comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Կիրակի, 28 Հուլիսի 2019 http://artsakhtert.com Thu, 14 Nov 2019 17:13:08 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ՇՐ­ՋԱ­ՆԻ ԽՈՐ­ՀՐ­ԴԻ ԱՐ­ՏԱԳ­ՆԱ ՆԻՍՏ ԱԿ­ՆԱՂ­ԲՅՈՒ­ՐՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27213-2019-07-29-16-58-37 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27213-2019-07-29-16-58-37 ՇՐ­ՋԱ­ՆԻ ԽՈՐ­ՀՐ­ԴԻ ԱՐ­ՏԱԳ­ՆԱ ՆԻՍՏ ԱԿ­ՆԱՂ­ԲՅՈՒ­ՐՈՒՄ
Ա­նա­հիտ ՊԵՏ­ՐՈ­ՍՅԱՆ

ք. Ասկերան

Ամ­փո­փել ձեռք­բե­րում­նե­րը, քն­նար­կել առ­կա բաց­թո­ղում­ներն ու նա­խան­շել ա­նե­լիք­նե­րը. այս նպա­տակն են հե­տապն­դում Աս­կե­րա­նի շր­ջա­նի խոր­հր­դի ա­մե­նամ­սյա նիս­տե­րը, այդ թվում` ար­տագ­նա: Այս ան­գամ ար­տագ­նա նիս­տը շր­ջա­նի Ակ­նաղ­բյուր հա­մայն­քում էր։

Նիս­տի աշ­խա­տանք­նե­րին մաս­նակ­ցում էին ԱՀ պետ­նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը, գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րար Ժի­րայր Միր­զո­յա­նը, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ա­րա­յիկ Բաղ­րյա­նը, կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­ներ, շր­ջա­նի ու­ժա­յին կա­ռույց­նե­րի ղե­կա­վար­ներ։
Ող­ջու­նե­լով ներ­կա­նե­րին` շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Հա­կոբ Ղահ­րա­մա­նյա­նը նշեց, որ նիս­տի աշ­խա­տանք­նե­րին՝ կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րին և շր­ջա­նից ըն­տր­ված ԱԺ պատ­գա­մա­վոր­նե­րին պար­բե­րա­բար հրա­վի­րե­լու նպա­տա­կը շր­ջա­նի խն­դիր­նե­րին նրանց ծա­նո­թաց­նե­լը, ճշգ­րիտ ու­ղի­ներ նա­խան­շելն ու դրանց հնա­րա­վո­րինս ա­րագ լու­ծում­ներ տալն է։
Նիս­տի օ­րա­կար­գում տեղ գտած ա­ռա­ջին հար­ցը վե­րա­բե­րում էր 2019թ. 1-ին կի­սա­մյա­կի ար­դյունք­նե­րի ամ­փոփ­մա­նը:
Ակ­նաղ­բյուրում գոհ չեն բեր­քա­հա­վա­քի ար­դյունք­նե­րից, քա­նի որ ե­ղա­նա­կա­յին ան­բա­րեն­պաստ պայ­ման­ներն ի­րենց բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյունն են ու­նե­ցել ընդ­հա­նուր գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­նե­րի վրա։ Ա­մա­րա­սի հո?տում տե­ղա­ցած կար­կու­տի հետևան­քով 76հա ցան­քա­տա­րա­ծու­թյու­նում հունձ ընդ­հան­րա­պես չի կա­տար­վել։ Հա­մայն­քում ժո­ղովր­դագ­րա­կան վի­ճա­կը ևս գո­հա­ցու­ցիչ չէ: Կի­սատ է մնա­ցել գյու­ղա­մի­ջյան ճա­նա­պարհ­նե­րի բա­րե­կարգ­ման ծրա­գի­րը. Դրա վերս­կս­ման հար­ցը ևս դար­ձավ քն­նարկ­ման ա­ռար­կա:
Շոշ, Աստ­ղա­շեն և Խնա­ծախ հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­ներն իրենց հաշ­վետ­վու­թյուն­նե­րում ներ­կա­յաց­րե­ցին հա­մայ­նք­նե­րի ժո­ղովր­դագ­րա­կան վի­ճա­կը, տե­ղե­կու­թյուն­ներ հա­ղոր­դե­ցին ըն­թա­ցիկ տա­րում կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րի, հա­մայն­քա­յին բյու­ջե­նե­րի կա­տա­րո­ղա­կա­նի մա­սին, խո­սե­ցին առ­կա հիմ­նախն­դիր­նե­րից։
Աստ­ղա­շե­նում աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վել պե­տա­կան մի­ջոց­նե­րի և ՙՀա­յաս­տան՚ հա­մա­յա­կա­կան հիմ­նադ­րա­մի հա­մա­ֆի­նան­սա­վոր­մամբ, ա­ռան­ձին բա­րե­րար­նե­րի շնոր­հիվ։ Խո­սե­լով կարկ­տա­հա­րու­թյուն­նե­րի հետևան­քով գյու­ղատն­տե­սու­թյա­նը հասց­ված վնաս­նե­րի մա­սին՝ պետ­նա­խա­րար Գ. Մար­տի­րո­սյա­նը տե­ղե­կաց­րեց, որ բնա­կան ա­ղետ­նե­րի հետևան­քով տու­ժած քա­ղա­քա­ցի­նե­րին կա­ռա­վա­րու­թյան կող­մից 3-րդ ե­ռամ­սյա­կի ըն­թաց­քում ո­րո­շա­կի չա­փով ծախ­սե­րի փոխ­հա­տու­ցում կտա­րա­մադր­վի։

Խնա­ծախ հա­մայն­քի ղե­կա­վար Մհեր Նի­կո­ղո­սյա­նը նշեց, որ ձեռք­բե­րում­նե­րը քիչ չեն, սա­կայն դրանք բա­վա­րար չեն, քա­նի որ բաց­թո­ղում­ներն ու հիմ­նախն­դիր­նե­րը ևս շատ են։ Գյու­ղի հիմ­նա­կան խն­դի­րը խմե­լու ջուրն է, վատ­թար վի­ճա­կում է ներ­քին ցան­ցը։ Ու­նե­նա­լով նա­խադպ­րո­ցա­կան տա­րի­քի 65 ե­րե­խա՝ գյու­ղը չու­նի ման­կա­պար­տեզ, ին­չը բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյուն է թող­նում ժո­ղովր­դագ­րա­կան վի­ճա­կի վրա։ Դպ­րո­ցա­կան շեն­քի, ճա­նա­պարհ­նե­րի վատ­թար վի­ճա­կը ևս տե­ղիք են տա­լիս մտա­հո­գու­թյան։ Խո­սե­լով խմե­լու ջրի մա­սին, պետ­նա­խա­րա­րը նշեց, որ ե­թե ոչ ըն­թա­ցիկ, ա­պա 2020թ. պե­տա­կան ծրագ­րե­րում կընդգրկվի Խնա­ծա­խի խմե­լու ջրի հար­ցը։ Անդ­րա­դառ­նա­լով ճա­նա­պարհ­նե­րի անմ­խի­թար վի­ճա­կին` Գ. Մար­տի­րո­սյա­նը հանձ­նա­րա­րա­կան­ներ տվեց հա­մա­պա­տաս­խան մար­մին­նե­րին՝ ՙԽա­չեն­շին՚ ՓԲ ըն­կե­րու­թյան մի­ջոց­նե­րով բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­ներ ի­րա­կա­նաց­նել Ստե­փա­նա­կերտ-Խնա­ծախ ճա­նա­պար­հա­հատ­վա­ծում։ Նա նաև կոչ ա­րեց հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­նե­րին ա­նել հնա­րա­վոր ա­մեն ինչ՝ գյու­ղե­րում կյանքն աշ­խու­ժաց­նե­լու հա­մար։
2019 գյուղ­տն­տե­սա­կան տար­վա ար­դյունք­նե­րը գո­հա­ցու­ցիչ չեն. մի կող­մից կար­կուտն ու ե­րաշ­տը, մյուս կող­մից էլ` հր­դեհ­նե­րը մեծ վնաս են հասց­րել ցան­քա­տա­րա­ծու­թյուն­նե­րին, ին­չը բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյուն է ու­նե­ցել բեր­քա­հա­վա­քի ար­դյունք­նե­րի վրա։ 1944 հա վնաս­ված տա­րածք­ներ կան շր­ջա­նում: Այս և օ­րախն­դիր այլ հար­ցեր ներ­կա­յաց­րեց շրջ­վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի գյուղ­բաժ­նի վա­րիչ Ար­վիդ Ղու­լյա­նը: Նա անդ­րա­դար­ձավ նաև ջրի սա­կա­վու­թյան խնդ­րին` ա­ռաջ քա­շե­լով ջրամ­բար­ներ կա­ռու­ցե­լու հրա­տա­պու­թյու­նը։
ՙԱս­կե­րա­նի շրջ­բուժ­միա­վո­րում՚ ՓԲ ըն­կե­րու­թյան տնօ­րեն Գո­հար Հա­կոբ­ջա­նյա­նը ներ­կա­յաց­րեց ո­լոր­տի ձեռք­բե­րում­նե­րը, ա­ռող­ջա­պա­հու­թյան դր­ված­քը շր­ջա­նի բուժ­հիմ­նարկ­նե­րում, ինչ­պես նաև առ­կա հիմ­նախն­դիր­ներն ու հե­տա­գա ա­նե­լիք­նե­րը։ Շրջ­բուժ­միա­վոր­ման ար­դիա­կա­նա­ցու­մը, այդ թվում և շեն­քա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լա­վու­մը, շա­րու­նա­կում են մնալ օ­րա­կար­գա­յին։
Վե­րին են­թաշր­ջա­նի բնա­կա­վայ­րե­րի բժշ­կա­կան սպա­սարկ­ման ուղ­ղու­թյամբ մտա­հո­գու­թուն­ներ հայտ­նեց Ջրա­ղաց­նե­րի հա­մայն­քի ղե­կա­վա­րը։ Ի պա­տաս­խան՝ պետ­նա­խա­րար Գ. Մար­տի­րո­սյա­նը պե­տու­թյան կող­մից հան­րա­պե­տու­թյու­նում բժշ­կա­կան սպա­սար­կու­մը բարձր հիմ­քե­րի վրա դնե­լու ուղ­ղու­թյամբ ձեռ­նարկ­վող մի­ջոց­նե­րի մա­սին ման­րա­մասն տե­ղե­կու­թյուն­ներ հա­ղոր­դեց։
Օ­րա­կար­գա­յին հար­ցե­րի քն­նար­կու­մից հե­տո հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­ներն ի­րենց հու­զող հար­ցե­րով դի­մե­ցին պետ­նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նին։
Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը սպա­ռիչ պա­տաս­խան­ներ տվեց բարձ­րաց­ված հար­ցե­րին՝ ա­պա­կենտ­րո­նա­ցու­մը հա­մա­րե­լով պե­տա­կան կա­ռա­վար­ման ար­դյու­նա­վե­տու­թյան գլ­խա­վոր նա­խա­պայ­ման։ Պետ­նա­խա­րարն ըն­դգ­ծել է հատ­կա­պես շր­ջա­նա­յին իշ­խա­նու­թյան լիա­զո­րու­թյուն­ներն ընդ­լայ­նե­լու հա­ջող­ված փոր­ձը, ին­չի ար­դյուն­քում տե­ղե­րում առ­կա բազ­մա­թիվ հար­ցե­րի օ­պե­րա­տիվ լու­ծում­ներ են տր­վում։
Աս­կե­րա­նի շր­ջա­նի խոր­հր­դի ար­տագ­նա նիս­տին ա­ռան­ձին հար­ցե­րի շուրջ պար­զա­բա­նում­նե­րով հան­դես ե­կան գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րար Ժի­րայր Միր­զո­յանն ու ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ա­րա­յիկ Բաղ­րյա­նը։
Վեր­ջում Աս­կե­րա­նի տա­րած­քա­յին ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Կա­րեն Միր­զո­յա­նը տե­ղե­կու­թյուն­ներ հա­ղոր­դեց սեպ­տեմ­բե­րի 8-ին կա­յա­նա­լիք տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի ընտ­րու­թյուն­նե­րի նա­խա­պատ­րաստ­ման և անց­կաց­ման մի­ջո­ցա­ռում­նե­րի մա­սին։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 29 Jul 2019 15:56:05 +0000
ՏԱ­ՐԱ­ԾԱՇՐ­ՋԱՆ ԵՎ ԱՐ­ՑԱ­ԽԻ ՀԱՆ­ՐԱ­ՊԵ­ՏՈՒ­ԹՅՈՒՆ. ԱՐ­ՏԱ­ՔԻՆ ԵՎ ՆԵՐ­ՔԻՆ ԽՆ­ԴԻՐ­ՆԵՐ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27211-2019-07-29-15-12-38 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27211-2019-07-29-15-12-38 ՏԱ­ՐԱ­ԾԱՇՐ­ՋԱՆ ԵՎ ԱՐ­ՑԱ­ԽԻ ՀԱՆ­ՐԱ­ՊԵ­ՏՈՒ­ԹՅՈՒՆ. ԱՐ­ՏԱ­ՔԻՆ ԵՎ ՆԵՐ­ՔԻՆ ԽՆ­ԴԻՐ­ՆԵՐ
ՙԱԱ՚-ի հար­ցազ­րույ­ցը պ.գ.թ.,…

- Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան շուրջ ինչ­պի­սի՞ ար­տա­քին քա­ղա­քա­կան զար­գա­ցում­ներ ու­նենք վեր­ջին շր­ջա­նում։
-Ե­թե փոր­ձենք գնա­հա­տա­կան տալ ԱՀ-ի շուրջ ծա­վալ­վող ար­տա­քին քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րին, ա­պա ներ­կա կտր­ված­քով կա­րե­լի է ա­սել, որ տա­րա­ծաշր­ջա­նում տե­ղի ու­նե­ցող գոր­ծըն­թաց­ներն ի­րենց հնա­րա­վոր հետևանք­նե­րով կա­րող են բարձ­րաց­նել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան նշա­նա­կու­թյու­նը, ին­չին պետք է պատ­րաստ լի­նել։ Տա­րա­ծաշր­ջա­նում առ­կա է հետզ­հե­տե լար­վող ի­րա­վի­ճակ Ի­րան-ԱՄՆ, Ի­րան-Մեծ Բրի­տա­նիա հա­րա­բե­րու­թյուն­նե­րում։ Ճիշտ է՝ բա­վա­րար հիմ­քեր չկան ա­սե­լու, որ լար­վա­ծու­թյու­նը կա­րող է հան­գեց­նել լայ­նա­ծա­վալ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի, քա­նի որ զս­պող պատ­ճառ­նե­րի թվում ԱՄՆ նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րի շե­մին գտն­վե­լու փաստն է։ Սա­կայն լար­վա­ծու­թյան նման մա­կար­դակ­նե­րը սո­վո­րա­բար թե­լադ­րում են տա­րա­ծաշր­ջա­նա­յին հե­տաք­րք­րու­թյան օ­բյեկտ­նե­րի վե­րա­թար­մա­ցում։ Ըստ այդմ՝ բա­վա­կան է միայն ա­սել, որ հատ­կա­պես վեր­ջին ամ­սում ԱՄՆ-ի` ՀՀ-ի նկատ­մամբ հե­տաք­րք­րու­թյուն­ներն ա­ռար­կա­յա­կան ըն­թացք են ստա­նում, իսկ ԱՀ-ի դեպ­քում, ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված, այդ մի­տում­ներն ան­մի­ջա­կա­նո­րեն հիմ­նա­վոր­ված պրո­յեկ­ցիա կա­րող են ու­նե­նալ։ Հատ­կան­շա­կան է, որ վեր­ջին զար­գա­ցում­նե­րում ա­մե­րի­կյան քա­ղա­քա­կա­նու­թյունն այս ուղ­ղու­թյամբ ո­րո­շա­կի շեշ­տադ­րում­ներ է ու­նե­ցել. որ­պես ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ պե­տու­թյուն` ԱՄՆ Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի կող­մից հա­մա­նա­խա­գա­հու­թյամբ ստանձ­նած գոր­ծա­ռույթ­նե­րին օ­րեն­սդ­րա­կան մա­կար­դակ է հա­ղորդ­վել։ Այս ի­մաս­տով կարևոր ա­ռա­ջար­կու­թյուն պետք է հա­մա­րել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հար­ցում ընդ­գծ­ված ա­վան­դա­կան դիր­քո­րո­շում ու­նե­ցող ԱՄՆ կոնգ­րե­սա­կան Ֆրենկ Փա­լոու­նի կող­մից ար­ված հայ­տա­րա­րու­թյունն ԱՄՆ պաշ­տո­նա­տար ան­ձանց հա­մար Ար­ցախ այ­ցե­լե­լու ար­գել­քի վե­րաց­ման անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին։ Հար­ցի բարձ­րա­ցու­մը ե­թե ԱՄՆ գլո­բալ քա­ղա­քա­կա­նու­թյան հա­մա­տեքս­տում շատ մեծ տեղ չու­նի, ա­պա մեր՝ չճա­նաչ­ված պե­տու­թյան դիր­քե­րից մե­ծա­պես գնա­հա­տե­լի է և կա­րող է գո­նե խո­սույ­թի մա­կար­դա­կով ԱՀ-ի շուրջ ձևա­վոր­ված մի­ջազ­գա­յին շր­ջա­փակ­ման վե­րաց­ման միտ­ման հիմք հան­դի­սա­նալ։ Ա­մե­րի­կյան օ­րեն­սդ­րա­կան դաշ­տում շատ կարևոր էր նաև ՙԱզ­գա­յին պաշտ­պա­նու­թյան բյու­ջե­տա­յին հատ­կա­ցում­նե­րի մա­սին՚ օ­րեն­քում նախ­կի­նում ար­ված ՙՌոյս-Էն­գել նա­խա­ձեռ­նու­թյա­նը՚ հա­մա­հունչ կոնգ­րե­սա­կան Ջու­դի Չուի լրա­ցու­մը, ո­րը տե­ղա­վոր­վում է նա­խորդ տա­րի­նե­րին հա­մա­նա­խա­գահ­նե­րի ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­մանն ուղղ­ված հիմ­նա­կան ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րի՝ հրա­դա­դա­րի ամ­րապ­նդ­ման մե­խա­նիզմ­նե­րի տրա­մա­բա­նու­թյան մեջ՝ մաս­նա­վո­րա­պես դի­պու­կա­հար­նե­րի, ծանր զին­տեխ­նի­կա­յի և նոր զի­նա­տե­սակ­նե­րի հետ­քա­շում հա­կա­մար­տու­թյան շփ­ման գծից, ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հի անձ­նա­կան ներ­կա­յա­ցուց­չի գրա­սե­նյա­կի անձ­նա­կազ­մի ընդ­լայ­նում, հրաձ­գու­թյուն­նե­րի տե­ղո­րոշ­ման հա­մա­կար­գե­րի ներդ­րում շփ­ման գծում։ Նույն օ­րեն­քի հեր­թա­կան ըն­դուն­ված լրա­ցու­մը կոնգ­րե­սա­կան Բրեդ Շեր­մա­նի հե­ղի­նա­կու­թյամբ էր, ո­րի հա­մա­ձայն կար­գե­լա­փակ­վի ԱՄՆ-ի կող­մից այն­պի­սի ռազ­մա­կան պաշտ­պա­նա­կան տեխ­նի­կա­յի փո­խան­ցումն Ադր­բե­ջա­նին, ո­րը կա­րող է օգ­տա­գործ­վել Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­վիա­ցիան խո­ցե­լու նպա­տակ­նե­րով։

Ինչ վե­րա­բե­րում է Ադր­բե­ջա­նին և Հա­յաս­տա­նին ցու­ցա­բեր­ված խիստ ան­հա­մա­չափ ռազ­մա­կան օ­գու­թյան գու­մա­րի չա­փին, ա­պա սա ծա­վա­լուն քն­նարկ­ման թե­մա է, այս պա­հին սահ­մա­նա­փակ­վենք նրա­նով, որ պատ­ճառ­ներն ի­րա­նա­կան խնդ­րում պետք է ո­րո­նել։ Սա­կայն Ադր­բե­ջա­նի պես ան­կան­խա­տե­սե­լի պե­տու­թյա­նը տա­լով նման հնա­րա­վո­րու­թյուն, բո­լո­րո­վին չի կա­րե­լի ե­րաշ­խա­վոր­ված լի­նել, որ այն փաս­տաթղ­թա­յին հիմ­քով սահ­ման­ված նպա­տակ­նե­րի կա­րող է ծա­ռա­յել։ ԱՄՆ դիր­քե­րից բա­ցատ­րե­լու դեպ­քում պետք է ա­սել, որ այն հիմ­նա­վոր­վում է հա­րավ­կով­կա­սյան տա­րա­ծաշր­ջա­նա­յին քա­ղա­քա­կա­նու­թյամբ։
-Դուք նշե­ցիք, որ ԱՀ-ի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան նշա­նա­կու­թյու­նը էա­պես կա­րող է փոխ­վել։ Իսկ ԱՀ-ն գտն­վում է բա­վա­կա­նին պա­տաս­խա­նա­տու ի­րո­ղու­թյուն­նե­րի՝ նա­խա­գա­հա­կան և խոր­հր­դա­րա­նա­կան հա­մա­ժա­մա­նա­կյա ընտ­րու­թյուն­նե­րի շե­մին։ Ընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րին նա­խա­պատ­րաստ­վող քա­ղա­քա­կան ու­ժե­րի գոր­ծե­լա­կեր­պը և Սահ­մա­նադ­րու­թյան մեջ փո­փո­խու­թյուն մտց­նե­լու նպա­տա­կով կազ­մա­կերպ­ված ստո­րագ­րա­հա­վա­քը որ­քա­նով կա­րող է ազ­դել ԱՀ-ի մի­ջազ­գա­յին վար­կա­նի­շին։
-Փաս­տա­ցի ու­նենք նա­խա­դե­պը չու­նե­ցած ի­րա­վի­ճակ՝ ընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րին նա­խա­պատ­րաստ­վե­լու հա­մար հա­սա­րա­րա­կա­կան նա­խա­ձեռ­նու­թյան հիմ­քով ստո­րագ­րա­հա­վաք։ ԱՀ Սահ­մա­նադ­րու­թյամբ ամ­րագր­ված է հա­սա­րա­կա­կան նման հնա­րա­վո­րու­թյուն, ինչ­պես նաև օ­րենս­դիր, գոր­ծա­դիր և դա­տա­կան մա­կար­դա­կով սահ­ման­ված ըն­թա­ցա­կար­գեր, հետևա­բար, յու­րա­քան­չյուր նման գոր­ծըն­թաց պետք է լու­ծում ստա­նա օ­րեն­քի շր­ջա­նակ­նե­րում։ Հատ­կան­շեմ, որ մշ­տա­պես բա­ցա­սա­բար եմ վե­րա­բեր­վել ԱՀ-ն որ­պես մի­ջազ­գայ­նո­րեն չճա­նաչ­ված պե­տու­թյուն ՙգորշ գո­տի՚ հաս­կա­ցու­թյան հետ նույ­նա­կա­նաց­նե­լու փոր­ձա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րի ձևա­կեր­պում­նե­րին կամ մի­ջազ­գա­յին մա­կար­դա­կի բա­նաձևե­րին։ Պետք է ա­մեն կերպ խու­սա­փել ի­րո­ղու­թյուն­նե­րի զար­գաց­ման ոչ ի­րա­վա­կան ըն­թաց­քից, լու­ծում տալ պե­տա­կան ինս­տի­տու­ցիո­նալ կա­ռույց­նե­րի ի­րա­վա­սու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կում, ցան­կա­ցած այլ ըն­թացք կա­րող է տա­նել հենց ՙգորշ գո­տու՚ տրա­մա­բա­նու­թյա­նը՝ ա­նիշ­խա­նու­թյան և մի շարք այլ ան­ցան­կա­լի երևույթ­նե­րի գլուխ բարձ­րաց­նե­լուն, ին­չը, բա­ցի ներ­քին խն­դիր­նե­րից, մեծ խն­դիր­ներ կա­րող է ա­ռա­ջաց­նել ԱՀ-ի մի­ջազ­գա­յին վար­կա­նի­շի հար­ցում ։ Առ­կա ի­րո­ղու­թյուն­նե­րի հետ կապ­ված պետք է ա­սել, որ այս ա­ռի­թով շատ կարևոր էր ԱՀ ԱԺ և ՀՀ ԱԺ պե­տա­կան-ի­րա­վա­կան հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի հա­մա­տեղ նիս­տին հա­ջոր­դած ճե­պազ­րույ­ցում ար­տա­հայտ­ված տե­սա­կե­տը, ո­րը հատ­կան­շում էր ստո­րագ­րա­հա­վա­քի հնա­րա­վոր վտանգ­նե­րը սահ­մա­նադ­րա­կա­նու­թյան տե­սան­կյու­նից, ռիս­կե­րը՝ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում և հետևանք­նե­րը։ Մյուս կարևոր հան­գա­մանքն այն է, որ ԱՀ քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյուն­նե­րը ևս ի­րենց վե­րա­բեր­մուն­քը տար­բեր ձևա­չա­փե­րով հայ­տա­րա­րել են, հետևա­բար, պետք է սպա­սել ի­րա­վա­կան ըն­թա­ցա­կար­գե­րով սահ­ման­ված հե­տա­գա գոր­ծո­ղու­թյուն­նե­րին։
-Ի՞նչ ակն­կա­լել առ­կա ի­րո­ղու­թյուն­նե­րից։
-Այս պա­հին ա­ռա­ջադր­ված հիմ­նա­կան խն­դիր­ներն են քա­ղա­քա­կիրթ և ի­րա­վա­կան ե­ղա­նակ­նե­րով ի­րո­ղու­թյուն­նե­րի լար­ման կան­խու­մը, ներ­քին պարպ­ման բա­ցա­ռու­մը, հա­կա­ռակ դեպ­քում դրանք ա­մե­նաան­դառ­նա­լի հետևանք­ներ կա­րող են ու­նե­նալ։Այս խն­դիր­նե­րի լուծ­ման ճա­նա­պար­հին մեր­ժե­լի են քա­ղա­քա­կան շան­տա­ժը, վերջ­նագ­րե­րի լեզ­վով խո­սե­լը, այս կամ այն ու­ժի կող­մից կի­րառ­վող քա­ղա­քա­կան ճն­շումն ու ագ­րե­սիվ պահ­ված­քը։ Հար­գե­լով հան­դերձ ԱՀ յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­ցու կար­ծի­քը` գտ­նում եմ, որ, ա­մեն դեպ­քում, պե­տա­կան շահն ա­ռաջ­նա­հեր­թե­լու պահն է։
Ինչ վե­րա­բե­րում է ԱՀ հա­սա­րա­կա­կան–քա­ղա­քա­կան դաշ­տի մյուս խն­դիր­նե­րին, ա­պա պետք է ա­սել, որ քա­նի դեռ ակ­տիվ ընտ­րա­կան քա­րո­զար­շա­վի փու­լում չենք, հետևա­բար, ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը ցան­կա­լի է օգ­տա­գոր­ծել նա­խընտ­րա­կան փորձ­ված և ա­ռա­ջա­դեմ գոր­ծըն­թաց­նե­րի տի­րա­պետ­ման և ներ­մուծ­ման հա­մար, նա­խոր­դից ՙմեկ քայլ ա­ռաջ՚ սկզ­բուն­քը պետք է գոր­ծի։ Քա­նի որ ա­մեն դեպ­քում ընտ­րո­ղի հա­սա­րա­կա­կան գի­տակ­ցու­թյան մա­կար­դակն է օ­րա­կարգ թե­լադ­րե­լու, հետևա­բար, այս­տեղ ևս մեծ աշ­խա­տան­քի անհ­րա­ժեշ­տու­թյուն կա։ Մյուս կող­մից՝ անհ­րա­ժեշտ են նոր ի­րո­ղու­թյուն­ներ, նոր դեմ­քեր, նոր ե­ռան­դուն, ազ­գա­յին մտա­ծե­լա­կերպ ու­նե­ցող գոր­ծիչ­նե­րի ակ­տի­վա­ցում։ 21-րդ դա­րում ի­րո­ղու­թյուն­նե­րը շատ ա­րագ են զար­գա­նում, իսկ առ­կա կադ­րա­յին գոր­ծող նե­րու­ժի ոչ մեծ տո­կոսն է այդ ի­րո­ղու­թյուն­նե­րին տի­րա­պե­տում, սա խն­դիր է, որն առ­կա է հա­սա­րա­կա­կան կյան­քի բո­լոր ո­լորտ­նե­րում։ Այ­սինքն, նոր ի­րո­ղու­թյուն­նե­րը թե­լադ­րում են բա­ցաս­ման բա­ցաս­ման ա­րագ տեմ­պեր, հեր­թա­կան ընտ­րու­թյու­նե­րին դա չա­պա­հո­վե­լու դեպ­քում խո­րը հա­կադ­րու­թյան խն­դիր կա­ռա­ջա­նա։
Պրո­ֆե­սիո­նա­լիզմ, դի­նա­մի­կա, հե­տաք­րք­րու­թյան նոր օ­բյեկտ­ներ չա­պա­հո­վող հին ի­րո­ղու­թյուն­նե­րի հա­մար խաղն ա­վարտ­ված է։

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Mon, 29 Jul 2019 15:09:06 +0000
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՌՆՈՒ՞Մ Է ԻՐԱՆԻՆ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27210-2019-07-29-15-06-53 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27210-2019-07-29-15-06-53 Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Նա­խօ­րեին Բաք­վում Ի­րա­նի դես­պան Ջհան­գիր­զա­դեն հան­դես է ե­կել մա­մու­լի ա­սու­լի­սով, որ­տեղ անդ­րա­դար­ձել է նաեւ ԼՂ կար­գա­վոր­ման հար­ցում իր երկ­րի պաշ­տո­նա­կան դիր­քո­րոշ­մա­նը։ Ըստ այդմ, Ի­րա­նը նա­խան­ձախն­դիր է խա­ղաղ կար­գա­վոր­մա­նը՝ ՙԱդր­բե­ջա­նի ինք­նիշ­խա­նու­թյան եւ տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան շր­ջա­նակ­նե­րում՚։

Թվում է, ի­րան­ցի դի­վա­նա­գե­տի այս հայ­տա­րա­րու­թյու­նը պետք է ար­ժա­նա­նար ադր­բե­ջա­նա­կան կող­մի ան­վե­րա­պահ հա­վա­նու­թյա­նը։ Պարզ­վում է՝ ոչ, ի­րա­նա-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ան­վս­տա­հու­թյունն այն­քան խորն է, որ Բաք­վում պար­զա­պես հա­վատ չեն ըն­ծա­յում պաշ­տո­նա­կան Թեհ­րա­նի եւ ոչ մի, այդ թվում՝ ԼՂ կար­գա­վոր­մանն առ­նչ­վող, հայ­տա­րա­րու­թյան։ Ընդ ո­րում, հաս­կաց­վում է, որ դա պե­տա­կան մո­տե­ցում է։ Հա­կա­ռակ դեպ­քում Ադր­բե­ջա­նի նման երկ­րում, որ­տեղ մա­մու­լի ցան­կա­ցած հրա­պա­րա­կում նա­խա­պես հա­մա­ձայ­նեց­վում է պատ­կան մար­մին­նե­րի հետ, հա­կաի­րա­նա­կան ար­շավ չէին սկ­սի գրե­թե բո­լոր ա­ռա­ջա­տար լրատ­վա­մի­ջոց­նե­րը։ Բաք­վում, ե­րե­ւում է, ընտ­րել են ա­մե­նա­հար­մար պա­հը՝ Ի­րա­նը դժ­վա­րին ժա­մա­նակ­ներ է ապ­րում։ Պատ­ժա­մի­ջոց­ներն ա­նում են ի­րենց գոր­ծը, սո­ցիալ-տն­տե­սա­կան ի­րա­վի­ճա­կը գնա­լով ա­վե­լի ու ա­վե­լի է սր­վում, ա­ճում է գոր­ծազր­կու­թյու­նը, նվա­զում են մարդ­կանց ե­կա­մուտ­նե­րը։ Երկ­րին սպառ­նում է ա­ղետ, ե­թե հրա­տապ լու­ծում­ներ չգտն­վեն։ Ադր­բե­ջա­նում գի­տեն ի­րա­նա­կան ի­րա­կա­նու­թյան մա­սին։ Եվ հաս­կա­նում են, որ նման ի­րա­վի­ճա­կում Ի­րա­նը չի կա­րող ի­րեն թույլ տալ հա­վե­լյալ խն­դիր­ներ ու­նե­նալ նաեւ հա­րե­ւան եր­կր­նե­րի հետ։ Այդ իսկ պատ­ճա­ռով ըն­տր­վել է հար­ձա­կո­ղա­կան ոճ։
Ադր­բե­ջա­նա­կան մա­մուլն ուղ­ղա­կի սպառ­նա­լիք­ներ է հն­չեց­նում այն կտր­ված­քով, որ ե­թե Ի­րա­նը չվե­րա­նա­յի Հա­յաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, ա­պա Բա­քուն խոս­քից կանց­նի գոր­ծի։ Մեկ­նա­բան­նե­րից մե­կը բաց տեքս­տով ձե­ւա­կեր­պել է Ադր­բե­ջա­նի պա­հան­ջը՝ Ի­րա­նը պար­տա­վոր է խզել դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Հա­յաս­տա­նի հետ, այդ հար­ցում հա­մե­րաշխ­վել Ադր­բե­ջա­նի, Թուր­քիա­յի, Պա­կիս­տա­նի եւ Սաու­դյան Ա­րա­բիա­յի հետ։
Պաշ­տո­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, ի­հար­կե, Բա­քուն հա­զիվ թե նման խն­դիր դնում է Թեհ­րա­նի ա­ռաջ։ Բայց մա­մու­լի հրա­պա­րա­կում­նե­րը վկա­յում են, որ նման տրա­մադ­րու­թյուն­նե­րը գնա­լով դառ­նում են գե­րիշ­խող։ Ադր­բե­ջա­նում, ըստ ե­րե­ւույ­թին, հաշ­վար­կել են, որ հայ­տն­վե­լով բարդ ի­րա­վի­ճա­կում` Ի­րանն ստիպ­ված կլի­նի գնալ էա­կան զի­ջում­նե­րի։ Պա­տա­հա­կան չէ, որ ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լում կր­կին թե­ժա­ցել է այս­պես կոչ­ված ՙՀա­րա­վա­յին Ադր­բե­ջա­նի՚ թե­ման։ Բա­քուն Թեհ­րա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում միշտ նկա­տի է ու­նե­ցել այդ հան­գա­ման­քը։ Ներ­կա­յումս այն ա­վե­լի ակ­տուա­լաց­վել է։ Ադր­բե­ջա­նա­կան կող­մից ակ­նար­կում են, որ Ի­րա­նին եր­կու սկզ­բուն­քա­յին զի­ջում ար­դեն իսկ ար­ված է։
Բա­քուն հայ­տա­րա­րել է, որ Ադր­բե­ջա­նի տա­րած­քը չի տրա­մադ­րի հա­կաի­րա­նա­կան ու­ժե­րին եւ ձեռն­պահ կմ­նա ՙՀա­րա­վա­յին Ադր­բե­ջա­նում՚ ի­րա­վի­ճա­կի վրա ազ­դե­ցու­թյուն գոր­ծե­լու քայ­լե­րից։ Ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չու­թյու­նը հա­մա­րում է, որ Ի­րա­նը պար­տա­վոր է փոխ­հա­տու­ցել պաշ­տո­նա­կան Բաք­վի նման կեց­ված­քի դի­մաց՝ սա­ռեց­նե­լով կա­պե­րը Հա­յաս­տա­նի հետ։
Թեհ­րա­նում այդ սպառ­նա­լիք­նե­րին լուրջ չեն վե­րա­բեր­վում։ Օ­րերս Ի­րան էր այ­ցե­լել Հա­յաս­տա­նի փոխ­վար­չա­պե­տի գլ­խա­վո­րած պատ­վի­րա­կու­թյու­նը, որն ար­ժա­նա­ցել է բարձր մա­կար­դա­կի ըն­դու­նե­լու­թյան։ Քն­նարկ­վել են տն­տե­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի խո­րաց­ման հետ կապ­ված հար­ցեր։ Այդ մա­սին տե­ղե­կատ­վու­թյու­նը բա­ռիս բուն ի­մաս­տով հու­նից հա­նել է ադր­բե­ջա­նա­կան կող­մին։ Մա­մու­լը հե­ղեղ­ված է հա­կաի­րա­նա­կան հրա­պա­րա­կում­նե­րով։ Ըստ ե­րե­ւույ­թին, հենց այդ հիս­տե­րիան մեղ­մե­լու հա­մար է, որ Բաք­վում Ի­րա­նի դես­պա­նը ԼՂ կար­գա­վոր­ման վե­րա­բե­րյալ վե­րո­հի­շյալ տե­սա­կետն է հայտ­նել։ Բայց դա, ինչ­պես աս­վեց, ի­րա­վի­ճա­կը չի լից­քա­թա­փել։
Ադր­բե­ջա­նում բա­ցեի­բաց հայ­տա­րա­րում են, որ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը ոչ թե խոսք է, այլ՝ կոնկ­րետ քայ­լեր։ Իսկ կոնկ­րետ քայ­լե­րով Ի­րա­նը զար­գաց­նում է հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Հա­յաս­տա­նի հետ։ Բաք­վում կար­ծում են, որ նման ի­րա­վի­ճա­կում Ի­րա­նը չի կա­րող ԼՂ հար­ցում ան­կողմ­նա­կալ լի­նել, քա­նի որ Հա­յաս­տա­նի տն­տե­սա­կան զար­գաց­մա­նը նպաս­տող քայ­լերն ամ­րապն­դում են հա­կա­մար­տու­թյան գո­տում ստա­տուս-քվոն պահ­պա­նե­լու հայ­կա­կան կող­մի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։
Գործ­նա­կա­նում ի՞նչ կա­րող է ա­նել Ադր­բե­ջանն Ի­րա­նի դեմ։ Հնա­րա­վոր բո­լոր քայ­լերն ար­ված են։ Մնում է մե­կը՝ փոր­ձել ա­պա­կա­յու­նու­թյուն սադ­րել Ի­րա­նի հյու­սի­սի ադր­բե­ջա­նաբ­նակ շր­ջան­նե­րում։ Բայց ու­նի՞ Բա­քուն նման ռե­սուրս։ Ա­վե­լի շուտ կա­րող է տե­ղի ու­նե­նալ հա­կա­ռա­կը, ե­թե ի­րա­նա­կան կողմն զգա, որ Ադր­բե­ջա­նից ի­րա­կան սպառ­նա­լիք կա։
Ոչ ո­քի հա­մար գաղտ­նիք չէ, որ Ադր­բե­ջա­նի հա­րա­վը գտն­վում է ի­րա­նա­կան կրո­նա­պե­տու­թյան ազ­դե­ցու­թյան տակ եւ իս­լա­մա­կան հե­ղա­փո­խա­կան շար­ժու­մը միայն տեխ­նի­կա­յի հարց է։ Մա­նա­վանդ որ Ադր­բե­ջա­նում սո­ցիա­լա­կան խռո­վու­թյան հա­մար բո­լոր նա­խա­պայ­ման­ներն առ­կա են։ Այս ի­րո­ղու­թյու­նը Բաք­վում գե­րա­զանց գի­տեն։ Եվ, ի­հար­կե, Ի­րա­նի դեմ կոնկ­րետ ո­չինչ չեն ձեռ­նար­կի։ Հա­կա­ռակ դեպ­քում Ա­լիե­ւի ռե­ժի­մը կփո­րի սե­փա­կան գե­րեզ­մա­նը։

;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Mon, 29 Jul 2019 15:02:37 +0000
ԼՈՒ­ՍԱ­ՁՈ­ՐԻ ՄԵԾ ՄԱ­ՄԻԿ­ՆԵ­ՐԸ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27209-2019-07-29-14-59-31 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27209-2019-07-29-14-59-31 ԼՈՒ­ՍԱ­ՁՈ­ՐԻ ՄԵԾ ՄԱ­ՄԻԿ­ՆԵ­ՐԸ
Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Մե­զա­նից յու­րա­քան­չյուրն էլ հա­վա­նա­բար գո­նե մեկ ան­գամ մտ­քով իր ապ­րած տա­րի­նե­րը մա­ղով անց­կաց­րած կլի­նի, որ տես­նի, թե մա­ղի ե­րե­սին ինչ է մնում... Լու­սա­ձո­րի գյու­ղա­մի­ջում ՙկլոր սե­ղան՚ բա­ցած Մեծ մա­միկ­նե­րի թե­ման այդ օ­րը մա­ղի ե­րե­սին մնա­ցած տա­րի­նե­րի մա­սին էին... Խո­սում էին այն ըն­տա­նիք­նե­րից, դր­կից-հարևան­նե­րից, ո­րոնք ոչ հե­ռա­վոր ան­ցյա­լում մի տուն լի­քը մա­նուկ­ներ ու­նեին, ներ­կա­յում նրան­ցից շա­տե­րում քա­րան­ձա­վա­յին ա­հա­սար­սուռ ար­ձա­գանք­ներ են, իսկ տե­սա­նե­լի ա­պա­գան` ա­նո­րոշ։ 88-ա­մյա Գո­հար տա­տի­կը, ձեռ­քե­րը խաչ ա­րած, փոք­րա­մար­մին, դեռ ժիր, սա­կայն հար­ցե­րիս պա­տաս­խա­նում էր աղջ­կա­կան ա­մոթ­խա­ծու­թյամբ։ Բո­լոր հա­մա­գյու­ղա­ցի­նե­րի հոգ­սը մեկն է. գյուղն ան­մար­դաբ­նակ չդառ­նա, իսկ մնա­ցած բո­լոր խն­դիր­նե­րը ժա­մա­նա­կի ըն­թաց­քում լու­ծե­լի են։

Ե­լե­նա, Գո­հար, Նո­րա, Գե­նյա տա­տիկ­ներն ա­մեն օր պար­տա­դիր հան­դի­պում են ու մինչև ճաշ լից­քեր տա­լիս ու միայն դրա­կան լից­քեր առ­նում մի­մյան­ցից…: Խո­սում են գյու­ղի, երկ­րի ան­ցու­դար­ձից, մեռ­նող-ապ­րո­ղից, թանկ ու է­ժա­նից, իսկ մեզ էլ հա­վաս­տիաց­նում են, որ հար­սե­րից չեն գան­գատ­վում, ա­սում են` բախտ­նե­րը բե­րել է, ի­րենց հարս­նե­րից լա­վը չկա, իսկ ի­րենց թե­րու­թյուն­նե­րի հան­դեպ էլ հարս­նե­րը շատ մե­ծա­հո­գի են։ Ըն­տա­նիք­նե­րում ա­մեն ինչ լավ է, միայն գյու­ղի հոգ­սերն են նրանց հու­զում ու մեկ էլ սահ­մա­նին կանգ­նած տղա­նե­րի հա­մար են շատ մտա­հոգ։ Նրան­ցից շա­տե­րը մի քա­նի պա­տե­րազմ են տե­սել, թե ի­րենք էլ չեն տե­սել, ա­պու­պա­պերն են տե­սել, նրանց ազ­գու­տա­կը այս­տեղ է տե­ղա­փոխ­վել Խո­յից` ի­րենց հետ բե­րե­լով տե­ղի նիս­տու­կա­ցը, նաև յու­րա­հա­տուկ խո­սակ­ցա­կան լե­զուն. նրանց բար­բա­ռը (Խո­յի բար­բառ) իր շեշ­տադ­րու­թյամբ տար­բեր­վում է Ղա­րա­բա­ղի բո­լոր բնա­կա­վայ­րե­րի խո­սակ­ցա­կա­նից։ Տի­կին Ե­լե­նան, ով ողջ գի­տակ­ցա­կան կյանքն այս­տեղ՝ Լու­սա­ձո­րում է անց­կաց­րել, տար­բեր պաշ­տոն­ներ է զբա­ղեց­րել (դպ­րո­ցի տնօ­րեն, գրա­դա­րա­նի վա­րիչ) խիստ մտա­հոգ­ված է, որ գյու­ղում օր օ­րի պատ­կե­րը փոխ­վում է, ա­ղա­վաղ­վում է ի­րենց ա­նա­րատ ու յու­րա­հա­տուկ խո­սակ­ցա­կա­նը։ Տի­կին Սարգ­սյա­նը դա ինք­նու­թյան կո­րուստ է հա­մա­րում, ար­մատ­նե­րի ինք­նաոչն­չա­ցում... Վե­րաբ­նակ­նե­րը, եկ­վոր­նե­րը ի­րենց նիս­տու­կացն են բե­րում, ի­րենց խո­սակ­ցա­կա­նը, այս­պես մի քա­նի տա­րի ևս` և Լու­սա­ձո­րի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րից բան չի մնա­լու, ու այս­պես գյու­ղը ժա­մա­նա­կի ըն­թաց­քում կորց­նե­լու է իր ՙձե­ռա­գի­րը՚։ Միայն լե­զուն չէ, ա­սում է տի­կին Ե­լե­նան, գյու­ղին շուք ու դի­մա­գիծ հա­ղոր­դող մե­ծե­րը հե­ռա­ցել են կյան­քից, չի ա­սում, թե ջա­հել­նե­րը վատն են, բայց ան­փորձ են, մե­ծե­րի խոր­հուրդ­նե­րին մատ­նե­րի ա­րան­քով են նա­յում։ Երբ ի­րենք ջա­հել էին, մե­ծե­րի խոս­քին ակ­նա­ծան­քով էին հետևում, լսում, հի­մա մի­մյանց ան­շա­հախն­դիր օգ­նող­ներ էլ չկան, շա­հը դար­ձել է գե­րա­կա նպա­տակ, նե­ղու­թյան մեջ գտն­վո­ղին ձեռք մեկ­նող չկա... Միակ մխի­թա­րա­կանն այն է, որ գյու­ղի բնակ­չու­թյունն այս վեր­ջին շր­ջա­նում սկ­սել է ա­վե­լա­նալ։


Ան­տառ­նե­րում լի­քը ըն­կույզ, հոն, մոշ ու պն­դուկ կա, կան մար­դիկ, որ այդ բա­րիք­նե­րը շու­կա հա­նում, տուն են պա­հում։ Ճա­կա­տի քր­տին­քով բա­րիք ստեղ­ծո­ղին հա­լալ է, ա­սում է զրու­ցա­կիցս։ Գյու­ղի պատ­մու­թյամբ հե­տաքր­քր­վող­ներ էլ շատ կան, ար­տա­սահ­մա­նից էլ են գա­լիս հե­տաքր­քր­վում, այս վեր­ջերս էլ ու­սա­նող­ներ էին ե­կել ու գյու­ղին վե­րա­բե­րող ա­մեն ման­րա­մաս­նու­թյուն գրի էին առ­նում։
Ամ­բողջ կյան­քում պատ­մու­թյուն ու աշ­խար­հագ­րու­թյուն դա­սա­վան­դած տի­կին Ե­լե­նան այն­քան էլ գոհ չէ ար­ցա­խյան խնդ­րով զբաղ­վող դի­վա­նա­գետ­նե­րի աշ­խա­տան­քից, մա­նա­վանդ դժ­գո­հում է, երբ պատ­մա­կան տա­րածք­նե­րը հա­կա­ռա­կոր­դի կող­մից շա­հարկ­ման թե­մա է դառ­նում։
Կր­կին դառ­նա­լով գյու­ղին, ա­սաց նաև, որ հա­մա­միտ չէ նոր գյու­ղի ան­վան հետ, Շարժ­ման տա­րի­նե­րին գյուղն ան­վա­նա­փոխ­վեց, նախ­կին գյու­ղա­պետն ա­ռա­ջար­կեց Լու­սա­ձոր դնել, որ մի լույս բաց­վի գյու­ղի հա­մար, բայց գնա­լով մաղ­վեց ու Մթ­նա­ձոր դա­ռավ, ա­սում է Ե­լե­նա Սարգ­սյա­նը ու մատ­նա­ցույց ա­նում դա­տարկ տնե­րը։
Գյու­ղի տա­տիկ­նե­րից տե­ղե­կա­ցանք նաև մո­տա­լուտ տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի ընտ­րու­թյուն­նե­րի մա­սին, այն մա­սին, թե ում են վս­տա­հե­լու գյու­ղի ղե­կը, ինչ ակն­կա­լիք­ներ կու­նե­նան նոր ղե­կա­վա­րից։ Ա­մե­նա­ջա­հել տա­տիկ­նե­րից մե­կը` տի­կին Գե­նյան, կող­քի Այ­գես­տան գյու­ղից է ի­րենց մոտ հարս ե­կել, մեկ-մեկ ի­րենց խո­սակ­ցա­կանն ա­ղա­վա­ղում է, ին­չի հա­մար ըն­կե­րու­հի­նե­րը նրան ՙչեն նե­րում՚, կա­տա­կում են` ակ­ցենտն էլ մի բան չէ։ Հի­նը, ա­վան­դա­կա­նը կա­մաց-կա­մաց տար­րա­լուծ­վում, կոր­չում են, նոր սե­րուն­դը չգի­տի իր տոհ­մի, ազ­գու­տա­կի պատ­մու­թյու­նը, իսկ ծա­գում­նա­բա­նու­թյունն ի­մա­նա­լը, ըստ Ե. Սարգ­սյա­նի, շատ կարևոր է, ի­րար հետ գնալ-գա­լը կա­մաց-կա­մաց վե­րա­նում է, հար­սա­նիք­ներն էլ գյու­ղի գե­ղե­ցիկ 300-տե­ղա­նոց դահ­լի­ճը թո­ղած, Ստե­փա­նա­կեր­տում են ա­նում։
Բո­լոր բնա­գա­վառ­նե­րում այս հա­մա­տա­րած ա­զա­տա­կա­նա­ցումն էլ զրու­ցակ­ցիս սր­տով չէ, ա­զա­տու­թյու­նը ո­րոշ­նե­րը որ­պես ա­մե­նա­թո­ղու­թյուն են դի­տում, իսկ վեր­ջինս վերջն էլ ա­նար­խիան ու քաոսն են։ Ա­մեն ինչ չափ ու սահ­մա­նի մեջ է գե­ղե­ցիկ, ա­սում ու մեջ­բե­րում է ա­նում Ֆրի­կից. ՙՄե­կին հա­զար ձի ու ջո­րի, մե­կին ո՜չ ուլ մի, ո՜չ մա­քի...՚։ Սո­ցիա­լա­կան բևե­ռա­ցումն էլ նրա սր­տով չէ, ա­սում է` իմ դարն ան­ցել է, ջա­հել­ներն են երկ­րի տե­րը, խե­լոք, ու­ժեղ, ձեռ­նե­րեց մար­դու ժա­մա­նակ­ներն են, մնում է ա­զա­տու­թյուն աս­վա­ծը ճիշտ օգ­տա­գործ­վի, իսկ ին­քը չի թաքց­նում` հին ար­ժեք­նե­րի կրողն է, սի­րում է հա­վա­սա­րու­թյու­նը, սո­ցիա­լա­կան ար­դա­րու­թյու­նը, բևե­ռա­ցումն էլ չա­փու­սահ­ման պի­տի ու­նե­նա, մե­կը հա­րյուր հեկ­տար հող ու­նի, մյու­սը՝ ոչ մի թիզ, սա նրա ու­ղե­ղին ու սր­տին խորթ է։ Ա­սում է նաև, որ ի­րենց ՙթվին՚ օ­րենքն ա­վե­լի զո­րեղ է ե­ղել, հի­մա էլ կա օ­րենք, բայց սո­ղան­ցք­նե­րը շատ են։ Դառ­նա­լով գյու­ղի ե­րի­տա­սար­դու­թյա­նը` ա­սաց, որ գյու­ղո­վի շնոր­հա­կալ են, լավ են ծա­ռա­յում, հինգ թոռ էլ ինքն ու­նի, պատ­վով են ծա­ռա­յել, միայն դժ­գոհ է, որ ուշ են ա­մուս­նա­նում ու քիչ ե­րե­խա­ներ ու­նե­նում։
Օրն ար­դեն ՙճաշ՚ էր դառ­նում, երբ հրա­ժեշտ տվե­ցինք գյու­ղա­մի­ջում մեզ հան­դի­պած Մեծ մա­միկ­նե­րին` մեզ հետ տա­նե­լով նրանց պար­զու­թյու­նը, ան­կեղ­ծու­թյու­նը, ջեր­մու­թյունն ու տա­րի­նե­րով ի­մաստ­նա­ցած խոր­հուրդ-խրատ­նե­րը։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 29 Jul 2019 14:49:44 +0000
ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵՐԳ-ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ, ԾԵՍԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27212-2019-07-29-16-50-00 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27212-2019-07-29-16-50-00 ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵՐԳ-ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ,  ԾԵՍԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Այս ա­միս ՙԲյու­րա­կան՚ վո­կալ հա­մույ­թը մի շարք հա­մերգ­նե­րով հան­դես ե­կավ Ար­ցա­խում: Հա­մեր­գա­շա­րը սկիզբ ա­ռավ Գո­րի­սում` հու­լի­սի 24-ին, ա­պա շա­րու­նակ­վեց Ար­ցա­խում: Հու­լի­սի 25-ին խում­բը ե­լույթ ու­նե­ցավ Շու­շիի Նա­րե­կա­ցի ար­վես­տի միու­թյու­նում, հու­լի­սի 26-ին` Ստե­փա­նա­կեր­տի Սա­յաթ-Նո­վա­յի ան­վան ե­րաժշ­տա­կան քո­լե­ջում և հու­լի­սի 28-ին` Գան­ձա­սար վա­նա­կան հա­մա­լի­րում: Հա­մեր­գա­շա­րը կյան­քի կոչ­վեց Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ և ա­ջակ­ցու­թյամբ: ՙԲյու­րա­կան՚ վո­կա­լա­յին հա­մույ­թի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար Գո­հար Հա­րու­թյու­նյա­նը նշեց, որ հա­մեր­գա­յին այս ծրա­գի­րը նվիր­ված է Կո­մի­տա­սի 150-ա­մյա­կին:

Հա­մեր­գի ծրագ­րում հն­չե­ցին հին հայ­կա­կան հոգևոր, աշ­խար­հիկ եր­գեր և ե­րաժշ­տու­թյուն: Հն­չե­ցին Կո­մի­տա­սի ՙՈվ զար­մա­նա­լի՚, ՙԱյ­սօր ձայնն հայ­րա­կան՚, ՙՔրիս­տոս ի մեջ մեր հայտ­նե­ցավ՚ հոգևոր եր­գե­րը: Ան­չափ հե­տաքր­քիր էին հա­ցի պատ­րաստ­ման հետ կապ­ված ծի­սա­կան եր­գե­րը: Դրանց մեծ մա­սը ներ­կա­յաց­վեց Գրի­գոր Ա­ռա­քե­լյա­նի մշակ­մամբ, նաև հն­չե­ցին Կո­մի­տա­սի եր­գե­րը` ՙԲա­րի լու­սու աստղ երևաց՚, ՙԳու­թա­նը հաց եմ բե­րում՚, ՙԼոռ­վա գու­թա­ներգ՚, ՙՍան­դի երգ՚, ՙՀունձ­քի երգ՚, ՙՀաց թխե­լու երգ՚: Մեծ տպա­վո­րու­թյուն թո­ղեց մե­նա­կա­տար Գևորգ Գի­նո­սյա­նը, ով կա­տա­րեց Ներ­սես Շնոր­հա­լու ՙՆոր ծա­ղիկ՚ և ՙՄե­ղե­դի հա­րու­թյան՚ շա­րա­կան­նե­րը: Ա­ռա­ջին ան­գամ ար­ցախ­ցի հան­դի­սա­տես­նե­րը ունկ­նդ­րե­ցին հատ­ված­ներ ՙԿա­րոս խաչ՚ է­պո­սից (մշ.` Գ. Ա­ռա­քե­լյա­նի): Գրի­գոր Նա­րե­կա­ցու ՙԱ­հեղ ձայնն՚ և Դա­նիել Ե­րա­ժիշ­տի ՙԱ­մեն ա­ռա­վոտ և լույս՚ (գր­ված է Գրի­գո­րիս Ախ­թա­մար­ցու խոս­քե­րով, 16-դ դար) եր­գե­րը հն­չե­ցին երգ­չախմ­բի և մե­նա­կա­տար?Գևորգ Գի­նո­սյա­նի կա­տար­մամբ:
ՙՆման հա­մեր­գա­յին ծրագ­րե­րով բա­վա­կա­նին հա­ճախ ենք հան­դես գա­լիս թե՜ Երևա­նում և թե՜ շր­ջան­նե­րում,- ա­սում է Գո­հար Հա­րու­թյու­նյա­նը:- Այս ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում նա­խա­տե­սել ենք հան­դես գալ Գո­րի­սում, Շու­շիում, Ստե­փա­նա­կեր­տում, իսկ կի­րա­կի օ­րը` Գան­ձա­սա­րում, մաս­նակ­ցել Վար­դա­վա­ռի տո­նին նվիր­ված մի­ջո­ցառ­մա­նը: Եվ շատ տպա­վոր­ված ենք հան­դի­սա­տե­սի ջերմ ըն­դու­նե­լու­թյու­նից՚:
ՙԲյու­րա­կան՚ վո­կալ հա­մույթն ար­դեն 5 տա­րե­կան է, այն ստեղծ­վել է Բյու­րա­կա­նի ե­կե­ղե­ցում, պատ­մում է գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վա­րը: Հե­տա­գա­յում այն դար­ձել է ինք­նու­րույն հա­մույթ և մաս­նակ­ցել հին ե­րաժշ­տու­թյան մի շարք փա­ռա­տո­նե­րի: Հա­մեր­գա­յին ծրագ­րե­րով խում­բը ե­ղել է Լե­հաս­տա­նում, Լատ­վիա­յում, Լիտ­վա­յում: ՙՄենք նպա­տակ ու­նենք վե­րա­կանգ­նել մեր ազ­գա­յին հին ա­վան­դույթ­ներն ու ե­րաժշ­տու­թյու­նը? սկ­սած 5-րդ դա­րից: Ա­վան­դա­կան ե­րաժշ­տու­թյու­նը ներ­կա­յաց­նում ենք ժա­մա­նա­կա­կից մշա­կում­նե­րով: Մշակ­ման հե­ղի­նակն է կոմ­պո­զի­տոր Գրի­գոր Ա­ռա­քե­լյա­նը, ով նաև վե­րա­կանգ­նել է հայ­կա­կան վիո­լա գոր­ծի­քը՚,- ա­սում է նա:
Գո­հար Ա­ռա­քե­լյանն ան­չափ կարևո­րում է հին հայ­կա­կան ա­վան­դա­կան երգ-ե­րաժշ­տու­թյան, ծե­սե­րի վե­րա­կանգ­նու­մը, վե­րա­դար­ձը մեր ա­ռօ­րյան: ՙԱյս ան­գին գան­ձե­րի կրող­նե­րը մենք պետք է դառ­նանք՚,- պն­դում է նա և հա­վա­տում, որ հենց նման հա­մերգ­նե­րը կօգ­նեն դա ի­րա­կա­նաց­նել:

;

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Mon, 29 Jul 2019 14:49:21 +0000
ԾՐԱ­ԳԻ­ՐԸ՝ ԿՈ­ՄԻ­ՏԱ­ՍՅԱՆ ՇՆ­ՉՈՎ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27208-2019-07-29-14-49-15 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27208-2019-07-29-14-49-15 ԾՐԱ­ԳԻ­ՐԸ՝ ԿՈ­ՄԻ­ՏԱ­ՍՅԱՆ ՇՆ­ՉՈՎ
Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ

 Շու­շիի մշա­կու­թա­յին կյան­քը հու­լիս¬օ­գոս­տո­սյան ա­միս­նե­րին դժ­վար է պատ­կե­րաց­նել ա­ռանց լի­բա­նա­նա­հայ ե­րա­ժիշտ Զա­քար Քե­շի­շյա­նի ներ­կա­յու­թյան, ա­ռանց ՙՎա­րան­դա՚ ման­կա­կան, պա­տա­նե­կան, ե­րի­տա­սար­դա­կան երգ­չախմ­բի, ո­րի ան­փո­փոխ գե­ղա­գետն է Զա­քա­րը, փոր­ձե­րի ու գոր­ծու­նեու­թյան, հա­մերգ­նե­րի։ Ան­վա­նի խմ­բա­վա­րը նո­րից Ար­ցա­խում է, և նրա հետ մեր զրույ­ցը երգ­չախմ­բի հետ կապ­ված ծրագ­րի, եր­գա­ցան­կում ընդգրկված նոր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի շուրջ էր։

-Ե­կել եմ լրաց­նե­լու ՙՎա­րան­դա­յի՚ 27-րդ տար­վա գոր­ծու­նեու­թյու­նը։ Տա­րին հո­բե­լյա­նա­կան է, նշ­վում են Կո­մի­տա­սի, Թու­մա­նյա­նի, Լևոն Շան­թի ծնն­դյան 150-ա­մյակ­նե­րը։ Այս ի­մաս­տով Լի­բա­նա­նի ՙՎա­րան­դա­յի՚ քույր ՙԿար­կաչ՚ և ՙԱյգ՚ երգ­չախմ­բերն ան­ցյալ ա­միս տվե­ցին ի­րենց հա­մերգ­նե­րը Լի­բա­նա­նում, իսկ ՙՎա­րան­դա­յի՚ հա­մեր­գը կկա­յա­նա սեպ­տեմ­բե­րին, Շու­շիում և Ստե­փա­նա­կեր­տում։ Մեկ ամս­վա ըն­թաց­քում ծրա­գի­րը պատ­րաստ կլի­նի։
Ծրա­գի­րը պի­տի կա­տար­վի ա­ռա­ջին բա­ժինն ամ­բող­ջու­թյամբ Կո­մի­տաս՝ պա­տա­նե­կան և ե­րի­տա­սար­դա­կան խմ­բե­րով։ Այն­քան կարևոր է Կո­մի­տաս ի­մա­նա­լը՝ յու­րա­քան­չյուր հայ առն­վազն 10 երգ պի­տի ի­մա­նա, որ­պես­զի օ­տա­րա­մուտ ե­րաժշ­տու­թյու­նը, եր­գե­րը չխա­թա­րեն նրա հո­գին: Օ­տա­րաոճ մե­ղե­դի­նե­րի վրա եր­բեմն հա­յե­րեն բա­ռե­րով եր­գեր են դնում, բայց դա չի նշա­նա­կում, որ դրանք հայ­կա­կան են։ Դա ազ­գա­յին եր­գար­վես­տը խե­ղում է։ Օ­տար ե­րաժշ­տու­թյու­նը պետք է վա­յե­լել որ­պես օ­տար երգ. սա ոչ թե լա­վի ու վա­տի, այլ ազ­գա­յի­նի և ոչ ազ­գա­յի­նի հարց է։ Ազ­գա­յի­նը պի­տի ի­մա­նանք, կա­րո­ղա­նանք վա­յե­լել, հրամց­նենք աշ­խար­հին, օ­տար ե­րաժշ­տու­թյունն էլ վա­յե­լենք մա­քուր ձևով։ Ո­րով­հետև Կո­մի­տաս ու­նե­ցող ազ­գը ի­րա­վունք չու­նի գե­ղար­վես­տա­կան բարձր ըն­կա­լում չու­նե­նալ, ո­րով­հետև մեր հան­գր­վա­նը Կո­մի­տա­սով է. շա­րա­կան­նե­րից մինչև Կո­մի­տաս մեր ժա­ռան­գու­թյունն ամ­բողջ Եվ­րո­պան, Արևմուտ­քը, այ­սինքն, գե­ղար­վես­տա­կան չա­փա­նիշ­նե­րով ապ­րող ողջ մարդ­կու­թյու­նը գնա­հա­տում է, իսկ մենք շատ դեպ­քե­րում ան­տե­ղյակ ենք։ Մի փաստ ա­սեմ. Լի­բա­նա­նի իմ ՙԿար­կաչ՚ երգ­չախմ­բի սա­նե­րը, ով­քեր սո­վո­րե­ցին 10 կո­մի­տա­սյան երգ, դրանց ան­տե­ղյակ էին։ Ե­րե­խան ման­կուց պի­տի լսի, ին­չու չէ՝ նաև սո­վո­րի եր­գել Կո­մի­տաս։ Եվ այս­պես՝ ա­մեն սե­րունդ։ Հայ­կա­զյան հա­մալ­սա­րա­նում, որ­տեղ ես հայ ե­րաժշ­տու­թյան պատ­մու­թյուն եմ դա­սա­վան­դում, 600-700 ա­շա­կեր­տի հար­ցում ա­րի, ով­քեր գի­տեն Կո­մի­տա­սին, միայն 5-6 հո­գի ձեռք բարձ­րաց­րին, քչե­րը հայ ե­րաժշ­տու­թյան մա­սին տար­րա­կան գի­տե­լիք­ներ ու­նեն։ Հայ խմ­բա­վար­նե­րը հո­բե­լյա­նա­կան այս տա­րում աշ­խար­հի կո­մի­տա­սյան եր­գի, ե­րաժշ­տու­թյան հետ ա­մուր կապ ու կա­մուրջ են ստեղ­ծում։
Անդ­րա­դառ­նամ ՙՎա­րան­դա­յի՚ ծրագ­րին։
Կա­րե­լի է ա­սել՝ կո­մի­տա­սյան եր­գե­րի կող­քին պի­տի կա­տա­րենք Թու­մա­նյա­նի խոս­քե­րով եր­գեր, հատ­ված­ներ Ար­մեն Տիգ­րա­նյա­նի ՙԱ­նուշ՚ օ­պե­րա­յից։ Մի երգ էլ գտել եմ Լևոն Շան­թի խոս­քե­րով։ Չմո­ռա­նանք, որ տա­րին հո­բե­լյա­նա­կան է նաև մեր մեծ եր­գի­ծա­բան Եր­վանդ Օ­տյա­նի ա­ռու­մով։ Այս ֆո­նի վրա են իմ` որ­պես հայ խմ­բա­վա­րի, ստեղ­ծա­գոր­ծա­կան մտո­րում­նե­րը։

-Կո­մի­տա­սից ի՞նչ եք ընտ­րել:
-Ու­զում եմ ա­նակն­կալ լի­նի:

-Քա­նի որ խոսք ե­ղավ Հայ­կա­զյան հա­մալ­սա­րա­նի մա­սին, հա­մա­ռոտ տե­ղե­կաց­րեք, թե ինչ­պի­սին է այ­սօր­վա վի­ճա­կը։
-Հայ­կա­զյան հա­մալ­սա­րա­նը Սփյուռ­քի միակ հայ­կա­կան հա­մալ­սա­րանն է Լի­բա­նա­նում։ Ա­մե­րի­կա­յում, Եվ­րո­պա­յում ու­նենք հա­յա­գի­տա­կան ամ­բիոն­ներ հա­մալ­սա­րան­նե­րուն մեջ, սա­կայն իբրև հայ­կա­կան, միայն Հայ­կա­զյանն է, այն հա­մար­վում է Լի­բա­նա­նի թերևս ա­ռա­ջին բարձ­րա­գույն մա­կար­դակ և հե­ղի­նա­կու­թյուն ու­նե­ցող 5 հաս­տա­տու­թյուն­նե­րից մե­կը։ Այս­տեղ նաև օ­տար ու­սա­նող­ներ են գա­լիս սո­վո­րե­լու, հա­մալ­սա­րա­նում լույս է տես­նում հա­յա­գի­տա­կան տա­րե­գիրք, այն­տեղ կա հա­յա­գի­տա­կան թե­քու­մով մեծ գրա­դա­րան, այն­տե­ղի հայ ու­սա­նող­նե­րը հա­յա­գի­տա­կան ո­րոշ ա­ռար­կա­ներ են անց­նում իբրև ընդ­հա­նուր ծա­նո­թու­թյուն ի­րենց մշա­կույ­թին՝ հա­յոց պատ­մու­թյուն, հա­յոց լե­զու, հայ ե­րաժշ­տու­թյան պատ­մու­թյուն, հայ թատ­րո­նի պատ­մու­թյուն, հայ ար­վես­տի պատ­մու­թյուն, իսկ ա­րաբ ու­սա­նող­ներն էլ ա­րա­բա­կան պատ­մու­թյուն են ու­սում­նա­սի­րում։ Մաս­նա­գի­տա­կան ուղ­ղու­թյուն­նե­րը տար­բեր են, կա­րող է լի­նել հաշ­վա­պա­հու­թյուն, ման­կա­վար­ժու­թյուն... Սա­կայն իմ վե­րը թվար­կած ա­ռար­կա­նե­րը, իբրև ընդ­հա­նուր գի­տե­լիք, ու­սու­ցան­վում են։ Պետք է ը­սեմ, որ Լի­բա­նա­նում Հայ­կա­զյան հա­մալ­սա­րա­նը շատ մեծ նշա­նա­կու­թյուն ու­նի ոչ միայն հա­յու­թյան, այլև Լի­բա­նա­նի հա­մար։ Ինչ վե­րա­բե­րում է ու­սա­նո­ղու­թյան քա­նա­կին, աշ­խա­տում են կե­սը հայ, կե­սը ա­րաբ պա­հել։
-Պա­րոն Զա­քար, տար­վա ըն­թաց­քում Ձեր լի­բա­նա­նյան գոր­ծու­նեու­թյան մեջ ին­չը կա­ռանձ­նաց­նեիք։
-Լի­բա­նա­նում ես դա­սա­խո­սում եմ, պե­տա­կան կոն­սեր­վա­տո­րիա­յի դա­սա­խոս եմ, ղե­կա­վա­րում եմ ՙԱյգ՚ և ՙԿար­կաչ՚ երգ­չախմ­բե­րը։ Ա­սեմ, որ ՙԿար­կա­չը՚ օ­տար փա­ռա­տո­նում, ո­րը կոչ­վում է ՙՉանց՚, կա­տա­րում է շատ լե­զու­նե­րով եր­գեր, 11-րդ տա­րին է, որ հրա­վիր­վում ենք և հան­դես ե­կանք հա­ջո­ղու­թյամբ։ Իսկ իմ ՙԱյգ՚ երգ­չա­խում­բը Կո­մի­տա­սյան ծրագ­րով և Մաշ­տո­ցյան շա­րա­կան­նե­րով հա­մերգ­ներ տվեց։ Նշեմ, որ Լի­բա­նա­նի սիմ­ֆո­նիկ նվա­գա­խում­բը տուրք մա­տու­ցեց Շարլ Ազ­նա­վու­րի հի­շա­տա­կին, ո­րին մաս­նակ­ցեց իմ ՙԿար­կաչ՚ երգ­չա­խում­բը։ Սա մեզ հա­մար մեծ երևույթ էր՝ հան­դես գալ պե­տա­կան սիմ­ֆո­նիկ նվա­գախմ­բի հետ։ Մաս­նակ­ցե­ցինք զա­նա­զան մի­ջո­ցա­ռում­նե­րուն, ապ­րի­լի 24-ի ա­ռի­թով պատ­րաս­տե­ցինք և կա­տա­րե­ցինք Մա­կար Եկ­մա­լյա­նի ՙՊա­տա­րա­գը՚, ո­րին ներ­կա ե­ղան նաև օ­տար կրո­նա­վոր­ներ։ Մաս­նակ­ցե­ցինք ՙՀա­մազ­գա­յին՚-ի 90-ա­մյա­կի մի­ջո­ցա­ռում­նե­րուն, հան­դես ե­կանք հա­մերգ­նե­րով։ Իմ կյան­քում ակ­տիվ տա­րի էր անց­նող տա­րին։
-Ար­ցա­խյան նա­խորդ այ­ցե­րից տա­րին տար­բեր­վո՞ւմ է։
-Գի­տե՞ք, ժա­մա­նա­կին, երբ հա­ղոր­դակ­ցու­թյան մի­ջոց­նե­րը քիչ էին, մինչև մի նա­մակ տեղ հաս­ներ, ա­միս կտևեր, բայց հի­մա ա­ռօ­րյա կապ կա։ Լի­բա­նա­նում նս­տած ես ա­մեն օր կա­րո­ղա­նում եմ կար­դալ ՙԱ­զատ Ար­ցա­խը՚, հետևում եմ Ար­ցա­խի հե­ռուս­տա­տե­սու­թյան կարևո­րա­գույն հա­ղոր­դում­նե­րին, այն զգա­ցո­ղու­թյունն ու­նեմ, որ մի շա­բաթ ա­ռաջ եմ դուրս ե­կել Ար­ցա­խից: Հի­շում եմ այն հին զգա­ցում­նե­րը, ապ­րում­նե­րը, որ կա­յին ա­ռա­ջին 10 տա­րում, երբ կա­րո­տի բուռն զգա­ցում­ներ ու­նեի։ Կա­րո­տը հի­մա էլ կա, բայց ու­րիշ է լայն տե­ղե­կատ­վու­թյան առ­կա­յու­թյամբ։ Հի­մա ա­վե­լի ի­րա­զեկ ենք, տես­նում ենք՝ ինչ է կա­տար­վում, հա­մա­ցան­ցի մի­ջո­ցով ե­րե­խա­նե­րի հետ կա­պը կա, մի խոս­քով` կա­րո­տը թեթևա­նում է։
Չմո­ռա­նամ ա­սել, որ Շու­շին կա­մաց¬կա­մաց դառ­նում է ար­դիա­կան, գե­ղե­ցիկ, կո­լո­րիտ ու­նե­ցող քա­ղաք։ Եվ պետք է ը­սել, որ պա­տե­րազ­մից հե­տո նյու­թա­կան¬պե­տա­կան մի­ջոց­նե­րը պետք է գնա­յին պաշտ­պա­նու­թյա­նը, խն­դի­րը, հի­մա էլ կա, բայց այ­սօր քա­ղա­քա­շի­նու­թյա­նը մեծ տեղ է տր­վում, շեն­քե­րը նո­րոգ­վում են, ճա­նա­պարհ­նե­րը աս­ֆալ­տա­պատ­վում են, դե, դժ­վա­րու­թյուն­ներ միշտ ալ կըլ­լան, տա­րին նոր պա­հանջ­ներ կբե­րի, սա­կայն պետք է տես­նել, գնա­հա­տել այն գե­ղե­ցիկն ու լա­վը, դրա­կա­նը, փո­փո­խու­թյու­նը, որ կա­տար­վում է քա­ղա­քում:

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Mon, 29 Jul 2019 14:48:38 +0000
ՙԵ՜Կ ԱՐ­ՑԱԽ՚. ՄԵԿ­ՆԱՐ­ԿԸ ՏՐ­ՎԱԾ Է http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27207-2019-07-29-14-47-13 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27207-2019-07-29-14-47-13 ՙԵ՜Կ ԱՐ­ՑԱԽ՚. ՄԵԿ­ՆԱՐ­ԿԸ ՏՐ­ՎԱԾ Է
Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Հու­լի­սի 26-ին Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Ծմա­կա­հող գյու­ղում տե­ղի ու­նե­ցավ ՙԵ՜կ Ար­ցախ՚ հան­գս­տի ճամ­բա­րի հան­դի­սա­վոր բա­ցու­մը, ո­րը հա­մա­տեղ կազ­մա­կեր­պել են ՀՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի ու ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րա­րու­թյուն­նե­րը: 

Ճամ­բա­րա­կան­նե­րին ող­ջու­նեց ԱՀ ԿԳՍ փոխ­նա­խա­րար Մի­քա­յել Համ­բար­ձու­մյա­նը: Նա նշեց, որ ար­դեն եր­կու տա­րի է, ինչ ՀՀ և ԱՀ բարձր դա­սա­րան­նե­րի դպ­րո­ցա­կան­նե­րի հա­մար ի­րա­կա­նաց­վում է միա­ցյալ հան­գս­տի այս ճամ­բա­րը:

Ա­ռա­ջին տա­րում այն կազ­մա­կերպ­վել է Պա­տա­րա­յում: Այս տա­րի Ծմա­կա­հո­ղում` ա­կա­դե­մի­կոս Անդ­րա­նիկ Իո­սի­ֆյա­նի ծնն­դա­վայ­րում, ճամ­բա­րը կազ­մա­կեր­պե­լը ինք­նան­պա­տակ չէ. եր­կու հեր­թա­փո­խով 10-օ­րյա ժամ­կե­տով կազ­մա­կերպ­վող այս ճամ­բա­րի 160 մաս­նա­կից­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նան ոչ միայն վա­յե­լել Ար­ցա­խի հիաս­քանչ բնու­թյու­նը, լի­նել նրա տե­սար­ժան վայ­րե­րում, այլև մո­տի­կից զգալ այն հո­ղի ու­ժը, ո­րը ծնել է Իո­սի­ֆյա­նի նման գի­տու­թյան հս­կա­ներ, ծա­նո­թա­նալ նրա կյան­քին ու գոր­ծու­նեու­թյա­նը: ՙԴուք այս­տեղ եք նաև ի­րար հետ շփ­վե­լու, ի­րար լավ ճա­նա­չե­լու հա­մար: Հայ­րե­նա­սի­րու­թյունն սկս­վում է հայ­րե­նի­քը լիար­ժեք ճա­նա­չե­լուց: Իսկ Ար­ցա­խը բո­լոր հա­յե­րի եր­կիրն է՚,-ա­սաց փոխ­նա­խա­րա­րը:
Այ­նու­հետև հն­չեց ճամ­բա­րի եր­գը` ՙԵ­րազ իմ եր­կիր, հայ­րե­նիք՚-ը, ո­րից հե­տո ջո­կե­րը հն­չեց­րին ի­րենց կար­գա­խոս­նե­րը` ՙՀա­յաս­տան-Ար­ցախ` մեկ միաս­նու­թյուն՚, ՙՄեկ հայ­րե­նիք` մեկ բռունցք՚, ՙԽա­ղա­ղու­թյու­նը մեր միաս­նու­թյան մեջ է՚, ՙՈւժն է ծնում ի­րա­վուն­քը՚: Հայ­րե­նա­սի­րա­կան եր­գե­րի կա­տար­մամբ ճամ­բա­րա­կան­նե­րը դուրս ե­կան հան­դի­սա­վոր եր­թի: ՀՀ և ԱՀ պե­տա­կան օրհ­ներ­գե­րի հն­չյուն­նե­րի ներ­քո բարձ­րաց­վե­ցին եր­կու հայ­կա­կան պե­տու­թյուն­նե­րի դրոշ­նե­րը:
ԱՀ ԿԳՍՆ ար­տադպ­րո­ցա­կան և նա­խադպ­րո­ցա­կան բաժ­նի վա­րիչ Ժան­նա Այ­վա­զյա­նը, բա­րի երթ մաղ­թե­լով ճամ­բա­րին, վեր­հի­շեց 88-ի ամ­ռա­նն Այ­գես­տա­նի (այն ժա­մա­նակ` Բա­լու­ջա) ճամ­բար ե­կած Հա­յաս­տա­նի պո­լի­տեխ­նի­կա­կան ինս­տի­տու­տի ու­սա­նող­նե­րին, ո­րոնք շին­ջո­կա­տի ան­վան տակ ե­կել էին Ար­ցա­խը պաշտ­պա­նե­լու և կա­ռու­ցա­պատ­ման աշ­խա­տանք­ներ կա­տա­րե­ցին Հադ­րու­թի սահ­մա­նա­յին գո­տում: ՙՁեր գա­լուս­տը խոր ի­մաստ ու­նի: Դուք հաս­տա­տում եք, որ մենք մեկ ազգ ենք, մեկ օր­գա­նիզմ՚,-ա­սաց նա:
Հա­յաս­տա­նից ե­կած ճամ­բա­րա­կան Մա­րիամ Հով­սե­փյանն ա­սաց, որ ու­րախ է Ար­ցա­խում գտն­վե­լու հա­մար, մո­տի­կից ծա­նո­թա­նա­լու հայ­կա­կան մշա­կույ­թի ան­քակ­տե­լի մաս կազ­մող ար­ցա­խյան ար­ժեք­նե­րին, բար­բա­ռին, ձեռք բե­րե­լու նոր ըն­կեր­ներ:
Ճամ­բա­րի հրա­մա­նա­տար, Ար­մա­վի­րի մար­զի 5-րդ դպ­րո­ցի զին­ղեկ, ա­վագ լեյ­տե­նանտ Ա­նա­հիտ Դալ­լա­քա­յա­նը, որն, ի դեպ, ան­ցել է Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի բո­վով, մաս­նա­գի­տու­թյամբ ռազ­մա­կան հո­գե­բան, վկա­յեց, որ ե­րե­խա­նե­րը շատ դյու­րու­թյամբ են մեր­վել ի­րար: Հա­յաս­տա­նից ե­կած ճամ­բա­րա­կան­նե­րի մի զգա­լի մասն ա­ռա­ջին ան­գամ էր ե­կել Ար­ցախ: Նրան­ցից էր Հով­հան­նես Թով­մա­սյա­նը, ո­րը Ա­րա­գա­ծոտ­նի մար­զի Ա­րա­գա­ծա­վա­նի հ. 1 միջ­նա­կարգ դպ­րո­ցի 12-րդ դա­սա­րա­նի սան է: ՙԱր­ցա­խը մեր պա­պա­կան հողն է, ո­րը ոչ մի դեպ­քում չենք տա թուր­քե­րին՚,-ա­սաց ջո­կի սի­րե­լին դար­ձած հրա­մա­նա­տա­րը:
Ճամ­բա­րում նշում են նաև ծնունդ­նե­րը: Այդ օ­րը լրա­ցել էր Տա­վու­շի մար­զի Այ­գե­հո­վիտ գյու­ղից Սյու­զան­նա Խա­չատ­րյա­նի 17-ա­մյա­կը: Գե­ղե­ցիկ պար­մա­նու­հին հուզ­վել էր ճամ­բա­րի ղե­կա­վա­րու­թյան և ըն­կեր­նե­րի ու­շադ­րու­թյու­նից: Ինչ­պես պարզ­վեց, նա հրա­շա­լի եր­գում է և հիաց­րեց իր կա­տա­րու­մով:
Իսկ Ար­մա­վի­րի մար­զի Լեռ­նա­գոգ գյու­ղից Նա­րեկ Հա­րու­թյու­նյա­նը զար­մաց­րեց մի քա­նի օր­վա ըն­թաց­քում ազ­գագ­րա­կան պա­րա­յին հրա­շա­լի խումբ ձևա­վո­րե­լու հա­մար:
Երբ Ճար­տա­րի հ. 5 դպ­րո­ցից Ան­նան թվար­կում էր այն ճամ­բար­նե­րը, որ­տեղ հան­գս­տա­ցել է` Ծաղ­կա­ձոր, Լո­ռի, Սևան և նշում ձեռք բե­րած ըն­կե­րա­կան մեծ շր­ջա­պա­տը, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նից ե­կած­ներն ա­սա­ցին, որ տե­ղյակ են նրանց դպ­րո­ցի մա­սին. այն տե­ղա­կայ­ված է Զո­րա­վան կոչ­վող տե­ղա­մա­սում, որ­տեղ ապ­րի­լյան պա­տե­րազ­մում մեկ դպ­րո­ցա­կան է զոհ­վել:
Ընթ­րի­քից հե­տո շա­րու­նակ­վեց հա­մեր­գը: Ա­ռա­ջին օ­րի­նա­կը տվեց ԿԳՍՆ ներ­կա­յա­ցու­ցիչ Ժան­նա Այ­վա­զյա­նը, ո­րը կա­տա­րեց ՙՂա­րա­բա­ղի հո­րո­վե­լը՚: Տո­նա­կան օ­րը շա­րու­նակ­վեց հա­մեր­գա­յին հա­րուստ ծրագ­րով:
;

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 29 Jul 2019 14:46:05 +0000
ՇՈ­ԳԻՑ, ԻՆՉ­ՊԵՍ ՆԱԵՎ ՍՆՆ­ԴԱ­ՅԻՆ ԹՈՒ­ՆԱ­ՎՈ­ՐՈՒՄ­ՆԵ­ՐԻՑ ՈՒ ՎԱ­ՐԱԿ­ՆԵ­ՐԻՑ ՊԱՇՏ­ՊԱՆ­ՎԵ­ԼՈՒ ԱՆՀ­ՐԱ­ԺԵՇ­ՏՈՒ­ԹՅՈՒՆ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27206-2019-07-29-14-43-19 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27206-2019-07-29-14-43-19 ՇՈ­ԳԻՑ, ԻՆՉ­ՊԵՍ ՆԱԵՎ ՍՆՆ­ԴԱ­ՅԻՆ ԹՈՒ­ՆԱ­ՎՈ­ՐՈՒՄ­ՆԵ­ՐԻՑ ՈՒ ՎԱ­ՐԱԿ­ՆԵ­ՐԻՑ ՊԱՇՏ­ՊԱՆ­ՎԵ­ԼՈՒ ԱՆՀ­ՐԱ­ԺԵՇ­ՏՈՒ­ԹՅՈՒՆ
Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 Գաղտ­նիք չէ, որ ամ­ռան շո­գը մար­դու օր­գա­նիզ­մի վրա ա­ռող­ջա­կան ո­րո­շա­կի խն­դիր­ներ է ա­ռա­ջաց­նում, հատ­կա­պես, երբ օ­դի ջեր­մաս­տի­ճա­նը գե­րա­զան­ցում է մար­դու բնա­կա­նոն կեն­սա­գոր­ծու­նեու­թյունն ա­պա­հո­վող մի­ջին ջեր­մաս­տի­ճա­նա­յին ցու­ցա­նի­շը։ Մի խոս­քով` օ­դի բարձր ջեր­մաս­տի­ճա­նը, ուլտ­րա­մա­նու­շա­կա­գույն ճա­ռա­գայթ­նե­րը լուրջ հետևանք­ներ կա­րող են թող­նել մար­դու վրա։ Արևի ու­ղիղ ճա­ռա­գայթ­նե­րի տակ մար­դու օր­գա­նիզ­մի ա­նոթ­նե­րը լայ­նա­նում են, ա­րյան հոսքն ըն­թա­նում է գլ­խից դե­պի ստո­րին օր­գան­ներ, ին­չի հետևան­քով ա­ռա­ջա­նում են տար­բեր բար­դու­թյուն­ներ։ Այդ պատ­ճա­ռով ա­մառ­վա տա­պին պետք է հետևել ո­րո­շա­կի կա­նոն­նե­րի՝ մեղ­մե­լու օ­դի բարձր ջեր­մաս­տի­ճա­նի, ուլտ­րա­մա­նու­շա­կա­գույն ճա­ռա­գայթ­նե­րի բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյու­նը։

ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան պե­տա­կան հի­գիե­նիկ և հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին տես­չու­թյան պետ Օ­ֆե­լյա Հա­րու­թյու­նյա­նի պար­զա­բան­մամբ՝ ջեր­մաս­տի­ճա­նի բարձ­րա­ցու­մը խթա­նում է նաև վա­րա­կիչ հի­վան­դու­թյուն­նե­րի տա­րա­ծու­մը և ա­մա­ռա­յին օ­րե­րին ա­ճում է ա­ղի­քա­յին հի­վան­դու­թյուն­նե­րով վա­րակ­վե­լու ու սնն­դա­յին թու­նա­վո­րում­նե­րի վտան­գը։ Քա­նի որ շոգ ե­ղա­նա­կը հա­րու­ցիչ­նե­րի բազ­մաց­ման լավ նա­խա­պայ­ման է, ուս­տի ա­ռա­վել վտան­գա­վոր է սնն­դամ­թեր­քի բա­ցօ­թյա պատ­րաս­տու­մը և վա­ճառ­քը, ին­չի հետևան­քով հնա­րա­վոր է դրա ման­րէա­յին երկ­րոր­դա­յին աղ­տո­տում, որն էլ ա­ռա­ջաց­նում է սնն­դա­յին գոր­ծո­նով պայ­մա­նա­վոր­ված ա­ղի­քա­յին վա­րա­կիչ հի­վան­դու­թյուն­ներ՝ դի­զեն­տե­րիա, սալ­մո­նե­լոզ, շի­գե­լոզ և այլն, ինչ­պես նաև թու­նա­վո­րում­ներ։ Ինչ­պես մեզ տե­ղե­կաց­րեց Օ. Հա­րու­թյու­նյա­նը, հան­րա­պե­տու­թյու­նում ա­ղի­քա­յին թու­նա­վոր­ման դեպ­քեր այս տա­րի չեն ար­ձա­նագր­վել։ Ինչ վե­րա­բե­րում է սուր-ա­ղի­քա­յին վա­րակ­նե­րով հի­վան­դու­թյուն­նե­րին, ա­պա այդ ա­ռու­մով էլ ան­ցած տար­վա հա­մե­մատ գրանց­վել է նվա­զում։ 2019թ. ա­ռա­ջին կի­սա­մյա­կում ար­ձա­նագր­վել է սուր-ա­ղի­քա­յին վա­րակ­նե­րով հի­վան­դու­թյուն­նե­րի 250 դեպք, 2018-ի՝ 321-ի դի­մաց (նվա­զու­մը՝ 71-ով)։ Այ­նուա­մե­նայ­նիվ, մաս­նա­գետ­նե­րը խոր­հուրդ են տա­լիս միշտ լի­նել զգոն՝ ա­մա­ռա­յին այս շոգ օ­րե­րին հետևել ո­րո­շա­կի կան­խար­գե­լիչ կա­նոն­նե­րի։ Քա­նի որ ա­ղի­քա­յին վա­րա­կիչ հի­վան­դու­թյուն­նե­րի հա­րու­ցիչ­նե­րը ման­րէ­նե­րը, վի­րուս­ներն ու մա­կա­բույծ­ներն են, ուս­տի պետք է լի­նել չա­փա­զանց զգույշ, ո­րով­հետև ա­ղի­քա­յին վա­րա­կիչ հի­վան­դու­թյուն­նե­րը տա­րած­վում են սնն­դի, ջրի, սպաս­քի, կեն­ցա­ղա­յին այլ ի­րե­րի, կեղ­տոտ ձեռ­քե­րի, ճան­ճե­րի մի­ջո­ցով։ Վա­րա­կի աղ­բյու­րը հի­վանդ մարդն է, իսկ հի­վան­դու­թյան ա­ռա­ջին նշան­ներն են ջեր­մու­թյան բարձ­րա­ցու­մը, սրտ­խառ­նո­ցը, փս­խու­մը, ո­րո­վայ­նի շր­ջա­նում ցա­վը, լու­ծը, ընդ­հա­նուր թու­լու­թյու­նը և այլն։ Ա­ղի­քա­յին վա­րա­կիչ հի­վան­դու­թյուն­նե­րից զերծ մնա­լու հա­մար անհ­րա­ժեշտ է հետևել հի­գիե­նա­յի տար­րա­կան կա­նոն­նե­րին, ինչ­պես նաև սնն­դամ­թեր­քի օգ­տա­գործ­ման ու պահ­պան­ման վե­րոն­շյալ ձևե­րին։ Ախ­տան­շան­նե­րի դեպ­քում պետք է դի­մել բժշ­կի և խս­տո­րեն պահ­պա­նել անձ­նա­կան հի­գիե­նա­յի ու բուժ­ման կա­նոն­նե­րը։

 

Մաս­նա­գետ­նե­րը հոր­դո­րում են ա­մառ­վա տա­պին` հատ­կա­պես 12.00¬17.00¬ն ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում խու­սա­փել արևի ու­ղիղ ճա­ռա­գայթ­նե­րից։ Ուլտ­րա­մա­նու­շա­կա­գույն ճա­ռա­գայթ­նե­րից պաշտ­պան­վե­լու հա­մար պետք է կրել գլ­խարկ կամ օգտ­վել հո­վա­նո­ցից։ Հո­վա­նոց­նե­րը պետք է լի­նեն բաց գույ­նի, որ անդ­րա­դարձ­նեն արևի ճա­ռա­գայթ­նե­րը, իսկ գլ­խարկ­նե­րը՝ փակ և լայ­նեզր։ Լավ է հագ­նել սպի­տակ կամ բաց ե­րանգ­նե­րի ա­զատ, օ­դա­թա­փանց և բամ­բա­կյա կտո­րից հա­գուստ։ Մաս­նա­գետ­նե­րը խոր­հուրդ են տա­լիս ցե­րեկ­վա ա­մե­նա­շոգ ժա­մե­րին խու­սա­փել բա­ցօ­թյա ծանր ֆի­զի­կա­կան աշ­խա­տան­քից, իսկ ա­մե­նօ­րյա սո­վո­րա­կան աշ­խա­տանք­նե­րը կա­տա­րել օր­վա հա­մե­մա­տա­բար զով ժա­մե­րին։ Քա­նի որ, ինչ­պես նշել ենք, օ­դի ջեր­մաս­տի­ճա­նի բարձ­րա­ցու­մից մար­դու օր­գա­նիզ­մի ա­նոթ­նե­րը լայ­նա­նում են, և պառ­կած դիր­քում դյու­րին է դառ­նում ա­րյան շր­ջա­նա­ռու­թյու­նը, ուս­տի ե­րե­խա­նե­րին, հղի­նե­րին, ծե­րե­րին և քրո­նիկ հի­վան­դու­թյուն­նե­րով տա­ռա­պող­նե­րին խոր­հուրդ է տր­վում ցե­րեկ­վա տա­պին պառ­կել կամ քնել։
Մեր զրու­ցակ­ցի պար­զա­բան­մամբ՝ շո­գի ազ­դե­ցու­թյու­նից մար­դու օր­գա­նիզմն ա­ռա­ջին հեր­թին շատ հե­ղուկ է կորց­նում, ուս­տի պետք է օգ­տա­գոր­ծել մինչև ե­րեք լիտր ջուր։ Սր­տա­նո­թա­յին կամ մի­զա­սե­ռա­կան հա­մա­կար­գի հի­վան­դու­թյուն­նե­րով տա­ռա­պող ան­ձինք շատ հե­ղուկ պետք է ըն­դու­նեն ի­րենց բու­ժող բժշ­կի հետ խոր­հր­դակ­ցե­լուց հե­տո միայն։ Պետք է ու­տել հնա­րա­վո­րինս շատ թարմ բան­ջա­րե­ղեն, կա­նա­չե­ղեն, մր­գեր։ Մր­գե­րի մեծ մա­սը պա­րու­նա­կում է 90% ջուր և մեծ քա­նա­կու­թյամբ վի­տա­մին­ներ, մի­նե­րալ­ներ։ Ծա­րա­վը հա­գեց­նող լա­վա­գույն մի­ջոց­նե­րից է բան­ջա­րե­ղե­նը, ո­րից՝ վա­րուն­գը պա­րու­նա­կում է 97% ջուր, լո­լի­կը՝ 95%, իսկ ցածր յու­ղայ­նու­թյամբ կաթ­նամ­թեր­քը և յո­գուր­տը՝ 90 և 85% ջուր։ Շոգ օ­րե­րին խոր­հուրդ է տր­վում օգ­տա­գոր­ծել ռե­հան, որն օգ­նում է հաղ­թա­հա­րել հոգ­նա­ծու­թյու­նը, անք­նու­թյունն ու դյու­րագ­րգ­ռու­թյու­նը։ Դրանց զու­գա­հեռ՝ չպետք է չա­րա­շա­հել կո­ֆեին և շա­քար պա­րու­նա­կող ըմ­պե­լիք­նե­րը։
Կարևոր է նաև եր­կար չմ­նալ արևի տակ կա­յան­ված փո­խադ­րա­մի­ջոց­նե­րում, ե­րե­խա­նե­րին չթող­նել փակ պա­տու­հան­նե­րով ավ­տո­մե­քե­նա­նե­րում։ Ար­գել­վում է գտն­վել չօ­դա­փոխ­վող տա­րածք­նե­րում, իսկ օ­դա­փո­խի­չը պետք է ա­պա­հո­վի օ­դա­փո­խու­թյունն այն­պես, որ սառն օ­դի հո­սանքն ան­մի­ջա­պես չուղղ­վի մարդ­կանց վրա, քա­նի որ շոգ ե­ղա­նա­կին ա­վե­լա­նում է մր­սա­ծու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված հի­վան­դու­թյան վտան­գը՝ նույն այդ օ­դա­փո­խի­չը կամ օ­դո­րա­կի­չը ոչ ճիշտ օգ­տա­գոր­ծե­լու, ինչ­պես նաև խիստ սա­ռեց­ված հե­ղուկ­ներ խմե­լու պատ­ճա­ռով։ Սնն­դամ­թեր­քը պետք է լի­նի թարմ և ոչ ժամ­կե­տանց։ Իսկ բա­ցօ­թյա պայ­ման­նե­րում պատ­րաստ­վող և վա­ճառ­վող սնն­դամ­թերք­նե­րից պետք է խու­սա­փել հատ­կա­պես տե­ղում պատ­րաստ­վող լց­նո­վի փա­փուկ պաղ­պա­ղա­կից, զո­վա­ցու­ցիչ ըմ­պե­լիք­նե­րից։ Բժիշկ-դիե­տո­լոգ­նե­րի կար­ծի­քով՝ ա­մառ­վա տա­պին լա­վա­գույն զո­վա­ցու­ցիչ ըմ­պե­լի­քը սո­վո­րա­կան սա­ռույ­ցով թեյն է։ Ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը ցույց են տվել, որ սև թե­յը պա­րու­նա­կում է հա­կաօք­սի­դանտ հատ­կա­նիշ­ներ ու­նե­ցող նյու­թեր, ո­րոնք օգ­նում են պահ­պա­նել ե­րի­տա­սար­դու­թյու­նը, պաշտ­պան­վել սր­տա­նո­թա­յին հի­վան­դու­թյուն­նե­րից։ Շոգ ժա­մա­նակ այն բարձ­րաց­նում է մար­դու ինք­նազ­գա­ցո­ղու­թյու­նը։
ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան պա­տաս­խա­նա­տու­նե­րը տն­տես­վա­րող սու­բյեկտ­նե­րին հոր­դո­րում են պահ­պա­նել մթեր­քի պատ­րաստ­ման և ի­րաց­ման պայ­ման­նե­րը, սա­նի­տա­րա­հի­գիե­նիկ կա­նոն­նե­րը։ Քա­ղա­քա­ցի­ներն էլ ի­րենց հեր­թին պետք է զերծ մնան ա­րագ փչա­ցող, պահ­պան­ման և ի­րաց­ման հա­մար հա­տուկ պայ­ման­ներ պա­հան­ջող մսից, կա­թից, կրե­մա­յին հրու­շա­կե­ղե­նից, ման­կա­կան սնն­դից, կար­կան­դակ­նե­րից, փքաբ­լիթ­նե­րից, խո­րո­վա­ծից, գրի­լից, չփա­թե­թա­վոր­ված սնն­դից, ա­րագ փչա­ցող սնն­դա­տե­սակ­նե­րով սենդ­վիչ­նե­րից, ձկ­նե­ղե­նից և այլ սնն­դամ­թեր­քից:
Սնն­դա­յին թու­նա­վո­րում­նե­րի, վա­րա­կիչ հի­վան­դու­թյուն­նե­րի ա­ռա­ջա­ցումն ու տա­րա­ծու­մը կան­խե­լու հա­մար պե­տա­կան հի­գիե­նիկ և հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին տես­չու­թյան պետ Օ­ֆե­լյա Հա­րու­թյու­նյա­նը խոր­հուրդ է տա­լիս միրգ-բան­ջա­րե­ղե­նը լվա­նալ հո­սող մա­քուր ջրի տակ, սնն­դամ­թեր­քը պա­հել ջեր­մա­յին պատ­շաճ (սառ­նա­րա­նա­յին) պայ­ման­նե­րում, միշտ ընտ­րել թարմ, ոչ ժամ­կե­տանց սնն­դամ­թերք և չգ­նել արևի տակ, փո­ղոց­նե­րում, բա­կե­րում պատ­րաստ­վող, վա­ճառ­վող, պատ­րաստ­ման ու պահ­պան­ման հա­տուկ պայ­ման­ներ պա­հան­ջող մսամ­թերք, կաթ­նամ­թերք: Ա­մեն դեպ­քում պետք է հետևել նաև հի­գիե­նա­յի տար­րա­կան կա­նոն­նե­րին:
Տես­չու­թյան պե­տի հա­վաստ­մամբ` ա­մա­ռա­յին այս օ­րե­րին հան­րա­պե­տու­թյու­նում հա­մա­ճա­րա­կա­բա­նա­կան վի­ճա­կը հան­գիստ է։

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 29 Jul 2019 14:41:45 +0000
ՙԾԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՂԹՈՂԸ՚. ԱՆՆԱ ԱՐՍԼԱՆ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27205-2019-07-29-14-39-59 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27205-2019-07-29-14-39-59 ՙԾԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՂԹՈՂԸ՚. ԱՆՆԱ ԱՐՍԼԱՆ
Ան­նա Արս­լա­նը ծն­վել…

Տե­ղի հա­մալ­սա­րա­նում բժշ­կա­կան կր­թու­թյուն ստա­նա­լով՝ Ան­նան սկ­սեց ղե­կա­վա­րել Բու­խա­րես­տի էն­դոկ­րի­նո­լո­գիա­յի ինս­տի­տու­տի ֆի­զիո­լո­գիա­կան կլի­նի­կան, իսկ 1951թ. հիմ­նադ­րեց Հե­րոն­տո­լո­գիա­յի և հե­րիատ­րիա­յի (ծե­րու­նա­բա­նու­թյան)՝ Եվ­րո­պա­յում միակ ինս­տի­տու­տը։

Չորս տա­րի­նե­րի ըն­թաց­քում Արս­լա­նը հե­տա­զո­տել է ռու­մի­նա­ցի բժիշկ Կոնս­տան­տին Պար­խո­նի տե­սու­թյու­նը, ով հա­մա­րում էր, որ ծե­րու­թյու­նը հի­վան­դու­թյուն է, ո­րը կա­րե­լի է բու­ժել և նույ­նիսկ՝ կան­խել։ Ո­գեշ­նչ­վե­լով ա­կա­դե­մի­կո­սի գա­ղա­փա­րով՝ նա ձեռ­նա­մուխ ե­ղավ այն­պի­սի պրե­պա­րա­տի ստեղծ­մա­նը, ո­րը կա­րող էր ոչ միայն կան­խել ծե­րու­թյու­նը, այլև եր­կա­րաց­նել մարդ­կա­յին կյան­քը։
Կեն­դա­նի­նե­րի վրա տա­րա­տե­սակ փոր­ձեր կա­տա­րե­լով՝ Ան­նան շա­րու­նա­կում էր փնտ­րել ծե­րու­թյան դեմ բա­ղադ­րա­տոմ­սեր։ Մի ան­գամ, քա­ղա­քից դուրս մեկ­նե­լով, նա կանգ ա­ռավ մի փոքր գյու­ղում։ Այն­տեղ նա հան­դի­պեց մի ծե­րու­նու, ով քարշ էր տա­լիս մեծ ու ծանր գե­րան­ներ։
Դուք հա­վա­նա­բար չեք հա­վա­տա, բայց ծե­րու­նին 140 տա­րե­կան էր։ Շփ­վե­լով Արս­լա­նի հետ՝ նա նրան հայտ­նեց իր եր­կա­րա­կե­ցու­թյան գաղտ­նի­քը, ո­րը թաքն­ված էր պարզ կե­րա­կու­րի, մա­քուր օ­դի ու հա­մեստ կեն­սա­կեր­պի մեջ։
Ծե­րու­նու հետ հան­դի­պե­լուց հե­տո Ան­նան ա­վե­լի շատ փոր­ձար­կում­ներ սկ­սեց կա­տա­րել։ Եվ 1955թ. նո­վո­կաի­նի հիմ­քի վրա ստեղ­ծեց ՙՀե­րո­վի­տալ H3՚ դե­ղա­մի­ջո­ցը, որն ու­նակ էր հարս­տաց­նել ու բա­րե­լա­վել մար­դու օր­գա­նիզ­մը։ Սկզ­բում Արս­լանն այն փոր­ձար­կում էր կեն­դա­նի­նե­րի վրա, ա­պա ան­ցավ ծեր մարդ­կանց։
Ո­րոշ ժա­մա­նակ ծե­րու­նի­նե­րին այդ պրե­պա­րատն ակ­տի­վո­րեն տա­լուց հե­տո նրանց վի­ճա­կը զգա­լիո­րեն լա­վա­ցավ. սկ­սե­ցին ա­ճել մա­զե­րը, բուժ­վե­ցին սր­տա­յին ու նյար­դա­յին հի­վան­դու­թյուն­նե­րը, ան­ցան ձեռ­քե­րի ու ոտ­քե­րի դո­ղը, շա­քա­րախ­տը, ինչ­պես նաև հո­դա­ցա­վը։
Այս ձեռք­բե­րու­մից հե­տո՝ 1959թ., Արս­լա­նը ղե­կա­վա­րեց Ռու­մի­նիա­յի հե­րոն­տո­լոգ­նե­րի ա­սո­ցիա­ցիան։ Ա­պա նրան հրա­վի­րե­ցին մաս­նակ­ցել գեր­մա­նա­կան Կար­լս­րուե քա­ղա­քում տե­ղի ու­նե­ցող կոնգ­րե­սին։ Նկա­տենք, որ կոնգ­րե­սի ըն­թաց­քում շատ ա­կա­դե­մի­կոս­ներ Ան­նա­յի բա­ցա­հայտ­մա­նը բա­վա­կա­նին թե­րա­հա­վա­տո­րեն էին վե­րա­բեր­վում։ Գոր­ծըն­կեր­նե­րը հեգ­նան­քով ա­սում էին, որ խեղճ Ան­նան սկ­սել է ծե­րա­նալ ու ար­դեն ծի­ծա­ղե­լի է իր նո­վո­կաի­նով։
Սա­կայն Ան­նան սրա պա­տաս­խանն ու­ներ.
ՙԾե­րաց­ման դան­դա­ղեց­ման հա­մար կի­րառ­վում էին շատ միա­ցու­թյուն­ներ, այդ թվում՝ պրո­կաի­նը։ Իր քի­միա­կան բա­ղադ­րու­թյամբ այն պա­րաա­մի­նա­բեն­զաթթ­վի հիդ­րոք­լո­րիդ-է­թի­լա­մի­նաէ­թիլ ե­թե­րա­յուղն է։ Ե­կեք և տե­սեք իմ հի­վանդ­նե­րին ու կհաս­կա­նաք, թե կյանքն ինչ ու­րա­խու­թյուն է պարգևում նրանց։ Այդ մար­դիկ եր­գում են, կա­տա­կում, խե­լաց­նոր ա­րարք­ներ ա­նում, ծի­ծա­ղում, ա­սես նրանք ոչ թե հե­րան­տո­լո­գիա­կան կլի­նի­կա­յում են գտն­վում, այլ դպ­րո­ցում։ Նրանք ար­դեն ծեր չեն, քա­նի որ բուժ­վել են ծե­րու­թյու­նից՚։
Նրա ե­լույ­թից հե­տո կոնգ­րե­սում ցու­ցադ­րե­ցին մի ֆիլմ, ո­րի ժա­մա­նակ ծե­րե­րը, մաս­նա­վո­րա­պես՝ ռու­մի­նա­ցի 93-ա­մյա մա­թե­մա­տի­կոս Պե­տեր Սոն­ցը, դե­ղա­մի­ջոցն ըն­դու­նե­լուց հե­տո ա­զատ­վել էին ի­րենց հի­վան­դու­թյուն­նե­րից։
Օ­րի­նակ, Սոն­ցը տա­ռա­պում էր ու­ղե­ղի հի­վան­դու­թյամբ։ Նա չէր կա­րո­ղա­նում նույ­նիսկ պարզ մա­թե­մա­տի­կա­կան հաշ­վարկ­ներ կա­տա­րել, իսկ ՙՀե­րո­վի­տալ H3՚ դե­ղա­մի­ջո­ցի նե­րար­կու­մից հե­տո կր­կին սկ­սեց բարդ մա­թե­մա­տի­կա­կան խն­դիր­ներ լու­ծել։
Ֆիլ­մի ցու­ցադ­րու­թյու­նից հե­տո դահ­լի­ճում բա­ցար­ձակ լռու­թյուն էր տի­րում, և մի քա­նի րո­պե անց այն պայ­թեց ծա­փա­հա­րու­թյուն­նե­րից։ Հա­ջորդ ա­ռա­վոտ մա­մու­լը Ան­նա Արս­լա­նին կո­չեց ՙծե­րու­թյա­նը հաղ­թող՚։
ՙՀե­րոն­տո­լո­գիա­կան ինս­տի­տու­տի այ­ցե­լու­ներն ար­դեն ծեր հա­սա­կի մար­դիկ են։ Նրանք վի­տա­մին­նե­րի հա­վե­լու­մով պրո­կաին ստա­նում են նե­րար­կում­նե­րի մի­ջո­ցով։ Այս նե­րար­կում­նե­րը նկա­տե­լի ամ­րապն­դող և խթա­նող ազ­դե­ցու­թյուն են գոր­ծում մար­դու օր­գա­նիզ­մի վրա։ Մի շատ ծեր ու լրիվ ճեր­մա­կա­հեր կնոջ մոտ պրո­կաի­նի ազ­դե­ցու­թյամբ սկ­սե­ցին ա­ճել սև մա­զեր՚,- գր­ված էր պար­բե­րա­կան­նե­րից մե­կում։
Կոնգ­րե­սում մաս­նակ­ցու­թյու­նից հե­տո ՙՀե­րո­վի­տալ H3՚ դե­ղա­մի­ջո­ցը մեծ ճա­նա­չում գտավ ողջ աշ­խար­հում։ Այն սկ­սե­ցին թո­ղար­կել հա­բե­րի, քսուք­նե­րի ու նե­րարկ­վող դե­ղաշ­շե­րի տես­քով։ Ի հա­վե­լումն այս դե­ղա­մի­ջո­ցի՝ Ան­նան ստեղ­ծեց ևս մեկ դե­ղա­մի­ջոց՝ ՙԱս­լա­վի­տա­լը՚, ո­րը նա­խա­տես­ված էր ման­կա­կան թու­լամ­տու­թյու­նը բու­ժե­լու հա­մար։ Նմա­նա­տիպ պրե­պա­րատ­ներ հայ­տն­վե­ցին աշ­խար­հի ա­վե­լի քան 70 եր­կր­նե­րում, մաս­նա­վո­րա­պես՝ Գեր­մա­նիա­յում, Ավ­ստ­րիա­յում, Ֆրան­սիա­յում, Ի­տա­լիա­յում, Բել­գիա­յում։
Իր նվա­ճում­նե­րի ճա­նա­չու­մից ու ըն­դու­նու­մից հե­տո Ան­նան ի­րեն նվի­րեց ման­կա­վար­ժա­կան գոր­ծու­նեու­թյանն ու գրեց գի­տա­կան աշ­խա­տու­թյուն­ներ, ո­րոնք թարգ­ման­վե­ցին շատ լե­զու­նե­րով։
1988թ., ապ­րե­լով 91 տա­րի, Ան­նան վախ­ճան­վեց տե­ղի պո­լիկ­լի­նի­կա­յում։
Այ­սօր Բու­խա­րես­տում է գտն­վում հե­րոն­տո­լո­գիա­յի ինս­տի­տու­տը, որ­տեղ օգ­նու­թյուն են ցու­ցա­բե­րում ծեր մարդ­կանց ու նրանց են նե­րար­կում ՙե­րի­տա­սար­դու­թյան պրե­պա­րա­տը՚։
Ան­նա Արս­լա­նի հա­կա­տա­րի­քա­յին թե­րա­պիա­յի օգ­նու­թյա­նը դի­մած մարդ­կանց թվում են այն­պի­սի հան­րա­հայտ դե­րա­սան­ներ, քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ ու ար­վես­տի մար­դիկ, ինչ­պի­սիք են Շառլ դը Գո­լը, Նի­կի­տա Խրուշ­չո­վը, Կոն­րադ Ա­դե­նաուե­րը, Չար­լի Չապ­լի­նը, Ին­դի­րա Գան­դին, Սալ­վա­դոր Դա­լին, Քըրք Դուգ­լա­սը, Իո­սիֆ Բրոզ Տի­տոն, Լի­լիան Գի­շը, Մառ­լեն Դիտ­րի­խը, Է­լի­զա­բեթ Թեյ­լո­րը, Հո Շի Մի­նը և այլք։

Հրա­պա­րա­կու­մը՝ -ի

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 29 Jul 2019 14:38:44 +0000
ՙՄԻՍՏԻԿ ԵՐԿԻՐ` ԱՌԱՆ՚ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27204-2019-07-29-14-33-04 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27204-2019-07-29-14-33-04 ՙՄԻՍՏԻԿ ԵՐԿԻՐ` ԱՌԱՆ՚
Ա­նի ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱՆ

 Այս վեր­նա­գիրն է կրում ռու­սա­տա­նաբ­նակ ար­ցախ­ցի Ար­թուր Ջա­լա­լո­վի մե­կե­նա­սու­թյամբ Ար­ցա­խի մա­սին նկա­րա­հան­վող նոր պատ­մա­վա­վե­րագ­րա­կան-խա­ղար­կա­յին ֆիլ­մը, ո­րի ար­ցա­խյան նկա­րա­հա­նում­նե­րը մեկ­նար­կել են հու­լի­սի 11-ին։ Ար­ցա­խին և՜ գե­ղար­վես­տա­կան, և՜ փաս­տա­վա­վե­րագ­րա­կան ժան­րե­րով մի շարք ֆիլ­մե­րում մինչ այս էլ անդ­րա­դար­ձեր ե­ղել են։ Ո՞րն է նոր ֆիլ­մի ա­սե­լի­քը, նպա­տակ­ներն ու ա­ռանձ­նա­հատ­կու­թյու­նը. ՙՄիս­տիկ եր­կիր` Ա­ռան՚-ի գլ­խա­վոր ռե­ժի­սորն է ճա­նաչ­ված կի­նո­բե­մադ­րիչ Հրանտ Մով­սի­սյա­նը։ Սցե­նա­րի հե­ղի­նակ Լևոն ԳԱԼՍ­ՏՅԱ­ՆԸ մեզ հետ զրույ­ցում ՙգաղտ­նա­զեր­ծել՚ է մի շարք ման­րա­մաս­ներ.

-Պա­րոն Գալս­տյան, ո՞ւմն էր Ար­ցա­խի մա­սին պատ­մա­վա­վե­րագ­րա­կան նոր ֆիլմ ստեղ­ծե­լու մտահ­ղա­ցու­մը։
-Մտահ­ղա­ցու­մը Ա. Ջա­լա­լո­վինն է, ով Հրանտ Մով­սի­սյա­նին ա­ռա­ջար­կեց ֆիլմ նկա­րա­հա­նել Ար­ցա­խի հնա­գույն և հա­րուստ պատ­մու­թյան մա­սին։ Ես էլ սի­րով ըն­դու­նե­ցի ֆիլ­մի սցե­նա­րը գրե­լու Հրան­տի ա­ռա­ջար­կը։
-Ինչ­պի­սի՞ գա­ղա­փար է ֆիլ­մի ա­ռանց­քում։
-Ֆիլ­մը փորձ է հա­մա­կող­մա­նի անդ­րա­դար­ձի մի­ջո­ցով հնա­րա­վո­րինս ար­ժա­նա­հա­վատ կեր­պով բա­ցա­հայ­տե­լու պատ­մու­թյան տար­բեր շր­ջա­փու­լե­րում օ­տար նվա­ճող­նե­րի դեմ ար­ցախ­ցու ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի շար­ժիչ ուժն ու Ար­ցա­խի` մշ­տա­պես նվա­զա­գույ­նը կի­սաան­կախ կար­գա­վի­ճա­կով գո­յատևման գրա­վա­կա­նը։ Ֆիլ­մի ա­ռանց­քում հենց այդ գաղտ­նիքն է, ինչ­պես նաև Հայ­կա­կան լեռ­նաշ­խար­հում Ար­ցա­խի պատ­մա­կան ա­ռա­քե­լու­թյու­նը ներ­կա­յաց­նե­լը։ Միա­ժա­մա­նակ լի­նե­լով ու­սում­նա­ճա­նա­չո­ղա­կան նյութ՝ ֆիլ­մի սցե­նա­րում պատ­մա­վա­վե­րագ­րա­կան պա­տու­մը հա­մադր­ված է ար­ցախ­ցու ա­զա­տա­սի­րու­թյան, հա­մա­ռու­թյան, ան­կոտ­րում ո­գու ֆե­նո­մե­նի շուրջ ծա­վալ­վող խոր­հր­դա­ծու­թյամբ։ Մենք փոր­ձում ենք այս ա­մե­նը դի­տար­կել հա­մա­կող­մա­նի և ընդ­գր­կուն հա­մա­տեքս­տում՝ չա­րի ու բա­րու, լույ­սի ու խա­վա­րի միջև ըն­թա­ցող նա­խա­դե­պա­յին մե­նա­մար­տի տրա­մա­բա­նու­թյամբ։ Կար­ծում եմ` ֆիլ­մի գլ­խա­վոր ռե­ժի­սոր, իմ լավ բա­րե­կամ Հրանտ Մով­սի­սյա­նը միան­գա­մայն թարմ ու ինք­նա­տիպ լու­ծում­նե­րով է կա­րո­ղա­ցել գտ­նել այս պատ­մու­թյան կի­նո­լե­զուն։
-Ինչ­պի­սի՞ դեպ­քեր ու դեմ­քեր են ֆիլ­մում խոր­հր­դան­շե­լու Ձեր նշած գա­ղա­փա­րը։
- Ար­ցա­խի պատ­մու­թյան հե­րո­սա­կան ու շր­ջա­դար­ձա­յին դր­վագ­նե­րի հա­մա­տեքս­տում ֆիլ­մում ներ­կա­յաց­վում է Ար­ցա­խի և, առ­հա­սա­րակ, հայ ժո­ղովր­դի պայ­քա­րի ու մա­քառ­ման հոգևոր ամ­բողջ շար­ժըն­թա­ցը։ Չէ՞ որ յու­րա­քան­չյուր ժո­ղո­վուրդ ու­նի իր հո­գու կեն­սագ­րու­թյու­նը նաև, որն ա­վե­լին է, քան պար­զա­պես պատ­մա­կան փաստ։ Հենց ա՜յս է ֆիլ­մում ներ­կա­յաց­վող պատ­մու­թյան ել­ման կե­տը։ Ար­ցա­խյան նկա­րա­հա­նում­նե­րի հե­րոս­նե­րը` տար­բեր սե­րունդ­նե­րի ու զբաղ­մուն­քի մար­դիկ, յու­րօ­րի­նակ դի­տան­կյու­նից ու կեն­սա­փի­լի­սո­փա­յու­թյամբ կներ­կա­յաց­նեն Ար­ցա­խը։ Կար­ծում եմ` խա­ղար­կա­յին դր­վագ­նե­րը, ո­րոնք կներ­կա­յաց­նեն պատ­մա­կան ա­ռանց­քա­յին ու հե­րո­սա­կան դեպ­քեր, դեմ­քեր, այն­պի­սիք, ինչ­պի­սիք Ջի­վան­շիրն է, Գան­ձա­սա­րի հայտ­նի ժո­ղո­վում հա­վաք­ված Ե­սա­յի Հա­սան Ջա­լա­լյա­նը, մե­ծա­զարմ ու քաջ մե­լիք­նե­րը և այլք, ա­ռա­վել ըն­կա­լե­լի և շո­շա­փե­լի կդարձ­նեն պատ­մու­թյու­նը։ Այս ա­մե­նը փորձ են մշա­կու­թա­բա­նա­կան և հոգևոր դի­տան­կյու­նից բա­ցա­հայ­տե­լու Ար­ցա­խի գո­յատևման ու հա­րատևման գաղտ­նի­քը։ Մեր գե­ղար­վես­տա­կան նպա­տակ­ներն ու ա­սե­լիքն էլ հենց այս հա­մա­տեքս­տում է դի­տար­կե­լի։
- Ե՞րբ և որ­տե՞ղ է նա­խա­տես­վում ֆիլ­մի ա­ռա­ջին ցու­ցադ­րու­թյու­նը։
- Ե­ռա­լե­զու` հա­յե­րեն, անգ­լե­րեն և ռու­սե­րեն ֆիլ­մի` ՙՄիս­տիկ եր­կիր` Ա­ռան՚-ի անդ­րա­նիկ ցու­ցադ­րու­թյու­նը նա­խա­տես­ված էր սեպ­տեմ­բե­րի 2-ին, բայց տեխ­նի­կա­կան պատ­ճառ­նե­րով այն հե­տաձգ­վել է մինչև ամս­վա վերջ։ Այն տե­ղի կու­նե­նա Ստե­փա­նա­կեր­տի Վե­րած­նն­դի հրա­պա­րա­կում։ Նա­խա­տես­վում է ֆիլ­մը ցու­ցադ­րել նաև Գան­ձա­սա­րում։

;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Mon, 29 Jul 2019 14:25:57 +0000