comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Կիրակի, 21 Հոկտեմբերի 2018 http://artsakhtert.com Wed, 17 Jul 2019 16:47:56 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am Նորավարտ սպաների հավաք http://artsakhtert.com/arm/index.php/official/item/25420-2018-10-22-17-58-27 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/25420-2018-10-22-17-58-27 Հոկտեմբերի 22-ից, պաշտպանության…

որոնց մասնակցում են հանրապետության և արտերկրի բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտ սպաները: Հավաքների մեկնարկին նորավարտ սպաներին հանդիպել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը՝ իր ողջույնի խոսքում կարևորելով նման հավաքների դերը երիտասարդ սպաների կայացման ու ծառայողական պարտականությունների կատարման գործընթացքում, ինչպես նաև անդրադարձ կատարել առաջնագծում տիրող իրադրությանը, պաշտպանության բանակի համալրվածությանը, հաստիքապաշտոնային փոփոխություններին ու ՊԲ-ում ծառայության առանձնահատկություններին:

            Նմանատիպ հավաքների անցկացումը նպատակ ունի տեսական և գործնական  պարապմունքների միջոցով նորավարտ սպաներին ծանոթացնել բանակում տիրող ընթացիկ վիճակին, նրանց տալ համապատասխան փորձ և նախապատրաստել հետագա ծառայությանը:

 

 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

 

 

 

]]>
Պաշտոնական Mon, 22 Oct 2018 17:57:23 +0000
Հանդիպում Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի պատվիրակության հետ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/25419-2018-10-22-17-52-45 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/25419-2018-10-22-17-52-45 Արցախի Հանրապետության Նախագահ…

Հանդիպմանը քննարկվել են Ֆրանսիա-Արցախ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:
Ողջունելով Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի եւ ԱՀ Մարտունու շրջանի Շեխեր գյուղի միջեւ բարեկամության հռչակագրի ստորագրումը` Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Ֆրանսիայի վարչական շրջանների եւ միավորների հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչը թույլ է տալիս կյանքի կոչել տարբեր ծրագրեր սոցիալ-տնտեսական, մարդասիրական եւ հասարակական ոլորտներում:
Հանդիպմանը մասնակցում էին արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

 

]]>
Պաշտոնական Mon, 22 Oct 2018 17:51:14 +0000
ՖՐԱՆՍԻԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՅՔԱՐԵԼ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/25418-2018-10-22-15-16-28 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/25418-2018-10-22-15-16-28 Ֆրանսիայի հետ բարեկամության…
 Հռչակագրի ստորագրման համար խորհրդանշական վայր էր ընտրվել. 2002-ին Շեխերում շահագործման հանձնված դպրոցի շենքը կառուցվել է Առնովիլի հայկական համայնքը ներկայացնող Կարպիս Նիկողոսյանի նվիրատվության շնորհիվ: Դպրոցն այսօր կոչվում է Կարպիսի ծնողների՝ Նիկողոս և Հերմինե Նիկողոսյանների անունով: 
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության կազմում էին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, ՙՖրանսիա-Արցախ՚ բարեկամության շրջանակի փոխնախագահ Ֆրանսուա Պուպպոնին, շրջանակի նախկին նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր  Ֆրանսուա Ռոշբլուանը, Առնովիլի  հայկական համայնքի ներկայացուցիչներ՝  քաղաքապետ Պասկալ Դոլլի գլխավորությամբ:  Արցախյան կողմից միջոցառմանը ներկա էին  ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ԱՆ-ի պատասխանատուներ, ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա ալստյանը, Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Մհեր Օհանյանը, Շեխերի համայնքի ղեկավար Մխիթար Մանգասարյանը, դպրոցի ուսուցիչներն ու գյուղի բնակիչները:              
Համագործակցությունը կոչված է նպաստելու երկկողմ հարաբերությունների զարգացմանը, կրթության, մշակույթի, սպորտի ոլորտներում հարաբերությունների խորացմանը:          
Առնովիլի քաղաքապետ Պասկալ Դոլլը ներկաներին ողջունեց հայերենով: Հայոց ցեղասպանությունից փրկված շատ ու շատ հայեր բնակություն են հաստատել ֆրանսիական այս քաղաքում, և նրանք, ինչպես մեծ երգիչ Շառլ Ազնավուրը, և° հայ են, և° ֆրանսիացի: Արցախցիների՝ անկախության համար  մղվող պայքարը, Առնովիլի քաղաքապետի խոսքով, նաև ֆրանսիացիների պայքարն է, և այդ պայքարի արդյունքում, ի վերջո, Արցախի Հանրապետությունը կարժանանա միջազգային ճանաչման: Նա իր բարեմաղթանքներն ուղղեց Շեխերի բնակիչներին և երկարակեցություն  մաղթեց Ֆրանսիա-Արցախ բարեկամական կապերին: 
Բարեկամության հռչակագրի ստորագրումն, իրոք, մեծ իրադարձություն էր շեխերցիների համար: Համայնքի ղեկավար Մխիթար Մանգասարյանն այդ առթիվ հայտնեց իր երախտագիտությունը նշելով, որ բարեկամությունը հիմնվում է մարդկային արժեքների և ժողովրդավարության վրա: Ապա շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի ժողովրդի կողմից տարիներ շարունակ Արցախին ցուցաբերվող աջակցության համար: յուղապետի համոզմամբ՝ ամենատարբեր ոլորտներում հնարավոր կլինի համագործակցել ու մշակել զարգացման ծրագրեր, իրականացնել փորձի փոխանակում:
Բարեկամության հռչակագրի ստորագրումից հետո ելույթ ունեցավ Արցախի մեծ բարեկամ Ֆրանսուա Ռոշբլուանը: Ներկաներին ողջունելուց հետո շրջվեց դեպի դպրոցականները՝ ասելով, որ նրանք են  երկրի ապագան կերտողները, նրանց ուսերին է այսօրվա ձեռքբերումները պահելու և բազմապատկելու առաքելությունը: Խոսեց Արցախի նկատմամբ ունեցած խորը մարդկային ու բարեկամական զգացմունքների մասին: Փաստորեն Առնովիլը դարձավ Արցախի հետ բարեկամության հռչակագիր ստորագրած  13-րդ համայնքը: Բարեկամական կապեր են  հաստատվել նաև Շուշի և  Սենտ Էտիեն քաղաքների միջև: Այդ կապերը կարևոր են ոչ միայն արցախյան համայնքների, այլև Ֆրանսիայի համար: Առանձնահատուկ կարևորություն տրվեց Կարպիս Նիկողոսյանի կողմից կատարվող հայրենանվեր աշխատանքին£ ՙԱյսօր ես Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր չեմ,- շարունակեց Ռոշբլուանը,- բայց ես շարունակելու եմ պայքարը պարոն Պուպպոնիի հետ միասին, որպեսզի Ֆրանսիայի Հանրապետությունը մի օր ճանաչի Արցախի Հանրապետությունը՚: 
Կարպիս Նիկողոսյանին չհաջողվեց զսպել արցունքները, և նրա մտքերը ներկաներին փոխանցեց Ֆրանսիայում ԱՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես ևորգյանը: 
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, ՙՖրանսիա-Արցախ՚ բարեկամության շրջանակի փոխնախագահ Ֆ. Պուպպոնին իր հիացմունքն արտահայտեց արցախցիների հանդեպ. այստեղ ապրող ու արարող ժողովուրդն արժանի է հիացմունքի, որովհետև պաշտպանում է համամարդկային արժեքների վրա խարսխված սկզբունքներ, պաշտպանում է այն, ինչն իրեն է պատկանում: Արտահայտեց իր մեծ ցանկությունն առ այն, որ պատերազմող երկրի երեխաները կարողանան ապրել կայուն խաղաղության մեջ: Նա վստահ է, որ Ֆրանսիան, որպես ժողովրդավարության և մարդասիրության օրրան, կշարունակի պայքարը Արցախի ժողովրդի իրավունքների համար: 
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ 

 

 

 

]]>
Քաղաքական Mon, 22 Oct 2018 15:15:45 +0000
ՆՊԱՏԱԿԸ՝ ԱՌԿԱ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՆ Է http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/25417-2018-10-22-15-14-32 http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/25417-2018-10-22-15-14-32 Հոկտեմբերի 22-ին Արցախի…
Նախաձեռնությունը երկրի ղեկավարինն էր՝ նպատակ ունենալով Միության 20-ամյակին ընդառաջ մեկ անգամ ևս ծանոթանալ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների հիմնախնդիրներին, ինչպես նաև քննարկել մի շարք առաջարկություններ, որոնք նախօրոք ներկայացրել էր ԱԿԱՀՄ նախագահը: 
ՙԱնհայտ կորած ազատամարտիկների ճակատագրերի անորոշությունը ողբերգական էջ է Արցախի տարեգրության մեջ: Երկրի իշխանությունները միշտ էլ արձագանքել են կազմակերպության վարչության կողմից բարձրացված խնդիրներին, և հետայսու էլ շարունակվելու է նույն ձևով: Այս առումով չկա ավելի լավ միջոց, քան ձեզ սատարելն ու ձեզ հետ միասին ծանր վշտին դիմակայելը: Ֆինանսական միջոցները մեզ համար խոչընդոտ չեն եղել ու չեն էլ լինելու՝  որոնողական աշխատանքներ իրականացնելու  և ավելի արդյունավետ գործունեություն ծավալելու համար՚,- ասաց Նախագահ Սահակյանը:
Իր հերթին ԱԿԱՀՄ նախագահ Վերա րիգորյանը ներկայացրեց կազմակերպության վերջին տարիներին իրականացրած աշխատանքները՝ ցավով նշելով, որ տարիների որոնողական աշխատանքները շատ դեպքերում արդյունք չեն տվել: Այդ ընթացքում հասարակական կազմակերպությունը տարաբնույթ աշխատանքներ է իրականացրել, վերջնական արդյունքին, սակայն, դեռ շատերն են սպասում: Միության նախագահը երախտագիտություն հայտնեց Արցախի իշխանություններին և բոլոր այն անձանց, ովքեր այս տարիներին հնարավորինս աջակցել են կազմակերպության գործունեությանը:
Երկրի ղեկավարին ուղեկցում էր Նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը:
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

]]>
Խճանկար Mon, 22 Oct 2018 14:59:40 +0000
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՙԳՈՐՇ ԳՈՏԻՆԵՐԸ՚ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/25416-2018-10-22-13-38-41 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/25416-2018-10-22-13-38-41 Արդյո՞ք ԵԽԽՎ-ում ՀՀ…

 Հոկտեմբերի 10-ին Ստրասբուրգում տեղի ունեցավ տարածշրջանի համար նշանակալի  իրադարձություն. Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ընդունվել է հետևյալ անունը կրող բանաձև՝ ՙՄարդու իրավունքների հարցերով դիտորդական առաքելության անսահմանափակ մուտքը ԵԽ անդամ պետությունների, այդ թվում ՙգորշ գոտիների՚ տարածքներ՚։ Սոցիալիստների ֆրակցիայի ղեկավար Ֆրանկ Շվաբեի պատրաստած փաստաթղթին դեմ է քվեարկել միայն ադրբեջանական պատվիրակությունը, որի ղեկավարը՝ խավիարային դիվանագիտության հետաքննության մեջ ներքաշված Սամեդ Սեիդովը, նստաշրջանի նախօրեին սպառնագին տոնով խոստացել է բարձրացնել հակամարտությանն առնչվող հարցեր։ Ինչպես ասում են՝ տղամարդն ասաց, տղամարդն արեց։ Ճիշտ է, բոլորովին ոչ այն ուղղությամբ, որ արժանանար իր պետի հավանությանը։

Ընդունված բանաձևի հիմնական նպատակը չճանաչված պետություններում (ՙգորշ գոտիներում՚), այդ թվում և Լեռնային Ղարաբաղում, իրավապաշտպանական մոնիտորինգի գործիքների ներդրումն է, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը։ Նա նաև հաղորդել է, որ ի սկզբանե տեքստում հակահայկական ձևակերպումներ կային, որոնք հաջողվեց չեզոքացնել և վերջին հաշվով ստանալ մեր ազգային շահերից բխող փաստաթուղթ։

ՙԻսկ դահլիճում ադրբեջանցիների ագրեսիվ, բայց անօգնական հռետորաբանությանն արժանի հակահարված են տվել հայկական պատվիրակության անդամները՚,- գրել է ԱԺ փոխխոսնակը։

Բանաձևի համաձայն՝ Եվրոպայի Խորհրդի անդամ պետություններում պետք է ներդրվի երկրի իշխանությունների ենթադրվող համաձայնության գաղափարը՝ իրավապաշտպան առաքելությունների այցերին այն տարածքներ, որտեղ գրանցվում են մարդու իրավունքների և մարդկային արժանապատվութան լուրջ խախտումներ։ Ընդգծվում է, որ ՙգորշ գոտիներում՚ գործող փաստացի իշխանությունը պատասխանատու է իր բնակիչների իրավունքների պաշտպանության համար և պարտավոր է համագործակցել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ։ Վեհաժողովը նաև կոչ է արել ԵԽ նախարարների կոմիտեին՝ արտահերթ ժողովներ գումարել այն պարագայում, երբ պաշտոնական կամ փաստացի իշխանությունը մոնիտորինգային առաքելությանը մերժում է մուտք գործել ՙգորշ գոտիներ՚՝ պատճառաբանելով, որ նման այցը քաղաքական տեսակետից անընդունելի է կամ համատեղելի չէ առաքելության մանդատի հետ։

ԵԽ-ի կողմից իրավապաշտպանական տեսակետից խնդրահարույց համարվող տարածքների մեջ բացի Արցախից ընդգրկվել են Ղրիմը, Աբխազիան, Հարավային Օսիան, Մերձդնեստրը, ինչպես նաև ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն։ Մեկնաբանելով բանաձևը, Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը նշել է, որ, ընդհանուր առմամբ, այն ընդունելի է հանրապետության իշխանությունների համար՝ վերապահում անելով ՙգորշ գոտիներ՚ եզրույթի օգտագործման կապակցությամբ, որը, նրա կարծիքով, որոշակի բացասական երանգ է պարունակում։ Բաբայանը նշել է, որ ԼՂՀ-ում իրավապաշտպան մոնիտորինգը պետք է անցկացվի Ադրբեջանի հետ զուգահեռ, որպեսզի միջազգային հանրությունը ոչ միայն ավելի լավ ծանոթանա Արցախում տիրող իրավիճակին, այլև համեմատի մարդու իրավունքների դրությունը երկու երկրներում։ Տարբերությունը, համարում է Դ. Բաբայանը, ակնհայտ կլինի, և հենց այդ պատճառով է Բաքուն փորձում խոչընդոտել այս գաղափարի կենսագործմանը։ 

Այն մասին, որ Եվրոպայի Խորհուրդը, ինչպես և միջազգային մյուս կազմակերպությունները, այդ թվում ՄԱԿ-ը, վաղուց պետք է հրաժարվեն ճանաչվածության սկզբունքով երկրներին տարբերակելուց և մարդու իրավունքները պաշտպանեն անկախ այն բանից, թե որտեղ է նա ապրում կամ գտնվում, խոսվել է վաղուց, և մեր թերթը նույնպես բազմիցս անդրադարձել է այդ հարցին։ ԵԽԽՎ-ում ողջամիտ մոտեցումն ի վերջո գերակշռեց, և բանաձևն ըստ էության նշանակում է, որ Եվրոպայի չճանաչված պետությունները կընդգրկվեն ԵԽ իրավաբանական տիրույթում, իսկ վեհաժողովի պատվիրակները՝ մոնիտորինգային խմբի անդամները, իրենց աշխատանքում սերտորեն կհամագործակցեն Արցախի իշխանությունների հետ իրավապաշտպանական խնդիրների լուծման համատեքստում։ Դրանով իսկ դեռևս չճանաչված հայկական հանրապետությունը հնարավորություն է ստանում ցուցադրել ոչ միայն սեփական ձեռքբերումները ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում, այլև, ինչը շատ կարևոր է, առկա խնդիրների լուծման հարցում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելու պատրաստակամությունը։ Այդ թվում, ինչպես առաջին Ղարաբաղյան պատերազմի, այնպես էլ ապրիլյան իրադարձությունների հետևանքների հարցում՝ մարդու իրավունքների դիտանկյունից։ Թե ինչպես այս ամենը կյանքի կկոչվի, կկարողանա՞, արդյոք, Արցախի ղեկավարությունն առավելագույնս օգտագործել այս հնարավորությունն ու ապացուցել, որ հանրապետությունը ոչ միայն արժանի չէ ՙգորշ գոտի՚ եզրույթին, այլև կարող է դիտարկվել որպես ուրույն օրինակ ինչպես չճանաչված, այնպես էլ ճանաչված երկրների, ամենից առաջ Ադրբեջանի համար, ժամանակը ցույց կտա։ Իսկ այսօր հնարավոր չէ չանդրադառնալ ևս մեկ կարևոր թեմայի՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության գործունեությանը, որը, առավել հավանական է, նույն կազմով վերջին անգամ է մասնակցում նստաշրջանին։ Համոզվածությամբ կարելի է արձանագրել պատգամավորների խմբի փայլուն աշխատանքը, որը նշանավորվեց հայկական կողմերի համար կարևոր բանաձևի ընդունմամբ։ Այս համապատկերին հատկապես ոչ համարժեք և պետության ղեկավարին ոչ հարիր է ՀՀ վարչապետի հայտարարությունն այն մասին, որ, իբր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը ներկայացնում է միայն կոռումպացված համակարգը։

Եվրոպայի Խորհրդում գրեթե 17 տարիների անդամակցության ընթացքում միայն վերջերս հնարավոր դարձավ խոսել այս կազմակերպությունում ԱԺ պատգամավորների պրոֆեսիոնալ և համակարգված աշխատանքի մասին՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից։ Երկար տարիներ կարելի էր խոսել Հայաստանի խորհրդարանում ՙքաղաքական զբոսաշրջիկների՚ առկայության մասին, ովքեր ԵԽԽՎ նստաշրջաններին մասնակցում էին բացառապես ՙհարսանեկան գեներալների՚ կարգավիճակում։ Ի տարբերություն ադրբեջանցի պատգամավորների, ովքեր առանց հապաղելու իսկույնևեթ նվաճում էին, բնականաբար՝ իրենց ձևով, և՜ եվրախորհրդարանականներին, և՜ ԵԽԽՎ ամբիոնը։ Թե ինչի է հասցրել դա, այդ թվում ընդունված հակահայկական փաստաթղթերի տեսքով, քաջ հայտնի է։ Անհրաժեշտ եղավ փոխել պատվիրակության մի քանի կազմեր, որպեսզի ձևավորվեն կարողություններ, հմտություններ, արհեստավարժություն, ի հայտ գան հաստատված կապեր և շփումներ։ Ներկայիս կազմը հաշվի է առել ողջ փորձը, այդ թվում և բացասական՝ նախկին կազմերի, ինչի արդյունքում մենք ունենք մի խումբ, որը տիրապետում է և՜ գործիքակազմին, և՜ անհրաժեշտ գիտելիքներին ու հմտություններին, և՜ լեզուներին՝ ուղիղ ու փոխաբերական իմաստով, որոնք անհրաժեշտ են ակտիվ և հաջող աշխատանքի համար։ Որն էլ, ըստ էության, պատվիրակությունը հիմնականում ցուցադրել է վերջին տարիներին։ 

Թե ինչպես ամեն ինչ կդասավորվի նոր խորհրդարանում, հաշվի առնելով այն անհերքելի միտումը, որ ԱԺ յուրաքանչյուր նոր կազմ մեզ մոտ նախկինից ավելի վատն է լինում։ Կգտնվե՞ն գոնե 10 պատգամավորներ, ովքեր ունակ կլինեն յուրացնել ներկա պատգամավորների փորձը և ինչպես ԵԽԽՎ ամբիոնը, այնպես էլ միջխորհրդարանական այլ հարթակներ օգտագործեն ի շահ երկրի՝ դրանց բոլոր բարդությունների ու առանձնահատկությունների հաշվառումով։ Դատելով այն սկզբունքներից, որոնցով ղեկավարվում են իշխանությունները թիմ հավաքելիս, դժբախտաբար, այս կապակցությամբ առանձնահատուկ հույսեր չկան։ Մինչդեռ ակնհայտ է, որ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ժամանակն ու տեմպը կորցնելն անթույլատրելի է։ Ու դա վերաբերում է, ինչպես դարձյալ ցույց է տալիս անցյալի ողջ փորձը, առաջին հերթին Արցախի հարցին։ Նման բանաձևի ընդունումը շատ կարևոր փուլանիշ է՝ այդ թվում խորհրդարանական դիվանագիտության երկար և բարդ ճանապարհին, որի նպատակը պետք է դառնա եվրոպական ու միջազգային հանրության կողմից Արցախի նկատմամբ ՙգորշ գոտի՚ եզրույթն օգտագործելուց հրաժարվելը։ Ու այդ առումով ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունից շատ բան կարող է կախված լինել։ Այդ թվում` նրանից, թե նոր կազմը կկարողանա՞ և կցանկանա՞ ընդունել այն դրականն ու արժեքավորը, որը կուտակվել է նախորդների կողմից, թե՞ մենք կվերադառնանք սկզբնակետին ու դարձյալ ստիպված կլինենք խոսել Ազգային ժողովում հերթական տարալցման ՙքաղաքական զբոսաշրջիկների՚ մասին։ 

 

                                                                                                               www.golosarmenii.am

Մարինա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

]]>
Քաղաքական Mon, 22 Oct 2018 13:37:29 +0000
ԱՐՑԱԽԻ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ. ՙՙԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ՚ ՏԽՐԱՀՌՉԱԿ ԲԱՆԱՁԵՎՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՊԱՏԵՐԱԶՄ Է ԲԵՐՈՒՄ, ՔԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ՚ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/25415-2018-10-22-13-35-07 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/25415-2018-10-22-13-35-07 Արցախի Հանրապետության Ազգային…

 Նրա խոսքով՝ թե՜ Ռուսաստանը, թե՜ Միացյալ Նահանգները փորձում են տարածաշրջանում մեծացնել իրենց ազդեցությունը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի վրա։

ՙԱյս տեսանկյունից ԱՄՆ դեսպանն ականջ շոյող հայտարարություններ է անում՝ հասցեագրված Ադրբեջանին։ Միացյալ Նահանգները փորձում է ցույց տալ, որ Ադրբեջանի համար շարունակում է լինել բարեկամ երկիր և հետևողական է լինելու, որպեսզի Արցախի հիմնահարցը լուծվի ի նպաստ Ադրբեջանի, տվյալ պարագայում շոշափելով նաև ազատագրված տարածքները։ Կարծում եմ՝ ԱՄՆ դեսպանի հայտարարությունն ավելի շատ հետապնդում էր հենց այս նպատակը՚,- ասաց Վ. Բալայանը։

Ըստ նրա, Հայաստանի և Արցախի հանրապետությունների իշխանությունները պետք է այս հարցում ցուցաբերեն կոշտ դիրքորոշում, քանի որ ՙազատագրված տարածքներ՝ խաղաղության դիմաց՚ տխրահռչակ բանաձևն ավելի շատ պատերազմ է բերում, քան խաղաղություն։

ՙՄեր պատմական հայրենիքի այն հատվածները, որոնք այսօր հանդիսանում են Արցախի անբաժանելի մասը, մեզ համար ունեն ռազմավարական նշանակություն՝ Արցախի անվտանգությունն ապահովելու առումով, մյուս կողմից էլ՝ Հայաստանի անդորրը պահելու տեսանկյունից։ Օրինակ, Նախիջևանի հետ կապված վերջին զարգացումները նույնպես այս մասին են վկայում, որ հայկական այդ տարածքը խլելով հայ ժողովրդից՝ մի տեսակ դարձրել են կոկորդին կանգնած ոսկոր։ Այս առումով այն մեզ համար մի նոր պատերազմի ճակատ է դարձել։ Այս ամենը հաշվի առնելով՝ մենք ոչ միայն հայտարությունների  տեսքով, այլև՝ գործնականում, պետք է  աշխարհին ցույց տանք, որ ազատագրված տարածքներն անվերադարձ են, և այսօր այնտեղ ապրում են հազարավոր փախստական հայեր, որոնք ժամանակին բռնի գաղթել են Սումգայիթից և Բաքվից՚,- շեշտեց Արցախի խորհրդարանի փոխնախագահը։

Անդրադառնալով Արցախի հիմնախնդրի բանակցային գործընթացի սառեցված վիճակին և դրա վտանգավոր հետևանքներին, Վահրամ Բալայանը նկատեց, որ եթե չկա երկխոսություն, ապա դրան հաջորդող քայլը միշտ պատերազմն է։

ՙԻհարկե, ավելի լավ է բանակցել, քան պատերազմել։ Սակայն պետք է ասենք, որ այստեղ կա օբյեկտիվ պատճառ, որ Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն, և այժմ երկու կողմերի մոտ իրար ուսումնասիրելու փուլ է սկսվել։ Այս համատեքստում չեմ կարծում, որ պետք է ակտիվ գործընթացներ սկսվեին։ Ըստ իս, միջնորդ երկրները նույնպես այս տեսանկյունից են հարցը դիտարկում։ Բոլոր դեպքերում Արցախի հիմնախնդրի լուծման միակ ճանապարհը բանակցություններն են, քանի որ վերջիվերջո յուրաքանչյուր պատերազմ ավարտվում է խաղաղությամբ և բանակցությունների միջոցով։ Պատերազմի փուլը մեզ մոտ հասել է այնպիսի հանգրվանի, որ արդեն բանակցությունների ժամանակն է՚,- եզրափակեց Վահրամ Բալայանը։

 

 

 

 

 

]]>
Քաղաքական Mon, 22 Oct 2018 13:33:53 +0000
ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ՎԱՌԵԼԻՔԸ՝ ԿԵՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԳՈՐԾԻՔ http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/25414-2018-10-22-13-30-11 http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/25414-2018-10-22-13-30-11 Սասուն Առաքելյանն Արցախյան…

 - Պարոն Առաքելյան, պատկերացնու՞մ  եք շրջանի բնակչության վիճակն առանց երկնագույն վառելիքի։

-Բնական գազը ամուր է մտել մեր կենցաղ, ժամանակի ընթացքում աճել են նրա դերն ու նշանակությունը։ Մարտակերտի բնակչությունն անտառներով շրջապատված լինելով հանդերձ, գերադասում է օգտվել երկնագույն վառելիքից և ինչ` օրեցօր ավելանում է սպառողների թիվը, որն այսօր կազմում է 2250, որից 1140-ը` Մարտակերտ քաղաքում, 1110 սպառողներ էլ ունենք շրջանի 11 համայնքներում, սպասարկում ենք նաև 82 կազմակերպությունների։ Տեղամասն ամեն ինչ անում է անխափան մատակարարելու բնակչության համար կարևոր այդ վառելիքը։

- Որո՞նք են տեղամասի առաջնահերթությունները:

-Ընդհանրապես, տեղամասի աշխատանքներում առաջնահերթությունը բնակչության անվտանգության ապահովումն է։ Բոլորը գիտեն, թե մեր երբեմն անփույթ ու անպատասխանատու վերաբերմունքն ինչի է հանգեցնում, դրա համար էլ ոչ միայն բարձրացրել ենք բնակչության շրջանում իրազեկվածության մակարդակը, այլ նաև գործնական մի շարք աշխատանքներ ենք կատարում։ Օրինակ, տարին երկու անգամ գազասարքերը ստուգվում են ներտնային ցանցի փականագործի կողմից։ Մտնելով յուրաքանչյուր բնակարան` նա կատարում է գազի ներտնային զննում՝ անվտանգության կանոններին համաձայն գազասարքերի տեղադրման համապատասխանություն, օճառաջրի միջոցով անքիփության փորձարկում և այլն։ Բազմիցս նրա անմիջական հրահանգով փոխվել կամ վերանորոգվել են շատ գազասարքեր։ Քանի որ մեզ է վստահված բնակչի կյանքը, իրավունք չունենք թերացման պատճառով վտանգել այն։ Այնպես, որ առաջնահերթությունը բնակչության անվտանգության ապահովումն է։

- Հաշվեկշռում եղած տեխնիկան  ապահովու՞մ է ձեռնարկության պահանջները։

-Ընթացիկ կամ վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ մեծ թվով աշխատանքներ տեղամասի ուժերով է կատարվում, իսկ տեխնիկայի անհրաժեշտության պարագայում, ըստ պահանջի, ապահովում է գլխամասային կազմակերպությունը։ ՙԱրցախգազ՚ ՓԲԸ-ն մշտապես օգնում է մեզ, վերանորոգել է նաև տեղամասի վարչական շենքն ու նրա տանիքը, ապահովել անհրաժեշտ գրասենյակային գույքով։

- Պարոն Առաքելյան, անցած օգոստոսին ի՞նչ հրդեհ էր Չլդրան-Մեհմանա տարածքներում, գազատարը վնասվե՞ց։ 

-Ապրիլյան պատերազմից հետո, 2018թ. օգոստոսի վերջերն ամենադժվար օրերն էին մեզ համար։ Հրդեհ էր բռնկվել, որից տուժել էր նաև միջին ճնշման պոլիէթիլենային գազատար խողովակը, առաջացնելով գազի արտահոսք։ Անմիջապես ՙԱրցախգազի՚ աշխատողների կողմից դադարեցվել է գազամատակարարումը և անձամբ ՙԱրցախգազի՚ տնօրեն Սեյրան Միքայելյանի գլխավորությամբ կարճ ժամկետում վերականգնվել գազի անխափան մատակարարումը։

ՙԱրցախգազի՚ ղեկավարությունը և մեր տեղամասային կազմակերպությունը սերտ համագործակցության մեջ են շրջանի վարչակազմի ղեկավարի հետ, հենց փոխգործակցության արդյունքով էր, որ սեղմ ժամկետում ավարտվեցին վթարավերականգնողական աշխատանքները: 

- Նշեցիք նաև ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքները:

-Այո, հակառակորդի կողմից բնակավայրերի հրետակոծության թիրախում էր հայտնվել նաև Մարտակերտ քաղաքի գազամատակարարման համակարգը և կրել շուրջ 2 մլն դրամի նյութական վնաս։ Նման բարդ պայմաններում, տեղամասի օպերատիվ խումբը վերացնում էր վթարի հետևանքները, ինչի շնորհիվ չի դադարեցվել բնական գազով սնուցվող առաջնային կարևորություն ունեցող օբյեկտների գազամատակարարումը: 

Այնպես, որ բնակչությանը երկնագույն վառելիքով անխափան մատակարարումը պատիվ է ու մեր գործը, չէ՞ որ այն, իրոք, կենսական խնդիրներ է լուծում։

 

Հենրիխ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ք. Մարտակերտ

    

 

 

 

]]>
Տնտեսական Mon, 22 Oct 2018 13:26:56 +0000
ՙՄԻ ԿՏՈՐ ԵՐԵՎԱՆ՚-Ը ՇՈՒՇԻՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/25413-2018-10-22-13-24-37 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/25413-2018-10-22-13-24-37 Արվեստն այն կապող…

 Օգտագործելով մեր ազգային հարստություններն ու մշակութային արժեքները` մենք միշտ կարողացել ենք մեր խոսքն ասել աշխարհին։ Փոխվում են ժամանակները, փոխվում են մարդիկ, բայց հենց մշակութային արժեքներն են, որ միավորում են հինը նորի հետ։ 

Օրերս Շուշիի արվեստի կենտրոնի պատկերասրահում ՙ21-20=1 դարի արվեստ՚ խորագրով բացվեց Երևանի ՙԱյբ՚ ավագ դպրոցի աշակերտների աշխատանքների ցուցահանդես, տեղի ունեցավ ՙՄի կտոր երևանցի՚ նախագծի շնորհանդեսը, որը կազմակերպել է ՙԱյբ՚ ավագ դպրոցի տնօրինությունը ՙՇուշիի արվեստի կենտրոն ՚ հիմնադրամի աջակցությամբ։ 

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Շուշիի արվեստի կենտրոնի տնօրեն Կարո Սարգսյանը, ՙԱյբ՚ ակումբի անդամներ, ուսուցիչներ, սաներ, հյուրեր:

20-ից 21-րդ դարերի արվեստի ուղղություններով ոգեշնչված՝ այբեցիները ստեղծել են գունանկարային աշխատանքներ կուբիզմի, սուպրեմատիզմի, սիմվոլիզմի, սյուրռեալիզմի և փոփ արտի ոճերով: Բացի դրանից, Շուշիում կայացավ նաև ՙԱրվեստանոց՚ ակումբի ՙՄի կտոր Երևան՚ նախագծի արցախյան շնորհանդեսը: Ցուցահանդեսի բացմանը ցուցադրվեց ՙՄի կտոր երևանցի՚ կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը, ներկայացվեցին ֆիլմում օգտագործված ճեպանկարները:

Ցուցահանդեսը գրավել է նաև արտերկրի հյուրերի ուշադրությունը, ովքեր իրենց տպավորությունները գրի առան հուշամատյանում:

Սա ժամանակավոր ցուցահանդես է, որը կտևի մինչև նոյեմբերի 1-ը։ Մուտքն ազատ է։ Նմանատիպ ցուցահանդեսները կարևոր են հենց մեր աշակերտների և ուսանողների համար։ 

ՙԱյբ՚ դպրոցը (պաշտոնական անունը՝ՙԱյբ կրթական հանգույց՚ հիմնադրամ) Երևանում գործող 12-ամյա հայկական դպրոց է, կարգավիճակով՝ հիմնադրամ (շահույթ չհետապնդող ոչ առևտրային կառույց): Ստեղծվել է 2011 թվականին ՙԱյբ՚ կրթական հիմնադրամի կողմից: Ղեկավարվում է հոգաբարձուների խորհրդի կողմից: Տնօրենն է Արամ Փախչանյանը:

Դպրոցում դասավանդումը կատարվում է ՙԱրարատյան բակալավրիատ՚ (ԱԲ) հայկական կրթական ծրագրով՝ մշակված ՙԱյբ՚ կրթական հիմնադրամի կողմից։

ԱԲ-ն համաշխարհային մակարդակով մրցունակ և խստապահանջ ուսումնական ծրագիր է՝ նախատեսված ժամանակակից պետական և մասնավոր կրթական հաստատությունների համար։  ԱԲ-ն մշակված է հատուկ հայկական դպրոցների համար, ծրագրով ուսուցումը հայերեն է։ Ծրագրում համադրվում են մի շարք հիմնական և ընտրովի առարկաներ, այդ թվում՝ մաթեմատիկա, բնագիտական առարկաներ, պատմություն, հասարակագիտական առարկաներ, լեզուներ և արվեստ:

2016 թվականին Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը (ՄԲ ՃՀԱԳ) ԱԲ-ն համազոր ճանաչեց բրիտանական GCE A Level և ամերիկյան Advanced Placement խորացված մակարդակի դպրոցական որակավորումներին, և նույն թվականին ՀՀ կառավարությունը ԱԲ-ն հաստատեց որպես Հայաստանում պետական հանրակրթական ծրագիր:

ԱԲ-ի համազորությունը վերոնշյալ դպրոցական որակավորումներին և ճանաչումը որպես պետական հանրակրթական ծրագիր` Հայաստանում հնարավորություն է ընձեռում ծրագրով սովորող բոլոր աշակերտներին հայերենով հանձնել իրենց ավարտական քննությունները և այդ քննությունների արդյունքներով ընդունվել ՀՀ կամ միջազգային բուհեր կամ կրեդիտավորել այդ արդյունքներն արտասահմանյան բուհերում:

ՙՏաղանդ, էներգիա, արվեստ և հիանալի արվեստագետներ: Շնորհակալ եմ հիանալի ցուցադրություն կազմակերպելու համար: Անչափ տպավորված և ոգեշնչված եմ ձեր աշխատանքով և ընկերասիրությամբ՚,- հուշամատյանում գրել էր Լոնդոնից ժամանած ֆոտոլրագրողը:

Թամարա ՇԱՀՆԱԶԱՐՈՎԱ

 

 

 

]]>
Մշակույթ և կրթություն Mon, 22 Oct 2018 13:23:14 +0000
ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱՐԱՆ` ԴՊՐՈՑՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/25412-2018-10-22-13-21-47 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/25412-2018-10-22-13-21-47 Քաշաթաղի շրջանի Գողթանիկ…

 Այս մասին մեզ հետ զրույցում ասել է Գողթանիկ գյուղի բնակչուհի, մասնագիտությամբ կենսաֆիզիկոս, ստեղծագործարանի հիմնադիր Լիլիթ Տոնոյանը։ Նա նշել է, որ ստեղծագործարանում առկա են ձեռագործության, տիկնիկային թատրոնի, թղթի ու պլաստիկ իրերի վերամշակման և բնապահպանական խմբակներ, որոնցում ընդգրկված են կրթօջախի բոլոր 32 աշակերտները: 

ՙՄենք նպատակ ունենք մեր գործունեությամբ օգնել ու նպաստել երեխաների ստեղծագործական ակտիվությանն ու բազմակողմանի զարգացմանը։ Կազմակերպում ենք տիկնիկային թատրոններ, գիտաճանաչողական և ռազմահայրենասիրական ֆիլմերի դիտումներ, ինտելեկտուալ մրցույթներ, առողջ ապրելակերպը քարոզող միջոցառումներ, ինչպես նաև ազգային տոների և հիշատակի օրերին նվիրված ձեռնարկումներ՚,-ասել է Լ. Տոնոյանը՝ հավելելով, որ դրանց մասնակցում են նաև հարևան համայնքների երեխաները։

Ստեղծագործարանի հիմնադրի խոսքով՝ իրենք օգտագործում են նաև պատերազմի տարիներին գյուղը ռմբակոծած հրետանային արկերի պարկուճները` դրանք այն վերածելով գեղեցիկ իրերի։

Ըստ մեր զրուցակցի՝ ստեղծագործարանում անհրաժեշտ իրերի և նյութերի ֆինանսավորումը հիմնականում իրականացվում է Լիլիթ Տոնոյանի ձեռքով պատրաստված օրգանական ծագման օճառների, յուղերի, մաշկի խնամքի քսուքների և կոսմետիկ այլ պարագաների վաճառքի արդյունքում հավաքած գումարներով։ Բացի այդ, ստեղծագործարանը որոշակի անհրաժեշտ պարագաներ է ձեռք բերել նաև մի քանի անհատ նվիրատուների և կազմակերպությունների կողմից։

ՙՕճառների և կոսմետիկ այլ պարագաների պատրաստման համար անհրաժեշտ հիմնական բույսերը հավաքում եմ Գողթանիկ գյուղից։ Օճառներն ամբողջովին օրգանական են՝ առանց ջերմային մշակման, պատրաստված միայն սառը տեխնոլոգիաներով։ Այդպես պատրաստված արտադրանքի օգտակար հատկությունները պահպանվում են։ Բույսերի համադրությունը ես եմ կազմում։  Արտադրանքը զուրկ է սինթետիկ նյութերից, բայց առկա են քիմիական օգտակար տարրեր։ Օճառները հիմնականում պատրաստում եմ պատվիրատուների համար. իրացնում ենք Արցախում և Հայաստանում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Իրանում, Լիբանանում: Մասնակցել եմ տարբեր փառատոների և ցուցահանդեսների, այնտեղ ևս թողարկածս ապրանքի մի մասը վաճառվել է։ Առաջիկայում նախատեսում եմ պատրաստել մազերի խնամքի պարագաներ (շամպուններ)՝ եղինջի պարունակությամբ՚,-մանրամասնել է Լ. Տոնոյանը և տեղեկացրել, որ օճառների հետագա վաճառքով նախատեսում են հոգալ ստեղծագործարանի ընթացիկ ծախսերն ու կարիքները, որոշակի ներդրում ունենալ դպրոցի վերանորոգմանը: Արցախի այլ փոքր համայնքներում ևս նախատեսում են նոր ստեղծագործարաններ բացել` այդպիսիով խթանելով երեխաների ստեղծագործական ունակությունները՚։ 

 Վեհանուշ Հովսեփյան

 

 

 

]]>
Մշակույթ և կրթություն Mon, 22 Oct 2018 13:18:34 +0000
ԱՃԻ ՄԻՏՈՒՄՆ ԱԿՆՀԱՅՏ Է http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/25411-2018-10-22-13-18-31 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/25411-2018-10-22-13-18-31 1936 թվականից Հադրութ…

 

Սկզբնական  շրջանում  կենտրոնում   գործում էին փոքրաթիվ    խմբակներ, իսկ   վերջին  5  տարվա    ընթացքում    խմբակների   թիվը հասել է  18-ի։ Գործում  են    գորգագործության, ուլունքագործության, բրուտագործության, պարի,   դհոլի, նկարչության, մաքրամեի, գոբելենի   և   այլ   խմբակներ։    

ՙԲացի  Հադրութից, շրջանի  6  համայնքներում  ևս  ունենք    գորգագործության, կարպետագործության,  բրուտագործության     և   ՙազգային     գուլպայի՚ խմբակներ։ Այս  տարի   Մեծ  Թաղերում  բացվել  է    գորգագործության  ևս  մեկ    խմբակ։ Մեր   կենտրոն է   հաճախում      360  աշակերտ, որից 180-ը` գյուղական համայնքներից:  Երեխաների  թիվը  տարեցտարի  ավելանում  է՚,-ուրախությամբ հավելել    է  տնօրենը  և  տեղեկացրել, որ   իրենք  պարբերաբար  մասնակցում  են   տարբեր   ցուցահանդեսների։

ՙԱրցախում  և  Հայաստանում   այժմ    այդ  գուլպաների  մեծ   պահանջարկ   կա,  և  նույնիսկ   չենք  հասցնում  այն    ցուցադրել  այլ  երկրներում  կազմակերպվող   ցուցահանդեսների։ Մենք  նկատել ենք, որ    ազգային   գուլպայի  գործվածքը  միայն   մեր   շրջանին  է  հատուկ։ Այն   յուրօրինակ     գործվածք  է, որը  մեծ  հմտություն  է   պահանջում։    Նկատելի  է, որ մեր սաներն առանձնակի սեր   են  տածում   դեպի     հայկական   արվեստներն  ու  արհեստները՚,-նկատել է տվել    կենտրոնի  պատասխանատուն։  

Ի դեպ, Կենտրոնի  շենքային  պայմաններն  այնքան  էլ  նախանձելի չեն։ Նախատեսվում  է   2019  թվականին   կառույցին նոր   շենք տրամադրել, նախատեսում  են նաև  բացել  թանգարան, որտեղ   ցուցադրության  կդրվեն   Կենտրոնի   ստեղծման   պահից  մինչ  այսօր      պահպանված     լավագույն      նմուշները։   

Դրանք դառնալու  են   գալիք սերունդների, զբոսաշրջիկների  և  հյուրերի   հետաքրքրության առարկան։ Այսօր  էլ խմբակավարները   շրջում  են  Հադրութի   գյուղերով  և  հավաքում    ամենահին   նախշերով  գործերը, որոնք   Կենտրոնում  վերարտադրում, նոր կյանք են ստանում։

 

Վեհանուշ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

]]>
Մշակույթ և կրթություն Mon, 22 Oct 2018 13:15:32 +0000