­րկ­ված հար­ցը վերջ­նա­կա­նա­պես լու­ծում կս­տա­նա։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Wed, 24 Jul 2019 16:19:28 +0000
ԼԱ­ՎԱ­ԳՈՒՅՆ ՀԱՏ­ԿԱ­ՆԻՇ­ՆԵ­ՐԸ` ՍԵՐՆ­ԴԵ­ՍԵ­ՐՈՒՆԴ http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27179-2019-07-24-16-08-29 http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27179-2019-07-24-16-08-29 ԼԱ­ՎԱ­ԳՈՒՅՆ ՀԱՏ­ԿԱ­ՆԻՇ­ՆԵ­ՐԸ` ՍԵՐՆ­ԴԵ­ՍԵ­ՐՈՒՆԴ
Սր­բու­հի Վա­նյան

 Տա­րի­քի հա­մե­մատ` ա­ռույգ, աշ­խույժ շար­ժուձևով մեր հե­րո­սին ա­ռա­ջին ան­գամ հան­դի­պե­ցինք Ստե­փա­նա­կեր­տում, հան­րա­յին տրանս­պոր­տի կան­գա­ռում: Ձեռ­քին ինք­նա­շեն մի խա­ղա­լիք կար. ինչ­պես հե­տո ի­մա­ցանք` ֆիզ­կուլ­տուր­նիկ էր դրել ա­նու­նը, քա­նի որ հա­տուկ մե­խա­նիզ­մի շնոր­հիվ այն պտտ­վում էր մար­զա­ձո­ղի վրա: Ինքն էր պատ­րաս­տել: Տա­նում էր թոռ­նի­կին, թե` ծոռ­նի­կին նվեր…. Հե­տա­գա մեր զրույ­ցի ըն­թաց­քում ի­մա­ցանք, որ ըն­տա­նի­քի բո­լոր ե­րե­խա­նե­րի, ծա­նոթ բա­րե­կամ­նե­րի, մտե­րիմ­նե­րի հա­մար պա­պի­կը նման մի նվեր ու­նի պա­հած. հա­մոզ­ված է, սե­փա­կան ձեռ­քե­րով պատ­րաստ­ված նվե­րը լա­վա­գույնն է. այն հիշ­վում է միշտ, քա­նի որ պատ­րաստ­ված է ան­հա­տա­պես այն ստա­ցո­ղի հա­մար: Բայց խա­ղա­լիք պատ­րաս­տե­լը 97-ա­մյա պա­պի­կի հոբ­բին է ըն­դա­մե­նը: Նրա ի­րա­կան սե­րը մե­քե­նա­ներն են` հին մե­քե­նա­նե­րը, ո­րոնց մա­սին խո­սե­լիս աչ­քե­րը փայ­լում են: Պայ­մա­նա­վոր­վե­ցինք հան­դի­պել:

ՙԳրի­գո­րի Ա­ռուս­տա­մով,- ներ­կա­յա­ցավ և տես­նե­լով իմ շփոթ­մունքն ու հաս­կա­նա­լով, որ պատ­ճառն իր ազ­գա­նունն է, ա­վե­լի ճիշտ` դրա վեր­ջա­վո­րու­թյու­նը, հա­վե­լեց,-ջա­հել էի, ան­փորձ: Երբ զին­կո­մի­սա­րիա­տում ռուս սպան պա­հան­ջեց ներ­կա­յա­նալ, մտա­ծե­ցի, որ ռու­սե­րեն իմ Ա­ռուս­տա­մյան ազ­գա­նու­նը երևի այդ­պես է հն­չում: Այդ­պես էլ գրի ա­ռան ու այդ ՙով՚-ը ստիպ­ված ե­ղա կրել ամ­բողջ կյան­քում:
1940 թվա­կանն էր, երբ Շու­շիի շր­ջա­նի Հին Ղա­րաղշ­լաղ գյու­ղում ծն­ված, տաս­նա­մյա­կը նոր ա­վար­տած պա­տա­նուն Խոր­հր­դա­յին Միու­թյան բա­նակ զո­րա­կո­չե­ցին: Ըն­դուն­վել է Բե­լո­ռու­սիա­յի Բո­րի­սո­վո քա­ղա­քում գոր­ծող Հե­ծե­լա­զո­րա­յին ռազ­մա­կան ու­սում­նա­րան, ո­րը գո­յու­թյուն է ու­նե­ցել ըն­դա­մե­նը ե­րեք ա­միս: Այ­նու­հետև այն վե­րա­փոխ­վել է և ա­ռա­վե­լա­պես հայտ­նի է ե­ղել որ­պես Տան­կա­յին ու­սում­նա­րան: Մեկ տա­րի անց սկս­վեց Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մը. անհ­րա­ժեշտ էին կադ­րեր ինչ­պես որ­պես տան­կիստ ծա­ռա­յե­լու, այն­պես էլ զրա­հա­տեխ­նի­կա­յի վար­ման հա­մար նոր մաս­նա­գետ­ներ պատ­րաս­տե­լու հա­մար:
Գրի­գո­րի Ա­ռուս­տա­մո­վը մաս­նակ­ցում է հա­տուկ դա­սըն­թաց­նե­րի, ստա­նում հա­սա­նե­լիք տան­կը և Հայ­րե­նա­կա­նին իր ներդ­րու­մը բե­րում ար­դեն տան­կիս­տի կար­գա­վի­ճա­կում:
ՙ1941-ի հու­նի­սի 22-ն էր, օ­րը` կի­րա­կի,- հի­շում է նա: -Պատ­րաստ­վում էինք գնալ լո­ղա­նա­լու Բե­րե­զի­նա գե­տում: Տեղ էինք հա­սել, երբ հն­չեց տագ­նա­պի ազ­դան­շա­նը, վե­րա­դար­ձանք ու տե­ղե­կա­ցանք. ֆա­շիս­տա­կան Գեր­մա­նիան գի­շե­րը հար­ձակ­վել է Սո­վե­տա­կան Միու­թյան վրա և այդ օր­վա­նից ամ­բողջ Միու­թյան տա­րած­քում հայ­տա­րար­ված է ռազ­մա­կան դրու­թյուն։ Մեզ բա­ժան­վե­ցին մար­տի հա­մար անհ­րա­ժեշտ ա­մեն ինչ, այդ թվում և` պաշտ­պա­նա­կան զեն­քեր, հա­կա­գա­զեր՚։
Եր­կու ամս­վա ըն­թաց­քում զո­րա­միա­վո­րում­նե­րը բեր­վե­ցին մար­տա­կան պատ­րաս­տու­թյան։ Ու­սում­նա­րա­նը, որ­տեղ սո­վո­րում էր պա­տա­նի Գրի­գո­րին, տե­ղա­փո­խե­ցին Սա­րա­տով, այն վե­րան­վան­վեց 3-րդ տան­կա­յին ու­սում­նա­րան: Գ. Ա­ռուս­տա­մովն այն­տեղ սո­վո­րեց և ստա­ցավ տան­կիս­տի ու ին­ստ­րուկ­տոր-մե­խա­նի­կի մաս­նա­գի­տու­թյուն։ ՙՊա­տե­րազ­մի չորս տա­րի­նե­րի ըն­թաց­քում պատ­րաս­տե­ցինք 400 մաս­նա­գե­տի, ո­րոնց պա­հան­ջարկն այդ տա­րի­նե­րին ան­չափ մեծ էր՚,-ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը:
Պա­տե­րազմն ա­վար­տե­լուց հետ նա ևս եր­կու տա­րի մնաց ու­սում­նա­րա­նում, աշ­խա­տեց որ­պես վա­րորդ, մո­տո­րիստ: Հենց այդ­տեղ է, ու­սա­նե­լու տա­րի­նե­րին, ծն­վել սե­րը մե­քե­նա­նե­րի նկատ­մամբ։ 1947 թվա­կա­նին վե­րա­դառ­նում է Լեռ­նա­յին Ղա­րա­բաղ, աշ­խա­տան­քի անց­նում մե­խա­նի­կա­կան ար­տադ­րա­մա­սում, որ­տեղ գոր­ծում էր նաև շար­ժիչ­նե­րի տե­ղա­մաս, այս­տեղ աշ­խա­տել է չորս տա­րի, ո­րից հե­տո տե­ղա­փոխ­վել է Ստե­փա­նա­կեր­տի նո­րա­բաց ավ­տոդպ­րո­ցը և դա­սա­վան­դել 10 տա­րի։
ՙ1949 թվա­կա­նի ար­տադ­րու­թյան, բաց թափ­քով, բրե­զեն­տե ծած­կով ա­մա­ռա­յին մո­դե­լի իմ ՙՊո­բե­դա՚ ավ­տո­մեք­նե­նան է ինձ սո­վո­րեց­րել ավ­տո­մե­քե­նա­ներ վե­րա­նո­րո­գե­լու ար­հես­տը։ Կա­մա~ց-կա­մաց սկ­սել եմ աշ­խա­տել. սկզ­բում, այս­պես ա­սած, ստ­վե­րում, բազ­միցս տու­գան­վե­լով ֆին­բաժ­նի կող­մից` իմ ոչ այն­քան օ­րի­նա­կան գոր­ծու­նեու­թյան հա­մար: Այ­նու­հե­տեև իմ ա­ռա­ջար­կու­թյամբ ստեղծ­վել է Ավ­տո­տեխս­պա­սարկ­ման կետ՚,-պատ­մում է զրու­ցա­կիցս։ Դա 1966 թվա­կանն էր։ Նա սկ­սեց աշ­խա­տել այն­տեղ և զբաղ­վել իր սի­րած գոր­ծով։
Իսկ մե­քե­նան, ո­րին այդ­քան կապ­ված է Գ. Ա­ռուս­տա­մո­վը, այ­սօր էլ կա, այն նվի­րել է իր թոռ­նի­կին: Ավ­տո­մե­քե­նան աշ­խա­տում է ան­խա­փան. ճիշտ է ներ­կը մի քիչ թափ­ված է, ար­տա­քին տես­քը բա­րե­լավ­ման կա­րիք ու­նի, բայց այն մեր հե­րո­սը հա­մա­րում է իր տե­սած լա­վա­գույն մե­քե­նան, քա­նի որ ան­մո­ռա­նա­լի հու­շեր ու­նի նրա հետ կապ­ված:
Գ. Ա­ռուս­տա­մո­վը կոմ­կու­սի ան­դամ էր։ Այ­սօր էլ հպար­տու­թյամբ է ցույց տա­լիս կու­սակ­ցա­կան տոմ­սը: Գտ­նում է, որ ինչ­քան էլ փնո­վեն կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցու­թյու­նը, այն իր դրա­կան ազ­դե­ցու­թյունն է ու­նե­ցել մար­դու, քա­ղա­քա­ցու ար­ժե­հա­մա­կար­գի ձևա­վոր­ման վրա, արժևո­րել է դրա­կան հատ­կա­նիշ­նե­րը մար­դու մեջ, այդ իսկ պատ­ճա­ռով սե­րուն­դը մե­ծա­ցել է դաս­տիա­րակ­ված, մե­ծե­րի նկատ­մամբ հար­գան­քով, ազ­նիվ և աշ­խա­տա­սեր։ ՙՆման բա­րո­յա­կան հատ­կա­նիշ­նե­րով օժտ­ված մարդ­կանց են ըն­դու­նել միայն կոմ­կու­սի շար­քե­րը, ով­քեր հա­մընդ­հա­նուր հար­գանք էին վա­յե­լում: Քն­նա­դատ­վել են ա­նազն­վու­թյու­նը, գո­ղու­թյու­նը, թշ­նա­ման­քը ի­րար նկատ­մամբ,-ա­սում է նա:- Հա­մա­րյա մեկ­դա­րյա կեն­սագ­րու­թյուն ու­նեմ ու միշտ աշ­խա­տանքս կա­տա­րել եմ բա­րե­խիղճ, իմ հա­ցը վաս­տա­կել ազն­վու­թյամբ։ Կարևո­րը` միշտ փոր­ձել եմ օգ­տա­կար լի­նել մարդ­կանց։
Հի­մա ժա­մա­նակ­ներն այլ են: Խոր­հր­դա­յին Միու­թյան փլու­զու­մից հե­տո փլուզ­վել է նաև այդ ար­ժե­հա­մա­կար­գը, մար­դիկ դար­ձել են էու­թյամբ սե­փա­կա­նա­տե­րեր, փոր­ձում են ա­մեն ին­չի մեջ ա­ռա­ջին հեր­թին տես­նել սե­փա­կան շա­հը՚։
Գրի­գո­րի պա­պի­կը հաս­կա­ցել է` ճիշտ է աս­ված, որ յու­րա­քան­չյուր տղա­մարդ պետք է ծառ տն­կի, տուն կա­ռու­ցի ու ե­րե­խա ու­նե­նա։ Ա­վե­լաց­նում է` պետք է նաև սե­փա­կան գի­տե­լիք­նե­րը, սե­րը ըն­տր­ված մաս­նա­գի­տու­թյան, աշ­խա­տան­քի հան­դեպ նույն­պես փո­խանց­վի սերն­դե­սե­րունդ։
Զա­վակ­նե­րը չորսն են: Որ­դի­նե­րից մե­կը ժա­ռան­գել է հոր մաս­նա­գի­տու­թյու­նը։ Մինչև վեր­ջերս Գ. Ա­ռուս­տա­մո­վը աշ­խա­տան­քի մեջ օգ­նում էր որ­դուն: Հի­մա աչ­քերն այն չեն, վար­պետ որ­դին չի վս­տա­հում, բայց օգ­տա­կար է լի­նում իր խոր­հուրդ­նե­րով: Գրի­գո­րի Ա­ռուս­տա­մո­վի բա­կում ևս եր­կու հին ավ­տո­մե­քե­նա կա կանգ­նեց­ված` 1962 և 1964 թվա­կան­նե­րի ար­տադ­րու­թյան ՙՎոլ­գա-21՚ մակ­նի­շի: Որ­դին է գնել 1985 թվա­կա­նին: Ա­ռայ­սօր դրանք ծա­ռա­յում են Ա­ռուս­տա­մով­նե­րի ըն­տա­նի­քին, նրա ան­դամ­նե­րը չեն պատ­րաստ­վում ի­րենց դժ­վա­րին օ­րե­րի հա­վա­տա­րիմ ըն­կեր այդ ավ­տո­մե­քե­նա­նե­րը փո­խա­րի­նել նոր մո­դել­նե­րով: ՙՈ­րախ եմ, որ տղաս էլ իր բա­րե­խիղճ աշ­խա­տան­քով ապ­րող մարդ է, վս­տահ եմ, որ նա ոչ միայն իմ մաս­նա­գի­տու­թյունն է ժա­ռան­գել, այլ ար­դար վաս­տա­կով ապ­րե­լու և ու­րիշ­նե­րին օգ­նե­լու հատ­կու­թյու­նը՚,-ա­սաց նա:

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Wed, 24 Jul 2019 15:57:57 +0000
Ազգային ժողովում ընդունել են ԵՊՀ մշակութաբանության բաժնի ուսանողներին http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27183-2019-07-24-16-55-22 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27183-2019-07-24-16-55-22 Ազգային ժողովում ընդունել են ԵՊՀ մշակութաբանության բաժնի ուսանողներին
Հուլիսի 24-ին Երևանի…

 ԱԺ գիտությանկրթությանմշակույթիերիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանի և տեղակալ Վարդգես Ուլուբաբյանի հետ հանդիպման ընթացքում խմբի անդամները տեղեկություններ են հայտնել հետազոտության ընթացքի մասին և հետաքրքրվել բնագավառի օրենսդրական կարգավորումներով ու հեռանկարներով:

Արմեն Սարգսյանը, խոսելով հայեցակարգի անհրաժեշտության մասին, նշել է, որ այն հնարավորություն կընձեռի հստակեցնել սկզբունքները և տակտիկական քայլերից անցնել հստակ ուղղորդված քաղաքականության: Նա նաև հավելել է, որ հայեցակարգը պետք է արտացոլի ղարաբաղյան մշակույթի առանձնահատկությունները:

Քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել մշակույթի ոլորտի օրենսդրական կարգավորումների և դրանց կատարելագործման ուղղությամբ առաջարկներ հավաքագրելու վերաբերյալ:

Հյուրերին այնուհետև ընդունել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ով կարևորել է նախաձեռնությունը՝ նշելով մշակութային քաղաքականության՝ մարդկանց մտածողության, գործելակերպի ու ճաշակի ձևավորման վրա ունեցած զգալի դերակատարությունը: Խորհրդարանի ղեկավարը խոսել է մշակութային քաղաքականության արտաքին նշանակության, մշակութային ժառանգության պահպանման և այլ ժողովուրդների մշակույթների հետ փոխգործակցության անհրաժեշտության մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի օրենսդրական կարգավորումների առկա վիճակին և դրանց գործնական կիրարկմանը, մշակութի սոցիալականացմանն ու հավելյալ արդյունք ստեղծելու հնարավորություններին վերաբերող հարցեր:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Wed, 24 Jul 2019 15:53:38 +0000
ԱՐ­ՀԵՍ­ՏԻՑ ԴԵ­ՊԻ ԱՐ­ՎԵՍՏ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27178-2019-07-24-15-47-33 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27178-2019-07-24-15-47-33 ԱՐ­ՀԵՍ­ՏԻՑ ԴԵ­ՊԻ ԱՐ­ՎԵՍՏ
Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Ինչ­պես ար­դեն տե­ղե­կաց­րել ենք, հու­նի­սի 20-ից մինչև հու­լի­սի 6-ը Շու­շիի Նա­րե­կա­ցի ար­վես­տի միու­թյու­նում տե­ղի ու­նե­ցավ ՙBrut Art՚ կա­վա­գոր­ծու­թյան 2-րդ մի­ջազ­գա­յին սիմ­պո­զիու­մը: Ինչ­պես ան­ցած, այն­պես էլ այս տա­րի սիմ­պո­զիու­մը կյան­քի կոչ­վեց Շու­շիի Նա­րե­կա­ցի ար­վես­տի միու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ և ֆի­նան­սա­վոր­մամբ: Նա­խագ­ծի ա­ջա­կից­նե­րից էին նաև ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը, Ստե­փա­նա­կեր­տում գոր­ծող ՙԵվ­րո­պա՚ հյու­րա­նո­ցը: Եվ ե­թե ան­ցյալ տա­րի սիմ­պո­զիու­մին մաս­նակ­ցել են միայն Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի ար­վես­տա­գետ­նե­րը, ա­պա այս տա­րի հայ մաս­նա­կից­նե­րին միա­ցան նաև կա­վա­գործ­ներ Ֆրան­սիա­յից, Ռու­սաս­տա­նից և Բե­լա­ռու­սից:

Սիմ­պո­զիումն ան­ցավ հա­ջո­ղու­թյամբ, ամ­փո­փում է Շու­շիի Նա­րե­կա­ցի ար­վես­տի միու­թյան տնօ­րեն Հայկ Պա­պյա­նը, և մաս­նա­կից­նե­րը հե­ռա­ցան` ար­վա­ծից գոհ, հա­գե­ցած Ար­ցա­խից ստա­ցած տպա­վո­րու­թյուն­նե­րով: Իսկ ի՞նչ խն­դիր­ներ դրե­ցին ի­րենց առջև կազ­մա­կեր­պիչ­նե­րը, ո՞րն է նա­խագ­ծի նպա­տա­կը և ի՞նչ հե­ռան­կար­ներ է բա­ցում բեր­դա­քա­ղա­քի մշա­կու­թա­յին կյան­քի զար­գաց­ման գոր­ծում: Այս և այլ հար­ցե­րին են պա­տաս­խա­նում միու­թյան տնօ­րեն Հայկ ՊԱ­ՊՅԱ­ՆԸ և սիմ­պո­զիու­մի մաս­նա­կից, բրու­տա­գործ Սե­րոբ ՄԱ­ՄՈՒՆ­ՑԸ:

-Պա­րոն Պա­պյան, նախ` ամ­փո­փենք սիմ­պո­զիու­մի ար­դյունք­նե­րը: Հա­ջող­վե՞ց այն:
-Ա­յո, կար­ծում եմ, այս ան­գամ ա­վե­լի հա­ջող ենք կազ­մա­կեր­պել: Նա­խորդ տար­վա բա­ցե­րը հաշ­վի առ­նե­լով` կա­րո­ղա­ցանք ա­վե­լի կազ­մա­կերպ­ված այն անց­կաց­նել: Օ­րի­նակ` մաս­նա­կից­նե­րի ընդ­լայ­նու­մը:
-Ան­ցյալ տա­րի և՞ս կա­յին հե­տաքր­քիր ար­վես­տա­գետ­ներ…
-Ան­շուշտ, բայց նրանք հիմ­նա­կա­նում քան­դա­կա­գործ­ներ էին, զուտ բրու­տա­գործ­նե­րը քիչ էին: Իսկ այս տա­րի բո­լոր 10 մաս­նա­կից­ներն էլ բրու­տա­գործ­ներ էին: Եվ ա­մե­նա­կարևորն այն էր, որ զուտ կի­րա­ռա­կան ի­րեր ստա­նա­լուց ան­ցանք ար­վես­տի գոր­ծեր ստեղ­ծե­լուն: Հույ­սով եմ, որ հա­ջորդ տա­րի այս ուղ­ղու­թյու­նը կգե­րիշ­խի, և բրու­տա­գործ­ներն ա­վե­լի հե­տաքր­քիր գոր­ծեր կս­տեղ­ծեն:
-Այ­սինքն` ՙBrut Art՚-ը վե­րած­վում է ար­վես­տի ֆո­րու­մի՞, և ոչ ար­հես­տի:
-Ա­յո, այս սիմ­պո­զիու­մը կա և լի­նե­լու է որ­պես ար­վես­տի ֆո­րում: Ո­րով­հետև այն սպաս­քե­ղե­նը, որ ստեղծ­վում է կա­վից, երկ­րոր­դա­կան մեր խն­դիր­նե­րից է: Ձե­ռի հետ բո­լորն էլ ինչ-որ սպաս­քե­ղեն են թր­ծում, բայց կարևո­րում ենք ար­վես­տի գոր­ծեր ստեղ­ծե­լը: Ու­զում ենք ար­հեստ հաս­կա­ցու­թյու­նից դուրս գալ և դուրս ե­կանք: Ան­ցյալ տար­վա հա­մե­մա­տու­թյամբ` կի­րա­ռա­կան ա­վե­լի շատ ի­րեր ստա­ցանք: Ճիշտ է, ան­ցյալ տա­րի էլ ստեղծ­վե­ցին ար­վես­տի գոր­ծեր ու` բա­վա­կա­նին հե­տաքր­քիր: Բայց այս ան­գամ միայն ար­վես­տի գոր­ծեր ստեղծ­վե­ցին:
-Կա՞ն բո­լոր պայ­ման­նե­րը, որ­պես­զի այս նա­խա­գի­ծը շա­րու­նա­կա­կան լի­նի, թե՞ դժ­վա­րու­թյուն­ներն այն­քան շատ են, որ եր­կու կամ ե­րեք տա­րին մեկ այն հնա­րա­վոր կլի­նի կյան­քի կո­չել:
-Ճիշտ եք նկա­տել, դժ­վա­րու­թյուն­նե­րը շատ են, և բո­լո­րո­վին հեշտ չէր դրանք լու­ծել: Ա­յո, նա­խա­րա­րու­թյունն էլ է օգ­նել: Բայց այդ օգ­նու­թյունն ամ­բողջ ֆի­նան­սա­կան բե­ռի մի փոք­րիկ մասն է կազ­մում: Կա­յին է­լի ան­հատ­ներ, ով­քեր ինչ-որ չա­փով ա­ջակ­ցե­ցին: Բայց կազ­մա­կեր­պա­կան, ֆի­նան­սա­կան բո­լոր խն­դիր­նե­րը, ո­րոնք այս տա­րի էլ ա­վե­լի շա­տա­ցան, քա­նի որ մի­ջազ­գա­յին մա­կար­դա­կով էինք անց­կաց­նում, ան­շուշտ, միու­թյան ու­սե­րին էին: Շա­րու­նա­կա­կան կլի­նի թե ոչ, կախ­ված է ֆի­նան­սա­կան ա­պա­հով­վա­ծու­թյու­նից: Սա­կայն ա­մեն տա­րի բրու­տա­գոր­ծու­թյան սիմ­պո­զիու­մի կազ­մա­կերպ­ման մտադ­րու­թյու­նը վճ­ռա­կան է: Եվ հա­ջորդ տար­վա հա­մար ֆի­նանս­նե­րի հայ­թայ­թու­մը կսկ­սենք այս տար­վա սեպ­տեմ­բե­րից:
-Իսկ մաս­նա­կից­ներն ինչ­պի­սի՞ տպա­վո­րու­թյուն­նե­րով հե­ռա­ցան:

-Օ­տա­րեկ­րյա մաս­նա­կից­նե­րը, ով­քեր առն­վազն մի քա­նի մի­ջազ­գա­յին սիմ­պո­զիում­նե­րի են մաս­նակ­ցել, երբ տե­սան, թե ինչ նվի­րու­մով ենք աշ­խա­տում և ինչ մա­կար­դակ ենք ա­պա­հո­վում, ա­սա­ցին, որ մենք ա­րել ենք այն, ինչ ի­րենք ոչ մի տեղ չեն ար­ձա­նագ­րել:
-Ի՞նչ, օ­րի­նակ:
-Չեն տե­սել նման կազ­մա­կերպ­վա­ծու­թյուն, թի­մա­յին աշ­խա­տանք, սր­տա­ցավ վե­րա­բեր­մունք յու­րա­քան­չյու­րիս կող­մից: Ի­րենց ա­սե­լով` դա բարձ­րա­գույն մա­կար­դակ էր: Ե­թե այս տա­րի այդ­պի­սի մա­կար­դակ ենք ա­պա­հո­վել, ու­րեմն` մյուս տա­րի պի­տի լի­նի ա­վե­լի լավ: Չգի­տեմ` ինչ­պես կս­տաց­վի, բայց հա­մոզ­ված եմ, որ լավ կս­տաց­վի, քա­նի որ բո­լորս էլ ապ­րում և ցա­վում ենք դրա հա­մար: Սիմ­պո­զիու­մի ժա­մա­նակ շատ հյու­րեր էին գա­լիս ար­տերկ­րից: Բո­լորն էլ հա­վա­նում էին այն­քան, որ խոս­տա­նում էին հա­ջորդ տա­րի ան­պայ­ման վե­րա­դառ­նալ Ար­ցախ հենց սիմ­պո­զիու­մի օ­րե­րին: Այն­պես որ` պար­տադր­ված ենք այն կազ­մա­կեր­պել, այն էլ` լավ: Այս սիմ­պո­զիումն ա­ռիթ է, որ­պես­զի մենք մեր ու­զա­ծին հաս­նենք:
-Իսկ ո՞րն է դա:
- Մեր նպա­տա­կը ինչ-որ չա­փով փո­խել քա­ղա­քի մշա­կու­թա­յին մթ­նո­լոր­տը: Շու­շիի Նա­րե­կա­ցի ար­վես­տի միու­թյու­նը դարձ­նել քա­ղա­քի մշա­կու­թա­յին կյան­քի կենտ­րո­նը, սիր­տը: Օ­տա­րերկ­րա­ցի­նե­րին հե­տաք­րք­րում էր ա­վե­լի շատ քա­ղա­քում պահ­պան­ված հի­նը: Նրանց հա­մար Շու­շիի այդ հին կա­ռույց­նե­րի ա­մեն մի քար, որ մեզ հա­մար սո­վո­րա­կան է դար­ձել, և մենք հան­գիստ ենք վե­րա­բեր­վում դրանց, մեծ ար­ժեք էր: Կար­ծում եմ` չի կա­րե­լի կանգ­նեց­նել, երբ այս­քան հա­ջող հայտ ներ­կա­յաց­րինք աշ­խար­հին: Բո­լոր սոց­ցան­ցե­րում այդ աշ­խա­տանք­նե­րի լու­սան­կար­ներն են դր­ված, մար­դիկ կար­ծիք­ներ են հայտ­նում, տպա­վո­րու­թյուն­նե­րով կիս­վում, իսկ նրանք ի­րենց աս­պա­րե­զում լուրջ դեմ­քեր են, այն­պես որ, հա­մոզ­ված եմ, պետք է նույն թա­փով շա­րու­նա­կել, ինչ­քան էլ դժ­վար լի­նի:
-Սե­րոբ, Դուք որ­պես հա­մա­հիմ­նա­դիր և հա­մա­գա­ղա­փա­րա­կից, ինչ­պե՞ս եք գնա­հա­տում ար­դյունք­նե­րը և ի՞նչ դա­սեր եք քա­ղել այս ֆո­րու­մից:
-Այս տա­րի մեծ քայ­լե­րով ու կարճ ժամ­կե­տում հա­սանք մեզ գո­հաց­նող ար­դյունք­նե­րի: Այս տա­րի մի­ջազ­գա­յին մա­կար­դա­կով այն ա­րե­ցինք: Մաս­նա­կից­ներն ի­մա­ցան հա­մա­ցան­ցից, ան­գամ ընտ­րու­թյան առջև էին կանգ­նած` որ սիմ­պո­զիու­մին մաս­նակ­ցել, և ընտ­րում էին ՙBrut Art՚ը: Մաս­նա­կից ու­նենք, որ 15-ից ա­վե­լի սիմ­պո­զիում­նե­րի է մաս­նակ­ցել, բայց ա­մե­նա­շա­տը ՙBrut Art՚-ին հա­վա­նեց: Տես­նե­լով, որ ֆի­նան­սա­պես մի կերպ ծե­րը ծե­րին ենք հասց­նում, բայց ա­մեն կերպ ձգ­տում ենք ա­մեն ինչ լա­վա­գույնս կազ­մա­կեր­պել, նրանք զար­մա­ցած էին: Զար­մա­ցած էին, որ այդ­քան տար­բեր ո­ճե­րի կա­վա­գործ­նե­րի ենք հրա­վի­րել և նրանց ա­պա­հո­վել ի­րենց ու­զած կա­վով: Այ­նինչ, շատ ա­վե­լի հեշտ կլի­ներ մի ո­ճի մեջ աշ­խա­տող կա­վա­գործ­նե­րին հրա­վի­րել, և խն­դիրն ա­վե­լի հեշտ լու­ծել: Բայց մենք բա­ցատ­րե­ցինք նրանց, որ մեր նպա­տա­կը սպասք, կուժ-կո­լա սար­քե­լը չէ, այլ ար­վես­տի գոր­ծեր ստեղ­ծե­լը: Մեծ ե­ռան­դով ու ոգևո­րու­թյամբ աշ­խա­տե­ցին և, պատ­կե­րաց­րեք, թա­խի­ծով հե­ռա­ցան:
-Ի՞նչ կար­ծի­քի եք, սին­պո­զիումն ա­մե­նա­մյա՞ պետք է լի­նի:
-Ան­շուշտ, շատ դժ­վար էր սիմ­պո­զիու­մը բարձր մա­կար­դա­կով կազ­մա­կեր­պե­լը, բայց ընդ­հան­րա­պես ողջ Հա­յաս­տա­նի ա­ռու­մով սա շատ կարևոր նա­խա­գիծ է: Այս սիմ­պո­զիու­մը միակ նա­խա­գիծն է, որ ի­րա­կա­նաց­վում է ո­լոր­տում: Հա­մոզ­ված եմ, ա­մեն տա­րի այն պետք է կազ­մա­կերպ­վի: Եվ ոչ թե մենք դժ­վա­րու­թյուն­նե­րից պետք է նա­հան­ջենք, այլ շատ մար­դիկ պետք է միա­նան մեզ, որ­պես­զի այս ծրա­գի­րը շա­րու­նա­կա­կան լի­նի: Բո­լորն ա­սում են, որ մենք ու­նե­ցել ենք լավ զար­գա­ցած կա­վա­գոր­ծու­թյուն, գյու­ղե­րում կա­յին կա­վա­գործ­ներ, կա­վա­գոր­ծու­թյան ար­տադ­րա­մա­սեր: Մենք կոչ ենք ա­նում միա­սին վե­րա­կանգ­նենք այդ ա­մե­նը:
-Սիմ­պո­զիու­մի նպա­տա­կը բրու­տա­գոր­ծու­թյունն ար­հես­տից ար­վես­տի վե­րա­ծելն է: Որ­քա­նո՞վ է դա ար­դա­րաց­ված:
-Ցան­կա­ցած բրու­տա­գործ անց­նում է փու­լեր` հա­սա­րա­կից դե­պի բար­դը: Բո­լորս էլ սպասք ենք սո­վո­րում պատ­րաս­տել, թր­ծել: Մինչև այս փու­լում չես վար­պե­տա­նում, ա­ռաջ չես գնա: Կա­վա­գոր­ծու­թյան մեջ կեն­ցա­ղա­յի­նը միշտ ու­նե­նա­լու է իր ծան­րակ­շիռ տե­ղը. Միշտ լի­նե­լու են կա­վա­գործ­ներ, ով­քեր զբաղ­վե­լու են կեն­ցա­ղա­յին ի­րե­րի պատ­րաստ­մամբ: Դա նոր­մալ երևույթ է: Բայց մենք չենք ու­զում սիմ­պո­զիու­մի 15 օ­րե­րը նվի­րել պար­զա­պես կեն­ցա­ղա­յին ի­րե­րի պատ­րաստ­մա­նը: Ան­շուշտ, ա­ռանց մե­կը մյու­սի չի կա­րող լի­նել: Այ­նուա­մե­նայ­նիվ, ճիշտ ու ար­դա­րաց­ված ենք հա­մա­րում, որ այդ օ­րե­րին կա­վից ստեղծ­վեն հենց ար­վես­տի գոր­ծեր:
- Ա­ռաջ բրու­տա­գոր­ծու­թյու­նը ե­ղել է շատ ա­վե­լի ֆունկ­ցիո­նալ,- զրույ­ցին միա­նում է Հայկ Պա­պյա­նը և ամ­փո­փում:

- Իսկ մեր օ­րե­րում այդ ֆունկ­ցիո­նա­լու­թյու­նը դա­ռավ Չի­նաս­տան, որ­տեղ այ­սօր ար­տադ­րում են սպասք` ինչ­քան և ինչ ու­զես: Նոր բան չենք հնա­րի, և պետք էլ չէ: Մենք այս­տեղ ստեղ­ծում ենք այն­պի­սի բան, ո­րը մեր ամ­բողջ ե­ղա­ծի վե­րա­տադ­րան­քը դառ­նա: Իսկ դա նշա­նա­կում է հին նմու­շի տար­բե­րա­կը ստեղ­ծել, ա­վե­լին` բո­լո­րո­վին մի նոր բան, որն ի­րե­նից կներ­կա­յաց­նի ար­վես­տի մի հե­տաքր­քիր գործ: Ա­ռա­ջին տե­ղում պետք է լի­նի ար­վես­տը` սիմ­պո­զիու­մի գլ­խա­վոր միտ­քը հենց դա է:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Wed, 24 Jul 2019 15:30:53 +0000
ԶՐՈՒՅՑ՝ ԹԱՎՇԱԾԱՂԿԻ ՈՒ ՆԱՐԴՈՍԻ ԲՈՒՅՐՈՎ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27177-2019-07-24-15-17-54 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27177-2019-07-24-15-17-54 Նվարդ Ա­ԼԵՔ­ՍԱ­ՆՅԱՆ

 Մեր օ­րե­րում մար­դուն հո­գե­կից լի­նելն այն­քան էլ դյու­րին գարծ չէ, քան­զի առտ­նին հոգ­սե­րից ծան­րա­բեռ նրա միտքն ա­սես զո­րու չէ դրանց ա­նեզր ու ա­նափ շր­ջա­նա­կը հա­տել, ա­սել է թե` ա­զատ­վել սե­փա­կան խո­հե­րի զն­դա­նից ու այդ ա­մե­նից ան­դին տես­նել ի­րեն:

Եվ ե­թե գեղա­գե­տին հա­ջող­վում է իր գոր­ծե­րի մի­ջո­ցով նման հո­գե­վի­ճա­կում գտն­վող մար­դուն` զրույ­ցի, ան­կեղծ, ան­կաշ­կանդ զրույ­ցի մեջ ներ­քա­շել, իսկ դա անհ­րա­ժեշ­տու­թյու­նից վա­ղուց դար­ձել է պա­հանջ, ա­պա մար­դու հո­ղե­ղեն էու­թյու­նը կր­կին ո­գե­ղե­նու­թյան կեն­սա­հաս­տատ ուժն է զգում ե­րակ­նե­րում` միա­ժա­մա­նակ հա­վաս­տե­լով նաև ար­վես­տա­գե­տի ստեղ­ծա­գոր­ծա­կան հա­ջո­ղու­թյու­նը :
Այս ա­ռու­մով բա­նաս­տեղծ ,ար­ձա­կա­գիր Սո­ֆյա Սարգ­սյա­նը կա­րող է ի­րեն դա­սել նման հե­ղի­նակ­նե­րի շար­քը, քան­զի ա­ռա­ջին իսկ գր­քից, իսկ նա հե­ղի­նակ է չա­փա­ծո և ար­ձակ գոր­ծե­րի չորս ժո­ղո­վա­ծու­նե­րի, ըն­թեր­ցո­ղի հետ սկ­սած զրույցն ար­դեն շա­րու­նակ­վում է տաս­նա­մյակ­ներ:

Վեր­ջերս լույս տե­սած գիր­քը շատ խոր­հր­դա­վոր վեր­նա­գիր ու­նի.ՙԵ­ղե՞լ է, թե՞ չի ե­ղել ՚:
Իմ կար­ծի­քով յու­րա­քան­չյուր ա­վար­տուն գործ` իր ի­րա­կան պատ­կե­րով, դի­մագ­ծով, նաև ինչ որ տեղ ե­րա­զա­յի­նի ու ա­նի­րա­կա­նի շղարշն ու­նի` իբրև պայ­ման նոր տո­ղի, նոր գոր­ծի հայտ­նու­թյան հա­մար: Ստեղ­ծա­գոր­ծա­կան ներ­շն­չան­քի թե­լադ­րանքն է հե­ղի­նա­կին, որ դեռ չես գտել այն հո­գե­թարգ­ման բառն ու պատ­կե­րը, ո­րոնք մտ­քիդ ծալ­քե­րում շո­ղար­ձա­կում են մեկ-մեկ, բայց դեռևս ան­հա­սա­նե­լի են ու ան­ծա­նոթ ե­րանգ­նե­րով: Եվ հրա­պա­րակ հան­ված հեր­թա­կան գործն այս­պի­սով դառ­նում է մեկ ա­րարն այն ա­մե­նի, ո­րը քո հո­գում շա­րու­նա­կում է ե­ռալ, փո­թոթ­վել:
Անց­նող օրն իր լավ ու վա­տով հա­ճախ ան­ցյալ չի դառ­նում, այլ մնում է քո բո­լոր օ­րե­րի մեջ, դառ­նա­լով մեկ սրտ­նե­ղու­թյուն, մեկ էլ` փր­կու­թյան օ­ղակ:
Եվ Սո­ֆյա Սարգ­սյա­նի գր­քի` հե­քիաթ­նե­րին սա­զա­կան վեր­նա­գիրն, ան­շուշտ, մեր կյան­քի ար­տա­սո­վոր, ան­բա­ցատ­րե­լի , ան­կան­խա­տե­սե­լի, ի­րա­րա­մերժ, ու­րա­խաց­նող ու վհա­տեց­նող էու­թյունն է մեզ հի­շեց­նում: Եվ գր­քի ողջ նյութն էլ դրա վկա­յու­թյունն է:Ին­քը ներ­կա է իր բո­լոր հե­րոս­նե­րի ճա­կա­տագ­րում, և հե­րոս­ներն էլ նույն­քան տի­րա­կան դեր ու­նեն մարդ­կա­յին ի­րենց կեր­պա­րում: Սա ա­սում եմ խո­րին հա­մոզ­մամբ , ո­րով­հետև իր զգա­յուն տո­ղի շար­ժիչ ու­ժը հենց իր զգա­յուն սիրտն է, դի­մա­ցի­նին հաս­կա­նա­լու, անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում` սփո­փե­լու, հո­գե­կից լի­նե­լու ցան­կու­թյամբ: Ուս­տի, ինչ-որ տեղ ա­նի­րա­կան ու ե­րա­զա­յին վեր­նա­գի­րը կրող գր­քում զե­տեղ­ված պատմ­վածք­նե­րի հե­րոս­ներն այն­քան հա­մո­զիչ ու ի­րա­կան են , որ ըն­թեր­ցողս նրանց տես­նում է ան­գամ ոչ մտա­ցա­ծին ա­նուն­նե­րով:Ա­սել է թե` Սո­ֆյա­յի հե­րոս­նե­րը տի­պա­կան են, ու մենք ճա­նա­չում ենք նրանց, իսկ պատմ­վածք­նե­րի նյութ դար­ձած` նրանց կյան­քի , ճա­կա­տագ­րի դրա­մա­տիկ շր­ջա­դար­ձե­րը, հա­ջո­ղու­թյուն­ներն ու հիաս­թա­փու­թյուն­ներն ի­րա­կան հե­տա­գիծ ու­նեն ըն­թեր­ցո­ղի հո­գում: Այս ա­մե­նից էլ ըն­թեր­ցո­ղը դառ­նում է ծա­վալ­վող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մի մաս­նի­կը` գր­քի հե­րոս­նե­րի ու­րա­խու­թյամբ ու­րա­խա­նա­լու, տխ­րու­թյամբ տրտ­մե­լու մտեր­մու­թյամբ:Եվ սա հե­ղի­նա­կի`պատ­մե­լու շնորհ­քի, խոս­քի գրավ­չու­թյան, իր գտած գե­ղար­վես­տա­կան ար­տա­հայտ­չա­մի­ջոց­նե­րի օ­ժան­դա­կու­թյամբ:

Գր­քի նյու­թը կյանքն է, մարդն` իր բա­ժին բախ­տի կեռ­ման­նե­րով, ու Սո­ֆյան` գրո­ղա­կան հա­վա­տամ­քի հե­տագ­ծով, իր հե­րոս­նե­րին կր­կին ա­ռաջ­նոր­դում է դե­պի լույ­սը: Նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյան մեջ կյան­քի ժխ­տու­մը հա­վա­սար է կյան­քի հաս­տատ­մա­նը,ա­մե­նա­տո­կու­նը հա­վատն է, կեն­սա­սի­րու­թյու­նը, կյան­քի հաղ­թա­նա­կը: Ի­րենց էու­թյան թույլ և ու­ժեղ կող­մե­րով ներ­կա­յա­ցող հե­րոս­նե­րին հե­ղի­նա­կը գտ­նում է ՙհա­սա­րակ ՚ մահ­կա­նա­ցու­նե­րի շար­քում: Սա անհ­նար է չն­կա­տել, և տո­ղե­րիս հե­ղի­նա­կի կար­ծի­քով` նրա հե­րոս­ներն ա­ղերս­վում են են հայ և ռուս գրա­կա­նու­թյան եր­կու հս­կա­նե­րի` Ստ. Զո­րյա­նի և Ա. Չե­խո­վի հե­րոս­նե­րին: 
Մեծ ու փոքր հե­րոս­ներ չկան` ոչ կյան­քում, ոչ էլ ար­վես­տում, յու­րա­քան­չյուրն անկ­րկ­նե­լի է իր հո­գե­կերտ­ված­քով, կեն­սա­կեր­պով, աշ­խար­հըն­կալ­մամբ, և հենց այդ ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­ներն էլ ի­րենց գե­ղար­վես­տա­կան ար­տա­ցո­լումն ու­նեն Սո­ֆյա­յի ար­ձա­կում: Նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյան ա­մե­նա­կեն­սու­նակ ե­րակն է սա և շա­րու­նա­կե­լու է մնալ նոր տո­ղի ա­վի­շը : 
Սո­ֆյա­յին ճա­նա­չող­նե­րը գի­տեն նրա էու­թյու­նից ան­բա­ժան` եր­գի­ծե­լու, սրամ­տե­լու շնորհ­քի մա­սին: Նման ստեղ­ծա­գոր­ծող ան­հա­տի հա­մար անհ­նար է չտես­նել մեր շր­ջա­պա­տի` ի­րենց վարք ու բար­քով` ա­կա­մա եր­գի­ծա­բան­նե­րին և սրամ­տու­թյան ու զվար­ճա­խո­սու­թյան ա­լի­քին չհանձ­նել նրանց խառն­ված­քի հո­ռի ո­րակ­նե­րը: Եվ խոս­քա­շեն հե­ղի­նա­կը , իր նա­խորդ ժո­ղո­վա­ծու­նե­րի հան­գով, այս գիրքն էլ հա­մե­մել է նման ՙծի­ծա­ղափն­ջով՚:Ծի­ծա­ղը կօգ­նի լա­վի ու բա­րու հաղ­թա­նա­կին, ծի­ծա­ղը կա­րող է դառ­նալ հա­յացք ու նե­ցուկ` կյան­քի խճճ­ված ի­րո­ղու­թյուն­նե­րի ու զգա­ցում­նե­րի բա­վիղ­նե­րից ան­խա­թար դուրս գա­լու հա­մար, հա­մոզ­ված է հե­ղի­նա­կը: Որ­պես ըն­թեր­ցող ա­սեմ, որ այս շար­քի մի քա­նի գոր­ծեր ինձ ոչ միայն ժպիտ, այլև լիա­թոք ծի­ծաղ են պարգևել, ին­չի հա­մար էլ շնոր­հա­կալ եմ հե­ղի­նա­կին: 
Սո­ֆյան այս գր­քում ներ­կա­յաց­րել է մի պա­տա­ռիկ իր տոհ­մի պատ­մու­թյու­նից, այ­սինքն` փոր­ձել է ներ­կա­յա­նալ իր ար­մա­տին հեն­ված, ինչ­պես ա­սում են` ողջ հա­սա­կով: Պա­տու­մի հո­րին­վածքն այն­պի­սին է, որ շատ հնա­րա­վո­րու­թյուն չի տա­լիս ձեռք զար­կել գե­ղար­վես­տա­կան խոս­քի հնա­րանք­նե­րին, դրա­նով իսկ ա­ռա­վել շատ տեղ տա­լով ան­կեղ­ծու­թյանն ու ան­պա­ճույ­ճին: Հենց այս ա­մե­նով էլ շա­հել է գր­քի այս բա­ժի­նը, ո­րով­հետև մի կյան­քի պատ­մու­թյու­նը, որ այն­քան կյան­քեր ու ճա­կա­տագ­րեր ու­նի իր մեջ, նույ­նիսկ ա­մե­նա­պար­զու­նակ գրառ­ման դեպ­քում էլ պա­հում է իր հա­վաս­տիու­թյունն ու ըն­թերց­վում հե­տաք­րք­րա­սի­րու­թյամբ: Եվ ու­շագ­րավ է նաև այն հան­գա­ման­քը, որ նա իր 5-րդ գր­քում է կա­մե­ցել ներ­կա­յա­նալ ըն­թեր­ցո­ղին: Սա հե­ղի­նա­կի ինք­նա­հաս­տատ­ման լայ­նա­հուն ըն­թաց­քի մեկ կան­գա­ռի մա­սին է վկա­յում, իր ըն­թեր­ցողն ու­նե­նա­լու և նրան վս­տա­հե­լու ու­րա­խու­թյամբ է բա­ցել իր տոհ­մի, գեր­դաս­տա­նի պատ­մու­թյան հե­տաքր­քիր է­ջե­րը:
Ու­շագ­րավ մեկ այլ բա­ժին էլ ու­նի այս գիր­քը. ճամ­փոր­դի օ­րա­գիր` աշ­խար­հի մի­ջօ­րեա­կան­նե­րի գու­նա­խա­ղով: Ճամ­փոր­դա­կան նո­թե­րում ա­ռանձ­նա­նում է Արևմտյան Հա­յաս­տան կա­տա­րած ուխ­տագ­նա­ցու­թյան մա­սին պատ­մողՙԿռունկ, մեր աշ­խար­հեն խապ­րիկ մը չու­նիս. քե­լե, լաո, քե­լե էր­թանք մըր Էր­գիր՚ է­ջը: Կորս­ված Էրգ­րի ցա­վը, բնա­կա­նա­բար, հե­ղի­նա­կին տա­րել է հո­գու և խո­հի այլ ճամ­փա­նե­րով ու ա­ռա­ջին պա­հից էլ իր տե­սա­ծի ար­տա­հայ­տու­թյուն կս­կիծն է ե­ղել ըն­կե­րա­կի­ցը: Ին­քը սո­վո­րա­կան ճամ­փորդ չէր, այլ կո­րու­սյալ հայ­րե­նի­քի դի­մա­գի­ծը փնտ­րո­ղը` այն իր հո­գում ան­խա­թար պա­հե­լու` իբրև թա­լիս­ման, իբբրև ա­պա­գա­յի տես­լա­կան` մի օր հայ­րե­նի­քը հետ բե­րե­լու զո­րու­թյան հրաշ­քով: 
Այս գր­քում տե­սանք նաև բնաշ­խար­հի սի­րա­հար Սո­ֆյա Սարգ­սյա­նին, բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րից հառ­նող բնա­պաշ­տա­կան ընդ­գծ­ված շեշ­տերն ար­ձա­կում ու­նեն պատ­կե­րա­յին այլ հա­մա­կարգ` ի­մաս­տա­սի­րա­կան բազ­մա­շերտ ըն­կա­լում­նե­րով և ըն­թեր­ցո­ղին բնու­թյան հան­դեպ ու­նե­ցած իր սի­րով վա­րա­կե­լու ու հա­մա­կե­լու ջեր­մու­թյամբ: Քնք­շու­թյամբ ու գո­րո­վան­քով է հե­ղի­նա­կը հա­յացք ուղ­ղում բնու­թյա­նը և հենց ան­տա­ռի սո­սա­փում պահ­ված մե­ղե­դի­նե­րի ու հե­քիաթ­նե­րի մեջ է ուր­վագծ­վում իր նոր տո­ղի պատ­կե­րը: 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Wed, 24 Jul 2019 15:12:38 +0000
ՀՈՒՅ­ՍՈՎ ԵՎ ՀԱ­ՎԱ­ՏՈՎ ԼԵ­ՑՈՒՆ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27176-2019-07-24-15-10-24 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27176-2019-07-24-15-10-24 ՀՈՒՅ­ՍՈՎ ԵՎ ՀԱ­ՎԱ­ՏՈՎ ԼԵ­ՑՈՒՆ
Ա­նուշ ԱՍ­ՐԻ­ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

ք. Մար­տու­նի

Վեր­ջին տա­րի­նե­րին Մար­տու­նու շր­ջա­նի Սոս հա­մայն­քի մշա­կու­թա­յին կյան­քում ա­ռա­ջըն­թացն ակ­նա­ռու է։ Այդ գոր­ծում իր ար­ժա­նի ա­վանդն ու­նի հա­մայն­քի ա­կում­բի գեղ­մաս­վար Սու­սան­նա Հա­րու­թյու­նյա­նը։ Նրա հե­ղի­նա­կու­թյամբ ստեղծ­ված բե­մագ­րու­թյուն­նե­րը միշտ աչ­քի են ընկ­նում թե­մա­տի­կա­յով, խո­րի­մաստ են, սի­րով ըն­դուն­վում են հան­դի­սա­տե­սի կող­մից:

Սու­սան­նա Հա­րու­թյու­նյա­նը ծն­վել է 1962թ., Մար­տու­նու շր­ջա­նի Սոս գյու­ղում։ Գյու­ղի միջ­նա­կարգ դպ­րոցն ա­վար­տե­լուց հե­տո՝ 1981-85թթ. սո­վո­րել և ա­վար­տել է Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տու­տի հա­յոց լե­զու և գրա­կա­նու­թյուն բա­ժի­նը։
1985թ.-ին ա­մուս­նա­ցել է հա­մա­գյու­ղա­ցի Հա­յա­սեր Ստե­փա­նյա­նի հետ և տե­ղա­փոխ­վել Սյու­նի­քի մար­զի Ա­գա­րակ (այժմ` Մեղ­րի)։
Որ­պես հա­յոց լեզ­վի և գրա­կա­նու­թյան ու­սուց­չու­հի` 1986-1994թթ. աշ­խա­տել է Կարճևան գյու­ղի դպ­րո­ցում, 1995-97թթ.` Ա­գա­րա­կի հ.1 դպ­րո­ցում։
1997թ.-ին, ըն­տա­նի­քով վե­րա­դար­ձել է հայ­րե­նի Սոս գյուղ, 1999-2000 ուս.տա­րում աշ­խա­տել է Մաճ­կա­լա­շե­նի միջ­նա­կարգ դպ­րո­ցում։ 2012թ.-ին, եր­կար ժա­մա­նակ աշ­խա­տանք չու­նե­նա­լու պատ­ճա­ռով, ըն­տա­նի­քի հոգ­սե­րը թեթևաց­նե­լու նպա­տա­կով, աշ­խա­տան­քի է ըն­դուն­վել գյու­ղի ա­կում­բում՝ որ­պես գեղ­մաս­վար և անմ­նա­ցորդ նվիր­վել նոր գոր­ծին։ Գյու­ղա­կան խն­դիր­նե­րով մտա­հոգ Սու­սան­նան կազ­մա­կերպ­վող բո­լոր մի­ջո­ցա­ռում­նե­րում`պա­տեհ ա­ռիթ­նե­րին, անդ­րա­դառ­նում է գյու­ղի օ­րախն­դիր հար­ցե­րին։
2018-ին կազ­մա­կերպ­ված ՙՄշա­կու­թա­յին խաչ­մե­րուկ՚ մր­ցույթ-փա­ռա­տո­նում Սո­սի հա­մայն­քը ե­րեք ան­վա­նա­կար­գում զբա­ղեց­րել է ա­ռաջ­նա­կարգ տե­ղեր։ ՙՃիշտ ես ա­սում, բայց թունդ ես ա­սում՚ և ՙՌու­սաս­տա­նա­ցավ՚ թա­տե­րա­կան ներ­կա­յա­ցում­նե­րի մեջ հե­ղի­նա­կը ներ­կա­յաց­րել է գյու­ղա­կան ա­վան­դույթ­նե­րից հե­ռա­ցող, քա­ղա­քա­յին կյան­քի մո­լուց­քով տար­ված գյու­ղաբ­նակ­նե­րի խն­դիր­նե­րը` սո­ցիա­լա­կան, կեն­ցա­ղա­յին, բնա­կա­րա­նա­յին հար­ցե­րից մինչև եր­կի­րը թող­նել ու ռու­սաս­տան­նե­րում ապ­րուս­տի մի­ջոց հայ­թայ­թե­լու խն­դի­րը։
Մեր հան­դիպ­ման ժա­մա­նակ տի­կին Սու­սան­նան նշեց. ՙՉնա­յած սցե­նար­նե­րում սուր կեր­պով ներ­կա­յաց­նում եմ մեր շր­ջա­պա­տում առ­կա բա­ցա­սա­կան երևույթ­նե­րը, այ­նուա­մե­նայ­նիվ, այն ա­վար­տում եմ լա­վա­տե­սու­թյամբ ու հույ­սով՝ հիմ­քում ու­նե­նա­լով հայ­րե­նի­քիս հան­դեպ ան­չափ մեծ սե­րը՚։
Զրու­ցա­կիցս պատ­մեց, թե ինչ­պես է ի­րենց ե­րի­տա­սարդ ըն­տա­նիքն ար­ցա­խյան հո­ղի կան­չով վե­րա­դար­ձել հայ­րե­նի գյուղ: ՙԱ­գա­րա­կում ապ­րում էինք բա­վա­րար կյան­քով՝ ա­մու­սինս աշ­խա­տում էր այն­տե­ղի պղն­ձա­մո­լիբ­դե­նա­յին հան­քում, իսկ ես՝ դպ­րո­ցում ու­սուց­չու­հի էի, բայց կա­րո­տը խեղ­դում էր մեզ, չնա­յած գի­տեինք, որ այս­տեղ ապ­րելն ու ա­րա­րե­լը դժ­վար է լի­նե­լու։ Այ­սօր ես հնա­րա­վո­րու­թյուն ու­նեմ տե­ղա­փոխ­վե­լու ԱՄՆ, բայց, ինչ­պես նշե­ցի, այս հողն ու ջու­րը շատ թանկ են ինձ հա­մար՚,- ա­սում է նա։
Խո­սե­լով գյու­ղա­կան մշա­կու­թա­յին կյան­քի մա­սին, զրու­ցա­կիցս նշեց, որ տե­ղի ե­րի­տա­սարդ­նե­րը չեն մաս­նակ­ցում մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րին, ա­ռանձ­նա­պես՝ տղա­նե­րը։
Ար­ձա­նագր­վող հա­ջո­ղու­թյուն­նե­րին զու­գա­հեռ տի­կին Սու­սան­նան անդ­րա­դար­ձավ խն­դիր­նե­րին. ՙՄեր ա­մե­նա­մեծ խն­դիրն ա­կում­բի շեն­քի բա­ցա­կա­յու­թյունն է, մի­ջո­ցա­ռում­նե­րը կազ­մա­կեր­պում ենք հան­դի­սու­թյուն­նե­րի տա­նը: Մի­ջո­ցա­ռում­նե­րի հա­մար ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ չի նա­խա­տես­վում, ին­չը ևս դժ­վա­րու­թյուն­ներ է ստեղ­ծում՚,- թվար­կում է նա։
Չնա­յած առ­կա խն­դիր­նե­րին, հա­մայն­քը միշտ էլ ակ­տի­վու­թյամբ մաս­նակ­ցում է շր­ջա­նա­յին ու հան­րա­պե­տա­կան նշա­նա­կու­թյան մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րին ու մր­ցույթ-փա­ռա­տո­նե­րին՝ ՙԲեր­քի տո­նին՚, ՙՆռան փա­ռա­տո­նին՚, ՙՄշա­կու­թա­յին խաչ­մե­րու­կին՚ և այլն։ ՙՅու­րա­քան­չյուր մր­ցույ­թի մաս­նակ­ցում ենք հաղ­թե­լու նպա­տա­կով, պար­զա­պես ներ­կա­յու­թյուն ա­պա­հո­վե­լու նպա­տա­կով ոչ մի մր­ցույ­թի չենք մաս­նակ­ցում։ Մր­ցա­նա­կա­յին տեղ զբա­ղեց­նե­լը ոգևո­րում է ե­րե­խա­նե­րին, ստի­պում հա­ջորդ ան­գամ հան­դես գալ ա­վե­լի լավ՚,- ա­սում է Ս.Հա­րու­թյու­նյա­նը։ Նա նաև տե­ղե­կաց­րեց, որ մեծն Թու­մա­նյա­նի 150-ա­մյա­կի առ­թիվ ա­ռա­ջի­կա օ­րե­րին ի­րենց թա­տե­րա­կան խում­բը հան­դես կգա ՙԲա­րե­կեն­դա­նը՚ ներ­կա­յաց­մամբ։
Մեր զրույ­ցի ըն­թաց­քում կր­կին հա­մոզ­վե­ցի, որ հա­յի ար­մատ­նե­րը շատ խորն են տա­րած­ված այս սուրբ հո­ղում, որ օ­տա­րա­շունչ քա­մի­նե­րը չեն կա­րող մեզ վնա­սել, քա­նի դեռ այս­տեղ ապ­րում և ա­րա­րում են ա­պա­գա­յի նկատ­մամբ մեծ հույ­սով ու հա­վա­տով լե­ցուն մար­դիկ։
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Wed, 24 Jul 2019 15:07:55 +0000
ՍԻՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ՝ ՎԵՐԱԴԱՐՁ ՔԱՐՎԱՃԱՌ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27175-2019-07-24-15-02-28 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27175-2019-07-24-15-02-28 ՍԻՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ՝  ՎԵՐԱԴԱՐՁ ՔԱՐՎԱՃԱՌ
Թա­մար ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

ք. Քար­վա­ճառ

Քար­վա­ճառ­ցի Գա­յա­նե Մար­գա­րյանն այս ու­սում­նա­կան տա­րում ա­վար­տել է Ստե­փա­նա­կեր­տի Շառլ Ազ­նա­վու­րի ան­վան պա­րար­վես­տի քո­լե­ջի ՙՊա­րի ման­կա­վար­ժու­թյուն՚ բա­ժի­նը։ Ու­սում­նա­ռու­թյունն ա­վար­տե­լուց հե­տո Գա­յա­նեն ո­րո­շել է վե­րա­դառ­նալ ու ստա­ցած գի­տե­լի­քը փո­խան­ցել քար­վա­ճառ­ցի մա­նուկ­նե­րին։

ՙԴպ­րո­ցա­կան տա­րի­նե­րից Քար­վա­ճա­ռում պա­րի խմ­բակ էի հա­ճա­խում, այդ ժա­մա­նակ­վա­նից շատ եմ սի­րել պա­րե­լը։ Մաս­նա­գի­տու­թյուն ընտ­րե­լիս հաշ­վի էի առ­նում ոչ միայն իմ նա­խա­սի­րու­թյու­նը, այլև այն բա­նի գի­տակ­ցու­մը, որ Քար­վա­ճա­ռում պա­րի ո­րա­կա­վոր­ված մաս­նա­գե­տի կա­րիք կա։ Մտա­ծե­ցի ինքս ձեռք բե­րել պա­րու­սույ­ցի մաս­նա­գի­տու­թյու­նը՚,- պատ­մում է Գա­յա­նեն։
Ու­սում­նա­ռու­թյան տա­րի­նե­րը քո­լե­ջում Գա­յա­նեն ար­դյու­նա­վետ է հա­մա­րում։ Պա­րար­վես­տի քո­լեջ դի­մե­լուց ա­ռաջ մտա­ծել է բարձ­րա­գույն ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն դի­մե­լու մա­սին։ Հի­մա վս­տահ է՝ ե­թե ա­ռանց նա­խա­սի­րու­թյու­նը հաշ­վի առ­նե­լու մաս­նա­գի­տու­թյուն ընտ­րեր, հաս­տատ ափ­սո­սա­լու էր։ ՙԵրբևէ չեմ ափ­սո­սում, որ ընտ­րել եմ քո­լե­ջը, այլ ոչ թե բարձ­րա­գույն ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյու­նը։ Կա­րող եմ ա­սել, որ քո­լե­ջի մեր ու­սու­ցիչ­ներն ա­մեն ինչ ա­նում էին, որ մենք լիար­ժեք գի­տե­լիք, փորձ ստա­նանք ու լավ մաս­նա­գետ­ներ դառ­նանք։ Թե որ­քա­նով է դա ինձ հա­ջող­վել, պարզ կլի­նի, երբ ար­դեն աշ­խա­տան­քի անց­նեմ ու ինքս էլ իմ հեր­թին իմ ու­նե­ցած փորձն ու գի­տե­լի­քը փո­խան­ցեմ տե­ղի ե­րե­խա­նե­րին՚,- ա­սում է Գա­յա­նեն ու հա­վե­լում, որ շատ է ցան­կա­նում աշ­խա­տել հենց ե­րե­խա­նե­րի հետ։
Քար­վա­ճառ վե­րա­դառ­նա­լու ո­րո­շու­մը միան­գա­մից ու հեշտ չի կա­յաց­վել։ ՙՍո­վո­րե­լուս տա­րի­նե­րին ա­նընդ­հատ մտա­ծում էի՝ վե­րա­դառ­նալ թե ոչ։ Ե­թե մնա­յի Ստե­փա­նա­կեր­տում, աշ­խա­տանք կգտ­նեի, բայց գի­տեմ, որ թե՜ Ստե­փա­նա­կեր­տում, թե՜ շր­ջա­կա հա­մայ­նք­նե­րում ա­վե­լի շատ մաս­նա­գետ­ներ կան, իսկ մեր շր­ջա­նում մաս­նա­գետ­նե­րի կա­րիք ա­վե­լի շատ է զգաց­վում։ Եվ վս­տահ եմ, որ վե­րա­դառ­նա­լով՝ ճիշտ ո­րո­շում եմ կա­յաց­րել՚։
Պա­րա­յին բազ­մա­թիվ տա­րա­տե­սակ­նե­րից Գա­յա­նեին ա­մե­նից հո­գե­հա­րա­զա­տը ազ­գա­յին պա­րերն են։ Ար­դեն մի քա­նի տա­րի է՝ պա­րում է Ար­ցա­խի ՙՏնջ­րե՚ ա­վան­դա­կան եր­գի-պա­րի հա­մույ­թում։ ՙՏնջ­րե՚ ան­վա­նու­մը կապ­ված է տնջ­րի հայտ­նի ծա­ռի հետ, ո­րը խոր­հր­դան­շում է մայր հո­ղում խո­րը ար­մատ­ներ գցե­լը։ Մեր խում­բը ևս ձգ­տում է ազ­գա­յին եր­գի ու պա­րի հան­դեպ խո­րը հե­տաք­րք­րու­թյան ար­մատ­ներ գցել հատ­կա­պես պա­տա­նի­նե­րի, ե­րի­տա­սարդ­նե­րի շր­ջա­նում։ Այդ նպա­տա­կով մեր հա­մույ­թը ե­լույթ­ներ է ու­նե­նում Ստե­փա­նա­կեր­տին հա­րա­կից գյու­ղա­կան մի շարք հա­մայ­նք­նե­րի դպ­րոց­նե­րում՝ ազ­գա­յին երգն ու պա­րը ներ­կա­յաց­նե­լով ա­շա­կերտ­նե­րին։ Ա­ռա­ջի­կա­յում խում­բը ծրագ­րում է Երևա­նում մաս­նակ­ցել ՙԳու­թան՚ ազ­գագ­րա­կան եր­գի-պա­րի փա­ռա­տո­նին։ Թե­կուզ այժմ Քար­վա­ճա­ռում եմ, խմ­բից դուրս չեմ ե­կել և շա­րու­նա­կե­լու եմ ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցել հա­մույ­թի ե­լույթ­նե­րին՚,- ըն­դգ­ծեց Գա­յա­նե Մար­գա­րյա­նը։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Wed, 24 Jul 2019 14:55:32 +0000
Օ­ԴԻՑ ԿԱԽ­ՎԱԾ ԽՆ­ԴԻՐ... http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27182-2019-07-24-16-50-13 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27182-2019-07-24-16-50-13 Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Ցան­կա­ցած երկ­րի քա­ղա­քա­ցի կյան­քի ո­րո­շա­կի փու­լում ան­պայ­մա­նո­րեն առ­նչ­վում է պե­տու­թյան կող­մից տրա­մադր­վող սո­ցիա­լա­կան ե­րաշ­խիք­նե­րից օգտ­վե­լու հար­ցին: Եր­բեմն ի­րա­վա­կան կար­գա­վո­րում­նե­րի մա­սին տե­ղե­կաց­վա­ծու­թյան ցածր մա­կար­դա­կը հան­գեց­նում է նրան, որ քա­ղա­քա­ցին չի կա­րո­ղա­նում ամ­բողջ ծա­վա­լով օգտ­վել նույն այդ սո­ցիա­լա­կան ե­րաշ­խիք­նե­րից: Աս­վա­ծը վե­րա­բե­րում է նաև նպաստ­նե­րին ու դրա­մա­կան օգ­նու­թյուն­նե­րին։  Լի­նում են նաև դեպ­քեր, երբ շա­հա­ռու­նե­րը, ան­տե­ղյակ լի­նե­լով, դուրս են մնում նման օգ­նու­թյու­նից։  Այդ­պի­սի մի դեպք էլ տե­ղի է ու­նե­ցել Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում զոհ­ված, ՙՄար­տա­կան խաչ՚ 2-րդ աս­տի­ճա­նի շքան­շա­նա­կիր  (հետ­մա­հու) Ի­գոր Հաս­րա­թյա­նի ծնող­նե­րի հետ։  Օ­րերս խմ­բագ­րու­թյուն այ­ցե­լած նրա հայ­րը՝ Ա­լեք­սանդր Հաս­րա­թյա­նը, պատ­մեց, որ ան­տե­ղյակ լի­նե­լով ԱՀ կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մա­նը՝ չեն կա­րո­ղա­ցել  լրի­վու­թյամբ ստա­նալ  2018թ. հուն­վա­րի 1-ից տրա­մադր­ված դրա­մա­կան օգ­նու­թյու­նը։ Փոքր-ինչ ման­րա­մաս­նենք։

ԱՀ կա­ռա­վա­րու­թյան 2018թ. փետր­վա­րի 7-ի ո­րոշ­մամբ՝ հետ­մա­հու ՙՄար­տա­կան խաչ՚ 1-ին և 2-րդ աս­տի­ճա­նի շքան­շան­նե­րով պարգևատր­ված ան­ձանց ըն­տա­նիք­նե­րին դրա­մա­կան օգ­նու­թյուն է նշա­նակ­վում (9 400 դրամ) 2018թ. հուն­վա­րի 1-ից՝ սույն ո­րո­շումն ու­ժի մեջ մտ­նե­լու օր­վա­նից ե­րեք ամս­վա ըն­թաց­քում դի­մու­մը և անհ­րա­ժեշտ փաս­տաթղ­թե­րը ԱՀ աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան հար­ցե­րի և վե­րաբ­նա­կեց­ման նա­խա­րա­րու­թյան սո­ցիա­լա­կան ա­պա­հո­վու­թյան պե­տա­կան գոր­ծա­կա­լու­թյան կեն­սա­թո­շակ նշա­նա­կող ստո­րա­բա­ժա­նում ներ­կա­յաց­նե­լու դեպ­քում, իսկ այդ ժամ­կե­տից հե­տո ներ­կա­յաց­նե­լու դեպ­քում՝ դի­մե­լու օր­վա­նից։
Վե­րոն­շյալ ո­րոշ­ման մա­սին Ա. Հաս­րա­թյա­նի ըն­տա­նի­քը տե­ղե­կա­ցել է 2018թ. սեպ­տեմ­բե­րին, այ­սինքն` ո­րո­շու­մից ա­միս­ներ հե­տո: Բնա­կա­նա­բար, շա­հա­ռուն՝ զոհ­ված ա­զա­տա­մար­տի­կի հայ­րը, փաս­տաթ­ղթ­ղե­րը հանձ­նե­լով սեպ­տեմ­բե­րին, միա­ժա­մա­նակ դի­մել է հա­մա­պա­տաս­խան մար­մին­նե­րին՝ նա­խորդ ա­միս­նե­րին հատ­կաց­ված դրա­մա­կան օգ­նու­թյունն ստա­նա­լու հա­մար։ Նրան մեր­ժել են՝ բա­ցատ­րե­լով, որ փաս­տաթղ­թե­րը հան­ձն­վել են սեպ­տեմ­բե­րին, ուս­տի օգ­նու­թյունն էլ կտ­րա­մադր­վի այդ ամ­սից։ Ա. Հաս­րա­թյա­նի պատ­ճա­ռա­բա­նում­նե­րին, որ չեն ի­մա­ցել, ի­րենց ըն­տա­նի­քին ոչ ոք չի տե­ղե­կաց­րել՝ պա­տաս­խա­նել են, որ դա ի­րենց չի վե­րա­բե­րում և որ շուրջ մեկ ա­միս հե­ռուս­տա­տե­սու­թյամբ այդ մա­սին հայ­տա­րա­րու­թյուն էր տա­րած­վել, որ հան­րա­պե­տա­կան թեր­թում ևս այդ նույ­նը տպագր­վել է։
Բայց ի՞նչ կա­րող ես ա­նել, երբ մար­դը հե­ռուս­տա­տե­սու­թյուն չի դի­տել, թերթ չի կար­դա­ցել... Ա­սենք ա­վե­լին. 2018թ. հուն­վա­րի 1-ից տրա­մադր­վող դրա­մա­կան օգ­նու­թյան մա­սին շա­տերն են ուշ տե­ղե­կա­ցել, և մե­ղադ­րել նրանց, կար­ծում ենք, ճիշտ չէ։ Մի՞­թե նրանք չէին ցան­կա­նա ժա­մա­նա­կին ի­մա­նալ ու ստա­նալ ի­րենց հա­մար ցա­վա­լիո­րեն անհ­րա­ժեշտ ու ոչ մեծ գու­մա­րը։ ՙԻնձ հա­մար վի­րա­վո­րա­կան է նման վե­րա­բեր­մուն­քը,-վր­դով­ված ա­սում է Ա­լեք­սանդր Հաս­րա­թյա­նը։ -Սո­ցիա­լա­կան գոր­ծա­կա­լու­թյան բաժ­նում կան մեր բո­լո­րիս (նպաս­տա­ռու­նե­րի) հաս­ցե­ներն ու հե­ռա­խո­սա­հա­մար­նե­րը։ Հարց է ծա­գում՝ ին­չո՞ւ ժա­մա­նա­կին մեզ չեն տե­ղե­կաց­րել այդ մա­սին։ Ե­թե կա­րե­լի էր զան­գել՝ ին­չո՞ւ են սեպ­տեմ­բե­րի 6-ին դա ա­րել և ոչ թե նա­խորդ ա­միս­նե­րին։ Մյուս կող­մից՝ չէ՞ որ այդ նպա­տա­կին պետ­բյու­ջեով ար­դեն իսկ հատ­կաց­վել էր հա­մա­պա­տաս­խան գու­մա­րը...՚։
Խնդ­րո ա­ռար­կա հար­ցին ի՞նչ պար­զա­բա­նում կա­րող են տալ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան օ­րենս­դիր մարմ­նում։ ԱՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի սո­ցիա­լա­կան և ա­ռող­ջա­պա­հու­թյան հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հի տե­ղա­կալ Ռո­մե­լա Դա­դա­յա­նի կար­ծի­քով՝ կա­ռա­վա­րու­թյան սույն ո­րոշ­ման մեջ չկա ՙի­րա­զե­կել՚ բա­ռը, ո­րի անհ­րա­ժեշ­տու­թյու­նը, սա­կայն, կա (խոս­քը նպաս­տա­ռու­նե­րին ի­րա­զե­կե­լու մա­սին է)։ Բա­ցի այդ, պատ­գա­մա­վո­րի խոս­քով՝ կա նաև մեկ այլ նր­բու­թյուն. ՙԻ­րա­վունք չու­նեն նպաստ հա­մա­րել ՙՄար­տա­կան խաչ՚ շքան­շա­նի հա­մար տր­վող դրա­մա­կան օգ­նու­թյու­նը։ Այն ա­վե­լի ճիշտ՝ պատ­վո վճար է, ա­րյան գին։ Եվ շա­հա­ռուն (խոսքն այս­տեղ հաշ­ման­դա­մու­թյան կար­գա­վի­ճակ ու­նե­ցող ան­ձի մա­սին է) պետք է ի­րա­վունք ու­նե­նա ստա­նալ մեկ նպաստ և մեկ պատ­վո վճար՚,- ման­րա­մաս­նեց ԱԺ պատ­գա­մա­վո­րը։
Ռ. Դա­դա­յա­նը զգա­լի աշ­խա­տանք է կա­տա­րել ՙՄար­տա­կան խաչ՚ 1-ին և 2-րդ աս­տի­ճա­նի շքան­շա­նա­կիր­նե­րի ցու­ցակ­նե­րի ճշտ­ման ուղ­ղու­թյամբ, մաս­նա­վո­րա­պես պար­զել է, թե քա­նի հո­գի և ում հա­րա­զատ­ներն են օգտ­վում այդ օգ­նու­թյու­նից, ով­քեր չեն ստա­նում և ին­չու։ Նրա հա­վաստ­մամբ՝ պատ­կան կա­ռույց­նե­րում այդ մա­սին ստույգ թիվ չկար։ Պատ­գա­մա­վո­րը սե­փա­կան նա­խա­ձեռ­նու­թյամբ՝ մեծ մա­սը հե­ռա­խո­սա­զան­գե­րի մի­ջո­ցով, կա­րո­ղա­ցել է ճշ­տել ու հա­մա­պա­տաս­խան ցու­ցակ­ներ կազ­մել, ո­րոնք այ­սօր գտն­վում են իր իսկ ձեռ­քի տակ։ Ինչ վե­րա­բե­րում է Ա. Հաս­րա­թյա­նի բարձ­րաց­րած խնդ­րին՝ Ռ.Դա­դա­յա­նը դրա հա­մար դի­մել էր ԱՀ աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան հար­ցե­րի և վե­րաբ­նա­կեց­ման նա­խա­րա­րու­թյան սո­ցիա­լա­կան ա­պա­հո­վու­թյան գոր­ծա­կա­լու­թյա­նը, որ­պես­զի նրան և մյուս շա­հա­ռու­նե­րին վճա­րեն 2018թ. հուն­վար-սեպ­տեմ­բեր ա­միս­նե­րի հա­մար չվ­ճար­ված գու­մա­րը, բայց պա­տաս­խա­նը բա­ցա­սա­կան է ե­ղել։ Այ­սօր­վա դրու­թյամբ ՙՄար­տա­կան խաչ՚ շքան­շա­նի հա­մար տր­վող դրա­մա­կան օգ­նու­թյունն ստա­նում է 226 հո­գի։ Նրանք են ստա­նում, ով­քեր գտն­վում են Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում։ Եվս 5 շա­հա­ռու գտն­վում է Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նում, 17-ը՝ Հա­յաս­տա­նում, ին­չի հա­մար էլ չեն օգտ­վում հա­սա­նե­լիք դրա­մա­կան օգ­նու­թյու­նից։ 41 հո­գի էլ հա­րա­զատ չու­նի, իսկ մե­կի հա­րա­զատն էլ գտն­վում է ծե­րա­նո­ցում և նույն­պես չի ստա­նում այդ օգ­նու­թյու­նը, ա­սել է Ռ. Դա­դա­յա­նը։
ԱՀ աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան հար­ցե­րի և վե­րաբ­նա­կեց­ման նա­խա­րա­րու­թյու­նում մեզ տե­ղե­կաց­րին, որ ՙՄար­տա­կան խաչ՚ շքան­շա­նի հա­մար տր­վող 9400 դրա­մը ներ­կա­յում դարձ­րել են միան­վագ հատ­կաց­վող դրա­մա­կան օգ­նու­թյուն՝ տար­վա կտր­ված­քով 3 ան­գամ՝ 40-հա­զա­րա­կան դրամ, ո­րին գու­մա­րե­լով տոն և հի­շար­ժան օ­րե­րի կա­պակ­ցու­թյամբ տր­վող 16-հա­զա­րա­կան դրա­մը՝ ար­դյուն­քում նպաս­տա­ռու­նե­րը ե­րեք փու­լով միան­գա­մից ստա­նում են 56-հա­զա­րա­կան դրամ։
Ինչ վե­րա­բե­րում է Ա­լեք­սանդր Հաս­րա­թյա­նի պա­հանջ-խնդ­րան­քին՝ ութ ա­միս­նե­րի կտր­ված­քով չս­տա­ցած դրա­մա­կան օգ­նու­թյունն ստա­նա­լու հա­մար, ԱՀ աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան հար­ցե­րի և վե­րաբ­նա­կեց­ման նա­խա­րար Սամ­վել Ա­վա­նե­սյանն ա­սաց, որ այն վճար­ման են­թա­կա չէ, քա­նի որ գո­յու­թյուն ու­նի ԱՀ կա­ռա­վա­րու­թյան հա­մա­պա­տաս­խան ո­րո­շու­մը։ Ի­րա­զեկ­ված չլի­նե­լու ա­ռու­մով էլ նա­խա­րա­րի պա­տաս­խա­նը հս­տակ էր՝ գո­յու­թյուն ու­նի ի­րա­զեկ­ման պաշ­տո­նա­կան մե­խա­նիզմ, ինչն էլ ար­վել է. շուրջ մեկ ա­միս հայ­տա­րա­րու­թյուն է հն­չել Ար­ցա­խի հան­րա­յին հե­ռուս­տա­տե­սու­թյամբ։ Բա­ցի այդ, սույն հայ­տա­րա­րու­թյու­նը նաև տպագր­վել է ՙԱ­զատ Ար­ցախ՚ հան­րա­պե­տա­կան թեր­թում։ Այդ­քա­նով հան­դերձ, ինչ­պես Ս. Ա­վա­նե­սյանն է հա­վաս­տում, սո­ցիա­լա­կան ա­պա­հո­վու­թյան հա­մա­պա­տաս­խան ստո­րա­բա­ժան­մա­նը հանձ­նա­րար­վել է հե­ռա­խո­սա­զան­գե­րի մի­ջո­ցով ևս տե­ղե­կաց­նել շա­հա­ռու­նե­րին։
Այն, որ Ա. Հաս­րա­թյա­նին չի վճար­վե­լու նա­խորդ ա­միս­նե­րի գու­մա­րը՝ մոտ 80 հա­զար դրամ, միան­գա­մայն պարզ է. ԱՀ կա­ռա­վա­րու­թյան վե­րոն­շյալ ո­րո­շու­մը չի թույ­լատ­րում դա ա­նել, ինչն էլ մտա­հո­գում է զոհ­ված ա­զա­տա­մար­տի­կի հո­րը... Նրան, ում որ­դին՝ 1992թ. մա­յի­սի 10-ին գի­տակ­ցա­բար իր կյանքն է նվի­րել հայ­րե­նի­քին։
Հի­րա­վի, Ա. Հաս­րա­թյա­նի և նրա նման ըն­տա­նիք­նե­րի հա­մար այդ գու­մա­րը մեծ նշա­նա­կու­թյուն ու­նի։ Կար­ծում ենք՝ նման ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լիս կա­րե­լի է հաշ­վի առ­նել հաս­ցեա­տե­րե­րին վե­րա­բե­րող ա­մեն մի ման­րուք, և ա­մեն ինչ ա­նել՝ ի շահ քա­ղա­քա­ցի­նե­րի։ Զո՜ւտ մարդ­կա­յին և զո՜ւտ բա­րո­յա­կան ա­ռու­մով։


 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Wed, 24 Jul 2019 14:47:09 +0000