comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Կիրակի, 08 Սեպտեմբերի 2019 http://artsakhtert.com Sun, 15 Sep 2019 20:31:14 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ԱՐՑԱԽՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՔԱՅԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ ԿԱՆ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27408-2019-09-09-19-16-54 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27408-2019-09-09-19-16-54 ԱՐՑԱԽՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ  ԽՈՐՔԱՅԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ ԿԱՆ
Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 Արցախում սեպտեմբերի 8-ին կայացած  ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն էր իրականացնում նաև ՀՀ ԱԺ պատվիրակությունը` պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի  գլխավորությամբ: Երեկ նրանք  ասուլիս հրավիրեցին` ներկայացնելու իրենց դիտարկումները:

Պատվիրակությունը եղել է Արցախի մի շարք բնակավայրերում, այդ թվում և  հեռավոր գյուղական  համայնքներում, այցելել է 37 ընտրական տեղամաս: Պատվիրակության բոլոր անդամները փաստեցին, որ ընտրությունների ընթացքից բավականին տպավորված են, նույնիսկ հիացած,  ինչը, սակայն, չի նշանակում, որ  չէին սպասում  նման ազատ, ժողովրդավար, կազմակերպված ընտրություններ: Որոշ դեպքերում արդարացրել էին սպասումները, բայց անակնկալ փաստերը նույնպես քիչ չէին, հատկապես հեռավոր գյուղերում ընթացող ընտրական գործընթացի վերաբերյալ: Վլ. Վարդանյանը ևս տեսակետ հայտնեց, որ  այն անցել է շատ կազմակերպված, ժողովրդավար և միջազգային չափորոշիչներին համապատասխան:

ՙՍա, իհարկե,  չի նշանակում, որ այն անթերի էր. կային մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք կապված են  առավելապես  օրենսդրական  կանոնակարգումների հետ՚,-ասաց նա, հավելեվ, որ արձանագրված խնդիրները  հնարավոր է լուծել, ընդ որում ` տեսանելի ապագայում, բայց կան խնդիրներ էլ, որոնք  ոչ թե դիտավորության, այլ չիմացության, իրազեկվածության պակասի հետևանք էին:  ՙԸնդհանուր  առմամբ, ինչ մենք տեսանք Արցախի Հանրապետության մայրաքաղաքում և շրջաններում, իրոք, բավականաչափ ոգևորիչ էր, որովհետև  տեսանք քաղաքացիական իրենց պարտքի հանդեպ պատասխանատվության գիտակցություն բոլոր տարիքային խմբերի, սեռի  ընտրողների մոտ: Հատկապես տպավորվել են տարեցների ակտիվությունից, որոնց մեջ մարդիկ կային, որ ընտրատեղամասը փակվելուց հետո տուն չէին շտապում, այլ սպասում էին  տվյալների  նախնական  հաշվարկի ավարտին:  Դիտորդներն ընդգծեցին, որ ընտրական գործընթացն այն ժողովրդավարական հենքն է, որ ընկած է Արցախի  պետականության հիմքում: Պատվիրակության ղեկավարը  նշեց, որ, ինչպես ինքը, այնպես էլ պատվիրակության մյուս անդամները, միակարծիք են` Արցախում տեղական ինքնակառավարման ավանդույթները ավելի խորքային  են, քան ՀՀ տարածքում, երևի նաև այն  դրական փորձի շնորհիվ, որ ունեցել են Արցախի մելիքությունները Արցախի բնակչության ներքին կյանքի կազմակերպման առումով: ՙՍա  մեծ ժողովրդավարական կապիտալ է ստեղծում հետագա գործընթացները կազմակերպելու համար՚,-համոզված են նրանք:

Պատգամավորներն անդրադարձան առկա խնդիրներին, որոնց մեջ առանձնացրին  մի քանիսը: Մասնավորապես, նշվեց, որ  արդյունավետ կլիներ, եթե քվեատուփերը լինեին առանձին.  ասենք` համայնքապետի և ավագանու անդամների թեկնածուների  քվեների  համար, ինչը թույլ կտա  դյուրին դարձնել ընտրությունների ամփոփման փուլի աշխատանքը: Օրենսդրական կանոնակարգման կարիք ունի  քվեները ծրարավորելու գործընթացը, ինչը քվեարկության արդյունքների գաղտնիության ամենաբարձր երաշխավորության շեմ  կարող է ապահովել: Այս մեթոդը կիրառվում է Հայաստանի Հանրապետությունում, այն կբացառի ասեկոսեները, քննարկումները գաղտնիությունը չպահպանելու մասին:

Դիտորդները խնդիր են համարում չհրկիզվող պահարանների բացակայությունը ընտրասրահներում, դրանք, որպես կանոն, եթե նույնիսկ առկա են, գտնվում էին կամ տնօրենների սենյակներում, կամ ընտրասրահից դուրս մեկ այլ վայրում:  Անհրաժեշտ համարեցին ընտրական հանձնաժողովների անդամների վերապատրաստում անցկացնել դրանց նախապատրաստական փուլում` առավել պրոֆեսիոնալ աշխատելու համար, ցանկություն հայտեցին ավելի շատ կանանց տեսնել ինչպես թեկնածուների, այնպես էլ ընտրվածների մեջ:  Ցանկալի կլիներ նաև որևէ կերպ, ասենք` գույնով, տարբերակվեին դիտորդների, ԶԼՄ ներկայցուցիչների ու հանձնաժողովի անդամների անվանաքարտերը, հավատարմագրման վկայականները, ինչը նույնպես անհրաժեշտ գործոն է ընտրական գործընթացում: Դիտորդները հույս հայտնեցին, որ այս և առկա մյուս թերությունները կվերացվեն և չեն լինի արդեն հաջորդ ընտրությունների ընթացքում:

ԿԸՀ նախագահին փոխարինող  Եղիշե Արզումանյանը տեղեկացրեց, որ  Արցախի ԿԸՀ-ն   մշակում է նոր ընտրական օրենսգիրք, որը կազմելիս  հաշվի են առնվել ընտրական գործընթացներում առկա թերացումները: Արցախը հաջորդ տարի նախատեսվող համապետական ընտրություններին կգնա արդեն նոր Օրենսգրքով: Առկա թերությունները վերացնելու, այդ թվում և  մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու հարցում  ՀՀ խորհրդարանականները  խոստացան  օժանդակություն  և Արցախի ԿԸՀ-ին   ներկայացրին իրենց առաջարկները: Նշվեց, որ ընտրական օրենսդրության կատարելագործման հիմքում պետք է դրվեն  այն իրական խնդիրները, որոնք արձանագրվել են ընտրությունների դիտարկման ժամանակ:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 09 Sep 2019 19:15:59 +0000
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27407-2019-09-09-18-34-07 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27407-2019-09-09-18-34-07 ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ
Արցախի Հանրապետության Նախագահ…

 Ուղերձում ասված է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս մեր հանրապետությունում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ:

Ինչպես միշտ, այս անգամ եւս պայքարը եղել է բավականին ակտիվ, ընտրությունները կայացել են ժողովրդավարական երկրին բնորոշ ազատ, թափանցիկ եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտում, ինչի մասին փաստել են նաեւ դիտորդական առաքելություն իրականացնող տարբեր կազմակերպություններ:

Շնորհավորում եմ ընտրություններում հաջողության հասած թեկնածուներին՝ մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք: Տեղական ինքնակառավարման մարմինները կառավարման այն սկզբնական օղակն են, որի արդյունավետությունից է մեծապես կախված պետական ողջ համակարգի գործունեությունը: Համոզված եմ, որ դուք ամեն ինչ կանեք ձեր համայնքների եւ Արցախ աշխարհի զարգացման ու զորացման համար:

Ուզում եմ նաեւ ընտրություններին մասնակցած բոլոր թեկնածուներին ցանկանալ հաջողություններ իրենց հետագա գործունեության մեջ:

Այս ընտրությունները դարձան եւս մեկ կարեւոր քայլ մեր պետականաշինության զարգացման գործում, մեր ժողովրդի կողմից ազատ, անկախ եւ ժողովրդավարական երկիր կառուցելու ճանապարհին»:

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Mon, 09 Sep 2019 18:33:12 +0000
ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ` ԱԳՐԱՐԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՇԱՐԺԻՉ ՈՒԺ http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/27406-2019-09-09-16-29-26 http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/27406-2019-09-09-16-29-26 ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ` ԱԳՐԱՐԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՇԱՐԺԻՉ ՈՒԺ
Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 Գյու­ղատն­տե­սա­կան մթերք­ներ վե­րամ­շա­կող ար­դյու­նա­բե­րու­թյու­նը հան­դի­սա­նում է ագ­րա­րա­յին ո­լոր­տի զար­գաց­ման շար­ժիչ ու­ժը։ Տն­տե­սու­թյան այս եր­կու փոխ­կա­պակց­ված ճյու­ղե­րի նկատ­մամբ չա­փակ­շռ­ված մո­տե­ցում­նե­րը միայն կա­րող են ա­պա­հո­վել մի­մյանց զար­գա­ցու­մը, ինչն էլ կար­դա­րաց­նի վեր­ջին շր­ջա­նում ո­լոր­տում որ­դեգր­ված` ին­տեն­սիվ գյու­ղատն­տե­սու­թյան զար­գաց­ման քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։ Այս և ո­լոր­տի այլ հար­ցե­րի շուրջ հար­ցազ­րույ­ցի ենք հրա­վի­րել ԱՀ գյուղ­նա­խա­րար Ժի­րայր ՄԻՐ­ԶՈ­ՅԱ­ՆԻՆ:

-Պա­րոն Միր­զո­յան, հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում բեր­քա­հա­վաքն ա­վարտ­վե՞լ է, ի՞նչ ար­դյունք­ներ ու­նենք։ Ինչ­պե՞ս եք գնա­հա­տում գար­նա­նա­ցա­նի վի­ճա­կը։
-Հա­ցա­հա­տի­կի բեր­քա­հա­վա­քը գրե­թե ա­վարտ­վել է` 17.4 ց/հա.մի­ջին բեր­քատ­վու­թյամբ:Ա­մե­նա­բարձր բեր­քատ­վու­թյու­նը ցո­րե­նի դեպ­քում է` 18.5 ց/հա, գա­րին՝ 16.4 ց/հա է, հա­ճա­րը՝ 10.7:
Այս տա­րի գար­նա­նա­ցան մշա­կա­բույ­սե­րի ցան­քա­տա­րածք­նե­րի մա­կե­րե­սը ա­վե­լաց­վել է մի քա­նի հա­զար հեկ­տա­րով. նա­խորդ տար­վա 13 360-ի փո­խա­րեն ու­նենք 21 525 հա։ Սկզբ­նա­կան շր­ջա­նում, գար­նա­նա­ցան մշա­կա­բույ­սե­րի ցան­քա­տա­րա­ծու­թյուն­նե­րի վի­ճա­կը մաս­նա­գետ­նե­րի կող­մից գնա­հատ­վում էր բա­վա­րար, սա­կայն վեր­ջին շր­ջա­նում, պայ­մա­նա­վոր­ված բնակ­լի­մա­յա­կան գոր­ծոն­նե­րով (մաս­նա­վո­րա­պես՝ ե­րաշ­տով), գար­նա­նա­ցան տա­րածք­ներն էա­կան վնաս կրե­ցին։ Պատ­ճա­ռած վնա­սի չա­փերն այս պա­հի դրու­թյամբ ճշտ­վում են։
-Այս տա­րի կարկ­տից, սե­լավ­նե­րից ու հր­դե­հից նույն­պես տու­ժած ցան­քա­տա­րա­ծու­թյուն­ներ ե­ղան: Ճշտ­վե՞լ է վնա­սի չա­փը, գե­րա­տես­չու­թյունն ի՞նչ մի­ջոց­ներ է ձեռ­նար­կել ա­ջակ­ցե­լու հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րին։
-Ցա­վոք, 2019-ը նույն­պես բնա­կան ա­ղետ­նե­րով հա­գե­ցած տա­րի էր, ին­չը, պարզ է, շո­շա­փե­լի վնաս է պատ­ճա­ռել մեր ո­լոր­տին։ Միայն կարկ­տա­հա­րու­թյու­նից տու­ժել է շուրջ 4400 հա գյու­ղատն­տե­սա­կան նշա­նա­կու­թյան տա­րածք, ո­րից ա­վե­լի քան 3200-ը՝ հա­ցա­հա­տի­կա­յին մշա­կա­բույ­սեր։ Հա­ցա­հա­տի­կա­յին մշա­կա­բույ­սե­րի ցան­քա­տա­րածք­նե­րին շո­շա­փե­լի վնաս են հասց­րել նաև հր­դեհ­նե­րը։ Տար­բեր պատ­ճառ­նե­րով բռնկ­ված հր­դեհ­նե­րի ար­դյուն­քում ոչն­չաց­վել է 1020 հա ցան­քա­տա­րածք: Հր­դեհ­նե­րի պատ­ճա­ռած վնաս­նե­րի փոխ­հա­տու­ցու­մը պետք է կա­տար­վի օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով. տևա­կան ժա­մա­նակ ու­սում­նա­սի­րե­լով խն­դի­րը, մենք ար­ձա­նագ­րել ենք, որ դրանք, մե­ծավ մա­սամբ, տեխ­նա­ծին են և չեն կա­րող դաս­վել բնա­կան ա­ղետ­նե­րի շար­քին։
Ինչ վե­րա­բե­րում է կարկ­տա­հա­րու­թյու­նից տու­ժած հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րին ցու­ցա­բեր­վե­լիք ա­ջակ­ցու­թյա­նը. ար­դեն կա­ռա­վա­րու­թյան հաս­տատ­մանն է ներ­կա­յաց­վել ո­րոշ­ման նա­խա­գի­ծը, հա­մա­ձայն ո­րի՝ 80-100 տո­կո­սով տու­ժած տն­տե­սա­վա­րող­նե­րին, որ­պես պե­տա­կան օ­ժան­դա­կու­թյուն, կցու­ցա­բեր­վի ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն՝ ըստ մշա­կա­բույ­սե­րի։
-Տե­ղյակ ենք, որ ակ­տիվ աշ­խա­տանք­ներ են տար­վում գյու­ղատն­տե­սու­թյան՝ ըն­դուն­ված հա­յե­ցա­կար­գի շր­ջա­նակ­նե­րում ո­ռոգ­ման նոր հա­մա­կար­գե­րի ներ­դր­ման, ջրա­յին ռե­սուրս­նե­րի ռա­ցիո­նալ օգ­տա­գործ­ման, ջրա­յին ո­լոր­տի կա­նո­նա­կարգ­ման ուղ­ղու­թյամբ։ Ի՞նչ փու­լում են այդ աշ­խա­տանք­նե­րը;

-Ջրախ­նա­յո­ղա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի ներ­դր­ման խթան­ման ծրագ­րով 2016 թվա­կա­նից մինչև 2019 թվա­կա­նի օ­գոս­տո­սի 22-ը բա­վա­րար­վել է 108 հայտ, և կա­թի­լա­յին ո­ռոգ­ման հա­մա­կարգ է կա­ռուց­վել շուրջ 1463,1 հա հո­ղա­տա­րած­քի վրա, ո­րից պտ­ղա­տու այ­գի­նե­րը 967,6 հա են, խա­ղո­ղի այ­գի­նե­րը՝ 86,1 հա, բան­ջա­րե­ղե­նը՝ 246,7 հա և ծխա­խո­տի դաշ­տե­րը՝ 162,7 հա։
Ան­ցյալ տա­րի հո­րատ­վել է յոթ նոր խոր­քա­յին հոր, այդ թվում՝ եր­կու խոր­քա­յին հո­րից կա­ռուց­վել է ո­ռոգ­ման հա­մա­կարգ՝ 83 հա այ­գի­ներ դարձ­նե­լով ո­ռո­գո­վի:Դրանք կա­հա­վոր­ված են ո­ռոգ­ման կա­թի­լա­յին հա­մա­կար­գե­րով։ Մնա­ցած հինգ խոր­քա­յին հո­րե­րից մե­կի աշ­խա­տանք­ներն ա­վարտ­վել են այս տար­վա մեջ, իսկ չորս խոր­քա­յին հո­րի ո­ռոգ­ման հա­մա­կար­գե­րի կա­ռուց­ման աշ­խա­տանք­ներն ըն­թաց­քի մեջ են: Նշ­ված գոր­ծըն­թացն ա­վարտ­վե­լուց հե­տո ո­ռո­գո­վի կդառ­նա 133 հա հո­ղա­տա­րածք։ Ան­ցյալ տա­րի կա­ռուց­վել է մեկ պոմ­պա­կա­յան, վե­րա­կան­գն­վել մեկ խոր­քա­յին հոր՝ 70 հա նո­րա­տունկ այ­գի­նե­րի հա­մար ա­պա­հո­վե­լով ո­ռոգ­ման ժա­մա­նա­կա­կից կա­թի­լա­յին հա­մա­կար­գով ո­ռոգ­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն:
Ա­ռա­ջի­կա­յում, նոր հո­րե­րի հո­րա­տում է սպաս­վում, ին­չը թույլ կտա ո­ռո­գո­վի դարձ­նել ևս 275 հա հո­ղա­տա­րածք։
Նա­խան­ցյալ տա­րի ի­րա­կա­նաց­վել է 70 կմ եր­կա­րու­թյամբ ջրան­ցք­նե­րի մաքր­ման աշ­խա­տանք, ըն­թա­ցիկ տար­վա յոթ ա­միս­նե­րի ըն­թաց­քում՝ 120 կմ։ Զու­գա­հե­ռա­բար կա­ռուց­վել են նոր ջրագ­ծեր՝ ո­ռո­գո­վի դարձ­նե­լով 80 հա, այս տա­րի կա­ռուց­ված ջրագ­ծե­րի ար­դյուն­քում ո­ռո­գո­վի են ևս 220 հա հո­ղա­տա­րածք։ Այդ աշ­խա­տանք­նե­րի ար­դյուն­քում մի քա­նի հա­րյուր հա ան­ջր­դի հո­ղա­տա­րածք ա­պա­հով­վել է ո­ռոգ­ման ջրով: Այդ աշ­խա­տանք­նե­րը շա­րու­նա­կա­կան կլի­նեն:
-Տե­ղյակ ենք, որ այս ո­լոր­տում խն­դիր­ներ են ե­ղել, այդ թվում և` ո­ռոգ­ման հա­մա­կար­գի պե­տա­կան ծրագ­րից օգտ­վե­լու ՝ ո­րոշ հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րի հետ կապ­ված։ Լուծ­վե՞լ են դրանք։

- Մինչև 2018թ. հուն­վա­րի 1-ը ո­ռոգ­ման հա­մա­կար­գե­րում գոր­ծու­նեու­թյուն են ի­րա­կա­նաց­րել ՙՋրա­յին տն­տե­սու­թյուն՚ և ՙՔա­շա­թա­ղի ջրա­մա­տա­կա­րա­րում՚ ՓԲԸ-նե­րը, 2018թ. հուն­վա­րի 1-ից ո­ռոգ­ման ջրի մա­տա­կա­րա­րում են ի­րա­կա­նաց­նում ՙՋրա­բերդ­շին՚, ՙԽա­չեն­շին՚, ՙՎա­րան­դա­շին՚, ՙԱ­րաքս-գո­տի՚ և ՙՔա­շա­թա­ղի ջրա­մա­տա­կա­րա­րում՚ ՓԲԸ-նե­րը։ Հո­ղօգ­տա­գոր­ծող և ո­ռոգ­ման ջուր մա­տա­կա­րա­րող ըն­կե­րու­թյուն­նե­րի միջև հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կար­գա­վոր­վում են պայ­մա­նագ­րա­յին հի­մունք­նե­րով։ Ո­րո­շա­կի խն­դիր­ներ են մի կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ա­ռա­ջա­ցել ջրի մե­ծա­քա­նակ պա­հան­ջար­կի և ո­ռոգ­ման ջրի փաս­տա­ցի քա­նա­կի հետ (քա­նի որ ջրան­ցք­ներն ու­նեն սահ­մա­նա­փակ քա­նա­կու­թյամբ ջրա­տա­րո­ղու­նա­կու­թյուն), սա­կայն ո­ռոգ­ման ջրի բա­ժան­ման, հեր­թե­րի պահ­պան­ման, հա­վա­սա­րու­թյան և պայ­մա­նագ­րա­յին պար­տա­վո­րու­թյուն­նե­րը ժա­մա­նա­կին կա­տա­րե­լու հետ կապ­ված շա­րու­նա­կում ենք խն­դիր­ներ ար­ձա­նագ­րել։
-Այ­գե­գոր­ծու­թյան ո­լոր­տում գե­րա­տես­չու­թյու­նը հա­վակ­նոտ ծրա­գիր ու­ներ՝ ո­ռոգ­ման կա­թի­լա­յին հա­մա­կար­գի ներ­դր­մամբ հաս­նել ծա­վալ­նե­րի ա­վե­լաց­ման՝ ար­տա­հա­նե­լու նպա­տա­կով։ Ի՞նչ է ցույց տվել փոր­ձը, կար­դա­րաց­նի՞ այդ ծրա­գիրն ի­րեն։
- Ծրագ­րի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը հաս­տատ­վում է օր օ­րի ա­վե­լա­ցող ծա­վալ­նե­րով, ինչ­պես նաև նա­խա­րա­րու­թյուն դի­մած հայ­տե­րի քա­նա­կով։ 2019 թվա­կա­նի մար­տի 1-ից կա­ռա­վա­րու­թյան հա­մա­պա­տաս­խան ո­րոշ­մամբ ընդգրկվել է նաև ջրախ­նա­յո­ղա­կան ժա­մա­նա­նա­կա­կից այլ տեխ­նո­լո­գիա­նե­րի ներ­դր­ման ծրա­գի­րը (անձրևաց­ման, շի­թա­յին ու են­թա­հո­ղա­յին հա­մա­կար­գեր)։ Կա­թի­լա­յին ո­ռոգ­ման հա­մա­կար­գի ներ­դր­ման ար­դյուն­քում մե­խա­նի­կա­կան ե­ղա­նա­կով ո­ռոգ­ված հո­ղա­տա­րածք­նե­րը ևս ա­վե­լա­ցել են, մաս­նա­վո­րա­պես՝ մինչև ծրագ­րի ներդ­րու­մը մե­խա­նի­կա­կան ե­ղա­նա­կով ո­ռոգ­վել է ըն­դա­մե­նը 145 հա տա­րածք, 2018 թվա­կա­նին այն կազ­մել է 963 հա, 2019 թվա­կա­նի յոթ ամս­վա ըն­թաց­քում՝ 906 հա, իսկ մե­խա­նի­կա­կան ե­ղա­նա­կով սուբ­սի­դա­վոր­ված գու­մա­րը տն­տես­վել է ա­վե­լի քան եր­կու ան­գամ։
-Հա­մայ­նք­նե­րում սկս­վել է ա­նաս­նա­բու­ծու­թյան կա­նո­նա­կարգ­ման և ա­րոտ­նե­րի կա­ռա­վար­ման ծրագ­րի ներդ­րու­մը։ Որ­քա­նո՞վ են պատ­րաստ գյու­ղա­ցի­նե­րը, ի՞նչ ար­դյունք­ներ եք ակն­կա­լում։
-Ար­դեն երկ­րորդ տա­րին է, ինչ սկ­սել ենք ի­րա­կա­նաց­նել Ա­նաս­նա­պա­հու­թյան կա­նո­նա­կարգ­ման և ա­րոտ­նե­րի կա­ռա­վար­ման ծրա­գի­րը։ Այն ար­դեն գոր­ծում է Մար­տու­նու շր­ջա­նի Թա­ղա­վարդ, Աս­կե­րա­նի շր­ջա­նի Այ­գես­տան, Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Շահ­մա­սուր, Շու­շիի շր­ջա­նի Քա­րին տակ և Հադ­րու­թի շր­ջա­նի Տող հա­մայ­նք­նե­րում։ Ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում ի­րա­կա­նաց­վել է ա­րոտ­նե­րի ջրար­բիա­ցում, մաք­րում թփուտ­նե­րից, միջ­դաշ­տա­յին ճա­նա­պարհ­նե­րի բա­րե­կար­գում, փշա­լա­րա­պա­տում։ Պի­տի նշեմ, որ դրանք նպաս­տել են կեն­դա­նի­նե­րի մթե­րատ­վու­թյան բարձ­րաց­մա­նը։
Նշ­ված հա­մայ­նք­նե­րում ա­նաս­նա­բու­ծու­թյան կա­նո­նա­կարգ­ման և ա­րոտ­նե­րի կա­ռա­վար­ման ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում ի­րա­կա­նաց­վել է ա­րո­տա­վայ­րե­րի մա­կե­րե­սա­յին բա­րե­լա­վում՝ շուրջ 450 հա, ջրար­բիաց­ման նպա­տա­կով 14 վայ­րե­րում նոր նո­վե­րի տե­ղադր­ման, ջրագ­ծե­րի անց­կաց­ման աշ­խա­տանք, միջ­դաշ­տա­յին ճա­նա­պարհ­նե­րի բա­րե­կար­գում և երկ­կող­մա­նի փշա­լա­րա­պա­տում։
Ա­ռա­ջին տա­րում ծրա­գի­րը ներ­դր­վեց հան­րա­պե­տու­թյան հինգ հա­մայ­նք­նե­րում, իսկ այս տա­րի այն մեկ­նար­կել է ար­դեն 8 հա­մայ­նք­նե­րում և նա­խա­տես­վում է ընդ­գր­կել ևս 3 հա­մայնք։
-Ա­ռանց վե­րամ­շա­կող ար­տադ­րու­թյան հնա­րա­վո­րու­թյան, կար­ծում ենք, անհ­նար է կամ գու­ցե և ա­նի­մաստ է ին­տեն­սիվ գյու­ղատն­տե­սու­թյան մա­սին խո­սե­լը։ Դրան զու­գա­հեռ՝ մթե­րող ըն­կե­րու­թյուն­նե­րը խն­դիր­ներ են ու­նե­նում ինչ­պես ծա­վալ­նե­րի ա­պա­հով­ման, այն­պես էլ գնե­րի մա­սով։ Գյուղ­նա­խա­րա­րու­թյու­նը տե­ղյա՞կ է այդ խն­դիր­նե­րին, մի­ջամ­տու՞մ է որևէ կերպ։
- Գյու­ղատն­տե­սա­կան մթերք­ներ վե­րամ­շա­կող ար­դյու­նա­բե­րու­թյան հա­մա­կար­գը հան­դի­սա­նում է ագ­րա­րա­յին ո­լոր­տի զար­գաց­ման շար­ժիչ ու­ժը։ Տն­տե­սու­թյան այս եր­կու փոխ­կա­պակց­ված ճյու­ղե­րը պայ­մա­նա­վո­րում են մի­մյանց զար­գա­ցու­մը։
Ներ­կա­յումս հան­րա­պե­տու­թյու­նում մթեր­վում կամ վե­րամ­շակ­վում են գյու­ղատն­տե­սա­կան մշա­կա­բույ­սե­րի, ինչ­պես նաև ար­տադր­վող ա­նաս­նա­բու­ծա­կան ար­տադ­րան­քի գրե­թե բո­լոր տե­սակ­նե­րը. ցո­րեն, հնդ­կա­ցո­րեն, տեխ­նի­կա­կան և կե­րա­յին մշա­կա­բույ­սեր, պտուղ-բան­ջա­րե­ղեն, խա­ղող, կաթ, միս և այլն։
Ինչ­պես հայտ­նի է, կա­ռա­վա­րու­թյու­նը նպա­տա­կաուղղ­ված քա­ղա­քա­կա­նու­թյուն է ի­րա­կա­նաց­նում գյու­ղատն­տե­սա­կան հումք վե­րամ­շա­կող տն­տես­վա­րող սու­բյեկտ­նե­րի ար­դյու­նա­վետ գոր­ծու­նեու­թյան հա­մար։ Խոս­քը փոքր և մի­ջին ձեռ­նար­կա­տի­րու­թյան զար­գաց­ման ծրագ­րի շր­ջա­նա­կում գյուղմ­թերք վե­րամ­շա­կող տն­տես­վա­րող սու­բյեկտ­նե­րին 2015 թվա­կա­նից սկ­սած փոխ­հա­տուց­վող ԱԱՀ-ի գու­մա­րի մա­սին է, ին­չը նա­խադ­րյալ­ներ է ստեղ­ծում ինչ­պես ար­տադ­րող­նե­րի, այն­պես էլ վե­րամ­շա­կող­նե­րի ար­տադ­րա­կան ծա­վալ­նե­րի ա­վե­լաց­ման հա­մար։
Ինչ վե­րա­բե­րում է մթե­րում­նե­րի ծա­վալ­նե­րին. ինչ­պես ցույց են տա­լիս ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը, հան­րա­պե­տու­թյու­նում ար­տադր­վող բու­սա­բու­ծա­կան և ա­նաս­նա­բու­ծա­կան մթերք­նե­րը քա­նա­կա­պես բա­վա­րար են վե­րամ­շա­կող ըն­կե­րու­թյուն­նե­րի կող­մից պա­հանջ­վող ծա­վալ­ներն ա­պա­հո­վե­լու հա­մար։ Խն­դիր­ներ ծա­գում են գլ­խա­վո­րա­պես հում­քա­տե­սակ­նե­րի ո­րա­կա­կան հատ­կա­նիշ­նե­րի հետ կապ­ված, որ ա­ռա­ջադ­րում են վե­րամ­շա­կող­նե­րը։ Ուս­տի, այս հա­մա­տեքս­տում գլ­խա­վոր ու­ղե­նի­շը հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րի և ֆեր­մե­րա­յին տն­տե­սու­թյուն­նե­րի կող­մից ժա­մա­նա­կա­կից տեխ­նո­լո­գիա­նե­րով և ագ­րո­տեխ­նի­կա­կան կա­նոն­նե­րին հա­մա­պա­տաս­խան (ո­ռո­գում, պա­րար­տա­ցում և այլն) ո­րա­կյալ ու անվ­տանգ գյու­ղատն­տե­սա­կան մթերք­նե­րի ար­տադ­րու­թյան կազ­մա­կեր­պումն է։

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Mon, 09 Sep 2019 16:25:28 +0000
ՆՐԱ ԱՊՐԱԾ ԿՅԱՆՔԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄ Է ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ http://artsakhtert.com/arm/index.php/army/item/27405-2019-09-09-16-07-02 http://artsakhtert.com/arm/index.php/army/item/27405-2019-09-09-16-07-02 ՆՐԱ ԱՊՐԱԾ ԿՅԱՆՔԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄ Է ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ
Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Օ­րի­նա­չա­փու­թյո՞ւն է, թե՞ պար­զա­պես պա­տա­հա­կա­նու­թյուն, ինք­ներդ դա­տեք... Ի­տա­լիա­յի Սուրբ Ղա­զար կղ­զու գրա­դա­րա­նին (ի դեպ, աշ­խար­հի ա­մե­նա­մեծ հայ­կա­կան գրա­դա­րա­նին) նվի­րե­լով Լեո­նիդ Ազ­գալ­դյա­նի ու Վլա­դի­միր Բա­լա­յա­նի մա­սին հե­ղի­նա­կածս գիր­քը, վե­րա­դար­ձա Վե­նե­տիկ և ՙԱ­լեք­սանդր՚ հյու­րա­նո­ցում ստա­ցա աղջ­կաս ու­ղար­կած հա­ղոր­դագ­րու­թյու­նը. ՙՄայ­րի՜կ, վեր­ջա­պես... Լեո­նիդն ու Վլա­դի­մի­րը Ար­ցա­խի հե­րոս­ներ են՚։ Հուզ­մուն­քիս չափ ու սահ­ման չկար, տա­րի­ներ ի վեր շյուղ առ շյուղ հա­վա­քե­լով նրանց մա­սին պա­տում­նե­րը, նրանց պայ­քա­րի հե­րո­սա­կան դր­վագ­նե­րը, հո­գուս բո­լոր թե­լե­րով կապ­վել էի նրանց ու նրանց հա­րա­զատ­նե­րի հետ։

Քիչ է ա­սել` ու­րախ եմ կր­կին անդ­րա­դառ­նա­լու իմ հե­րոս­նե­րին՝ նրանց ՙԱր­ցա­խի հե­րոս՚ բարձ­րա­գույն կո­չում շնոր­հե­լու կա­պակ­ցու­թյամբ, հե­րոս­ներ, ո­րոնց լու­սա­վոր կեր­պարն ու­ղե­նիշ է սե­րունդ­նե­րին...

ՀՀ և ԼՂՀ ՙՄար­տա­կան խաչ՚ ա­ռա­ջին աս­տի­ճա­նի շքան­շա­նա­կիր, Ան­կա­խու­թյան բա­նա­կի հրա­մա­նա­տար, Ա­զա­տագ­րա­կան բա­նա­կի հիմ­նա­դիր-հրա­մա­նա­տար և ար­դեն ՙԱր­ցա­խի հե­րոս՚, ՙՈս­կե ար­ծիվ՚ շքան­շա­նա­կիր, ֆի­զի­կոս¬գիտ­նա­կան Լեո­նիդ Ռու­բե­նի Ազ­գալ­դյա­նի ապ­րած կյան­քը հայ­րե­նա­սի­րու­թյան պատ­գամ է սե­րունդ­նե­րին։
Ազ­գա­յին զար­թոն­քի ռազ­մա­կան փու­լում ար­դեն նա հիա­նա­լի հաս­կա­նում էր, թե ինչ է սպաս­վում երկ­րին։ Ի սկզ­բա­նե զբաղ­վում էր զեն­քի ար­տադ­րու­թյամբ, խո­րա­պես ու­սում­նա­սի­րում ռազ­մա­կան գոր­ծը։ 89-ին Մով­սես Գոր­գի­սյա­նը Լեո­նի­դին ա­ռա­ջար­կեց ստանձ­նել ՙԱն­կա­խու­թյան բա­նա­կի՚ հրա­մա­նա­տա­րի պաշ­տո­նը։ Չա­փա­զանց խո­րա­ցած լի­նե­լով զեն­քի ու զի­նամ­թեր­քի ար­տադ­րու­թյան մեջ՝ Լեո­նի­դը Գոր­գի­սյա­նի ա­ռա­ջարկն ըն­դու­նեց վեր­ջի­նիս զոհ­վե­լուց հե­տո՝ հան­դի­պե­լով Ա­շոտ Նա­վա­սար­դյա­նին։ Դառ­նա­լով զո­րա­միա­վոր­ման հրա­մա­նա­տար՝ ա­ռա­ջին իսկ պա­հից Ազ­գալ­դյա­նը լուրջ ու հիմ­նա­վոր ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րով հան­դես ե­կավ։ Հիա­նա­լի գի­տեր Հայ­կա­կան լեռ­նաշ­խար­հը և զին­վո­րա­կան գոր­ծին տի­րա­պե­տում էր հմուտ սպա­յի վս­տա­հու­թյամբ։ Նրանց ա­ռա­ջին ռազ­մա­կան բա­զան Վար­դե­նի­սի Գյու­նաշ­լի գյու­ղում էր, և այս­տեղ նա սկ­սեց իր զի­նա­կից­նե­րին վե­րա­պատ­րաս­տել զին­վո­րի։ Ռազ­մա­կան գոր­ծի կազ­մա­կեր­պու­մը նրա տա­րերքն էր։ Երբ սկս­վեց Շար­դու­մը, Լեո­նի­դը չա­փա­զանց վս­տահ էր, որ հաղ­թա­նա­կը գա­լու է միայն պա­տե­րազ­մի դաշ­տում, միայն ռազ­մա­կան հաղ­թա­նակ­նե­րով։ Ար­ցա­խում նա միա­վո­րեց լա­վա­գույն մար­տիկ­նե­րին։ ՙԱ­զա­տագ­րու­թյան բա­նա­կը՚ բարձր մար­տա­կան պատ­րաստ­վա­ծու­թյուն ու­նե­ցող կազ­մա­վո­րում էր և ծան­րակ­շիռ հաղ­թա­նակ­ներ տա­նե­լով, շատ քիչ զո­հեր էր տա­լիս։
Լ. Ազ­գալ­դյա­նը ծն­վել է 1942թ. նո­յեմ­բե­րի 22-ին, Թբի­լի­սիում։ 1941թ. ըն­տա­նի­քը տե­ղա­փոխ­վել է Երևան: Մռա­վյա­նի ան­վան դպ­րոցն ա­վար­տե­լուց հե­տո Լեո­նիդն ըն­դուն­վեց Մոսկ­վա­յի Լո­մո­նո­սո­վի ան­վան հա­մալ­սա­րա­նի ռա­դիո­ֆի­զի­կա­յի ֆա­կուլ­տե­տը։ Մոր մա­հից հե­տո ու­սու­մը կի­սատ թող­նե­լով վե­րա­դար­ձավ` ու­սու­մը շա­րու­նա­կե­լու Երևա­նում։ Դար­ձավ ռա­դիո­ֆի­զի­կոս, գիտ­նա­կան, գի­տա­հե­տա­զո­տա­կան ինս­տի­տու­տի տնօ­րեն... Ար­ցա­խյան հե­րո­սա­մար­տը նոր էջ բա­ցեց շա­տե­րի, այդ թվում և Լ. Ազ­գալ­դյա­նի կյան­քում։ Ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի հիմ­նա­դիր¬հրա­մա­նա­տա­րը մաս­նակ­ցեց Բուզ­լուխ, Էր­քեջ, Մա­նա­շիդ, Մա­րա­ղա, Կի­չան, Ծամ­ծոր, Տող, Ի­մե­րեթ¬Քե­րե­վենդ, Չայ­ղու­վու­շան, Աղ­դա­բան, Մա­նիք­լու, Բաշ Գյու­նե­փա­յա, Օր­թա Գլու­նե­փա­յա, Սր­խա­վենդ բնա­կա­վայ­րե­րի պաշտ­պա­նա­կան ու ա­զա­տագ­րա­կան մար­տե­րին։ Ա­զա­տագ­րա­կան բա­նա­կը, Լ. Ազ­գալ­դյա­նի հրա­մա­նա­տա­րու­թյամբ, ութ հս­կա­յա­ծա­վալ ռազ­մա­գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ար­դյուն­քում, քսա­նյոթ բնա­կա­վայր ա­զա­տագ­րե­լով` քիչ վի­րա­վոր­ներ և ե­րեք զոհ ու­նե­ցավ։ Մե­կու­կես տար­վա հաղ­թա­կան մար­տե­րից հե­տո՝ վեց զոհ։ Ա­հա այս­պի­սի ռազ­մա­կան միա­վոր էր ստեղ­ծել մտա­վո­րա­կա­նը, գիտ­նա­կանն ու մեծ հայ­րե­նա­սե­րը, ո­րի մա­սին նո­րան­կախ Հա­յաս­տա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Վազ­գեն Մա­նու­կյանն ա­սել է. ՙԱյս ա­թո­ռին Լեո­նիդ Ազ­գալ­դյա­նը պի­տի նս­տեր՚։

Լեո­նի­դին պաշ­տոն պետք չէր, նա այլ մտա­հո­գու­թյուն­ներ, նպա­տակ­ներ ու ե­րա­զանք­ներ ու­ներ... Տե­սա­ժա­պա­վե­նում պահ­պան­ված նրա կեն­դա­նի խոսքն աս­վա­ծի վկա­յու­թյուն­նե­րի շար­քից է. ՙԱյդ­տեղ (նկա­տի ու­նի ողջ Լեռ­նա­հա­յաս­տա­նը), փաս­տո­րեն, ֆոր­պոստն է մեր ազ­գի` Գե­տա­շեն, Շա­հու­մյան, Ար­ցախ, մնա­ցած վայ­րե­րը, ին­քը՝ Զան­գե­զու­րը։ Դրանք գտն­վում են ան­մի­ջա­պես ոչն­չաց­ման վտան­գի տակ, և սրանք դա­տարկ խոս­քեր չեն, դա, ի­րոք, էդ­պես է։ Ցան­կա­ցած պա­հի, մի փոքր կազ­մա­կերպ­ված ուժ կա­րող է կտ­րել, կա­տա­րել հար­ձա­կում և կրկ­նել տասն­հինգ թի­վը։ Հեշ­տու­թյամբ՚։ Իսկ երբ իր զոհ­վե­լու մա­սին հեր­թա­կան լու­րերն էին պտտ­վում, նա հա­կա­դար­ձում էր ա­սե­կո­սե­նե­րին հետևյալ խոս­քե­րով. ՙՄի հա­վա­տա­ցեք, ե­թե գան ձեզ ա­սեն, որ ես զոհ­վել եմ։ Ես Իս­թամ­բու­լի պա­րիսպ­նե­րի տակ եմ ընկ­նե­լու՚... Հայ Դա­տին մաս­նակ­ցել ե­րա­զող հրա­մա­նա­տարն ըն­կավ դա­վա­դիր կրա­կո­ցից 1992թ. հու­նի­սի 21-ին։ Հրա­մա­նա­տար Ազ­գալ­դյա­նը բռ­նեց հա­վեր­ժի ճա­նա­պար­հը` իր մշ­տա­գո ներ­կա­յու­թյամբ ո­գի նե­րար­կե­լով իր զոր­քին։
-Լեո­նի­դը մարդ էա­կի, հո­ղից ծն­վա­ծի ո­գե­ղեն դառ­նա­լու ա­պա­ցույցն է Հա­յաս­տա­նում,¬ ա­սում էր կա­մա­վո­րա­կան Սար­գիս Հաց­պա­նյա­նը։
Մար­տա­կեր­տի ա­զա­տա­մար­տիկ­նե­րի տա­րած­քա­յին խոր­հր­դի նա­խա­գահ Գրի­գո­րի Միր­զո­յա­նի վկա­յու­թյամբ, հրա­մա­նա­տա­րի ա­նա­րատ ա­նու­նը միշտ ի­րենց շուր­թե­րին է։ ՙՀի­շում եմ,¬ ա­սում է Գրի­գո­րին,¬ մի ան­գամ հեր­թա­պա­հում էի, ինձ տղա­ներ մո­տե­ցան, զրույ­ցի բռն­վե­ցինք։ Ա­վե­լի ճիշտ` եր­կու խոսք փո­խա­նա­կե­ցի հետ­նե­րը։ Լեո­նիդն ու Վլա­դի­միրն այդ պա­հին մո­տե­նում էին: Լեո­նիդն ա­սաց՝ զեն­քերդ ու շո­րերդ հանձ­նիր ու տուն գնա։ Ա­մո­թից քիչ էր մնում գե­տի­նը մտ­նեի։ Բայց ո՞վ կհան­դգ­ներ հրա­մա­նա­տա­րի հրա­մա­նը չկա­տա­րել, չնա­յած գի­տեի, ա­ռանձ­նա­կի մեղք չեմ գոր­ծել։ Մի խոս­քով են­թարկ­վե­ցի։ Մեծ վի­րա­վո­րանք էր դա ինձ հա­մար։ Ա­մա­չում էի տուն գնալ և ա­սել, որ զեն­քը ձեռ­քիցս վերց­րել են։ Դա այդ օ­րե­րին ան­պատ­վու­թյուն էր։ Լեո­նի­դից քաշ­վում էի, իսկ Վլա­դի­մի­րի հետ հա­մա­գյու­ղա­ցի­ներ ենք, ու մի փոքր ա­վե­լի ար­քով էի։ Ե­րե­կո­յան գնա­ցի նրանց տուն՝ խնդ­րե­լու, որ բա­րե­խո­սի` զենքս ու շո­րերս վե­րա­դարձ­նեմ։ Վլա­դի­միրն ա­սաց. մի եր­կու օր հան­գս­տա­ցիր, տես­նեմ ինչ եմ ա­նում։ ՙԲա­րե­բախ­տա­բար՚ եր­կու օ­րից Մա­տա­ղի­սի ուղ­ղու­թյամբ մար­տե­րը վեր­սկ­սում են։ Ես շտա­պում եմ այն­տեղ և հան­դի­պում Լեո­նի­դին ու Վլա­դի­մի­րին։ Նրանք ՙՎի­լի­սի՚ մի­ջից հա­նում են գն­դա­ցիրս ու ինձ տա­լիս, ու այդ­պես կր­կին մար­տա­դաշտ եմ վե­րա­դառ­նում։ Նրանց եր­կա­թյա կար­գա­պա­հու­թյու­նը ինք­նան­պա­տակ չէր, և դա քաջ գի­տակ­ցում էինք բո­լորս՚։
Միշտ և ա­մե­նուր Լեո­նիդն առջևից էր գնում... Փո­խա­դարձ հար­գանք, նվիր­վա­ծու­թյուն, անձ­նա­կան օ­րի­նակ. սրանք ո­րակ­ներ էին, ո­րից պատ­կա­ռում էին տղա­նե­րը, ձգ­տե­լով նման­վել ի­րենց հրա­մա­նա­տա­րին։

ՙՆա բա­ցա­ռիկ նվիր­վա­ծու­թյամբ, բա­ցա­ռիկ քա­ջու­թյամբ օժտ­ված մար­տիկ էր,¬ ա­սում է Մար­տա­կեր­տի ճա­կա­տի ռազ­մա­կան խոր­հր­դի ան­դամ Ներ­սես Օ­հան­ջա­նյա­նը,¬ Լեո­նի­դը լուրջ, գի­տակ մարդ էր, մտա­վո­րա­կան և ռազ­մա­կան ար­վես­տի հա­մաշ­խար­հա­յին փոր­ձին տի­րա­պե­տող մե­կը, ով ու­սում­նա­սի­րել էր Լի­բա­նա­նի, Իս­րա­յե­լի, Ռու­սաս­տա­նի ռազ­մա­կան փոր­ձը և այդ սին­թե­զից ու­զում էր ստա­նալ հայ­կա­կան մեն­թա­լի­տե­տին հա­մա­պա­տաս­խան միա­վոր։ Լեո­նի­դի նպա­տակն էր մեր տղա­նե­րից պատ­րաս­տել ռազ­միկ­ներ (ՉՏՌվ)։ Ռազ­մի­կը պի­տի լի­նի նվիր­ված, իր ան­ձը դնի զո­հա­սե­ղա­նին ու պա­տե­րազ­մի պատ­մա­կան հայ­րե­նի­քի բո­լոր ծի­րե­րում, իսկ Լեո­նի­դը հե­ռագ­նա նպա­տակ­ներ ու­ներ։ Զին­վո­րի մի տիպ էր ա­ռա­ջա­ցել, ո­րը փաս­տո­րեն օ­րի­նակ էր ծա­ռա­յում... չխ­մել, չծ­խել, բա­ցա­ռա­պես նվիր­ված լի­նել զի­նար­վես­տին, ռազ­մա­կան գոր­ծին։ Լեո­նի­դի տղա­ներն ա­մեն ին­չով տար­բեր­վում էին մնա­ցած ջո­կատ­նե­րի մար­տիկ­նե­րից։ Լեո­նիդն ու Վլա­դի­միրն ստեղ­ծե­ցին այդ դպ­րո­ցը, և դա վա­րա­կիչ դար­ձավ ամ­բողջ շր­ջա­նի, ան­գամ Ար­ցա­խի հա­մար։ Նրանք դո­ղում էին յու­րա­քան­չյուր փամ­փուշ­տի հա­մար, որ ա­վե­լորդ կո­րուստ չտա­յին, ո­րով­հետև այն շատ սուղ մի­ջոց­նե­րով էր ձեռք բեր­վում, մեծ դժ­վա­րու­թյամբ։ Լեո­նիդն ա­սում էր՝ մենք փոք­րա­թիվ ենք և պի­տի ու­նե­նանք մո­դել և ռազ­միկ­ներ, մեր յու­րա­քան­չյուր զին­վոր պի­տի կռ­վի 20-ի դեմ։ Մենք խոր­հր­դա­յին բա­նակ չենք, որ մե­ծա­թիվ զո­հեր տանք, ա­մեն հար­ցում պի­տի լի­նենք խնա­յող՚։
Լի­նե­լով գիտ­նա­կան, հա­սուն տա­րի­քում զին­վո­րագր­վեց հայ­րե­նի­քին ու իր անձ­նա­կան օ­րի­նա­կով մարդ­կանց ո­գեշն­չում էր։ Լեո­նի­դը տե­սա­բան էր, բայց եր­բեք ե­րի­տա­սարդ զին­վոր­նե­րից հետ չէր մնում մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ժա­մա­նակ։ Նման ին­տե­լեկ­տի, նման ռազ­մա­կան գոր­ծի գի­տա­կը բա­ցա­ռիկ երևույթ էր։ Ինձ միշտ զար­մաց­րել է նրա մասշ­տա­բա­յին մտա­ծո­ղու­թյու­նը։ Ի­րե­նից ա­ռա­ջին ան­գամ լսե­ցի, որ պի­տի ա­մուր թի­կունք լի­նի, պի­տի ա­զա­տագր­վի Քար­վա­ճա­ռը, որ մեր թի­կուն­քից վտանգ չզ­գանք։ Շատ ծրագ­րեր նրա կող­մից էին ա­ռա­ջադր­վում, և միշտ մեզ պար­տադ­րում էր, որ ա­րա­գաց­նենք այս կամ այն գոր­ծըն­թա­ցը։
Պահ­պան­վում է Լեո­նի­դի ձայ­նագր­ված խոս­քը՝ ուղղ­ված ազ­գին։ Նա պա­հան­ջում էր լի­նել զգոն, պատ­րաստ մեծ մար­տե­րի, նոր Ա­վա­րայ­րի ու Սար­դա­րա­պա­տի։ Մենք պետք է կռ­վե­լով ու հաղ­թե­լով ապ­րենք, ա­սում էր։
Նրա գա­ղա­փա­րա­կից ու մար­տա­կան ըն­կե­րոջ` Հով­սեփ Հով­սե­փյա­նի խոս­քով, Լեո­նի­դը չա­փա­զանց պա­հանջ­կոտ էր, չկար­դա­լու, չի­մա­նա­լու ի­րա­վունք ոչ ոք չու­ներ։
ՙՆրա հետ հան­դի­պե­լուց հե­տո,¬ վեր­հի­շում Հով­սե­փը,-մեր զրույց­նե­րի հիմ­նա­կան թե­ման դար­ձավ Արևմտյան Հա­յաս­տա­նի ա­զա­տագ­րու­մը։ Նա միշտ կրկ­նում էր, որ այս կռի­վը պայ­քա­րի ա­ռա­ջին փուլն է։ Պետք է ազ­գը միա­վոր­վի, ու­ժեղ բա­նակ ստեղ­ծի, որ կա­րո­ղա­նանք մեր ազ­գա­յին խն­դիր­նե­րը ներ­կա­յաց­նել աշ­խար­հին։ Միայն ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նա­չու­մը չէր, որ կարևո­րում էր, այլև մեր ազ­գի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյունն իր պատ­մա­կան հո­ղե­րի վրա։ Սա էր նրա նպա­տա­կը։ Դրա հա­մար էր Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տը հա­մա­րում մեր պայ­քա­րի ա­ռա­ջին փու­լը։ Եվ եր­բեք չէր ըն­դու­նում, որ Ար­ցա­խը պետք է լի­նի ա­ռան­ձին հան­րա­պե­տու­թյուն, այլ դա Հա­յաս­տանն է, և վերջ։ Նրա հա­մար և՜ Ար­ցախ, և՜ Նա­խիջևան, և՜ Գան­ձակ, և՝ Արևմտյան Հա­յաս­տան, դրանք ամ­բող­ջը Հա­յաս­տան են, և՝ վերջ...

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Բանակ Mon, 09 Sep 2019 16:00:34 +0000
ՍՈՎՈՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐ http://artsakhtert.com/arm/index.php/army/item/27404-2019-09-09-15-55-58 http://artsakhtert.com/arm/index.php/army/item/27404-2019-09-09-15-55-58 ՍՈՎՈՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐ
Նվարդ Ա­ԼԵՔ­ՍԱ­ՆՅԱՆ

 Պատ­մու­թյու­նը ցա­վա­լիո­րեն փաս­տում է, որ մենք միշտ էլ պա­տե­րազ­մի մեջ ենք ե­ղել, դա­րեր ի վեր , և ինչ­պես հի­մա, աշ­խար­հի ե­րե­սից վե­րա­նա­լու չթու­լա­ցող սպառ­նա­լի­քին ի հան­դի­ման՝ ինք­ներս մեզ պաշտ­պա­նե­լու հրա­մա­յա­կա­նով ենք: Եվ ե­թե ժա­մա­նակ առ ժա­մա­նակ հա­ջող­վել է մեզ­նից փոքր-ինչ վա­նել այդ վտան­գը, այն­չափ, որ կա­րո­ղա­նանք մեղ­մել պա­տե­րազ­մի բե­րած շն­չար­գե­լու­թյու­նը, ա­պա հենց այդ անն­շան հույսն էլ կոնկ­րետ գոր­ծե­լա­կերպ է դար­ձել, և շտա­պել ենք շե­նաց­նել մեր եր­կի­րը, վե­րաց­նել դա­ժան հետ­քե­րը, տա­ճար­ներ կա­ռու­ցել, մա­տյան­ներ ծաղ­կել: Այ­սօր էլ հս­տակ գի­տենք, որ միայն մեր շեն ու հզոր եր­կիրն է գա­լի­քին ուղղ­ված մեր հա­յաց­քը և որ մեզ­նից միայն այդ­պես ենք կա­րող հե­ռաց­նել պա­տե­րազ­մը: Սերն­դե­սե­րունդ ի­մաստ­նա­ցած այս պատ­գա­մը մեր ապ­րե­լու ու հա­րատևե­լու գաղտ­նա­գիրն է, մեր ան­կորն­չե­լի հույ­սի ո­գե­ղեն ա­վա­զա­նը:

Ա­շոտ Բեգ­լա­րյա­նի ռու­սե­րեն հրա­տա­րակ­ված ''Преодоление'' /ՙՀաղ­թա­հա­րում՚/ ար­ձակ գոր­ծե­րի ժո­ղո­վա­ծուն այս ա­մե­նի ևս մեկ հաս­տա­տումն է:
Ա.Բեգ­լա­րյանն իր այս գր­քով հենց այս ա­մե­նի մա­սին է ա­սում, և դա թե՜ իր՝ ար­ցա­խյան ա­զա­տագ­րա­կան պա­տե­րազ­մի մաս­նակ­ցի, և թե՜ զի­նա­կից ըն­կեր­նե­րի ու կյան­քի այս կամ այն հատ­վա­ծում ի­րեն հան­դի­պած մարդ­կանց խո­հե­րով:
Ե­ռաթև Ժո­ղա­վա­ծուի ա­ռա­ջին մա­սը կազ­մող ար­ցա­խյան պա­տե­րազ­մի թե­մա­յով գր­ված պատմ­վածք­նե­րը գրա­վում են ի­րենց ի­րա­կան հե­րոս­նե­րով: Վա­վե­րագ­րու­թյու­նը հե­ղի­նա­կի ստեղ­ծա­գոր­ծու­թյան ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նում է. գր­քում ի­րա­կան դեմ­քեր և ի­րա­կան փաս­տեր են: Եվ ա­ռա­ջին հա­յաց­քից հա­վաս­տիու­թյամբ հառ­նող ու ըն­թեր­ցո­ղի մտ­քում շա­րու­նակ­վող պա­տում­նե­րում, թվում է, քիչ տեղ ու­նի գե­ղար­վես­տա­կան հո­րին­ված­քը: Բայց հետզ­հե­տե անն­կատ չի մնում մի շատ կարևոր հան­գա­մանք: Իր հե­րոս­նե­րի կեր­պար­ներն ու դի­տար­կած դեպ­քերն այն­քան լե­ցուն են դրա­մա­տիզ­մով, որ խոս­քա­յին մի­ջա­վայ­րում հե­ղի­նա­կի ար­տա­հայտ­չա­մի­ջոց­նե­րը չպետք ? ծան­րա­բեռ­նեն ա­ռանց այդ էլ սուր ե­լուստ­նե­րով ըն­թա­ցող սյու­ժեի զար­գաց­մա­նը: Եվ պետք է ա­սել, որ իր հետ ըն­թեր­ցո­ղին շն­չաս­պառ ա­նող հենց այդ պարզ պատ­մե­լաձևն է հե­ղի­նա­կի շատ հմ­տո­րեն օգ­տա­գոր­ծած գե­ղար­վես­տա­կան յու­րօ­րի­նակ հնա­րան­քը: Ա. Բեգ­լա­րյա­նին հա­ջող­վել է իր տո­ղը հյու­սել այն­պես, որ ի­րա­կան դեպ­քերն ու երևույթ­նե­րը չկորց­նեն ի­րենց հա­վաս­տի նկա­րա­գի­րը, երևան ան­խա­թար և այդ ա­մե­նով լի­նեն տի­րա­կան պա­տու­մի գե­ղար­վես­տա­կան հա­յաց­քում:
Ան­կեղ­ծո­րեն ա­սած՝ սկզ­բում միայն ժո­ղո­վա­ծուի պա­տե­րազ­մա­կան շար­քի ՙԵ­րազ՚ պատմ­ված­քի մա­սին էի ու­զում իմ խո­հե­րը թղ­թին հանձ­նել, բայց գր­քի՝ ար­ցա­խյան գո­յա­մար­տի թո­հու­բո­հով ան­ցած ան­վե­հեր հե­րոս­նե­րը ե­կան ու խառն­վե­ցին իմ մտ­քե­րին, ա­սես օ­ժան­դա­կե­լու, որ կա­րո­ղա­նամ փոքր-ինչ ամ­բող­ջաց­նել պա­տե­րազմ կոչ­վող ար­հա­վիր­քի նկա­րա­գի­րը:
ՙՄահ­վան թա­կարդ՚ պատմ­ված­քի հե­րոս, թա­ղա­վարդ­ցի Ար­սեն Խա­չատ­րյա­նը մար­տա­դաշ­տում ստիպ­ված էր կա­տա­րել մի շատ ա­ներևա­կա­յե­լի գոր­ծո­ղու­թյուն՝ հա­տել սե­փա­կան դաս­տա­կը: Զի­նա­կից­նե­րից ոչ մեկն այդ­պես էլ չի կա­րո­ղա­ցել կա­տա­րել նրա խնդ­րան­քը՝ հանձն չառ­նե­լով այդ սար­սա­փե­լի …օգ­նու­թյու­նը: Իսկ փրկ­վե­լու հա­մար զին­վորն այլ ելք չու­ներ, քան­զի միայն այդ­կերպ կա­րող էր ա­զատ­վել ի­րեն հո­ղին գա­մած ա­զե­րա­կան զրա­հա­մե­քե­նա­յից: Ուժ­գին հա­կագ­րո­հով հետ մղ­ված թշ­նա­մին նոր գրո­հի էր պատ­րաստ­վում, լս­վում էին նրանց մո­տե­ցող ձայ­նե­րը, ժա­մա­նակ չկար այլ հնար գտ­նե­լու հա­մար՝ ար­դեն զին­վո­րա­կան հոս­պի­տա­լում հի­շում է Ար­սե­նը՝ զար­մա­նա­լով հատ­ված ձեռ­քի… մատ­նե­րի այն­քան շո­շա­փե­լի զգա­ցո­ղու­թյու­նից…
Սա գր­քի մի դր­վագն է, բայց ի­րա­վի­ճա­կի կի­զա­կե­տի հզո­րու­թյամբ և, ինչ­պես այս շար­քի մյուս գոր­ծե­րում ներ­կա­յաց­ված դեպ­քե­րը, ի­րենց հե­րոս­նե­րի հա­մար՝ ճա­կա­տագ­րա­կան, նրանց անց­նե­լիք ճամ­փան կան­խո­րո­շող: Այդ պատ­ճա­ռով էլ Ա. Բեգ­լա­րյա­նի պա­տե­րազ­մա­կան թե­մա­յով գրա­ված պատ­մու­թյուն­նե­րը չեն ա­վարտ­վում պա­տու­մի վեր­ջին տո­ղով, շա­րու­նակ­վում են հայ զին­վո­րի աստ­վա­ծա­յին ո­գե­ղե­նու­թյան ու նրա ա­խո­յան՝ դա­ժան պա­տե­րազ­մի պար­տու­թյան հան­դեպ՝ ըն­թեր­ցո­ղիս սր­սուռ հպար­տու­թյամբ:
Դառ­նա­լով ՙԵ­րազ՚ պատմ­ված­քին, ու­զում եմ հա­կիրճ ներ­կա­յաց­նել բո­վան­դա­կու­թյու­նը. ա­ռաջ­նա­գիծ ե­կած լրագ­րո­ղը զին­վո­րին հարց­նում է. ինչ է պա­տե­րազ­մը, ի­րա­վամբ կար­ծե­լով, որ հենց նրա՝ մար­տա­դաշ­տից կար­ճատև հան­գս­տի ե­կած ա­զա­տա­մար­տի­կի բնու­թագ­րու­թյու­նը երևի կլի­նի ա­մե­նա­տի­պա­կանն ու ա­մե­նա­դի­պու­կը: Հայ­րե­նա­պաշտ­պա­նը պետք է բա­ցա­հայ­տի, այս­պես ա­սած, մաս­նա­տի, այն երևույ­թը, ո­րի դեմ մար­տն­չում է ու, ինչ­պես պարզ­վում է նրանց զրույ­ցից, զին­վո­րի հա­մար պա­տե­րազ­մը շն­չա­վոր­ված, միս ու ա­րյուն ա­ռած հա­կա­ռա­կորդ է: Դրան զին­վո­րա­վա­րի չի թե­րագ­նա­հա­տում, բայց և փնտ­րում է ոչն­չաց­նե­լու հնա­րա­վոր ել­քե­րը,
քան­զի իր ուժն էլ գի­տի: Եվ ա­հեղ գո­տե­մար­տի ե­լած մար­տի­կին, ան­շուշտ, պա­տե­րազ­մի բե­րած ար­հա­վիրք­նե­րը, դառ­նու­թյուն­նե­րը, թանկ ու ան­դառ­նա­լի կո­րուստ­նե­րը մղել են ինչ-որ տեղ նույ­նիսկ իր հա­մար անս­պա­սե­լի, խոր­հր­դա­ծու­թյուն­նե­րի՝ այդ սար­սա­փե­լի պա­տու­հա­սի մա­սին: Ինքն իր հա­մար պար­զել է, ու տե­սած ե­րազն էլ հաս­տա­տել, որ այն սկզ­բում անն­շան ու չերևա­ցող, նվազ էր, թույլ, բայց ժա­մա­նա­կի հետ դար­ձել է հո­րի­զո­նը ծած­կող մի սար­սա­փե­լի ու ա­մե­նա­կուլ որ­կոր, ան­կուշտ ու ա­րյուն­ռուշտ: Եվ զին­վո­րը լրագ­րո­ղին հենց իր ե­րազն է պատ­մել. պա­տե­րազմն այդ հրե­շի կեր­պա­րան­քով էր ի­րեն փնտ­րում: Եվ այդ հրե­շը, ան­շուշտ, ա­մե­նա­կուլ ու զո­րեղ կլի­նի այն­քան ժա­մա­նակ, քա­նի դեռ մարդ­կու­թյու­նը չի հրա­ժար­վել ինքն ի­րեն ոչն­չաց­նե­լու այդ մո­լուց­քից՝ իր խոսքն այս­պես է ա­վար­տում իր հայ­րե­նի­քի, տան պաշտ­պա­նու­թյան հա­մար մար­տի ե­լած ու խա­ղա­ղու­թյուն տեն­չա­ցող ա­զա­տա­մար­տի­կը: Մեկ այլ` ՙՏու­նը, որ կրա­կում է՚ պատմ­ված­քի հի­ման վրա նկա­րա­հան­վել է գե­ղար­վես­տա­կան կար­ճա­մետ­րաժ ֆիլմ: Տա­րեց կի­չան­ցին չի կա­մե­ցել հե­ռա­նալ հայ­րե­նի գյու­ղից, թող­նել իր օ­ջախն ան­գամ այն ժա­մա­նակ, երբ այն հայ­տն­վել է թշ­նա­մու գե­րու­թյան տակ: Զին­վո­րի պես ձեռքն է ա­ռել հին հրա­ցա­նը ու դրա­նից տունն՝ ամ­րոց­վել, բերդ­վել է, և թշ­նա­մուն դի­մա­վո­րել կրակ կտ­րած: Կրա­կող տու­նը շար­քից հա­նել է բակ մտած ադր­բե­ջան­ցի զին­վոր­նե­րի խմ­բին ու խու­ճա­պի մատ­նել մնա­ցած­նե­րին: Ադ­բե­ջան­ցի­նե­րը, ան­զոր լի­նե­լով դի­մադ­րել, հր­դե­հել են տու­նը, հույս ու­նե­նա­լով, որ կրակն այն­տե­ղից զին­ված ջո­կատ դուրս կբե­րի, սա­կայն, ի զար­մանս թշ­նա­մու, այդ­պես էլ ոչ ոք … տու­նը չի լքել.. Ար­ցախ­ցին նույ­նա­ցել է իր տան մոխ­րին, հա­վերժ մնա­ցել նրա ա­զա­տա­տենչ ու վրեժ­խն­դիր տան­տե­րը…
Ա. Բեգ­լա­րյա­նի պա­տե­րազ­մա­կան թե­մա­յով գր­ված պա­տում­ներն ի­րենց մեջ շատ վառ ար­տա­հայտ­ված պատ­կե­րա­յին գրա­վիչ նյութ ու­նեն, ըն­թեր­ցո­ղը նկա­րագր­վող դեպ­քե­րը տես­նում է ա­սես կադր առ կադր:
Դա, ի­հար­կե, ինչ­պես ար­դեն նշ­վել է, Ա. Բեգ­լա­րյան գրո­ղի գե­ղա­գի­տա­կան սկզ­բուն­քի հեն­քով. հե­ղի­նակն ա­զա­տու­թյուն է տվել իր հե­րոս­նե­րին, չփոր­ձե­լով խառն­վել նրանց հո­գե­բա­նա­կան նկա­րագ­րին, կամ ՙծած­կել՚ նրանց իր մտ­քե­րով: Այդ ա­մե­նին զու­գա­հեռ ներ­կա­յաց­նե­լով յու­րա­քան­չյու­րի նե­րաշ­խար­հի այս կամ այն տար­բե­րա­կիչ հատ­կա­նի­շը, դրա­նով ամ­բող­ջա­կան պատ­կե­րա­ցում է տա­լիս ըն­թեր­ցո­ղին, թե ով է իր հե­րո­սը և ին­չու է հենց այդ պատ­մու­թյուննն ա­ռել քն­նու­թյան: Ին­քը հո­գե­պես ա­մուր է կապ­ված իր հե­րոս­նե­րից յու­րա­քան­չյու­րի հետ, շա­տերն իր զի­նա­կից­ներն են, շա­տե­րի պես ինքն էլ ծանր վի­րա­վոր­վել է մար­տում, հրաշ­քով փրկ­վել մա­հից: Եվ հի­մա ա­զա­տա­մար­տիկ Ա. Բեգ­լա­րյա­նը շատ ու շատ բա­նով է օգ­նում գրող Ա.Բեգ­լա­րյա­նին՝ նրա տո­ղը պա­հե­լով զին­վո­րա­վա­րի ու­ժեղ և շի­տակ: Այդ պատ­ճա­ռով էլ Ա.Բեգ­լա­րյա­նի պա­տե­րազ­մա­կան ար­ձակն իր հե­րոս­նե­րով մի յու­րա­տե­սակ մար­տա­կան հեր­թա­փոխ է, իսկ աշ­խար­հի ճշգ­րիտ պատ­կե­րը պա­հա­կա­կե­տից է երևում և այս­տեղ ծն­ված մտ­քե­րը, պատ­կեր­նե­րը, մե­ղե­դի­նե­րը ողջ կյան­քի հա­մար են…: Եվ այս ա­մե­նի ար­դյուն­քում Ա. Բեգ­լա­րյա­նի նույ­նիսկ փոք­րա­ծա­վալ պատմ­վածք­նե­րը երևում են շատ տա­րո­ղու­նակ՝ նյու­թի բազ­մա­շերտ նկա­րագ­րով:
Դա­տե­լով գրո­ղա­կան իր հա­վա­տամ­քից` հայ­րե­նա­սի­րու­թյունն իր հա­մար սր­բա­զան պատ­վի­րան է, և պետք չէ զուր տե­ղը հի­շա­տա­կել, հայ­րե­նա­սի­րու­թյուն խա­ղալն էլ, ինչ­պես ինքն է բնո­րո­շում, սրի­կա­նե­րի ա­պաս­տա­րանն է: Իսկ հայ­րե­նի­քը հա­րատև է իր շատ սո­վո­րա­կան հե­րոս­նե­րի անձ­նու­րա­ցու­թյամբ. հին ու նոր ի­մաս­տու­թյունն է հու­շում: Ա. Բեգ­լա­րյա­նի ՙ կՐպՏՊՏսպվՌպ ՚ (ՙՀաղ­թա­հա­րում՚) ժո­ղո­վա­ծուն հրա­տա­րակ­վել է գրո­ղի կես­դա­րյա հո­բե­լյա­նի առ­թիվ, ու­րեմն, ժա­մա­նա­կի հետ իր շա­րու­նա­կու­թյու­նը պի­տի ու­նե­նա, հե­ղի­նա­կը հա­սուն տա­րի­քում է, գրի­չը՝ թրծ­ված պա­տե­րազ­մում, գրո­ղա­կան հա­վա­տամ­քը՝ ա­նե­րեր:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Բանակ Mon, 09 Sep 2019 15:39:30 +0000
ՙՎԱ­ՐԱՆ­ԴԱ՚-Ն` ԱՄ­ԲՈՂ­ՋՈ­ՎԻՆ ՆՈՐ ԾՐԱԳ­ՐՈՎ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27403-2019-09-09-15-31-40 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27403-2019-09-09-15-31-40 ՙՎԱ­ՐԱՆ­ԴԱ՚-Ն`  ԱՄ­ԲՈՂ­ՋՈ­ՎԻՆ ՆՈՐ ԾՐԱԳ­ՐՈՎ
Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ

 Խմ­բա­վար, շվիա­հար ու դու­դու­կա­հար Զա­քար Քե­շի­շյանն այս ա­մառ նո­րից Ար­ցա­խում էր` 27-րդ ան­գամ՝ 1992-ից սկ­սած, երբ ա­զա­տագր­վեց Շու­շին, երբ ե­կավ ու Շու­շիի Ա­րամ Մա­նու­կյան վար­ժա­րա­նում հիմ­նադ­րեց ՙՎա­րան­դա՚ երգ­չա­խում­բը։ Հիմ­նադր­ման օր­վա­նից երգ­չախմ­բում եր­գել է ա­վե­լի քան 600 պա­տա­նի ու ե­րի­տա­սարդ, ո­րոն­ցից շա­տե­րը ե­րաժշ­տու­թյան ու­ղին են ընտ­րել որ­պես մաս­նա­գի­տու­թյուն։ Ան­ցած 27 տա­րի­նե­րի ըն­թաց­քում երգ­չա­խում­բը պատ­րաս­տել է 27 հա­մեր­գա­յին նոր ծրագ­րեր` կա­տա­րե­լով հայ թե օ­տար դա­սա­կան, ժա­մա­նա­կա­կից ու ժո­ղովր­դա­կան ա­վե­լի քան 500 խմ­բեր­գեր։ Հայ­րե­նի բա­նաս­տեղծ­ներ և եր­գա­հան­ներ 106 նոր եր­գե­րով հարս­տաց­րել են ՙՎա­րան­դա՚-յի եր­գա­ցան­կը։

Շու­շիում և Ստե­փա­նա­կեր­տում ե­րաժշ­տա­սեր­ներն սպա­սում են ա­վան­դա­կան դար­ձած հա­մերգ­նե­րին, ո­րոնք կա­յա­ցան նախ Շու­շիում` Կեր­պար­վես­տի պե­տա­կան թան­գա­րա­նում, սեպ­տեմ­բե­րի 5-ին, ա­պա` Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տի լեփ-լե­ցուն դահ­լի­ճում, սեպ­տեմ­բե­րի 6-ին։
27-րդ տա­րեշր­ջա­նի պաշ­տո­նա­կան հա­մեր­գին ներ­կա էր Ար­ցա­խի Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գահ Ա­շոտ Ղու­լյա­նը։
Հա­մեր­գա­յին ծրա­գի­րը ող­ջույ­նի խոս­քով բա­ցեց երգ­չախմ­բի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար և խմ­բա­վար Զա­քար Քե­շի­շյա­նը, ա­սե­լով, որ ա­մառ­վա այդ 33 օ­րե­րը լց­ված էին Կո­մի­տա­սի, Թու­մա­նյա­նի, Լևոն Շան­թի հա­վեր­ժա­խոս շն­չով ու ջեր­մու­թյամբ, և որ երգ­չախմ­բի 27-րդ օ­ղակն ամ­րաց­նում է կա­պը և հի­շա­տա­կը հայ մե­ծա­նուն ան­հա­տա­կա­նու­թյուն­նե­րի հետ, ո­րոնց ծնն­դյան 150-ա­մյակ­նե­րը նշ­վում են այս տա­րի։
Ա­ռա­ջին եր­գը, որ կա­տար­վեց, ՙՀայր մերն՚ էր, ո­րի խոս­քը և ե­րաժշ­տու­թյու­նը գրել է Կո­մի­տա­սը 1915 թվա­կա­նին. ՙԿյանք տուր մայ­րի­կիս, կյանք տուր հայ­րի­կիս, տեր Աստ­ված...՚։ Եվ կյան­քը շա­րու­նակ­վեց շնոր­հիվ մեր լեզ­վի: Երկ­րոր­դը` Կո­մի­տա­սի ՙՈվ մե­ծաս­քանչ դու լե­զու՚ երգն էր։
Կո­մի­տա­սյան շա­րե­րը (ՙԼո­րիկ՚, ՙԿուժն ա­ռա, ե­լա՚, ՙԻմ չի­նա­րի յա­րը՚...) ընդ­գր­կում էր թվով 13 երգ։
ՙԱ­նուշ՚ օ­պե­րա­յից խմ­բեր­գե­րը կա­տա­րե­ցին պա­տա­նե­կան և ե­րի­տա­սար­դա­կան կազ­մե­րը։
Լիա Մա­նա­սյանն ար­տա­սա­նեց Լևոն Շան­թի ՙՀին աստ­ված­նե­րից՚, ա­պա երգ­չա­խում­բը կա­տա­րեց Շան­թի խոս­քե­րով և Բար­սեղ Կա­նա­չյա­նի ե­րաժշ­տու­թյամբ ՙԽա­ղաղ գի­շեր է՚ եր­գը։
Երգ­չախմ­բի ե­րի­տա­սար­դա­կան կազ­մը կա­տա­րեց Կո­մի­տա­սից հետևյալ եր­գե­րը՝ ՙԳո­վեա Ե­րու­սա­ղեմ, զՏեր՚, ՙԱնձրև ե­կավ՚, ՙԶար-զըն­գը՚, ՙԵլ, ել՚, ՙԽու­մար՚, ՙԵր­կն­քի աստ­ղեր՚, ՙՍև ա չո­բա­նի շու­նը՚ և այլն։
Հա­մեր­գա­յին ծրագ­րի մեջ ընդգրկված էին նաև Տիգ­րան Ման­սու­րյա­նի ՙԵրևան՚, ՙԵս իմ ա­նուշ Հա­յաս­տա­նի՚ եր­գե­րը։ Ի դեպ, ՙԵրևան՚-ի ա­ռաջ­նա­խաղն էր և խմ­բա­վա­րում էր Մա­րիամ Բեգ­լա­րյա­նը։
Պա­հը հու­զիչ էր, երբ դահ­լի­ճից բեմ բարձ­րա­ցավ ՙՎա­րան­դա՚-յի նախ­կին սա­նե­րից 17 հո­գի։ Ող­ջա­գու­րանք­ներ, ծա­ղիկ­ներ…բո­լո­րը միա­սին կա­տա­րե­ցին ՙԵ­րազ իմ եր­կիր հայ­րե­նի՚ եր­գը։ Խմ­բա­վա­րում էր Լու­սի­նե Ե­սա­յա­նը։
Հա­մեր­գա­յին ծրագ­րի ժա­մա­նակ նվա­գակ­ցում էր դաշ­նա­կա­հար Նել­լի Սարգ­սյա­նը։
Հա­մեր­գի ա­վար­տին՝ մեր զրույ­ցը Զա­քար Քե­շի­շյա­նի հետ. ՙՄենք ու­նենք սկզ­բունք մը, որ փոր­ձում ենք մեր եր­գա­ցան­կը նոր եր­գե­րով հարս­տաց­նել, և ինչ­քան շատ ըլ­լան այդ եր­գե­րը, եր­բեմն ո­րոշ եր­գեր կկրկ­նենք։ Այս ի­մաս­տով այս տա­րի մենք հան­դի­պե­ցինք Թու­մա­նյա­նի, Կո­մի­տա­սի, Լևոն Շան­թի շն­չին և ապ­րե­ցինք ի­րենց ստեղ­ծած ժա­ռան­գու­թյամբ, և այս ա­ռի­թով ես փո­խան­ցում­ներ կա­տա­րե­ցի, եր­կու շար պատ­րաս­տե­ցի ա­ռա­վե­լա­բար հետևե­լով կո­մի­տա­սյան սկզ­բունք­նե­րուն, հետևա­բար օգտ­վե­լով նույն եր­գե­րի նրա խմ­բեր­գա­յին տար­բե­րակ­նե­րից, որ­պես­զի ա­ռա­վե­լա­գույնս ա­զատ մնանք և չխա­թա­րենք Կո­մի­տա­սը։ Թու­մա­նյա­նի պա­րա­գա­յին մենք առ­նչ­վե­ցինք ՙԱ­նուշ՚-ի օ­պե­րա­յին ար­վես­տին։ Թու­մա­նյա­նի խոս­քե­րով շատ եր­գեր կան, հատ­կա­պես ման­կա­կան։ Թու­մա­նյա­նը և Կո­մի­տա­սը ըն­կեր­ներ ե­ղած են, նրանք հա­մա­տեղ մեկ երգ ու­նին, դա ՙԿա­քա­վիկն՚ է, գե­ղե­ցիկ մի երգ, որ բո­լո­րը սի­րում և եր­գում են։ Իսկ Լևոն Շան­թի բա­ռե­րով շատ եր­գեր չկան, ես գտա ՙԽա­ղաղ գի­շեր է՚ եր­գը, ո­րը ե­րաժշ­տա­վո­րած է Կո­մի­տա­սի ար­ժա­նա­վոր սան Բար­սեղ Կա­նա­չյա­նը։ ՙԽա­ղաղ գի­շե­րը՚ նվիր­ված էր Լի­բա­նա­նում ապ­րող փոք­րիկ­նե­րուն, հի­մա այդ մար­դի­կը 70-80 տա­րե­կան են, ա­նոնց ես կճանչ­նամ։ Ինչ վե­րա­բե­րում է Կո­մի­տա­սին, ես կպատ­մեմ մի տխուր բան. Լի­բա­նա­նում ես ու­նեմ երգ­չա­խումբ, երբ հա­մերգ տվե­ցինք, ավ­տո­բուս­նե­րով ե­կել էին լսե­լու, և հարց տվե­ցի, թե ով կա­րող է կո­մի­տա­սյան եր­գի ա­նուն տալ, կամ տո­ղեր ա­սել, հա­րյու­րա­վոր հա­վաք­ված­նե­րից միայն չոր­սը կա­րո­ղա­ցան պա­տաս­խա­նել։ Իսկ ես ՙՎա­րան­դա՚-ի հետ սկ­սե­ցի պա­րա­պել, շա­տերն այդ եր­գե­րը գի­տեին, ա­սա­ցի և ա­սում եմ՝ ինչ է նշա­նա­կում հայ­րե­նի­քում ապ­րել և ինչ լավ է հայ­րե­նի­քում ապ­րել... Ի­մի­ջիայ­լոց, Թու­մա­նյա­նը Կո­մի­տա­սեն քիչ մը ա­վե­լի բախ­տա­վոր է` շնոր­հիվ իր հե­քիաթ­նե­րուն, ոչ թե պոե­զիա­յին։ Թու­մա­նյա­նը սփյուռ­քում ա­վե­լի հան­րա­հայտ է։ Կո­մի­տա­սի ա­նունն ալ լսած են, գի­տեն, որ մեծ ե­րաժշ­տա­հան է, ե­ղեռ­նի ա­մե­նաող­բեր­գա­կան է­ջե­րեն մեկն է, բայց ին­ձի հա­մար կարևոր է, որ եր­գերն ալ ի­մա­նան։ Ե­թե ո­րո­շած ես հայ մնալ, գո­նե 10 երգ պի­տի ի­մա­նաս։ Ե­թե Կո­մի­տաս կսով­րիս, մեջդ հայ­կա­կան ե­րաժշ­տու­թյան ա­վանդ­նե­րը կներ­ծծ­վին։ Օ­տար եր­գե­րը կըն­դու­նիս, կվա­յե­լիս, սա­կայն միշտ կգիտ­նաս, որ ա­նոնք օ­տար են, ու նաև այն, ինչ որ հա­յե­րեն է, տա­կա­վին հայ­կա­կան չէ։ Հայ­կա­կա­նը, ինչ­պես Կո­մի­տա­սը կը­սե, մեր ժո­ղովր­դա­յին եր­գերն են, գեղ­ջուկ եր­գերն են։ Կո­մի­տա­սը կը­սե՝ սով­րե­ցեք ա­նոնց­մե, ժո­ղո­վուրդն է մե­ծա­գույն ստեղ­ծա­գոր­ծո­ղը։ Ա­սի­կա շատ ճիշտ է, այս ի­մաս­տով ես սով­րեց­րի տաս­նյա­կից ա­վե­լի եր­գեր և՜ Լի­բա­նա­նին մեջ, և՜ այս­տեղ։ Ու­րախ եմ, հա­կա­ռակ որ այդ եր­գերն ի­րենց տա­րի­քեն հա­մե­մատ չեն, բայց ո­չինչ, թող սով­րին, ի­մաս­տը հե­տո կհասկ­նան։ Լի­բա­նա­նում հա­մերգ­նե­րի ժա­մա­նակ ես շատ ա­վե­լի ըն­դար­ձակ կխո­սիմ Կո­մի­տա­սի կյան­քի ու գոր­ծի մա­սին, և ՙԿար­կա­չի՚ սա­նե­րը ման­րա­մասն սով­րե­ցան Կո­մի­տա­սի կյանքն ու գոր­ծը։ Ու­րախ եմ, որ նրանք սի­րե­ցին և եր­գե­ցին Կո­մի­տա­սը։ Այս ա­ռու­մով ա­նե­լիք­ներ շատ կան, քա­նի որ Սփյուռ­քում հայ պա­հե­լու հա­մար մեծ ջան­քեր կպա­հանջ­վին. սա է մեր դպ­րոց­նե­րու ա­ռա­քե­լու­թյու­նը, ա­ռա­վել ազ­գա­յին, մշա­կու­թա­յին դաս­տիա­րա­կու­թյուն տալ։
Ա­սեմ, որ ինձ հա­մար Կո­մի­տա­սի հետ հան­դի­պու­մը սկս­վել է նրա լու­սան­կար­նե­րից, որ կա­յին մեր տա­նը, իսկ ե­րաժշ­տու­թյու­նը հայտ­նա­բե­րե­ցի կոն­սեր­վա­տո­րիա­յում սո­վո­րե­լու տա­րի­նե­րին։ Ես այ­սօր կդա­սա­խո­սիմ, ու­սա­նող­նե­րուն կփո­խան­ցիմ Կո­մի­տաս՚։
Մեր այն հար­ցին, թե ինչ­պես ան­ցավ ա­մա­ռա­յին այս շր­ջա­նը, խմ­բա­վա­րը պա­տաս­խա­նեց, որ ժա­մա­նա­կը կարճ էր, բայց ար­ցախ­ցի ե­րե­խա­նե­րը կա­րո­ղա­ցան շատ բան յու­րաց­նել։ ՙԱ­մա­ռա­յին շր­ջանն իր դժ­վա­րու­թյուն­նե­րը կբե­րե, գյուղ՝ տա­տիկ-պա­պիկ­նե­րու մոտ գնա­լը, ճամ­բար­նե­րուն մաս­նակ­ցի­լը, բայց փոր­ձե­րուն ոգևո­րու­թյամբ կգա­յին, ո­գեշ­նչ­ված կաշ­խա­տեին։ Ինչ­քան էլ ու­րախ և ստեղ­ծա­գոր­ծա­կան ե­ղավ մեր այս տար­վա հա­մեր­գա­յին փոր­ձե­րի ըն­թաց­քը, այս տար­վա կո­րուստ­նե­րի կս­կի­ծը դառ­նո­րեն տխ­րեց­րեց մեզ։ Անց­նող տար­վա ըն­թաց­քին մենք կոր­ցինք ՙՎա­րան­դա՚ երգ­չախմ­բի նախ­կին սա­ներ Սի­փան Ա­վե­տի­սյա­նին ու Արևիկ Պո­ղո­սյա­նին։ ԻՆձ հա­մար տրտ­մու­թյուն է նաև Երևա­նի Կո­մի­տա­սի ան­վան կոն­սեր­վա­տո­րիա­յի խմ­բեր­գա­յին ամ­բիո­նի եր­կա­րա­մյա վա­րիչ և իմ սի­րե­լի դա­սա­խոս, պրո­ֆե­սոր Ի­վան Վար­դա­նյա­նի, ինչ­պես նաև հայ ժա­մա­նա­կա­կից դա­սա­կան և ՙՎա­րան­դա՚ երգ­չախմ­բի հա­մար ա­վե­լի քան 20 եր­գե­րի հե­ղի­նակ Ստե­փան Շա­քա­րյա­նի կո­րուս­տը։ Խունկ ու մոմ` նրանց հի­շա­տա­կին։ Ու­րա­խա­լի է, որ այս տա­րի 13 նոր ան­դամ­ներ ու­նե­ցանք, ու­րա­խա­լի է, որ ան­ցած տար­վա եր­կու տղա­յի փո­խա­րեն ՙՎա­րան­դա՚-ում ու­նինք 7 տղա­ներ՚։
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Mon, 09 Sep 2019 15:23:41 +0000