comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Երեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2018
[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2018

Հանդիպում կազմակերպության պատվիրակության հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է <<Արցախ Րութս Ինվեսթմենթ>> (ԱՐԻ) կազմակերպության պատվիրակությանը:

Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Այցելություն Քաշաթաղի շրջան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին հաստատել է 

Կառավարության որոշում, համաձայն որի՝ Սուրեն Խաչատրյանն ազատվել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

ՔԱՐՎԱՃԱՌՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ՙՍԻԴՆԵՅ՚ ԹԱՂԱՄԱՍ. ՊԵՏՆԱԽԱՐԱՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՙԱՐԻ՚ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻՆ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է ՙԱրցախ ռութս ինվեսթմենթ՚ (ԱՐԻ) ներդրումային ընկերության մի խումբ բաժնետերերի։

Ի՞ՆՉ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ ԵՆ ԽՈՍՈՒՄ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ

Արցախա-ադրբեջանական հակամարտության լուծման հարցով միջազգային միջնորդները համարում են, որ կարգավորման գործընթացում առաջընթաց է դիտվում: Մասնավորապես, նման հայտարարությամբ անցած շաբաթ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի խորհրդական Ջորջ Քենտը` Բաքվում կայացած մամուլի ասուլիսին:

ՙԻՄ ՀՈԳԻՆ ՀԻՄԱ ԿԱՊՎԱԾ Է ՁԵԶ ՀԵՏ՚

Հոկտեմբերի 15-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկին, մանկագիր  Նունե Սարգսյանը, որն ամուսնու հետ երկօրյա այցով Արցախում էր, ԱՀ նախագահի տիկին Անահիտ Սահակյանի ու կրթության, գիտության և սպորտի նախարար  Նարինե Աղաբալյանի ուղեկցությամբ եղավ մայրաքաղաքի Խ. Աբովյանի անվան հ. 1 և Ե. Չարենցի անվան հ. 7 հիմնական դպրոցներում  ու ՀՕՄ-ի Ստեփանակերտի ՙՍոսե՚ մանկապարտեզում:

ԱՌԱՆՁԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿՈՒՄ

Օրերս ՙՍատարում հարազատ բանակին՚ կոչի Նախաձեռնող խումբն այցելեց ՊԲ առանձին հետախուզական գումարտակ` իր կազմում ունենալով ԱԿԱՀՄ մի խումբ անդամների`  ԱՀ զոհված ազատամարտիկների հարազատների միության նախագահ Արթուր Առստամյանին, նույն կազմակերպության ներկայացուցիչների,  ՙՄիացյալ Հայաստան՚ հայրենասիրական կազմակերպության նախագահ Արթուր Գրիգորյանին, ԱՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետներ Մարգարիտա Շահնազարյանին ու Մարինե Մովսիսյանին, ՊԲ ռազմահայրենասիրական դաստիարակության բաժնի սպա կապիտան Նունե Աբաղյանին, Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի 4-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Մարտիրոսյանին:

Subscribe to this RSS feed