comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Խճանկար http://artsakhtert.com Wed, 24 Apr 2019 00:42:05 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ԴԵՍՊԱՆԸ http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26501-2019-04-22-17-55-47 http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26501-2019-04-22-17-55-47 ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ԴԵՍՊԱՆԸ
Մարինա և Համլետ…

 1859թ. հոկտեմբերի 12-ին Բրիտանական Հնդկաստանի կազմում գտնվող Բիրմայի (այժմ` Մյանմա) մայրաքաղաք Ռանգուն (ներկայումս` Յանգոն) քաղաքում հարուստ վաճառական Հովհաննես Աղաբեկի (Աղաբեկյանի) ընտանիքում ծնվեց յոթերորդ երեխան։ Փոքրիկին կոչեցին Անահիտ։ Նրա հայրական կողմի նախնիները 18-րդ դարի վերջին հայկական Ջուղա քաղաքից տեղափոխվեցին պարսկական Սպահանի մի քաղաքամերձ բնակավայր՝ Նոր Ջուղա։

Նոր Ջուղայում շատ քիչ ապրելուց հետո Հովհաննեսի ծնողները միակ ժառանգի հետ միասին հայտնվում են Կալկաթայում՝ Բրիտանական Հնդկաստանի մայրաքաղաքում։ Հովհաննեսը կնության է առնում պոետների, աստվածային վարդերի ու բացառիկ գինիների պարսկական Շիրազ քաղաքում ծնված՝ անվանի Թադևոս Ավետումի տոհմից Ավետ անունով մի գեղեցկուհու։
Նորապսակները գնում են Ռանգուն և միայն Անահիտի ծնվելուց հետո են վերադառնում Կալկաթա՝ հայրական օջախ։ Ծնողներն Անահիտին կրթության են տալիս ՙԱրևելյան սեմինարիայում՚, որտեղ նա սովորում է անգլերեն և Հնդկաստանի հին գրական լեզու համարվող սանսկրիտ։
1889թ. հունիսի 18-ին, կյանքի 29-րդ տարում, Անահիտն ամուսնանում է Հնդկաստանի և Ճապոնիայի միջև մետաքսի առևտրով զբաղվող հաջողակ վաճառական Միքայել Աբգարի (Աբգարյանի) հետ: Կնոջով հիացած երիտասարդ ամուսինը նրան քնքշորեն Դիանա էր անվանում՝ մշտապես նրան համեմատելով որսորդության ու բնության հռոմեական աստվածուհու հետ։ Այդպես էլ նա ողջ կյանքը Դիանա Աբգար է մնում։
Նորապսակներն ամուսնական ճանապարհորդության են մեկնում Հոնկոնգ, Չինաստան ու այնուհետև Ճապոնիա, որտեղ էլ հաստատվում են Խաղաղ օվկիանոսի ափերին՝ Կոբե քաղաքում։ Դիանան և Միքայելը հինգ երեխա են ունենում, որոնցից երկուսը մահանում են մանուկ հասակում, մյուս երեխաները՝ Ռոզը, Միքայել կրտսերը և Ռութը, մեծանում են սիրո ու բարեկեցության մեջ։
1906թ. կյանքից վաղաժամ հեռանում է նրա պաշտելի ամուսին Միքայելը։ Շարունակելով ընտանեկան գործը՝ Դիանան ամբողջ ազատ ժամանակը տրամադրում է մեծացող երեխաներին։ Շատ չանցած` նրանք տեղափոխվում են ճապոնական ամենաաշխույժ նավահանգստային քաղաք Յոկոհամա, որը Տոկիոյից 30 կիլոմետր հեռավորության վրա է։ Օգտագործելով նախկին կապերը՝ Դիանան Յոկոհամայում առևտրի մեծ տուն է բացում։
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության արձանագրությունների բաժնում աշխատելու առաջարկ ստանալով` Դիանան հաճույքով համաձայնում է և կարճ ժամանակ անց նշանավոր դեմք է դառնում դիվանագիտական շրջանակներում։ ՙՀայ լեդիի՚ վառ արտաքինը՝ խորաթափանց մտքի ու անթերի շարժուձևերի հետ զուգակցությամբ, նրան թույլ էր տալիս փայլել դեսպանական ընդունելություններին և կառավարության կողմից բարձրաստիճան անձանց ու դիվանագետների համար անցկացվող հանդիպումներին։
Շատ չանցած` Յոկոհամայում գործող ՙՋափան գազետի՚ հրատարակչությունն իրար ետևից լույս է ընծայում նրա վեպերը. ՙՀայերի կոտորածների մասին ճշմարտությունը՚, ՙՀայկական հարցը՚, ՙՀայաստանը, որին դավաճանեցին՚ (1910թ.), ՙԻր անունով՚ (1911թ.) ՙԽաղաղությունը Եվրոպայում՚, ՙԱշխարհի խնդիրը՚, ՙԽաղաղություն և ոչ խաղաղություն՚ (1912թ.)։ Նրա գրքերն ընթերցում են Եվրոպայում և Ամերիկայում։
Երբ 1918թ. մայիսի 28-ին Հայաստանը վերականգնեց պետական անկախությունը, ոչ ոք չէր շտապում այն ճանաչել։ Եվ միայն 1920թ. Դիանա Աբգարի ջանքերի շնորհիվ Ճապոնիան դարձավ Հայկական Առաջին Հանրապետության անկախությունը պաշտոնապես ճանաչած առաջին երկիրը։
1920թ. հուլիսի 21-ին երկրի վարչապետ ու արտաքին գործերի նախարար Համո Օհանջանյանը Դիանա Աբգարին նշանակում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչը և գլխավոր հյուպատոսը Հեռավոր Արևելքում։ Այս նշանակումն ուղեկցվում էր պարզաբանմամբ. ՙնորաստեղծ հայրենիքի շահերը պաշտպանելու և մեր հայրենակիցների պայմանները մեղմելու համար...՚։ Այդկերպ նա դարձավ աշխարհի առաջին կին դեսպանը։ Դիանա Աբգարի նոր կարգավիճակը նրան ավելի մեծ հնարավորություններ տվեց Ճապոնիայի կառավարական բարձր օղակներում գործելու համար, ինչն էականորեն թեթևացրեց Վլադիվոստոկում ապրող հայ փախստականների անունից տարվող աշխատանքը, ովքեր ձգտում էին Սիբիրի և Ճապոնիայի տարածքով ԱՄՆ տեղափոխվել։ Հայազգի մեկենասի օգնությամբ շուրջ 500 փախստական օվկիանոսով տեղափոխվեց Ամերիկա։
Բարեպաշտ Դիանա Աբգարն Աստվածաշունչը ձեռքից ցած չէր դնում ու սաղմոսներ էր մրմնջում։ Արդեն դեսպանի կարգավիճակով նա 1920թ. նամակ ուղարկեց ԱՄՆ-ում Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդին` պատմելով նրան, ասես խոստովանություն անելիս լիներ, որ բոլոր այդ տարիներին, ապրելով պատմական հայրենիքից հեռու, նա երազում է ոտք դնել հայկական եկեղեցի: Խոստովանում էր, որ ուրիշ եկեղեցի չգտավ, որը ՙնույնքան դինամիկ կլիներ, ինչպիսին Հայկական եկեղեցին է` նույքան բարեհնչյուն աղոթքներով, որոնք վեհություն կպարգևին հոգուն ու կամրացնեին ոգին՚:
Ամենայն Հայոց Գևորգ 5-րդ կաթողիկոսը 1926թ. հատուկ կոնդակի արժանացրեց ազգի և Հայ Առաքելական եկեղեցու առաջ ունեցած նրա վաստակը: Նա Սուրբ Էջմիածնի հետ կապ է պահպանել մինչև իր կյանքի վերջը:
Դիանա Աբգարը վախճանվել է 1937թ. հուլիսի 8-ին Յոկոհամայում: Նրան հողին հանձնեցին օտարեկրացիների համար նախատեսված` ՙԳայդզին-Բոտի՚ կոչվող գերեզմանատանը` ամուսնու շիրիմի կողքին (գերեզմանը գտնվում է հայ-ճապոնական բարեկամության միության հոգածության տակ):
Մեկ տարի անց Դիանա Աբգարի երեխաներն ընդմիշտ հեռացան Ճապոնիայից` իրենց հետ Միացյալ Նահանգներ տանելով մոր արխիվը` ձեռագրերը և նրա ամբողջ նամակագրությունը:
;

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Sun, 21 Apr 2019 17:54:43 +0000
ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՆԻԿՈԼԱՅ ԵՆԻԿՈԼՈՊՈՎԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26426-2019-04-08-17-01-30 http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26426-2019-04-08-17-01-30 Ալեքսանդր ԵՐԿԱՆՅԱՆ

 Վերջերս լրացավ անվանի ղարաբաղցի, համաշխարհային անուն ունեցող գիտնական-քիմիկոս, ակադեմիկոս Նիկոլայ Ենիկոլոպովի 95-ամյա հոբելյանը։ Նա վիթխարի ներդրում է ունեցել ԽՍՀՄ քիմիական գիտության ու քիմիական արդյունաբերության զարգացման գործում։

Նիկոլայ Սերգեևիչ Ենիկոլոպովը (Ենիկոլոպյան) ծնվել է 1924թ. մարտի 13-ին` Լեռնային Ղարաբաղի Կուսապատ գյուղում։ Մանկությունն անցել է դժվարին պայմաններում։ Հոր աքսորվելուց հետո մայրը երեք դուստրերին ու որդուն դժվարությամբ մեծացրեց։ Հակառակ բոլոր դժվարություններին` պատանին գիտության ծարավ ուներ։ Երբ ավարտեց միջնակարգը, ընտանիքը տեղափոխվեց Երևան։ 1940թ. Ենիկոլոպովն ընդունվում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիատեխնոլոգիական ֆակուլտետը։ 40-ական թվականներին ողջ աշխարհից սկսեցին Հայաստան գալ հայ գիտնականներ, ովքեր էլ թափ հաղորդեցին երկրում գիտության զարգացմանը։ Իր առաջին գիտական քայլերը Ենիկոլոպովն արեց հայկական ֆիզիկաքիմիական դպրոցի հիմնադիր, հրաշալի գիտնական, պրոֆեսոր Լևոն Ալեքսանդրի Ռոտինյանի ղեկավարության ներքո, ով նախկինում դասավանդում էր Բեռլինի համալսարանում։ Նրա խորհրդով Նիկոլայը 1946թ. մեկնեց Մոսկվա։
1946-1949թթ. Նիկոլայ Ենիկոլոպովը ԽՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի հայտնի ինստիտուտի ասպիրանտ էր, որտեղ ապագա Նոբելյան մրցանակի դափնեկիր ակադեմիկոս Նիկոլայ Սեմյոնովի ու պրոֆեսոր Արամ Նալբանդյանի ղեկավարությամբ գիտական հետազոտություներ էր իրականացնում և 1946թ. 25 տարեկանում պաշտպանեց ՙԱծխածնի օքսիդի ցածրջերմաստիճանային օքսիդացման մեխանիզմը՚ թեմայով թեկնածուական ատենախոսությունը։ 1960թ. պաշտպանեց դոկտորական ատենախոսությունը՝ ՙԱծխաջրածինների օքսիդացման բարդ շղթայական ռեակցիաների կինետիկական առանձնահատկությունները՚ թեմայով։ 1961թ. Ենիկոլոպովը Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիուտի պրոֆեսոր էր։ 1966թ. նա ընտրվում է ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ, իսկ 1976թ.` ԽՍՀՄ ԳԱ գործող անդամ (ակադեմիկոս)։
Նիկոլայ Ենիկոլոպովի գիտական ու կազմակերպական կյանքն ավելի քան 40 տարիների ընթացքում կապված էր ԽՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիուտի հետ։ 1985-ին նա դառնում է ԽՍՀՄ ԳԱ սինթետիկ պոլիմերային նյութերի ինստիտուտի հիմնադիրն ու նրա տնօրենը՝ ընդհուպ մինչ 1993թ. նրա մահը։ Ավելի ուշ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահության որոշմամբ 1998թ. ինստիտուտին շնորհվեց ականավոր գիտնականի անունը։
Ակադեմիկոս Ենիկոլոպովն ավելի քան 1000 գիտական աշխատությունների, այդ թվում 9 մենագրությունների, 30 հայտնագործությունների ու գյուտերի հեղինակ է։ Նրա աշխատանքներից շատերը թարգմանվել ու հրատարակվել են օտար լեզուներով։ Իր չափազանց կարևոր գիտական գործունեության ու մեծ ձեռքբերումների համար Նիկոլայ Ենիկոլոպովը պարգևատրվել է ԽՍՀՄ մի շարք բարձր շքանշաններով։ Ենիկոլոպովի գիտական գործունեության միջազգային ճանաչման վկայությունը Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ ընտրվելու փաստն է։
Հայտնի գիտնականը գիտական հարուստ ժառանգություն է թողել։ Սինթետիկ պոլիմերային նյութերի ինստիտուտի` ակադեմիկոս Ենիկոլոպովի կողմից ձևակերպված հիմնական ուղղությունները հետագա զարգացում ստացան ու մինչ օրս չեն կորցրել իրենց արդիականությունը։ Ապրելով Մոսկվայում, Ենիկոլոպովը երբեք չկորցրեց կապն իր պատմական հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի հետ։ Իր գիտական գործունեության մեջ նա անխզելիորեն կապված էր Հայաստանի հետ, ակտիվորեն մասնակցում էր քիմիական գիտության ու արդյունաբերության զարգացման գործին՝ Հայաստանում ստեղծելով գիտական կենտրոններ, ամբիոններ ու լաբորատորիաներ, հանրապետության համար պատրաստելով բարձրակարգ գիտական կադրեր։ Ակադեմիկոս Ենիկոլոպովը կանոնավոր կերպով այցելում էր հայրենիք` Հայաստանի գիտությունների ակադեմիայում և Երևանի ինստիտուտներում դասախոսություններ կարդալու համար։
Բոլորը, ովքեր ծանոթ էին Նիկոլայ Սերգեևիչին, հիշում են նրան որպես բացառիկ հմայքով օժտված անձնավորություն։ Գիտնականը հրաշալիորեն տիրապետում էր խոսքին, կարողանում էր հեշտ ու մատչելի բացատրել։ Սիրում էր հյուրերի համար կազմակերպել ջերմ ընդունելություն, ուրախ սեղաններ` ընկերների շրջապատում, օժտված էր հումորի գերազանց զգացումով։
Երբ 1988-ին բուռն իրադարձություններ էին տեղի ունենում իր հարազատ Լեռնային Ղարաբաղում, Նիկոլայ Ենիկոլոպովն իր ողջ էությամբ հայրենակիցների հետ էր։ Երբ ստեղծվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված կառավարական հանձնաժողով, գիտնականն ակտիվորեն ներգրավվեց նրա աշխատանքում` ձգտելով օգնել հարազատ երկրամասին։ Այն ամենը, ինչը կապված էր Արցախի հետ, թանկ էր նրա համար։ Տանը ղարաբաղյան քարերի հավաքածու էր պահում։
Նույն ակտիվությամբ ակադեմիկոս Ենիկոլոպովն արձագանքեց 1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժին։ Նա ավերիչ երկրաշարժից տուժածների օգնության համար ձևավորված միութենական հանձնաժողովի անդամ էր։
Գիտնականին առավելապես մտահոգում էր Երևանի ՙՆաիրիտ՚ գործարանի հարցը։ Նիկոլայ Սերգեևիչը ՙՆաիրիտը՚ համարում էր հայ ժողովրդի կարևորագույն ձեռքբերում։ ԽՍՀՄ փլուզումից հետո նա Հայաստանի կառավարությանը զգուշացրեց ձեռնարկությունների ու գործարանների փակման շուրջ հապշտապ որոշումներ չկայացնել, որոնք ազգային արդյունաբերության հիմքն էին։
Այնպես որ, Նիկոլայ Ենիկոլոպովը բարի հիշատակ թողեց և հարազատ երկրում։ Ենիկոլոպովի անունը հայերիս համար հպարտանալու առիթ է։ Այս ականավոր գիտնականը, մեծատառով մարդն ու հայրենասերն իր մեջ համադրում էր Հայաստանի, Արցախի ու Ռուսաստանի հանդեպ սերը։ Նա ամեն կերպ պաշտպանում ու ամրապնդում էր ավանդական բարիդրացիական ու փոխշահավետ գիտական կապերը Հայաստանի ու Ռուսաստանի միջև, հայ և ռուս ժողովուրդների հոգևոր ու մշակութային կապերը:
Նիկոլայ Սերգեևիչ Ենիկոլոպովն անժամանակ կյանքից հեռացավ 1993թ. հունվարի 22-ին՝ 68 տարեկանում՝ գերմանական Հայդելբերգ քաղաքում։ Հայտնի գիտնականը հանգչում է Մոսկվայի Նովոդևիչևյան գերեզմանատանը՝ ԽՍՀՄ և Ռուսաստանի ամենահայտնի մարդկանց կողքին։
Հայտնի գիտնականի մասին Ռուսաստանում ու Հայաստանում նկարահանվել են փաստավավերագրական ֆիլմեր։ 2000թ. Հայաստանում մարվել է հայազգի ամենաճանաչված գիտնականներին նվիրված նամականիշների շարքը։ Եվ ինը նամականիշներից մեկը նվիրված էր Նիկոլայ Սերգեևիչին։ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետում գերազանցիկների համար սահմանված է Նիկոլայ Ենիկոլոպովի անվան կրթաթոշակ, իսկ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում Ենիկոլոպովի անվան փողոց կա։ Բայց դա, իհարկե, բավարար չէ, և անվանի գիտնականի անհատականության տիտանական մասշտաբը պետք է գնահատվի հավուր պատշաճի։


www.russia-armenia.info

Ալեքսանդր ԵՐԿԱՆՅԱՆ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Mon, 08 Apr 2019 17:00:38 +0000
ԵՐԲԵՄՆԻ ԱՄԵՆԱՊԱՀԱՆՋՎԱԾ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26422-2019-04-08-16-32-57 http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26422-2019-04-08-16-32-57 ԵՐԲԵՄՆԻ ԱՄԵՆԱՊԱՀԱՆՋՎԱԾ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ
Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

Ավագ սերնդից հաճախ կարելի է լսել՝ ՙՄախաթ՚ գրական-երգիծական ռադիոհանդեսի մասին, որը 70-ականներին հնչում էր Ստեփանակերտի մարզային ռադիոյով, և համարվում ամենապահանջված հաղորդումը։ Հեղինակը՝ Վազգեն Օվյանն էր. բանաստեղծ, արձակագիր, երգիծաբան, պարզապես զարմանալի մարդ։ 

Ո՞րն էր ՙՄախաթ՚ -ի հաջողությունը, ի՞նչ են հիշում գործընկերները, ինչպի՞սն էր Վազգեն Օվյանը։

ԿՌԻՎ-ԿՌԻՎՆորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ.- Միշտ էլ մտածել եմ, որ միայնակ մարդ էր Վազգեն Օվյանը, ինքն իր հետ զրուցող, ինքն իրեն պատերազմ հայտարարող, հաճախ ինքն իրենից խռով... ուսածն էլ` ցավ, չարչարանք, նորից կորցնելու` շատերին անծանոթ վախ...
Պոռթկուն մարդ էր, գուցե նույնիսկ չափից դուրս ազնիվ ու անկեղծ։ Բոլորից տարբերվում էր։ Ամբոխից դուրս էր, մարդաշատ վայրերից հավերժ բացակա։ Խոսելիս բառերի ընտրությամբ չէր զբաղվում։ Մի բան էլ ասեմ, եթե ես այսօր ինչ-որ բան եմ գրում, մեղավորներից մեկը հենց Վազգեն Օվյանն է և, եթե լավը չէ մատուցածս, կարող եք հանգիստ նրան էլ մեղադրել։

Image result for Վարդգես ԲԱՂՐՅԱՆՎարդգես ԲԱՂՐՅԱՆ. -Ինձ բախտ է վիճակվել շուրջ 10 տարի աշխատել Վ. Օվյանի հետ։ ՙՄախաթը՚ մեծ հեղինակություն ունեցող հաղորդում էր։ Յուրաքանչյուր ամսվա 20-ին մարզային ռադիոյով հնչում էր՝ եթերում է ՙՄախաթ՚ երգիծական ռադիոհանդեսը, խոսափողի մոտ են՝ Մախաթյանը, Լեղունցը և Խայթունին։Ժողովուրդն անհամբերությամբ էր սպասում այդ հաղորդամանը։ Վազգեն Օվյանն իր յուրահատուկ ոճով, սարկազմով քննադատական խոսք էր բարձրաձայնում խորհրդային տարիներին։
Image result for Ռուդոլֆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՌուդոլֆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. -Պատկերացնո՞ւմ եք ի’նչ ասել էր այդ տարիներին հանրային թերությունները վեր հանելն ու հումորի տեսքով ժողովրդին ներկայացնելը։ Քանի որ արցախցու հոգեկերտվածքում հումորի զգացումը շատ ավելի մեծ է, պատկերացրեք յուրաքանչյուր ամսվա 20-ին ժողովուրդն ինչպես էր սպասում ՙՄախաթ՚-ի թողարկմանը։ Այն տարիներին մեր մասնաշենքում ունեինք ադրբեջանական ռադիոհաղորդումների բաժին, պատրաստվում էի ուղիղ եթերի, ինձ մոտեցավ թուրք խմբագիր Ջահիդը և ասաց.
-Լսե՞լ ես,հենց նոր ռադիոյով հայտարարեցին, որ Բաքվի հնագետները հայտնաբերել են պատմամշակութային արժեք հանդիսացող մի գտածո, որը մեծ սենսացիա է առաջացրել, իսկ պարզվում է, գիտե՞ս, ինչ են գտել. դույլանման ինչ-որ բան, փորագրված՝ Երևանսկի ալյումինովի զավոդ։ Վազգեն Օվյանն ահա այսպիսի հումորներով էր իր պայքարի ձևն արտահայտում։
Image result for Վարդգես ՕՎՅԱՆՎարդգես ՕՎՅԱՆ. -Չեմ հիշում, թե քանի տարեկան եմ եղել, երբ առաջին անգամ լսել եմ ՙՄախաթ՚ երգիծական հաղորդումը, բայց հիշում եմ, որ ամեն անգամ լսելով ՙՍուսերով պարը՚` Արամ Խաչատրյանի ՙԳայանե՚ բալետից, հասկանում էի, որ սկսվում է հայրիկիս հեղինակած ՙՄիկրոֆոնի մոտ են՝ Մախաթյանը և Լեղունցը՚ հաղորդումը։ Այդ տարիներին արցախցիներին եթե հարցնեին, թե դա ինչ երաժշտություն է և ով է հեղինակը, մարդկանց գերակշիռ մասը զարմանքով կնայեր քեզ ու կասեր. ՙԻ՞նչ է, լուսնի՞ց ես իջել, չգիտե՞ս, որ դա Մախաթի երաժշտությունն է՚։
Այդ տարիներին, յուրաքանչյուր ամսվա 20-ին, ժամը 7-ից հետո Ստեփանակերտի փողոցներում, ինչպես ասում են, լապտերով կարելի էր մարդ փնտրել։ Գրեթե ողջ հասուն բնակչությունը տանը ռադիոյի մոտ սպասում էր ՙՄախաթ՚-ին, որպեսզի իմանա, թե այդ անգամ ով է վերջինիս թիրախը, ում են մի լավ մախաթ ասեղով ծակծկելու, և մի կուշտ ծիծաղի ՙօրվա հերոսի՚ վրա։ Արդեն տարրական դասարանից հստակ գիտեի, որ հաղորդման հեղինակը հայրս է, որ ինքն է գրում ողջ տեքստը և ընտրում հերոսներին։ Գիտեի նաև, որ տեքստը կարդում են ինձ վաղուց ծանոթ դերասաններ Մամիկոն Միքայելյանն ու Սուրեն Համզոյանը։ Հետո հայրս ավելացրեց նաև կին հերոսի` տիկին Խայթունուն, որ սկզբում ներկայացնում էր Թամարա Մելքումյանը, հետո` քեռի Մամիկոնի կին Նվարդ Ասատրյանը։ Դերասաններն այնպես հրաշալի էին ներկայացնում իրենց հերոսներին, որ արցախցիները հենց նրանց էին ՙՄախաթ՚ անվանում։

Վարդգես ԲԱՂՐՅԱՆ. -Ասում են՝ մի օր Վազգեն Օվյանը մտնում է խանութ միս առնելու, իսկ այն ժամանակ հերթը մեծ էր, և նա հանգիստ կանգնած սպասում էր։ Վերջապես իր հերթը հասավ, խանութպանն ասաց, որ վերջին երկու կիլոգրամն է մնացել։ Միսը կշռեց, փաթաթեց և ուզում էր տալ, բայց խանութ մտած նոր այցելուին տեսնելով, ձեռքի փաթեթը ետ քաշեց ու ասաց. ՙԿներեք, Մախաթը գալիս է, իրեն պիտի տամ, թե չէ մի օր էլ ես կհայտնվեմ նրա ձեռքում...՚։

Վարդգես ՕՎՅԱՆ. - Այո, հիշում եմ այդպիսի մի հետաքրքիր դեպք։ Ասում են՝ հետո հայրս սկզբում մի քիչ զարմացած, ապա քթի տակ ժպտալով, շրջվել է ու նայել հանգիստ մսավաճառին մոտեցող ՙՄախաթին՚... Մոտեցողը` վերոհիշյալ տղամարդ դերասաններից մեկը, նկատելով հորս, կարմրել է ու շփոթված կմկմացել. ՙԸնկեր Օվյան, ազնիվ խոսք, սա առաջին դեպքն է։
Այս միջադեպի մասին հայրս հաճախ էր պատմում։ Պատմում էր նաև այդ նույն դերասանների ներկայությամբ և վերջում կեսլուրջ-կեսկատակ ավելացնում, որ ՙՄախաթը՚ հետո իրեն հավաքելով, ասել է. ՙՈչինչ, էս անգամ զիջում եմ, միսը դուք վերցրեք...՚։
Վարդգես ԲԱՂՐՅԱՆ. - Իսկապես, դերասանական կազմը շատ պրոֆեսիոնալ էր, բայց այստեղ ամենակարևորը սցենարն էր, որի հեղինակը երգիծանքի մեծ վարպետ Վ. Օվյանն էր։ Ի դեպ, երբ Օվյանը արձակուրդում էր գտնվում կամ վատառողջ էր, հատկապես կյանքի վերջին տարիներին, ՙՄախաթ՚-ի ծրագիրը գրում էինք ես, Մարսել Պետրոսյանը և Կոմիտաս Դանիելյանը։ Անկեղծ ասած՝ անհամեմատելի էր։
Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ. - Ինչ խոսք, հրաշալի էին իրենց գործը մեր դերասանները կատարում, բայց, խոստովանենք, ՙՄախաթի՚-ի հաջողությունը Վազգեն Օվյանն էր։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Mon, 08 Apr 2019 16:25:36 +0000
ՈՒՐԱԽԱՑԻ՜Ր, Ո՜Վ ՇՆՈՐՀԸՆԿԱԼ, ՏԵՐԸ ՔԵԶ ՀԵՏ Է http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26405-uraxacir-tery-qez-het-e http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26405-uraxacir-tery-qez-het-e ՈՒՐԱԽԱՑԻ՜Ր, Ո՜Վ ՇՆՈՐՀԸՆԿԱԼ, ՏԵՐԸ ՔԵԶ ՀԵՏ Է
Սոֆի ԲԱԲԱՅԱՆ

 Եվ երբ սատանան, օձի կերպարանքով, խաբեց Եվային, դրդելով նրան և Ադամին ճաշակել արգելված պտուղը, մեղքն ու անեծքը մտավ աշխարհ. ՙՏէր Աստուած ասաց օձին. Քանի որ այդ բանն արեցիր, անիծեալ լինես երկրի բոլոր անասունների ու գազանների մէջ: Քո լանջի ու որովայնի վրայ սողաս, ողջ կեանքումդ հող ուտես: Թշնամութիւն պիտի դնեմ քո եւ կնոջ միջեւ, քո սերնդի ու նրա սերնդի միջեւ: Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը՚: /Ծննդոց 3:14-15/

Անեծքի հետ միասին, Աստծուց խոստում տրվեց մարդկությանը, որ կնոջ միջոցով աշխարհ կուղարկվի Փրկիչը: Այդ խոստումն ու սատանայի գլուխը ջախջախելու կնոջ առաքելությունն ի կատար ածվեց արարչագործությունից չորս հազարամյակ հետո, գալիլիացի մի խոնարհ կույսի միջոցով. ՙՎեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակն Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաքը, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր՚ (Ղուկ. Ա 26-27): ՙԵվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. ՙՈւրախացի՜ր, ո՜վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է՚: ՙԵվ ահա՜ դու կհղանաս և կծնես մի որդի ու նրա անունը Հիսուս կդնես՚: (Ղուկ. Ա 28-31):
Հավատքով և խոնարհությամբ ընդունելով հրեշտակից ուղարկված պատգամը, Տիրուհին՝ Մարիամը իր որովայնի պտղով ջախջախեց օձի` սատանայի գլուխը: Մարիամն առավել գերազանց և հրաշափառ երանությունների արժանացավ, քանի որ Բանն Աստված, Ով վեր է ամենքից և ամեն ինչից, նրանից ծնվեց: Ամենաօրհնյալ սրբուհին անբովանդակելի Աստվածության Հուրն առանց այրվելու իր որովայնում կրեց: Սուրբ Աստվածամոր մեջ մարդկային բնությունը միացավ Աստվածային բնության հետ, առանց երկրավոր հոր միջամտության: Աստվածածնի միջոցով մահը մեռավ, դժոխքը կործանվեց, սատանան պարտվեց և նրա զորությունները սանդարամետում փակվեցին: Նրա միջոցով բացվեց Կենաց ծառի ճանապարհը՝ վերցվեց բոցեղեն սուրը և հաստատվեց Մկրտության ավազանը: Նա եղավ Ուխտի տապանակ, որն իր մեջ կրեց անպարագրելի Բանն Աստծուն, ով ոչ միայն Իսրայելի որդիներին Սինայի անապատից դեպի Ավետյաց երկիրն առաջնորդեց, այլև ամբողջ մարդկային ցեղը՝ դեպի երկնային Երուսաղեմ:
Ապրիլյոթյան տոնի այս սրբազան խորհուրդը պետք է հավատքով և երկյուղածությամբ կյանքի կոչվի բոլորիս մեջ: Մարիամ Աստվածածինը` որպես կատարյալ կին, հոգու և մարմնի գեղեցկության տիպար և որպես Աստվածորդու մայր, այն իդեալն է, որին պետք է ձգտել ցանկացած քրիստոնյա կին ու աղջիկ: Մարիամի հեզությունն ու խոնարհությունն անգամ Հայր Աստծո հայացքը խոնարհեց, նրան` կույսին, արժանացնելով իր Որդու մայրը կոչվելու:
Բայց այսօր մի մեծ հարց է ծառացել. Աստվածածինը մնո՞ւմ է արդյոք որպես իդեալական արխետիպ ժամանակակից կնոջ համար: Ցավոք, արդի կյանքի փառասիրությունն ու նորաձևության սին պատրանքները ՙսղոցում՚ են դեռատի աղջիկների միտքը` խաթարելով ի սկզբանե կնոջը տրված առաքինությունները պահելու պահանջմունքն ու հակումը: Համատարած կախվածությունները նորաձևության թելադրանքներից, պլաստիկ վիրահատություններից, բրենդային հագուկապից, սոցիալական ցանցերում ռեկորդային թվով լայքեր հավաքելու նպատակով արված սելֆիներից և այլ անցողիկ երևույթներից մեծ թափ են ստանում վերը նշվածին հակառակ արժեհամակարգեր: Խոնարհությանն ու հեզությանը գալիս են փոխարինելու ինքնահավանությունը, արծաթսիրությունը, փառամոլությունը, հանուն ժամանակավոր հաճույքների` սրբություններն անարգելու սովորությունը, մարդկանց ըստ հարստության դասակարգելը, կյանքի ընկերոջ ընտրությանն էլ ինչքի պրիզմայով նայելը… Image result for глупые но красивйеԱյս ամենից դառնացած, ուզում ես հարցնել. աղջիկ, ո՞ւր ես գնում, ինչի՞ վրա ես ծախսում երիտասարդ տարիքդ ու անվերջանալի պահանջներիդ պատճառով խեղճացած ծնողներիդ ռեսուրսները: Այն, որ շատ ունեցվածքի տիրանալու հակումով ես քեզ համար ամուսին փնտրում, գոնե գիտե՞ս, որ միայն հիմար երիտասարդը քեզ կընտրի որպես կին: Եթե անգամ ընտրեց, հետո այդ հիմարը, ա՛խր, կխելոքանա, գուցե ինքնադաստիարակվի, կրթվի, հասնի մեծ բարձունքների, քանի որ սովորաբար տղամարդկանց բնությունը զարգանալ ու աճել է ակնկալում, այդ դեպքում որտե՞ղ ես մնալու դու: Մի՞թե նա կցանկանա ապրել տգետ, գիր ու գրականությունից հեռու, բայց ՙնախկին՚ բրենդային գեղեցկուհու հետ: Ի՞նչ ես հավաքում հոգուդ համար, ինչի՞ մասին ես խոսելու ընտրյալիդ ու զավակներիդ հետ, գիտե՞ս, արդյոք, այլ թեմաներ քննարկել սերիալներից, ֆեյսբուքյան աղմկահարույց հղումներից բացի: Ախր ոչ մեկը չի ցանկանա երկար ժամանակով շփվել քեզ նմանի հետ, դու ինքդ քեզնից կձանձրանաս ու, ամենայն հավանականությամբ, կընկնես ընկճախտի մեջ…Քանի դեռ ժամանակ կա, մեզ սթափվել է պետք դառը իրականության հոսքի զոհը չդառնալու համար: Պետք է մի ներքին հայացք նետել այն վեհ ու հզոր կանանց, որոնց միջոցով բարի գործեր են կատարվել: Նայենք այն հայ կնոջը, ով կրթել ու դաստիարակել է հայրենասեր հերոսներ, որոնք էլ դարձել են Քրիստոսանման` իրենց կյանքն ու առողջությունը զոհաբերելով հայրենիքի ու մերձավորի համար: Ահա այսպիսի կինն է իր կերպարով մոտենում Աստվածամորը:
Ապրիլյոթյան խորհուրդը չի փառավորում ու չի բարձրացնում պրիմիտիվ ու սիրողական մակարդակի արտաքին շինծու գեղեցկությունը: Սա այն կնոջ տոնն է, ով իր տան հենասյունն է, ամրությունը, ամուսնու պատիվը: Ինչպես ասում է առակաց գիրքը. ՙԱռաքինի կինը թանկ է բոլոր գոհարներից: Ամուսնու սիրտը վստահ է նրա հանդեպ, և իր ունեցածը երբեք քամուն չի տալիս: Նման կինը ամուսնու օգնականն է բարի գործերի մեջ՚…
ՙԱրդարև, իմաստուն և բարեպաշտ կինը պիտի օրհնվի՚: (Առակաց 31: 10-31)

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Fri, 05 Apr 2019 15:33:55 +0000
ՀԱՅ ԿԻՆԸ՝ ՕՋԱԽԻ ՊԱՀԱՊԱՆ ԵՎ ԿԵՆՍԱՏՈՒ ԱՂԲՅՈՒՐ. ՄԱՅՐԵՐԳՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԷՋԵՐ http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26385-2019-04-03-17-38-15 http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26385-2019-04-03-17-38-15 ՀԱՅ ԿԻՆԸ՝ ՕՋԱԽԻ ՊԱՀԱՊԱՆ ԵՎ ԿԵՆՍԱՏՈՒ ԱՂԲՅՈՒՐ. ՄԱՅՐԵՐԳՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԷՋԵՐ
Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ

Բանասիրական գիտ. թեկնածու

Աշխատասենյակիս դուռը ծեծեցին։ Ներս մտնողը ճերմակամորուս, տարիքից ու վշտից երբեմնի հաղթանդամ ուսերը կորացած, 80-նն անց Ալեքսանդր Հասրաթյանն էր. արցախցի ընթերցողները ճանաչում են նրա հեղինակած 10-ից ավելի գրքերից, ով, Արցախյան պատերազմում կորցնելով մինուճար որդուն՝ Իգոր Հասրաթյանին, փորձեց իր անսփոփ վիշտն անթեղել գրքեր գրելով, որոնք յուրատիպ հուշարձան-կոթողներ են նահատակ որդուն։ Այս անգամ հեղինակն ընթերցողի սեղանին է դրել ՙԻմ կեսը՚ և ՙՄորս վիշտն ու տառապանքները՚ գրքերը։

Գրքերը ձեռքին ներս մտավ և նվիրելով աշխատասենյակում գտնվող կանանց՝ ասաց.
-Այս գրքերով փորձել եմ կերտել կնոջս և մորս կերպարները, որոնք իրենց մեջ խտացնում են առհասարակ հայ կնոջը բնորոշ բնավորությունն ու խառնվածքը, ճակատագիրն ու էությունը։
Իսկ նրա կինը Լարիսա մայրիկն է, որի 18-ամյա մինուճար որդին, ում շատերը անվանում էին հանճարեղ պատանի, մնաց թշնամուն դեմ-հանդիման… ՙՄարտադաշտում շրջապատված թշնամիներով՝ Իգորը շարունակում էր մարտը,-ընթերցում ենք գրքում։-Նա զգում էր, որ մահն անչափ մոտ է, երբ վերջին փամփուշտն էր մնացել ավտոմատի փակաղակում, կանչեց տղաների հետևից.
-Հայտնեցեք ազգիս և ծնողներիս, որ Իգորին թուրքը չի սպանել…
Եվ կրակեց…Այս անգամ իր սրտին…Եվ ձայնն արձագանք տվեց Աղբուլաղի սարերում ու ձորերում։ Ալիքվեց։ Եվ դարձավ պատգամ։ Եվ դարձավ լեգենդ անմահության, 18-ամյա պսակով՚։
Իգորը զոհվեց հերոսի մահով` Աղբուլաղ գյուղի համար մղվող մարտերում։ Գիտակցելով, որ կարող է հայտնվել թշնամու ձեռքում, ինքնասպան է եղել։ 1992թ. մայիսի 10-ին։
Իգորի մայրն իր ուժեղ և կենսահաստատ կերպարով խորհրդանիշն է հայ մայրերի, ովքեր հայրենիքի օրհասական պահին անվարան իրենց որդիներին ճանապարհեցին մարտի դաշտ։ Ճանապարհեցին և դիմացան ցավին, անդառնալի կորուստներին, ցավից ավելի ուժեղացան և շարունակեցին անավարտ կյանքով լեգենդ դարձած տղաների ասքը պատմել, նրանց պատգամները սերմանել սերունդներին։ Ալքեսանդր Հասրաթյանի այս երկու գրքերը կարելի է զետեղել մեկ խորագրի ներքո՝ Հայ մայրը։ Հայ մայրը Աստվածամոր պես իր որդուն զոհաբերող է, հայ մայրը նվիրում է, տառապանքը լուռ տանող է, ցավից ատամները սեղմող և արցունքի միջից ժպիտ նվիրող է, Հայ մայրը կենսատու աղբյուր է, օջախ ջերմացնող, հաղթանակների ու հերոսացման մղող, հայեցիության մարմնացում։
ՙՄորս վիշտն ու տառապանքները՚ գրքում հեղինակը հյուսել է մայրերգության իր պատումը՝ ներկայացնելով մոր անցած կյանքի դժվար ուղին, ապրած օրերի կարմիրն ու սևը, թե ինչպիսի վիշտ ու տառապանք, ցավ ու զրկանքներ է տեսել համեստ ու բարի այդ կինը՝ հեղինակի մայրը՝ Վարդին։ Գրքում Վարդի մայրիկի կենսագրությանը զուգահեռ հիշատակվում է նաև մի շարք հայ մայրերի մասին, որոնց ևս բախտ է վիճակվել ապրելու դառն ու տառապալից օրեր։ Բայց այդ կերպարները այնքան են կյանքով լեցուն, որ որքան էլ բախտի հարվածները դաժան են եղել, երբեք չեն ընկճվել, փյունիկի պես կրկին վեր են հառնել անգամ ամենածանր հարվածից հետո։ Եվ սա հայ գենի հարատևության խորհուրդն է։
Գրքում ներկայացված են Վարդի մայրիկի թոռներից մեկի՝ ազգային-ազատագրական պատերազմի ժամանակ նահատակված ազատամարտիկ ուսանող, Նժդեհի գաղափարների դրոշակակիր, ՀՀ և ԼՂՀ ՙՄարտական խաչ՚ 2-րդ աստիճանի շքանշանների ասպետ, ՙՄայրական երախտագիտություն՚ մեդալով պարգևատրված Իգոր Հասրաթյանի հերոսական կյանքը, զոհվելու ողբերգական դրվագներն ու կորստյան վշտից շանթահարված նրա հարազատներին, ընկերներին, որոնք իրական են և շոշափելու աստիճանի մոտ ընթերցողին։
ՙԻմ կեսը՚ գիրքը հեղինակի յուրատիպ գնահատանքն ու սիրո խոստովանությունն է սիրելի կնոջը։ ՙԺամանակն անզոր է փակել իմ սիրո ճանապարհը, մարել հոգուս մշտավառ կրակը՝ սիրո հրդեհը։ Ես պարտական եմ իմ բարի, բռնկուն, հավատարիմ իմ կեսին, որ համատեղ կյանքի 45 տարիների ընթացքում եղել է իմ ստեղծագործական ներշնչանքի աղբյուրը՚,-գրում է հեղինակը։ Կյանքի մայրամուտի խոհերով այրն իմաստնության խորհուրդն է հղում ընթերցողին՝ ընդգծելով ամուր և հայեցի ընտանիք, գերդաստան կերտելու գաղափարը և իր կյանքի օրինակով ցույց տալիս դա։ Այդ ամենում, իհարկե, կարևորելով կնոջ դերը, որն անգնահատելի է։ Գրքում հեղինակն իր համոզմունքներն է արտահայտում ամուսնական կյանքի, ամուր ընտանիքի երաշխիքների՝ սիրո և փոխադարձ հարգանքի, բարոյական արժեքների վերաբերյալ, որոնք ընտանիքը դարձնում են կուռ, աննվաճ ամրոց, որը դիմակայում է բոլոր հողմերին ու բախտի հասցրած դառնություններին։ Այդ արժեքներն են օգնել գրքի հերոսներին հաղթահարելու նույնիսկ անհաղթահարելին, վերապրելու ամենածանր կորուստները և շարունակել ապրել ու արարել, շարունակել հավատալ ու սպասել վաղվա այգաբացին։
Գրքի առաջաբանում բանաստեղծ Նորեկ Գասպարյանը նկատում է, որ որքան գիրքը կենսառատ, այնքան տառապանքներով լի է. ՙ…տառապանքներից տառապանք, ցավից ցավ…ուրախությունը քիչ է, և դու մեղավոր չես դրա համար, ոչ դու, ոչ մայրդ, ոչ կինդ, ոչ հարազատներդ, ոչ մեկը մեզանից։ Կյանքը պարգև չէ, բարեկամս, կյանքը փորձություն է…դու դա լավ գիտես, և, կարծում եմ, հանգիստ կարող էիր գրքերը վերնագրել նաև այսպես՝ ՙԱլեքսանդր Հասրաթյանի վիշտն ու տառապանքը՚ և ՙԿյանք, սեր ու երջանկություն պարգևող իմ կեսը՚։ Երևի գուշակում ես՝ ինչու եմ այսպես մտածում…՚։
Հիրավի, Ա. Հասրաթյանի կենսապատումը կյանքի փորձությունների հարատև շղթա է։ Այդ շղթան, սակայն, նա հաղթահարում է աստվածաշնչյան Հոբ Երանելու պես՝ անտրտունջ, համբերատար, իմաստուն՝ արարումով լցնելով ամեն մի օրը, խոնարհումով լեցուն առ Աստված և առ մարդը։
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Wed, 03 Apr 2019 17:36:34 +0000
...ԵՐԲ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԶԱՆԳԸ ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԻՑ ԵԿՈՂ ԿՐԱԿՈՑՆԵՐԻՆ http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26335-2019-03-27-17-05-31 http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26335-2019-03-27-17-05-31 ...ԵՐԲ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԶԱՆԳԸ ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԻՑ ԵԿՈՂ ԿՐԱԿՈՑՆԵՐԻՆ
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 1995թ. աշուն...Գյուղական հին ու խարխուլ շենքում, փայտե վառարանի շուրջը բոլորած մի քանի ուսուցիչ ու մի խումբ աշակերտներ։Բռնատեղահանությունից նոր տուն դարձած, կանաչ խոտին կրակ անող։ Դպրոցի տնօրեն Նորա Գասպարյանն իր գյուղին, իր հանդ ու հանդավարին կարոտած, սփոփում է մեզ (փոխանակ մենք իրեն սփոփենք, կտեսնեք, թե Մատաղիսը ոնց է վերականգնվելու, մենք ավելի ծաղկուն Մատաղիս ենք ունենալու, ասում էր ու հայացքով շոյում ծառայությունից մի քանի օրով արձակուրդ եկած որդու՝ Գեղամ Աղաջանյանի զինվորական համազգեստը։ Տիկին Նորան այսօր Մատաղիսի միջնակարգում Հայ եկեղեցու պատմություն է դասավանդում։ 

Գրեթե երկուսուկես տասնամյակ անց կրկին Մատաղիսի դպրոցում ենք, բայց այս անգամ արդեն նորակառույց, տիպային, միջնակարգ, իսկ տնօրենը նույն ինքը՝ Գեղամ Աղաջանյանն է։ Դպրոցը կրում է ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի անունը։
Ի դեպ, ակադեմիկոսը հենց Մատաղիսի դպրոցի շրջանավարտ է։ Գրեթե ամեն տարի գոնե մեկ անգամ նա այցելում է իրենց ու միշտ` անակնկալ նվերներով։
Ներկայումս Մատաղիսի դպրոց է հաճախում 112 աշակերտ, դպրոցը միջնակարգ է, միացյալ դասարաններ չկան, մանկավարժներով ապահովված են։ Դպրոցը շահագործման է հանձնվել 2007 թվականին՝ կանադահայերի միջոցներով, հրաշալի պայմաններով, կենտրոնացված ջեռցուման համակարգով։ Ապրիլյան պատերազմից հետո դպրոցը հիմնանորոգվել է , ու կրկին` կանադահայերի միջոցներով: Պատերազմի հետքերը լրիվությամբ վերացվել են։ Ճիշտ է, ուսուցիչների մի մասը թոշակառուներ են, բայց դասավանդում են յուրաքանչյուրն իր մասնագիտությամբ։ Միայն ընթացիկ ուսումնականում մրցույթով 3 ուսուցիչ է աշխատանքի ընդունվել։ Տնօրենի հավաստմամբ` չնայած դպրոցը նորակառույց է, տիպային, ունի նկուղ, բայց իրենց համար առաջնահերթ է մնում ապաստարանի խնդիրը։ Նախատեսվում է մոտ ապագայում կառուցել և ապաստարան և սպորտդահլիճ։ Խաղահրապարակ կա, սակայն, երբ եղանակն անբարենպաստ է, ստիպված են պարապմունքներն անցկացնել դասասենյակներում։ Դասասենյակները, կաբինետները կահավորված են, առկա են լաբորատորիաները, համակարգչային կաբինետը, դասագրքերով հիմնականում ապահովված են։ Ստեղծված են բոլոր պայմանները նորմալ կրթություն ապահովելու համար։
Աշակերտների և ուսուցիչների համար սահմանի մյուս կողմից հնչող կրակոցները սովորական են դարձել, դասամիջոցի կանչող զանգի պես։ Իսկ դպրոցական զանգն ամեն Աստծո օր այստեղ հակադարձվում է սահմանից եկող կրակոցներով։
Այս վերջին շրջանում կրակոցները քչացել են և կրակում են հիմնականում փոքր տրամաչափի զենքերից։ Զորամասի առկայությունը գյուղում, զինակազմի շարժը վստահություն են հաղորդում մատաղիսցիներին։ Գ. Աղաջանյանի կարծիքով, ապրիլյան պատերազմից հետո մարդկանց վստահությունը քառապատկվել է, սեփական ուժերի հանդեպ ավելի վստահ են դարձել, բայց ավելի զգույշ ու զգոն են, դա անզեն աչքով էլ նկատելի է։ Դպրոցի տնօրենի կարծիքով, աշակերտները բոլորն էլ հերոսներ են, նրանց հայրենասիրության դասեր պետք չեն: Գյուղում տեղակայված զորամասի անձնակազմի հետ համատեղ միջոցառումներ են անցկացնում, աշակերտները ծանոթանում են զինվորական առօրյային, շփվում զինվորների հետ, ճաշում միասին, համատեղ տարաբնույթ ռազմահայրենասիրական, մարզամշակութային միջոցառումներ կազմակերպում։ Պարբերաբար անց են կացվում նաև Արիության դասեր։
Դպրոցին ձեռք հասցնողների շարքում է նաև երգչուհի Շուշան Պետրոսյանը։ Դպրոցին դաշնամուր է նվիրել, համակարգիչ, բեմի վարագույրներ, գեղարվեստական գրքեր։ Ընթացիկ ուսումնականից դպրոցում համակարգչային կաբինետի բազայի հենքի վրա գործում է ՙԱրմաթ՚ ինժեներական լաբորատորիան։
Երբ դպրոցը կառուցվել է, այն դեռևս 10-ամյա էր, հետո երբ դարձել է 12-ամյա, դասասենյակի խնդիր է մեջտեղ եկել։ Ներկայում նրանց կողմից որպես դասասենյակ է օգտագործվում բուժկետը։ Դպրոցի տնօրենի կարծիքով` իրենք ամեն ինչ ունեն, միայն խաղաղությունն է պակասում, վստահությունը խաղաղության հանդեպ...Իսկ արարող, ստեղծող մատաղիսցու ոգին անընկճելի է։ Տեսնո՞ւմ ես, չորսբոլորը կառուցում են, ասում է Գեղամը, վստահ եմ, որ ոչ մեկի մտքով չի անցնում երբևէ թողնել գյուղը, կա մի հստակ մտայնություն, ինչքան հնարավոր է ամուր կառուցել, լինել պաշտպանված ու դիմակայել։ Դիմակայել ոչ միայն ֆիզիկապես, կերտել ապագայի Մատաղիսը՝ ամուր, պաշտպանված ու իր ուսյալ զավակներով աշխարհի հետ խոսող: Դպրոցի տնօրենը վստահ է, որ գյուղը կրկին ակադեմիկոսներ է Արցախ աշխարհին պարգևելու...

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Wed, 27 Mar 2019 17:03:12 +0000
ԵՌԱԳՈՒՅՆԸ ԾԱԾԱՆՎԵՑ ԴԵՌ 88-ԻՆ http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26329-88 http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26329-88 ԵՌԱԳՈՒՅՆԸ ԾԱԾԱՆՎԵՑ ԴԵՌ 88-ԻՆ
Էմմա ԲԱԼԱՅԱՆ

 Մեր օրերում, երևի թե ոչ մեկին չես զարմացնի՝ ասելով, որ մարդն ու տիեզերքը ներազդում են իրար վրա. միտքն իր էներգիայով ընդարձակվում է տիեզերք, գտնում նմանատիպ մտքերի էներգետիկ դաշտը, միանում, ուժեղանում և ներազդում նման գաղափարով ապրողների վրա: Գիտության կողմից որպես իրողություն ընդունված այդ տեսության արտահայտումը տեսանելի է մեր ազատագրական պայքարի տարբեր դրսևորումներում: Մասնավորապես՝ այդ զգացումն ապրեցի, երբ Նոր Ղազանչի համայնքի Կարեն Առաքելյանի (ՙԽաչեն՚ գումարտակի հրամանատար) անվան դպրոցում մարտի 16-ին տեղի ունեցավ Շարժման սկզբնական փուլում մի օրում հերոսացած Թելման ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ 60-ամյակին նվիրված միջոցառմանը: 

1988 թվականի հուլիս ամիսն էր: Ղարաբաղում գործում էր Մոսկվայի կողմից ընդունված արտակարգ իրավիճակի դրություն մասին որոշումը: Կենտրոնական մամուլը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում էր ամբողջովին աղավաղված, ինչը շատ ցավագին էր ընդունվում հայության կողմից: Ժողովուրդը կրկին դուրս էր եկել փողոցները` պահանջելով իրադարձությունների արդարացի լուսաբանում և, իհարկե, ՙՄիացում՚ կարգախոսով: Սակայն ոչինչ չէր փոխվում, հակառակը` ճնշումն էր ուժեղանում: Թելմանն այն զգաց ամբողջ հոգով: Միտքն ալեկոծվեց: Նա հասկացավ, որ ժողովրդին դրական լիցք է պետք, ոգևորվելու առիթ: Պետք էր մի բան մտածել, մի արարք: Նայեց շուրջբոլորը, տեսավ մարզգործկոմի շենքի վրայի ադրբեջանական դրոշը. միտքը պարզվեց, որոշումը կայացվեց: Նա, կարելի է ասել, մի ակնթարթում բարձրանում է մարզգործկոմի տանիքը, կայծակնային արագությամբ դեն նետում ադրբեջանական դրոշը` փոխարենը պարզում Հայկական եռագույնը: Ժողովուրդը փոթորկվեց՝ ՙՄիացում՚ վանկարկումը թնդաց ողջ Ստեփանակերտով մեկ: Թելմանի ուրախությանը չափ ու սահման չկար. նա կարողացավ ներշնչել վստահություն առ սեփական ուժերը: Հիացմունքն ու ոգևորությունը տիրում էին ամենուր:
Թելմանի այդ սխրագործությունը հակառակ ուժերի կողմից նույնպես աննկատ չմնաց: Մոտ 10 խորհրդային զինվոր ընկավ հետևից, բայց բռնել չկարողացավ: Սակայն դրոշի բարձրացումն ու փախուստի պահերը ՊԱԿ-ի կողմից լուսանկարվեցին: Սկսվեց հետապնդումը. Ներքին գործերի մարմինների որոշ աշխատակիցներ զգուշացրին Թելմանին, խորհուրդ տվեցին հեռանալ Ղարաբաղից: Բայց նա չհեռացավ, ուղղակի թաքնվեց: Սակայն մի քանի օրից նրան կալանավորեցին` ենթարկելով խոշտանգումների: Աննկարագրելի դաժան էր Կիրովաբադի կալանավայրում: Շարժման առաջնորդների գործունեության շնորհիվ նրան հաջողվում է տեղափոխվել Ստեփանակերտ, սակայն Բաքվից հրահանգ է գալիս, որ գործը պետք է տեղափոխվի Բաքու: Արկադի Վոլսկու միջամտությամբ գործը տեղափոխվում է Երևան, որտեղ նրան ազատ են արձակում: Գերագույն դատարանի շենքից մինչև Ազատության հրապարակ ժողովուրդը Թելմանին ձեռքերի վրա է տանում:
Սակայն առողջական վիճակն այնքան վատ էր, որ նրան ուղարկում են Սոչի` բուժվելու: Դա տեղի է ունենում դեկտեմբերի 6-ին, իսկ դեկտեմբերի 7-ին Սպիտակի երկրաշարժի լուրը հասնում է ամենուր: Սոչիի հայկական համայնքի հետ, որոնք կազմակերպել էին 11 մեքենաներից բաղկացած օգնության շարասյուն, Թելմանը հետ է գալիս Գյումրի, որտեղ նրա վիճակն էլ ավելի է վատթարանում: Ստիպված վերադառնում է Ստեփանակերտ և երկու ամիս անց ստանում սրտի կաթված: Բուժումից հետո Թելմանը շարունակում է իր ավանդը ներդնել Արցախյան պայքարին:
Առողջությունն ինչ-որ չափով վերականգնելուց հետո` 1992-1996թթ. ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի հրամանով Թելմանը նշանակվում է բռնագաղթված Սեյսուլան, Յարմջա, Ղազանչի գյուղերի լիազոր-ներկայացուցիչ: Այդ գյուղերի ռազմավարական դիրքը թելադրում էր, որ դրանց վերականգնումն օրախնդիր է: Բնականաբար, Թելմանը լծվեց այդ գործի կազմակերպմանը: Ավելի լավ թեկնածու դժվար էր գտնել, և 2003թ. նրան նշանակեցին ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչությունում նույն անվանբ գործող բաժնի վարիչ:
Պատասխանատվության զգացումը նրա ցայտուն գծերից մեկն էր, և այդ պաշտոնը նա ընդունեց որպես հնարավորություն` լավագույնս իրականացնելու վերաբնակեցման պետական ծրագիրը: Կարևորելով Ղազանչիի ռազմավարական դիրքը, իր տեսակետը ներկայացնում ու համոզում է Սփյուռքի բարեգործներին, որպեսզի կառուցվեն նոր Ղազանչի և Կիչան գյուղերը: Դեռ կյանքի օրոք Նոր Ղազանչին և Կիչանը վերաբնակեցվել են, կողքին էլ հիմք է դրվել Նոր Կիլիկիա գյուղի կառուցմանը, որն այսօր վերաբնակեցված է 25 երիտասարդ ընտանիքներով, կառուցվում են դպրոց, մանկապարտեզ:
Ընկերները Թելմանին հիշում են որպես խիզախ, միևնույն ժամանակ` շատ համեստ ու պայծառ մարդու: Անգամ հիվանդությունը չփոխեց նրա լավատեսությունը կյանքի հանդեպ` յուրաքանչյուր օրն ապրում էր առույգ ու կենսախինդ` արհամարհելով ցավն ու տկարությունը: Սակայն սրտի երկրորդ կաթվածին չդիմացավ և 49 տարեկանում նա բռնեց անմահության ճամփան:
Թելման Հարությունյանի այրին՝ տիկին Սվետան, հպարտությամբ նշում է, որ բոլոր երեք զավակները դաստիարակվել են` հետևելով հոր պատգամներին` լինել հայրենասեր, ազնիվ, մարդասեր: Ավագը՝ Էդգար Հարությունյանը, ավարտել է Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտը, հետո սովորել նաև իրավագիտություն: Այսօր նա Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարն է: Գեղամը մասնագիտությամբ իրավաբան է, աշխատում է ՊԲ-ում` որպես զորամասի հրամանատարի սոցիալ-իրավաբանական աշխատանքների գծով օգնական: Մարատն ավարտել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը: 5 տարի տարբեր զորամասերում ծառայելուց հետո՝ հասնելով զորամասի բուժծառայության պետի պաշտոնի, անցել է քաղաքացիական աշխատանքի: Այժմ նա արդեն համբավ ձեռք բերած վիրաբույժ-ուրոլոգ է ԱՀ հանրապետական հիվանդանոցում: Բոլոր տղաներն էլ ստեղծել են հայ ավանդական ամուր ընտանիքներ, ունեն երեխաներ, որոնք դաստիարակվում են պապիկի պատգամներով:
Թելման Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության համար, ԼՂՀ հռչակման 17-րդ տարեդարձի կապակցությամբ հետմահու ԼՂՀ Նախագահի կողմից պարգևատրվել է ՙԵրախտագիտություն՚ մեդալով: Նա իր ուրույն տեղն ունի Արցախի ազատագրական պայքարում: Դրա մասին չեն մոռանում հարազատ Նոր Ղազանչի գյուղում, որտեղ դասարաններից մեկն անվանակոչեցին Թելման Հարությունյանի անունով:
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Tue, 26 Mar 2019 16:54:00 +0000
ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆՆԵՐԸ http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26326-2019-03-26-16-40-54 http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26326-2019-03-26-16-40-54 Վագիֆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 Կյանքում միայն նրանք են հասնում իրենց երազանքներին, ովքեր, ի ծնե լինելով օժտված, տարիների հետ ամրապնդում ու բազմապատկում են հաջողությունները: Դրանում համոզվեցի` ծանոթանալով տաղանդավոր քամանչահար Հենրիխ Առուստամյանի գերդաստանի պատմությանը։

Հ. Առուստամյանը ծնվել է 1943թ. Ստեփանակերտում, ծառայողի ընտանիքում։ Հայրը՝ Անդրանիկը, աշխատում էր Ստեփանակերտի շրջանային գործադիր կոմիտեում` որպես տեսուչ։ Տարիներ շարունակ լինելով գործուղման մեջ՝ նա քիչ էր լինում տանը, ուստիև նրա միակ որդին՝ Հենրիխը, ստանում էր մոր դաստիարակությունը: Հենրիխի հայրը հանկարծամահ եղավ 1953թ.` տաս տարեկան որդուն թողնելով որբ։
Կինը՝ Արշալույսը, որը մինչ այդ տնային տնտեսուհի էր՝ ստիպված էր գնալ և աշխատել Ղարմետաքսկոմբինատում: Նա մեծ հույսեր էր կապում Հենրիխի հետ: Հենրիխը դպրոցական առաջին իսկ օրվանից իրեն դրսևորում է որպես ընդունակ և կարգապահ աշակերտ: Սիրում էր բոլոր առարկանները, նա ուսուցիչների սիրելին էր։ Մայրը, տեսնելով, որ որդին նաև երաժշտության նկատմամբ հակում ունի, որդուն 1951թ. ուսման է տալիս Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում։ Հենրիխը սովորեց քամանչայի դասարանում։ Նա քամանչան սիրում էր հոգով ու սրտով։ 1957թ. նա երաժշտական դպրոցն ավարտեց գերազանց գնահատականներով։ Ուսուցիչները, նկատելով նրա տաղանդը, Հենրիխին հորդորեցին շարունակել երաժշտական կրթությունը։ Քաղաքում երաժշտական ուսումնարան չլինելու պատճառով նա ստիպված ուսումը շարունակում է Աղդամի երաժշտական ուսումնարանում՝ քամանչայի դասարանում և այն ավարտում 1961թ.։ 1962-1965թ. Հենրիխը ծառայում էր խորհրդային բանակում, ծառայության մեջ էլ նա կարգապահ ու պատասխանատու զինվոր էր։ Զորացրվելով բանակից և վերադառնալով հայրենիք` նա աշխատանքի է ընդունվում ԼՂԻՄ երգի ու պարի պետական համույթում` որպես քամանչահար։ Նրա աշխատանքային ուղին սկսվեց 1965թ.-ից և հասավ մինչև 2012 թվականը։ Հ. Առուստամյանը ԼՂԻՄ երգի-պարի պետական համույթում աշխատեց 1965-1975 թվականներին։ Շատ շուտով նրա վարպետության համբավը տարածվեց Արցախից դուրս։ 1975 թվականին, որպես քամանչահար մենակատար, հրավիրվում է աշխատելու Կիրովականի ՙՀորովել՚ պետական ազգագրական համույթում, իսկ ժամանակ անց նա համույթի կազմում մեկնում է Ֆրանսիա, որտեղ համույթը համերգներով հանդես է գալիս տասից ավելի քաղաքներում և նվաճում հանդիսատեսի սերն ու հարգանքը։ Համույթի ղեկավարությունը Հենրիխի նվագը շատ էր հավանում և առաջարկում է նրան ընտանիքով տեղափոխել Կիրովական մշտական բնակության, սակայն նա մերժում է: Կրկին վերադառնալով Ստեփանակերտ` շարունակում աշխատել ԼՂԻՄ երգի-պարի պետական համույթում: Հենրիխը Սայաթ-Նովայի, Գուսան Աշոտի, Ջիվանու երգերի սիրահարն էր ու դրանց անկրկնելի կատարողը։ Քամանչան նրա ձեռքին կարծես լեզու էր առնում, խոսում հանդիսատեսի հետ, հիացմունք պատճառում: Ամենևին էլ պատահական չէր, որ 1986թ., մասնակցելով մեծն Սայաթ-Նովայի ծննդյան 275-ամյակի կապակցությամբ Կիրովականում կազմակերպված քամանչահարների մրցույթին, որին Անդրկովկասից մասնակցում էր հարյուր քամանչահար, նա գրավում է առաջին տեղը և պարգևատրվում առաջին կարգի դիպլոմով: 1990-ին կրկին Կիրովականի ՙՀորովել՚ ազգագրական համույթի հրավերով, որպես մենակատար-քամանաչահար, մեկնում է Ֆրանսիա և արժանանում ջերմ ընդունելության:
1993թ. Հ. Առուստամյանը երրորդ անգամ է մեկնում Ֆրանսիա, բայց այս անգամ արդեն ԼՂՀ երգի-պարի պետական համույթի կազմում։ ԼՂՀ իշխանություններն արժանիորեն են գնահատել Հենրիխի նվիրվածությունը, նրա պատվին կազմակերպվել են հոբելյանական երեկոներ: 1998թ. նա արժանացել է ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան մրցանակի, իսկ 2008թ. ապրիլին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է ՙԱրվեստի վաստակավոր գործիչ՚ պատվավոր կոչում։ 2008թ. Հենրիխը որպես քամանչահար աշխատում է ՙՄենք ենք, մեր սարերը՚ երգի-պարի պետական համույթում, նույն տարում համույթը համերգներով հանդես է գալիս Լիտվայի մի շարք քաղաքներում, իսկ 2010թ. Բեյրությում, Լիբանանում համույթն արժանանում է հանդիսատեսի ջերմ ծափողջույներին։ Հ. Առուստամյանն իր կյանքի շուրջ հինգ տասնամյակը նվիրել է հայկական երաժշտական արվեստի մասսայականացմանն ու տարածմանը: Նա համեստ անձնավորություն էր` իր ընտանիքին նվիրված հայր։ 1968թ. Հ. Առուստամյանն ամուսնացել է Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի բնակչուհի Հովսեփյան Անահիտի հետ: Անահիտը ծնվել է Ղարաբաղում հանրահայտ դուդուկահար Իշխան Հովսեփյանի երաժշտասեր ընտանիքում։ Նա օժտված երգչուհի էր: Նրանք ունեցել են երեք զավակ:
1989-1991թթ. նրանց ավագ որդին` Արմենը, ծառայել է խորհրդային բանակի շարքերում, զորացրվելով, իսկույն վերադարձել է հայրենիք և միացել համաժողովրդական շարժմանը, ապա կամավորագրվել ինքնապաշտպանական ջոկատներից մեկին: Ջոկատը կատարում էր տարբեր բարդ հանձնարարություններ։ 1992թ. սեպտեմբերի 7-ի այդ չարաբաստիկ օրը նա Ղաջարի բարձունքներում թշնամու արձակած ականից լրիվությամբ կորցնում է աջ ձեռքը և ծանր վիրավորվում ձախ ձեռքից: 2017թ. Արմենը կնքեց իր մահկանացուն` քառասունյոթը չբոլորած։ Արմենի ծառայությունը հայրենիքին բարձր է գնահատվել երկրի իշխանությունների կողմից. 2007թ. նա պարգևատրվել է ՀՀ ՙՄարտական ծառայության՚, իսկ 2008թ.` ԼՂՀ ՙԱրիության համար՚ մեդալներով։
Առուստամյանների միջնեկ զավակը Ժիրայրն է: Նա նույնպես որպես կամավոր ծառայել է Պաշտպանության բանակի չորրորդ առանձին մոտոհրաձգային գումարտակում, որի շարքերում ակտիվորեն մասնակցել է մարտական գործողություններին: Շնորհիվ նվիրված ծառայության` շարքայինից հասել է կապիտանի զինվորական կոչման։ Ներկայում բանակի շարքերում շարունակում է ծառայությունը:
Գերդաստանի կրտսեր զավակը Լուսինեն է: 1998թ. սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի խմբավարական բաժնում, այն ավարտել 2001թ.։
Գերդաստանի մայրը՝ Անահիտը, միշտ աշխատում էր ամուսնու հետ կողք կողքի: Նրա վերջին աշխատանքի վայրը ՙՄենք ենք, մեր սարերը՚ երգի-պարի պետական համույթն էր, որտեղից էլ անցել է թոշակի ։ Չնայած նա տարել է սրտի ծանր վիրահատություն, սակայն բոլոր տոնական օրերին համույթի ղեկավարության հրավերով նա կրկին բեմ է բարձրանում, իր գեղեցիկ երգ ու պարով ուրախություն պատճառում հանդիսատեսին։ Նրա կատարումներից հաճելի է լսել ՙՂարաբաղի Նախշուն բաջի՚, ՙԴերունց ծորումը՚, ՙԱյայի խրատները՚, ՙՏասնչորս՚ արցախյան ժողովրդական երգերը: Անահիտը շուրջ 5 տասնամյակ բեմի վրա է: Առուստամյանների գերդաստանի պատմությունն, իրոք, հայրենասիրության վառ օրինակ է ինչպես մեզ՝ ապրողներիս, այնպես էլ սերունդների համար։

;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Tue, 26 Mar 2019 16:40:25 +0000
Ս. ԳՈՐՈԴԵՑԿԻՆ ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ՝ ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ԱՌԱՋ http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26311-2019-03-22-17-01-19 http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26311-2019-03-22-17-01-19 Միքայել ՀԱՋՅԱՆ

 Ուղիղ մեկ դար առաջ այսօր՝ 1919թ. մարտի 23-ին, Թիֆլիսի ՙԿավկազսկոյե սլովո՚ (ՙԿովկասյան խոսք՚) լրագիրը հրապարակել է ռուս նշանավոր բանաստեղծ, թարգմանիչ, քննադատ, գրականագետ Սերգեյ Գորոդեցկու ՙՂարաբաղ՚ հանրահայտ հոդվածը։

Սերգեյ Գորոդեցկին (1884 -1967թթ.), որպես Համառուսաստանյան քաղաքների միության լիազոր-ներկայացուցիչ եւ ՙՌուսսկոյե սլովո՚ (ՙՌուսական խոսք՚) թերթի զինվորական թղթակից, գործուղված լինելով Կովկասյան ռազմաճակատ, 1916թ. ապրիլի սկզբներին ժամանել էր Թիֆլիս։ Մինչ այդ նա արդեն անվանի բանաստեղծ էր՝ յոթ գրքի հեղինակ։ Նրա առաջին` ՙՄոլուցք՚ ժողովածուի (1906թ.) մասին բարձր կարծիք էին հայտնել Վ. Բրյուսովը, Ա. Բլոկը, Ս. Եսենինը, ուրիշներ։
Ս. Գորոդեցկին հայ ժողովրդի հավատարիմ բարեկամն էր։ Մտերիմ էր հայ գրական եւ հասարակական գործիչների, առանձնապես Հովհաննես Թումանյանի հետ, ում նա համարում էր իր մեծ ընկերն ու թանկագին ուսուցիչը։ Հենց Հովհ. Թումանյանի հետ ծանոթանալուց հետո է, որ նա դարձավ հայ ժողովրդի նվիրյալ ու հավիտենական բարեկամը։ Հովհ. Թումանյանի հարկի տակ Ս. Գորոդեցկին առաջին անգամ հյուրընկալվել է ապրիլի 13-ի երեկոյան, մտերիմ զրույցի բռնվել հայ մեծ բանաստեղծի հետ։ Զրույցի նյութը հայ ժողովրդի ճակատագիրն էր, նրա ցավերն ու տառապանքները, հավատը Ռուսաստանի հանդեպ, որ ՙխորաթափանց ու ցոլուն՚ աչքերի տխրությամբ պատմել-ներկայացրել է Թումանյանը, ավելացնելով` ՙՑարերին պետք է Հայաստանն առանց հայերի։ Նրանց, բայց ոչ ռուս ժողովրդին...՚։ Տարիներ անց Գորոդեցկին խոստովանել է, որ այդ ճշմարիտ խոսքը եղել է առաջին հարվածն իր բանականությանը։ Երբ Գորոդեցկին մտահոգություն է հայտնել, թե բանաստեղծի համար ի՞նչ ներշնչանք կարելի է գտնել ավերված Վանում, Թումանյանը պատասխանել է գեղագիտական խորաթափանց դատողությամբ. ՙԴուք բանաստեղծ եք։ Պոեզիան հենց կյանքի ճանաչողությունն է, այլապես բանի պետք չէ։ Դուք կտեսնեք մի զարհուրելի կյանք, կործանման եզրին հասած մի ժողովրդի փշրանքներ։ Գրեցեք ուրեմն այն ամենի մասին, ինչ կտեսնեք՚։
Բազմաչարչար հայությանն ավելի օգտակար լինելու նպատակով Ս. Գորոդեցկին սովորում էր խոսել ու գրել հայերեն։ Հայոց լեզվի նրա ուսուցիչներն էին Թումանյանի Արտավազդ եւ Համլիկ որդիները, ՙՎանի նահանգապետ՚ Կոնստանդին Համբարձումյանը, իր շրջապատի այլ հայեր։
Նույն ամսին Ս. Գորոդեցկին մեկնել է Արեւմտյան Հայաստան, տեսել ավերված երկիր եւ կոտորված հայություն, եռանդուն զբաղվել անտերունչ մնացած հայ որբերի փրկության գործով։ ՙԱյդ օրերին, – գրել է նա, – արդեն պատերազմի տպավորություններից կոպտացել էր հոգիս, բայց եւ այնպես, երբ լեռնային արեւը լուսավորեց փախստականներին, ես չդիմացա, եւ արցունքները թափվեցին աչքերիցս։ Եվ հանկարծ հասկացա, թե ինչ ասել է ժողովրդական աղետ։ Այդ վայրկյանից Հայաստանն ընդմիշտ հարազատ դարձավ ինձ, իսկ իմ ծառայությունը փոխարկվեց նվիրաբերության՚։
Ս. Գորոդեցկին գրել է բազմաթիվ հոդվածներ եւ բանաստեղծություններ՝ նվիրված Հայաստանին եւ Արցախին, իսկ 1918թ. լույս է ընծայել ՙՀայաստանի հրեշտակը՚ բանաստեղծությունների ժողովածուն, որը բացվում է Հովհ. Թումանյանին նվիրված ՙՀայաստան՚ բանաստեղծությամբ եւ որտեղ արծարծվում է Հայոց ցեղասպանության թեման։

 

ՂԱՐԱԲԱՂ
Սերգեյ ԳՈՐՈԴԵՑԿԻ

Ամեն երկիր եւ ամեն ազգ ունի իր նվիրական ամրությունները։ Եթե ժողովրդի պատմությունը երջանիկ ընթացք է ունենում, դրանք դառնում են մշակութային ու քաղաքական կյանքի առանցքը, իսկ եթե ճակատագիրը հետապնդում է ազգին, դրանք դառնում են ազգային կյանքի հենարան-պատվարը (ցանկապատը), հույսերի կղզին, վերածննդի գրավականը։
Հենց այս վերջին դերն է հայ ժողովրդի համար ունեցել եւ ունի Ղարաբաղի լեռնային հատվածը։

Ինքը՝ բնությունը, սրան չափազանց մեծ նշանակություն է տվել։ Այնտեղ՝ Ղարաբաղի անմատչելի բարձունքներում, որ Կարսի ու Սեւանի լեռնաբազուկների շարունակությունն են, երկու հազար տարուց ավելի հայ ժողովուրդը տարել է թափառական ցեղերի ճնշումը՝ պահպանելով իր մշակույթն ու ազգային դեմքը։
Ազգագրորեն, տնտեսապես եւ լեզվով միասնական լինելով՝ Ղարաբաղը դարձել է Հայաստանի միջնաբերդը, նրա արեւելյան թևը։ Այդպիսին այն եղել է անցյալում, այդպիսին է այսօր, այդպիսին կլինի միշտ, քանի որ Հայաստանի սիրտը՝ Արարատյան դաշտը, հնարավոր չէ պաշտպանել՝ չտիրապետելով Ղարաբաղին։ Մի անգամ չէ, որ դարերի ընթացքում հարձակումների ալիքները փշրվել են Ղարաբաղի ժայռերին, թափանցել այնտեղ միայն գետերի հովիտներով, բայց այստեղ էլ երկար չեն մնացել։ Մի անգամ չէ, որ Սյունիքի մելիքությունները (ինչպես կոչվել է Ղարաբաղը հնում) սեփական ուժերով ետ են շպրտել ու հալածել թշնամուն։ Պատմությունը կրկնվում է, եւ վերջին անգամ դա տեղի ունեցավ մեր աչքի առաջ։
Բնությունն ու պատմությունը Ղարաբաղում ստեղծել են մարդու վառ արտահայտված տեսակ։ Աշխարհում ցրված ղարաբաղցիներն ամենուր հեշտությամբ կարող են ճանաչվել։ Գործունեության մեծ թափը, անկոտրում խիզախությունը, համարձակության հակումը, ինքնավստահությունը, ինքնատիպ համառությունը, ուղղագիծ կայունությունը, հայրիշխանությունը ընտանեկան կենցաղում. ահա ղարաբաղցու այն համակրելի գծերը, որոնք կարծես հայկական հնագույն առաքինությունների խտացումն են։ Առաքինություններ, որ գուցե եւ ինչ-որ չափով խամրել են պատմության դաժանություններից, սակայն անաղարտ պահպանվել Ղարաբաղում։ Կյանքի փրկության համար լեռներում ապաստանած բարձրահասակ ու պնդակազմ այս ժողովուրդն ամրացել է լեռնային օդի մեջ եւ պահպանել իրեն հարթավայրի բնակիչներին սպառնացող վարակներից։
Հայաստանի ազգային հիշողությունը պետք է որ ղարաբաղցիների շատ զնգուն բարձր անուններ հիշի։ Չկա մի բնագավառ, ուր նրանք դրսեւորած չլինեն իրենց նախաձեռնությունն ու տաղանդը. քաղաքականություն, գրականություն, հասարակական գործունեություն, առեւտուր… այս ամենը ասպարեզ է եղել նրանց աշխատանքի համար։ Շատ անուններ կարելի է տալ, եւ, սակայն, չհավակնելով ամբողջին, հիշեցնենք միայն բոլորին հայտնի մի քանի ղարաբաղցիների մասին. քաղաքական գործիչներից իրենց ծնունդով Ղարաբաղին պարտական են Արամ փաշան (Մանուկյանը), Սաքո Սահակյանը (հավանաբար, նկատի է առնվում ՙՀորիզոն՚ թերթի խմբագիր-հրատարակիչը եւ ՙՆաբաթ՚ ռուսալեզու թերթի թղթակիցը.- խմբ.)։ Զինվորական արվեստի գծով Ղարաբաղը տվել է գեներալ Լազարեւին։ Արդյունաբերությունը նույնպես քիչ անուններ չունի, օրինակ՝ ղարաբաղցի էր Կոստյա Համբարձումյանը։ Գրականության բնագավառից հիշենք Լեոյին, ընդունենք, որ հայկական թերթերի մեծ մասը խմբագրում են ղարաբաղցիները։
Նման հայտնի տղամարդ գործիչներ տվող Ղարաբաղը ստեղծել, իսկ, ավելի ճիշտ, պահպանել է նաեւ հին հայուհու կերպարը, ում հոգեբանության ու կենցաղի մեջ շատ բան է անխաթար մնացել հայրիշխանության դարաշրջանից։
Իր մշակույթով ու ապրելակերպով կոփված-կռված Ղարաբաղը մեր օրերում էլ չի անարգել իր հին փառքը։ Ինչպես Թամերլանի ժամանակներում, հավաքելով իրենց ջոկատները, մելիքները պահպանել են Ղարաբաղի անկախությունը։ Շուշիի դրվագը նույնպես չփոխեց Նուրի փաշայի պարտության ընդհանուր պատկերը, եւ պաշտպանության գիծը, ըստ էության, մնաց անձեռնմխելի, ինչպես նախորդ հարձակումների ժամանակ։
Այսպիսին է Ղարաբաղի դերը Հայաստանի համար։ Եթե այն կորսվեր, ազգերի ինքնորոշման գաղափարը, անշուշտ, մեծ կորուստներ կկրեր։ Եվ ընդհակառակը, պահելով Ղարաբաղը՝ Հայաստանը մշակութային էներգետիկ մեծ ուժի հոսանք կստանա, որը, խուժելով Հայաստանի քայքայված տարածքներ, կպտղավորի դրանց մշակույթը եւ այդպիսով իսկ կամբողջացնի Ղարաբաղի բազմադարյա փառահեղ պատմությունը։
Հիմա ամեն մի ժողովուրդ փնտրում է իրենը։ Վերածնված ազգերի ողջ ապագան կախված է նրանից, թե արդյոք իրենք իրենց ներսում կգտնե՞ն, այսպես ասած, սեփական մշակույթի թթխմորի բավական քանակություն։ Նման պայմաններում բոլոր այն կենտրոնները, որտեղ այս կամ այն պատճառով թանձրացել է մշակութային կյանքը, ձեռք են բերում բացառիկ նշանակություն։ Այդպիսին է եւ Ղարաբաղի դերը Հայաստանի համար։
Ճիշտ է, պատմությունը Հայաստանին ձգել է դեպի հարավ՝ դեպի տաք ծով, և կարող է պատահել՝ այնտեղից այնպիսի ուժեր թափանցեն, որ Ղարաբաղը վեր ածեն Հայաստանի հյուսիսային ծայրամասի։ Բայց եւ այդ դեպքում եւս այն չի կորցնում իր դերը՝ իբրեւ չեղծված եւ դարերով փորձված մշակույթի շտեմարան։

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Fri, 22 Mar 2019 17:00:54 +0000
ՄԻ ՔԻՉ՝ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26309-2019-03-22-16-56-12 http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26309-2019-03-22-16-56-12 ՄԻ ՔԻՉ՝ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆ

 Գարունն իր հետ բերում է նոր շունչ, թարմություն... Բնության մեջ ընթացող փոփոխություններն ու դրանից բխող տրամադրությունը մարդուն նախապատրաստում են ընկալելու նորի սկիզբը, վերածնունդը։ Գարունը միշտ էլ ոգեշնչել է պոետներին ու նկարիչներին։ Իսկ ահա հագուստներ մոդելավորողների համար այն ոչ միայն ստեղծագործելու, այլ նաև զգեստի միջոցով մարդուն և բնությանը ներդաշնակելու միջոց է: Պարզելու համար, թե արդյո՞ք գարնանային վառ գույներով կարված հագուստները դուր են գալիս 21-րդ դարում ապրող երիտասարդներին, և որքանո՞վ է դա նորաձև համարվում՝ զրուցեցինք մոդելավորող-դիզայներների և պարմանուհիների հետ։

Արդեն երկար տարիներ է, ինչ հագուստի մոդելավորող-դիզայներ Անահիտ Հարությունյանն զբաղվում է զգեստներ կարելու ու ձևավորելու գործով։ Նա նկատել է, որ երիտասարդները հիմնականում նախընտրում են պարզ ու հասարակ հագուստները, ինչն էլ, իր կարծիքով, պայմանավորված է այն հանգամանքով, որ կարող են նույն այդ հասարակ զգեստը համադրել այլ զգեստների հետ ու նաև որևէ զարդ ավելացնելով` դարձնել տոնական։
ՙՔանի որ այս ձմռանը ջերմաստիճանը բարձր էր, մարդիկ իրենց գարնանային հագուստները պահարաններից չէին հավաքել՝ հիմա ավելի թեթև են հագնվում, այսինքն` ձմեռ-գարուն անցումն զգեստների հարցում այդքան էլ նկատելի չէ։ Իսկ գարնանային հագուստներ սկսում են պատվիրել մարտի սկզբից` մանավանդ կանանց միամսյակի ժամանակահատվածում։ Սակայն ասեմ, որ երիտասարդներից շատ քչերն են կարելու, ձևավորելու համար գարնանային ամենօրյա հագուստ պատվիրում, հիմնականում պատվիրում են տոնական օրերի համար՚,-մանրամասնում է Ա. Հարությունյանը և երիտասարդներին խորհուրդ տալիս՝ լինել բնությանը համահունչ՝ ծաղիկների երանգներով գունավոր հագուստներ կրելով, քանի որ գարունը պայծառ գույների, բնության զարթոնքի ու ծաղկունքի եղանակ է։ Իսկ այն հարցին, թե ինչպես են որոշում՝ գարնանն ինչպիսի հագուստն է նորաձև, ասաց. քանի որ մենք նորաձևություն թելադրող երկիր չենք, կրկնօրինակում ենք այլ երկրների նորաձևությունը։
Հագուստի մոդելավորողներից շատերն են ասում, որ ձմռան՝ համեմատաբար ՙփափուկ՚ լինելու պատճառով, մանավանդ երիտասարդները, փետրվարից արդեն անցել են գարնանային զգեստների։ Մոդելավորող-դիզայներ Իրինա Մեսրոպյանն էլ կարծում է, որ մարդիկ իրենց հագուստները պատվիրում են՝ հետևելով տվյալ տարվա նորաձևությանը, իսկ հիմա 70-ական թվականների ՙմոդան՚ է կրկնվում, միաժամանակ դասական ոճը նորաձևության աշխարհում միշտ իր հաստատուն տեղն ունի։ ՙԻմ հաճախորդներն ունեն իրենց անհատական, հետաքրքիր ոճն ու ճաշակը։ Ավելի շատ պատվերներ լինում են, իհարկե, գարնանը, քանի որ հաստ վերարկուներից ազատվելուց հետո ուզում են նորովի ընկալվել։ Լինում են դեպքեր, երբ խնդրում են՝ իրենց հագուստն ուրիշներին չցուցադրել ու նաև չկրկնօրինակել՚,-ասում է տիկին Իրինան և ավելացնում, որ եթե երիտասարդն ուզում է գարնանը համահունչ հագուստ կրել, առաջին հերթին պետք է գույնն ընտրի, հետո միայն կտորը։ Իսկ գարնանը նախընտրելի է, որ հագուստները լինեն տարբեր երանգների. նաև նորաձև են համարվում ծաղիկներով կիսաշրջազգեստները։
Ստեփանակերտի խանութների աշխատողներից տեղեկանում ենք, որ գարնանային հագուստները վաճառում են մարտ ամսվա մեկնարկից սկսած, իսկ գնորդների թիվն ավելի է մեծանում նույն ամսվա վերջին։
20-ամյա Ինգա Գրիգորյանը հագուստներ ընտրելիս հետևում է տարվա նորաձևությանը, բայց ամեն ինչ չէ, որ հավանում է։ ՙԳարնանային հագուստներս թարմացնելիս ընտրում եմ տարբեր գույների զգեստներ, քանի որ այդ գույներից էլ հաճախ կախված է իմ տրամադրությունը։ Իսկ շրջապատի կարծիքը հիմնականում հաշվի չեմ առնում այն պատճառով, որ շատերը մտածում են, թե գարուն է արդեն, պետք է թեթև հագնվել՝ չնայելով անգամ ցուրտ եղանակին։ Ես հագնում եմ այնպես, ինչպես ինձ է հարմար՚,-ասում է Ինգան։
Սարգսյան Դիանան էլ խոստովանում է, որ սիրում է գարնանը թեթև հագուստներ հագնել, քանի որ այն նորաձև է, իսկ ինքը հետևում է նորաձևությանը։ ՙՀիմնականում գարնանային իմ հագուստները պատվիրում եմ օնլայն տարբերակով, քանի որ մեր խանութներում, այսպես ասած, թանկ են, և կարելի է այդ ձևով խնայել գումարը՝ մեկ անորակ զգեստի փոխարեն գնելով մի քանի որակյալն ու մատչելին։ Նաև հավելեմ, որ գարնանային հագուստներ գնելու համար պետք չէ մեծ գումարներ ծախսել, որովհետև, կարծում եմ, հասարակն ավելի գեղեցիկ է՚,-ասում է Դիանան։
Փորձենք մենք ինքներս էլ ստեղծել մեր նոր ձևն ու լինենք ծաղկող բնության, գարնան գույների հետ ներդաշնակ...
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Fri, 22 Mar 2019 16:53:23 +0000